ԿԱՆԱՅՔ ԻՍԼԱՄՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԵԱ – ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՄԵՋ ԱՌԱՍՊԵԼԸ և ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատությունը շատ պարզ և փաստացի զուգահեռներ է անց կացնում Հրեա-Քրիստոնեական ևԻսլամական ավանդույթի միջև, որոնք վերաբերվում են կնոջը և նրա իրավունքներին: Նոր Կտակարանի ևՂուրանի հատվածների օրինակներից շատ պարզ երևում  է կնոջ կարգավիճակը և հասարակությանվերաբերմունքը: Աշխատության նպատակը Քրիստոնեությունը և Հուդդայականությունը վարկաբեկելը չէ, այն ուղղակի ցույց է տալիս կնոջ դերը, իրավունքները: Փաստացի խոսվում է այնպիսի խնդիրների մասինինչպիսիք են  բազմակնությունը, ժառանգությունը, ունեցվածքը և վերջին հաշվով նաև հարգանքը: Ոչ միկրոն չի ցուցաբերում այնպիսի արժանապատվություն և հարգանք ինչպես Իսլամը: Լինելով տիեզերականկրոն այն լուծումներ է տալիս կանանց բոլոր խնդիրներին և իրավունքներին: Աշխատությունը ընթերցողինմտորումների տեղիք է տալիս, ըստ որի կարելի է տեսնել ակնհայտ փաստեր:

 

ԿԱՆԱՅՔ ԻՍԼԱՄՈՒՄ
ԿԱՆԱՆՑ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԵԱ – ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՄԵՋ
ԱՌԱՍՊԵԼԸ և ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

المرأة في الإسلام والمرأة في العقيدة اليهودية والمسيحية بين الأسطورة والحقيقة باللغة الأرمينية

Դոկ. Շերիֆ Աբդել Ազիիմ
 Քուինս Համալսարանի պրոֆեսոր
Քինգսթոն, Օնտարիո, Կանադա


Թարգմանությունը:
EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
المركز الأوروبي للدراسات الإسلامية
& Աննա Ռ. Հակոբ
Ստուգող հանձնաժողով:
Աբու Առամ
 
WWW.ISLAMLAND.COM

 


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ 1 - ԵՎԱՅԻ ՄԵՂՔԸ
ՄԱՍ 2 - ԵՎԱՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՍ 3 – ԱՄՈԹԱԼԻ ԴՈՒՍՏՐԵՐԸ
ՄԱՍ 4 – ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՍ 5 – ԱՂՏՈՏ, ՊԻՂԾ ԿԱՆԱՅՔ
ՄԱՍ 6- ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ 7 – ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ 8 – ԵՐԴՈՒՄ
ԱՍ 9 – ԿՆՈՋ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՍ 10 – ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ 11 – ՄԱՅՐԵՐ
ՄԱՍ 12 – ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՍ 13 –ԱՅՐՈՒ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՍ 14 – ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ 15 – ՔՈՂԸ
ՄԱՍ 16 – ՎԵՐՋԱԲԱՆ
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

بسم الله الرحمن الرحيم
Ալլահի անունով, ամենաբարերար, ամենաբարեգութ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հինգ տարի առաջ Տորոնտո Սթար ամսագրի 1990 թվականի Հուլիսի 3- ի համարի մեջ ես ընթերցեցի Գվին Դայերի հոդվածը «Իսլամը հայրապետական վարդապետություններից միակը չէ» խորագրով: Հոդվածը նկարագրում է Մոնրեալի համաժողովի մասնակից կանանց և իշխանությունների զայրացած հակազդեցությունը հայտնի եգիպտացի ֆեմինիստ Դոկ, Նավալ Սաադաուիի մեկնաբանության շուրջ: Նրա քաղաքականապես սխալ հայտարարությունը ներառում է. «Կնոջ նկատմամբ կիրառելի ամենախիստ տարրերը առաջին հերթին կարելի է գտնել Հուդդայականության, Նոր Կտակարանի, այնուհետ Քրիստոնեության և Ղուրանի մեջ»: «Բոլոր կրոնները հանդիսանում են հայրապետական, որովհետև ծագում են հայրապետական հասարակություններից» և «կնոջը քող կրելը չի հանդիսանում միայն Իսլամի առանձնահատկությունը, այլև հնագույն մշակութային ժառանգություն, որի նմանությունը կարելի է գտնել քույր կրոնների մեջ»: Մասնակիցները ի վիճակի չէին շարունակել մնալ այնտեղ, քանի դեռ իրենց հավատքը հավասարեցնում էին Իսլամի հետ: Ուստի, Դոկ. Սաադաուին ստացավ քննադատության մի տարափ: «Դոկ, Սաադաուիսի մեկնաբանությունները անընդունելի են: Նրա պատասխանները բացահայտում են այլ մարդկանց կրոնների ընկալման պակասը, «հայտարարեց Բերնիս Դյուբոսը Մայրերի Համախարհային Շարժման»: Ես պետք է բողոքարկեմ» ասաց Իսրայելի կանանց համացանցի ներկայացուցիչ Ալիս Շալվին, «հուդդայականության մեջ առկա չէ քողի որևէ գաղափար»:
Նմանատիպ կատաղի բողոքարկումները հոդվածը վերագրում է Արևմուտքի հզոր միտմանը, ըստ որի փորձում են Իսլամը դարձնել քավության նոխազ այն սովորույթների համար, որոնք նույնքան հանդիսանում են Արևմտյան մշակութային ժառանգության մի մասը: «Քրիստոնյա և Հրեա ֆեմինիստները չէին պատրաստվում քննարկումները շարունակել անբարիշտ մահմեդականների հետ միևնույն հարթակում» գրառում է Գվին Դայերը:
Զարմանալի չէ, համաժողովի մասնակիցների նմանատիպ բացասական տեսակետը իսլամի վերաբերյալ, առանձնապես, երբ խոսքը վերաբերվում էր կանանց խնդիրներին: Ըստ Արևմուտքի, Իսլամը հանդիսանում է գլխավորապես կանանց ստորադասության խորհրդանիշը: Որպեսզի ընկալենք, թե որքան արմատական է նմանատիպ հավատքը, բավարար է նշել Ֆրանսիայի, Վոլտերի երկրի Կրթության Նախարարի վերջին հրամանը, ըստ որի, ֆրանսիական դպրոցներից պետք է վտարել բոլոր երիտասարդ այն մահմեդական կանանց, ովքեր քող են կրում:  Ֆրանսիայում մերժում են մահմեդական ուսանողի կրթության իրավունքը քող կրելու պատճառով, մինչդեռ խաչ կրող կաթոլիկ կամ Հրեա թասակով ուսանողին ոչ: Անմոռանալի է այն տեսարանը, երբ ֆրանսիացի ոստիկանը կանխում է մահմեդական, քողով ծածկված կնոջ մուտքը բարձրագույն դպրոց: Այն ստիպում է հիշել մեկ այլ ամոթալի տեսարան, երբ Ալաբամայի Նահանգապետ Ջորջ Ուալանսը 1962 թվականին կանգնած էր դպրոցի դարպասների մոտ և փորձում էր կանգնեցնել սևամորթ ուսանողներին, որպեսզի կանխի Ալաբամայի դպրոցների խտրականության վերացմանը: Երկու տեսարանների տարբերությունը այն է, որ սևամորթներին աջակցում են Ամերիկայի և ամբողջ աշխարհի բազմաթիվ մարդիկ:
Նախագահ Քենեդին ԱՄՆ Ազգային պաշտպանություն ուղարկեց, որպեսզի պարտադրի սևամորթ ուսանողների մուտքը: Իսկ մյուս կողմից ոչ ոք չի օգնում մահմեդական աղջիկներին: Նրանց իրավիճակը չի հետաքրքրում որևէ մեկին, լինի դա Ֆրանսիայի ներսում, թե այնտեղից դուրս:Պատճառը կայանում է Իսլամի հանդեպ ունեցած աշխարհի սխալ ընկալումը և վախը:
Մոնրեալի համաժողովի անհանգստացնող հարցերից մեկը այն է,թե արդյո՞ք Սաադաուիի կամ որևէ այլ քննադատի հայտարարությունը հանդիսանում է փաստացի:Այլ կերպ, արդյո՞ք Հուդդայականությունը, Քրիստոնեությունը կամ Իսլամը ունեն կնոջ միևնույն գաղափարները: Արդյո՞ք դրանք տարբերվում են: Արդյո՞ք Հուդդայականությունը և Քրիստոնեությունը, իրոք, առաջարկում են կնոջ հանդեպ ավելի լավ վերաբերմունք, քան Իսլամը: Ո՞րն է ճշմարտությունը:
Դյուրին չէ փնտրել և գտնել այս հարցերի վերջնական պատասխանները: Առաջին դժվար խնդիրը կայանում է նրանում, որ պետք է արդարացի և օբյեկտիվ լինել, կամ նվազագույնը փորձել այդ:Սա է Իսլամի խնդիրը; Ղուրանը հրահանգում է Մահմեդականներին ասել ճշմարտությունը, նույնիսկ այն պարագայում, երբ մերձավորներին կարող է դա դուր չգալ: «Երբ դու խոսում ես, խոսիր արդար կերպով, նույնիսկ, եթե մերձավորը անհանգստանում է»: (Ղուրան6: 152) «Ով, դու հավատացյալ, հաստատակամ եղիր քո արդարությանը, որպես Ալլահի վկա, նույնիսկ ընդդեմ քեզ, կամ քո ծնողների կամ քո ազգականների և նույնիսկ, եթե այն դեմ է ունևորներին և աղքատներին»: (Ղուրան 4 : 135)
Հաջորդ դժվարությունը խնդրի խորությունն է: Ուստի, վերջին տարիների ընթացքում, փնտրելով պատասխանները ես բազմաթիվ ժամեր եմ անց կացրել Աստվածաշնչի, Կրոնի Հանրագիտարանի և Հուդդայականության Հանրագիտարանի ընթերցանության վրա: Նույնպես, ես ընթերցել եմ տարբեր գիտնականների, քննադատների և ընդդիմադիրների բազմաթիվ գրքեր: Ներկայացված նյութը հանդիսանում է իմ համեստ ուսումնասիրության արդյունքը: Ես չեմ հայտարարում իմ կատարյալ օբյեկտիվությունը: Դա իմ հնարավորություններից վեր է: Ամենը, ինչ կարող եմ ասել հանդիսանում է այն, որ ուսումնասիրությունների միջոցով ես փորձել եմ մոտենալ Ղուրանի արդար խոսելու գաղափարին:
Այս ներածության մեջ ես ցանականում եմ նշել, որ նպատակ չունեմ թերագնահատել Հուդդայականությունը կամ Քրիստոնեությունը:
Որպես Մահմեդական, մենք հավատք են ընծայում երկուսի աստվածայնությանը: Ոչ ոք չի կարող մահմեդական լինել առանց հավատք ընծայելու Մովսեսին և Հիսուսին որպես Աստծո մեծ մարգարեների:
Իմ նպատակն է միայն արժանավույնս գնահատել Իսլամը, որը բավական տարածվել է Արևմուտքում, որն էլ հանդիսանում է Աստծո վերջին ճշմարիտ ուղերձը ամբողջ մարդկությանը: Նույնպես ցանկանում եմ նշել, որ ես ուսումնասիրել եմ միայն Ուսմունքը: Դա է իմ խնդիրը, հիմնականում, կանանց դրությունը երեք կրոնների մեջ, ինչպես որ գոյություն ունի իրենց բնական աղբյուրներում, ոչ ինչպես նկարագրում են մերօրյա աշխարհի միլիոնավոր հետևորդները:
Ուստի, վկայությունների մեծամասնությունը վերցված են Ղուրանից, Մարգարե մուհամմեդի խոսքերից, Աստվածաշնչից, Թալմութից և Եկեղեցական Հայրերի անհիմն որոշ խոսքերից, ում տեսակետները փորձում են ձևավորել և հղկել Քրիստոնեությունը: Աղբյուրի նմանատիպ հետաքրքրությունը կապված է այն փաստի հետ, որ որոշակի կրոնի ընկալումը ըստ որոշակի հետևորդների վարքի կամ վերաբերմունքի բավական թյուր է: Ոմանք անհանգստանում են կրոնի և մշակույթի համադրությամբ, ոմանք տեղյակ չեն, թե ինչ են ասում կրոնական գրքերը , ոմանց էլ բոլորովին հետաքրքիր չէ:


ՄԱՍ 1 –ԵՎԱՅԻ ՄԵՂՔԸ
Երեք կրոններն էլ համամիտ են այն հիմնական փաստի հետ, որ Աստված արարել է և կանանց և տղամարդկանց: Ամբողջ տիեզերքի Արարիչը: Ամեն դեպքում անհամաձայնություն ծագում է առաջին մարդու, Ադամի և առաջին կնոջ, Եվայի արարման հետ:Ադամի և Եվայի արարման Հրեա-Քրիստոնեական գաղափարը մանրամասնորեն նկարագրել է Ծննդոց 2:4-3:24 հատվածը: Աստված երկուսին էլ արգելել էր համտեսել արգելված ծառի պտուղները: Սողունը գայթակղեց Եվային և Եվան, իր հերթին, գայթակղեց Ադամին համտեսել իր հետ:
Երբ Աստված հանդիմանեց Ադամին, նա ամբողջ մեղքը բարդեց Եվային և մեջ բերեց. «Կինը, որին դու դրել ես ինձ հետ այստեղ – նա տվեց ինձ ծառի պտուղը և ես համտեսեցի այն»: Նմանապես Աստված ասաց Եվային. «Ես կավելացնեմ ծննդի քո ցավերը, ցավով դու կծնես զավակներ: Քո կիրքը կլինի առ քո ամուսինը և նա կիշխի քեզ»: Ադամին ասաց. «Քանի որ դու լսեցիր քո կնոջը և համտեսեցիր ծառից… անիծյալ լինի հողը քո պատճառով. Մեծ ցավով դու կհամտեսես դրանից քո ամբողջ կյանքի ընթացքում …»:
Առաջին արարածի Իսլամական գաղափարը կարելի է գտնել Ղուրանի մի քանի հատվածների մեջ, օրինակ.
«Օվ Ադամ, բնակվիր քո կնոջ հետ Այգում և վայելիր ինչպես դու ցանկանում ես, սակայն մի մոտեցիր այս ծառին, այլապես քեզ կհասնեն ճնշումը և վնասը: Այնուհետ Սատանան շշնջաց նրանց, որպեսզի բացահայտի նրանց ամոթը, որը թաքնվել էր նրանցից և նա ասաց. «Ձեր Տերը միայն արգելեց ձեզ այս ծառը, որպեսզի դուք դառնաք հրեշտակներ կամ նմանատիպ էակներ, ապրելու հավերժ»: Եվ նա խոսք տվեց նրանց լինել իրենց անկեղծ խորհրդատուն: Այսպիսով խաբեությամբ նա հասցրեց նրանց իրենց անկմանը. Երբ նրանք համտեսեցին ծառը, նրանց ամոթը դարձավ նրանց ընդդիմությունը և նրանք սկսեցին ծածկել միմյանց մարմինները Այգու տերևներով: Եվ նրանց Տերը կոչեց նրանց. «Արդյո՞ք ես չեմ արգելել ձեզ այդ ծառը և ասել ձեզ, որ Սատանան ձեր անիծված թշնամին է»: Նրանք պատասխանեցին. «Մեր Տեր, մենք մոլորեցրել ենք մեր իսկ հոգիները և եթե Դու չներես մեզ և չպարգևես մեզ Քո Գթասրտությունը, մենք անշուշտ կկորենք»: (Ղուրան 7:19:23)
Արարման երկու պատմությունների ուշադիր զննումը բացահայտում է մի քանի կարևոր տարբերություններ: Հակառակ Աստվածաշնչի, Ղուրանը սխալի մեղքը բարդում է և Ադամին և Եվային: Ղուրանի ոչ մի հատվածի մեջ դուք չեք կարող գտնել անգամ որևէ ակնարկ, որ Եվան գայթակղեց Ադամին համտեսել ծառը կամ որ նա համտեսել է նրանից առաջ: Ղուրանի մեջ Եվան գայթակող, հրապուրող կամ ստախոս չէ: Ավելին, Ղուրանը չի մեղադրում Եվային ծննդաբերական ցավերի համար: Ըստ Ղուրանի, Աստված ոչ ոքի չի պատժում մյուսի մեղքերի համար: Եվ Ադամը, և Եվան մեղք գործեցին և այնուհետ խնդրեցին Աստծո թողությունը և Նա ներեց նրանց երկուսին:

ՄԱՍ 2 ԵՎԱՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Աստվածաշնչի մեջ զետեղված գայթակող Եվայի կերպարը չափազանց մեծ բացասական ազդեցություն է թողել Հրեա Քրիստոնեական ավանդույթի կանանց վրա: Ըստ հավատալիքի, բոլոր կանայք իրենց մայր, Աստվածաշնչյան Եվայից ժառանգել են և նրա մեղքը, և նենգությունը: Հետևաբար նրանք բոլորը հանդիսանում են անարդար, անբարո և նենգ արարածներ: Ամսեկանները, հղիությունը և ծննդաբերությունը համարվում է իգական սեռի հավերժ մեղքի արդար պատիժը: Գնահատելու համար Աստվածաշնչյան Եվայի բացասական ազդեցությունը իր ժառանգների վրա, մենք պետք է դիտենք բոլոր ժամանակների կարևոր Հրեաների և Քրիստոնյաների գրվածքները:
Եկեք սկսենք Հին Կտակարանից և դիտենք այսպես կոչված Իմաստության Գրականության հատվածները, որտեղ մենք գտնում ենք. «Մահվանից էլ դառն է կինը, ով թակարդ է, ում սիրտը որոգայթ է և ում ձեռքերը շղթաներ են: Տղամարդը, ով գոհացնում է Աստծուն, պետք է խուսափի նրանից, սակայն մեղսագործին նա կթակարդի…մինչ ես դեռ փնտրում եմ, սակայն չեմ գտնում, ես գտա մեկ շիտակ տղամարդ հազարներից, սակայն ոչ մի կին, նրանց բոլորի մեջ»: (Ժողովող 7:26-28 )
Հրեական գրականության մեկ այլ հատվածում, որը կարելի է գտնել Կաթոլիկ Աստվածաշնչի մեջ, մենք ընթերցում ենք. «Չարությունը գալիս է կնոջից… Մեղքը սկսել է կնոջից և ի շնորհիվ նրա, մենք պետք է մահկանացու կնքենք»: (Ժողովող 25:19, 24)
Հրեա ռաբբինները նշում են ինը անեծքներ, որոնք վերաբերում են կանանց, որպես Անկման պատճառ. «Կնոջը Նա տվեց ինը անեծք և մահ. Ամսեկանների և կուսության արյան ծանրությունը, հղիության, ծննդաբերության, զավակների դաստիարակման ծանրությունը, նրա գլուխը քողարկված է ինչպես սգավոր, նա դակում է իր ականջը ինչպես ժամանակավոր ստրուկ կամ ստրկուհի, ով ծառայում է իր տիրոջը, նրան չեն ընդունում որպես վկա և ամենից վերջում –մահ»:
Մինչ օրս, ուղղափառ Հրեա տղամարդը իր ամենօրյա առավոտյան աղոթքի մեջ ընթերցում է. «Օրհնյալ լինի տիեզերքի Տեր Արքան, որ չի արարել ինձ որպես կին»: Մյուս կողմից կինը, ամեն առավոտ երախտապարտ է Աստծուն, որ Նա «արարել է իրեն ըստ Իր կամքի»:
Հրեական բազմաթիվ աղոթքի գրքերի մեջ կարելի է գտնել նաև մեկ այլ աղոթք. «Փառք լինի Աստծուն, որ նա ինձ չի արարել հեթանոս: Փառք Աստծուն, որ նա չի արարել է ինձ կին: Փառք Աստծուն, որ նա չի արարել ինձ տգետ»:
Աստվածաշնչյան Եվայի դերը ավելի մեծ է քրիստոնեության մեջ, քան հուդդայականության: Քրիստոնեական հավատքի մեջ նրա մեղքը բավական առանցքային է ի շնորհիվ երկրի վրա Հիսուս Քրիստոսի առաքելության, որն էլ արմատավորում է Եվայի անհնազանդությունը Աստծուն: Նա մեղք է գործել և այնուհետ գայթակղել է Ադամին հետևել իր խնդրին: Հետևաբար Աստված երկուսին էլ վտարել է Երկնքից Երկիր, որն էլ անիծվել է նրանց պատճառով: Նրանք կտակել են իրենց մեղքը, որը չի ներել Աստված, իրենց բոլոր ժառանգներին և ուստի, բոլոր մարդիկ ծնվել են մեղքի հետ: Որպեսզի մարդ արարածը մաքրվի իր «բնածին մեղքից» Աստված ստիպված խաչի է զոհաբերել Հիսուսին, ով համարվում է Աստծո Որդին: Ուստի Եվան պատասխանատու է իր իսկ, իր ամուսնու, ամբողջ մարդկության բնածին մեղքի և Աստծո Որդու մահվան համար: Այլ կերպ, ինքնագլուխ կինը պատճառ հանդիսացավ մարդկության անկմանը:  Իսկ ի՞նչ կասեք դուստրերի մասին: Նրանք նրա պես մեղսագործներ են և նրանց պետք է վերաբերվել նման կերպ: Տեսեք Սուրբ Պողոսի խիստ խոսքերը, որոնք վերաբերվում են Նոր Կտակարանին. «Կինը պետք է ուսուցանի հանգստությամբ և լիակատար հնազանդությամբ: Ես կնոջը չեմ թույլատրում սովորեցնել կամ որևէ իշխանություն ունենալ տղամարդու վրա, նա պետք է լռություն պահպանի: Քանի որ սկզբում արարել են Ադամին, այնուհետ Եվային: Եվ Ադամը չի ստել, կինն էր, ով ստեց և դարձավ մեղսագործ»: (Տիմոթեոս Ա 2:11-14)
Սուրբ Տերտուլիանը ավելի խիստ էր, քան Սուրբ Պողոսը, երբ խոսում էր իր հավատքի «լավագույն սիրելի քույրերի մասին» նա ասում է.  «Արդյո՞ք դուք տեղյակ եք, որ յուրաքանչյուրդ Եվա եք: Աստծո իգական սեռի դատավճիռը ապրում է այստեղ, մեղքը նույնպես պետք է ապրի: Դուք հանդիսանում եք Սատանային դարպասը, դուք հանդիսանում եք արգելված ծառի կնիք բացողը. Դուք հանդիսանում եք աստվածային օրենքի առաջին դասալիքը. Դուք նա եք, ով համոզեց նրան, ում վրա սատանան բավական քաջ չէր հարձակվելու: Դուք այնքան հեշտորեն կործանեցիք Աստծո կերպարը, ինչպես նաև տղամարդու: Ի շնորհիվ ձեզ նույնիսկ Աստծո Որդին ստիպված էր կնքել մահկանացուն»:
Սուրբ Ավգուստինը հավատարիմ էր իր նախորդների ժառանգությանը, նա իր ընկերոջը գրում է. «Գոյություն չունի որևէ տարբերություն կին է նա, թե մայր, միևնույնն է նա Եվա է, գայթակող, որ մենք պետք է զգույշ լինենք յուրաքանչյուր կնոջից... ես չեմ տեսնում, թե ինչ օգուտ կարող է բերել կինը տղամարդուն, եթե բացառենք ծննդաբերությունը»:
Դարեր անց Սուրբ Թոմաս Աքուինասը կնոջը համարում էր թերի և արատավոր. «Ըստ անհատական բնույթի, կինը արատավոր է և վատ ծրագրավորված, քանի որ արական սերմի ակտիվ հզորությունը ունակ է արտադրել արական սեռի կատարյալ նմանություն, մինչդեռ կնոջ արտադրանքը գալիս է ակտիվ հզորության արատից կամ ինչ որ նյութական տկարությունից կամ նույնիսկ ինչ որ արտաքին ազդեցությունից»:
Վերջապես, հայտնի բարեփոխիչ Մարտին Լյութերը կանանցից ոչ մի օգուտ չէր տեսնում, բացառությամբ այնքան զավակներ լույս աշխարհ բերելու, որքան հնարավոր է, անկախ կողմնակի ազդեցությունների. «Եթե նրանք հոգնեն կամ նույնիսկ մահանան, ոչինչ չի լինի: Թող մահանան ծննդաբերության ընթացքում, այդ է նրանց խնդիրը»:
Կրկին և կրկին ի շնորհիվ Ծննդոց գրքի Եվայի, գայթակողի կերպարի, վարկաբեկում են բոլոր կանանց: Որպես եզրակացություն, Հրեա-Քրիստոնեական գաղափարը կնոջ մասին թունավորվում է Եվայի մեղսագործ բնույթի և նրա իգական սեռի ժառանգների հավատքը: Եթե այժմ մենք մեր ուշադրությունը ուղղենք, թե ինչ է ասում Ղուրանը կնոջ մասին, մենք շուտով կարող ենք գիտակցել, որ կանանց Իսլամական գաղափարը ամբողջովին տարբերվում է Հրեա-Քրիստոնեականից: Թող Ղուրանը խոսի իր փոխարեն.
«Մահմեդական տղամարդկանց և կանանց, հավատք ընծայող տղամարդկանց և կանանց, նվիրյալ տղամարդկանց և կանանց, ազնիվ տղամարդկանց և կանանց համար, տղամարդկանց և կանանց համար, ովքեր համբերատար են, տղամարդկանց և կանանց համար, ովքեր խոնարհ են, տղամարդկանց և կանանց համար, ովքեր բարեգործ են, տղամարդկանց և կանանց համար, ովքեր պահք են պահում, տղամարդկանց և կանանց համար, ովքեր պահպանում են իրենց ողջախոհությունը և տղամարդկանց և կանանց համար, ովքեր շատ են փառաբանում Ալլահին--- Նրանց բոլորի համար Ալլահը պատրաստել է թողություն և մեծ պարգև»: (Ղուրան 33:35)
«Հավատացյալները, տղամարդիկ և կանայք մեկը մյուսի պաշտպաններ են. նրանք վայելում են այն, ինչ արդար է և արգելում են այն, ինչ չարիք է, նրանք ներկայացնում են կանոնավոր աղոթքները, իրագործում են կանոնավոր բարեգործություն և հնազանդվում են Ալլահին և Նրա Մարգարեին: Ալլահը նրանց կտա Իր Գթասրտությունը, քանի որ Ալլահը Բարձրյալ է հզորությամբ, Իմաստությամբ»: (Ղուրան 9:71)
«Եվ նրանց Տերը պատասխանեց նրանց. Անշուշտ Ես երբեք թույլ չեմ տա որպեսզի կորի ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը, լինեք դուք իգական, թե արական սեռի, դուք հանդիսանում եք մեկը մյուսի անդամները»: (Ղուրան 3:195)
«Նա, ով չարիք է գործում, կհատուցի նմանապես և նա, ով գործում է առաքինի արարք, լինի տղամարդ, թե կին և հավատացյալ, նմանը կմտնի երանության Այգին»: (Ղուրան 40:40)
«Ով գործում է առաքինի, լինի տղամարդ, թե կին և ունի հավատք, իրոք նրան Մենք կտանք նոր կյանք, որը լավ և անբիծ է և մենք կշնորհենք նրանց իրենց պարգևը, ըստ իրենց լավագույն արարքների»: (Ղուրան 16:97)
Ակնհայտ է, որ կանանց վերաբերող Ղուրանական տեսանկյունը ոչնչով չի տարբերվում տղամարդկանցից: Նրանք երկուսն էլ հանդիսանում են Աստծո արարածները, ում գերագույն նպատակը երկրի վրա հանդիսանում է երկրպագել իրենց Տիրոջը, բարիք գործել և խուսափել չարիքից և նրանց երկուսին էլ գնահատում են համապատասխանաբար: Ղուրանը երբեք չի նշում, որ կինը հանդիսանում է սատանայի դարպասը կամ, որ նա իր բնույթով ստախոս է: Ղուրանը նույնպես երբեք չի նշում, որ տղամարդը հանդիսանում է Աստծո կերպարը, բոլոր տղամարդիկ և կանայք հանդիսանում են Նրա արարածները և վերջ: Ըստ Ղուրանի, կնոջ դերը երկրի վրա չի սահմանափակվում միայն ծննդաբերությամբ: Նա պետք է գործի այնքան բարի գործեր, որքան պահանջվում է տղամարդուց: Ղուրանը երբեք չի ասել, որ գոյություն չունի ազնիվ կին: Հակառակը, Ղուրանը հրահանգում է բոլոր հավատացյալներին տղամարդկանց և կանանց հետևել այնպիսի կատարյալ կանանց օրինակների, ինչպիսիք են Կույս Մարիամը և Փարավոնի կինը.
«Եվ Ալլահը օրինակ է սահմանում Փարավոնի կնոջը նրանց, ովքեր հավատք են ընծայում. Ահա նա ասաց. «Օվ իմ տեր, կառուցիր ինձ համար, Քեզ մոտ գտնվող առանձնատուն Այգու մեջ և փրկիր ինձ Փարավոնից և նրա արարքներից և փրկիր ինձ նրանցից, ովքեր սխալ են գործում»: Եվ Մարիամը, Իմրանի դուստրը, ով պահպանում էր իր ողջախոհությունը և Մենք շնչեցինք նրա մարմնի մեջ Մեր հոգին և նա վկայեց նրա Տիրոջ խոսքերի ճշմարտացիությունը և Նրա հայտնությունները, ով էլ հանդիսանում էր բարեպաշտներից մեկը»: (Ղուրան 66:11-13)

ՄԱՍ 3 – ԱՄՈԹԱԼԻ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Փաստացի, Աստվածաշնչյան և Ղուրանական վերաբերմունքը իգական սեռին սկսում է անմիջապես նրանց ծնունդից: Օրինակ, Աստվածաշունչը նշում է, որ մոր ծիսական անմաքրությունը կրկնակի է, եթե նա աղջիկ է լույս աշխարհ է բերել: (Ղևիտացիներ 12:2-5) Կաթոլիկ Աստվածաշունչը հստակորեն նշում է, որ «դստեր ծնունդը հանդիսանում է կորուստ»: (Էկլեսիաստիկուս 22:3 ) Ի հակադրություն այս շոկային հայտարարության, տղաները յուրահատուկ գովք են ստանում. «Տղամարդը, ով կրթում է իր որդուն, դառնում է իր թշնամու նախանձի առարկան»: (Էկլեսիաստիկուս 30:3)
Հրեա Ռաբբինները հրեա տղամարդուն են պարտավորեցնում ժառանգներ լույս աշխարհ բերել, որպեսզի տարածեն ռասսան: Միևնույն ժամանակ նրանք չեն թաքցնում իրենց ակնհայտ գերադասությունը արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ. «Լավ է նրանց համար, ում զավակները արական սեռի են և վատ նրանց, ում զավակները իգական սեռի են»: «Տղայի ծնունդով բոլորը ուրախ են ... աղջկա ծնունդով բոլորը տխուր», և «Երբ տղա է աշխարհ գալիս, խաղաղություն է իջնում աշխարհին... Երբ աղջիկ է գալիս, ոչինչ չի գալիս»:
Դուստրը համարվում է ծանր բեռ և հոր ամոթի հնարավոր աղբյուր. «Արդյո՞ք ձեր դուստրը համառ է: Ուշադիր եղեք, որպեսզի նա ձեզ չդարձնի ձեր թշնամիների ծիծաղի առարկան, քաղաքի խոսակցությունը, ընդհանուր բամբասանքի առարկան և հասարակության ամոթը»: (Էկլեսիաստիկուս 42:11) «Պահեք համառ դստերը խիստ հսկողության տակ, այլապես նա կչարաշահի յուրաքանչյուր հաճույք, որը ստանում է: Ուշադիր եղեք նրա ամոթալի աչքերին, զարմանք մի ապրեք, եթե նա անպատվի ձեզ»: (Էկլեսիաստիկուս 26:10-11)
Դուստրերի ամոթի աղբյուրի այս նույն գաղափարը մինչ Իսլամը առաջնորդեց հեթանոս արաբներին կիրառել իգական սեռի մանկասպանությունը:
Ղուրանը խստորեն դատապարտում է այս սարսափելի սովորությունը. «Երբ որևէ մեկին լուր են բերում իգական զավակի ծննդյան մասին, նրա դեմքը մթագնում է և նա լցվում է ներքին վշտով: Բոթը լսելուց հետո ամոթով նա թաքցնում է իրեն իր ժողովրդից: Արդյո՞ք նա պիտի նրան ամոթով պահի, թե թաղի փոշու մեջ: Օհ, ինչպիսի չարիք են նրանք որոշել»: (Ղուրան 16:59)
Հարկ է նշել, որ Արաբիայի այս չարաբաստիկ հանցագործությունը երբեք հնարավոր չէր կանգնեցնել, եթե չլիներ այն ջախջախիչ իշխանությունը, որը Ղուրանը կիրառում էր դատապարտելով այս սովորությունը: (Ղուրան 16:59,43:17,81:8-9) Ավելին, Ղուրանը ոչ մի տարբերություն չի դնում տղաների և աղջիկների միջև: Ի հակադրություն Աստվածաշնչի, ինչպես արական այնպես էլ իգական սեռի ծնունդը Ղուրանը համարում է Աստծո պարգև և օրհնանք: Ղուրանը նույնիսկ նշում է առաջինը իգական սեռի ծննդյան պարգևը. «Ալլահին է պատկանում երկինքների և երկրի գերակայությունը: Նա արարում է այն, ինչ Նա է ցանկանում: Նա պարգևում է իգական սեռի զավակներ նրան, ում Նա է ցանկանում և պարգևում է արական սեռի զավակներ նրան, ում Նա է ցանկանում»: (Ղուրան 42:49)
Մահմեդական հասարակության իգական մանկասպանության հետքերը դուրս մղելու համար, Մարգարե Մուհամմեդը մեծ պարգև խոսք տվեց նրանց, ովքեր օրհնվել են դուստրերով, եթե նրանք բարությամբ մեծացնեն նրանց. «Նա, ով ներգրավվել է դուստրերի դաստիարակության մեջ և գրառում է համբերատար վերաբերմունք, նրանք նրանց համար հանդես կգան որպես պաշտպանություն Դժոխքի Կրակից»: (Բուխարի և Մուսլիմ) «Նա, ով պահպանում է երկու աղջիկներին մինչ նրանց հասունացումը, ապա ես և նա Հարության օրը կլինենք այսպես և նա միացրեց իր մատները»: (Մուսլիմ)

ՄԱՍ 4 – ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Կնոջ Աստվածաշնչի և Ղուրանական գաղափարների տարբերությունը չի սահմանափակվում նորածին աղջիկներով, այն ավելին է: Եկեք համեմատություն անց կացնենք այն վերաբերմունքի մեջ, երբ իգական սեռի ներկայացուցիչը փորձում է ուսուցանել կրոնը: Հուդդայականության սիրտը հանդիսանում է Թորան, օրենքը: Ամեն դեպքում, ըստ Թալմութի. «կանանց ազատում են Թորայի ուսումնասիրությունից»: Որոշ Հրեա Ռաբիններ հստակորեն հայտարարում են. «Թող Թորայի խոսքերը ավելի շուտ դառնան կրակի բաժին, քան կանայք արտաբերեն» և «Ով իր դստերը ուսուցանում է Թորա, կարծես ուսուցանում է անառակություն»:
Նոր Կտակարանի մեջ զետեղված Սուրբ Պողոսի վերաբերմունքը ավելի լավը չէ. «Ինչպես առկա է բոլոր սրբերի ժողովների մեջ, եկեղեցիներում կանայք պետք է լռություն պահպանեն: Նրանց չի թույլատրվում խոսել, այլ ըստ օրենքի, հնազանդվել: Եթե նրանք ցանկություն ունեն ինչ որ բան հարցնել, նրանք պետք է հարցը ուղղեն տանը, իրենց ամուսիններին, քանի որ ամոթ է կնոջ համար խոսել եկեղեցում»: (Կորնթացիներ Ա 14:34-35)
Ինչպե՞ս է կարող կինը սովորել, եթե նրան չի թույլատրվում խոսել: Ինչպե՞ս է կարող կինը մտավոր զարգանալ,եթե նա պետք է կատարյալ հնազանդ լինի: Ինչպե՞ս է կարող նա ընդլայնել իր մտահորիզոնը, եթե միակ տեղեկության աղբյուրը հանդիսանում է իր ամուսինը:
Այժմ արդարացման համար մենք պետք է հարցնենք, թե արդյո՞ք Ղուրանական դիրքորոշումը տարբերվում է: Ղուրանական մեկ պատմություն եզրակացնում է տվյալ դիրքորոշումը: Խուլե անունով մահմեդական մի կին, ում ամուսնու անունը Աուս էր, զայրույթի պահին արեց հետևյալ հայտարարությունը. «Ինձ համար դու նման ես իմ մոր մեջքին»: Հեթանոս արաբների համար սա հանդիսանում էր ամուսնալուծության հայտարարություն, ինչը ազատում էր ամուսնուն ցանկացած ամուսնական պարտականություններից, սակայն նա թույլ չի տալիս կնոջը հեռանալ ամուսնու տանից, կամ ամուսնանալ մել այլ տղամարդու հետ: Ամուսնուց լսելով հետևյալ խոսքերը Խուլեն գտնվում էր սարսափելի դրության մեջ: Նա անմիջապես գնաց Իսլամի Մարգարեի մոտ միջնորդելու իր իրավիճակը: Մարգարեն այն կարծիքի էր, որ կինը պետք է համբերատար լինի մինչ այն պահը, երբ այլևս հնարավոր չէ որևէ այլ ելք: Խուլեն շարունակեց վիճարկել Մարգարե հետ, փորձելով փրկել իր ենթադրյալ ամուսնությունը: Կարճ ժամանակ անց Ղուրանը միջամտեց; Խուլայի խնդրանքը ընդունվեց: Աստվածային դատավճիռը վերացրեց այս անօրեն սովորույթը: Ղուրանի մեկ ամբողջ գլուխը (Գլուխ 58) «Ալմուջադիլահ» կամ «Կինը, ով խնդրում է» կոչվեց ի շնորհիվ այս միջադեպի:
«Ալլահը լսել և ընդունել է այն կնոջ հայտարարությունը, ով խնդրեց քեզ (Մարգարե) կապված իր ամուսնու հետ և իր բողոքը ուղղեց Ալլահին և Ալլահը լսեց ձեր երկուսի վիճարկումը, քանի որ Ալլլահը լսում և տեսնում է ամենը...» (Ղուրան 58:1)
Ըստ Ղուրանական գաղափարի կինը իրավունք ունի վիճել նույնիսկ Իսլամի Մարգարեի հետ: Ոչ ոք չունի նրան լռեցնելու իրավունք: Նա պարտավոր չէ համարել ամուսնուն այն մեկը և միակը, երբ խոսքը վերաբերում է օրենքին և կրոնին:
ՄԱՍ 5 – ԱՂՏՈՏ, ՊԻՂԾ ԿԱՆԱՅՔ
Ամսեկաններին վերաբերող հրեական օրենքները և կանոնակարգումը ծայրահեղ խիստ են: Հին Կտակարանը յուրաքանչյուր կնոջ, ով գտնվում է ամսեկանների մեջ համարում է անմաքուր և պիղծ: Ավելին, նրա անմաքրությունը նաև «վարակում է» մյուսներին: Յուրաքանչյուրին, կամ յուրաքանչյուր բանի, եթե նա դիպչում է մեկ օրով դառնում է անմաքուր: «Երբ կինը ունենում է արյան իր կանոնավոր հոսքը, նրա ամսեկան անմաքրության ժամանակահատվածը տևում է յոթ օր և նա, ով դիպչում է նրան մինչ երեկո դառնում է անմաքուր: Ամսեկանների ընթացքում ցանկացած բան որի վրա նա պառկում, դառնում է անմաքուր և ամենի վրա, որտեղ նա նստում է դառնում է անմաքուր: Նա, ով դիպչում է նրա անկողնուն, պետք է լվա իր հագուստը և լոգանք ընդունի և նա մինչ երեկո դառնում է անմաքուր: Նա, ով ձեռք է տալիս այն բանը, որտեղ նա նստել է պետք է լվա իր հագուստները և լոգանք ընդունի և նա մինչ երեկո դառնում է անմաքուր: Անկախ այն անկողին է, թե որևէ բան որտեղ նա նստում է, երբ որևէ մեկը դիպչում է, մինչ երեկո դառնում է անմաքուր»: (Ղևիտացիներ 15:19-23)
Ի շնորհիվ իր «պիղծ» բնույթի, ամսեկանների մեջ գտնվող կնոջը երբեմն «վտարում են» որպեսզի խուսափեն նրա հետ որևէ շփումից: Նրան ուղարկում են հատուկ «անմաքրության տուն» նրա իսկ անմաքրության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:  Ամսեկանների մեջ գտնվող կնոջը Թալմութը համարում է «ճակատագրական» նույնիսկ առանց մարմնական շփման. «Մեր Ռաբինները ուսուցանել են... եթե ամսեկանների մեջ գտնվող կինը անցնում է երկու տղամարդկանց միջև և եթե նա այդ ժամանակահատվածի սկզբում է, կարող է սպանել նրանցից մեկին և եթե այդ ամսեկանների ավարտին էր, նա կարող է թշնամանք առաջացնել նրանց միջև»: (Փես.111ա)
Ավելին, ամսեկանների մեջ գտնվող կնոջ ամուսնուն արգելվում է մտնել սինագոգ, եթե նա ինչ որ անմաքուր բան է արել , նույնիսկ կնոջ ոտքի փոշու հետ: Քահանան, ում կինը, դուստրը կամ մայրը գտնվում է ամսեկանների մեջ, սինագոգում չի կարող օրհնել:  Զարմանալի չէ, որ շատ հրեա կանայք ամսեկանները մինչ օրս «անեծք» են համարում:  
Իսլամի չի համարում ամսեկաններով կնոջը «վարակիչ անմաքրություն»: Նա ոչ «անդիպչելի» է, ոչ էլ «անիծված»: Նա շարունակում է իր առօրյա կյանքը միայն մեկ բացառությամբ. Ամուսնական զույգերին չի թույլատրվում սեռական հարաբերության մեջ մտնել տվյալ ժամանակահատվածում: Յուրաքանչյուր այլ տեսակի մարմնական շփումը թույլատրելի է: Ամսեկանների մեջ գտնվող կինը կարող է զերծ մնալ ծիսական այնպիսի գործողություններից, ինչպիսիք են ամենօրյա աղոթքը և պահքը:

ՄԱՍ 6- ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Մեկ այլ հարց, որի շուրջ տարաձայնություններ ունեն Ղուրանը և Աստվածաշունչը, կապված է կնոջ վկայության հետ: Ճշմարիտ է, որ Ղուրանը ֆինանսական հարցերի հետ կապված հրահանգել է հավատացյալներին ունենալ երկու արական սեռի կամ մեկ արական և երկու իգական սեռի վկաներ: (Ղուրան 2:282) Ամեն դեպքում, ճշմարիտ է, որ այլ պարագաներում Ղուրանը կնոջ վկայությունը, ընդունում է համահավասար տղամարդու վկայությանը: Փաստացի կնոջ վկայությունը կարող է նույնիսկ անվավեր դարձնել տղամարդու վկայությունը: Եթե տղամարդը իր կնոջը մեղադրում է անպատվության մեջ, Ղուրանը պահանջում է, որ նա հանդիսավորությամբ հինգ անգամ երդվի, որպես իր կնոջ մեղքի վկայություն: Եթե կինը ժխտում և նմանապես երդվում է հինգ անգամ, ապա նրան համարում են անմեղ և ամեն դեպքում ամուսնությունը լուծարվում է: (Ղուրան 24:6-11)
Մյուս կողմից վաղ Հրեական հասարակության մեջ կանանց չէր թույլատրվում վկայություն տալ:  Ռաբբինները համարում էին, որ կանայք ի վիճակի չեն վկայություն տալ այն ինը անեծքների պատճառով, որտեղ որ նրանք գտնվում էին ի շնորհիվ Անկման (տես «Եվայի Ժառանգությունը» հատվածը): Ժամանակակից Իսրայելում Ռաբբինական դատարաններում կանանց չի թույլատրվում վկայություն տալ:  Ռաբբինները արդարացնում են այդ փաստարկը մեջ բերելով (Ծննդոց 18:9-16),որը ասում է, որ Աբրահամի կինը, Սառան ստել է: Այս միջադեպը Ռաբբինները օգտագործում են որպես վկայություն, որ կանայք որակավորված չեն վկայության: Հարկ է այստեղ նշել, որ (Ծննդոց 18:9-16) այս պատմությունը Ղուրանը նշել է ավելին քան մեկ անգամ, առանց Սառայի ստի որևէ ակնարկի (Ղուրան 11:69-74,51:24-30): Քրիստոնյա Արևմուտքում և էկլեսիաստական և քաղաքացիական օրենքը, մինչ անցյալ դարը արգելում էր կանանց վկայությունը:
Եթե տղամարդը մեղադրում է կնոջը անպատվության մեջ, ապա ըստ Աստվածաշնչի, նրա վկայությունը բոլորովին ընդունելի չէ: Մեղադրվող կնոջը ենթարկում են փորձնական դատավարության: Այստեղ կնոջը ենթարկում են բարդ և ստորացուցիչ ծեսերի, որը ենթադրաբար պետք է ապացուցի կնոջ մեղքը կամ անմեղությունը: (Թվեր 5:11-31) Եթե փորձությունից հետո նրան մեղավոր են ճանաչում, ապա դատապարտում են մահվան: Եթե անմեղ, ապա նրա ամուսինը անմեղ է դառնում ցանկացած սխալից:
Բացի այդ, եթե ամուսնությունից հետո տղամարդը կնոջը մեղադրում է կույս չլինելու մեջ, ապա կնոջ վկայությունը հաշվի չեն առնում: Նրա ծնողները պետք է կուսության վկայությունը բերեն քաղաքի ծերերին: Եթե նրանք ի վիճակի չեն ապացուցել իրենց դստեր անմեղությունը, ապա կնոջը քարկոծում են հայրական տան դռների առջև: Եթե ծնողները ի վիճակի են ապացուցել նրա անմեղությունը, ապա ամուսինը վճարում է արծաթե հարյուր շեկել տուգանքը և ցմահ չի ամուսնալուծվում.
«Եթե տղամարդը կնության է առնում մի կնոջ և նրա հետ պառկելուց հետո չի հավանում նրան և զրպարտում է նրան և վատ անուն տալիս ասելով. «Ես կնության եմ առել այս կնոջը, սակայն, երբ ես մերձեցա նրան, ես չգտա նրա կուսության ապացույցը», ապա կնոջ հայրը և մայրը պետք է քաղաքի դարպասների առջև ծերերին ներկայացնեն ապացույցը: Կնոջ հայրը պետք է ասի ծերերին, «Ես կնության եմ տվել իմ դստերը այս մարդուն, սակայն նա չի հավանում նրան: Այժմ նա զրպարտում է նրան և ասում է, որ աղջիկը կույս չէ: Սակայն ահա իմ դստեր կուսության ապացույցը»: Այնուհետ նրա ծնողները պետք է կտորը փռեն քաղաքի ծերերի առջև և ծերերը պետք է տանեն տղամարդուն և պատժեն: Նրանք տուգանում են նրան արծաթե հարյուր շեկել և տալիս են աղջկա հորը, քանի որ այս տղամարդը վարկաբեկել է Իսրայելցի կույսին: Նա շարունակում է լինել այդ տղամարդու կինը և նա չի ամուսնալուծվում մինչ մահ: Եթե, ամեն դեպքում մեղադրանքը ճշմարտացի է և աղջկա կուսության ոչ մի ապացույց չի գտնվում, նրան բերում են հայրական տան դռների առջև և տղամարդիկ քարկոծում են նրան: Նա գործել է խայտառակ արարք Իսրայելի մեջ լինելով այլասեռ գտնվելով իր հոր տանը: Դուք պետք է մաքրեք չարը ձեր միջից»: (Երկրորդ Օրենք 22:13-21)

ՄԱՍ 7 – ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Դավաճանությունը բոլոր կրոնների մեջ մեղք է համարվում: Աստվածաշունչը մահվան է դատապարտում և դավաճանին և շնացողին: (Ղևիտացիներ 20:10) Իսլամը նմանապես հավասարապես պատժում է և դավաճանին և շնացողին: (Ղուրան 24:2) Ամեն դեպքում, դավաճանության Ղուրանական գաղափարը ամբողջովին տարբերվում է Աստվածաշնչյան գաղափարից: Ըստ Ղուրանի դավաճանություն է համարվում ամուսնացած տղամարդու և ամուսնացած կնոջ արտամուսնական կապը: Աստվածաշունչը դավաճանություն է համարում միայն ամուսնացած կնոջ արտամուսնական կապը: (Ղևիտացիներ 20:10; Երկրորդ Օրենք 22:22 Առակներ 6:20-7-27)
«Եթե տղամարդուն գտնում են, երբ նա մերձեցել է մեկ այլ տղամարդու կնոջ հետ, ապա երկուսն էլ և տղամարդը, ով մերձեցել է նրան և կինը պետք է մահանան: Դուք պետք է մաքրեք չարիքը Իսրայելից»: (Երկրորդ Օրենք 22:22)
«Եթե տղամարդը դավաճանություն է գործում մեկ այլ տղամարդու կնոջ հետ, ապա և դավաճանը և շնացողը պետք է մահվան դատապարտվեն»: (Ղևիտացիներ 20:10)
Ըստ Աստվածաշնչյան սահմանման, եթե ամուսնացած տղամարդը մերձենում է չամուսնացած կնոջ հետ, ապա դա բոլորովին մեղք չէ: Ամուսնացած տղամարդը, ով ունի արտամուսնական կապ չամուսնացած կնոջ հետ, չի համարվում դավաճան և այդ կինը շնացող չէ: Դավաճանությունը մեղք է համարվում միայն, եթե տղամարդը լինելով ամուսնացած կամ ամուրի, մերձենում է ամուսնացած կնոջը: Այս պարագայում տղամարդուն համարում են դավաճան: Կարճ ասած, դավաճանություն է համարվում ցանկացած անօրինական սեռական հարաբերություն, որտեղ ներգարվված է ամուսնացած կինը: Ըստ Աստվածաշնչի, ամուսնացած տղամարդու արտամուսնական կապը ոճիր չի համարվում: Ինչի՞ համար է այս կրկնակի բարոյական նորման: Ըստ Հուդաիկա Հանրագիտարանի, կինը ամուսնու պատկանելություն է և դավաճանությունը սահմանվում է որպես ամուսնու բացառիկ իրավունքի ոտնահարություն, կինը որպես ամուսնու ունեցվածք, ոչ մի իրավունք չունի նրա վրա:  Այսինքն, եթե տղամարդը արտամուսնական կապ է ունենում ամուսնացած կնոջ հետ, նա ոտնահարում է մեկ այլ տղամարդու ունեցվածքը և ուստի, նրան պետք է պատժել:
Իսրայելում մինչ օրս, եթե ամուսնացած տղամարդը կապի մեջ է գտնվում չամուսնացած կնոջ հետ, ապա նրա զավակները համարվում են օրինական: Սակայն, եթե ամուսնացած կինը կապի մեջ է մտնում մեկ այլ տղամարդու հետ, անկախ նա ամուսնացած է, թե ոչ, նրա զավակները ոչ միայն ապօրինի են, այլև նրանց արգելվում է ամուսնանալ մեկ այլ հրեայի հետ, բացառությամբ կրոնափոխ կամ այլ ապօրինու հետ: Այս արգելքը գործում է զավակների ժառանգներին 10 սերնդի հետ, մինչ դավաճանության ապականությունը թուլանում է:
Մյուս կողմից Ղուրանը երբեք ոչ մի կնոջ չի համարում որևէ տղամարդու պատկանելություն: Ղուրանը պարզորոշ նկարագրում է ամուսինների հարաբերությունները ասելով.
«Եվ Նրա նշաններից է, որ Նա արարել է ձեզ համար զույգեր ձեզանից, որպեսզի դուք բնակվեք հանգստությամբ նրանց հետ և Նա դրել է սեր և գթասրտություն ձեր սրտերի միջև. Իրոք այդտեղ նշաններ են նրանց համար, ովքեր անդրադառնում են»: (Ղուրան 30:21)
Սա է ամուսնության Ղուրանական գաղափարը. Սեր, գթասրտություն և հանգստություն, այլ ոչ թե պատկանելություն և կրկնակի նորմեր:

ՄԱՍ 8 – ԵՐԴՈՒՄ
Ըստ Աստվածաշնչի, տղամարդը պետք է լրացնի իր երդումը, որը տվել է Աստծուն: Նա չպետք է ետ կանգնի իր խոսքից: Մյուս կողմից, կնոջ երդումը պարտադիր չէ նրա համար: Այն պետք է խրախուսի նրա հայրը, եթե նա բնակվում է նրա տանը, կամ ամուսինը, եթե նա ամուսնացած է: Եթե հայրը, կամ ամուսինը չեն պաշտպանում դստեր կամ կնոջ երդումը, բոլոր խոստումները դառնում են զրոյական և անիմաստ.
«Սակայն, եթե նրա հայրը արգելում է, երբ լսում է այդ մասին, ապա նրա ոչ մի երդումը կամ գրավականը, որոնց նա պարտավորվել է չի կանգնեցնի նրան...Նրա ամուսինը կարող է հաստատել կամ զրոյականացնել յուրաքանչյուր խոստում, որը նա կատարել է, կամ յուրաքանչյուր գրավական, որպեսզի ժխտի իրեն»: (Թվեր 30:2-15)
Ինչու՞ այդ կնոջ խոսքը պարտադիր չէ նրա համար: Պատասխանը պարզ է. Որովհետև մինչ ամուսնությունը նա պատկանում է իր հորը, իսկ ամուսնությունից հետո ամուսնուն: Հոր հսկողությունը այնքան կատարյալ է, որ ըստ իր ցանկության կարող է վաճառել դստերը: Ռաբինների գրերի մեջ գրառում են, որ. «Տղամարդը կարող է վաճառել իր դստերը, սակայն կինը չի կարող վաճառել իր դստերը, տղամարդը կարող է խոստանալ իր դստերը, սակայն կինը չի կարող խոստանալ իր դստերը»:  Ռաբբինական գրականությունը նույնպես նշում է, որ ամուսնությունը ներկայացնում է հոր հսկողության փոխանակությունը ամուսնուն. «խոստում, դարձնելով կնոջը անձեռնմխելի սեփականությունը—անձեռնմխելի ունեցվածք–ամուսնու...»: Ակնհայտորեն, եթե կնոջը համարում են որևէ այլ մեկի ունեցվածք, նա չի կարող որևէ երդում իրագործել, առանց իր տիրոջ թույլտվության:
Հետաքրքիր է նշել, որ կնոջ երդման հետ կապված այս Բիբլիական հրահանգը մինչ այս դարի վաղ ժամանակները, բացասական հետևանքներ է ունեցել Հրեա-Քրիստոնեական կանանց վրա: Արևմտյան աշխարհում ամուսնացած կինը չուներ ոչ մի օրինական կարգավիճակ: Նրա ոչ մի գործողություն չուներ օրինական արժեք: Նրա ամուսինը կարող էր մերժել ցանկացած համաձայնություն, գործարք կամ պայմանագիր, որը նա գործում էր: Ըստ Հրեա-Քրիստոնեական ժառանգության, Արևմուտքի կանայք ի վիճակի չէին կատարել պարտավորեցնող պայմանագիր, որովհետև նրանք գործնականորեն ուրիշին էին պատկանում: Ի շնորհիվ Աստվածաշնչյան վերաբերմունքի, Արևմուտքի կանայք տառապել են ավելի քան երկու հազար տարի, դիրքը հայրերից ամուսիններին փոխանակելով:
Իսլամի մեջ յուրաքանչյուր մահմեդականի երդումը, լինի տղամարդ, թե կին պետք է իրագործել: Ոչ ոք իրավունք չունի մերժել որևէ մեկի երդումը:
Ըստ Ղուրանի, տղամարդու կամ կնոջ հանդիսավոր երդման ձախողումը, քավություն է պահանջում .
«Նա, Աստված, կկոչի ձեզ հաշվի ձեր մտադրված երդման համար, քավության համար կերակրեք տաս աղքատ մարդ, ըստ ձեր ընտանիքի սննդի միջին չափի; կամ հանդերձեք նրանց, կամ ազատ արձակեք ստրուկի: Եթե այս ամենը վեր է ձեր հնարավորություններից, ապա պահք պահեք երեք օր: Սա է քավությունը երդումների, որոնք դուք տվել եք: Սակայն պահեք ձեր երդումները»: (Ղուրան 5:89)
Մարգարե Մուհամմեդի ուղեկցորդները, տղամարդ, թե կին, սովորություն ունեին ներկայացնել իրենց երդման հավատարմությունը անմիջապես նրան: Կանայք, ինչպես տղամարդիկ, կարող էին գալ նրա մոտ և խոստանալ երդումները.
«Օվ Մարգարե, երբ հավատացյալ կանայք գալիս են քեզ մոտ ուխտ կնքելու, որ նրանք չեն երկրպագի որևէ այլ բան, բացառությամբ Աստծո, չեն գողանա, կամ շնանա, ոչ էլ կսպանեն իրենց իսկ զավակներին, չեն զրպարտի, կհնազանդվեն քեզ ամեն խնդրում, ապա ուխտ կապիր նրանց հետ և աղոթիր Աստծուն նրանց մեղքերի թողության համար: Իրոք, Աստված Ներող է և ամենագթասիրտ»: (Ղուրան 60:12)
Տղամարդը չի կարող երդվել իր դստեր կամ կնոջ փոխարեն: Ոչ էլ կարող է մերժել իր իգական սեռի որևէ ազգականի երդումը:

ՄԱՍ 9 – ԿՆՈՋ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեք կրոններ էլ կիսում են ամուսնության և ընտանեկան կյանքի անքակտելի կարևորության հավատքը: Նմանապես նրանք համամիտ են ընտանիքում ամուսնու գլխավորության գաղափարին: Այնուամենայնիվ, երեք կրոններում էլ առկա են աղաղակող տարբերություններ կապված այս առաջնորդության սահմանների հարգանքի հետ: Ի տարբերություն Իսլամի, Հրեա-Քրիստոնեական սովորույթը, գրեթե տարածում է ամուսնու առաջնորդությունը իր կնոջ սեփականության խնդրի մեջ:
Կնոջ հանդեպ ունեցած ամուսնու դերի Հրեական սովորույթը արմատավորվում է այն գաղափարից, որ կինը հանդիսանում է նրա սեփականությունը, ինչպես իր ստրուկը:  Այս գաղափարը պատճառ է հանդիսացել կրկնակի նորմերի, որոնք առկա են դավաճանության օրենքների և ամուսնու հնարավորության մեջ անվավեր ճանաչել կնոջ երդումները: Այս գաղափարը նմանապես պատճառ է հանդիսացել մերժել կնոջ հսկողությունը իր ունեցվածքի և վաստակի վրա: Հրեա կնոջ անմիջական ամուսնությունից հետո, նա ամբողջովին կորցնում է հսկողությունը իր ունեցվածքի և վաստակի վրա ի հոգուտ ամուսնու: Հրեա Ռաբինները հավաստիացնում են ամուսնու իրավունքը կնոջ ունեցվածքի վրա, քանի որ կինը պատկանում է նրան. «Քանի որ մեկը, ով տիրապետում է կնոջը, արդյո՞ք չի նշանակում, որ նա պետք է նաև տիրապետի նրա ունեցվածքին», և «Քանի որ նա ձեռք է բերում կնոջը, արդյո՞ք նա չպետք է ձեռք բերի նրա ունեցվածքը»:  Ուստի, ամուսնությունը հանդիսանում էր հարուստ կնոջ գործնական անքատության պատճառը: Թալմութը հետևյալ կերպ է նկարագրում կնոջ ֆինանսական վիճակը.
«Ինչպե՞ս է կարող կինը որևէ բան ունենալ, եթե ամենը ինչ նրանն է, պատկանում է նրա ամուսնուն: Ինչ պատկանում է ամուսնուն իրենն է և ինչ պատկանում է կնոջը, նույնպես պատկանում է ամուսնուն... Կնոջ վաստակը և ամենը ինչ նա կարող է գտնել փողոցում նույնպես պատկանում են ամուսնուն: Տնային պարագաները, նույնիսկ սեղանի վրայի հացի փշուրները պատկանում են տղամարդուն:Եթե կինը հրավիրի հյուրերի իր տուն և հյուրասիրի նրանց, ապա նա գողանում է իր ամուսնուց...»: (Սան.71 Ա, Գիտ.62 Ա)
Խնդիրը կայանում է նրանում, որ Հրեա կնոջ ունեցվածքը նպատակ ունի գրավել երկրպագուին: Հրեա ընտանիքը դստեր ամուսնության պարագայում նրան օժիտ է տալիս հոր ունեցվածքի մի մասնաբաժին: Եվ այս օժիտը հրեա դուստրերին դարձրեցին հայրերի անցանկալի բեռը: Հայրը ստիպված է տարիներ շարունակ դաստիարակել դստերը և այնուհետ մեծ օժիտ պատրաստել նրա ամուսնության համար: Ուստի, հրեական ընտանիքում աղջիկը հանդիսանում էր պատասխանատվություն և սին:  Այս պատասխանատվությունը բացատրում է, թե ինչու հին Հրեա հասարակությունը ուրախությամբ չէր տոնում աղջկա ծնունդը տես «Ամոթալի Դուստրերը» հատվածը: Օժիտը հանդիսանում էր ամուսնական նվեր, որը վարձակալության պայմաններով տալիս էին փեսային: Ամուսինը գործում էր որպես օժիտի գործնական տնօրեն, սակայն նա չէր կարող վաճառել այն: Ամուսնության պահից սկսած հարսը կորցնում էր հսկողությունը օժիտի վրա: Ավելին, նա պետք է աշխատեր ամուսնությունից հետո և իր ամբողջ վաստակը պետք է անցներ ամուսնուն, ի պատասխան ապահովության, որն էլ հանդիսանում էր ամուսնու պարտավորությունը: Կինը կարող էր իր ունեցվածքը վերականգնել միայն ամուսնալուծության և ամուսնու մահվան դեպքերում: Եթե առաջինը կինը կնքեր մահկանացուն, ամուսինը ժառանգում էր նրա ունեցվածքը:Ամուսնու մահվան պարագայում, կինը կարող էր վերականգնել իր մինչ ամուսնական ունեցվածքը, սակայն նա չէր կարող որևէ մասնաբաժին ժառանգել իր ամուսնու ունեցվածքից: Պատեհ է ավելացնել, որ փեսան նույնպես պետք է ամուսնական նվեր տար իր հարսնացուին և քանի դեռ նրանք ամուսիններ էին,նա կրկին հանդիսանում էր իր նվերի գործնական սեփականատերը:
Մինչ վերջին ժամանակները Քրիստոնեությունը հետևում էր միևնույն Հրեական սովորույթին: Քրիստոնյա Հռոմեական կայսրության և կրոնական և քաղաքացիական հեղինակությունները, որպես ամուսնության ճանաչման պայման պահանջում էին ունեցվածքի համաձայնագիրը: Ընտանիքները ավելացնում էին օժիտը առաջարկելով իրենց դուստրերին, և արդյունքում տղամարդիկ ավելի շուտ էին ամուսնանում, մինչդեռ ընտանիքները սահմանված ժամանակից երկար հետաձգում էին իրենց դուստրերի ամուսնության տարիքը:  Համաձայն կանոնի, կինը իրավունք ուներ վերադարձնել իր օժիտը, եթե ամուսնությունը համարվում էր անվավեր, բացառությամբ, երբ նրան մեղադրում էին դավաճանության մեջ: Այս պարագայում նա կորցնում էր իր օժիտի իրավունքը, որն էլ մնում էր ամուսնուն:  Համաձայն կրոնական և քաղաքացիական օրենքի, Քրիստոնյա Եվրոպայում և Ամերիկայում ամուսնացած կինը մինչ տասնիններորդ դարի վերջը և քսաներորդ դարի սկիզբը կորցրել էր իր ունեցվածքի իրավունքը: Օրինակ ըստ անգլիական օրենքի կնոջ իրավունքները կազմել և հրապարակել են 1632 թվականին: Այս «իրավունքները» ներառում էին. «Որ այն, ինչ ունի ամուսինը պատկանում է նրան: Այն, ինչ ունի կինը, պատկանում է ամուսնուն»:  Ամուսնության պարագայում կինը ոչ միայն կորցնում էր իր ունեցվածքը, այլև իր անհատականությունը: Նրա ոչ մի գործողություն չունի որևէ օրինական արժեք: Նրա ամուսինը կարող էր հրաժարվել կնոջ կողմից արված յուրաքանչյուր վաճառքից կամ նվերից, իրավական տեսանկյունից ամենը համարելով անվավեր: Անհատը, ում հետ կինը գործարքի մեջ էր մտնում, համարվում էր հանցագործ, ով մասնակցել էր խաբեությանը: Ավելին, կինը չէր կարող դատել կամ դատի տալ իր կամ ամուսնու անունից:  Օրենքը ամուսնացած կնոջը վերաբերվում էր որպես մանուկի: Կինը ուղղակի պատկանում է ամուսնուն և ուստի, նա կորցնում էր իր ունեցվածքը, օրինական անհատականությունը և ընտանեկան անունը:
Յոթերորդ դարից սկսած, Իսլամը ամուսնացած կնոջը պարգևել է անհատականության անկախություն, որը Հրեա-Քրիստոնեական Արևմուտքը նրանց է տվել միայն վերջերս: Ըստ Իսլամի հարսնացուն և նրա ընտանիքը պարտավոր չեն նվեր տալ փեսացուին: Մահմեդական ընտանիքի աղջիկը բեռ չէ: Իսլամը այնքան է արժեվորում կնոջը, որ կարիք չունի նվերների որպեսզի գրավի հնարավոր ամուսիններին: Փեսան ամուսնական նվերների հետ միասին պետք է նվերներ տա հարսնացուին: Նվերը համարվում է նրա ունեցվածքը և ոչ փեսան, ոչ էլ հարսնացուի ընտանիքը չեն կարող հսկել այն: Որոշ Ժամանակակից Մահմեդական հասարակությունների մեջ հարյուր հազարավոր դոլար արժողության ամուսնական նվեր ադամանդները սովորական երևույթ են դարձել:  Ամուսնալուծության պարագայում անգամ հարսնացուն պահպանում է իր ամուսնական նվերները: Ամուսնուն չի թույլատրվում որևէ մասնաբաժին կնոջ ունեցվածքից, բացառությամբ այն բաժնի, ինչ կինը ըստ իր ցանկության տալիս է ամուսնուն:  Ղուրանը պարզորոշ հայտնում է.
«Եվ տվեք կանանց, ամուսնության դեպքում իրենց օժիտը որպես ազատ նվեր, սակայն, եթե նրանք, իրենց իսկ ցանկությամբ, տալիս են դրա մի մասը, վերցրեք այն և վայելեք ուրախությամբ»: (Ղուրան 4:4)
Կնոջ ունեցվածքը և վաստակը գտնվում է նրա կատարյալ հսկողության տակ և միայն նրա համար, այնքան ժամանակ մինչ նա և նրա զավակները գտնվում են ամուսնու պատասխանատվության տակ:  Անկախ կնոջ հարստության, նա պարտավոր չէ մատակարարել իր ընտանիքին, մինչ նա կամավոր չի ընտրում գործել այդպես: Ամուսինները ժառանգում են միմյանցից: Ավելին, Իսլամի մեջ ամուսնացած կինը պահպանում է իր անկախ օրինական անհատականությունը և ընտանեկան անունը:  Մեկ անգամ Մեկ ամերիկացի դատավոր մեկնաբանեց մահմեդական կնոջ իրավունքները ասելով. «Մահմեդական աղջիկը կարող է կնության գնալ տաս անգամ, սակայն նրա անհատականությունը չի սպառվում նրա բազմաթիվ ամուսիններով: Նա արևային մոլորակ է հանդիսանում իր իսկ անվամբ և օրինական անհատականությամբ»:

ՄԱՍ 10 – ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Երեք կրոնների մեջ առկա են ամուսնալուծության նկատելի տարբերություններ: Քրիստոնեությունը գարշում է ամուսնալուծությունից: Նոր Կտակարանը միանշանակ պաշտպանում է ամուսնության անքակտելիությունը: Ենթադրվում է, որ Հիսուսը ասել է. «Սակայն Ես ասում եմ ձեզ, որ նա, ով ամուսնալուծվում է իր կնոջ հետ, բացառությամբ դավաճանության պարագայի, պատճառ է հանդիսանում, որ նա դառնա անառակ և նա, ով ամուսնանում է ամուսնալուծված կնոջ հետ, շնանում է»: (Մատթեոս 5:32) Նմանատիպ անզիջում կարծրատիպը անկասկած հանդիսանում է անիրական: Այդ ենթադրում է բարոյական կատարելության իրավիճակ, որը մարդկային հասարակությունը երբեք չի հասել: Երբ զույգը գիտակցում է, որ իրենց ամուսնական կյանքը դուրս է հսկողությունից, ամուսնալուծության արգելքը նրանց չի օգնի: Անհամերաշխ զույգին հակառակ կամքի ստիպել միասին մնալ ոչ արդյունավետ է, ոչ էլ պատճառաբանված: Զարմանալի չէ, որ ամբողջ Քրիստոնյա աշխարհը պարտավոր է հաստատել ամուսնալուծությունը:
Մյուս կողմից, Հուդդայականությունը թույլատրում է ամուսնալուծությունը առանց որևէ պատճառի: Հին Կտակարանը ամուսնուն իրավունք է տալիս ամուսնալուծվել, նույնիսկ, եթե նա ուղղակի չի հավանում նրան.
«Եթե տղամարդը կնության է առնում մի կնոջ, ով տհաճ է դառնում նրան, որովհետև նա գտնում է անպարկեշտ, և նա գրում է ամուսնալուծության համաձայնագիրը, տալիս է նրան և դուրս ուղարկում նրան իր տանից և, եթե ամուսնու տունը լքելուց հետո նա դառնում է մեկ այլ տղամարդու կին և նրա երկրորդ ամուսինը չի հավանում նրան և գրում է ամուսնալուծության համաձայնագիրը, տալիս է նրան և դուրս է ուղարկում իր տանից, կամ, եթե ամուսինը մահանում է, ապա կնոջ առաջին ամուսինը, ով ամուսնալուծվել է, չի կարող կնության առնել նրան այն բանից հետո,երբ նա պղծվել է»: (Երկրորդ Օրենք 24:1-4)
Վերոհիշյալ տարբերակները վեճերի պատճառ են դարձել հրեա գիտնականների միջև, որովհետև նրանց անհամաձայնությունը կապված «անհաճո», «անպարկեշտ» և «խորշանք» բառերի հետ, որոնք էլ նշել են տարբերակները: Թալմութը գրառում է նրանց տարբեր կարծիքները.
«Շամմայի դպրոցը պնդում է, որ տղամարդը չի կարող ամուսնալուծվել կնոջից, եթե չի գտել սեռական սխալ վարքի մեղքը, մինչդեռ Հիլլել դպրոցը ասում է, որ նա կարող է ամուսնալուծվել, եթե կինը ուղղակի փչացրել է ափսեն: Ռաբբի Աքիբան ասում է, որ նա կարող է ամուսնալուծվել, եթե նա ուղղակի մեկ այլ կնոջ ավելի գեղեցիկ համարի»: (Գիթթին 90 ա-բ)
Նոր Կտակարանը հետևում է Շամմաիթական կարծիքին, մինչդեռ Հրեական օրենքը հետևում է Հիլլալիթներին և Ռ. Աքիբին:  Քանի որ Հիլլալիթցիների տեսակետը հաղթեց, այն դարձավ Հրեական օրենքի անկոտրուն սովորույթը, այսինքն, ամուսնուն ազատություն տալ ամուսնալուծվել կնոջից առանց որևէ պատճառի: Հին Կտակարանը ոչ միայն իրավունք է վերապահում ամուսնուն ամուսնալուծվել «տհաճ» կնոջից, այլև ամուսնալուծությունը համարում է «վատ կնոջից» ազատվելու պարտականություն.
«Վատ կինը բերում է ստորացում, խոնարհված հայացք և վիրավոր սիրտ: Ձեռնունայն և ծանր ծնկով է այն տղամարդը, ում կինը չի երջանկացնում նրան: Կինը հանդիսանում է մեղքի սկզբնաղբյուր և նրա շնորհիվ մենք բոլորս կնքում ենք մահկանացուն: Թույլ մի տվեք հոսող ցիստերնը հոսել կամ վատ կնոջը ասել այն, ինչ նա է ցանկանում: Եթե նա չի ընդունում ձեր հսկողությունը, ամուսնալուծվեք և հեռացրեք նրան»: (Էկլեսիաստիկուս 25:25)
Թալմութը գրառել է կանացի որոշակի գործողություններ, որոնց պատճառով ամուսինները պարտավոր են ամուսնալուծվել. «Եթե նա ուտում է փողոցում, եթե նա ագահորեն խմում է փողոցում, եթե նա կերակրում է փողոցում, ամեն դեպքում Ռաբբի Մեյրը ասում է, որ նա պետք է լքի իր ամուսնուն»: (Գիթ.89 Ա)
Նույնպես, Թալմութը ամուսնալուծություն է պարտադրում ամուլ կնոջից, ով տաս տարվա ընթացքում զավակներ չի պարգևում. «Մեր Ռաբբինները ուսուցանում են. եթե տղամարդը կնության է վերցնում կնոջը և տաս տարի ապրում է նրա հետ և նա զավակ չի ծնում, ապա ամուսինը պետք է ամուսնալուծվի»: (Յեբ.64 ա)
Մյուս կողմից, ըստ Հրեական օրենքի, կանայք չեն կարող նախաձեռնել ամուսնալուծությունը: Ամեն դեպքում, ծանրակշիռ պայմանի դեպքում հրեա կինը կարող է ամուսնալուծության իրավունք պահանջել Հրեական դատարանում: Կնոջը բավական քիչ հիմքեր են տրամադրում ամուսնալուծության պահանջի համար: Պատճառներից են. օրինակ, եթե ամուսինը ունի մարմնական արատ կամ մաշկային հիվանդություն, կամ չի լրացնում իր ամուսնական պարտականությունները և այլն: Դատարանը կարող է աջակցել կնոջ ամուսնալուծության պահանջը, սակայն այն չի կարող լուծարել ամուսնությունը: Միայն ամուսինն է կարող լուծարել ամուսնությունը, կնոջը տալով ամուսնալուծության օրինագիծը: Դատարանը կարող է խարազանել, տուգանել, բանտարկել և պաշտոնապես ստիպել նրան տալ ամուսնալուծության անհրաժեշտ օրինագիծը: Ամեն դեպքում, եթե ամուսինը բավական համառ է, նա կարող է մերժել ամուսնալուծություն տալ իր կնոջը և կարող է անսահման կապել նրան իր հետ: Առավել սարսափելի է նաև այն, որ ամուսինը կարող է ամայացնել կնոջը առանց ամուսնալուծության և թողնել նրան առանց ամուսնության և ամուսնալուծության: Տղամարդը կարող է կնության վերցնել մեկ այլ կնոջ կամ նույնիսկ ունենալ արտամուսնական կապեր և զավակներ, ովքեր ըստ Հրեական օրենքի համարվում են օրինական:
Մյուս կողմից ամայացած կինը, չի կարող կնության գնալ մեկ այլ տղամարդու, քանի որ նա օրինականորեն ամուսնացած է և չի կարող ապրել մեկ այլ տղամարդու հետ, ուստի նրան կհամարեն դավաճան, իսկ այդ միության զավակները ապօրինի տաս սերունդ: Այս պարագայում կնոջը կոչում են ագունահ, շղթայված կին:  Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում գոյություն ունեն մոտ 1000, 1500 Հրեա կին, ովքեր ագունահ են, մինչդեռ Իսրայելում նրանց թիվը ավելի քան 16000 է:Ամուսինները կարող են հազարավոր դոլարներ շորթել իրենց թակարդված կանանցից, Հրեական ամուսնալուծության փոխանակման համար:
Իսլամը ամուսնալուծության հարգանքով գտնվում է Քրիստոնեության և Հուդդայականության միջին դիրքում: Իսլամի մեջ ամուսնությունը համարվում է այնպիսի մի սրբազան կապ է, որը չպետք է խախտել, բացառությամբ համոզիչ պատճառների: Զույգերին հրահանգում են իրագործել բոլոր հնարավոր ելքերը, երբ նրանց ամուսնությունը վտանգի տակ է:
Ամուսնալուծությանը դիմում են միայն այն պարագայում, երբ այլևս գոյություն չունի որևէ այլ ելք: Ընդհանուր առմամբ Իսլամը ճանաչում է ամուսնալուծությունը, սակայն չի խրախուսում: Եկեք առաջին հերթին կենտրոնանանք ճանաչման վրա: Իսլամը չի ճանաչում երկու զույգերի իրավունքը վերջ դնելու իրենց ամուսնական հարաբերությունները:
Իսլամը ամուսնուն է տալիս Տալաքի, ամուսնալուծության իրավունք: Ավելին, Իսլամը ի տարբերություն Հուդդայականության կնոջը իրավունք է տալիս լուծարելու ամուսնությունը այսպես կոչված Խուլայի միջոցով: Եթե ամուսինը լուծարում է ամուսնությունը ամուսնալուծությամբ, նա չի կարող վերադարձնել ամուսնական որևէ նվեր, որը տվել է: Ղուրանը հստակորեն արգելում է ամուսնալուծվող ամուսնուն վերադարձնել ամուսնական նվերները, անկախ դրանց արժեքի.
«Սակայն, եթե դուք որոշում կայացնեք կնության առնել մեկ այլ կնոջ, նույնիսկ, եթե դուք վերջինիս տվել եք մի ամբողջ կարողություն օժիտ, մի վերադարձրեք դրանց նույնիսկ մի փոքր բաժինը, Արդյո՞ք դուք կվերցնեք այն զրպարտությամբ և սխալ արտահայտությամբ»: (Ղուրան 4:20)
Եթե կինը ընտրում է վերջ դնել ամուսնությանը, նա կարող է իր ամուսնուն վերադարձնել ամուսնական նվերները: Այս դեպքում ամուսնական նվերները վերադարձնելը հանդիսանում է ամուսնու արդար փոխհատուցումը, ով ձգտում է պահպանել իր կնոջը, ով էլ ընտրում է լքել ամուսնուն:
Ղուրանը հրահանգել է մահմեդական տղամարդկանց թողնել բոլոր նվերները, որոնք տվել են կանանց, բացառությամբ այն դեպքի, երբ կինը ինքն է որոշում լուծարել ամուսնությունը.
«Տղամարդկանց անթույլատրելի է վերադարձնել ձեր նվերները, բացառությամբ երբ երկու կողմերն էլ վախենում են, որ նրանք ի վիճակի չեն լինի պահել Ալլահի սահմանները: Նրանցից ոչ մեկին չեն մեղադրի, եթե կինը որևէ բան տա իր ազատության դիմաց: Սրանք Ալլահի սահմաններն են, այսպիսով մի ոտնահարեք դրանք»: (Ղուրան 2:229)
Նույնպես, մի կին եկավ Մարգարե Մուհամմեդի մոտ խնդրելով լուծարել իր ամուսնությունը, նա ասաց Մարգարեին, որ ոչ մի առարկություն չունի իր ամուսնու վարքի կամ բնավորության դեմ: Նրա միակ խնդիրը կայանում էր նրանում, որ նա չի հավանում ամուսնուն այն աստիճան, որ ի վիճակի չի այլևս ապրել նրա հետ: Մարգարեն հարցրեց նրան. «Արդյո՞ք դու կվերադարձնես նրան իր այգին, ամուսնական նվերը, որը նա է տվել», նա ասաց. «Այո»: Այնուհետ Մարգարեն հրահանգեց տղամարդուն ետ վերցնել իր այգին և ընդունել ամուսնության լուծարումը»: (Բուխարի)
Որոշ դեպքերում մահմեդական կինը պետք է ցանկություն ունենա պահպանել իր ամուսնությունը, սակայն նա ի վիճակի է ամուսնալուծություն պահանջել որոշ այնպիսի անհաղթահարելի պատճառների դեպքում, ինչպիսիք են ամուսնու դաժանությունը, անպատեհ լքելը, ամուսնական պարտականությունների չկատարելը և այլն: Այս պարագաներում մահմեդական դատարանը լուծարում է ամուսնությունը:
Հակիրճ, Իսլամը անսահման իրավունքներ է առաջարկում մահմեդական կնոջը. Նա կարող է վերջ դնել ամուսնությանը Խուլայի միջոցով, և կարող է դիմել ամուսնալուծության համար: Ըմբոստ ամուսինը երբեք չի կարող շղթայել մահմեդական կնոջը: Եվ տվյալ իրավունքները հրապուրեցին Հրեա կանանց, ովքեր ապրում էին յոթերորդ դարի վաղ Իսլամական ժամանակաշրջանում, Մահմեդական դատարաններից ձգտել ձեռք բերել հրեա ամուսինների ամուսնալուծության օրինագիծը: Այս օրինագծերը Ռաբբինները հայտարարեցին զրոյական և սին: Տվյալ գործողությունը դադարեցնելու նպատակով, Ռաբբինները նոր իրավունքներ և արտոնություններ տվեցին հրեա կանանց,որպեսզի թուլացնեն մահմեդական դատարաններ տրվող բողոքը: Քրիստոնեական երկրներում բնակվող հրեա կանայք չունեին նմանատիպ առավելություններ, այնտեղ առկա Հռոմեական ամուսնալուծության օրենքը այլևս գրավիչ չէր, ինչպես Հրեական օրենքը:
Եկեք, ուշադրություն դարձնենք, թե ինչպես է Իսլամը պախարակում ամուսնալուծությունը: Իսլամի մարգարեն հավատացյալներին ասաց որ. «բոլոր թույլատրելի գործողությունների մեջ ամուսնալուծությունը հանդիսանում է ամենաատելին Աստծո համար»: (Աբու Դաուդ)
Մահմեդական տղամարդը չի կարող ամուսնալուծվել ուղղակի միայն այն պատճառով, որ չի հավանում կնոջը:
Ղուրանը հրահանգում է մահմեդական տղամարդկանց բարի լինել կանանց նկատմամբ, նույնիսկ զգացմունքների բացակայության կամ անտարբերության պարագայում.
«Ապրեք նրանց, ձեր կանանց հետ բարությամբ և համերաշխությամբ: Եթե դուք չեք հավանում որևէ բան, նշանակում է, որ դուք չեք հավանում որևէ բան որտեղ Ալլահը դրել է մեծ բարիքի»: (Ղուրան 4:19)
Մարգարե Մուհամմեդը տվել է համապատասխան հրահանգ.
«Հավատացյալ տղամարդը չպետք է ատի հավատացյալ կնոջը: Եթե նա չի հավանում կնոջ որևէ գիծ, նա կարող է գոհանալ մեկ այլով»: (Մուսլիմ)
Մարգարեն նույնպես նշում է, որ լավագույն Մահմեդականները նրանք են, ովքեր լավագույնն են իրենց կանանց նկատմամբ:
«Հավատացյալները, ովքեր ցուցադրում են ամենակատարյալ հավատքը հանդիսանում են նրանք, ովքեր ունեն լավագույն բնույթը և ձեզանից լավագույնները նրանք են, ովքեր ունեն լավագույն վերաբերմունքը իրենց կանանց նկատմամբ»: (Թիրմիզի)
Ամեն դեպքում, Իսլամը գործնական կրոն է և ընդունում է, որ գոյություն ունեն պարագաներ, որտեղ ամուսնությունը հասնում է կործանման եզրին: Նմանատիպ դեպքերում, բարությունը և զսպվածությունը չեն հանդիսանում պատեհ լուծում: Այսպիսով, ինչպե՞ս փրկել ամուսնությունը նմանատիպ դեպքերում: Ղուրանը գործնական խորհուրդներ է տալիս ամուսնուն կամ կնոջը, ում զույգը սխալ է: Ամուսնու համար, ում կնոջ վատ վարքը սպառնալիք է ամուսնությանը, Ղուրանը տարբերակների մեջ տալիս է չորս տիպի խորհուրդ.
«Ինչ վերաբերում է այն կանանց, ում կողմից դուք վախ ունեք անհավատարմության և վատ վարքագծի (1) Խրատեք նրանց (2) մերժեք կիսել անկողինը (3) հարվածեք նրանց, սակայն, եթե նրանք հնազանդվեն, մի փնտրեք անհանգստության նշաններ. քանի որ Ալլահը ամենաբարձրյալ և ամենամեծն է: (4) Եթե դուք վախ ունեք, որ նրանք կխզեն կապերը, ապա հանդիպեք երկու միջնորդների, մեկը տղամարդու, մյուսը կնոջ ընտանիքից, եթե նրանք խաղաղության ցանկություն հայտնեն, Ալլահը կդառնա միության պատճառը»: (Ղուրանը 4:34-35)
Անհրաժեշտ է առաջնահերթ փորձել առաջին երեք խորհուրդները: Եթե դրանք արդյունք չտան, ապա պետք է փնտրել ընտանիքների օգնությունը: Պատեհ է նշել, որ ըստ վերոհիշյալ տարբերակների, ըմբոստ կնոջը հարվածելը հանդիսանում է ժամանակավոր միջոց, որը գտնվում է ծայրահեղ անհրաժեշտությունների երրորդ հորիզոնականում, այն հույսով, որ կարող է բժշկել սխալական կնոջը: Եթե այն արդյունք է տալիս, ապա, ինչպես հստակորեն նշել է վերոհիշյալ տարբերակը, ամուսնուն չի թույլատվում որևէ կերպ անհանգստացնել կնոջ: Եթե այն անօգուտ է, ամուսնուն այլևս չի թույլատրվում կիրառել այն, նա պետք է անցնի ընտանիքի միավորման վերջնական ուղղուն:
Մարգարե Մուհամմեդը հրահանգել է մահմեդական ամուսիններին, չկիրառել այս մեթոդները, բացառությամբ այնպիսիս ծայրահեղ դեպքերի, ինչպիսին է կնոջ բացահայտ լկտիությունը: Նույնիսկ նմանատիպ դեպքերում պատիժը պետք է թեթև լինի և եթե կինը դադարեցնի, ամուսնուն չի թույլատրվում զայրացնել նրան.
«Այն դեպքում, երբ նրանք մեղավոր են լկտիության մեջ, դուք կարող եք նրանց մենակ թողնել իրենց անկողիններում և թեթև պատժել: Եթե նրանք հնազանդվեն ձեզ, մի փնտրեք որևէ անհանգստություն նրանց դեմ»: (Թիրմիզի)
Բացի այդ,Իսլամի Մարգարեն դատապարտել է յուրաքանչյուր տեսակի անարդար հարվածը: Մի քանի մահմեդական կին բողոքել են նրան, որ իրենց ամուսինները հարվածել են իրենց: Լսելով այդ, Մարգարեն կտրականապես ասաց.
«Նրանք, ովքեր այդպես են անում, այսինքն հարվածում են իրենց կանանց, չեն հանդիսանում ձեզանից լավագույնները»: (Աբու Դաուդ)
Այս պարագայում անհրաժեշտ է հիշել, որ Մարգարեն նաև ասաց.
«Ձեզանից լավագույնը նա է, ով լավագույնն է իր ընտանիքի նկատմամբ և ես ձեր միջի լավագույնն եմ իմ ընտանիքի նկատմամբ»: (Թիրմիզի)
Մարգարեն խորհուրդ տվեց մի մահմեդական կնոջ, Ֆաթիմա բինթ Քեյսին, կնության չգնալ մի տղամարդու,ով հայտնի էր կանանց վրա ձեռք բարձրացնելով.
«Ես գնացի Մարգարեի մոտ և ասացի. Աբուլ Ջահմը և Մուավիան առաջարկում են կնության վերցնել ինձ: Մարգարեն խորհուրդ տվեց ասելով. Ինչ վերաբերում է Մուավիային, նա շատ աղքատ է և Աբուլ Ջահմը սովոր է ձեռք բարձրացնել կանանց վրա»: (Մուսլիմ )
Հարկ է նշել, որ Թալմութը հաստատում է կնոջ վրա ձեռք բարձրացնելու պատիժը որպես կարգապահության նպատակ:  Ամուսնուն չեն սահմանափակում այնպիսի ծայրահեղ միջոցների դեպքում, ինչպիսին է բացահայտ լկտիությունը: Նրան թույլատրում էին ձեռք բարձրացնել կնոջ վրա, նույնիսկ, եթե նա մերժում էր կատարել տնային գործերը: Ավելին, նա չէր սահմանափակվում միայն թեթև պատժով: Նրան թույլատրվում էր կոտրել կնոջ համառությունը խարազանով կամ սովամահությամբ:
Կնոջը, ում ամուսնու վատ վարքագիծը հանդիսանում է ամուսնության կործանման պատճառը, Ղուրանը խորհուրդ է տալիս.
«Եթե կինը վախենում է ամուսնու դաժանությունից և ամայացումից, ապա նրանց չեն մեղադրի,եթե նրանք միմյանց միջև բարեկամական կարգավորում կազմակերպեն և այդ կարգավորումը հանդիսանում է լավագույնը»: (Ղուրան 4: 128)
Այս պարագայում կնոջը խորհուրդ են տալիս հաշտության եզրեր գտնել ամուսնու հետ, ընտանիքի անդամների կամ առանց նրանց մասնակցության: Հարկ է նշել, որ կնոջը խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ երկու միջոցառումներից, սեռական հարաբերություններից և ծեծից: Այս անհավասարության պատճառը կարող է պաշտպանել կնոջը բռնի մարմնական հակազդեցությունից, իր արդեն իսկ սխալ պահվածքով ամուսնուց: Նմանատիպ բռնի մարմնական հակազդեցությունը կարող է վնասել և կնոջը և ամուսնությունը: Որոշ մահմեդական գիտնականներ առաջարկում են, որ դատարանը կարող է նմանատիպ միջոցառումներ կիրառել ընդդեմ ամուսնու: Այսինքն, դատարանը առաջնահերթ խրատում է ըմբոստ ամուսնուն, այնուհետ արգելում է նրա կնոջ անկողինը, և վերջապես իրականացնում է խորհրդանշական ծեծը:
Եզրակացնելով, կարելի է ասել, որ Իսլամը մահմեդական ամուսնական զույգերին է առաջարկում ավելի կենսունակ խորհուրդ, որպեսզի նրանք փրկեն իրենց ամուսնությունը դժբախտությունից և լարվածությունից: Եթե զույգերից մեկը վտանգում է ամուսնական հարաբերությունները, մյուս զույգին Ղուրանը խորհուրդ է տալիս գործել հնարավոր և արդյունավետ միջոցները փրկելու այդ սուրբ կապը: Եթե բոլոր միջոցները ձախողվում են, Իսլամը զույգերին թույլատրում է խաղաղությամբ և բարեկամաբար բաժանվել:

ՄԱՍ 11 – ՄԱՅՐԵՐ
Հին Կտակարանի մի քանի հատվածներ պատվիրում են բարի և համբերատար վերաբերմունք ծնողների նկատմամբ և դատապարտում են նրանց, ովքեր անպատվում են: Օրինակ. «Եթե որևէ մեկը անեծք է ուղղում իր հորը կամ մորը, ապա նրան պետք է մահվան դատապարտեն»: (Ղևիտացիներ 20:9) Եվ, «Իմաստուն մարդը ուրախություն է պարգևում իր հորը, սակայն հիմար մարդը արհամարհում է իր մորը»: (Առակներ 15:20)
Չնայած, մի քանի հատվածներ նշում են միայն հորը պատվելը, օրինակ. «Իմաստուն մարդը լսում է հոր հանձնարարականը» (Առակներ 13:1), ապա միայն մոր մասին ոչինչ չի նշվել: Ավելին, գոյություն չունի որևէ հատուկ նշում, ըստ որի բարությունը մոր նկատմամբ հանդիսանում է նրա ծննդաբերության և կերակրման երախտագիտության նշանը: Բացի այդ մայրերը բոլորովին չեն ժառանգում իրենց զավակներից, մինչդեռ հայրերը ժառանգում են:  
Դժվար է Նոր Կտակարանի մասին խոսել որպես գրի, որը կոչ է անում պատվել մայրերին: Հակառակը, տպավորություն է ստեղծվում, որ Նոր Կտակարանը մայրերի նկատմամբ բարի վերաբերմունքը համարում է Աստծո ճանապարհի խոչընդոտ: Ըստ Նոր Կտակարանի, անհատը չի կարող լավ Քրիստոնյա լինել և արժանանալ Քրիստոսի աշակերտի կոչմանը, եթե նա չի ատում իր մորը: Հիսուսին վերագրում են հետևյալ խոսքերը.
«Եթե որևէ մեկը գալիս է ինձ մոտ և չի ատում իր հորը և մորը, իր կնոջը և զավակներին, իր եղբայրներին և քույրերին—այո, նույնիսկ իր իսկ կյանքը – նա չի կարող լինել իմ աշակերտը»: (Ղուկաս 14:26)
Ավելին, Նոր Կտակարանը Հիսուսին պատկերում է որպես անտարբեր, կամ նույնիսկ անհարգալից իր մոր նկատմամբ: Օրինակ, երբ նա փնտրում էր նրան, մինչ Հիսուսը քարոզում էր ամբոխին, նա դուրս չեկավ տեսնելու մորը.
«Այնուհետ Հիսուսի մայրը և եղբայրները ժամանեցին: Կանգնելով դուրսը, նրանք մի մարդու ուղարկեցին նրան կանչելու: Ամբոխը նստած էր Հիսուսի շուրջ և նրանք ասացին նրան. «Քո մայրը և եղբայրները գտնվում են դուրսը և փնտրում են քեզ»: «Ո՞վքեր են իմ մայրը և իմ եղբայրները» ասաց նա: Այնուհետ նա նայեց նրանց, ովքեր նստած էին իր շուրջ և ասաց. «Ահա իմ մայրը և եղբայրները»: Նա, ով կատարում է Աստծո կամքը, հանդիսանում է իմ եղբայրը և քույրը և մայրը»: (Մարկոս 3:31-35)
Ոմանք կարող են վիճել, որ Հիսուսը փորձում է իր ունկնդիրներին ուսուցանել այնպիսի կարևոր մի դաս, որ կրոնական կապերը քիչ կարևոր չեն, քան ընտանեկան կապերը: Ամեն դեպքում, նա կարող էր ուսուցանել իր ունկնդիրներին միևնույն դասը,առանց նմանատիպ կատարյալ անտարբերություն ցուցադրելու դեպի իր մայրը: Միևնույն անհարգալից վերաբերմունքը նա ցուցադրել է, երբ մերժել է սատարել մի մարդու օրհնանքը այն հայտարարությանը, որը կապված էր նրա մոր դերի հետ նրան կյանք պարգևելու և դաստիարակելու մեջ.
«Երբ Հիսուսը ասում էր այս ամենը, ամբոխի միջից մի կին բղավեց. «Օրհնյալ է մայրը, ով ծնեց քեզ և դաստիարակեց»: Նա պատասխանեց. «Օրհնյալ լինեն նրանք, ովքեր լսում են Աստծո խոսքը և հնազանդվում»»: (Ղուկաս 11:27-28)
Եթե ըստ Նոր Կտակարանի մի կնոջ, ով ունի կույս Մարիամի կարգավիճակը այնպիսի որդին ինչպիսին է Հիսուս Քրիստոսը նմանատիպ անքաղաքավարությամբ է վերաբերվոմ, ապա, այնուհետ ինչպե՞ս էին կարող միջին խավի Քրիստոնյա որդիները վերաբերվեն միջին խավի մորը:
Անզուգական է այն պատիվը, հարգանքը և գնահատականը, որը Իսլամը վերագրում է մայրությանը: Ղուրանը երկրորդ հորիզոնականի վրա է դնում ծնողների նկատմամբ բարի վերաբերմունքի կարևորությունը, որն էլ հաջորդում է Ամենաբարձրյալ Աստծո երկրպագությանը.
«Ձեր Տերը վճռել է, որ դուք երկրպագեք միայն Նրան, և որ դուք բարի լինեք ծնողների նկատմամբ: Եվ երբ նրանք երկուսն էլ, կամ մեկը հասնեն ծերության ձեր կյանքի ընթացքում, մի ասեք նրանց արհամարհանքի որևէ խոսք, ոչ էլ մերժեք նրանց: Այլ դիմեք նրանց պատվով: Եվ բարությամբ, իջեցրեք խոնարհության թևերը և ասացեք. «Իմ Տեր, պարգևիր նրանց Քո Գթասրտությունը, քանի որ նրանք սնել են ինձ մանկության ընթացքում»»: (Ղուրան 17:23-24)
Մեկ այլ հատվածների մեջ Ղուրանը հատուկ նշում է մայրերի մեծ դերը ծննդաբերության և դաստիարակության գործընթացի մեջ.
«Եվ մենք հրահանգում ենք տղամարդուն բարի լինել իր ծնողների նկատմամբ. Երկունքից երկունք նրա մայրը կրել է նրան և երկու տարի կրծքով կերակրել :Երախտագետ եղեք Ինձ և ձեր ծնողներին:» (Ղուրան 31:14)
Մարգարե Մուհամմեդը նույնպես հստակորեն նկարագրել է մայրերի հատուկ դերը Իսլամի մեջ.
«Մի տղամարդ հարցրեց Մարգարեին. «Ու՞մ ես պետք է պատվեմ առավել» Մարգարեն պատասխանեց «Քո մորը»: «Եվ ո՞վ է հաջորդը» հարցրեց տղամարդը: Մարգարեն պատասխանեց. «Քո մայրը»: «Եվ ո՞վ է հաջորդը» հարցերց տղամարդը: Մարգարեն պատասխանեց. «Քո մայրը»: «Եվ, ո՞վ է հաջորդը» հարցրեց տղամարդը: Մարգարեն պատասխանեց. «Քո հայրը»»: (Բուխարի և Մուսլիմ)
Իսլամի մի քանի ցուցումների ցանկում, որին մահմեդականները մինչ օրս հավատարմորեն հետևում են, հանդիսանում է մայրերի վերաբերմունքը: Պատիվը, որը մահմեդական մայրերը ստանում են իրենց որդիներից և դուստրերից օրինակ է:Անսահման ջերմ հարաբերությունները մահմեդական մայրերի և իրենց զավակների միջև և այն խորը հարգանքը, որը տածում է մահմեդական տղամարդը իր մոր նկատմամբ, սովորաբար զարմացնում է Արևմուտքի մարդկանց:

ՄԱՍ 12 – ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Իսլամի և Աստվածաշնչի ամենակարևոր տարբերություններից է հանդիսանում իգական սեռի ներկայացուցիչների ժառանգության խնդիրը հանգուցյալ ազգականներից: Աստվածաշնչյան վերաբերմունքը հստակորեն նկարագրել է Ռաբբի Էփշտեյնը. «Շարունակական և անքակտ ավանդույթը Աստվածաշնչյան ժամանակներից սկսած, տան իգական սեռի անդամներին, լինի կին, թե դուստր, ժառանգության ոչ մի իրավունք չի տալիս: Ըստ իրավահաջորդության ավելի պարզ սխեմայի, ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչները համարվում էին ունեցվածքի մի մաս, որը հեռու էր ժառանգի իրավաբանական անհատակություն լինելուց և համարվում էր ստրուկ: Մինչդեռ ըստ Մովսեսի օրենքի, դուստրերին չեն ընդունել արական սեռի բացակայության պարագայում, նույնիսկ այս պարագայում կնոջը չեն համարում ժառանգ»:  Ինչու՞ էին ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչներին համարում ընտանեկան ունեցվածքի մի մաս: Ռաբբի Էփշտեյնը պատասխանում է. «Մինչ ամուսնությունը նրանց սեփականատերն է համարվում հայրը, իսկ ամուսնությունից հետո ամուսինը»:
Ժառանգության Աստվածաշնչյան կանոնները ուրվագծված են Թվեր 27:1-11 –ում: Կինը չունի ամուսնու ունեցվածքի մասնաբաժնի որևէ իրավունք, մինչդեռ ամուսինը հանդիսանում է կնոջ առաջին ժառանգը, նախորդելով նույնիսկ որդիներին: Դուստրը կարող է ժառանգել, միայն արական սեռի ժառանգի բացակայության դեպքում: Մայրը ընդհանրապես չի հանդիսանում ժառանգ, մինչդեռ հայրը հանդիսանում է: Այրիները և դուստրերը, արական սեռի զավակների առկայության դեպքում, դառնում են արական սեռի ներկայացուցիչների գթասրտության առարկան: Այդ իսկ պատճառով այրի և որբ աղջիկները հանդիսանում էին Հրեական հասարակության ամենից կարիքավոր անդամները:
Քրիստոնեությունը երկար ժամանակ է հետևել այս օրինակին: Քրիստոնեության և էկլեստիաստիկ, և քաղաքական օրենքները արգելել են դուստրերին իրենց եղբայրներին հետ կիսել հոր ժառանգությունը: Բացի այդ, կանայք զրկված էին ժառանգության որևէ իրավունքից: Այս չարաբաստիկ օրենքները գոյատևել են մինչ նախորդ դարի վերջերը:
Մինչ Իսլամը, հեթանոս արաբները ժառանգության իրավունք էին տալիս բացառապես արական սեռի ազգականներին: Ղուրանը վերացրեց այս բոլոր անարդար սովորույթները և ժառանգության իրավունք տվեց բոլոր իգական սեռի ազգականներին.
«Այն ամենից ինչ թողնում են ծնողները և մոտիկ ազգականները, բաժին է հասնում տղամարդկանց և կանանց, անկախ ունեցվածքի քանակության – վերջնական մասնաբաժին»: (Ղուրան 4:7)
Մահմեդական մայրերը, կանայք, դուստրերը և քույրերը ժառանգության իրավունքներ են ստացել տասներեք հարյուր տարի առաջ, երբ Եվրոպան նույնիսկ չի ճանաչել դրանց գոյությունը: Ժառանգության բաժանումը, մեծ խնդիր էր իր հսկայական մանրամասներով: (Ղուրան4:7,11,12,176) Ընդհանուր կանոնը այն է, որ իգական սեռի մասնաբաժինը կազմում է արական սեռի ներկայացուցչի մասնաբաժնի կեսը, բացառությամբ այն դեպքերի, երբ մայրը ստանում է հորը համահավասար մասնաբաժին: Եթե մենք առանձնացնենք այս ընդհանուր կանոնը այլ օրենսդրություններից, որոնք վերաբերում են տղամարդկանց և կանանց, ապա այն կարող է անարդար թվալ: Կանոնը ռացիոնալ ընկալելու համար, անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որը Իսլամում տղամարդու նյութական պարտականությունները գերազանցում են կնոջինը տես «Կնոջ ունեցվածքը» հատվածը: Փեսան պետք է իր ամուսնական նվեր տա իր հարսնացուին: Որն էլ դառնում է հարսնացուի բացառիկ ունեցվածքը և մնում է նրա մոտ, նույնիսկ, ամուսնալուծության դեպքում:
Հրասնացուն պարտավոր չէ որևէ նվեր տալ իր փեսացուին: Ավելին, մահմեդական ամուսինը պատասխանատու է իր կնոջ և զավակների համար: Մյուս կողմից կինը պարտավոր չէ օգնել նրան այս պարագայում: Նրա ունեցվածքը և վաստակը միայն նրա համար է, բացառությամբ այնի, ինչը կինը կամավոր առաջարկում է ամուսնուն: Բացի այդ, անհրաժեշտ է գիտակցել, որ Իսլամը կտրականապես պաշտպանում է ընտանեկան կյանքը: Այն խստորեն խրախուսում է երիտասարդների ամուսնությունը, պախարակում է ամուսնալուծությունը և ամուրիությունը չի համարում առաքինություն: Ուստի, իրական Իսլամական հասարակության մեջ, ընտանեկան կյանքը նորմա է, իսկ միայնակ կյանքը հազվագյուտ բացառություն: Այսինքն, Իսլամական հասարակության ամուսնական տարիքի բոլոր կանայք և տղամարդիկ ամուսնանում են: Ըստ այս փաստերի, անհրաժեշտ է գնահատել, որ Մահմեդական տղամարդիկ, ընդհանուր առմամբ, ունեն ավելի մեծ նյութական բեռ, քան մահմեդական կանայք, ուստի, ժառանգության կանոնները նախատեսված են չեզոքացնել այս անհավասարությունը, այնպես, որ հասարակական կյանքը զերծ մնա յուրաքանչյուր տեսակի սեռական և դասակարգային պատերազմներից: Ելնելով Մահմեդական կնոջ նյութական իրավունքների և պարտականությունների պարզ համեմատությունից, Բրիտանացի մեկ մահմեդական կին եզրակացրել է, որ Իսլամը կնոջը վերաբերվում է ոչ միայն արդար է, այլև մեծահոգաբար:

ՄԱՍ 13 –ԱՅՐՈՒ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Շնորհիվ այն փաստի, որ Հին Կտակարանը չի ճանաչում նրանց ժառանգության իրավունքները, այրիները հանդիսանում էին Հրեա բնակչության խոցելի մասը:Արական սեռի ազգականները,ովքեր ժառանգում էին կնոջ հանգուցյալ ամուսնու ունեցվածքը, պետք է նրան մասնաբաժին ներկայացնեին: Ամեն դեպքում, այրիները ոչ մի կերպ համոզված չէին, որ կարող է այդպես լինել և ապրում էին մյուսների գթասրտության շնորհիվ: Ուստի, հնագույն Իսրայելում այրիները հանդիսանում էին ամենաստորին դասակարգը և այրիությունը համարվում էր մեծ քայքայման խորհրդանիշ (Եսայի 54:4) Սակայն Աստվածաշնչյան ավանդույթը այրու վիճակը դուրս է մղում ավելի հեռու, նրան բացառում են ամուսնու ունեցվածքից: Ըստ (Ծննդոց 38), ամուլ այրին պետք է կնության գնար ամուսնու եղբորը, նույնիսկ, եթե նա արդեն ամուսնացած էր, այնպես, որ նա ի վիճակի լինի ժառանգներ ունենա իր հանգուցյալ եղբոր համար, որպեսզի համոզված լինի, որ եղբոր անունը չի մահանա:
«Այնուհետ Հուդան ասաց Օնանին. «Պառկիր քո եղբոր կնոջ հետ և լրացրու քո պարտականությունը որպես ամուսնու եղբայր, ժառանգներ բեր քո եղբոր համար»»: (Ծննդոց 38:8)
Այրու համաձայնությունը այստեղ բոլորովին չէր պահանջվում: Այրուն վերաբերում էին որպես հանգուցյալ ամուսնու ունեցվածք, ում հիմնական նպատակը հանդիսանում էր հաստատել ամուսնու սերունդները: Աստվածաշնչյան այս օրենքը մինչ օրս կիրառվում է ժամանակակից Իսրայելում:  Իսրայելում, ամուսնու եղբայրը ժառանգում էր ամուլ այրուն: Եթե եղբայրը բավական երիտասարդ էր ամուսնության համար, կինը ստիպված էր սպասել մինչ նրա հասունությունը: Եթե հանգուցյալ եղբայրը մերժում էր կնության առնել նրան, նրան ազատ էին արձակում և այնուհետ նա կարող էր կնության գնալ ըստ իր ցանկության: Հազվագյուտ երևույթ չեր Իսրայելում, երբ ամուսնու եղբայրը շորթում էր կնոջը ազատության դիմաց:
Մինչ Իսլամը, հեթանոս արաբները ունեին նմանատիպ ավանդույթը: Այրուն համարում էին ամուսնու ունեցվածքի մի մասը, ում ժառանգում էին արական սեռի ժառանգները և սովորաբար նա կնության էր գնում հանգուցյալ ամուսնու այլ կնոջից ծնված ավագ որդուն: Ղուրանը խիստ պախարակեց և վերացրեց այս քայքայիչ ավանդույթը.
«Կնության մի վերցրեք այն կանանց ,ում վերցրել են ձեր հայրերը—բացառեք անցյալը—իրոք, այն հանդիսանում էր ամոթալի,զզվելի և ատելի ավանդույթ»: (Ղուրան 4:22)
Ըստ Աստվածաշնչյան ավանդույթի այրիները և ամուսնալուծված կանայք ունեին այնպիսի ցածր կարգավիճակ, որ բարձրագույն քահանաները իրավունք չունեին կնության առնել այրիներին, ամուսնալուծվածներին կամ անառակներին.
«Կինը, ում նա, բարձրագույն քահանան կնության առնի, պետք է կույս լինի: Նա չպետք է կնության առնի այրու, ամուսնալուծվածի կամ անառակի, սակայն միայն կույսի իր իսկ ժողովրդից, այսպիսով նա չի աղտոտի իր ժառանգներին իր ժողովրդից»: (Ղևիտացիներ 21:13-15)
Ժամանակակից Իսրայելում, Քոհեն դասի ժառանգները, ովքեր հանդիսանում են Տաճարների բարձրագույն քահանաները, չեն կարող կնության առնել ամուսնալուծված, այրի կամ անառակ կնոջ:  Ըստ Հրեական օրենսդրության, կինը, ով այրիացել է երեք անգամ և ում ամուսինները մահացել են բնական մահով, համարվում է «ճակատագրական» և արգելվում կրկին է կնության առնել նրան:  Մյուս կողմից Ղուրանը չի ճանաչում ոչ ցածր դաս, ոչ էլ ճակատագրական անհատներ: Այրի և ամուսնալուծված կանայք ազատ են կնության գնալ նրան, ում կցանկանան:
Ղուրանը չի խարանում ամուսնալուծված կամ այրի կնոջը.
«Երբ դուք ամուսնալուծվում եք և կանայք լրացնում են իրենց ամսեկանները, երեք շրջան, կամ վերադարձրեք նրանց հավասար պայմաններով կամ ազատ արձակեք հավասար պայմաններով. Սակայն մի վերադարձրեք որպեսզի վնասեք կամ անհարկի առավելություն վերցնեք նրանց վրա: Եթե որևէ մեկը այդպես վարվի, նա մոլորում է իր հոգին: Մի վերաբերվեք Ալլահի նշաններին ինչպես ծաղր»: (Ղուրան 2:231)
«Եթե ձեզանից մեկը մահանում է և այրի է թողնում, ապա նրանք պետք է սպասեն չորս ամիս և տաս օր: Երբ նրանք լրացնում են իրենց ժամանակաշրջանը, ձեր վրա չկա ոչ մի մեղք, եթե նրանք տնօրինեն իրենց արդար կերպով»: (Ղուրան 2:234)
«Ձեզանից նրանք, ովքեր մահանում և թողնում են այրիներ, պետք է ապահովեն իրենց այրիներին մեկ տարվա ապրուստով և կացությամբ: Սակայն, եթե նրանք, այրիները թողնեն բնակության վայրը, ձեր վրա մեղք չի լինի այն բանի համար, ինչ նրանք արդարորեն անում են իրենց հետ»: (Ղուրան 2:240)
ՄԱՍ 14 – ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅՈՒՆ
Այժմ, եկեք լուծենք բազմակնության կարևոր հարցը: Բազմակնությունը հնագույն մի ավանդույթ է, որը տեղ է գտել բազմաթիվ մարդկային հասարակությունների մեջ: Աստվածաշունչը չի պախարակում բազմակնությունը: Հակառակը, Հին Կտակարանը և Ռաբբինական գրերը հաճախ վկայում են բազմակնության օրինականությունը: Ասում են, որ Սողոմոն արքան ուներ 700 կին և 300 հարճ (Թագավորաց Ա 11:3):Նույնպես, ասում են, որ Դավիթ արքան ուներ բազմաթիվ կանայք և հարճ: (Թագավորաց Դ 5:13) Հին Կտակարանը սահմանում էր որոշ արգելքներ, թե ինչպես բաժանել տղամարդու ունեցվածքը տարբեր կանանց որդիների միջև: (Երկրորդ Օրենք 22:7) Բազմակնության միակ սահմանափակումը հանդիսանում է կնոջ քրոջը, որպես մրցակից կնության վերցնելու արգելքը (Ղևիտացիներ 18:18) Թալմութը խորհուրդ է տալիս ունենալ առավելագույնը չորս կին:
Եվրոպական հրեաները բազմակնության ավանդույթը շարունակում են մինչ տասնվեցերորդ դարը: Արևելյան հրեաները մշտապես կիրառում էին բազմակնության ավանդույթը, մինչ այն պահը, երբ ժամանեցին Իսրայել, որտեղ քաղաքացիական օրենքը արգելեց այն: Ամեն դեպքում, ըստ կրոնական օրենքի, որը անտեսում է քաղաքացիական օրենքը, սա դառնում է թույլատրելի:
Իսկ ի՞նչ կասեք Նոր Կտակարանի մասին: Հայր Յուջին Հիլմանը, իր կռահողական գրքի մեջ, վերանայում է բազմակնությունը. «Նոր Կտակարանի մեջ առկա չէ որևէ հստակ հրահանգ, որ ամուսնությունը պետք է լինի միակնություն կամ որևէ հստակ հրահանգ,որը արգելում է բազմակնությունը»:
Ավելին, Հիսուսը երբեք չի խոսել բազմակնության դեմ, չնայած նրա հասարակության հրեաները կիրառում էին այդ: Հայր Հիլմանը շեշտում է այն փաստը, որ Հռոմեական Եկեղեցին արգելեց բազմակնությունը որպեսզի հաստատի Հունա-Հռոմեական մշակույթը, որը նախատեսում է միայն մեկ օրինական կին, և հանդուրժում է անառակությունը և հարճությունը: Նա մեջ է բերում Սուրբ Ավգուստինին. «Այժմ, իրոք, մեր ժամանակներում և պահելով Հռոմեական ավանդույթը, այլևս թույլատրելի չէ կնության առնել մեկ այլ կին»:
Աֆրիկյան եկեղեցիները և Աֆրիկյան Քրիստոնյաները հաճախ հիշեցնում են իրենց Եվրոպացի եղբայրներին, որ բազմակնության եկեղեցական արգելքը հանդիսանում է մշակութային ավանդույթ և ոչ թե վավերական քրիստոնեական հրահանգ:
Ղուրանը նույնպես թույլատրում է բազմակնությունը, իր որոշակի սահմանափակումներով.
«Եթե դուք վախ ունեք, որ չեք կարող արդար վերաբերվել որբերին, կնության առեք կանանց ըստ ձեր ընտրության, երկու կամ երեք կամ չորս, սակայն, եթե դուք վախ ունեք, որ ի վիճակի չեք լինի արդար լինել նրանց նկատմամբ, ապա միայն մեկը»: (Ղուրան 4:3)
Հակառակ Աստվածաշնչի, Ղուրանը սահմանափակում է կանանց քանակը չորսի խիստ պահանջների ներքո, որպեսզի նրանք հավասար և արդար վերաբերվեն կանանց: Չպետք է ընկալել, որ Ղուրանը խրախուսում է հավատացյալներին կիրառել բազմակնություն, կամ, որ բազմակնությունը համարվում է օրինակ: Այլ կերպ, Ղուրանը «հանդուրժում» կամ «թույլ է տալիս» բազմակնությունը և ոչ ավելին, սակայն ինչու՞: Ինչու՞ են թույլատրում բազմակնությունը: Պատասխանը պարզ է. գոյություն ունեն վայրեր և ժամանակներ, երբ ծագում են հասարակական և բարոյական պատճառներ բազմակնության համար:Ինչպես նշում է վերոհիշյալ Ղուրանական տարբերակը, Իսլամի բազմակնության խնդիրը չպետք է ընկալել ելնելով առանձին համայնքի պարտականություններից, որոնք վերաբերվում են որբերին և այրիներին: Որպես տիեզերական կրոն Իսլամը համապատասխանում է բոլոր վայրերին և ժամանակներին և չի կարող արհամարհել այս պարտականությունները:
Մարդկային շատ հասարակությունների մեջ, իգական սեռը գերազանցում է արական սեռի քանակին: ԱՄՆ-ում գոյություն ունի առնվազն ութ միլիոն ավել կին, քան տղամարդ: Այնպիսի երկրում, ինչպիսին է Գվինեան, 100 արական սեռի ներկայացուցչի հասնում է 122 իգական սեռի ներկայացուցիչ: Տանզանիայում, 100 իգական սեռի ներկայացուցչի հասնում է 95.1 արական սեռի ներկայացուցիչ:  Ի՞նչ է կարող անել հասարակությունը ընդդեմ նմանատիպ անհավասար սեռական վիճակագրության: Իհարկե գոյություն ունեն բազմաթիվ առաջարկություններ, ոմանք կարող են առաջարկել հարճությունը, մյուսները գերադասում են իգական սեռի ներկայացուցիչների սպանությունը, որը տեղի է ունենում ժամանակակից աշխարհի որոշ հասարակարգերում: Ոմանք կարող են ընդունել, որ միակ ելքը հանդիսանում է այն, որ հասարակությունը հանդուրժի յուրաքանչյուր տեսակի սեռական ազատություն, անառակություն, արտամուսնական կապ, համասեռամոլություն և այլն: Այլ հասարակարգերի համար, ինչպիսիք են Աֆրիկյանը, ամենապատվելի լուծումը հանդիսանում է բազմակնությունը, որպես մշակութային և հասարակական հարգալից հաստատություն: Արևմուտքը երբեմն սխալ է ընկալում բազմականությունը, այլ մշակույթների մեջ այն չի հանդիսանում կնոջ քայքայում: Օրինակ, շատ երիտասարդ Աֆրիկյան հարսնացուներ, անկախ կրոնական պատկանելության, գերադասում են կնության գնալ ամուսնացած մարդու, ով արդեն իսկ ապացուցել է իր պատասխանատու ամուսին լինելը:
Շատ Աֆրիկյան կանայք խնդրում են իրենց ամուսիններին երկրորդ կին բերել, այնպես, որ նրանք իրենց միայնակ չզգան:  Նիգերիայի երկրորդ մեծ քաղաքի 15-59 տարեկան վեց հազար կանանց հարցման արդյունքը ցույց տվեց, որ այդ կանանց 60 տոկոսը ուրախ կլինեն, եթե իրենց ամուսինները մեկ այլ կին կնության առնեն: Միայն 23 տոկոսը արտահայտեցին իրենց բարկությունը այս խնդրի շուրջ: Քենիայում հարցմանը մասնակցած կանանց վաթսուն վեց տոկոսը բազմակնությունը համարում են դրական երևույթ:
Քենիայի քաղաքներում տեղի ունեցած հարցման արդյունքում, 27 կանանցից 25 բազմակնությունը համարում են ավելի նպատակահարմար, քան միակնությունը: Այս կանայք կարծում են, որ բազմակնությունը կարող է լինել երջանիկ և շահեկան փորձ, եթե կանայք համագործակցում են միմյանց հետ:  Աֆրիկյան հասարակարգերի մեծամասնության մեջ բազմակնությունը դառնում է այնպիսի հարգելի հաստատություն, որ որոշ Բողոքական եկեղեցիներ դառնում են առավել հանդուրժող: Քենիայի Անգլիական եկեղեցու եպիսկոպոսը հայտնում է, որ «Չնայած միակնությունը կարող է կատարյալ լինել ամուսնու և կնոջ սիրո արտահայտման մեջ, եկեղեցին կարող է համարել, որ որոշ մշակույթների մեջ, բազմակնությունը ընդունելի է հասարակության կողմից և որ այն հավատքը, որ բազմակնությունը հակասում է Քրիստոնեությանը, այլևս ընկալելի չէ»:
Աֆրիկյան բազմակնության գաղափարի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում, Անգլիական Եկեղեցու Պատվելի Դեյվիդ Գիտարին եզրակացնում է, որ բազմակնությունը, որպես կատարյալ գործընթաց, ավելի Քրիստոնեական է, քան ամուսնալուծությունը և նոր ամուսնությունը, քանի որ ետևում են մնում լքված կանայք և երեխաներ:  Ես անձամբ ճանաչում եմ կրթված աֆրիկացի կանանց, ովքեր անկախ երկար տարիներ Արևմուտքում բնակվելու իրենց փորձին, չեն առարկում բազմակնությանը: Նրանցից մեկը, ով բնակվում էր ԱՄՆ-ում հանդիսավոր հորդորում էր ամուսնուն կնության բերել երկրորդ կնոջ, ով կարող էր օգնել երեխաների դաստիարակության գործընթացում:
Սեռերի անհավասար վիճակագրությունը, իրոք խնդիր է պատերազմի ընթացքում: Բնիկ ամերիկացի հնդկացի ցեղերը տառապել են սեռերի անհավասար վիճակագրությունից, անմիջապես պատերազմական կորուստներից հետո: Այդ ցեղերի կանայք, ովքեր ունեին բարձր դիրք, ընդունեցին բազմակնությունը որպես լավագույն պաշտպանություն, ընդդեմ անպարկեշտ գործողությունների հաճույքի: Եվրոպացի նորաբնակները առանց որևէ այլընտրանքի առաջարկի, պախարակեցին բազմակնությունը և այն անվանեցին «վայրի»:  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Գերմանիայում կանանց թիվը 7,300,000 –ով գերազանցում էր տղամարդկանց թվին, որոնցից 3.3 միլիոնը այրի էին:
Ըստ հաշվարկի, 20-30 տարեկան 100 տղամարդուն բաժին էր ընկնում միևնույն տարիքի 167 կին:  Այդ կանանցից շատերը տղամարդու կարիք էին զգում ոչ միայն որպես ընկերակցի, այլև որպես տնտեսության մատակարարի այդ դժվար ու զազրելի տարիներին: Հաղթական բանակների զինվորները շահագործում էին այդ կանանց խոցելիությունը: Շատ երիտասարդ աղջիկներ և այրիներ հաճույքների էին տրվում օկուպացիոն ուժերի անդամների հետ: Բազմաթիվ ամերիկացի և բրիտանացի զինվորներ իրենց հաճույքների համար վճարում էին ծխախոտով, շոկոլադով և հացով: Երեխաները հրճվում էին օտարների բերված նվերներից:
 10 ամյա տղան լսելով նմանատիպ նվերների մասին այլ երեխաներից, ամբողջ սրտով ցանկանում էր մի «անգլիացի» իր մոր համար, այնպես, որ նա այլևս սովի չմատնվեր:
Դիմում ենք մեր խղճմտանքին, թե ո՞րն է ավելի արժանավայել կնոջ համար: Ընդունված և հարգված երկրորդ կինը, ինչպես ընդունեցին հնդկացիները, թե փաստացի անառակները, ինչպես ընդունում էին «քաղաքակիրթ» դաշնակցային բանակը: Այլ կերպ, ի՞նչն է ավելի արժանավայել, Ղուրանական կարգադրությունը, թե աստվածաբանությունը, որը հիմնված է Հռոմեական Կայսրության մշակույթի վրա:
Հետաքրքիր է նշել, որ միջազգային երիտասարդական համագումարի ընթացքում, որը տեղի ունեցավ 1948 թվականին Մյունխենում, քննարկեցին Գերմանիայի սեռերի անհավասարության վիճակագրությունը: Երբ ակնհայտ դարձավ որ գոյություն չունի որևէ լուծում, որոշ մասնակիցներ առաջարկեցին բազմակնությունը: Նախնական արձագանքը շոկի և զզվանքի խառունդ էր: Ամեն դեպքում, առաջարկի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, մասնակիցները համաձայնվեցին, որ այն հանդիսանում է միակ հնարավոր լուծումը: Հետևաբար բազմակնությունը ներառվեց համագումարի վերջնական առաջարկության մեջ:
Այժմ, աշխարհը ունի մասսայական ոչնչացման ավելի շատ զենք, քան նախկինում և եվրոպական եկեղեցիները վաղ թե ուշ ստիպված են ընդունել, բազմակնությունը որպես միակ ելք: Հայր Հիլմանը մտազբաղ ճանաչեց այս փաստը. «Բավական համոզիչ է, որ այս ցեղասպան տեխնիկան, (միջուկային, կենսաբանական, քիմիական), կարող են ներկայացնել այնքան կտրուկ անհավասարություն սեռերի միջև, որ կրկնակի ամուսնությունը կարող է դառնալ գոյատևման կարևոր միջոց... Այնուհետ ի հակադրություն նախկին սովորույթների և օրենքի, կարող է առաջանալ գերակա, բնական և բարոյական թեքումը ի հօգուտ բազմակնության: Նմանատիպ իրավիճակում, աստվածաբանները և եկեղեցական ղեկավարները կարող են արագ ներկայացնել ծանրակշիռ պատճառներ և աստվածաբանական տեքստեր, որպեսզի արդարացնեն ամուսնության նոր գաղափարը»:
Մինչ օրս, բազմակնությունը շարունակում է կենսունակ լուծում լինել ժամանակակից հասարակությունների որոշ հասարակական հիվանդությունների համար: Համայնքային պարտականությունները, որոնք նշում է Ղուրանը բազմակնության թույլտվության հետ միասին ներկայումս ավելի նկատելի է որոշ Արևմտյան հասարակություններում, քան Աֆրիկայում: Օրինակ, այսօր ԱՄՆ-ի սևամորթ համայնքներում առկա է խիստ սեռային ճգնաժամ: Յուրաքանչյուր քսան սևամորթ երիտասարդներից մեկը կարող մահանալ մինչ 21 տարեկան հասնելը: 20-35 տարեկանների միջև ինքնասպանությունը հանդիսանում է մահվան առաջատար պատճառը:
Բացի այդ շատ երիտասարդ սևամորթ արական սեռի ներկայացուցիչներ գործազուրկ, բանտարկված կամ թմրամոլ են:  Արդյունքում, 40 ամյա չորս սևամորթ կանանցից մեկը երբեք կնության չի գնում, ի համեմատություն սպիտակամորթ կանանցից, որոնց հարաբերակցությունը տասից մեկն է:
Ավելին, շատ երիտասարդ սևամորթ աղջիկներ մինչ 20 տարեկանը դառնում են միայնակ մայրեր և զգում են ապահովող անհատի կարիք: Այս ողբերգական հանգամանքների արդյունք է հանդիսանում այն, որ սևամորթ կանանց աճող քանակությունը ներգարվվում են այսպես կոչված «տղամարդ կիսելու» մեջ:
Այսինքն, այս դժբախտ միայնակ սևամորթ կանանցից շատերը ներգրավվում են ամուսնացած տղամարդկանց հետ: Հաճախ կանայք տեղյակ չեն այն փաստին, որ այլ կանայք «կիսում են» իրենց ամուսիններին: Աֆրիկյան ամերիկացիների համայնքի տղամարդ կիսելու ճգնաժամի որոշ հետազոտողներ խստորեն առաջարկում են այլընտրանքային բազմակնությունը որպես սևամորթ տղամարդկանց նվազ քանակի ժամանակավոր պատասխան, մինչ Ամերիկյան հասարակության մեջ տեղի կունենա ավելի համապարփակ բարեփոխումներ:
Այլընտրանքային բազմակնություն ասելով, նրանք նկատի ունեն այն բազմակնությունը, որը արտոնել է համայնքը և որտեղ համաձայնության են եկել բոլոր կողմերը, որպես հակադրություն գաղտնի տղամարդ կիսելու սովորույթի, որը վնաս է հասցնում և կնոջը և ընդհանուր համայնքին: Տղամարդ կիսելու խնդիրը Աֆրիկյան ամերիկյան համայնքում, հանդիսացավ 1993 թվականի հունվարի 27 Ֆիլադելֆիայի Տաճարական Համալսարանի քննարկման առարկան:  Խոսնակներից ոմանք առաջարկեցին բազմակնությունը որպես ճգնաժամի մի բուժիչ միջոց: Նրանք նույնպես առաջարկեցին, որ օրենքը չպետք է արգելի բազմակնությունը, մասնավորապես այն հասարակության մեջ, որը հանդուրժում է անառակությունը և սիրուհիները: Հանդիսանտես մի կնոջ մեկնաբանությունը, որ Ամերիկյան Աֆրիկացիները պետք է ուսուցանեն Աֆրիկայից, որտեղ բազմակնությունը կիրառում են պատասխանատվորեն, խանդավառ ծափահարության արժանացավ:
Հռոմեական Կաթոլիկ ժառանգության Ամերիկացի մարդաբան Ֆիլիփ Քիլբրիդը իր «Բազմակի ամուսնությունը մեր ժամանակներում» աշխատության մեջ առաջարկում է բազմակնությունը, որպես Ամերիկյան հասարակության որոշ ախտերի լուծում: Նա վիճում է, որ բազմակի ամուսնությունը կարող է այլընտրանք լինել շատ դեպքերի ամուսնալուծությանը, որպեսզի կանխի այն վտանգը, որը սպառնում է երեխաներին: Նա հաստատում է, որ բազմաթիվ ամերիկյան հասարակության ամուսնալուծությունները հանդիսանում են արտամուսնական կապերի պատճառը: Ըստ նրա, արտամուսնական կապը բազմակնությամբ փոխարինելը ավելի լավ է երեխաների համար. «Լավ է երեխաներին ծառայել, երբ ընտանիքը մեծանում է, քան երբ տեսանելի է միայն առանձնացումը և բաժանումը որպես այլընտրանք»: Ավելին, նա առաջարկում է, որ այլ խմբերը նույնպես օգուտ քաղեն բազմակի ամուսնությունից ինչպես. մեծահասակ կանայք, ովքեր դեմ հանդիման են կանգնում տղամարդկանց պակասի գաղափարին և Աֆրիկացի ամերիկացիները, ովքեր ներառվել են տղամարդ կիսելու գործընթացի մեջ:  
Կալիֆորնիայի Բերքլեյի համալսարանի ուսանողական ամսագրի 1987 թվականի հարցումը հարց ուղղեց ուսանողներին, թե արդյոք նրանք համամիտ են, որ ըստ օրենքի տղամարդկանց պետք է թույլատրեն ունենալ ավելի քան մեկ կին, ի պատասխան Կալիֆորնիայում արական սեռի ներկայացուցիչների նվազ քանակի: Հարցմանը մասնակցություն ցուցաբերած ուսանողների մեծամասնությունը խրախուսեցին գաղափարը: Մեկ իգական սեռի ուսանող նույնիսկ հայտնեց, որ բազմակին ամուսնությունը կարող է լրացնել իր զգացմունքային և մարմնական կարիքները, տալով նրան ավելի մեծ ազատություն, քան միակին միությունը:  Փաստորեն, միևնույն փաստարկը կիրառել են մորմոն կանայք, ովքեր մինչ օրս ԱՄՆ-ում կիրառում են բազմակնությունը: Նրանք հավատք են ընծայում, որ բազմակնությունը կատարյալ ձև է կնոջ համար, որպեսզի նա ունենա և կարիերա և զավակներ, քանի որ կանայք միմյանց օգնում են երեխաների դաստիարակման գործընթացում:
Բազմակնությունը Իսլամի մեջ հանդիսանում է փոխադարձ համաձայնության խնդիր: Ոչ ոք չի կարող կնոջը ստիպել կնության գնալ ամուսնացած տղամարդու: Բացի այդ, կինը իրավունք ունի պայման դնել, որ ամուսինը չի կարող երկրորդ կին բերել:  Մյուս կողմից Աստվածաշունչը երբեմն հովանավորում է բռնի բազմակնությունը: Ամուլ այրին պետք է կնության գնա իր ամուսնու եղբորը, նույնիսկ, եթե նա արդեն ամուսնացած է տես («Կնոջ Կարգավիճակը» հատվածը), անկախ նրա համաձայնության (Ծննդոց 38:8-10)
Հարկ է նշել, որ ժամանակակից մահմեդական հասարակարգերում, բազմակնության ավանդույթը հազվադեպ երևույթ, քանի դեռ երկու սեռերի միջև գոյություն ունեցող անդունդը հսկայական չէ: Հստակորեն կարելի է ասել, որ բազմակին ամուսնությունները մահմեդական աշխարհում ավելի քիչ են, քան արևմուտքի ատամուսնական կապերը: Այլ կերպ, տղամարդիկ մահմեդական աշխարհում այսօր ավելի խիստ միակին են, քան տղամարդիկ արևմտյան աշխարհում:
Բիլի Գրահամը, պատվելի քրիստոնյա ավետարանականը ճանաչեց այս փաստը.
«Քրիստոնեությունը չի կարող փոխզիջման գնալ բազմակնության հարցի շուրջ: Եթե ժամանակակից Քրիստոնեությունը չի կարող այդպես վարվել, ապա դա տեղի է ունենում ի վնաս իրեն: Իսլամը թույլ է տվել բազմակնությունը որպես հասարակական ախտերի լուծում և թույլ է տվել մարդկային բնույթի որոշակի հանդուրժողականության աստիճան, սակայն միայն օրենքի խիստ սահմաններում: Քրիստոնյա երկրները կազմակերպել են միակնության մեծ շոու, սակայն նրանք կիրառում են բազմակնությունը: Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ դեր ունի սիրուհին արևմտյան հասարակության մեջ: Այս առումով Իսլամը հիմնովին ազնիվ կրոն է և թույլ է տալիս մահմեդականին կնության առնել երկրորդ կնոջը, եթե նա պետք է, սակայն խստորեն արգելում է բոլոր գաղտնի սեռական գաղափարները, որպեսզի պահպանի համայնքի բարոյական ազնվությունը»:
Հարկ է նշել, որ այսօր, աշխարհի բազմաթիվ ոչ մահմեդական, ինչպես նաև մահմեդական երկրներ կիրառում են անօրինական բազմակնությունը: Երկրորդ կին վերցնելը, նույնիսկ առաջին կնոջ ազատ համաձայնության դեպքում, հանդիսանում է օրենքի ոտնահարում: Մյուս կողմից կնոջը դավաճանելը, առանց նրա գիտության կամ համաձայնության, կատարյալ օրինական է, քանի դեռ կապված է օրենքի հետ: Ի՞նչ է թաքնված նմանատիպ հակասության օրինական իմաստության տակ: Արդյո՞ք օրենքը սահմանել են որպեսզի պարգևատրեն խաբեությունը և պատժեն ազնվությունը: Դա հանդիսանում է մեր ժամանակակից ''քաղաքակիրթ'' աշխարհի անսահման պարադոքսներից մեկը:

ՄԱՍ 15 – ՔՈՂԸ
Եկեք լույս սփռենք այն գաղափարի վրա, ինչ արևմուտքը համարում է կանանց ստրկության և ճնշման մեծ խորհրդանիշ, քողին, կամ գլխաշորին: Ճշմարիտ,գոյություն չունի քողի նմանատիպ մի բան Հրեա-Քրիստոնեական սովորույթի մեջ: Եկեք սահմանենք ամենը: Ըստ Ռաբբի Դոկ. Մենաչեմ Մ. Բրայերի, Յեվայի Համալսարանի Աստվածաբանական Գրականության պրոֆեսորի և նրա աշխատության Հրեական կանայք Ռաբբինական գրականության մեջ սովորություն ունեին հասարակություն դուրս գալ գլխաշորով, որը երբեմն, նույնիսկ քողարկում էր ամբողջ դեմքը թողնելով միայն մեկ աչքը:  Նա մեջ բերեց որոշ հայտնի հնագույն Ռաբբիների խոսքերը. «Վայել չէ Իսրայելի դուստրերին, դուրս գալ գլխաբաց» և «Անիծյալ լինի տղամարդը, ով թույլ է տալիս իր կնոջ վարսերը տեսանելի ... կինը, ով ցուցադրում է իր վարսերը գեղեցկության համար բերում է աղքատություն»: Ռաբբինական օրենքը արգելում է օրհնանքը կամ աղոթքը գլխաբաց ամուսնացած կնոջ ներկայությամբ, քանի որ կնոջ բաց վարսերը համարվում է «մերկություն»:
Դոկ, Բրայերը նույնպես նշեց, որ «Թաննայական ժամանակաշրջանում, Հրեա կանանց ձախողումը քողարկել վարսերը համարվում էր նրա համեստության դիմագրավումը: Երբ նա չէր քողարկում իր գլուխը, նրան տուգանում էին հարյուր զուզիմ»: Դոկ,Բրայերը նույնպես բացատրում է, որ hրեա կնոջ քողը միշտ չէ համարվել համեստության նշան: Երբեմն, քողը խորհրդանշում է, շատ տարբերակման և շքեղության նշան, քան համեստության: Քողը անհատականացնում էր բարձրաշխարհիկ կնոջ արժանապատվությունը և գերադասությունը: Այն նաև ներկայացնում էր կնոջ անմատչելիությունը, որպես ամուսնու սուրբ ունեցվածք:
Քողը խորհրդանշում էր կնոջ ինքնահարգանքը և հասարակական դիրքը: Ցածր խավի դասի կանայք հաճախ էին գլխաշոր կրում, որպեսզի ստեղծեին բարձր դասի տպավորություն: Քողի արժանապատվության խորհրդանիշ լինելու փաստը պատճառ հանդիսացավ, հին հրեական հասարակության մեջ արգելել անառակներին քողարկել իրենց վարսերը: Ամեն դեպքում, անառակները հաճախ կրում էին հատուկ գլխաշորեր, որպեսզի պատվելի տեսք հաղորդեին:  Եվրոպայի հրեա կանայք շարունակեցին քող կրել մինչ տասնիններորդ դարը,երբ իրենց կյանքը դարձավ առավել միախառը շրջական աշխարհի մշակույթի հետ: Եվրոպական կյանքի արտաքին ճնշումները տասնիններորդ դարում ստիպեցին նրանցից շատերին գլխաբաց դուրս գալ: Որոշ հրեա կանայք ավելի նպատակահարմար գտան որպես այլընտրանք փոխարինել իրենց ավանդական քողը կեղծամով: Այսօր, ամենաառաքինի հրեա կանայք անգամ չեն քողարկում իրենց վարսերը բացառությամբ սինագոգ այցելության:  Նրանցից ոմանք ինչպես Հասիդիկ աղանդները, մինչ օրս կիրառում են կեղծամը:
Իսկ, ի՞նչ կասեք քրիստոնեական ավանդույթի մասին: Հայտնի է, որ կաթոլիկ միաձնուհիները իրենց գլուխները քողարկում են ավելի քան հարյուր տարի, սակայն այդ ամենը չէ: Նոր Կտակարանի մեջ Սուրբ Պողոսը մի հետաքրքիր հայտարարություն է արել.
«Այժմ, ես ցանկանում եմ, որ դուք գիտակցեք, որ յուրաքանչյուր տղամարդու գլուխը Քրիստոսն է, և յուրաքանչյուր կնոջ գլուխ տղամարդը, և Քրիստոսի գլուխը Աստվածն է: Յուրաքանչյուր տղամարդ, ով աղոթում կամ քարոզում է գլխաբաց, անարգում է իր գլուխը: Եվ, յուրաքանչյուր կին, ով աղոթում կամ քարոզում է գլխաբաց, անարգում է իր գլուխը – կարծես նա սափրել է իր գլուխը: Եթե կինը չի քողարկում իր գլուխը, նա պետք է կտրի իր վարսերը և եթե անարգանք է կնոջ համար կտրել կամ սափրել վարսերը, նա պետք է քողարկի իր գլուխը: Տղամարդը պարտավոր չէ քողարկել իր գլուխը, քանի որ նա հանդիսանում է Աստծո կերպարը և փառքը, իսկ կինը հանդիսանում է տղամարդու փառքը: Քանի որ տղամարդը չի եկել կնոջից, այլ կինը տղամարդուց, տղամարդուն չեն արարել կնոջ համար, այլ կնոջը տղամարդու: Այդ պատճառով և հրեշտակների շնորհիվ, կինը իր գլխին պետք է ունենա հեղինակության նշան»: (Կորնթացիներ Ա 11:3-10)
Սուրբ Պողոսը կնոջ քողը հիմնավորում է ասելով, որ այն ներկայացնում է տղամարդու հեղինակությունը, ով էլ հանդիսանում է Աստծո կերպարը և փառքը, կնոջ վրա, ում արարել են տղամարդուց և նրա իսկ համար: Սուրբ Տարտիլիանը իր հայտնի «Կույսերի Քողը» տրակտատի մեջ գրառում է. «Երիտասարդ կանայք, կրեք ձեր քողերը փողոցում, այնպես, որ դուք կրեք եկեղեցում, կրեք երբ դուք օտարների միջավայրում եք, այնուհետ կրեք ձեր եղբայրների առջև...» Ժամանակակից Կաթոլիկ եկեղեցու օրենքի մեջ առկա է մի կետ, որը կանանցից պահանջում է եկեղեցում քողարկել իրենց գլուխները:  Մի քանի քրիստոնյա աղանդներ, ինչպիսիք են Ամիշները և Մեննոնիթները, մինչ օրս քողարկում են իրենց կանանց գլուխները: Իրենց եկեղեցական առաջնորդները պատճառաբանում են, որ «Գլուխ քողարկելը հանդիսանում է կնոջ հնազանդության խորհրդանիշը տղամարդուն և Աստծուն», որն էլ միևնույն տրամաբանությունն է, որը Նոր Կտակարանի մեջ առաջ է բերել Սուրբ Պողոսը:
Վերոհիշյալ ամենից պարզ է դառնում,որ Իսլամը չի հայտնագործել գլխաշորը: Ամեն դեպքում, Իսլամը վավերացնում է այն: Ղուրանը կոչ է անում հավատացյալ տղամարդկանց և կանանց իջեցնել իրենց հայացքը և պահպանել իրենց համեստությունը և այնուհետ կոչ է անում հավատացյալ կանանց երկարեցնել իրենց գլխի շորերը և քողարկել պարանոցը և կուրծքը.
«Ասացեք հավատացյալ տղամարդկանց, որ նրանք պետք է իջեցնեն իրենց հայացքը և պահպանեն իրենց համեստությունը... Եվ ասացեք հավատացյալ կանանց, որ նրանք պետք է իջեցնեն իրենց հայացքը և պահպանեն իրենց համեստությունը, որ նրանք չպետք է ցուցադրեն իրենց գեղեցկությունը և զարդերը բացառությամբ նրա, ինչը սովորաբար տեսանելի է, որ նրանք պետք է քողարկեն իրենց կուրծքը...»: (Ղուրան 24:30-31)
Ղուրանը բավարար պարզաբանում է, որ քողը կարևոր է համեստության համար, իսկ ի՞նչ կարևորություն ունի համեստությունը: Կրկին Ղուրանը պարզաբանում է.
«Օվ Մարգարե, ասա քո կանանց և դուստրերին և հավատացյալ կանանց, որ նրանք պետք է երկարեցնեն իրենց արտաքին հանդերձը իրենց ամբողջ մարմիններով, երբ դուրս են գալիս, այնպես, որ նրանց ճանաչեն և չանհանգստացնեն»: (Ղուրան 33:59)
Ամբողջ խնդիրը այն է, որ համեստությունը անհրաժեշտ է որպեսզի կնոջը պաշտպանեն անհանգստությունից, կամ կարելի է ասել, որ համեստությունը հանդիսանում է պաշտպանություն: Ուստի, Իսլամի մեջ քողի միակ նպատակը հանդիսանում է պաշտպանությունը: Ի տարբերություն Քրիստոնեական ավանդույթի, Իսլամական քողը չի հանդիսանում տղամարդու հեղինակությունը կնոջ վրա, ոչ էլ կնոջ հնազանդությունը տղամարդուն: Իսլամական քողը, ի տարբերություն Հրեական ավանդական քողի, չի հանդիսանում շքեղության և ամուսնացած կնոջ տարբերակիչ ավանդույթ: Իսլամական քողը հանդիսանում է միայն համեստության նշան, նպատակ ունենալով պաշտպանել կնոջը, բոլոր կանանց: Իսլամական փիլիսոփայությունը այն, որ ավելի լավ է լինել պաշտպանված, քան հետագայում զղջալ: Փաստորեն, Ղուրանը այնքան է անհանգստացած պաշտպանելու կնոջ մարմինը և հեղինակությունը, որ տղամարդը, ով հանդգնում է կեղծ մեղադրանք ներկայացնել կնոջ ողջախոհությանը, խստորեն պատժվում է.
«Եվ նրանք, ովքեր մեղադրանք են ներկայացնում ողջամիտ կնոջը և չեն ներկայացնում չորս վկա որպեսզի պաշտպանեն իրենց մեղադրանքները – խարազանեք նրանց ութանասուն անգամ և մերժեք նրանց վկայությունը ամենից հետո, քանի որ նմանատիպ տղամարդիկ հանդիսանում են թույլ հանցագործներ»: (Ղուրան 24:4)
Համեմատեք այս խիստ Ղուրանական վերաբերմունքը բռնաբարության համար նախատեսված Աստվածաշնչի ծայրահեղ անփույթ պատժի հետ. «Եթե տղամարդը հանդիպում է կույսի հետ, ում ամուսնության խոսք չի տալիս և բռնաբարում է նրան և այնուհետ նրանց հայտնաբերում են, ապա նա պետք է վճարի աղջկա հորը հիսուն շեկել արծաթ: Նա պետք է կնության առնի աղջկան, քանի որ նա ոտնահարել է նրան: Նա չի կարող ամուսնալուծվել քանի դեռ նրանք կենդանի են»: (Երկրորդ Օրենք 22:28-30)
Մի պարզ հարց է ծագում, ո՞վ է իրականում պատժվում: Տղամարդը, ով միայն տուգանք է վճարում բռնաբարության համար, թե կինը, ով ստիպված է կնության գնալ մի տղամարդու, ով բռնաբարել է նրան և ապրել մինչ մահ: Հաջորդ հարցը այն է, թե ո՞րն է ավելի պաշտպանում կնոջը, Ղուրանական խիստ, թե Աստվածաշնչյան անփույթ վերաբերմունքը:
Ոմանք, առանձնապես Արևմուտքի մարդիկ, կարող են ծաղրել պաշտպանության համար արվող համեստության ամբողջ փաստարկը: Ըստ նրանց փաստարկի, լավագույն պաշտպանությունը հանդիսանում է կրթության, քաղաքակիրթ վարքի և ինքնագնահատման տարածումը: Մենք պետք է ասենք, որ լավ է, սակայն բավարար չէ: Եթե «քաղաքակրթությունը» բավարար է պաշտպանության համար, ապա ինչու Հյուսիսային Ամերիկայի կանայք չեն համարձակվում միայնակ քայլել մութ փողոցով – կամ, նույնիսկ դատարկ ավտոմեքենաների կայանով: Եթե կրթությունը հանդիսանում է լուծումը, ապա ինչու՞ այնպիսի արժանի համալսարանը ինչպիսին է Քուինսը, ունի այսպես կոչված «տան ետդարձի ծառայություն» նախատեսված միայն ուսանողուհիների համար:
Եթե ինքնկառավարումը հանդիսանում է պատասխանը, ապա ինչու են աշխատավայրերում տեղի ունենում սեռական ոտնձգության դեպքեր, որոնց մասին ամեն օր հաղորդում են մեզ: Վերջին տարիներին սեռական ոտնձգության դեպքերը տեղի են ունեցել նավատորմի, մենեջերների, համալսարանական պրոֆեսորների, սենատորների, գերագույն արդարության դատարանների և ԱՄՆ-ի նախագահի հետ:
Ես ապշել էի, երբ ընթերցեցի հետևյալ վիճակագրությունը, որը գրառել է Քուինս Համալսարանի Կանանց Բաժանմունքի դեկանը,
•    Կանադայում յուրաքանչյուր 6 րոպեն մեկ մի կին ենթարկվում է սեռական ոտնաձգության
•    Կանադայի 3 կանանցից 1 իր կյանքի ընթացքում ենթարկվում է սեռական ոտնձգության
•    4 կանանցից 1 գտնվում է կյանքի ընթացքում բռնաբարության ենթարկվելու ռիսկին
•    8 կանանցից 1 ենթարկվում է սեռական ոտնձգության քոլեջում կամ համալսարանում ուսանելու տարիներին և
•    Կանադայի ուսանողների 60 % հայտնում են, որ նրանք պատրաստ են սեռական ոտնձգության, եթե համոզված լինեն իրենց անպատժելիության մեջ:
Ինչ որ բան հիմնովին սխալ է մեր հասարակության մեջ: Մենք ունենք հասարակական և մշակութային կյանքի կտրուկ փոփոխության կարիք: Մենք կարիք ունենք համեստության, համեստության հագուստի, խոսքի և տղամարդկանց ու կանանց վարքի մեջ: Այլ կերպ, այս մռայլ վիճակագրությունը կդառնա ավելի մռայլ և դժբախտաբար կվճարեն միայն կանայք: Փաստացի մենք բոլորս էլ տառապում ենք, սակայն ինչպես նշել է Ք.Գիբրանը. «...անհատը, ով ստանում է հարվածները, նման չէ անհատի, ով հաշվարկում է դրանք»:  Ուստի, այնպիսի հասարակությունը ինչպիսին է Ֆրանսիականը, որը վտարում է երիտասարդ կանանց դպրոցից իրենց համեստ հագուստի պատճառով, ի վերջո վնասում է ինքն իրեն:
Մեր ժամանակների հեգնանքներից մեկը այն է, որ միևնույն գլխաշորը, երբ կրում են Կաթոլիկ միաձնուհիները դառնում է «սրբության» նշան և ցույց է տալիս նրանց հեղինակությունը և դառնում է «ճնշման» խորհրդանիշ, երբ մահմեդական կանայք կրում են որպես պաշտպանություն:

ՄԱՍ 16 – ՎԵՐՋԱԲԱՆ
Բոլոր ոչ մահմեդական կանայք, ովքեր ընթերցել են ուսումնասիրության այս տարբերակը կարող են հարցնել, թե արդյո՞ք մահմեդական աշխարհի մահմեդական կինը ստանում է այն արժանի վերաբերմունքը, ինչը մենք նկարագրել ենք այստեղ: Պատասխանը ցավոք ոչ է: Քանի որ այս հարցը անխուսափելի է յուրաքանչյուր քննարկման ընթացքում, որը կապված է Իսլամի կնոջ դիրքի հետ, ապա մենք պետք է մի պատասխան մշակենք, որպեսզի ընթերցողին ներկայացնենք մի լիարժեք պատկեր:
Առաջին հերթին պետք է պարզաբանել, որ մահմեդական հասարակությունների հսկայական տարբերությունը դարձնում են ընդհանրացումները պարզունակ: Մահմեդական աշխարհում գոյություն ունի կանանց վերաբերմունքի լայն սպեկտրում: Այս վերաբերմունքը տարբերվում է մեկ հասարակությունից մյուսը և յուրաքանչյուր անհատական հասարակության ներսում: Ամեն դեպքում որոշ ընդհանուր միտումներ տեսանելի են: Համարյա բոլոր մահմեդական հասարակությունները ինչ որ չափով շեղվել են Իսլամի իրենց կերպարներից որը կապված է կանանց դիրքի հարգանքի հետ:Այս շեղումները մեծամասնությամբ, ունեն մեկ կամ երկու հակառակ ուղղություններ: Առաջին ուղղությունը առավել պահպանողական, խիստ և ավանդական է, մինչդեռ երկրորդը ավելի ազատ և արևմտամետ է:
Հասարակությունները, որոնք հարում են առաջին ուղղությանը կնոջը վերաբերվում են ըստ ավանդույթի և սովորությունների, որոնք ժառանգել են իրենց նախահայրերից: Այս սովորույթները հաճախ զրկում են կնոջը շատ իրավունքներից, որոնք պարգևել է նրանց Իսլամը: Բացի այդ, կանանց վերաբերվում են ըստ այն չափանիշների, որոնք տարբերվում են մարդուն տրված չափանիշներից: Այս խտրականությունը տարածվում է յուրաքանչյուր կնոջ կյանքում, նրան ընդունում են ավելի քիչ հրճվանքով ծննդից սկսած, քան տղային, նրան ավելի քիչ են թույլատրում դպրոց հաճախել, նրան կարող են զրկել ընտանեկան ժառանգության յուրաքանչյուր մասնաբաժնից, նա գտնվում է անդադար հսկողության տակ, որպեսզի պարկեշտ լինի, մինչդեռ նրա եղբոր անպարկեշտ արարքները հանդուրժելի են, նրան նույնիսկ կարող են սպանել այն արարքի համար, որով ընտանիքի արական սեռի ներկայացուցիչները հպարտանում և պարծենում են, նրան քիչ խոսք է տրվում, որը կապված է ընտանեկան և համայնքի շահերի հետ, նա չի կարող ունենալ կատարյալ հսկողություն իր ունեցվածքի և ամուսնական նվերների վրա և վերջապես որպես մայր, նա ինքը գերադասում է արու զավակներ լույս աշխարհ բերել, այնպես, որ ձեռք բերի համայնքի բարձր դիրքը:
Մյուս կողմից, գոյություն ունեն մահմեդական հասարակություններ, կամ հասարակության որոշակի դասեր, որոնք մաքրել են արևմտյան մշակույթը և կյանքի ձևը: Այս հասարակությունները հաճախ անգիտակցաբար կրկնօրինակում են այն, ինչ նրանք ստացել են արևմուտքից և սովորաբար որդեգրում են արևմտյան քաղաքակրթության վատագույն պտուղները: Այս հասարակությունների տիպիկ «ժամանակակից» կանանց գերխնդիրը կայանում է կյանքում ձեռք բերել մարմնական գեղեցկություն: Ուստի, նա հաճախ տանջվում է իր մարմնի ձևից, չափսից և կշռից: Նա ավելի շատ մտահոգվում է իր մարմնի, քան մտքի մասին և ավելի շատ իր հմայքի, քան խելքի մասին: Նրա ունակությունը գրավել, հրապուրել և գեղել ավելի գնահատելի է հասարակության մեջ, քան նրա կրթական նվաճումները, մտքի թռիչքը և հասարակական աշխատանքը: Հնարավոր չէ նրա պայուսակի մեջ գտնել Ղուրանի կրկնօրինակը, քանի որ այն լի է կոսմետիկայով, որը ուղեկցում է նրան ամենուր: Նրա հոգևոր արժեքները ոչ մի արժեք չունեն հասարակության մեջ, քանի որ ընդունում են նրա գրավչությունը: Ուստի, նա իր կյանքը վատնում է ավելի շատ գիտակցելով իր կանացիությունը, քան լրացնելով իր մարդկությունը:
Ինչու՞ մահմեդական հասարակությունները պետք է շեղվեն Իսլամի գաղափարներից: Գոյություն չունի որևէ հեշտ պատասխան: Պատճառների ընդգրկուն բացատրությունը, թե ինչու մահմեդականները չեն պահպանել Ղուրանական առաջնորդությունը կապված կանանց հարգանքի հետ , վեր է այս ուսումնասիրությունից: Ամեն դեպքում հարկ է պարզաբանել, որ մահմեդական հասարակությունները շեղվել են իրենց կյանքի շատ բագավառների Իսլամական ցուցումներից: Գոյություն ունի մեծ անդունդ մահմեդականների իրական հավատքի և արարքների միջև: Եվ այս անդունդը բոլորովին նոր ֆենոմեն չէ:
Այն գոյություն է ունեցել դարեր և օր օրի ավելացել է: Այս մեծացող անդունդը աղետալի հետևանքներ է ունեցել մահմեդական աշխարհի վրա, որոնք իրենց դրսևորում են ունենում կյանքի համարյա բոլոր բնագավառներում. Քաղաքական բռնապետություն և ճեղքում, տնտեսական հետամնացություն, հասարակական անարդարություն, գիտական սնանկություն, մտավոր լճացումը և այլն: Ժամանակակից մահմեդական աշխարհի կնոջ ոչ իսլամական կարգավիճակը հանդիսանում է ավելի խորը հիվանդության ախտանիշ: Մահմեդական կնոջ ընթացիկ կարգավիճակի ցանկացած բարեփոխում անարդյունք է, եթե այն չհամակցենք մահմեդական հասարակությունների ապրելաձևի ավելի բարդ բարեփոխումների հետ: Մահմեդական աշխարհը կարիք ունի վերածննդի, որը ավելի կմոտեցնի Իսլամի գաղափարներին և չի հեռացնի: Ամփոփելով, կարելի է ասել,որ այն գաղափարը թե ժամանակակից մահմեդական կնոջ աղքատ կարգավիճակի պատճառը հանդիսանում է Իսլամը, կատարյալ թյուր է: Մահմեդականների խնդիրները ընդհանուր առմամբ կապված չեն Իսլամով, հակառակը հանդիսանում են հեռանալու գագաթնակետը:
Հարկ է նշել, որ այս համեմատական աշխատության նպատակը Հուդդայականությունը կամ Քրիստոնեությունը զրպարտելը չէ:
Հրեա-Քրիստոնեական ավանդական կնոջ դիրքը կարող է սարսափելի թվալ ըստ մեր քսաներորդ դարի չափանիշների: Ավելին, այն պետք է դիտել պատմական կոնտեքստի տեսանկյունից: Այլ կերպ, Հրեա-Քրիստոնեական ավանդույթի կնոջ կարգավիճակի ցանկացած օբյեկտիվ գնահատականի դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել այն պատմական պայմանները, որտեղ որ տեղի են ունեցել ավանդույթների զարգացումը: Անկասկած, կնոջ հետ կապված ռաբբինական և եկեղեցու հայրերի տեսանկյան վրա ազդեցությունն է ունեցել իրենց հասարակությունների մեջ տարածված վերաբերմունքը: Աստվածաշունչը գրառել են տարբեր հեղինակներ և տարբեր ժամանակներում: Այդ հեղինակները չէին կարող անտեղյակ լինել իրենց շրջապատի մարդկանց արժեքներին և ապրելաձևին: Օրինակ, Հին Կտակարանի դավաճանության օրենքները այնքան կողմնակալ են կանանց նկատմամբ, որ չեն ենթարկվում ռացիոնալ բացատրությանը և մեր գիտակցությանը:
Ամեն դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ վաղ հրեա ցեղերը այնքան էին հետապնդում իրենց գենետիկ միատարրությանը և ծայրահեղ ցանկությանը առանձնացնել իրենց շրջապատող ցեղերից և որ ցեղի ամուսնացած կանանց միակ սեռական չարաշահումը կարող է վտանգ ներկայացնել այդ նվիրական ձգտումներին, ապա մենք պետք է միայն գիտակցենք,այլ ոչ համակրենք այս կողմնակալության պատճառներին: Նմանապես, կանանց դեմ ուղղված Եկեղեցու հայրերի ելույթները չպետք է դիտարկել Հունա- Հռոմեական մշակույթի տեսանկյունից, որտեղ որ նրանք ապրել են: Անարդար կլինի չգնահատել Հրեա-Քրիստոնեական ժառանգությունը առանց ուշադրություն դարձնելու տեղին պատմական համատեքստին:
Փաստորեն, Հրեա-Քրիստոնեական պատմական կոնտեքստը ընկալելը նույնպես կարևոր է, որովհետև այն օգնում է ընկալել Իսլամի ներդրումը աշխարհի պատմության և մարդկային քաղաքակրթության մեջ: Հրեա-Քրիստոնեական ավանդույթի վրա ազդել և ձևավորել է շրջապատը, պայմանները և մշակույթները, որտեղ այն գոյություն է ունեցել:Մինչ յոթերորդ դարը, այս ազդեցությունը անճանաչելիորեն աղավաղել է իրական աստվածային ուղերձը,որը տրվել է Մովսեսին և Հիսուսին: Հրեա-Քսրիստոնեական աշխարհի կնոջ խեղճ կարգավիճակը հանդիսանում է ուղղակի մեկ դեպք: Ուստի, անհրաժեշտ էր նոր աստվածային ուղերձ, որը կարող էր ճշմարիտ ուղղու վերադարձնել մարդկությունը: Ղուրանը նկարագրում է նոր Մարգարեի ուղերձը, ինչպես հրեաների և քրիստոնյաների ծանր բեռի ազատում, որը նրանց ուսերին էր. «Նրանք, ովքեր հետևում են Մարգարեին, անուսում Մարգարեին, ում մասին նշել է նրանց Գրերը –Օրենքը և Ավետարանը – քանի որ նա պատվիրում է նրանց այն, ինչ արդար է և արգելում է նրանց այն, ինչ չարիք է; նա թույլատրում է նրանց որպես թույլատրելի այն, ինչ լավ է և արգելում է նրանց այն, ինչ վատ է; Նա ազատում է նրանց իրենց ծանր բեռից և լուծից, որը նրանց վրա է»: (Ղուրան 7:157)
Ուստի, Իսլամը չպետք է դիտել որպես Հուդդայականության կամ Քրիստոնեության մրցակից: Այն պետք է համարել նախորդող աստվածային ուղերձների ավարտ, լրացում և կատարելություն:
Ուսումնասիրության ավարտին, ես ցանկություն ունեմ խորհուրդ տալ ամբողջ մահմեդական համայնքին այնքան շատ մահմեդական կանանց մերժել են իրենց հիմնական իսլամական իրավունքները: Անցյալի սխալները շտկման կարիք ունեն: Դրա իրագործումը հանդիսանում է բոլոր մահմեդականների պարտքը: Աշխարհասփյուռ մահմեդական համայնքը պետք է թողարկի մահմեդական կանանց իրավունքների կանոնադրությունը, որը պետք է հիմնված լինի Ղուրանի հրահանգների և Իսլամի Մարգարեի ուսմունքի վրա: Այս կանոնադրությունը պետք է մահմեդական կնոջը տա բոլոր այն իրավունքները, որոնք նրանց է շնորհել Արարիչը: Այնուհետ անհրաժեշտ է զարգացնել բոլոր միջոցները, որպեսզի հաստատել կանոնադրության պատշաճ իրականացումը:Այս կանոնադրությունը վաղուց է հասունացել, սակայն լավ է ուշ, քան երբեք: Եթե աշխարհասփյուռ մահմեդականները չեն կարող երաշխավորել իրենց մայրերի, կանանց, քույրերի և դուստրերի լիարժեք Իսլամական իրավունքները, ապա ո՞վ է կարող անել դա:
Ավելին, մենք պետք է քաջություն ունենանք հակամարտել մեր անցյալի հետ և բացահայտ մերժել մեր նախահայրերի ավանդույթները և սովորույթները, եթե դրանք հակասում են Իսլամի ցուցումներին: Արդյո՞ք Ղուրանը խստորեն չի քննադատում հեթանոս արաբներին, երբ նրանք կուրորեն հետևում են իրենց նախնիների սովորույթներին: Մյուս կողմից, մենք պետք է զարգացնենք քննադատական մոտեցումը ընդդեմ Արևմտյան կամ այլ մշակույթների: Փոխազդեցությունը և այլ մշակույթի դասերը անգնահատելի փորձ են հանդիսանում: Ղուրանը այս փոխազդեցությունը հակիրճ համարում է արարման նպատակներից մեկը. «Օվ մարդկություն, Մենք արարել ենք ձեզ արական և իգական մեկ զույգից և դարձրել ենք ձեզ ազգեր և ցեղեր, որպեսզի դուք ճանաչեք միմյանց»: (Ղուրան 49:13) Հարկ է նշել, որ ամեն դեպքում ուրիշների կույր կրկնօրինակությունը հանդիսանում է ցածր ինքնագնահատականի նշան:
Այս վերջին խոսքերը ես ուղղում եմ ոչ մահմեդականին, հրեային և քրիստոնյային: Տարակուսելի է, թե ինչու այն կրոնը, որը հեղափոխել է կնոջ կարգավիճակը, առանձնացվում և վարկաբեկվում է որպես կնոջ ճնշող: Իսլամի այս ընկալումը հանդիսանում է ժամանակակից աշխարհի ամենատարածված առասպելը: Այս առասպելը իրականացրեց սենսացիոն գրքերի, հոդվածների և հեռուստապատկերների և Հոլիվուդյան ֆիլմերի անդադար տարափը: Այս շարունակական և մոլոր պատկերների անխուսափելի արդյունքը դարձել է կատարյալ թյուրիմացությունը և վախը այն ամենից, ինչը կապված է Իսլամի հետ: Իսլամի այս բացասական կերպարը համաշխարհային տեղեկատվության մեջ պետք է ունենա իր ավարտը, եթե մենք ցանկություն ունենք ապրել մի աշխարհում, որը զերծ է խտրականության բոլոր ձևերից, նախախնամությունից և թյուրիմացությունից: Ոչ մահմեդականները պետք է գիտակցեն մահմեդական հավատքի և արարքների անդունդի առկայությունը և այն պարզ փաստը, որ մահմեդականների գործողությունները չեն ներկայացնում Իսլամը: Պիտակ կպցնել ժամանակակից աշխարհի մահմեդական կնոջը որպես «Իսլամական» նույնն է, թե պիտակ կպցնել ժամանակակից արևմուտքի կանանց դրությանը որպես «Հրեա- Քրիստոնեականի»: Նման ընկալմամբ մահմեդականները և ոչ մահմեդականները պետք է սկսեն հաղորդակցման և երկխոսության մի գործընթաց, որպեսզի հեռացնեն բոլոր թյուր կարծիքները, կասկածները և վախերը: Մարդկային ընտանիքի խաղաղ ապագան նմանատիպ երկխոսություն է պահանջում:
Իսլամը պետք է դիտարկել որպես մի կրոն, որը ապացուցել է կնոջ կարգավիճակը և նրանց է շնորհել բազմաթիվ իրավունքներ, որոնք ժամանակակից աշխարհը ճանաչել է միայն վերջերս: Իսլամը ժամանակակից կնոջը կարող է առաջարկել արժանապատվություն, հարգանք և պաշտպանություն բոլոր բնագավառներում և կյանքի փուլերում սկսած ծննդից մինչ մահ, ի լրացում այն կարող է առաջարկել ճանաչում, հավասարակշռություն և նրա հոգևոր, մտավոր, մարմնական և զգացմունքային կարիքների լրացում: Զարմանալի չէ, որ նրանցից շատերը ընտրում են դառնալ մահմեդականներ այնպիսի երկրներում ինչպիսիք են Բրիտանիան: ԱՄՆ-ում կանայք Իսլամ են ընդունում 1–ը 4 հարաբերակցությամբ:
Իսլամը այնքան շատ բան ունի առաջարկելու մեր աշխարհին, որը կարիք ունի բարոյական ուղղորդության: 1985 թվականի հունիսի 25 տեղի ունեցած Ամերիկյան կոնգրեսի Արտաքին Գործերի կոմիտեի առջև դեսպան Հերման Էլիթսը ասաց. «Ժամանակակից աշխարհի մահմեդական համայնքը մոտենում է մեկ բիլիոնի: Սա տպավորիչ է: Ինձ համար նմանապես տպավորիչ է այն, որ այսօր Իսլամը հանդիսանում է ամենաարագ աճող միաստված կրոնը: Այս մենք պետք է հաշվի առնենք: Ինչ որ բան ճիշտ է Իսլամի մեջ: Այն գրավում է բազմաթիվ մարդկանց»: Այո, ինչ որ բան ճիշտ է Իսլամի մեջ և ժամանակն է գտնել այն: Ես հույս ունեմ, որ այս ուսումնասիրությունը մի քայլ է դեպի այս ուղղությունը:


 
WWW.ISLAMLAND.COM