Քրիստոնեա-Մուսուլմանական Երկխոսություն

Քրիստոնյաների և Մահմեդականների Երկխոսությունը

Քրիստոնյաների և Մահմեդականների Երկխոսությունը

 حوار بين مسلم ونصراني باللغة الأرمينية

 

 

 

Խ.Մ.Բաագիլ

 

 

 

Թարգմանությունը:

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

المركز الأوروبي للدراسات الإسلامية

& Հմայակ Նալբանդյան

Ստուգողհանձնաժողով:

Աննա Ռ. Հակոբ & Աբու Առամ & Ահմեդ Հայկական

 

www.islamland.com

 

 

Բովանդակություն

Նախաբան

Երկխոսություն

Քրիստոնյայի և Մահմեդականի առաջին հանդիպումը

Սուրբ Աստվածաշունչ

Ներածություն

Երրորդության ուսմունքը
Հիսուս Քրիստոսի աստվածայնության ուսմունքը
Հիսուսը որպես Աստծո որդի ուսմունքը

Արդյո՞ք խաչել են Հիսուսին
Բուն մեղքի քավության ուսմունքը

Մուհամմեդն Աստվածաշնչում

Օրհնյալ են Իսմայելը և Իսահակը

Մարգարեի չափանիշը ըստ Երեմիայի

Բակկան հանդիսանում է Մեքքան.

Իմ Փառքի Տունը

Կառքերը ձիով և կառքերը ավանակով

Մարգարեն ինչպես Մովսեսը

Իմ Ընտրյալ ծառան և Մարգարեն

Դավիթ Արքան անվանեց նրան 'Իմ Տեր'

Արդյո՞ք նա հանդիսանում է այդ Մարգարեն.

Մկրտությունը Սուրբ Հոգով և Կրակով

Նվազագույնը Երկնային Թագավորության մեջ

Օրհնյալ է Խաղաղասերը

Մխիթարիչ

Մարգարե Մուհամմեդի Հայտնությունը

Հղումներ

 

 

 

Նախաբան

Ես ամերիկացի եմ և դաստիարակություն եմ ստացել քրիստոնեական հավատքով: Քանի դեռ իմ հոգին չէր սկսել Աստծո որոնումները, իմ մեջ շատ հարցեր կային, որոնք մեծ նշանակություն ունեն մտածող մարդկանց համար:

Քրիստոնյայի եւ մահմեդականների երկխոսության, քննարկման, ընթերցանության եւ վերընթերցման ավարտից հետո, ես անդրադարձա Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի սուրբ գրությունների եւ Սուրբ Ղուրանի հատվածներին:

Ես վերջապես որոշեցի հրապարակել իմ Շահադան (վկայությունը) հրապարակայնորեն անգլերեն լեզվով, որը հնչում է արաբերեն այսպես. ես վկայում եմ, որ չկա այլ Աստված, բացի Ալլահից, Ով չունի գործընկեր և որ Մուհամմեդը Նրա ծառան է ևառաքյալը (Ashhadu alla ilaha illa Allaah wa ashhadu anna Muhammadan Abduho wa rasuluhu).

Այս շատ պարզ վկայության շնորհիվ, ես կարծում եմ, որ շատ մարդիկ անկեղծորեն և ամբողջ սրտով հավատք կընծայեն Աստծուն:

Հուսով եմ, որ այս կարճ և ընթերցանության համար հեշտ գրքույկը կկարդան ամբողջ աշխարհում և այն կգրավի շատերին, հատկապես նրանց, ովքեր փնտրում են ճշմարիտ հավատք, որտեղ իրենց միտքը կգտնի խաղաղություն և բավարարվածություն

 

Roy Earl Jones, Ջոն Էրլ Ջոնսոն

 

 

Հեղինակի կողմից

Գթասիրտ և Ողորմած Ալլահի Անունով

Սույն գրքույկը գրված է իմ և քրիստոնյա հոգ ևորականների ու աշխարհիկ մարդկանց երկխոսության արդյունքում: Քննարկման ընթացքում մենք քաղաքավարի, բարեկամական եւ կառուցողական էինք, չունենալով չնչին իսկ մտադրություն վիրավորելու որևէ քրիստոնյայի կրոնական զգացմունքները: Այս ձեռագիրը չի պարունակում քրիստոնեությանը սադրիչ մարտահրավեր: Այն անփոխարինելի է նրանց համար, ովքեր փնտրում են ճշմարտությունը և սովորում համեմատական ​​կրոնագիտություն:

 

Հապավումներ

Ք: Քրիստոնյա

Մ: Մահմեդական

(Խ.Ա.Ո.Ն ) Խաղաղություն, ողորմածություն նրան

Այս խոսքերը վերաբերում են բոլոր առաքինի մահմեդականներին և մարգարեներին, երբ աշխատության մեջ նշում են նրանց անունները: Հետևյալ գրքույկի մեջ մենք կարող ենք հանդիպել այս հապավումները:

Խ.Մ.Բաագիլ

հունվար 1984 թ.

 

 

Ներածություն

Գթասիրտ և Ողորմած Ալլահի անունով

Ես շնորհակալ եմ Ալլահից, որ հնարավորություն ընձեռնեց կարդալու քրիստոնյա- մահմեդական ձեռագիրը, ինչպես նաև շնորհակալ եմ, որ ինձ խնդրեցին ներածություն գրել այս զարմանալի և բացահայտող գրքի մասին: Ով հետաքրքրված է համեմատական ​​կրոնով, նա կգտնի այս գրքույկում բազմաթիվ անակնկալներ, որոնք մարտահրավեր են նետում նրանց, ովքեր հավատք են ընծայում իրենց ճշմարիտ լինելուն:

Դոկտոր Հասան Մ Բաագիլի աշխատանքը արտացոլում է նրա լիարժեք եւ մանրակրկիտ ջանքերը, որպեսզի հստակ, կոնկրետ եւ մանրակրկիտ ներկայացնի իր եզրակացությունները: Քրիստոնեության եւ Աստվածաշնչի նրա քառամյա ուսումնասիրության արդյունքում դոկտոր Բաագիլը բացահայտեց, որ քրիստոնյաները տարբերվում իրենց հիմնական համոզմունքներում (օրինակ, Սուրբ Երրորդության, Հիսուսի աստվածային էության հասկացությունը եւ այլն), որ եկեղեցական ուսմունքը հակասում է Աստվածաշնչին բազմաթիվ անգամներ, և նույնիսկ որ Աստվածաշունչը նույնպես հակասում է ինքն իրեն: Ուսումնասիրությունների այդ ժամանակահատվածում նրա զրույցները քրիստոնյա հոգևորականների եւ աշխարհիկ մարդկանց հետ տրամադրեցին ներուժ քրիստոնյա- մահմեդական երկխոսության համար:

Ընթերցողը կզարմա, իմանալով, որ Աստվածաշնչի մեջ Հիսուսը (խաղաղություն եւ օրհնություն նրան) երբեք չի պնդել, որ նա Աստված է, և որ նա չի մահացել խաչի վրա, որ հրաշքները, որ նա կատարել է, մինչ այդ էլ իրականացրել էին այլ մարգարեներ, և նույնիսկ անհավատներ, և որ Հիսուսն ինքը կանխագուշակել էր, Մարգարե Մուհամմեդի գալուստը, թող Ալլահն օրհնի նրանց երկուսին էլ: Այս ամենը եւ այլ շատ բաներ պարզ և կոնկրետ ապացուցում են: Աստվածաշնչյան հատվածները: Այստեղից հարց է ծագում, թե իրո՞ք Աստվածաշունչը Աստծո խոսքն է: Այդ ուղղությամբ ուսումնասիրություններում դոկտոր Բաագիլի ջանքերն ուղղված չեն ծաղրելու քրիստոնյա ազգերին, և իհարկե, ոչ էլ Հիսուսի և նրա ուսմունքները ծաղրելու միտում ունեն, քանզի Ալլահն արգելում է նման գործունեությունը: Դրա նպատակն է պարզապես նշել այն կեղծ մեղադրանքները, աղավաղումներն ու բացահայտ սուտը Ալլահի եւ Նրա մարգարեների դեմ, որ իրենք իրենցով կրում են հեգնական բնույթ.

«Քրիստոնյա- մահմեդական երկխոսություն» գիրքը պարզաբանում է իսլամական տեսակետներն ու ներկայացնում, թե ինչպես է Ղուրանը, որ հայտնվեց Մարգարե Մուհամեդին Հիսուսից մոտ վեց հարյուր տարի անց, թող Ալլահն օրհնի նրանց երկուսին էլ, ուղղում է սխալներ, որոնք հայտնվել են (գիտակցաբար կամ անգիտակցաբար) այն ուղերձի մեջ, որը բերեց Հիսուսը: Այս գրքույկը պետք է շատ արժեքավոր դառնա մահմեդականների և քրիստոնյաների համար, հաշվի առնելով հատկապես երկու կրոնների միջև երկխոսություն սկսելու հետաքրքրվածության փաստը: Աստված տա, որ սա արդյունավետ գործիք՝դառնա մահմեդականների համար քրիստոնյաներին իսլամ հրավիրելու ջանքերում: Այս գրքի ընթերցանության արդյունքում քրիստոնյաները պետք է դառնան ավելի բանիմաց, թե ինչ է իրականում Աստվածաշունչը ասում, և ինչ է Հիսուսը (խաղաղություն նրան եւ օրհնություն) փաստացի սովորեցրել: Իրականում, ես հուսով եմ, որ ոչ մահմեդականները կընդունեն ճշմարտությունը և կվկայեն, որ Ալլահը միակն է և Մուհամմեդը Նրա ծառան և առաքյալն է:

Թող Ալլահն հատուցի դոկտոր Բագիլին իր ջանքերի համար, որ նա գործադրել է խավարը ցրելու համար: Ալլահի խաղաղությունը թող լինի ձեզ բոլորիդ հետ:

Մուհամմեդ Ա. Նուբի

 

 

 

 

 

 

 

Երկխոսություն

Քրիստոնյայի և մահմեդականի առաջին զրույցը

Ք. Ինչու վերջին տասնամյակի ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել քրիստոնյաների եւ մահմեդականների հավատքի մասին:

Մ. Կարծում եմ, մեր մի քանի ընդհանրությունների շնորհիվ: Մենք հավատում ենք Միակ Արարչին - Նրան, ով ուղարկեց մարգարեներ և Հիսուսին որպես Մեսիա, ում մերժել են հրեաները:

Սուրբ Ղուրանի 3:45 Սուրան ասում է.

«Ահա ասացին հրեշտակները «Ով Մարիամ (Մարիա)! Ճշմարիտ, Ալլահն ուրախացնում է քեզ ավետիսով նրանից, որի անունը - Մեսիա Իսա (Յիսուս), որդին Մարիամի (Մարիայի): Նա կլինի պատվավոր այս աշխարհում, և այսուհետեւ, և կլինի Ալլահի մերձավորներից մեկը» (Սուրա 3:45)

Խոսակցությունները տեղի են ունեցել ամբողջ Եվրոպայում, Կանադայում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում: Նույնիսկ Վատիկանն է մասնակցել: Քննարկումներ են տեղի ունեցել Վատիկանի աստվածաբանների եւ եգիպտացի մահմեդական գիտնականների միջ և(Հռոմում 1970) եւ Կահիրեում (1974 եւ 1978): Բանակցությունների հերթական շարքը Վատիկանի և Սաուդյան Արաբիայի աստվածաբանների միջ և անցկացվեց Հռոմում 1974 թ.: Մահմեդականներին նունյպես հրավիրել են բազմաթիվ եկեղեցիներ, որպեսզի նրանք ներկայացնեն իսլամը:

 

Ք. Եթե Քրիստոնեությունը գրեթե երկու հազար տարեկան է իսկ Իսլամը ավելի քան տասնչորս դար ինչու՞ այդ քննարկումները տեղի չունեցան, շատ դարեր առաջ:


Մ. Վերջին երեք - չորս հարյուրամյակների ընթացքում շատ Ասիական և Աֆրիկյան մահմեդական երկրներ գաղութացրել են Բրիտանիան, Ֆրանսիան, Հոլանդիանդիան, Բելգիան, Իսպանիան և Պորտուգալիան: Շատ քրիստոնյա միսիոներներ և կրոնական գաղութատերեր փորձել են ցանկացած գնով դավանափոխ անել այնքան մահմեդական որքան հնարավոր է տրամադրելով նրանց բժշկական օգնություն, հագուստ, սնունդ և աշխատանք աղքատներին: Սակայն նրանց ջանքերը ձախողվեցին: Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո բազմաթիվ մահմեդականներ Ասիական և Աֆրիկյան երկրներիցաշխատանքի ակնկալիքով գաղթեցին արևմուտք: Սա նրանց ավելի մերձեցրեց Քրիստոնյաներին: Իսկ ուսանողները առավել ակտիվ էին Իսլամի ներկայացման գործընթացում:

 

Ք. Արդյո՞ք դուք տեսնում եք երկխոսության այլ պատճառներ ուրիշ տեղ անց կացնելու համար, ելնելով նույնիսկ հարգալից նպատակներից:


Մ. Կարծում եմ, որ անդունդը գնալով փոքրանում է, քանի որ յուրաքանչյուր կողմ մյուսին վերաբերվում է ավելի հանդուրժողական, չնայած, որ առաջվա պես առկա է հավատքի պայքարը: Ես դեռ ևս հիշում եմ իմ քրիստոնյա ուսուցիչներին, ովքեր ասում էին ''Մուհամմեդին (խաղաղություն եւ օրհնություն նրան) ինքնակոչ,երազող, էպիլեպտիկ անհատ է:'' Հիմա ավելի քիչ գրողներ են նման կերպ պատկերում իսլամը:

Մենք ահմեդականներս մեզ ավելի մոտ ենք զգում քրիստոնյաներին, քան հրեաներին և անհավատներին: Ղուրանում, Սուրա 5:82 նշում է մարգարեացնում է. «Դու անշուշտ կգտնես առավել կատաղի թշնամի ի դեմս հավատացյալ հրեաների եւ բազմաստվածների: Դու նա և անպայման կգտնես, որ սիրով հավատացյալներին ավելի մոտ են նրանք, ովքեր ասում են. «Մենք քրիստոնյա ենք». Դա նրանից է, որ նրանց մեջ կան քահանաներ և վարդապետներ (և անհատներ, ովքեր ամբողջովին նվիրյալ են Աստծո ծառայությանը , ինչպես մահմեդականները)և նրանք ամբարտավան չեն:»:

Որոշ քրիստոնյա աղանդներ հսկայական առաջընթաց են ցուցադրում, պատմության մեջ առաջին անգամ խոստովանելով, որ Մուհամմեդը (Ալլահի խաղաղությունն եւ օրհնությունը լինի նրան) հանդիսանում է Իսմայելի ժառանգը իր երկրորդ որդի Կեդարի շառավիղից: Դևիսի Աստվածաշնչյան բառարանը (1980), հրապարակված ԱՄՆ–ի Քրիստոնեական դաստիարակության խորհրդի Երիցական եկեղեցու բարձր հովանու ներքո, գրում է «Kedar» բառի մասին. «Այս ցեղը հանդիսանում է Իսմայելի ժառանգը (Ծննդոց 25:13) ... Կեդար ժողովուրդը նշվում է պատմաբան Պլինեյի կողմից, և նրանց ցեղից գալիս է Մուհամմեդը»: Ավելին, միջազգային Աստվածաշնչյան հանրագիտարանը մեջ է բերում հետևելով Ա.Ս.Ֆուլթոնին Իսմայելի բոլոր ցեղերի մեջ Կեդարն ամենակարևորն էր և, հետևաբար, ավելի ուշ, այս անուն կիրառելի է դարձել անապատի բոլոր վայրի ցեղերի համար: Հենց կեդարի միջոցով («Keidar» Արաբերեն) մահմեդական ծագումնաբանները կարողացան նշել Իսմայելից մարգարե Մուհամմեդի՝ ծագման մասին ».

Նաև Սմիթի Աստվածաշնչի բառարանն ասում է հետևյալը. «Կեդարև), Իսմայելի երկրորդ որդին (Ծննդոց. 25:13): Մուհամմեդն եկել է Աբրահամից, քուրայշ ցեղից, որը ծագել էր Կեդարից: Հիջազի արաբներին կոչում էին Բանի Հարբ (զինվորներ), իսկ հին ձևով՝ իսմայելցիներ:

Փալգրավը ասում է. «Նրանց լեզուն այժմ այնքան անբիծ է , որքան այն ժամանակ, երբ գրվել է Ղուրանը, Հիսուսի ծնունդից 610 տարի անց, մնալով անփոփոխ ավելի քան 1400 տարի, որն էլ հանդիսանում է Արևելյան Հաստատությունների հաստատուն ապացույցը»:

Մահմեդական ներգաղթյալների աճը Արևմտյան երկրներում ոչ միայն մարդահամարն էր այլ Իսլամը, որն էլ այժմ արմատներ է գցում այնտեղ: Հայտնվեցին նոր մզկիթներ, ստեղծվեցին իսլամական կենտրոններ, և բազմաթիվ մարդիկ վերադարձան իսլամ: Ես ավելի շուտ նախընտրում եմ «Վերադառնալ» բառը, քան «դավանափոխ» քանի որ բոլորն էլ ծնվում են Ալլահի հնազանդությամբ, Իսլամում և այսպիսով լինելով Մահմեդական դառնում է յուրաքանչյուր անհատի էությունը: Իսկ ծնողները կամ համայնքը դարձնում են նրանց հուդդայական, քրիստոնյա և այլ հավատքի կամ էլ աթեիստ:

Այն նաև ապացույց է, որ իսլամը չի տարածվում սրի միջոցով, այլ միայն մահմեդական անհատների կամ խմբերի աջակցությամբ:Մենք չունենք քրիստոնյաներին բնորոշ առաքելություններ:
1934 թ - ից մինչեւ 1984 թ աշխարհի բնակչությունը ավելացել է 136 տոկոսով, նույն ժամանակահատվածում քրիստոնեության կողմնակիցները 47 տոկոս աճ են ունեցել, իսկ մահմեդականները 235 տոկոս: Այս տվյալների իսկությունը կարելի է ստուգել համաձայն 1935 թվականի աշխարհի Ալմանախի և փաստերի գրքի, ինչպես նաև Ռիդերզ Դայջեստի տվյալների Ալմանախում և 1983 թ տարեգրքում:

 

Ք. Եթե ​​բոլոր երեք կրոնները՝ Հուդդայականությունը, Քրիստոնեությունն ու Իսլամը պնդում են, որ բխում են նույն Արարչից, ինչու՞ են նրանք տարբերվում:

 

Մ. Բոլոր մարգարեները սկսած Ադամից մինչ Մուհամմեդեկել են նույն. ուղերձով ''Մարդու լիարժեք հնազանդություն Ալլահին'': Արաբերեն դա կոչվում է «իսլամ», որը նաև նշանակում է խաղաղություն: Ի տարբերություն հուդդայականության եւ քրիստոնեության անունների - իսլամ անունը տվել է Ինքը Ալլահը, ինչպես նշում է Սուրա 5:03: «Այսօր ես հանուն ձեզ կատարելագործել եմ ձեր կրոնը, մինչև վերջ հասցրել Իմ Բարությունը ձեր հանդեպ և որպես կրոն հաստատել ձեզ համար իսլամը»:

Ոչ, «Հուդդայականություն»-ը, ոչ «Քրիստոնեություն»-ը չի հանդիպե Աստվածաշնչում կամ Աստվածաշնչի բառարաններում: Ոչ մի Իսրայելցի մարգարե չի օգտագործել ''Հուդդայականություն'' բառը: Հիսուսը երբեք չի ձգտել քրիստոնեության ստեղծմանը և երբեք չի կոչել իրեն քրիստոնյա: «Քրիստոնյա» բառը Նոր Կտակարանում հիշատակվում է ընդամենը երեք անգամ առաջինը հեթանոսները և Անտիոքի հրեաները Հիսուսի ծնունդից մոտ 43 տարի անց: Կարդացեք Գործք 11:26. «... Եվ աշակերտներին առաջինը կոչեցին քրիստոնյաներ Անտիոքում».

Հետագայում, արքա Ագրիպա II ասել է Պողոսին Գործք 26:28. «Այնուհետ Ագրիպան ասաց Պողոսին. «Դու քիչ բանով ես համոզում ինձ դառնալ քրիստոնյա»»:

Այսպես, «Քրիստոնյա» անունը առաջին անգամ տրվում է ավելի շուտ թշնամու, քան ընկերոջ կողմից: Եվ, վերջապես, սփոփելով իր հավատացյալներին Պետրոսն ասում է իր նամակում (1 - ին Պետրոս 4:16): «Բայց եթե անձը տառապում է որպես քրիստոնյա, թող նա ամոթ չզգա: ...»

Առաջին մահմեդականը երկրի վրա ոչ թե Մուհամմեդն էր, այլ Աբրահամը, ով ամբողջովին հնազանդվել էր Ալլահին: Սակայն իսլամը որպես կենսակերպ, հայտնվել էր Աբրահամին նախորդող մյուս մարգարեներին օրինակ՝ Ադամին եւ Նոյին: Այնուհետեւ Իսլամը դարձավ ողջ մարդկության ապրելակերպը:

Ք. Մի՞թե Աբրահամը մահմեդական էր: Հայտնի է, որ նա հրեա էր:


Մ. Հրեա՞: Ո՞վ է դա ձեզ ասել


Ք. Մեզ սովորեցրել են, Այնպես որ այն պետք է հաստատեր Աստվածաշնչը:

Մ. Կարո՞ղ եք ցույց տալ, թե որտեղ է Աստվածաշունչը ասում , որ նա եղել է հրեա: Եթե ​​չեք կարող գտնել այն, թույլ տվեք օգնել ձեզ: Կարդալ Ծննդոց 11:31.

 

Ք. «Եվ վերցրեց Թերահը Աբրահամին, իր որդուն, ևՂովտին, Հարանի որդուն և Սառային, իր հարսնացուին, իր որդի Աբրահամի կնոջը, և հեռացավ նրանց հետ, որ գնա Քանան, և նրանք հասնելով Հարան, հիմնվեցին այնտեղ»:


Մ. Աբրահամը ծնվել է Չալդիսի Ուրում և չէր կարող հրեա լինել: Նախ այն պատճառով, որ Չալդեսի Ուրը դա Միջագետք է, որը այժմ կազմում է Իրաքի մասը: Նա ավելի շատ արաբ էր, քան հրեա: Երկրորդ, «հրեա» անունը առաջացել է Հուդայի ծնվելուց հետո, ով հանդիսանում էր Աբրահամի ծոռը: Կարդալ Ծննդոց 12.4, 5:


Ք. «... Եւ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ նա դուրս եկավ Հարանից ... և նրանք եկան Քանանի երկիր»:

 

Մ. Աբրահամը արտագաղթեց Քանան յոթանասունհինգ տարեկան հասակում: Աստվածաշունչը պարզ ասում է, որ նա այնտեղ օտար էր: Ահա թե ինչ է ասում այս մասին Հին կտակարանը 17:08. «Եվ ես կտամ քեզ ու քո սերունդներին հողը, որի վրա դու օտար պանդուխտ ես, ամբողջ երկիր Քանանի հավիտենապես, և կլինեմ նրանց Աստվածը»: Սա կարելի է կարդալ նաև Ծննդոց 14:13-ի մեջ:
 

Ք. «Եվ եկավ մազապուրծ փրկվածներից մեկը և տեղեկացրեց Աբրահամ Հրեային ...»

 

Մ. Ինչպես կարող եք Աբրահամին հրեա կոչել, եթե Աստվածաշունչը նրան անվանում է Իվրի, ինչը նշանակում է Եփրատի մյուս կողմից, Սեմի ժառանգ: Այժմ տեսեք ինչ է ասում Ծննդոց 32:28, թե ինչ պատահեց Հակոբի անվան հետ, այն բանից հետո, երբ նա ձեռնամարտեց Աստծո հետ: Այդ նշում է Աստվածաշունչը, սակայն Աստված արգելում է:


Ք. «Այդ գիշեր Հակոբը արթնացավ և վերցրեց իր երկու կանանց, իր երկու իգական սեռի ծառաներին և իր տասնմեկ որդիներին և անցավ Ջաբուկի ծանծաղուտը: Այն բանից հետո, երբ նա ուղարկեց նրանց հոսանքի ուղղությամբ, նա ուղարկեց իր ունեցվածքի ետևից: Այսպիսով Հակոբը մենակ մնաց և մի տղամարդ ձեռնամարտի բռնվեց նրա հետ մինչ կեսօր:Երբ տղամարդը տեսավ, որ չի կարող նրան հաղթել նա դիպչեց Հակոբի սրունքին, այնպես, որ այն կոտրվեց, ինչպես նա ձեռնամարտեց տղամարդու հետ: Այնուհետ տղամարդը ասաց. «Թույլ տւոր գնալ, քանի որ արդեն կեսօր է»: Սակայն Հակոբը պատասխանեց. «Ես թույլ չեմ տա քեզ գնալ, մինչ դու ինչ չօրհնես»: Տղամարդը հարցրեց նրան. «Ի՞նչ է քո անունը»: «Հակոբ», պատասխանեց նա: ԱՅնուհետ տղամարդը ասաց. «Քո անունը այլևս Հակոբ չէ, այլ Իսրայել, որովհետև դու պայքարել ես Աստծո և մարդկանց հետ և հաղթել»: Հակոբն ասաց. «Խնդրում եմ ասա ինձ քո անունը»: Սակայն նա պատասխանեց. «Ինչու՞ ես դու հարցնում իմ անունը»: Այնուհետ նա օրհնեց նրան այնտեղ: Այսպիսով Հակոբը վայրը կոչեց Փենիել ասելով. «Որովհետև ես հանդիպել եմ Աստծուն երես առ երես և իմ կյանքը խնայեցին»: Եվ նա ասաց. «Քո անունը այևս Հակոբ չէ, այլ Իսրայել, ինչպես արքայազնը ունեցավ իշխանությունը Աստծո հետ և մարդկանց և Հաղթեց»»:

 

Մ. Այսպիսով, Աբրահամը Հրեա էր: Հակոբի սերունդները իսրայելցիներ էին՝ բաղկացած տասներկու ցեղերից: Հուդան ստացավ «Հրեա» մականունը, այնպես որ միայն Հուդայի սերունդներին ամենասկզբից անվանեցին հրեաներ Որպեսզի իմանաք, թե ով էր իրականում Մովսեսը, կարդացեք Ելք 6:16-20.

 

Ք. «Եվ ահա Լեբիայի որդիների անունները ըստ իրենց սերունդների Հիրսոն, Քաաֆ և Մերարին... և Քոհաթի որդիները.... Ամրամ Եվ Ամրամը կնության վերցրեց Յոհաննային, իր հոր քրոջը և նա ծնեց նրան Ահարոնին և Մովսեսին:

 

Մ. Մովսեսը հրեա չէր, քանի որ նա չէր սերում Հուդայից, այլ Լեվիթներից Մովսեսը «օրենսդիր էր», Թորան հանդիսանում է օրենք, որը եկել է Իսրայելի ժողովրդին:

 

Ք. Ինչպե՞ս եք կարող եք բացատրել այդ:

 

Մ. Քանի որ մենք որպես օրինակ օգտվում ենք Սուրբ Ղուրանից: Դուք կարող եք բացատրել Աստվածաշունչը և ուղղել հրեական ու քրիստոնեական նախապաշարմունքները Ղուրանի համատեքստում: Այս գիրքը հանդիսանում է վերջին հայտնությունը, որը երբեք չի վնասվել կամ կեղծվել: Գրքի բովանդակությունը երաշխավորել է Ալլահը՝ Սուրա 2:02-ում: «Դա գրվածք է, ուր չկա կասկած, ինչպես նաև Սուրա 15:09 ասում է: «Ճշմարիտ, Մենք ուղարկել ենք Ղուրանը և անշուշտ կպաշտպանենեք այն (կոռուպցիայից)»: Այս խոսքը մարտահրավեր է մարդկությանը: Սա պարզ փաստ է, որ անցել է ավելի քան հազար չորս հարյուր տարի, սակայն ոչ մի բառ չի փոփոխվել Ղուրանում, չնայած անհավատները փորձում էին ամեն ինչ, ինչ կարող էին, որպեսզի այն փոխեն, սակայն նրանց ջանքերն անհաջողության մատնվեցին: Ինչպես նշվում է այս սուրբ Տարբերակը «Մենք կպահպանենք այն»: Ալլահն է պահպանել այս գիրքը:

Հակառակ, մյուս բոլոր սուրբ գրքերը Թորան,Սաղմոսները, Աստվածաշունչը և այլն) կեղծվել են, եղել են բնօրինակի լրացումներ, ջնջումներ կամ փոփոխություններ:

 

Ք. Ի՞նչ է ասում Ղուրանն Աբրահամի եւ Մովսեսի մասին և ի՞նչ կարելի է ենթադրել Աստվածաշնչից:

 

Մ. Սուրա 3:65:

«Oվ գրքի մարդիկ, Հրեաներ և Քրիստոնյաներ ,ինչու եք վիճում Իբրահիմի (Աբրահամի) համար, չէ որ Թորան (և Ինջիլը (Ավետարան) հայտնվել են միայն նրանից հետո: Մի՞թե չեք հասկանում»:

Իսկ Սուրա 3:67:

«Իբրահիմը ոչ հուդդայական էր, ոչ էլ քրիստոնյա, նա ճշմարիտ Մահմեդական էր Նա երկրպագում էր միայն Ալլահին և Ալլահի հետ ոչ մի գործընկեր չէր դնում»:

Սուրա 2:140:

«Հրեաներ և Քրիստոնյաներ, թե Իբրահիմը (Աբրահամը), Իսմայիլը (Իզմայիըլ), Իսահակը (Իսահակը), Յակուբը (Հակոբը) և տասներկու որդիները Յակուբի, հուդայական էին կամ քրիստոնյա»: Ասա, օվ Մուհամմեդ. «Դու՞ք ավելի լավ գիտք, թե՞ Ալլահը: Ով կարող է լինել ավելի մեղսունակ, քան նա, ով թաքցրել է Ալլահից նրան տրված ճշմարտությունը: Ալլահը անտեղյակ չի մնում այն ամենի մասին, ինչ դուք անում եք»:

Իհարկե, նրանք հրեա չէին կամ քրիստոնյա, քանի որ ''Հրեա'' անվանումը եկել է Հուդայից հետո,իսկ «քրիստոնյա» անվանումը եկել է Հիսուսից հետո:

 

Ք. Մեզ համար տարօրինակ է լսել 'Ալլահ' անունը: Ինչու՞ չեք ասում օրինակ՝ «Աստված», եթե դուք խոսում եք անգլերեն:

 

Մ. Այո, իրոք «Ալլահ» անունը թվում է տարօրինակ ոչ մահմեդականների համար: Սակայն այս անունը կիրառել են բոլոր մարգարեները, սկսած Ադամից մինչ Մուհամմեդ (խաղաղություն նրանց բոլորին). Այն մոտ է եբրայերեն 'Արարիչ' բառին, այսինքն 'Ելոհ:' Սակայն հրեաները սխալ կիրառում են 'Էլոհիմ' հոգնակի ձևը, որը վերաբերվում է մի քանի աստվածների: 'Ալլահ' բառը առավել մոտ է հնչում Արամերեն 'Աստված' բառին, որը կիրառում էր Հիսուսը, այսինքն 'Ալահա' տես Բրիտանիկա Հանրագիտարան 1980 'Ալլահ','Էլոհիմ:' Այսպիսով, մինչ ''Ալլահ'' բառը տարօրինակ էր ոչ մահմեդականների համար, այն տարօրինակ չէր բոլոր մարգարեների համար սկսած Ադամից մինչ Մուհամեդ, քանի որ նրանք սկզբունքորեն տարածում են Իսլամը , որը նշանակում է հնազանդություն, իսկ 'Ալլահ' բառը վերաբերում է Գերագույն Էակի անձնական Անվանը:

Այն ենթական չէ հոգնակիի կամ սեռի, այնպես որ չկա այնպիսի հասկացություն, ինչպես «Ալլահներ» կամ տղամարդ կամ կին «Ալլահ», ինչպես հորինված աստվածների կամ աստվածուհիների դեպքում է:

Այն շեղում է Աստված բառի գործածությունը, քանի որ շատ քրիստոնյաներ Հիսուսին ընդունում են որպես Աստված: Նույնիսկ «Արարիչ» բառը ինքնին շփոթեցնող է, քանի որ շատ քրիստոնյաներ պնդում են, որ Հիսուսն է արարել աշխարհը: Ոչ միայն «Ալլահ» բառն է տարօրինակ այլև այն ձևը, ինչպես են մահմեդականները երկրպագում Ալլահին իրենց լվացմամբ, կքանիստով, խոնարհմամբ և պահքով, որն էլ տարօրինակ է աչ մահմեդականների համար: Սակայն այս ամենը տարօրինակ չէր մարգարեների համար: Այն դեպքում, երբ լվացումը ( դեմքի, ձեռքերի ոտքերի լվացումը և մազերի թրջումը) երկրպագությունից առաջ չի իրականացվում ժամանակակից քրիստոնյաների կողմից, այն անհրաժեշտություն է մահմեդականների և նախկին առաքյալների համար, ինչպես ցույց է տրված հետևյալ աստվածաշնչյան հատվածներում (Ելք 40:31-32): «Եվ Մովսեսն ու Ահարոնը և նրա որդիները լվացին ձեռքերն ու ոտքերը, երբ նրանք մտան հավաքույթի վրանը և երբ մոտեցան զոհասեղանին, այդ ժամանակ լվացվեցին, ինչպես հրամայել էր Տերը Մովսեսին»:

Չնայած Պետրոսը շատ փոփոխություններ մտցրեց Հիսուսի ուսմունքի մեջ, նա հավատարիմ մնաց լվացման հարգանքին ,ինչպես երևում է Գործք 21:26 մեջ: «Այդ ժամանակ Պետրոսը վերցնելով տղամարդկանց և հաջորդ օրը մաքրվելով նրանց հետ, մտավ տաճար...»:

Մահմեդական կանայք աղոթք էին անում փակ գլխաշորով, ինչպես ասում է Կորնթացիներ Ա 11:5-6,13. «Եվ յուրաքանչյուր կին, որն աղոթում է կամ երկրպագում չծածկված գլխով, անարգում է իր գլուխը, որը առավել է քան եթե նա սափրված գլխով է: Քանզի եթե կինը չի ուզում ծածկվել, թող նա նաև կտրի իր մազերը, իսկ եթե դա խայտառակություն է ու անպատվաբեր կտրել մազերը ու սափրվել, ապա թող նա ծածկի գլուխը: Դատեք ինքներդ, արդյո՞ք պատեհ է, որ կինը աղոթք ներկյացնի Աստծոն գլխաբաց»:

Մահմեդականները երկրպագում են խոնարհվելով, ծնկի գալով, առանց ոտնամանների, ինչես արել են նախկին առաքյալները Ահա այդ մասին են ասում Սաղմոսներ 95:6: «Եկեք երկրպագենք խոնարհվենք, եկեք խոնարհվենք Աստծո առջև մեր արարչի» Եղիա 5:14 ''Եվ Եղիան բերանքսիվայր իջավ գետնին և երկրպագեց''. Թագավորություն Ա 18:42: «Եվ Իլիան բարձրացավ Կարմելի գագաթին և նետվեց ներքև գետնին և պահեց դեմքը ծնկների արանքում» :Թվեր 20:6: «... և նրանք [Մովսեսն ու Ահարոնը] դեմքն ի վայր ընկան և Աստծո փառքը նրանց եկավ»: Ծննդոց 17:3: «Եվ իջավ Աբրահամը դեմքն ի վայր, և Ատված խոսեց նրա հետ ասելով...»: Ելք 3:5, Գործք 7:33: ''«Եվ նա [Աստված] ասաց [Մովսեսին]. «մի մոտեցիր այստեղ, հանիր կոշիկներդ ոտքերիցդ, քանզի այն վայրը, որ դու կանգնել ես, սուրբ է»'':

Քրիստոնյաները շատ կզարմանան, իմանալով, որ ուխտագնացությունը (հաջ), որն իրականացնում են մահմեդականները անցնելով սուրբ քարի մոտով (այսինքն Քաաբայի) Մեքայում, կատարել են շատ առաքյալներ, այդ թվում իսրայելցիներ:

 

Ք. Ես երբեք չեմ կարդացել ոչինչ ուխտագնացության կամ սուրբ քարի մասին (այսինքն Քաաբե) Աստվածաշնչում:

 

Մ. Այդ մասին պարզ ասվել է մի քանի անգամ, սակայն, որպես կանոն, այն աչքաթող է արվում նրանց կողմից, ովքեր կարդում են Աստվածաշունչը: Օրինակ.

1. Հակոբը, Միջագետքի ճանապարհին տեսիլք տեսավ և հաջորդ առավոտ քարե հուշարձան կառուցեց, որն Աստծո տուն անվանեց Ծննդոց. 28:18-19).

2. Մի քանի տարի անց նույն առաքյալ՝ Հակոբին Ալլահը հրամայեց գնալ Վեֆիլ (35:4 Ծննդոց 14-15): Հակոբը այնտեղ հեռացրեց բոլոր աստվածներին: Ավելի ուշ, Մուհամմեդ Առաքյալը (խաղաղություն նրան եւ Ալլահի օրհնությունը)նույնպես ոչնչացրեց բոլոր կուռքերը Մեքքայում գտնվող Քաբբայի շուրջ:

3. Մյուս հուշարձանը կառուցել են Հակոբը ու նրա աներ Լավանը (Ծննդոց 31:45-49): ''«Եվ Հակոբը վերցրեց քարը և այն դարձրեց հուշարձան: Եվ Հակոբն ասաց իր եղբայրներին. «Հավաքեք քարերը»: եվ վերցրեցին քարերը և դարձրեցին լեռ և նրանք ուտում էին այնտեղ լեռան վրա: Եվ Լավանը կոչեց այն Ջեգար շահադութա, սակայն Հակոբը այն կոչեց Գալիդ: Լավանը ասաց. ''Այս լեռը այսօր իմ և ձեր վկան էր:'' Այս իսկ պատճառով այն կոչեցին Գալիդ: Այն նաև կոչեցին Միզփահ, որովհետև նա ասաց. ''Թող Տերը վկա լինի ձեզ և ինձ , երբ մենք հեռու ենք միմյանցից:''»:

4. Յեֆայը և Համոնը պայքարում էին միմյանց դեմ: Յեֆայը երկրպագում էր Աստծուն Մեզիփում, խոստանալով հաղթանակի դեպքում զոհաբերել իր միակ դստերը, Եվ նա հաղթեց և ողջ այրեցին դստերը զոհաբերելով Աստծուն (Դատավորներ 11:29-39).

5. Չորս հարյուր հազար զինվորներ Իսրայելի տասնմեկ ցեղերում երկրպագում էին Աստծուն Մեսզիփում, որպեսզի բնաջնջեն Բենիամինի ցեղին (Դատավորների 20 և 21).

6. Իսրայելի որդիները Սավուղի ղեկավարությամբ երկրպագում էին, որպեսզի ոչնչացնեն կուռքերը, եթե հաղթեին փղշտացիների դեմ պայքարում (Թագավորաց Ա 7).

7. Իսրայելի ողջ ժողովուրդը հավաքվեց Մեսզիփում, երբ Սավուղին նշանակեցին Իսրայելի թագավոր (Թագավորաց Բ 10).

Այժմ պարզ է, որ ոչինչ չի մնացել Մեսզիփից, բացի Սուրբ քաղաք Մեքքայում գտնվող ամենահնից, որը կառուցել են Աբրահամ և նրա որդի Իսմայելը, ումից և ծնվել է Մարգարե Մուհամմեդ (խաղաղություն եւ Ալլահի օրհնությունը նրան): Մահմեդականները իրոք հանդիսանում են առաքյալների հետնորները: Ես կարող եմ այլ բաներ պատմել Աստվածաշնչում զետեղված մահմեդականների, իսլամի եւ Մուհամմեդի մասին (խաղաղություն եւ Ալլահի օրհնությունը նրան) բայց ինչու է ձեզ պետք դա իմանալ, եթե դուք չեք փնտրում ճշմարտությունը:

 

Ք. Ես համոզված էի իմ հավատքում, ինչպես քրիստոնյա, բայց ես նաեւ կուզեի իմանալ ավելին երկու կրոնների մասին: Որպես Քրիստոնյա, ես երբեմն ծիծաղելի էի զգում, երբ ընթերցում էի մահմեդականների գրվածները:

 

Մ. Կարո՞ղ էր դա ազդել ձեզ եւ ձեր հոգևոր կյանքին:

 

Ք. Այո. Ես Եկեղեցի չեմ այցելում ինչպես առաջ: Ես թաքուն կարդում էի մահմեդականների գրառած գրքերը: Ես խնդրեցի մի քանի մահմեդականների բացատրել ինձ, անհասկանալի հարցերը, սակայն ես մինչ օրս դեռ բավարարված չեմ: Ես փնտրում եմ համոզմունքներ, որոնց վրա կարող եմ հիմնվել, որը կարող է ինձ հանգստություն տալ: Ես ուզում եմ վստահ լինել, որ գիտական տեսակետից էլ դա միայն կուրորեն հավատք չէ:

 

Մ. Ես գնահատում եմ ձեր զգացմունքները: Սակայն ինչպես մենք իրավունք չունենք մարդկանց ստիպել մահմեդական դառնալ, բայց մինչ շարունակելը ես ուզում եմ վստահ լինել, որ դուք իրոք հետաքրքրված եք ճշմարտությունը ուսումնասիրելուն:

 

Ք. Դուք ի նկատի ունեք, որ ես կարող եմ հավատալ նրան ինչին ուզում եմ և ոչ ոք չի՞ կարող ստիպել ինձ հավատալ ինչ որ այլ բանի:

 

Մ. Այո, Ղուրանն ասում է, որ կրոնի մեջ գոյություն չունի որևէ պարտադրանք:

 

Ք. Այդ դեպքում ինչու մահմեդականները մարդկանց կոչում ընդունել իսլամ:

 

Մ. Ինչպես քրիստոնյաներն են խնդրում հրեաներին ընդունել Հիսուսին ինչպես Փրկիչ , այնպես էլ մենք, մահմեդականներս, խնդրում ենք քրիստոնյաներին, նաև հրեաներին և ողջ մարդկությանը ընդունելՄուհամմեդին ինչպես առաքյալների կնիք: Մեր Մարգարե Մուհամմեդը (խաղաղություն եւ օրհնությունը Ալլահի) ասել է. «Փոխանցեք իմ ուղերձը, նույնիսկ եթե այն լինի մի կյանք» (Ղուրանական Տարբերակ) »:

Բացի այդ, Եսայի գլուխ 21:13 հիշեցնում է. «մարգարեություն Արաբիայի», որ նշանակում է արաբա-մահմեդական պատասխանատվություն, իսլամի տարածման համար: Եսային ասում էր այդ մասին այն բանից հետո, երբ նա տեսավ իր տեսիլքում ավանակներով կառքեր և ուղտերի վրա ձիավորներ (21:7): «Եվ նա տեսավ զույգերով գնացող ձիավորներ հեծած ձիեր, նստած ավանակներին, ձիավորներ նստած ուղտերին, և նա ունկնդրեց ջանասիրաբար, մեծ ուշադրությամբ»:

Ավանակներով կառքին գնում էր Հիսուսը Երուսաղեմ (Հովհաննես 12:14, Մաթեւոս 21:5): Ո՞վ էր այդ ձիավորը, ով հեծել էր ուղտեր: Նա կարող էր լինել միայն Մուհամմեդը (խաղաղություն եւ Ալլահի օրհնությունը նրան), ով եկավ Հիսուսի գալուց վեց հարյուր տարի անց: Եթե դա չխոստովանենք, ապա կստացվի, որ այդ մարգարեությունը մինչ այժմ չի իրականացել:

 

Ք. Ձեր բացատրությունը ստիպում է ինձ վերընթերցել Աստվածաշունչը ավելի ուշադիր: Ես կցանկանայի շարունակել խոսել ձեզ հետ այս թեմայով:

 

Մ. Այո, եթե դուք հաջողակ եք այս կյանքում, դա չի նշանակում, որ դուք հաջողակ կլինեք նաև Հաջորդ կյանքում: Հաջորդ Կյանքում մեզ կարող է սպասել ավելի լավ ու երկար մի բան, քան այս կյանքն է: Մարդիկ այժմ առավել նյութական են դառնում, քան աշխարհիկը: Եկեք կրկին անգամ հանդիպենք և քննարկենք տարբերությունները բաց և առանց քննադատության: Իսլամը հիմնվում է խելքի վրա և դուք պարտավոր չեք պարզապես ընդունել այն: Նույնիսկ Աստվածաշունչն է ասում. «եքԱպացուցեք ամենը և պահպանեք այն, որը բարին է»: (I Թեսաղոկցիներ 5:21):

 

Ք. Դուք հիշեցրեցիք հիմա Եսայու «ձավորներն ուղտերի վրա» և եկաք այն եզրակացության, որ նա Մուհամմեդն է: Արդյոք այդ նա է Նա, ում մասին նախապես ասել էր Աստվածաշունչը:

 

Մ. Այո.

 

Ք. Հին թե՞ Նոր Կտակարանում:

 

Մ. Երկուսում էլ: Բայց դուք չեք կարող ճանաչել նրան Աստվածաշնչում, մինչ հավատք չընծայեք Աստծո Եզակիությանը, երրորդությանը, Հիսուսի աստվածայնությանը, Նրա Աստծո որդին լինեկուն, Բնածին մեղքի ուսմունքին և քավությանը Այս ամենը մարդու ձեռագիր էին: Հիսուսը նշեց, թե ինչ էր մարգարեացրել Եսային, թե մարդիկ զուր կերկրպագեն Աստծոն և հավատք կընծայեն մարդակերտ ուսմունքներին: «Բայց զուր էին երկրպագելու Ինձ, ուսուցանելով մարդակերտ պատվիրանների ուսմունքիներին»: (Մաթևոս 15:9)

 

 

 

Սուրբ Աստվածաշունչ

Մ.Արդյո՞ք դուք համոզված եք, որ Աստվածաշունչը սուրբ Գիրք է:

Ք. Այո, ես բացարձակ համոզված եմ դրանում, քանի որ դա Աստծո Խոսքն է:

 

Մ. Կարդացեք այն, ինչի մասին ասում է Ղուկասը, 1:2-3:

 

Ք. «Ինչպես շատերը որոշել են կանոնավորել այն ամենի հայտարարությունը, որոնց մենք հավատք ենք ընծայում, նույնիկս այնպես, ինչպես նրանք հաղորդել են մեզ, ովքեր ի սկզբանե հանդիսանում են ականատես և խոսքի շտեմարան: Ես մտորեցի կատարելապես ընկալել ամենը սկզբնաղբյուրից , որպեսզի գրառեմ հերթականությամբ, հարգարժան Թեոֆիլիուս…»

 

Մ. Եթե Ղուկասն ասել է, որ նա ինքը չի եղել ականատես, և գիտելիքները, որ նա ձեռք է բերել, նրան են հասցրել են ականատեսները, այլ ոչ թե Աստծո ներշնչանքը: Ապա ինչու՞ եք դուք դեռ հավատում, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է:

 

Ք. Միգուցե միայն այդ մասը Աստծո խոսքը չէ:

 

Մ. Պատմությունը ցույց է տվել, որ Աստվածաշունչը փոփոխվել է: Վերանայված ժամանակակից տարբերակում (1952 եւ 1971) և Նոր ամերիկյան չափանիշային Աստվածաշնչում հանվել են մի քանի հատվածներ, որոնք գտնվում են Հակոբոս Թագավորի տարբերակում: Ռիդերզ Դայջեստը նվազեցրել է Հին Կտակարանի հավաստիությունը 50 տոկոսով, իսկ Նոր Կտակարանինը մոտ 25 տոկոսով: Մի քանի տարի առաջ քրիստոնյա աստվածաբանները ցանկանում էին «կրճատել» Աստվածաշունչը: Արդյո՞ք ''սուրբ'' լինելը նշանակում է, որ Աստվածաշունչը զերծ է սխալներից:

 

Ք. Այո, այդպես է: Բայց ի՞նչ սխալներ դուք ի նկատի ունեք:

 

Մ. Պատկերացնենք, որ մի գլուխ ասում է, որ ինչ որ մի մարդ մահացել է յոթանասունհինգ տարեկան հասակում, իսկ մյուսը ասում է, որ նույն մարդը մահացել է վաթսուն տարեկան հասակում: Արդյո՞ք կարող են երկու տարբերակն էլ ճիշտ լինեն:

 

Ք. Ոչ, միայն մեկը կարող է ճիշտ լինել, կամ երկուսն էլ սխալ:

 

Մ. Եթե այդ սուրբ գիրքը պարունակում է հակասական մտքեր, ապա ինչու՞ Եք դուք այն մինչ այժմ սուրբ համարում:

 

Ք. Իհարկե, ոչ, քանի որ Սուրբ Գիրքը հանդիսանում է Աստծո հայտնություն: Այսպիսով, այն պետք է բացառի սխալները կամ հակասական մտքերը:

 

Մ. Այդ դեպքում այն սուրբ չէ:

 

Ք. Դուք ճիշտ եք: Այդ դեպքում դրա սրբությունը կորում է:

 

Մ. Եթե դա այդպես է, ապա դուք չեք կարող վստահել դրան հարյուր տոկոսով: Որո՞նք կարող են լինել այդ սխալների պատճառները

 

Ք. Դա միգուցե սխալ գրագրության կամ դիտավորյալ փոփոխություն է, տեքստի ջնջում կամ ավելացում:

 

Մ. Եթե Աստվածաշնչում առկա են հակասություններ, ինչու՞ ենք այն մինչ այժմ սուրբ համարում:

 

Ք. Ես հավատք եմ ընծայում, որ Աստվածաշունչը սուրբ է, քանի որ ես այնտեղ չեմ տեսնում հակասություններ:

 

Մ. Բայց այն պարունակում է շատ հակասական մտքեր:

 

Ք. Հին թե՞ Նոր Կտակարանում:

 

Մ. Երկու Կտակարաններում էլ առկա են: Ահա դրանցից մի քանիսը[1]:

Ըստ Թագավորաց Բ 8:04:

«''Եվ կրկին Տիրոջ զայրույթը բռնկվեց ընդդեմ Իսրայելի և նա Դավիթին շրջեց ընդդեմ նրանց ասելով. '' Գնա,Իսրայել և Հուդա:''''

І Ժամանակագիրք 18:04:

''Եվ Սատանան ոտքի կանգնեց ընդդեմ Իսրայելի և հրահրեց Դավիթին ընդդեմ Իսրայելի:''

Հարց: Արդյո՞ք Սատանան է հանդիսանում Դավիթի Տերը: Աստված մի արասցե:

II Ըստ Թագավորաց 8:9-10:

 ''Ուստի, Սավուղի դուստր Միքելը անզավակ էր մինչ իր մահը:''

Թագավորաց Բ 21:8

''Սակայն արքան վերցրեց Ռիզփահի երկու որդիներին, դուստր Այային, ով ծնեց Սավուղին, Արնունին և Մեփհիբոշեթին և Միքայի հինգ որդիներին և Սավուղի դստերը, ով ծնեց Ադրիելին, Մեհոլթիթի Բարզիլայի որդուն:''

Հարց: Արդյո՞ք Միքալը զավակներ ուներ, թե ոչ: Թագավորաց Բ 21:8 մեջ Միքալ անվանումը առկա է Արքա Հակոբոսի տարբերակի և Սուրբ Գրերի Նոր Աշխարհի Թարգմանության մեջ, որը կիրառում են Եհովայի Վկաները: Սակայն Նոր Ամերիկյան Տիպական Աստվածաշնչի մեջ (1973թվական) այն փոփոխվել է Մերաբի:

Թագավորաց Բ 8:4

''Եվ Դավիթը վերցրեց նրանից հազար կառք և յոթ հարյուր ձիավոր և քսան հազար հետևակ…''

Ժամանակագրություն Ա 18:4

''Եվ Դավիթը վերցրեց նրանից հազար կառք և յոթ հազար ձիավոր և քսան հազար հետիոտն…''

Հարց: Այսպիսով արդյո՞ք հարյուր, թե յոթ հազար:

Թագավորաց Բ 8:9-10

«Երբ Թոյ թագավորը՝ Էմաֆայից, լսեց, թե ինչպես է Դավիթ թագավորը հաղթել Ադրազարին զորքին, նա ուղարկեց Քոդարամին՝ իր որդուն, Դավիթ թագավորի մոտ , որպեսզի իմանա նրա բարեկեցության մասին և շնորհավորի նրան, քանի որ նա պատերազմել Ադրազարի հետ և հաղթել նրան, քանի որԱդրազարը անընդմեջ պատերազմներ էր մղում ընդդեմ Թոյի: Եվ Քոդարամը իր հետ վերցրեց նրա բոլոր ոսկյա, արծաթյա եւ պղնձյագավաթները»:

Ժամանակագրություն Ա 18:9-10

''Այժմ, երբ Թոյը , Էմաֆիայի արքան լսեց, թե ինչպես է Դավիթը հաղթել Ադարեզերի , Զոբահի արքայի զորքին, նա ուղարկեց իր որդի Հադուրամին դավիթ արքայի մոտ շնորհավորելու և հարցնելու նրա բարեկեցության մասին, որովհետև նա կռվել է ընդդեմ Ադարեզերին և հաղթել է նրան , քանի որ Ադարեզերը պատերազմ էր մղել ընդդեմ Թոյի և իր հետ էին ոսկյա, արծաթյա և պղնձյա գավաթները:''

Հարց: Թոյ թե՞ Թոու, Յորաման թե՞ Քադորամ, Ադրազար թե՞ Ադարեզար:

Թագավորաց Ա 10:18:

«Եվ Ասորեցիները փախան Իսրայելից, և Դավիթը սպանեց յոթ հարյուր ասորական կառքերի մարդկանց և քառասուն հազար ձիավորներ ու հաղթեց իր տիրոջ հրամանատար Շորահին, որն էլ մահացավ այնտեղ»:

Ժամանակագրություն Ա 19:18

 «Բայց Ասորացիները փախան Իսրայելցիներից եւ Դավիթը սպանդի ենթարկեց Ասորացի յոթ հազար մարդ, ովքեր պատերազմում էին կառքով եւ քառասուն հազար հետևակ, ու սպանեցին Շորահին, իր զորքի հրամանատարին»:

Հարց: Արդյո՞ք յոթ հարյուր կառք, թե յոթ հազար մարդ: Քառասուն հազար ձիավոր, թե՞ հետևակ: Յորահ թե՞ Շորահ:

Թագավորաց Բ 8:26:

 «Քսաներկու տարեկան էր Օքիզի, երբ թագավորեց»:

Ժամանակագրություն Բ 22:02

՞Քառասուներկու տարեկան էր Օքիզին, երբ թագավորեց»:

Հարց: Ուրեմն արդյո՞ք քսաներկու, թե Քառասուներկու:

Թագավորաց Բ 24:8:

 «Յովակիմը տասնութ տարեկան էր, երբ սկսեց թագավորել և թագավորեց Երուսաղեմում երեք ամիս»:

Ժամանակագրություն Բ 36:9

 «Յոհակիմը ութ տարեկան էր, երբ սկսեց թագավորել և թագավորեց երեք ամիս ու տաս օր Երուսաղեմում»:

Հարց: Արդյո՞ք տասնութ, թե Ութ: Երեք ամիս, թե՞ Երեք ամիս ու տաս օր:

Թագավորաց Գ 23:08:

 «Ահա Դավթի քաջերի անունները Տահմոնիթը, ով նստած էր նստատեղին,ով հանդիսանում էր հրամանատարներից գլխավորը, նույնն էր Ադինոն Եզնիթից, նա բարձրացրեց իր նիզակը ընդդեմ ուր հարյուրի, ում նա հաղթեց միանգամից:''

Ժամանակագրություն Ա 11:11:

«Եւ ահա Դավթի քաջերի թիվը. Յասոբամը, Հահմփնիթը, հրամանատարների գլխավորը: Նա բարցրացրեց իր նիզակը երեք հարյուր մարդու վրա և հաղթեց նրանց միանգամից»:

Հարց: Յասոբամը, թե Հահմփնիթը: Ութ հարյուր թե՞ երեք հարյուր:

 

Ք. Ես երբեք նախկինում այսպիսի բանի չէի հանդիպել: Արդյո՞ք առկա են նաև այլ տեսակետներ:

 

Մ. Արդյո՞ք անհրաժեշտ է շարունակել: Արդյո՞ք այս օրինակները բավարար չեն ժխտելու նրա սրբությունը: Օրինակ Ծննդոց 6:3 ''''Եվ Տերն ասաց. ''Իմ հոգին միշտ չի ձգտում մարդուն, որովհետև նա նույնպես մարմին է, մինչդեռ նրա օրերը կլինեն հարյուր քսան տարի:'''' Քանի տարեկան հասակում Նոյը կնքեց իր մահկանացուն: Ավելի քան հարյուրքսան տարի: Տես Ծննդոց 9:29 '' Եվ Նոյի բոլոր օրերն են ինր հարյուր հիսուն տարի, երբ նա կնքեց մահկանացուն:''Որոշ Քրիստոնյա աստվածաբաններ հայտնում են, որ այս չի նշանակում , որ մարդու առավելագույն տարիքը կլինի հարյուրքսան տարեկան, և Ջրհեղեղը տեղի ունեցավ հարյուրքսան տարեկան հասակում: Այս մանեը չի համապատասխանում, սակայն Ջրհեղեղի ընթացքում Նոյը կարող էր լինել վեց հարյուր և քսան տարեկան: Ամեն դեպքում, Աստվածաշունչը նշում է, որ նա վեց հարյուր տարեկան էր: Ծննդոց 5:32 նշում է. ''Եվ Նոյը հինգ հարյուր տարեկան էր…'': Ծննդոց 7:6 ''Եվ Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղի ջրերը ողողեցին երկիրը:''

Քրիստոնյաները հավատք են ընծայում, որ Աստված Իր կերպարով արարեց մարդուն. Սպիտակ, սև և այլ գույնի, իգական և արական սեռ: Ըստ Ծննդոց 1:26-ի ''''Եվ Աստված ասաց.''Թող Մենք մարդուն արարենք մեր կերպարով, մեր նմանությամ…'' Սակայն այն հակասում է Եսայի 40:18, 25-ին. '' Այդ դեպքում ու՞մ են նմանվելու: Եվ ինչ նմանություն եք դուք համեմատելու …:'' ''Արդյո՞ք նրանք նմանվելու են Ինձ, թե Ես կլինեմ հավասար'' ասաց Սուրբ Մեկը:'''' Սաղմոս 89:7 ասում է.''Քանի որ նա, ով գտնվում է երկնքում արդյո՞ք կարող է համեմատվել Տիրոջ հետ: Զավակներից ո՞ր մեկը կարող է նմանվել Տիրոջը:'' Երեմիա 10:6-7 ասում է.''Քանի որ գոյություն չունի Քեզ նման մեկը, օվ Տեր: Գոյություն չունի Քեզ նման որևէ բան:''

 

Ք. Այս ամենը մենք կարող ենք գտնել Հին Կտակարաում:

 

Մ. Այդ դեպքում եկեք դիտարկենք Նոր Կտակարանը:

Հովհաննես 5: 37 ''Դուք եբևէ ոչ լսել եք Նրա, Աստծո ձայնը, ոչ էլ տեսել եք Նրա տեսքը:''

Հովհաննես 14:9 ''… նա, ով տեսել է ինձ, տեսել է Հորը…:''

Հովհաննես 5:31''Եթե ես վկայեմ ինձ, ապա իմ վկայությունը ճշմարիտ չէ:'' Հովհաննես 8:14 ''''Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. ''Չնայած ես վկայում եմ իմ մասին, մինչդեռ իմ վկայությունը ճշմարիտ է:''''

Այս ամենը ուղղակի Նոր Կտակարանի հակասություններն են: Եթե մենք շարունակենք քննարկումը, ապա կարող ենք գտնել ավելին, որոնք կապված են ժամանակակից Քրիստոնեության, Երրորդության, Հիսուս Քրիստոսի աստվածայնության, Նրա աստվածային որդի լինելու փաստի, Բնածին մեղքի, Քավության խնդիրների հետ: Հակասություններ կարելի է գտնել նաև մարգարեների գործունեության, կեղծ աստվածների երկրպագության, արյունապղծության, բռնաբարության և դավաճանության մեջ:

 

Ք. Աստվածաշնչի ո՞ր հատվածներում եք կարող գտնել այս ամենը:

 

Մ. Ըստ Աստվածաշնչի Նոյը (Խ.Ա.Ո.Ն) հարբել էր այն աստիճան, որ մերկացել է իր որդիների առջև: (Ծննդոց 9:23-24) ''Եվ Շեմը և Հապետը վերցրեցին հանդերձը և դրեցին այն երկուսն էլ իրենց ուսերին և ետ գնացին և թողարկեցին իրենց հոր մերկությունը, և նրանք թեքել էին իրենց դեմքը և նրանք չտեսան իրենց հոր մերկությունը: Եվ Նոյը արթնացավ գինուց և տեղեկացավ, թե ինչ է արել իր կրտսեր որդին նրա հետ:''

Սողոմոնին(Խ.Ա.Ո.Ն) մեղադրեցին կեղծ աստվածների երկրպագության մեջ: (Թագավորաց Ա 11:9-10) ''Եվ Տերը զայրացավ Սողոմոնի վրաԵվ պատվիրեց նրան, որ նա չհետևի այլ աստվածների, սակայն նա չլսեց Տիրոջ պատվիրանը:''

Մարգարե Ահարոնին, ով ուղեկցում էր իր եղբայր Մովսեսին ընդդեմ Փարավոնի, մեղադրեցին ոսկե հորթի երկրպագության մեջ: (Ելք 32:4 ) ''''Եվ նա, Ահարոնը ընդունեց նրանց ոսկե ականջօղերը իրենց ձեռքից և ձևավորեց այն գործիքով,մինչ պատրաստեց ոսկե հորթ և նրանք ասացին.''Սրանք ձեր աստվածներն են, օվ Իսրայել, որը բերել ենք ձեզ Եգիպտական երկրից:''''

Դուք կարող եք ընթերցել Մարգարե Լոթի արյունապղծությունը իր երկու դուստրերի հետ: (Ծննդոց 19:36)''Ուստի, Լոթի երկու դուստրերը երեխա էին կրում իրենց հորից:''

Դուք կարող եք ընթերցել մի մարգարեյի մասին, ով միաժամանակ կնության էր վերցրել երկու քրոջ: (Ծննդոց 29:28)

''Եվ Հակոբը այդպես վարվեց և լրացրեց իր շաբաթը և նա, Լաբանը ևս մեկ անգամ իր դուստր Ռաքելին կնության տվեց նրան:''

Մեկ այլ մարգարեյ մեղադրեցին դավաճանության մեջ (Թագավորաց Բ11:4-5) ՞՞Եվ Դավիթը ուղարկեց պատվիրակներ և տիրեց նրան (Ուրայի կնոջը) և նա եկավ նրա մոտ և նա պառկեց նրա հետ, քանի որ նա մաքրվել էր իր ամսեկաններից և նա վերադարձավ իր տուն: Եվ կինը բեղնավորվեց և ուղարկեց և ասաց Դավիթին և ասաց.''Ես երեխա եմ սպասում:''''

Հարց է ծագում. Ինչպե՞ս էր կարող Դավիթը (Խ.Ա.Ո.Ն) ընդունելի լինել Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) ծագումնաբանության մեջ, երբ այն սկսվում է մի անհատով, ով դավաճանել է: Ալլահը մեզ պահպանի: Արդյո՞ք այն չի հակասում Երկրորդ Օրենքի 23:3 հատվածին.''Ապօրինին չի մտնի Տիրոջ ժողովը, նույիսկ նրա տասներրորդ սերունդը չի մտնի Տիրոջ ժողովը:''

Մեկ այլ մեղադրանք է ներկայացվում Դավիթի որդուն Ամմոնին, երբ նա արյունապղծեց իր քույր Թամարին (Թագավորաց Բ 13:14).''Սակայն նա Ամմոնը չի մտնում իր ձայնը, սակայն նա առավել ամուր էր քան նա Թամարը, բռնի ուժով և տիրացավ նրան:''

Կրկին մեկ այլ բազմակի բռնաբարություն, որը իրագործել է Աբուսողոմը Դավիթի հարճերի նկատմամբ: Այս դեպքը նկարագրում է Թագավորաց Բ 16:33 հատվածում: ''Այսպիսով նրանք նրա տան տանիքին վրան սփռեցին և Աբուսողոմը գնաց իր հոր հարճերի մոտ ամբողջ Իսրայելի առջև:'

Մեկ այլ արյունապղծություն էր տեղի ունեցել Հուդայի և Թամարի, նրա հարսի միջև: ''Տիմնաթի ճանապարհին, երբ Հուդան խուզում էր իր ոչխարները տեսավ Թամարին: Նա կարծեց, որ նա անբարոյական էր, քանի որ ծածկել էր դեմքը:'' (Ծննդոց 38:18) ''… Եվ նա, Հուդան, տվեց կնիք, ապարանջան և գավազան նրան և տիրացավ նրան և նա բեղմնավորվեց նրանից:''

Չնայած Հրեաները և մահմեդականները հաճախ տարբեր կարծիքներ են ունենում, ոչ մի մահմեդական համարձակություն չի ունենա որևէ գիրք գրել և զրպարտել որևէ Իսրայելցի մարգարե, ինչպիսիք են Հուդան, Դավիթը, Հիսուսը և այլոք, բռնաբարությամբ, դավաճանությամբ, արյունապղծությամբ և անբարոյականությամբ: Ալլահը ուղարկել է բոլոր մարգարեներին որպես մարդկության առաջնորդություն: Արդյո՞ք դուք կարծում եք, որ Աստված ուղարկել է սխալ մարդկանց:

 

Ք. Չեմ կարծում: Արդյո՞ք դուք հավատք չեք ընծայում Աստվածաշնչին:

 

Մ. Մենք բոլորս հավատք ենք ընծայում բոլոր աստվածային գրերին, սակայն նրանց սկզբնաղբյուրներին: Աստված յուրաքանչյուր ժողովրդի ուղարկել է մի մարգարե, իսկ նրանց ոմանց մի գրով, որը հանդիսանում է միայն այդ որոշակի ժողովրդի առաջնորդությունը: Սուհուֆը բերել է Աբրահամը, Թորան Մովսեսը, Զաբուրը Դավիթը և Ինջիլը Հիսուսը: Այս գրերից և ոչ մեկը չի պահպանվել իր բնօրինակ տեսքով: Վերջապես Ալլահը ուղարկել է Մուհամմեդին որպես բոլոր մարգարեների կնիք Ղուրանի հետ միասին, որն էլ հանդիսանում է յուրաքանչյուր հատվածի և ժամանակաշրջանի մարդկանց առաջնորդությունը:

Հիսուսը ինքը ասաց, որ նրան ուղարկել են միայն Իսրայելի ժողովրդին (Մատթեոս 15:24)''Ինձ ուղարկել են միայն Իսրայելի տան մոլորյալ գառների համար:'' Նաև (Մատթեոս 1:21)''Եվ նա կծնի որդի և դուք կանվանեք նրան Հիսուս, քանի որ նա կփրկի իր ժողովրդին իրենց մեղքերից:'' Նաև նա ասաց, որ եկել է ոչ թե փոփոխելու այլ լրացնելու (Մատթեոս 5:18-18) ''''Մի կարծեք, որ ես եկել եմ կործանելու մարգարեների օրենքը: Ես չեմ եկել կործանելու այլ լրացնելու: Քանի որ , իրոք ես ասում եմ.''Մինչ երկնքի և երկրի ավարտը, ոչ մի մազաչափ անգամ ոչինչ և տիտղոս չի փոփոխվի, մինչ չլրանա օրենքը:''''

 

Ք. Սակայն(Մարկոս 16:15) Հիսուսն ասաց.''Շրջեք ամբողջ աշխարհով և յուրաքանչյուր արարածին քարոզեք Աստվածաշունչը:''

 

Մ. Այս ամենը հակասում է Մատթեոս 15:24 և Մատթեոս 1:21 հատվածներին: Երկրորդ, Մարկոս 16:9-20 հանդիսանում է Մարկոսի Ավետարանի հետագա լրացումը և չունի ոչ մի վավերականություն, քանի որ այն գոյություն չունի հին գրերի մեջ: Ավելին, այն ունի որոշակի ձևավոր գծեր, որոնք ապացուցում են, որ այն եկել է մեկ ուրիշի ձեռքից,որի պատճառով էլ բազմաթիվ Աստվածաշնչերի մեջ այն աղավաղվել է: Նոր Ամերիկյան Տիպական Աստվածաշունչը այս հատվածը դրել է փակագծերի մեջ և մեկնաբանել.''Հնագույն բոլոր գրերը ջնջել են 9-ից 20 տարբերակները:'' ''Սուրբ Գրերի Նոր Աշխարհի Թարգմանությունը'' որը կիրառում են Եհովայի Վկաները ընդունում են, որ որոշակի հնագույն գրեր ավելացրել են երկար կամ հակիրճ եզրահանգումներ Մարկոս 16:8-ից հետո, սակայն ոմանք ջնջել են այդ տարբերակները: Իսկ ''Վերանայված Տիպական'' տարբերակը գրառում է''Հնագույն հեղինակություններից ոմանք ավարտին են բերում գիրքը տարբերակ 8-ից հետո…'':Սա նշանակում է, որ հարությունը չի հանդիսանում ճշմարտություն, ինչպես նկարագրել է Մարկոս 16:9:

 

Ք. Սակայն Մատթեոս 28:19 տարբերակի մեջ Հիսուսը ասում է.''Ուստի գնա և ուսուցանիր բոլոր ազգերին…:''

 

Մ. ''Բոլոր ազգերը'' կարելի է բացատրել որպես Իսրայելի տասներկու ցեղեր, այլապես այն հակասում է Մատթեոս 15:24 և Մատթեոս 1:21 հատվածներին: Նոր Ամերիկյան Տիպական Աստվածաշնչի և Սուրբ Գրերի Նոր Աշխարհի Թարգմանության մեջ այն չեն թարգմանում ինչպես ''բոլոր ազգեր'' , այլ ''այս բոլոր ազգերը'', որն էլ մշանակում է Իսրայելի տասներկու ցեղերը: Նաև, Հունական Աստվածաշունչը ասում է.''ազգեր'' , որը նշանակում է Իսրայելի տասներկու ցեղերը: Այժմ, ի՞նչ են կարծում Աստվածաշնչի մասին:

 

Ք. Այժմ ես վստահ չեմ նրա սուրբ լինելուն:

 

Մ. Ես համոզված եմ, մեր քննարկումներից հետո դուք կհամոզվեք Իսլամի վավերականությանը:

 

 

Երրորդության ուսմունքը

Մ. Արդյո՞ք դուք դեռ հավատու՞մ եք երրորդությանը:

 

Ք. Հովհաննեսի Առաջին հաղորդագրություն 5:7-8 ասում է. «Քանզի երեքն են վկայում երկնքում: Հայրը, Խոսքը և Սուրբ հոգին, և երեքն էլ մեկն են վկայում, և երեքն են, որ վկայում են երկրի վրա. Հոգին, ջուրը և արյունը, և այս երեքը համամիտ են մեկում»:

 

Մ. Այս ամենը կարելի է գտնել Արքա Հակոբոսի Տարբերակի մեջ որը լիազորված է 1611թ – ին, որը ընդունել է էական ապացույցներ Երրորդության ուսմունքի մասին: Բայց այժմ այդ,հատվածը «Հայրը, Խոսքը և Սուրբ Հոգին, սրանք երեքն էլ մեկ են», ջնջվել է վերանայված տարբերակում (1952 եւ 1971) և բազմաթիվ այլ Աստվածաշնչերում: Այս տեքստը պարզապես ավելացվել է Հունական բնօրինակին:

І Հովհաննես 5:7-8 Աստվածաշնչի Ամերիկյան Տիպական Տարբերակում ասում է. «Եվ հոգին վկայում է Նրա մասին, քանզի Հոգին ճշմարտությունն է, Հոգի և ջուր, և արյուն, և երեքն էլ համաձայնության մեջ են»: Բացի այդ, Սուրբ Գրերի Նոր Աշխարհի Թարգմանության մեջ, որն օգտագործում են Եհովայի վկաները, դուք կգտնեք. «Քանզի երեք վկաներ. Հոգի, ջուր և արյուն, և երեքն էլ ներդաշնակ են»: Ես կարող եմ հասկանալ,թե ինչու դուք չգիտեք, որ այդ կարևոր մասը ջնջված է, բայց ինձ հետաքրքիր է,թե ինչու շատ ծառայողներ և առաքյալներ չգիտեն այդ մասին:

Երրորդությունը չի հանդիսանում աստվածաշնչյան հասկացություն: «Երրորդություն» Բառ չկա ոչ Աստվածաշնչում, ոչ էլ աստվածաշնչյան բառարաններում: Այդ մասին երբեք չի ուսուցանել ու չի էլ նշել Հիսուսը: Չկա ոչ մի հիմք կամ ապացույց Աստվածաշնչում Երրորդության ընդունման համար:

 

Ք. Բայց Մատթեոսի Ավետարանում 28:19 մենք դեռ գտնում ենք. «…մկրտելով նրանց հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո»: Այդ մասը դեռ չի ջնջվել: Մի՞թե դա Երրորդության ապացույց չէ:

 

Մ. Ոչ, եթե երեք մարդ նստել ու ճաշում են միասին, մի՞թե դա նշանակում է, որ նրանք մի մարդ են: Ոչ:

Ոչ, Ալեքսանդրիայի եգիպտացի սարկավագ Աթանասիուսի երրորդության ձևակերպումը, ընդունվել Նիկեայի տաճարում մ.թ. 325 - ին ` Հիսուսի գալուց երեք դար անց: Անկասկած հռոմեական հեթանոսությունը իր ազդեցությունն է թողել այս եռաստված ուսմունքի վրա: Շաբաթը տեղափոխվել էր կիրակի օրվա, և դեկտեմբերի 25–ը՝ նրանց Արևի աստված Միտրայի ծննդյան օրը ներկայացել է որպես Հիսուս Քրիստոսի ծննդյան օր, չնայած Աստվածաշունչը հստակ ասում ու արգելում է Սուրբ Ծննդյան ծառի զարդարումը: Երեմիայի 10:2-5 ասում է. «Այսպես է ասում Տերը, մի սովորեք հեթանոսական ձևերով և մի վախեցեք երկնային նշաններից, որից վախենում են հեթանոսները: Քանզի ազգերի կանոնները դատարկ բաներ են. Կտրում են ծառեր անտառում, քանդակում այն ձեռքով ատաղձագործի, սակայն կացնի օգնությամբ, ծածկում արծաթով և ոսկով, ամրացնում մեխով ու մուրճով, որ այն չի շարժվում: Նրանք կարծես արմավ են ու չեն խոսում, են նրանք պետք է ծնվեն, քանի որ նրանք չեն կարող քայլել: Մի վախեցեք նրանցից, քանզի նրանք չեն կարող չարիք գործել, բայց բարություն էլ չեն գործում »:

Քանի որ Քրիստոնեությունը հեռացել է Հիսուսի բնօրինակ ուսմունքից, Ալլահը ուղարկել է Իր վերջին մարգարե Մուհամմեդին որպես վերածնունդ, փոփոխելու մարդկանց աղավաղումները. Հռոմեական Հուլիոսի օրացույցը ներկայացվել է որպես Քրիստոնեական դարաշրջան: Պողոսն է թույլատրել ապուխտը, թլպատությունը (Գաղաթացիներ 5:2) ''Ահա, Ես Պողոսս ասում եմ ձեզ, որ, եթե դուք թլպատվեք, Քրիստոսը ոչինչ չի տա ձեզ:''

Ղուրանը զգուշացնում է (Սուրա 5:73). «Չէին հավատում նրանք, ովքեր ասում էին. «Ալլահը երրորդն է երրորդությունում»: Չկա աստվածություն, բացի Միակ Աստծուց: Եթե նրանք չհրաժարվեն դրանից, ինչ ասում են, ապա անհավատները այդ կենթարկվեն տանջանքների»:

Արդյո՞ք դուք դեռ հավատու՞մ եք Երրորդությանը, ինչի մասին Հիսուսը երբեք չի խոսել:

 

Ք. Բայց Ատվածն ու Հիսուսը մեկ են (Հովհաննես 14: 11). «Հավատացեք ինձ, որ ես Աստծո մեջ եմ և Աստված Իմ մեջ է»:

 

Մ. Ընթերցեք Հովհաննես 17:21:

 

Ք. «Թող նրանք, աշակերտները, մեկ լինեն ինչպես Դու Հայրը Իմ մեջ ես և Ես Քո մեջ, այդպես էլ նրանք թող լինեն մեր մեջ մեկ»:

 

Մ. Պարզ է, որ խոսքը Աստծո և Հիսուսի մասին է ու որ աշակերտները միասին են Աստծո և Հիսուսի համար: Եթե Հիսուսը Աստված է, քանի որ նա Աստծո մեջ է, ինչու աշակերտները Աստված չեն, չէ՞ Որ նրանք Քրիստոսի նման են, որն է Աստված է: Եթե Աստված, Հիսուսն ու Սուրբ Հոգին մի ամբողջություն են, այսինքն Սուրբ Երրորդություն, ապա, ներառելով նաև աշակերտներին էլ, նրանք կլինեն տասնհինգ աստվածային դեմքեր:

 

Ք. Բայց ըստ Հովհաննեսի 14:09 Հիսուսը հանդիսանում է Աստված . «…նա, ով տեսել է ինձ , տեսել է Հորը»:

 

Մ. Տեսեք թե ինչ է կատարվում դրանից առաջ և հետո ( Հովհաննես 14:8-9) «''Փիլիպոսն ասաց Նրան. ''Աստված, ցույց տուր մեզ հորը և դա բավարար է մեզ:'''' Հովհաննես 14:9 '''' Հիսուսն ասաց նրան. ''Ինչքան ժամանակ է ես ձեզ հետ եմ և դու չգիտե՞ս Ինձ, Փիլիպոս: Նա, ով տեսել է ինձ, տեսել է Հորը Ինչպե՞ս ես դու ասում ցույց տուր ինձ Հորը»:

Հիսուսը ասաց Փիլիպոսին ցույց տալ Աստծուն աշակերտներին, որը ինքնին անհնար է: Դուք պետք է հավատաք Աստծուն, հիանալով Նրա արարմամբ. Արևով, լուսնով, բոլոր էակներով, այդ թվում նաև Հիսուսով, ում արարել է Աստվածը: Ըստ Հովհաննես 4:24 նա ասաց.''Աստված Հոգի է'' իսկ Հովհաննես 5:37 ասում «Իսկ դուք ոչ ձայնն եք լսել ոչ էլ դեմքն եք նրա տեսել»: Ինչպե՞ս կարող եք տեսնել հոգին: Այն, ինչ նրանք տեսան, Հիսուսն էր այլ ոչ թե Աստված: Տիմոթեոս Ա 6:16 ուղերձի մեջ Պողոսն ասաց «…Նրան ով ոչ ոք չի տեսել և տեսնել չի կարող»: Այսպիսով այն ինչ դուք տեսնում եք Աստված չէ:

Ղուրանն ասում է (Սուրա 6:103). «Աչքերը հեշտ չեն ընկալում նրան, սակայն Նա տեսնում է բոլորին: Նա հանդիսանում է Ալ-Լատիֆ, ողորմած ու Ալ Խաբիր ,ամենագետ»:

 

Ք. Դժվար է մերժել այն, ինչ մեզ սովորեցրել են մանկուց:

 

Մ. Միգուցե մյուս հարցերը ձեզ կտան ավելի ընդհանուր պատկերացում երրորդության մասին. Ի՞նչ է սուրբ հոգին:

 

Ք. Սուրբ ոգին, հանդիսանում է Հոգին Սուրբ, որը նույնպես Աստված է: Մեզ սովորեցնում են, որ Հայրը Աստված է, Որդին հանդիսանում է Աստված, ինչպես նաև Սուրբ հոգին Աստված:Սակայն Հայրը չի հանդիսանում է Որդին, Սուրբ Հոգին Հայրը , իսկ Որդին Սուրբ Հոգին, երեք աստված մեկի մեջ:

 

Մ. Կարդացեք Ավետարան ըստ Մաթևոսի 1:18:

 

Ք. «Հիսուսի Քրիստոսի ծնունդը այսպես է եղել. Նրա Մոր Մարիամի Հովսեփի հետ նշանադության ժամանակ, մինչ նրանց կենակցումը, պարզվեց, որ նա հղի է Սուրբ Հոգուց»:

 

Մ. Համեմատեք այս Ղուկաս 1:26-27 –ի հետ.

 

Ք. «Վեցերորդ ամսում Աստված ուղարկեց Գաբրիել հրեշտակին Գալիլեյ, որը կոչվում էր Նազարեթ, Կույսին, ով նշանված էր, Հովսեփի հետ, Դավիթի տանից: Եվ կույսի անունն էր Մարիամ»:

 

Մ. Հիսուսի հրաշալի ծնունդի մեջ Մաթևոսը նշվում է Սուրբ Հոգին, իսկ հիշատակում է հրեշտակին: Ի՞նչ է Սուրբ Հոգին:

 

Ք. Այդ դեպքում, Սուրբ Հոգին հանդիսանում է Գաբրիելը

 

Մ. Արդյո'ք դուք դեռ հավատք եք ընծայում Երրորդությանը:

 

Ք. Աստված Ինքը Աստվածն, իսկ Սուրբ Հոգին կամ Սուրբ Ոգին Գաբրիել հրեշտակն է, և Հիսուսը

 

Մ. Թույլ տվեք ձեզ օգնել. Հիսուսը մարգարե է, Մարիամի որդին:

 

Ք. Ինչպե՞ս եք դուք կարող լուծել այն, ինչ կոչվում է աստվածային առեղծված:

 

Մ. Մենք կիրառում ենք Ղուրանը որպես մարդկանց ուղղելու օրինակ, որոնք մտցրել են փոփոխություններ նախկին սուրբ ձեռագրերում: Եթե դուք հավատում եք Մեկ Աստծուն ու Հիսուսին որպես մարգարե, ինչու՞ չշարունակել և չընդունել Մուհամմեդին որպես վերջին առաքյալ: Կարդացեք ինձ հետ Շահադը կամ վկայությունները, սկզբից անգլերեն, իսկ հետո արաբերեն:

 

Ք. ''Ես վկայում եմ, որ չկա աստված, որը արժանի է երկրպագության, բացի Ալլահից, Ով չունի համակերպը և որ Մուհամեդը Նրա ծառան է և առաքյալը:'' ( Աշհադու ալլա իլլահա իլլա Ալլահ, Ուահդու լա շարիկա Լահ, ուա աշհադու աննա Մուհամմեդան աբդուհու ուա ռասուլուհ):

Իսկ ի՞նչ եք կարծում իմ նախնիների մասին: Ես կցանկանայի մնալ նրանց հետ: Չէ՞ որ նրանք բոլորը քրիստոնյաներ էին:

                 

Մ. Աբրահամը լքեց իր ծնողներին ու նախնիներին, երբ ճշմարտությունը հայտնվեց նրան: Յուրաքանչյուրը պատասխանում է իր համար: Միգուցե ճշմարտությունը չի բացահայտվել ձեր նախնիներին այդպես պարզ, ինչպես որ ձեզ: Ղուրանն Սուրա 17:15 մեջ ասում է. «Ով հետևում է ուղիղ ճանապարհին, նա գործում է իր օգտին: Իսկ ով ընկնում է մոլորության մեջ, նա գործում է ի վնաս իրեն: Ոչ մի հոգի չի քավի մյուսի սխալները: Մենք երբեք չենք պատժում մարդկանց, չուղարկելով նրանց մոտ առաքյալի,որպես զգուշացում»:Ճշմարտությունը եկել է և որոշումը ձերն է:

 

Ք. Կարո՞ղ եմ ես միաժամանակ ընդունել Իսլամ և Քրիստոնեություն:

 

Մ. Չկա պարտադրանք կրոնում: Դուք կարող եք անել, ինչ ուզում եք: Բայց եթե միացնենք երկու կրոններն էլ, կնշանակի, որ դուք չեք հնազանդվել Ալլահին: Դուք դեռ անհավատ եք, ինչպես նա է ասում Սուրա 4:150-152 հատվածի մեջ. «''Ճշմարիտ, նրանք, ովքեր չեն հավատում Ալլահին և Նրա առաքյալներին, ուզում են տարբերություն դնել Ալլահի և նրա առաքյալների միջև,հավատք ընծայելով Ալլահին և մերժելով Նրա առաքյալներին, ասում են. «Մենք հավատում ենք ոմանց և մերժում ենք մյուսին», և ցանկանում ենք ճանապարհ գտնել դրանց միջև, նրանք իրական անհավատներ են: Մենք պատրաստել ենք անհավատների համար նվաստացուցիչ տանջանքներ: Իսկ նրանց, ովքեր հավատացել են Ալլահին և Նրա առաքյալներին և չեն դնում տարբերություն նրանց միջև, Մենք կտանք նրանց պարգևը : Ալլահը Ղաֆուր,Ներողամիտ է, Ռահիմ Ողորմած»: Դուք կարող եք համաձայնվել ինձ հետ, եթե մենք քննարկենք որոշ այլ հարցեր:

 

Ք. Արդյո՞ք մենք պետք է ընթերցենք խոստովանությունը, Շահադան մինչ լիարժեք իրագործումը:

 

Մ. Հասնելով չափահասության և մտավոր հասունության, դուք եք որոշում ընթերցել Շահադան, թե ոչ: Ալլահը արարել է այս աշխարհը որոշակի նպատակով: Նա ձեզ հնարավորություն է տվել տարբերել ճիշտն ու սխալը: Նա ուղարկել է շատ մարգարեներ, որպես լրատուներ: ենքՄեզ արարել են, որպեսզի երկրպագենք Նրան և այս աշխարհում մրցակցենք միմյանց հետ բարի գործերում:

Սուրա 3:191. «...Մեր Տեր, Դու արարել ես ամենը որոշակի նպատակով: Փառք Քեզ...»:

Սուրա 90:8-10. «Մի՞թե չենք տվել մենք նրան, մարդկությանը , զույգ աչք, լեզու և զույգ շուրթեր: Եվ ցույց տվեցինք նրան երկու ուղղի, բարու և չարի»:

Սուրա 51:56. «Ես, Ալլահը, արարեցի ջիներ և մարդկությունը, որպեսզի երկրպագեն Միայն ,Ինձ»:

Սուրա 18:07. «Ճշմարիտ, Մենք արարել ենք ամենը երկրի վրաինչպես զարդարանք, որպեսզի փորձենք մարդկանց և պարզենք, ում գործերն են ավելի բարի»:

 

 

Հիսուս Քրիստոսի աստվածայնության ուսմունքը

Մ. Արդյո՞ք Հիսուսը Աստված է:

 

Ք. Այո: Հովհաննեսի Ավետարան 1:1.« Ի սկզբանե Բանն էր ու Բանը Աստծո մոտ էր ու Բանու Աստված էր»:

 

Մ. Մենք արդեն ապացուցեցինք, որ Սուրբ Գիրքը չպետք է պարունակի հակադրություններ: Եթե կան երկու հակաասող հատվածներ, ապա միայն մեկը կարող է ճիշտ լինել կամ երկուսն էլ սխալ:Քանի որ երկուսն էլ ճշմարիտ չեն կարող լինել:

Ըստ Հովհաննես 1:1 հատվածի, Հիսուսը աստված է: Այս դեպքում քանի աստված կա: Ամենաքիչը երկու: Դա հակասում է Աստվածաշնչի շատ հատվածների, իսկ ավելի կոնկրետ Երկրորդ Օրենք 4:39. «...Այն մասին, որ Տերը Աստված է երկնքում և երկրում, և ոչ ոք ուրիշ:''

Երկրորդ Օրենք 6:4. «Լսիր,օվ Իսրայել, Տերը մեր Աստվածն է, Տերը մեկ է», Եսայի 43:10-11. «...Որպեսզի ճանաչեք ու հավատաք Ինձ, ու հասկանաք, որ դա Ես եմ. Ինձնից առաջ չի եղել Աստված, Ես, Ես եմ Աստված, Ինձնից բացի այլ փրկիչ չկա». Եսայի 44:6. «Այսպես է ասում Աստված... Ես առաջինն եմ, և Ես վերջինն եմ, և Ինձնից բացի չկա այլ Աստված», Եսայի 45:18: «Քանզի այսպես է ասում Աստված, որ արարել է Երկիրը, Նա՝ Աստված, որ արարել ու ձևավորել է երկիրը: Նա այն հիմնել է, նա այն իզուր չի արարել , նա այն արարել է, որ դառնա բնակավայր: Ես Աստված եմ ու ոչ ոք ուրիշ»:

Եսայի 45:18 մենք կարող ենք եզրակացնել, որ միայն Աստված է Արարիչը, և որ ոչ ոք, նույնիսկ Հիսուսը չի մասնակցել արարմանը:

Դուք նաև պետք է կարդաք Երկրորդ Օրենք 4:35; Ելք 8:10; II Թագավորաց Բ 7:22; Թագավորաց Գ 8:23, 17:20, Սաղմոսներ 86:8, 89:6 և 113:5 Օսեե 13:04; Զաքարիա 14:9.

 

Ք. Բայց այդ ամենը Հին Կտակարանում է: Արդյո՞ք առկա են նմանատիպ հայտարարություններ Նոր Կտակարանի մեջ:[2]

 

Մ. Այո: Կարդացեք Մարկոսի 12:29 հատվածը, որտեղ հաղորդում են Հիսուսի խոսքերը. ''«Եվ Հիսուսը պատասխանեց նրան. ''Բոլոր պատվիրաններից առաջինը է. Լսիր, օվ Իսրայել. Տերը մեր Աստվածն է Տերը միակն է»'':

Առաջին ուղերձը Գաղաթացիներին 8:04. «… մենք գիտենք, որ կուռքը աշխարհում ոչինչ է, և որ չկա այլ Աստված, բացի Միակից», Տիմոթեոս Ա 2:5. «Քանզի Աստված միակն է, միակն է և միջնորդը Աստծո և մարդու միջև, մարդ Հիսուս Քրիստոսը»: Ուշադրություն դարձրեք հետևյալ արտահայտությանը «մարդ Հիսուս Քրիստոսը»: Հիմա դուք կարող եք ասել, թե ճիշտ է այն, ինչ ասում է Հովհաննեսը 1:1և այլ բոլոր տարբերակները սխալ են կամ հակառակը:

 

Ք. Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը նման քննադատություն անել:

 

Մ. Եկեք այն դիտարկենք Ղուրանի տեսակետից, որը համապատասխանում է նրան, ինչ ինքը Հիսուսը ասել է Աստվածաշնչում: Հիսուսը մի քանի անգամ հիշատակվում է Ղուրանում որպես «Ալլահի Խոսք»: Սուրա 3:39: «''Այնուհետ հրեշտակները կոչում են նրան Զաքարիային, երբ նա կանգնած աղոթում էր, ասելով. «Աստված կավետի քեզ Հովհաննեսի, Մկրտիչի մասին ով կհաստատի Ալլահի խոսքը, այսինքն Հիսուսի արարումը, Ալլահի Խոսքը ''Եղիր'' և եղավ: Առաքինի, ով զերծ է սեռական հարաբերություններից, մարգարե և պատվելիներից մեկը:''''

Սուրա 3:45 հատվածի մեջ ասվում է, ''''Հիշեք, երբ ասացին հրեշտակները. «Ով Մարիամ (Մարիա), Ճշմարիտ Ալլահը ավետում է Խոսքը. ''Եղիր'' և այն եղավ, այսինքն Հիսուսը, Մարիամի որդին, Նա կլինի հարգված այս աշխարհում և մյուս կյանքում և կլինի մերձավորներից մեկը», Երկու տարբերակների մեջ Հիսուսին անվանում են ''Ալլահի Խոսք'' որը նշանակում է Ալլահի պատվեր.''Եղիր և նա եղավ, այսինքն Մարիամի որդի Հիսուսը: Գաղաթացիներ Ա 3:23 հատվածի մեջ ասվում է. «Եվ դուք, Քրիստոնյաներ եք, և Քրիստոսը աստվածային»: Ըստ Հովհաննեսի 1:1 պետք է գրված լինի. «…Եվ խոսքը Աստվածային էր», «այլ ոչ թե Խոսքը Աստված էր»: Սխալը կարող էր լինել Հովհաննեսի աստվածաշնչից, դիտավորյալ , թե ոչ հնարավոր չէ իմանալ:

 

Ք.Ինչու՞ են երկու ձեռագրերը Հիսուսին անվանում «Աստծո Խոսք»

 

Մ. Հիսուսին առանց սերմի արարեցին Մարիամի արգանդում, քանզի նրա ծնունդը Ալլահի հրամանի արդյունք էր. «Եղիր», ինչպես հիշատակվում է Սուրա 3:47. «''Նա, Մարիամը ասաց. «Օվ իմ Տեր, Ինչպե՞ս ես կարող եմ որդի ունենալ, եթե ինձ չի դիպչել ոչ մի տղամարդ»: Նա ասաց. « Այսպես Ալլահն է արարում այն, ինչ ցանկանում է: Երբ Նա որոշում է ընդունում, Նա միայն ասում է «Եղիր», և դա իրականանում է»:

 

Ք. Հիսուսը Աստված է, քանզի նա լցված է Սուրբ Հոգով:

 

Մ. Բայց կան արդյո՞ք այլ մարդիկ, որոնք լցված էին Սուրբ Հոգով: Արդյո՞ք նրանք նույնպես աստվածային են: Տեսեք Գործք 11:24. «Քանզի նա, Բարնաբասը, բարի մարդ էր և լի Սուրբ Հոգով և հավատքով: Եվ բազմաթիվ մարդիկ ժողովվեցին Տիրոջ մոտ:'' Գործք 5:32. «Նրա վկաները մենք ենք և Սուրբ Հոգին նմանապես, Ում Աստված տվեց նրանց, որպեսզի հնազանդվեն նրան:»: Դուք նաև պետք է ընթերցեք Գործք 6:5; Պետրոս Բ 1:21; Տիմոթեոս 1:14; Գաղաթացիներ Ա 2:16, Ղուկաս 1:41:

 

Ք. Բայց Հիսուսը Սուրբ Հոգով լցված էր, երբ նա դեռ մոր արգանդում էր:

 

Մ. Նույն բանը տեղի ունեցավ Հովհաննես Մկրտչի հետ, ինչի մասին մենք ընթերցում ենք Ղուկասի Կտակարան 1:13 հատվածի մեջ. «Հրեշտակը ասաց նրան. Մի վաղեցիր, Զաքար, քանզի լսվեց քո աղոթքը, և քո կինը, Էլիզաբեթը քեզ կծնի որդի, և կանվանես նրան Հովհաննես: Քանզի նա զորեղ կլինի Աստծո դեմ, և նա Սուրբ հոգով լցված կլինի դեռ մոր արգանդում»:

 

Ք. Բայց Հիսուսը կարող էր հրաշքներ գործել: Նա կերակրեց հինգ հազար մարդ միայն հինգ կտոր հացով և երկու ձկով:

 

Մ. Նույն բանը արել են Եղիսեն և Եղիան: Եղիսեն կերակրեց հարյուր մարդու քսան գարու հացով և մի քանի եգիպտացորենով, ինչի մասին ասում է Թագավորաց Բ 4:44 հատվածը. . «Եվ այսպես, նա հրամցրեց նրանց և նրանք կերան, Աստծո խոսքով»: Եղիսեն ապահովեց այրուն կարագով, ասելով նրան.Թագավորաց Բ 4:7 «Գնա, վաճառիր կարագը և վճարիր պարտքերդ, իսկ ինչ կմնա, դրանով էլ կապրես որդիներիդ հետ»: Տես նաև Թագավորաց Ա 17:16. «Եվ ալյուրն ամբարում չէր վերջանում, և կարագը սափորում չէր վերջանում, Աստծո խոսքով, որ նա ասում էր Եղիայի միջոցով»: Բացի այդ, նույն գրքում՝ Թագավորաց Ա 17:06. «Եվ ագռավները բերում էին նրան [Եղիային] հաց ու միս առավոտյան, հաց ու միս երեկոյան եւ նա ըմպում էր աղբյուրից»:

 

Ք. Իսկ Հիսուսը կարող էր բուժել բորոտությունը:

 

Մ. Այսպես էր անում նաև Եղիսեն, ով ասաց բորոտ Նեմանին լվացվել Հորդանանում: Ինչպես պատմում է Թագավորաց Բ 5:14. «Եվ գնաց [Նեեման] ներք և և սուզվեց Հորդանանում յոթ անգամ, ըստ Աստծո մարդու խոսքերի [Եսայի]. Եվ նրա մարմինը կրկին դարձավ ինչպես երեխայի մաշկ և նա մաքրվեց»:

 

Ք. Բայց Հիսուսը կարող էր վերադարձնել կույրի տեսողությունը:

 

Մ. Այդպես կարող էր անել նաև: Եղիսեն. Թագավորաց Բ 6:17. «'' Եվ աղոթում է,Եղիասեն և ասում. ''Տեր, խնդրում եմ քեզ, բացիր նրա աչքերը, որպեսզի նա տեսնի:'' Եվ Տերը բացում է երիտասարդի աչքերը և նա տեսնում է…», Թագավորաց Բ 6:20: «'' Եվ դա տեղի ունեցավ, երբ նրանք եկան Սամարիա,'' Եղիասեն ասաց. «Տեր, բացիր այս մարդկանց աչքերը, որպեսզի նրանք տեսնեն'': Եվ Տերը բացեց նրանց աչքերը և նրանք տեսան, և ահա նրանք Սամարիայի կենտրոնում էին»: Եղիսաեն նաև կարող էր կուրացնել մարդկանց. Թագավորաց Բ 6: 18. ''«Եվ երբ նրանք եկան իր մոտ, Եղիասեն խնդրեց Տիրոջը և ասաց. ''Պատիր նրանց կուրությամբ: Եվ Նա կուրացրեց նրանց Եղիասեյի խոսքով»:

 

Ք. Հիսուսը կարող էր կենդանացնել հանգուցյալներին:

                                              

Մ. Համեմատեք այն Եղիայի հետ: Թագավորաց Գ 17:17-23:2 «Եվ Լսեց Տերը Եղիային և հոգին երեխայի վերադարձավ և նա կենդանացավ»: Նմանատիպ հրաշք վերագրում են նար Եղիսեյին: Թագավորաց Բ 4:34 ''Եվ նա, Եղիսեն, ոտքի կանգնեց ր պառկեցրեց երեխային և իր բերանը մոտեցրեց նրա բերանին , իր աչքերը նրա աչքերին, իր ձեռքերը նրա ձեռքերին և հպվեց երեխային և երեխայի մարմինը ջերմացավ:''Նույնիսկ հպվելով Եսայիի ոսկորներին, կարելի էր վերադարձնել մահացած մարմինը կյանքի: Թագավորաց Բ 13:21 ասում է. «Եվ նույիսկ երբ թաղում էին մարդուն, նրան նետում էին Եսայիու գերեզմանը, եւ նա ընկնելով հպվում էր Եսայու ոսկորներին և կենդանանում և ոտքի կանգնում»:

 

Ք. Բայց Հիսուսը քայլում էր ջրի վրայով:

 

Մ. Եվ տարածեց Մովսեսը ձեռքը ծովի վրա (Ելք 14:22.). «Եվ գնացին որդիները Իսրայելի ծովի մեջտեղով ինչպես ցամաքի վրայով: ջուրը պատի պես կանգնել էր աջ եւ ձախ կողմերում»:

 

Ք. Բայց Հիսուսը կարող էր դուրս հանել սատանային:

 

Մ. Հիսուսն ինքը խոստովանում էր, որ մյուս մարդիկ էլ կարող են անել դա: Ահա ինչ է նա ասում Կտակարան ըստ Մաթեւոսի 12:27 եւ Ղուկասի 11:19. «Եվ եթեՍատանան նույնպես բաժանվի ինքն իրեն, ինչպե՞ս է կարող նրա թագավորությունը կանգուն մնալ: Որովհետև դուք ասում եք, որ Ես Վելեզեվուլի ուժով հեռացնում եմ սատանաներին: Եթե այդպես է, ուրեմն ձեր որդիները ու՞մ ուժով են հեռացնում: Հետեվաբար, նրանք պետք է լինեն ձեր դատավորները»:Բացի այդ, աշակերտները նույնպես կարող էին հեռացնել սատանաներին, ինչպես ասել է Հիսուսը ըստ Մաթևոսի 7:22. ''Շատերը կասեն Ինձ այդ օրը. Տեր, Տեր, արդյո՞ք մենք Քո անունից չենք մարգարեացրել և արդյո՞ք Քո անունից չեն դուրս մղել սատանաներին և Քո անունից չենք մենք շատ հրաշքներ գործել»:

Նույնիսկ կեղծ մարգարեները կիրականացնեն հրաշքներ, ինչպես որ գուշակել էր Հիսուսը ըստ Մաթևոս 24:24 հատվածի. «Քանզի ոտքի կելնեն կեղծ Քրիստոս և մարգարեներ և ցույց կտան մեծ հրաշքներ ու նշաններ, որպեսզի գրավեն, եթե հնարավոր է, նրանք խաբեության կմատնեն ընտրյալներին»:

 

Ք. Բայց Եղիսեն ու Եսային հրաշքներ են գործել, աղոթելով Տիրոջը:

 

Մ. Հիսուսը հրաշքներ գործեց Աստծո շնորհքով, ինչպես նա ինքն է ասում (Հովհաննեսի 5:30). «Ես ոչինչ չեմ կարող անել Ինքս Ինձանով» և Ղուկաս 11:20.. «Բայց եթե Ես Աստծո ձեռքով հեռացնում եմ չարին, ապա անկասկած հասել է ձեզ Աստծո թագավորությունը:''

Հիսուսի ներկայացրած բոլոր հրաշքները արդեն ներկայացրել էին նախկին մարգարեները, աշակերտները, և նույնիսկ անհավատները: Մյուս կողմից, Հիսուսը չէր կարող ոչ մի հրաշք գործել այնտեղ, ուր հավատ չկար (ըստ Մարկոսի 6:5-6). «Եվ նա չէր կարող գործել ոչ մի հրաշք, բացառությամբ, որ Նա, տարածելով ձեռքերը որոշ հիվանդների վրա, բժշկեց նրանց և զարմացավ նրանց անհավատությամբ: Եվ այնուհետ, նա շրջեց շրջակա բնակավայրերով և ուսուցանեց»:

 

Ք. Բայց Հիսուսը համբարձվեց իր մահից երեք օր անց :

 

Մ. Մենք կխոսենք նրան խաչելու մասին ավելի ուշ, քանի որ առկա են բազմաթիվ վիճաբանություններ այդ հարցի շուրջ: Տվյալ պահին, ես միայն ասում եմ այն, ինչ ասել է Պողոսը, ով Հիսուսին երբեք կենդանի չէր տեսել Տիմոթեոս Բ 2:08. «Հիշեք, որ Դավթի սերունդից Հիսուս Քրիստոսը հարություն է առել ըստ իմ»:

Մարկոսի Կտակարանի 16:9-20 հատվածներում զետեղված հարության տարբերակները նույնպես հեռացվել են բազմաթիվ Աստվածաշնչերից: Իսկ եթե նույնիսկ այն չի ջնջվել, ապա այն տպագրվել է մանր տառերով կամ էլ փակագծերում և ՝ մեկնաբանություններով: Տեսեք ''Վերանայված,Տիպական Տարբերակը'', ''Նոր ամերիկյան տիպական Աստվածաշունչը'', Եհովայի Վկաների ''Սուրբ Գրերի Նոր Աշխարհի Թարգմանությունը'': Թույլ տվեք հարցնել Ձեզ Արդյո՞ք Հիսուսը երբևէ հայտնել է, որ նա Աստված է, կամ ասում է. «Ահա Ես, Ձեր Աստվածը, ուստի երկրպագեք ինձ»:

 

 Ք. Ոչ, բայց նա Աստված է և մարդ:

 

Մ. Արդյո՞ք նա երբևէ հայտարարել է դա:

 

Ք. Ոչ:

 

Մ. Ավելին, նա գուշակել էր այն, ինչը մարգարեացրել էր Եսային, որ մարդիկ իզուր կերկրպագեն Աստծուն և հավատք կընծայեն ոչ թե Աստվածային, այլ մարդակերտ ուսմունքին: Մաթևոս 15:09. «Բայց զուր նրանք կերկրպագեն Ինձ, սովորելով ուսմունքներն ու պատվիրանները մարդկային»:

Ժամանակակից քրիստոնեության բոլոր ուսմունքները մարդակերտ են. Երրորդության, Հիսուս Քրիստոսի աստվածայնության, Բնածին Մեղքի ուսմունքները և քավությունը: Նոր Կտակարանի մեջ զետեղված Հիսուսի խոսքերից, պարզ է դառնում, որ նա երբեք չի հայտարարել իր աստվածայնության կամ Աստծո հետ հավասարության գաղափարը. «Ես ոչինչ չեմ անում ինքս ինձ» (Հովհաննես 8:28): «Իմ Հայրը առավել հզոր է քան Ես » (Հովհաննես 14: 28, «Մեր Տեր Աստվածը, մեր միակ Տերն է» (Մարկոս 12: 29), «Աստված Իմ, Աստված իմ, ինչու՞ Դու Ինձ թողեցիր» (Մարկոս 15:34) «Հայր, Քո Ձեռքն եմ հանձնում իմ հոգին» (Ղուկաս 23:46) և «Բայց այդ օրը և ժամը ոչ ոք չգիտի, ոչ նույնիսկ հրեշտակները երկնային, ոչ Որդին, այլ միայն Հայրը» (Մարկոս 13:32): Հիսուսը սկզբից մարգարե էր, Աստծո կողմից ուսուցիչ, Նրա ծառան, Մեսսիան որին, այնուհետ բարձրացեց մինչ Աստծո որդի, իսկ այնուհետ Աստծո:

Հիմա մտածենք. Ինչպե՞ս մահկանացու կինը կարող էր Աստված ծնել:Հիսուսը,քնում էր այն ժամանակ, երբ Աստված երբեք չի քնում. Սաղմոս 121:4. «Ահա Նա, Իսրայելի պահապանը երբեք չի քնում կամ ննջում»: Ատված պետք է լինի հզոր, բայց այդ դեպքում ինչպե՞ս մարդիկ կարող էին թքել նրա վրա ու խաչել նրան, ինչպես դա պնդում է Աստվածաշունչը: Ինչպե՞ս կարող էր Հիսուսը Աստված լինել, եթե նա երկրպագում էր Աստծուն, ինչպես յուրաքանչյուր մահկանացու մարդ. Ըստ Ղուկասի 5:16. «Բայց նա գնում էր ամայի տեղեր եւ աղոթում էր»:

Սատանան քառասուն օր գայթակղել էր Հիսուսին (Ղուկաս 4:1-13), բայց Հովհաննեսի Ավետարանի1:13 հատվածը ասում է. «քանզի չարիքը չի գայթակղում Աստծուն…»: Այդ դեպքում ինչպե՞ս է Հիսուսը կարող Աստված լինել, Մենք կարող ենք վերլուծել ավելի ու ավելի

 

Ք. Այո, ես ինքս չեմ կարող դա հասկանալ, բայց մենք պետք է կուրորեն ընդունենք դա:

 

Մ. Մի՞թե այդ վերաբերմունքը չի հակասում Աստվածաշնչին, որն ասում է, որ դուք պետք է ապացույցներկայացնեք.( Թեսաղոնիկիցիներ 5:21). «Ապացուցեք ամենը, ամուր կառչեք բարիքին»:

 

Ք. Այս ամենը շփոթեցնում է:

 

Մ. Բայց Գաղաթացիներ Ա 14:33 հատվածը ասում է. «Աստված ոչ թե անհարմարությունների Աստված է, այլ խաղաղության,»: Վարդապետությունները գրում են մարդիկ, որոնք էլ շփոթմունք են տարածում:

 

 

 

Հիսուսի Աստվածային Որդիության ուսմունքը

Մ. Արդյո՞ք Հիսուսը հանդիսանում է Աստծո Որդին:

 

Ք. Այո: Կարդացեք Կտակարան Մաթևոսի Կտակարանի 3:17 հատվածը, երբ Հովհաննեսը մկրտեց Հիսուսն «Եվ լսվեց ձայն երկնից, որ ասում էր. ''Սա իմ սիրելի որդին է, ով գոհացնում է ինձ»:

 

Մ. Դուք չպետք է ընդունեք «որդի» բառը բառիս բուն իմաստով, քանի որ Աստվածաշունչը շատ մարգարեների և այլ մարդկանց անվանում է Աստծո որդի և զավակ: Կարդացեք Ելք 4:22:

Ք. «''Իսկ Դու [Մովսես] ասա փարավոնին. «Այսպես է ասում Տերը, Իսրայելը Իմ որդին է, նույնիսկ Իմ առաջնեկը»'':

 

Մ. «Ահա Հակոբը (Իսրայելը), Նրա առաջնեկը, որդին»: Կարդացեք Թագավորաց Դ, 7:13-14, կամ Ժամանակագրություն 22:10 հատվածները:

 

Ք. «Նա [Սողոմոնը] կկառուցի Իմ անվան տունը, և Ես կտամ նրան դարավոր թագավորություն: Ես կլինեմ նրա հայրը, իսկ նա կլինի Իմ որդին»:

Մ. Դուք շփոթության մեջ կընկնեք, երբ ընթերցեք Երեմիա 31:9 հատվածը.''Ես Իսրայելի հայրն եմ և Եփրահիմը իմ առաջնեկը:'' Ելք 4:22 հատվածի մեջ Իսրայելին էին կոչում էին առաջնեկ: Այդ դեպքում, ո՞վ է հանդիսանում առաջնեկը, Իսրայելը, թե Եփրահիմը: Նույնիսկ հասարակ մարդիկ կարող են լինել Աստծո զավակներ: Ընթերցեք Երկրորդ Օրենք 14:1 հատվածը.

 

Ք. «Դուք Ձեր Տիրոջ, Աստծո որդիներն եք»:

 

Մ. Հասարակ մարդկանց նույնպես կարելի է անվանել առաջնեկ: Ընթերցեք Հռոմեացիներ 8:29 հատվածը.

 

Ք. «Քանզի, ում Նա կանխագուշակեց, նրան էլ որոշեց լինել Իր Որդու նման, քանզի նա առաջինն էր իր մյուս եղբայրներից»:

 

Մ. Եթե այդ բոլորը առաջնեկ են, ապա այդ դեպքում ո՞վ է Հիսուսը:

 

Ք. Նա Աստծո Միածին Որդին է:

 

Մ. Հիսուսի ծնունդից շատ առաջ, Աստված ասաց Դավթին (Սաղմոս 2:7).''«Ես կտամ որոշումը Աստված ասաց ինձ. [Դավիթ]. «Դու Իմ որդին ես: Այսուհետ Ես եմ քեզ ծնել»: Այսպիսով, Դավիթը նույնպես ծնված է Աստծուց: «Աստծո Որդի» իմաստը բառացի չէ, այլ փոխաբերական: Դա կարող է լինել յուրաքանչյուրը, ում սիրել է Աստված: Հիսուսը նաև ասել է, որ Աստված ոչ միայն Իր Հայրն է, այլ նաև ձեր Հայրը (Մաթևոս 5:45, 48).

 

Ք. «Եղեք ձեր Հոր որդիները» և «Եղեք կատարյալ, ինչպես ձեր հայրն է Երկնային կատարյալ»:

 

Մ. Բազմաթիվ Աստվածաշնչյան հատվածների մեջ դուք կարող եք տեսնել, որ «Աստծո Որդի» արտահայտությունը նշանակում է սեր և կապնվածություն և որ դա չի ընդունվի բացառապես Հիսուսի համար: Դուք կտեսնեք Աստծո որդիներ ու դուստրեր: Երկրորդ ուղերձում դեպի Գաղաթացիների(6:18) ասվում է. «Եվ կլինեմ ձեզ Հայրը և կլինեք դուք Իմ որդիներն ու դուստրերը, ասում է Ամենազոր Տերը»: Հաշվի առնելով սա և Աստվածաշնչի բազմաթիվ այլ հատվածներ, չկա ոչ մի այլ պատճառ ընդունելու, որ Հիսուսին պետք է ընդունել , որպես Աստծո Որդի բառի բուն և յուրահատուկ իմաստով:

 

 Ք. Բայց Նա հայր չունի: Ահա թե ինչու է Աստծո որդի:

 

Մ. Այդ դեպքում դուք պետք է նաև Ադամին ընդունեք որպես Աստծո որդի, քանզի նա նույնպես չուներ հայր և մայր: Ղուկասի Ավետարանը 3:38 ասում է «ահա նա, ով Ադամի որդին է, և Աստծո որդին Ընթերցեք Հրեաներ 7:3.

 

Ք. «Առանց հոր, առանց մոր, առանց ծագման , չունենալով սկիզբ օրերին ոչ էլ կյանքի վերջ, բայց նմանվելով Աստծո Որդուն, կլինի սուրբ հավերժ»:

 

Մ. Ո՞վ է նա: Այս հարցի պատասխանը տրված է Հրեաներ 7:1հատվածի մեջ: «Մելքիսեդեկ, Սալիմի թագավորը, Ամենաբարձրյալ Աստծո քահանան, որ դիմավորեց Աբրահամին ...» Նա ավելի յուրահատուկ է, քան Հիսուսը կամ Ադամը: Ինչու՞ Նա չի ընդունվում որպես Աստծո որդի կամ հենց Աստված:

 

Ք. Ինչպե՞ս եք դու անվանում Հիսուսին:

 

Մ. Մահմեդականները անվանում են նրան Հիսուս, Մարիամի որդի:

 

Ք. Ոչ ոք դա չի ժխտի սա:

 

Մ. Այո, դա պարզ է և ոչ ոք չի կարող ժխտել այդ: Հիսուսը իրեն անվանում էր մարդու որդի և հրաժարվում էր անվանել Աստծո որդի: Ընթերցեք Ղուկասի 4:41հատվածը.

 Ք. «''Դուրս եկան նաև չարքերը շատ ճչոցներով և ասացին. «Դու Քրիստոս, Աստծո Որդին ես, և Նա, մեղադրելով նրանց, չթողեց նրանց խոսել, քանի որ նրանք գիտեին, որ Նա Քրիստոսն է»'':

 

Մ. Պարզ է, այստեղ նա հրաժարվել է կոչվել Աստծո որդի: Նա նաև հրաժարվեց նման նշանակումից Ղուկասի Կտակարանի 9:20-21 հատվածի մեջ, և ասաց իր աշակերտներին, որպեսզի Իրեն չդիմեն նման կերպ:

 

Ք. ''«Նա [Հիսուսը] ասաց նրանց [աշակերտներին]: ''Բայց դուք որպես ի՞նչ եք Ինձ ընդունում,»: Պետրոսն, պատասխանելով, ասաց. «Քրիստոսն Աստված է»: Բայց նա խստորեն արգելեց նրանց և պատվիրեց ոչ ոքի չասել այդ մասին»:

 

Մ. Հիսուսը, ով հանդիսանում է գալիք Մեսսիյան. մարգարեն, ուսուցչից, վերածվում է Աստծո որդու , և վերջապես, Աստծո: Ընթերցեք Հովհաննեսի Կտակարանի 3:2 հատվածը. «''Նա եկավ Հիսուսին գիշերը և ասաց նրան. '' Ռաբբի, Տեր մենք գիտենք, որ Դու ուսուցիչ ես, ուղարկված Տիրոջից…»'', ըստ Հովհաննեսի 6:14. «Եվ այս մարդիկ, երբ տեսան հրաշքը, որը գործել էր Հիսուսը, ասացին. «Սա ճշմարիտ է, որ նա հանդիսանում է մարգարեն, ով պետք է աշխարհ գա Հովհաննեսի Կտակարանի 7:40, ինչպես նաև Մաթևոսի 21:11, Ղուկասի 7:16 և 24 : 19 կտակարանների հետևյալ հատվածները Հիսուսին մարգարե են անվանում: Գործք 9:20 հատվածի մեջ մենք կարդում ենք. «Սկսեց քարոզել սինագոգներում Հիսուսի մասին՝ որ նա Աստծո Որդին է»: Դուք կարող եք այստեղից եզրակացություն անել, որ հին քրիստոնյաները առաջվա պես օգտագործում են սինագոգները, բայց հետագայում, երբ քրիստոնեությունը շեղվեց Հիսուսի բնօրինակ ուսմունքից, ստեղծվեցին եկեղեցիները: Պողոսը, Բարնաբան և հեթանոսները դուրս վտարվեցին սինագոգներից, քանի որ նրանց մեղադրում էին անաստվածության մեջ (տես Գործք 13:50, 17:18 և21:28) հատվածները: Ղուկասի Կտակարանը 2:11, ասում է, « Քանզի այս օրը արդեն Դավթի քաղաքում ծնվել է ձեզ համար Փրկիչը, Ով հենց ՏԵր Հիսուսն է», իսկ Հովհաննեսի Ավետարան 1:1 ասում է. «Ի սկզբանե Բանն էր և Բանը Աստծո մոտ էր, և բանը Աստված էր»:

 

 

 

ԱՐԴՅՈ՞Ք ԽԱՉԵԼ ԵՆ ՀԻՍՈՒՍԻՆ

Մ. Սուրա 4:157 հատվածի մեջ ,Ղուրանը հերքում է այդ . «''Նրանք, Հրեաները ասացին պարծանքով. ''Իսկապես մենք սպանել ենք Մեսսիային (Հիսուսին), Մարիամի որդուն, (Մարիայի), Ալլահի Առաքյալին: Սակայն նրանք, Հրեաները , չէին սպանել նրան ոչ էլ խաչել: Արդյո՞ք դուք դեռ հավատք են ընծայում, որ նա մահացել կամ խաչվել է:

 

Ք. Այո, նա մահացավ և հետո հարություն առավ:

 

Մ. Մենք,բոլորս համամիտ ենք, որ ոչ ոք չի տեսել Հարության պահը: Նրանք բացահայտեցին, որ գերեզմանը, որտեղ Հիսուսը թաղված էր, դատարկ էր և եզրակացրեցին, որ Նա հարություն է առել, քանի որ աշակերտները և մյուս վկաները Նրան ողջ էին տեսել ենթադրաբար խաչումից հետո: Արդյո՞ք այդ հնարավոր է: Ղուրանը ասում է, որ նա չի մահացել խաչի վրա:

 

Ք. Որտե՞ղ է ապացույցը:

 

Մ.Եկեք նայեք աստվածաշնչյան հատվածները, որոնք հաստատում են այս եզրակացությունը: Ինչի՞ն են դուք ավելի շատ հավատում, նրան ինչ ասել է Հիսուսը, թե՞ աշակերտները, մարգարեներիը և մյուս վկաները:

 

Ք. Իհարկե ավելի շատ նրան, ինչ ասել է Հիսուսը:

 

Մ. Այսինքն, համապատասխանաբար, ինչ ասել է Հիսուսը (ըստ Մաթևոսի 10:24): «Աշակերտը բարձր չէ իր ուսուցչից, ոչ էլ ծառան իր տիրոջից»:

 

Ք.Բայց Ինքը Հիսուսը ասել է, որ նա հարություն կառնի (Ղուկաս 24:46). «Եվ ասաց նրանց. Այդպես է գրված և այդպես վիճակված էր տառապել Հիսուսին, և հարություն առնել երրորդ օրը»:

 

Մ. Տառապանքը հաճախ չափազանցվում է Աստվածաշնչում և կոչվում «մահ», իչպես ասել է Պողոսը Կորնթացիներ Ա 15: 31 հատվածի մեջ. «Ես դեմ եմ ձեր հրճվանքին, որը Ես ունեմ Քրիստոսի մեջ, ես մահ եմ ապրում ամեն օր:'' Այսինքն, ես ամեն օր տառապում եմ: Ահա ապացույցներից մի քանիսը:

1. Խաչի վրա Հիսուսը աղոթում էր Աստծուն փրկության համար (Մաթևոսի 27:46). «Աստված Իմ, Աստված Իմ, Ինչու Դու Ինձ լքեցիր»: Ղուկասի Ավետարանի 22:42 հատվածի մեջ, նա ասաց. «Հայր, եթե Դու կամենաս հեռացնել այս գավաթը ինձանից , Եվ թող լինի ոչ թե Իմ կամքը, այլ Քոնը»: Այդ գավաթը հանդիսանում է մահվան գավաթը:

2. Աստված ընդունել է Հիսուսի աղաչանքը, չմահանալ խաչին: Ուստի, ինչպե՞ս էր նա կարող մահանալ խաչի վրա: Ըստ Ղուկասի 22:43 ասվում է. «Եվ հայտնվեց Նրան Հրեշտակը երկնքից և ամրացրեց Նրան»: Դա նշանակում է, որ հրեշտակը հավատացրեց Նրան, որ Աստված չի թողնի նրան անօգնական (Հրեաներ 5:07). «Նա իր կենդանության օրոք ուժեղ ճիչով ու արցունքներով աղոթեց և խնդրեց օգնել Նրան մահից, և լսվեց Նրա երկրպագությունը»:

Հիսուսի աղոթքները «լսվեցին», որ նշանակում է, որԱստված նրան տվել է դրական պատասխան. Հակոբոս 5:16. «…Շատ բան կարող է անել ուժեղ աղոթքը մարգարեի»: Ինքը Հիսուսը ասել է Մաթևոսի Ավետարանի 7:7-10 հատվածի մեջ. ''Խնդրեք և կստանաք, փնտրեք և կգտնեք, թակեք եւ կբացվի, քանզի ամեն խնդրող, ստանում է, փնտրողը գտնում է և թակողին բացում են: Արդյո՞ք առկա է Ձեր մեջ այնպիսի մեկը, որը, երբ նրա որդին խնդրում է նրանից հաց, նրան քար է տալիս: Կամ երբ խնդրում է ձուկ, օձ տալիս'': Եթե Հիսուսի բոլոր աղոթքները այդ թվում խաչին չմահանալը Աստված ընդունել է, ինչպե՞ս նա կարող էր մահանալ խաչին:

3. Հռոմեացի զինվորները չէին կոտրել նրա ոտքերը Հովհաննես 19:32-33. «Եվ այսպես եկան զինվորներ, և կոտրեցին առաջինի սրունքները, և հաջորդի, ով խաչվել էր նրա հետ: '' Արդյո՞ք դուք կարող եք հիմնվել այդ զինվորների պնդումների վրա, թե Հիսուսը մահացած էր, թե՞ նրանք ցանկություն ունեին փրկել նրան, հավատալով, որ նա իրոք անմեղ է: Մենք մահմեդականներս բոլորովին չեն հավատում, որ Հիսուսին խաչել են:

4.Եթե Հիսուսը մահանար խաչին, արյունը կթանձրանար, և հետևաբար ոչ մի արյուն չէր թափվի նրա մարմնից, երբ նիզակով խոցեցին նրա կողը: Բայց Ավետարանը ասում է, որ արյունը և ջուրը դուրս եկան: (Հովհաննեսի 19:34). Բայց զինվորիներից մեկը նիզակով խոցում է Նրա կողը և այդ ժամ հոսում է արյուն և ջուր»:

5. Երբ փարիսեցին Հիսուսին հարցրեց Իր ճշմարիտ առաքելության նշանակության մասին Նա պատասխանեց. (Մաթևոս 12:40) «Եվ ինչպես Յոնասը երեք օր ու երեք գիշեր կետի որովայնում էր, այդպես էլ կլինի և մարդու որդին երեք օր ու երեք գիշեր երկրի սրտում»: Ուշադրություն մի դարձրեք ժամանակի գործոնին, չէ՞ որ դա չի եղել երեք օր և երեք գիշեր, այլ մեկ (շաբաթ, միայն ցերեկային ժամին) եւ երկու գիշեր (Շաբաթ օրվա ընթացքում) և երկու գիշեր, Ուրբաթ և Շաբա: Արդյո՞ք Յոնասը կենդանի էր կետի փորում:

 

Ք. Այո

 

Մ. Արդյո՞ք Յոնասը կենդանի էր, երն կետը ետ տվեց նրան:

 

Ք. Այո

 

Մ. Ուրեմն Հիսուսը նույնպես ողջ էր, ինչպես որ ինքն էր գուշակել:

6. Ինքը՝ Հիսուսը ասել է, որ Նա խաչին չի մահացել: Կիրակի վաղ առավոտյան Մարիամ Մագթաղենացին գնաց գերեզման, որը դատարկ էր: Նա տեսավ, ինչ-որ մեկին կանգնած, որ նման էր այգեպանին: Նրա հետ զրույցից հետո, նա հասկացավ, որ դա Հիսուսն էր և ցանկացավ Նրան դիպչել: Բայց Հիսուսը ասաց, Հովհաննեսի Ավետարան 20:17. «Մի դիպչիր Ինձ, քանի դեռ Ես չեմ բարձրացել Հոր մոտ…»: «Մի դիպչիր Ինձ» հնարավոր է նշանակում էր, որ թարմ վերքերը իրեն ցավ կպատճառեն: «Ես դեռ չեմ մտել Իմ Հոր մոտ» նշանակում է, որ Ինքը դեռ ողջ էր, որովհետև երբ ինչ-որ մեկը մահանում է, Նա վերադառնում է արարչի մոտ: Այդ իսկ պատճառով, մենք մահմեդականներս հավատք չենք ընծայում, որ Հիսուսին խաչել են:

7. Ենթադրյալ խաչելությունից հետո, աշակերտները կարծում էին, որ նա այն նույն Հիսուսը չի մարմնում, այլ հոգում, քանի որ մարմնի հարությունը տեղի է ունենում «հոգում»:

 

Ք. Մեկ րոպե: Ինչպե՞ս կարող եք համոզված լինել, որ մարմնի հարությունը տեղի է ունենում հոգում:

 

Մ. Դա այն է, ինչի մասին Ինքը Հիսուսը ասել է Աստվածաշնչում. Նրանք, հրեշտակներին հավասար են:

 

Ք. Որտե՞ղ է նա ասում այդ:

 

Մ. Ղուկասի Ավետարան 20: 34-36. «'' Եվ ի պատասխան նրանց ասաց. «Երկրի որդիները ամուսնանում են և կնության գնում: Իսկ նրանք, ովքեր արժանի են հասնել այդ աշխարհ և հարություն առնել հանգուցյալներից, չեն ամուսնանում, ոչ էլ կնության գնում: Եվ էլ չեն կարող մահանալ, քանի որ հավասար են հրեշտակների և հանդիսանում են Աստծո զավակները, լինելով հարության որդի»:Այդ ժամ Հիսուսը համոզեց նրանց, որ նա էլ է այդպիսի մարդ, թույլատրելով նրանց դիպչել իր ձեռքերին և ոտքերին: Երբ նրանք դրանից հետո էլ չէին կարող հավատալ Իրեն, այդ ժամ նա խնդրեց իրեն միս տալ, որ ցույց տա նրանց, որ Ինքը առաջվա նման ուտում է, ինչպես ցանկացած կենդանի մարդ: Ընթերցեք Ղուկաս 24:36-41 հատվածը. ''«Երբ նրանք, աշակերտները խոսում էին, Հիսուսը ինքը կանգնեց նրանց մեջ և ասաց նրանց. ''Խաղաղություն ձեզ'': Նրանք շփոթված և վախեցած մտածեցին, թե հոգի են տեսնում: Բայց նա ասաց նրանց, ''Ինչու՞ եք դուք շփոթված ինչու՞ Են նման մտքեր մտնում ձեր սրտերը: Նայեք Իմ ձեռքերին Իմ ոտքերին, այդ Ես Ինքս եմ, շոշափեք եւ զննեք Ինձ, որովհետև հոգին մարմին և ոսկորներ էլ չունի, ինչպես տեսնում եք Ինձ մոտ:'' Եվ ասելով այդ, ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը: Երբ նրանք ուրախությունից դեռ չէին հավատում և զարմացած էին, Նա ասաց. «Արդյո՞ք դուք այստեղ միս ունեք:'' Եվ նրանք տվեցին խաշած ձուկ և մեղր: Եվ նա վերցրեց և համտեսեց իրենց առջև

 

8. Եթե դուք դեռ հավատում եք, որ նա մահացել է խաչին, ապա նա կեղծ առաքյալ է և Աստծուց անիծված ինչպես ասում է Երկրորդ Օրենք (13:05) հատվածը. « Իսկ այդ առաքյալը կամ այդ երազների երազողին պետք է դատապարտել մահվան…» Երկրորդ Օրենք 21:22-23.«Եթե ինչ-որ մեկը մեղք է գործել , որը մահվան է արժանի և նրան դատապարտեն մահվան և կախեն ծառից ապա նրա մարմինը չպետք է այնտեղ մնա գիշերը, այլ կթաղեն նրան նույն օրը, քանզի անիծված է Աստծուց եւ որպեսզի ձեր երկիրը չպղծվի, որը տվել է ձեզ ինչպես ժառանգություն ձեր Տեր»:

Որպեսզի հավատան նրա մահվանը խաչին, պետք է վարկաբեկեն նրա մարգարեական առաքելությունը: Հրեաները պնդում են, որ նրանք սպանեցին Հիսուսին այն բանի համար, որ նրան ներկայացնեն որպես կեղծ մարգարե: Քրիստոնյաները հավատում են խաչելությանը, որովհետև այն անհրաժեշտ է նրանց մեղքերի թողության ուսմունքի համար ուստի, հետևաբար պետք է ընդունեն Հիսուսի պարսավանքը: Քրիստոնեական այս հավատքը հակասում է Աստվածաշնչի Օսեե 6:6 հատվածին.''Քանզի ես տենչում էի գթասրտության, ոչ թե զոհողության և Աստծո գիտելիքը առավել,քան այրված զոհաբերություն:'' Այն նաև հակասում է Հիսուսին ուսմունքին. Մատթեոս 9:13 ''Սակայն գնացեք և սովորեք, թե ինչ այն նշանակում, Ես կունենամ գթասրտություն, ոչ թե զոհողություն…:'' Կրկին Մատթեոս 12:7 հատվածի մեջ Հիսուսը ասում է.''Սակայն, եթե նրանք գիտակցեն թե այն ինչ է նշանակում, Ես կգթամ, ոչ թե կզոհեմ, դուք չէիք դատապարտի մեղավորներին:''

                 

Ք. Այդ դեպքում, ինչու՞ Են մարդիկ հավատում հարությանը:

 

Մ. Հարության գաղափարը տվել է Պողոսը: Գործք 17:18.«''… Եվ որոշ Հրեաներ ասացին.''Ինչ կասի այս դատարկախոսը:'' Մյուսների համար Նա, Պողոսը կարծես տաօրինակ աստվածների խումբ է կազմել, որովհետև նա քարոզել է նրանց Հիսուսին և Հարությունը: Պողոսը, ով երբեք չէր տեսել Հիսուսին, նաև ընդունեց որ հարության գաղափարը իր Ավետարանի մեջ է: Տիմոթեոս Բ 2:8 ''Հիշեք որ Հիսուս Քրիստոսը Դավթի սերմից հարություն է առել ըստ իմ Աավետարանի:'' Պողոսն էր առաջինը, որ հայտարարեց Հիսուսին Աստծո որդի: Գործք 9:20. «Եվ այդ ժամ Պողոսը սինագոգներում քարոզում էր Հիսուսի մասին, որ Նա Աստծո որդին է»: Այսպիսով, քրիստոնեությունը հանդիսանում է ոչ թե Հիսուսի, այլ Պողոսի ուսմունքը:

 

Ք. Բայց Մարկոս 16:19 հայտնում է, որ Հիսուսը բարձրացել է երկինք ու նստել Աստծո աջ կողմում. «Եվ այսպես, այն բանից հետո, երբ Տերը ասաց,նրանց որ նա բարձրացել է երկինք և բազմել Աստծո աջ կողքին»:

 

Մ. Ինչպես ես արդեն հաղորդել ենք Մարկոս 16:9-20 հատվածը հանել են Աստվածաշնչի բազմաթիվ ժամանակակից թարգմանություններում, քանի որ համարվում է առավել ուշ ձեռագիր և ի լրացում այն ունի որոշ ոչային գծեր , որոնք ապացուցում են, որ այն մեկ այլ անձի աշխատանք է: Այդ իսկ պատճառով շատ Աստվածաշնչերի մեջ այն չի զետեղվել:Ինչպես օրինակ ''Վերանայված Տիպական Տարբերակը'',''Նոր Ամերիկյան Տիպական Աստվածաշունչը'' և ''Սուրբ Գրերի Նոր Աշխարհիկ թարգմանությունը'',որը պատկանում է Եհովայի Վկաների Եկեղեցուն: Ուստի, եթե դուք դեռ հավատում եք, որ Հիսուսը հանդիսանում է աստվածային որովհետև նա համբարձվել է երկինք, ինչու՞դուք չեք ընդունում այլ մարգարեների աստվածայնությունը, որոնք բարձրացել են երկինք:

 

Ք. Արդյոք ովքե՞ր էին նրանք:

 

Մ. Օրինակ Եղիան. Թագավորաց Դ հատվածը ասում է. (2:11-12). «…և մրրիկը տարավ Եղիային երկինք: Եղիսեն նայեց և բղավեցԵվ այլևս չտեսավ նրան»:

Ենոքին նույնպես Աստված բարձրացրել է երկինք Ծննդոց 5:24 հատվածը ասում է. ''Եվ Ենոքը Աստծուն ընդառաջ գնաց և նա չքացավ, որովհետև աստված նրան վերցրեց»: Դա նույնպես ասում է Հրեաներ 11:5 հատվածը. «Ենոքը այնպես էր հավատքով տարված, որ չէր տեսնում մահը. Եվ նա չքացավ, քանի որ աստված տեղափոխեց նրան: Քանզի իր համբարձումից առաջ նա ստացավ վկայություն, որը գոհացրել է Աստծուն»:

                 

 

 

ԲՆԱԾԻՆ ՄԵՂՔԻ և ԹՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ.

Ք. Այսպիսով, արդյո՞ք մեղքերի թողությունը Հիսուսի խաչման միջոցով, չի հանդիսանում Հիսուսի ուսմունքի մաս:

 

Մ. Եկեղեցին ընդունեց թողության ուսմունքը Հիսուսի հեռանալուց երեք կամ չորս հարյուրամյակ անց: Սա հակասում է Աստվածաշնչին, քանի որ հետագա հատվածները ցույց են տալիս (Երկրորդ Օրենք 24:16). «Հայրերը չպետք է պատժվեն մահով երեխաների պատճառով և երեխաները չպետք է պատժվեն նրանց մեղքերի համար, յուրաքանչյուր անհատ պետք է մահը կրի իր մեղքի համար:'' Երեմիա 31:30. «…բայց յուրաքանչյուրը կմահանա իր սեփական անօրենություններից…», Եզեքել 18:20. «Մեղավոր հոգին կմահանա, որդին չի տանի հոր մեղքը և հայրը չի տանի որդու մեղքը, արդարությունը արդարին իսկ անօրենությունը կմնա անօրենին»: Ադամն ու Եվան պատասխանատու են իրենց մեղքերի համար, որը Աստված ներել է ըստ մահմեդական տարբերակի:

 

Ք. Բայց այս ամենը զետեղված է Հին Կտակարանում:

 

Մ. Կարդացեք այն, ինչ Ինքը, Հիսուսն ասել է Մաթեոսի Ավետարանի 7: 1-2 հատվածի մեջ:

 

Ք. «Մի դատիր և չես դատվի, քանզի ինչպես դատեք, այնպես էլ կդատվեք, և ինչպես չափեք, այնպես էլ կչափվեք»:

 

Մ. Ընթերցեք Կորնթացիներ Ա 3:8 հատվածը.

Ք.''Այժմ նա ով արարում և սնում է մեկն է և յուրաքանչյուրը ստանում է իր իսկ պարգևը ըստ իր աշխատանքի:'' Սակայն մենք հավատք ենք ընծայում Բնածին մեղքին:

 

Մ.Արդյո՞ք դուք դեռ ցանկություն ունեք որ ես ապացուցեմ, որ երեխաները ծնվում են առանց մեղքի: Կարդացեք Մաթեոսի Ավետարանի 19:14 հատվածը:

 

Ք. «Բայց Հիսուսն ասաց, մի տանջեք երեխաներին և մի արգելեք ինձ մոտ գալ քանզի նրանց է պատկանում Երկնի Արքայությունը»:

 

Մ. Այսպիսով, բոլորը ծնվում են առանց մեղքի, և բոլոր երեխաները պատկանում են Երկնի Արքայությանը: Արդյո՞ք դուք տեղյակ եք, որ Պողոսը վերացրեց Մովսեսի օրենքը: Կարդացեք Հռոմեացիներ 7:1-6

 

Ք. «Եվ այսպես,արդյո՞ք հայտնի է ձեզ եղբայրներ, որ Ես ասել եմ նրանց , որ տեղյակ են օրենքին, թե ինչպես է այն ղեկավարում մարդուն մինչ ապրում է: Քանզի կինը, ով ամուսին ունի, մինչ մահ օրենքով կապված է իր ամուսնուն, սակայն, եթե ամուսինը կնքի մահկանացուն, նա ազատվում է իր ամուսնու օրենքից: Այսպիսով, եթե նա կնության է գնում , երբ նրա ամուսինը կենդանի է, նրան կուչում են դավաչան, քանի որ նա կնության է գնում մեկ այլ տղամարդու: Սակայն, եթե ամուսինը մահացած է, նա ազատ է այդ օրենքից, այսպիսով, նա դավաճան չէ, չնայած նա կնության է գնացել մեկ այլ տղամարդու: Ուստի, իմ եղբայրներ, դուք նույնպես կնքել եք մահկանացուն օրենքի, ի շնորհիվ Քրիստոսի մարմնի, դուք դուք ի վիճակի եք ամուսնություն կնքել մեկ այլի հետ, նույնիսկ նրա, ով հարություն է առել, որպեսզի մենք պտուղ տանք Աստծուն: Քանի որ, երբ մենք մարմնի մեջ ենք, մեղքերի դրդապատճառը , որոնք սահմանել է օրենքը , գործում է մեր անդամների վրա, բերելով մահվան: Սակայն, այժմ, մենք զատվել ենք օրենքից, որը բերում է մահվան, եթե կառչենք, որ մենք պետք է ծառայենք նոր ոգով և ոչ թե հին գրերով Ազդ. 13, 38. 39:

 

Մ. Թույլ տվեք հարցնել ձեզ: Ինչու՞ Եք դուք հավատում Հիսուսի հարությանը, եթե ինքը՝ Պողոսը, որը երբեք չի տեսել Հիսուսին կենդանի, ընդունեց, որ դա եղել է իր սեփական ուսմունքը:

 

Ք. Որտե՞ղ է դա գրված:

 

Մ. Կարդացեք Տիմոթեոս Բ 2:8 հատվածը:

 

Խ. «Հիշեք, որ Հիսուս Քրիստոսը Դավթի սերունդից, հարություն է առել ըստ իմ ավետարանի:»: Բայց ինչու՞ մենք պետք է հավատանք, որ նա խաչվել և հարություն առել:

 

Մ. Ես չգիտեմ: Իսլամը, Աստծո բոլոր մարգարեների ուսմունքը, չի խառնվել ուսմունքներին, որոնք գալիս են հեթանոսությունից և սնահավատությունից:

 

Ք. Դա հենց այն է, ինչ ես փնտրում եմ:

 

Մ. Ինչու՞ Դուք չեք կարդում շահադը (վկայությունը) նախ անգլերեն և հետո արաբերեն: Թույլ տվեք օգնել արտաբերել այն:

 

Ք. ''Ես վկայում եմ, որ չկա աստվածություն,որը արժանի է երկրպագության, բացի Ալլահից, որը չունի Իր նմանակին, և որ Մուհամեդը Նրա ծառան է և առաքյալը'': Աշհադու ալլա իլահա իլլա Ալլահ, Ուահդահու լա շարիկա Լահ, ուա աշհադու աննա Մուհամմադան աբդուհու ուա ռասուլուհ: Հիշատակվու՞մ է արդյոք Մուհամմեդը Աստվածաշնչում:

 

Մ. Այո, սակայն մահմեդականի համար կարևոր չէ այդ մասին տեղեկանալ Աստվածաշնչից: Աստվածաշնչի ուսումնասիրությունից հետո, ես ցանկություն ունեմ հակիրճ քննարկել այն ձեզ հետ:

Նշում. Քննարկման շարութնակությունը տեղի կունենա երկու մահմեդականների միջև, որոնց մենք պայմանական կնշենք ''Մ'' և ''մ'' տառերով:

 

 

 

Մուհամմեդը Աստվածաշնչի մեջ

Օրհնյալ են Իսմայելը և Իսահակը

Մ. Ինչու՞ Իսմայելը և նրա մայրը Հաջարը լքեցին Սառային:

 

մ. Երբ Իսահակը կտրվեց կրծքից, նրա մայրը Սառան նկատեց, որ Իսմայելը ծաղրում է նրան: Դրանից հետո նա ցանկություն չուներ, որ Իսմայելը ժառանգ լինի իր որդի Իսահակի հետ համահավասար: Ծննդոց 21:8-10.''Եվ մանուկը մեծացավ և կտրվեց կրծքից և Աբրահամը մեծ տոնախմբություն կազմակերպեց այն նույն օրը, երբ Իսահակը կտրվեց կրծքից: Եվ Սառան տեսավ Եգիպտացի Հաջարի որդուն, որը ծնվել էր Աբրահամից, ծաղրելիս: Ուստի նա ասաց Աբրահամին.''Դուրս հանիր այդ աղախնին և նրա որդուն, քանի որ այդ աղախնի որդին չպետք է ժառանգ դառնա իմ որդու հետ, նույնիսկ Իսահակի:''

 

Մ. Մոտ երկու տարեկան հասակում նրան կտրեցին կրծքից: Իսմայելը այդ ժամանակ տասնվեց տարեկան էր, որովհետ Աբրահամը ութանասունվեց տարեկան էր, երբ Հաջարը ծնեց Իսմայելին և հարյուր տարեկան, երբ ծնվեց Իսահակը: Ծննդոց 16:16 ''Եվ Աբրամը ութերրորդ տասնամյակ և վեց տարեկան էր, երբ Հաջարը ծնեց Իսմայելին Աբրամին'' և Ծննդոց 21:5 ''Եվ Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ նրա որդի Իսահակը ծնվեց նրան:'' Ծննդոց 21:8-10 ուստի սա հակասում է Ծննդոց 21:14-21 հատվածին, որտեղ Իսմայելին նկարագրում են որպես մանուկ, իր մոր ուսերին, կոչելով ''տղա'' և '' մանուկ'' երբ երկուսն էլ հեռացան Սառայից.''''Եվ Աբրահամը արթնացավ վաղ առավոտյան և վերցրեց հաց ու ջրով շիշ և տվեց Հաջարին, դնելով այն նրա ուսերին և մանուկին…''Արթնացիր, բաձրացրու տղային և պահիր քո ձեռքերի մեջ…'''' Սա նկարագրում է մանուկին, ոչ թե պատանուն: Այսպիսով, Իսմայելը և նրա մայր Հաջարը հեռացան Սառայից մինչ Իսահակի ծնունդը: Ըստ Իսլամական տարբերակի, Աբրահամը վերցրեց Իսմայելին և Հաջարին և նոր բնակավայր հիմնեց Մեքքայում, որը Աստվածաշունչը կոչում է ''Փարան'' Ծննդոց 21:21, ի շնորհիվ Աստծո ծրագրի աստվածային հրահանգի, որը տրվել էր Աբրահամին: Հաջարը յոթ անգամ վազեց Սաֆա և Մարվա բլուրների միջև ջուր փնտրելով: Սա հանդիսանում է ծեսերի մեկի ծագումը, որը ներկայացնում են Մեքքայի ուխտագնացության ընթացքում: Ծննդոց 21:19 հատվածի մեջ նկարագրված ջրհորը մինչ այժմ գոյություն ունի, որը հայտնի է Զամզամ անվանումով:Եվ Աբրահամը , և Իսմայելը ավելի ուշ Մեքքայում կառուցեցին Քաբբան: Այն վայրը, որտեղ Աբրահամը սովորություն ուներ ներկայացնել աղոթքները Քաբբայի մոտ առկա է մինչ այժմ և հայտնի է Մաքամ Իբրահիմ անվանումով, որը նշանակում է Աբահամի Կայան: Ուխտագնացության ընթացքում, ամբողջ աշխարհի մահմեդականները և Մեքքայի ուխտագնացները զոհաբերությամբ հիշատակում են Աբրահամի և Իսմայելի ընծան:

 

մ. Սակայն Աստվածաշունչը նշում է, որ Իսահակին զոհաբերել են:

 

Մ. Իսլամական տարբերակը հայտնում է, որ Աստծո, Աբրահամի և միակ որդու Իսմայելի միջև ուխտը կատարվել և կնքվել է, երբ Իսմայելը ենթադրաբար պետք է զոհաբերվեր: Միևնույնօրը Աբրահամը, Իսմայելը և Աբրահամի տան բոլոր տղամարդիկ թլպատվեցին: Այդ ժամանակ Իսահակը դեռ ծնված չէր. Ծննդոց 17:24-27 ''Եվ Աբրահամը իննսուն և ինը տարեկան էր, երբ թլպատվեց: Եվ նրա որդի Իսմայելը տասներեք տարեկան էր, երբ թլպատվեց: Միևնույն օրը թլպատվեց Աբրահամը և նրա որդի Իսմայելը: Եվ նրա գերդաստանի բոլոր տղամարդիկ, ովքեր ծնվել էին այնտեղ, գնված օտարականների գումարով, թլպատվեցին:''

Մեկ տարի անց ծնվեց Իսահակը և նրան թլպատեցին ութերրորդ օրը. Ծննդոց 21:4-5''Եվ Աբրահամը թլպատեց իր որդի Իսահակին, երբ նա ութ օրական էր, ինչպես Աստված պատվիրել էր նրան: Եվ Աբրահամը հարյուր տարեկան էր, որբ ծնվեց նրա որդի Իսահակը:'' Այսպիսով, երբ կնքվեց և արվեց ուխտը թլպատությունը և զոհաբերությունը, Աբրահամը ինսունինը տարեկան էր, իսկ Իսմայելը տասներեք: Իսահակը ծնվել է մեկ տարի անց, երբ Աբրահամը հարյուր տարեկան էր:

Իսմայելի սերունդները, Մարգարե Մուհամմեդը և բոլոր մահմեդականները մինչ օրս հավատարիմ են թլպատության այս ուխտին: Իրենց հինգամյա աղոթքների մեջ մահմեդականները ներառում են Աբրահամի, նրա սերունդների, ինչպես նաև Մուհամմեդի և նրա սերունդների գովքը:

 

մ.Սակայն Ծննդոց 22 հատվածի մեջ նշվում է, որ Իսահակին թլպատել են:

 

Մ.Ես տեղյակ եմ, որ դուք տեսնում եք հակասությունը: Նշվում է ''քո միակ որդի Իսահակը:'' Արդյո՞ք չպետք է լինի ''քո միակ որդի Իսմայելը'', երբ Իսմայելը տասներեք տարեկան էր, իսկ Իսահակը դեռ չէր ծնվել: Երբ ծնվեց Իսահակը Աբրահամը ուներ երկու որդի: Շնորհիվ շովինիզմի, Ծննդոց 22 հատվածի մեջ փոփոխվել է Իսմայելի անունը և նշվել է Իսահակինը: Սակայն Աստված ներկայացրել է ''միակ'' բառը, որպեսզի ցույց տա, թե ինչ պետք է լինի: Ծննդոց 22:17 հատվածի ''Ես կբազմապատկեմ քո սերմը'' խոսքերը վերաբերվում են Ծննդոց 16:10 հատվածի Իսմայելին: Արդյո՞ք ամբողջ Ծննդոց 22 հատվածը պատշաճ չէ Իսմայելին: ''Ես նրան կդարձնեմ մեծ ազգ'' արտահայտությունը Իսմայելի մասին կրկնվում է երկու անգամ Ծննդոց 17:20 ր Ծննդոց 21:18 հատվածների մեջ: Այն երբեք չեն կիրառել Իսահակի համար:

 

մ. Հրեաները և Քրիստոնյաները հավաստիացնում են, որ Իսահակը գերազանցում է Իսմայելին:

 

Մ.Նրանք կարող են ասել այն, ինչ ցանկանում են, սակայն Աստվածաշունչը չի աջակցում այս հայտարարությանը: Ծննդոց 15:4.''''Եվ ահա, Տիրոջ խոսքը եկավ նրան, Աբրահամին ասելով.''Այս, Դամասկոսի Եղիազարը, չի լինի ձեր ժառանգը, այլ նա, ով գալու է ձեր իսկ արգանդից, կդառնա ձեր ժառանգը:'''' Այսպիսով, Իսմայելը նույնպես հանդիսանում էր Աբրահամի ժառանգը:

Ծննդոց 16:10.''''Եվ Տիրոջ հրեշտակը ասաց նրան, Հաջարին.''Ես կբազմապատկեմ ձեր սերմը չափազանցորեն, այնպես, որ չլինի բազմություն:''''

Ծննդոց 17:20 ''Եվ, ինչ վերաբերվում է Իսմայելին, Ես լսել եմ ձեզ: Ահա, Ես օրհնել եմ նրան և նրան կդարձնեմ հավատարիմ և կբազմապատկեմ նրան: Տասներկու իշխան կծնվեն և Ես կդարձնեմ նրան մեծ ազգ:''

Ծննդոց 21:13 ''Նաև աղախնու որդուն նույնպես Ես կտամ ազգ, որովհետև նա քո սերմն է:''

Ծննդոց 21:18 ''Արթնացրու, բարձրացրու մանուկ Իսմայելին և պահիր քո ձեռքերի մեջ, քանի որ Ես կդարձնեմ նրան մեծ ազգ:''

Երկրորդ Օրենք 21:15-17 ''Եթե տղամարդը ունի երկու կին, մեկը սիրելի, իսկ մյուսը ատելի և նրանք զավակներ են լույս աշխարհ բերում, և սիրելին, և ատելին և եթե անդրանիկը լույս աշխարհ է բերում ատելին, ապա պետք է լինի , երբ նա ժառանգում է իր որդիներին, տարբերություն չդնի սիրելի կնոջ անդրանիկի և ատելիի անդրանիկի միջև, որը իրապես անդրանիկն է: Սակայն նա պետք է ճանաչի ատելի կնոջ անդրանիկին տալով նրան իր ունեցվածքի կրկնակին, քանի որ նա հանդիսանում է իշխանության սկիզբը, անդրանիկի իրավունքը պատկանում է նրան: '' Իսլամը չի մերժում Աստծո օրհնությունը Իսահակին և նրա սերունդներին, սակայն Իսմայելը հանդիսանում է այն խոստումը, որից բարձրացել է Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն), որպես մարգարեների կնիք:

 

մ.Սակայն Քրիստոնյաները և Հրեաները հայտնում են, որ Իսմայելը հանդիսանում է ապօրինի որդի:

 

Մ.Ահա թե ինչ են նրանք ասում, սակայն Աստվածաշունչը չի պնդում դա: Ինչպես էր կարող այնպիսի հզոր մարգարեն, ինչպիսին Աբրահամն էր, ունենալ ապօրինի կին և որդի:

Ծննդոց 16:3 ''…և Սառան կնության տվեց նրան, Հաջարին, իր ամուսնուն Աբրամին:''Եթե ամուսնությունը հանդիսանում էր օրինական, ինչպե՞ս էր կարող ժառանգը ապօրինի լինել:

Ալլահը Ինքն է ընտրել Իսմայելի անունը: Ծննդոց 16:11 ''''Եվ Տիրոջ Հրեշտակը ասաց նրան Հաջարին.''Ահա հղի ես և որդի լույս աշխարհ կբերես և կանվանես Իսմայել, որովհետև Տերը լսել է քո վիշտը:'''' Իսմայել, նշանակում է ''Աստված լսում է:'' Աստվածաշնչի ո՞ր հատվածն է նշում, որ Իսմայելը հանդիսանում է ապօրինի զավակ:

 

Մ. Ոչ մի հատվածի մեջ:

Մ.Իսմայելի և Իսահակի ծնունդից առաջ Ալլահը Աբրահամի հետ ուխտ էր կնքել. Ծննդոց 15:18''…ասելով քո սերնդին Ես տվել եմ այս երկիրը, Եգիպտոսի գետից մինչ հզոր Եփրատը:'' Արդյո՞ք Արաբիայի մեծ մասը ընկած չէ Նեղոսի և Եփրատի միջև, որտեղ բնակվում են Իսմայելի սերունդները:

 

մ. Արդյո՞ք դուք նկատի ունեք, որ Աստված ոչ մի երկիր չի խոստացել Իսահակին և նրա սերունդներին:

 

Մ. Մենք, մահմեդականներս չենք ժխտում, որ Իսահակը օրհնյալ է: Տես Ծննդոց 17:8''Եվ Ես կտամ քեզ և քո սերմին, Իսահակին քեզանից հետո մի երկիր, որտեղ դու օտար ես, ամբողջ Քաննայի երկիրը, որպես հավերժ ունեցվածք և Ես կլինեմ ձեր Աստվածը:''

Արդյո՞ք դուք չեք նկատում եք, որ Աբրահամին օտար են կոչում Քանանում, ոչ թե Նեղոսի և Եփրատի միջև ընկած երկրում: Որպես Քաղդե նա հանդիսանում էր ավելի շատ արաբ, քան հրեա:

 

մ. Սակայն ըստ Ծննդոց 17:21 հատվածի, Աստված ուխտ էր կնքել Իսահակի հետ.''Սակայն իմ ուխտը Ես կհաստատեմ Իսահակի հետ, որը Սառան կծնի քեզ համար հաջորդ տարվա այս ժամանակ:''

 

Մ.Արդյո՞ք սա բացառում է Իսմայելին: Աստվածաշնչի ո՞ր հատվածն է ասում, որ Ալլահը ուխտ է կնքում Իսմայելի հետ:

Մ.Ոչ մի հատված չի պնդում դա:

 

 

ՄԱՐԳԱՐԵՅԻ ՉԱՓԱՆԻՇԸ ԸՍՏ ԵՐԵՄԻԱՅԻ

Երեմիա 28:9''Մարգարեն, ով խաղաղություն է քարոզում, երբ գա մարգարեյի խոսքը, այդ մարգարեն հայտնի կդառնա, որը Տերը իրոք, ուղարկել է նրան:''

Իսլամ բառը նույնպես նշանակում է խաղաղություն: Երեմիայի այս մարգարեությունը չի կարող վերաբերել Հիսուսին, քանի որ ինչպես ինքն էր պնդում, նա չի եկել խաղաղությամբ: Ղուկաս 12:51-53 ''Արդյո՞ք դուք ենթադրում եք, որ ես երկիր եմ եկել խաղաղությամբ: Ես ասում եմ ձեզ ոչ, այլ բաժանման, քանի որ մեկ տանից կբաժանվեն հինգը, երեքը ընդդեմ երկուսի և երկուսը ընդդեմ երեքի: Հայրը կբաժանվի որդուց և որդին հորից, մայրը դուստրից և դուստրը մորից, սկեսուրը հարսից և հարսը սկեսուրից:'' Տես նաև Մատթեոս 10:34-36 հատվածը:

 

 ՄԻՆՉ ՇԻԼՈՀԻ, ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ

Սա հանդիսանում է Հակոբի ուղերձը իր զավակներին: Ծննդոց 49:1 ''''Եվ Հակոբը կանչեց իր զավակներին և ասաց.''Ժողովեք ձեզ, որպեսզի Ես ասեմ ձեզ, թե ինչ է լինելու վերջին օրերին:''''

Ծննդոց 49:10 ''Արքայական գավազանը չի բաժանվի Հուդայից, ոչ էլ օրենսդիրը իր ոտքերից, մինչ Շիլոհի, Հաշտարարի գալուստը: Եվ նրա մոտ մարդիկ կժողովվեն:''

Շիլոհը հանդիսանում է նաև մի քաղաքի անվանումը, սակայն նրա իրական նշանակությունը խաղաղություն, հանգստություն և անդորրություն է, այսինքն Իսլամ: Այն երբեք չի կարող վերաբերվել քաղաքի: Եթե այն վերաբերվեր մի անհատի, ապա այն կարող էր լինել Շալուհայի, Հաշտարարի կոռուպցիա, այսինքն Էլոհիմի, այսինքն Ալլահի Մարգարեի:

Այսպիսով, Շիլոհի, Հաշտարարի գալուստը կարող է դադարեցնել Իսահակի ժառանգներ Իսրայելցիների մարգարեությունը: Սա համապատասխանում է Սուրահ 2:133 հատվածին: ''''Արդյո՞ք դու վկա եք եղել Հակոբի մահվանը, երբ նա ասաց իր զավակներին.''Ի՞նչ եք դուք երկրպագելու ինձանից հետո:'' Նրանք ասացին. ''Մենք երկրպագելու ենք ձեր Աստծուն, Ալլահին, քո նախահայր Աբրահամի, Իսմայելի և Իսահակի Աստծուն, Եզակի Աստծուն և Նրան մենք հպատակվում ենք, Իսլամի մեջ:''''

Մեկ այլ ազգի մարգարեության հերթափոխը ակնարկել է նաև Հիսուսը: Մատթեոս 21:43'''' Ուստի, Ես ասում եմ ձեզ.''Աստծո Թագավորությունը կվերցնեն ձեզանից և կտան մեկ ազգի, ով պտղաբեր է:''''   

 

 

Բակկան նույն Մեքքան է.

Սուրբ Քաբան, որը կառուցել են Աբրահամը և նրա որդի Իսմայելը նույն Մեքքան է: Այս անվանումը մեկ անգամ նշել է Ղուրանի 48:24 Սուրան: Արաբներն ասում են Մեկկա կամ Բակկա, դա արաբական լեզվի երկու բարբառներ են: Նրանց բարբառում այդ բառը հիշատակվում է Ղուրանի 3:96 տարբերակի մեջ.''Ճշմարիտ, երկրպագության առաջին Տունը, որը նշել են մարդկության համար գտնվում է Բաքքայում, Մեքքայում, լի օրհնությամբ և բոլոր մարդկանց ուղղորդությամբ:''

Բավական զարմանալի է գտնել Բակկա բառը Մարգարե Դավթի Սաղմոս 84:6 հատվածի մեջ. ''Ով անցնում է Բակկայի հարթավայրով, թող աղբյուր փորի, անձրևը նույնպես լցնում է ավազանները:''[3] Աղբյուրը, որի մասին նշում է Սաղմոսարանում, նույն Զամզամն է, որը առկա է մինչ օրս և գտնվում է Քաբբայի մոտակայքում:

 

ԻՄ ՏԱՆ ՓԱՌՔԸ

Եսայի գլուխ 60 ասում է.

1 – (Վեր կաց, լուսավորվիր (Երուսաղեմ), քանզի եկել է քո լույսը և Աստծո փառքը պատել է քեզ) ՂուրանումՀամեմատեք սա Սուրա 74:1-3 հատվածի հետ. (Օվ դու Մուհամմեդ, կրիր քո հանդերձը: Վեր կաց և կոչիր քո Տիրոջը փառավոր):

2- (Ահա մութը կպատի երկիրը և մռայլությունը կշրջապատի մարդկանց, բայց քեզ կփայլի Տերը եւ նրա փառքը քո շուրջը կլինի) Եվ իրոք Մուհամմեդ մարգարեն (թող Ալլահը նրան օրհնի և ողջունի) եկել էր հենց այն ժամանակ, երբ խավարը պատել էր աշխարհը և մոռացվել էր Աստծո Եզակիությունը , որը քարոզել էր Աբրահամը և բոլոր մարգարեները, ներառյալ Հիսուսը:

3 – (Եվ հեթանոսները կգան քո լույսի վրա, և արքաները քո լույսին ու փայլին)

4 –(Բարձրացրու աչքերդ և նայիր շուրջդ, ահա նրանք բոլորը արդեն հավաքվել են և եկել քեզ մոտ, Ավելի քիչ քան 23 տարվա ընթացքում արաբական կղզու բոլոր ցեղերը միավորվել են:

5 –քանի որ ծովի հարստությունը քեզ կդիմի ժողովրդները և հեթանոսները կձգտեն գալ ձեզ մոտ) Մեկ դարի ընթացքում Իսլամը տարածվեց Արաբիայի սահմաններից դուրս:

6 –(քո երկիրը լի կլինի բազմաթիվ ուղտերով և միակուզ ուղտերով Մեդիամից ու Եփայից նրանք կշտապեն քեզ մոտ Սավայից «Շաբա», լծված ոսկով ու խունկով եւ կերգեն Տիրոջ փառքը)

7-''Քեդարի երամները կժողովվեն ձեզ մոտ Նաբիութի խոյերը կգան ձեզ մոտ:Նրանք պետք է ընդունվեն Մինայի զոհասեղանին և Ես կփառաբանեմ Իմ Տան Փառքը:'' Քեդարի ցեղերը, Արաբիայից, որոնք բաժանված էին միավորվում են ''իմ փառքի տանը'' այստեղ վերաբերվում է Մեքքայի Ալլահի Տանը, այլ ոչ թե Քրիստոսի Եկեղեցուն, ինչպես ենթադրում են Քրիստոնյա մեկնաբանները: Փաստ է, որ Քեդարի գյուղերը, որը կազմում է ժամանակակից Սաուդյան Արաբիայի տարածքների մեծամասնությունը[4], որը միակ երկիրն է աշխարհում, որը զերծ է մնացել Եկեղեցու ազդեցությունից:

8 – (Ուստի, բաց կլինեն քո դարպասները, և չեն փակվի ոչ գիշեր ոչ ցերեկ, որպեսզի մարդիկ քեզ բերեն հեթանոսների իշխանությունը և քայլերգով քեզ մոտ կբերեն արքաներին) Փաստ է, որ Մեքքայի Սուրբ Քաբբայի շուրջ գտնվող մզկիթը մնացել է բաց գիշեր և ցերեկ այն օրվանից, երբ Մուհամեդը (թող օրհնի նրան Ալլահը եւ ողջունի) հեռացրեց կուռքերին տասնչորս դար առաջ: Ղեկավարները նույնպես հասարակ մարդկանց պես գալիս են ուխտագնացության:

 

 

 

 

Ավանակների և Ուղտերի Կառքերը  

Եսայու տեսիլքը կապված երկու հեծյալների մասին Եսայի 21:7 հատվածի մեջ ասում է. Եվ նա տեսավ ձիավորներ զույգերով ձիերին կամ ավանակների և ուղտերի կառքեր…,

Ո՞վ էր այդ ձիավորը ավանակի վրա: Իրոք եկեղեցական դպրոցների յուրաքանչյուր աշակերտ գիտի, որ նա Հիսուսն է: (Հովհաննես 12:14). ''Եվ Հիսուսը, երբ նկատեց ավանակ, հեծնեց այն, ինչպես որ գրառվել է:''

Ուրեմն ո՞վ է այն խոստացված ձիավորը ուղտի վրա, որի մասին չգիտեին սուրբ գրքի վերլուծաբանները: Դա Մուհամմեդն է (թող Ալլահը օրհնի նրան ու ողջունի), Եթե սա չի վերաբերվում նրան, ապա մարգարեությունը դեռ չի իրականացել: Այդ իսկ պատճառով Եսային նշում է 21:13 ''Բեռը Արաբիայի վրա…'' որը նշանակում է արաբ մահմեդականների պատասխանատվությունը, ինչպես նաև ժամանակակից բոլոր մահմեդականների, որպեսզի տարածեն Իսլամի ուղերձը: Եսայի 21:14 հատվածը ասում է. '' Եվ տարեք, ով Թայմայի բնակիչներ (Թեմական հողի) ջուր ծարավներին, և դիմավորեք հացով վազողին) Թեման ենթադրաբար հանդիսանում է Մեդինան, այն քաղաքը, որտեղ որ արտագաղթեցին Մարգարե Մուհամմեդը և նրա ուղեկցորդները: Նրանցից յուրաքանչյուրը եղբայրացավ տեղաբնակների: Նրանց տրամադրեցին սնունդ և ապաստան Եսայի 21:15 հատվածը ասում է. ''Քանզի նրանք փախչել են բաց սրից և ձգած աղեղից և վայրի պատերազմից:'' Այդ իսկ ժամանակ Մարգարե Մուհամմեդին և նրա ուղեկցորդներին ենթարկեցին հետապնդման և նրանք հեռացան Մեքքայից Մեդինա:

Եսայի 21:16 հատվածը ասում է.''''Այդ իսկ պատճառով Տերը ասում է.''Մեկ տարվա ընթացքում, ըստ վարձավճարի տարիների և Քեդարի ամբողջ փառքը կկորի:'''' Այս մարգարեությունը ծայրահեղ ճշգրտությամբ ցույց է տալիս այն, ինչ տեղի ունեցավ հիջրի, արտագաղթի, և հեթանոս արաբներին պարտության մատնեցին Բադր ճակատամարտի ընթացքում:

Վերջապես Եսայի 21:17 հատվածը եզարակացնում է.''…Քեդարի զավակների իշխանավորները պետք է նվազեն, քանի որ Տերը, Իսրայելի Աստվածը խոսել է այդ մասին:'' Ըստ Ծննդոց 25:13 հատվածը հաղորդում է, որ Քեդարը հանդիսանում է Իսմայելի երկրորդ որդին, որի սերունդն է Մարգարե Մուհամմեդը: Ի սկզբանե Քեդարի զավակները հարձակում գործեցին Մուհամմեդի և նրա ուղեկցորդների վրա:Սակայն, քանի որ նրանցից շատերը ընդունեցին Իսլամը Քեդարի զավակների քանակը սկսեց նվազել: Աստվածաշնչյան որոշ տարբերակների մեջ ''Քեդարը'' հանդիսանում է ''Արաբ''-ի հոմանիշը: Եզեքել 27:21 հաղորդում է.''Արաբիան և Քեդարի բոլոր արքայազները…'':

 

 

 

Մարգարե, ով նման է Մովսեսին

Ըստ Երկրորդ Օրենք 18:18 հատվածի Աստված դիմեց Մովսեսին ''Ես կբարձրացնեմ մարգարե իրենց իսկ եղբայրներից, ինչպես Մովսեսը և Ես կտամ Իմ Խոսքը և նա կխոսի նրանց բոլորի հետ այն, ինչ ես կպատվիրեմ:''

1. Իսրայելցիների եղբայրները (Աբրահամի որդի Իսահակի սերունդները ) հանդիսանում են Իսմաելցիները ( Աբրահամի որդի Իսմայելի սերունդները): Հիսուսին կարելի է բացառել, քանի որ նա հանդիսանում է Իսրայելցի: Այլապես այն կարելի է գրառել ինչպես ''մարգարե ձեր միջից:''

2.Արդյո՞ ք Մուհամմեդը նման չէ Մովսեսին: Եթե ոչ, ապա խոստումը դեռ չի իրականացել: Ալ-Իթթիհադի կազմած աղյուսակը(Հունվար-Մարտ 1982թվական, էջ 41), բացատրում է. Ահա Մովսեսի, Մուհամմեդի և Հիսուսի բնորոշումները , որոնք կարող են պարզաբանել ''այդ մարգարեի'' ինքնությունը, ով պետք է հաջորդի Մովսեսին.

 

Համեմատության Տարածքը

Մովսես

Մուհամմեդ

Հիսուս

 

Ծնունդ

Բնական

Բնական

Արտասովոր

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած, զավակներ

Ամուսնացած, զավակներ

Ամուրի

Մահը

Բնական,

Բնական

Արտասովոր

Զբաղմունք

Մարգարե, Պետական գործիչ

Մարգարե, Պետական գործիչ

Մարգարե

Ստիպողական Արտագաղթը չափահաս տարիքում

Մեդինա

Մադինահ

Ոչ մի վայր

Հանդիպում թշնամիների հետ

Կատաղի հետապնդում, Ճակատամարտեր

Կատաղի հետապնդում և Ճակատամարտեր

Որ մի նմանատիպ գործողություն

Հանդիպման արդյունքները

Բարոյական և Ֆիզիկական հաղթանակ

Բարոյական և Ֆիզիկական հաղթանակ

Բարոյական հաղթանակ

Ուսմունքների Բնույթը

Հոգևոր, Օրինական

Հոգևոր, Օրինական

Հիմնականում հոգևոր

Նրա առաջնորդության ընդունումը

Մերժված, այնուհետ ընդունված

Մերժված այնուհետ ընդունված

Մերժված Իսրայելցիների մեծամասնության կողմից

3. ''Ես կտամ Իմ Խոսքը նրան:'' Աստծո հայտնությունը բերեց Գաբրիելը , իսկ Մարգարե Մուհամմեդի մտքերը այստեղ չեն նեռավում:Սակայն սա վերաբերվում է բոլոր աստվածային հայտնություններին: Միգուցե դա նշվում է մասնավորապես, քանի որ այն կարելի է համեմատել Մովսեսի հայտնության հետ, որը հայտնվել է ''գրառված աղյուսակների '' մեջ:

Երկրորդ Օրենք 18:19.''Եվ այնպես կլինի, որ նրան, ով չի լսի Իմ Խոսքը, որը ես կասեմ Իմ Անունից, Ես կպատվիրեմ:''

Ղուրանի 113 և 114 սուրաները սկսվում են''Ալլահի անունով, Առ-Ռահման, ամենից բարեգութ, Առ-Ռահիմ ամենից ողորմած'' արտահայտությամբ: Այս արտահայտությունը հանդիսանում է մահմեդականի առօրյա արտահայտությունը, քանի որ այն կիրառում են յուրաքանչյուր գործողությունից առաջ: Այն ոչ թե Աստծո Անունով, այլ''Իմ Անունով'' է, իսկ Աստծո անվանումը Ալլահ է: Այն չունի սեռ կամ հոգնակի, սակայն անգլերեն ''Աստված'' բառը ունի:Քրիստոնյաները սկսում են ''Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով'' արտահայտությամբ:

Հարկ է նշել, որ նրանք, ովքեր չեն լսում կամ ընդունում ուղերձը կենթարկվեն պատժի: Սա համապատասխանում է սուրա 3:19-ին.'' Իրոք, կրոնը Ալլահի տեսանկյունից հանդիսանում է Իսլամը'' և սւորա 3:85-ին.'' Եվ, ով ցանկություն ունի այլ կրոնի, բացի Իսլամից, երբեք ընդունելի չի լինի և Հանդերձյալ կյանքում նա կդառնա պարտվողներից մեկը:''

 

ԻՄ ԾԱՌԱՆ, ՄԱՐԳԱՐԵՆ և ԸՆՏՐՅԱԼԸ

Մուհամմեդի մարգարեության մասին ավելի պարզ հիշատակում է Եսայի 42 հատվածը:

1. ''Ահա իմ ծառան, ում Ես պաշտում եմ, իմ ընտրյալը, որի համար հոգիս ուրախ է: Ես դրել եմ իմ հոգին նրա մեջ և նա հեթանոսներին կբերի դատաստան:19-րդ Տարբերակի մեջ նրան անվանում են ''իմ մարգարե'': Կասկած չկա, որ բոլոր մարգարեները, հանդիսանում էին ծառաներ,մարգարեներ, որոնց ընտրել էր Ալլահը: Սակայն ոչ մի մարգարե բացառությամբ Մուհամմեդի, տիեզերական չէ, ով ունի նմանատիպ տիտղոսները: Արաբերենում այդ բառերը հետևյալն են. Աբդուհու ուա Ռասուլուհու Ալ-Մուսթաֆա, Նրա ծառան և Նրա ընտրյալ մարգարեն: Իսլամ ընդունող անհատի վկայությունը հանդիսանում են հետևյալ բառերը.''Ես վկայում եմ, որ գոյություն չունի այլ աստված արժանի երկրպագության, բացառությամբ Ալլահի, Ով չունի համընկեր և Ես վկայում եմ, որ Մուհամմեդը հանդիսանում է Նրա ծառան և մարգարեն:'' Այս իսկ բանաձևը կրկնում են օրվա ընթացքում հինգ անգամ , յուրաքանչյուր աղոթքի կոչից առաջ,օրվա ընթացքում ինն անգամ Թաշահուդ, պարտադիր աղոթքների ընթացքումև կրկին մի քանի անգամ, եթե մահմեդականը ներկայացնում է լրացուցիչ աղոթքներ:Մարգարե Մուհամմեդի առավել ընդհանուր տիտղոսը հանդիսանում է Ռասուլու Ալլահ, որը նշանակում է ''Ալլահի Մարգարե:''

2. –(Նա չի ճչա ու գոռա, և չի բարձրացնի իր ձայնը ճանապարհին, Սա Մուհամեդի կենսագրության նկարագիրն է (թող օրհնի Ալլահը նրան ու ողջունի):

3. ''... նա կբերի ճշմարտության դատաստանը:''

4 – (Նա չի թուլանա ու չի տկարանա, մինչչհաստատի, դատաստանը երկրի վրա և կղզիները կսպասեն նրա օրենքին: Սա կարելի է համեմատել Հիսուսի հետ, ով չի հաղթահարել իր թշնամիներին և ով հիասթափվել էր Իսրայելցիների մերժմամբ:

5. – (Ես, Աստված, կոչել եմ քեզ ճշմարտության, Ես քո ձեռքից բռնել, քեզ պահպանել եմ և քեզ պատվիրան եմ արել քո սերունդների և հեթանոսների լուսավորության համար) «Եվ կպահպանեմ քեզ'' արտահայտությունը նշում է, որ նրանից հետո մարգարեներ չի ուղարկի: Կարճ ժամանակ անց բազմաթիվ հեթանոսներ ընդունեցին Իսլամ:

6 – (Որպեսզի բացեն կույրերի աչքերը ազատեն բանտարկյալներին բանտից, ու նրանց, ովքեր նստած են բերդերի խավարում: «Կույր աչքեր» և «կյանքը խավարում» արտահայտությունները վերաբերում են հեթանոսներին և նրանց հեթանոսությանը: «Բերդերի խավարում նստածների ազատություն» արտահայտությունը, մանտացույց է անում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծառաների ազատումը:

7 – (Ես Տերն եմդա Իմ անունն է, և իմ փառքը չեմ տա ուրիշին, և իմ գովքը, կուռքերին): Մարգարե Մուհամմեդը բոլոր մարգարեներից եզակի էր, նա հանդիսանում էր'' մարգարեների կնիքը'': Նա միակն էր, ում ուղերձը և գիրքը, մնաց առանց խեղաթյուրման ի տարբերություն Քրիստոնեության և Հուդդայականության:

8 – (Երգեք Տիրոջը նոր երգ, գովք աշխարհի ծայրերից, «Նոր երգ» ոչ թե հին եբրայերեն կամ հին արամերեն լեզուներով են, այլ արաբերենով:Աստծո և Նրա մարգարե Մուհամմեդի փառաբանությունը հնչում է օրական հինգ անգամ ամբողջ աշխարհի միլիոնավոր մզկիթների մինարեթներից:

9. –(Որպեսզի բարձրացնի ձայնը անապատում եւ նրա քաղաքներում ու Կիյդարներով բնակեցված գյուղերը նրան, քանզի երգում էին Սալիի մարդիկ ուրախությամբ:'' Մեքքայի մոտակայքում գտնվող Արաֆաթ լեռան վրա ուխտագնացները ամեն տարի կրկնում են հետևյալը. ''Ահա Ես եկա Քեզ ծառայելու, օվ Ալլահ: Ահա Ես եկա: Ահահ Ես եկա: Գոյություն չունի ոչ մի համընկեր Քեզ հետ: Ահա Ես եկա: Իրոք, Քոնն է փառքը, օրհնանքը և ինքնիշխանությունը: Գոյություն չունի ոչ մի համընկեր Քեզ հետ:'' Եսայի 42 հատվածը չի կարող խոսել Իսրայելցի մարգարեյի մասին, քանի որ Քեդարը հանդիսանում էր Իսմայելի երկրորդ որդին: Տես Ծննդոց 25:13

10.''Թող նրանք փառաբանեն Տիրոջը և հայտնի Նա փառքը կղզիներում:'' Եվ իրոք, Իսլամը տարածվեց այնպիսի հեռավոր կղզիներում, ինչպիսիք են Ինդոնեզիայի և Կարիբյան Ծովի կղզիները:

11.''…նա հաղթանակ կտանի իր թշնամիների նկատմամբ:'' Կարճ ժամանակահատվածում երկրի վրա հաստատվեց Աստծո Արքայությունը Մուհամմեդի ուղերձի հետ միասին: Եսայու 42 հատվածը բնորոշում է Մարգարե Մուհամմեդին:

 

ԱՐԴՅՈ՞Ք ՆԱ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՅԴ ՄԱՐԳԱՐԵՆ

Հրեաները ուղարկեցին քահանաներին և Ղևիտացիներին Հովհաննես Մկրտիչին, որպեսզի հարցնեն, թե ով է նա իրականում: Հովհաննես 1:20-21.''''Եվ նա, Հովհաննես Մկրտիչը խոստովանեց և չժխտեց, նա խոստովանեց.''Ես Քրիստոսը չեմ:'' Եվ նրանք հարցրեցին.''Այդ դեպքում, ով: Արդյո՞ք դու Եղիան ես:'' Եվ նա ասաց.''Ոչ:'' ''Արդյո՞ք դու այդ մարգարեն ես:'' Եվ նա պատասխանեց.''Ոչ:''''

Էական հարցը հանդիսանում է, թե արդյո՞ք դու այն մարգարեն ես: Ո՞վ է այն երկար սպասված մարգարեն, ով պետք է գար Հիսուսից և Հովհաննես Մկրտիչից հետո: Արդյո՞ք նա չի նմանվում Մովսեսին: (Երկրորդ Օրենք 18:18) Ո՞վ է Մուհամմեդը:

 

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ և ԿՐԱԿՈՎ

Մետթեոս 3:11 ''Ես, Հովհաննես Մկրտիչը, իրոք մկրտել եմ քեզ ջրով քավությամբ, սակայն նա, ով հաջորդելու է ինձ, առավել հզոր է, քան ես, ում կոշիկները ես արժանի չեմ կրելու: Նա կմկրտի քեզ Սուրբ Հոգով և կրակով:''

Եթե ակնարկը վերաբերվում է Հիսուսին, ապա Հովհաննես Մկրտիչը չէր վերադառնա կրկին անապատ, այլ կմնար նրա մոտ և կդառնար աշակերտներից մեկը: Ուստի, Հովհաննեսը ակնարկում էր մեկ այլ հզոր մարգարե: Հովհաննես Մկրտիչին հաջորդողը չէր կարող լինել Հիսուսը, քանի որ երկուսն էլ հանդիսանում են ժամանակակիցներ: Եվ կրկին, արդյո՞ք Հովհաննես Մկրտիչը ակնարկում էր Մարգարե Մուհամմեդին:

 

ԵՐԿՆԱՅԻՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԻՑ ԿՐՏՍԵՐԸ

Մատթեոս 11:11 հատվածը մեջ է բերում Հիսուսին ասելով.''Իրոք, ես ասում եմ ձեզ: Կնոջ ծնված ամենահզոր մարդկանցից մեկը հանդիսանում է Հովհաննես Մկրտիչը, հակառակը նա առավել կրտսերն է երկնային թագավորության մեջ, քան ինքը:''

Արդյո՞ք դուք կարող եք հավատալ, որ Հովհաննես Մկրտիչը ավելի հզոր է, քան Ադամը, Աբրահամը, Մովսեսը, Դավիթը և այլ մարգարեները: Քանի հեթանոս է դավանափոխել Հովհաննես Մկրտիչը և որքան հետևորդ ունի նա: Սակայն սա խնդիր չէ: Խնդիրը այն է, թե ո՞վ է հանդիսանում երկնային թագավորության ամենից կրտսերը, առավել հզորը քան Հովհաննես Մկրտիչը: Անշուշտ ոչ Հիսուսը, քանի որ այդ ժամանակ երկնային թագավորությունը դեռ չէր ձևավորվել և նա երբեք չի հայընել իր կրտսեր լինելը: Երկնային թագավորությունը բաղկացած է Աստծուց, որպես Գերագույն էակի և բոլոր մարգարեներից: Ամենից կրտսերը այստեղ հանդիսանում է Մարգարե Մուհամմեդը:

Նշում. Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանությունների մեջ '' ամենից կրտսեր'' բառը թարգմանվում են ''վերջին'', որն էլ սխալ է ըստ Հունական Աստվածաշնչի, որը պարզորոշ ասում է.''ամենից կրտսերը'' ոչ թե '' վերջինը:''

ՕՐՀՆՅԱԼ Է ԽԱՂԱՂԱՍԵՐԸ

Լեռան վրա տեղի ունեցած քարոզի ընթացքում Հիսուսը մեջ բերեց, Մատթեոս 5:9 '' Օրհնյալ են խաղաղասերները, քանի որ նրանց կանվանեն Աստծո զավակներ:''

Իսլամի իմաստներից մեկը հանդիսանում է խաղաղությունը: Խաղաղություն Արարչի և երկրպագողի միջև: Հիսուսը չէր կարող նկատի ունենալ, որ իր առաքելությունը խաղաղասեր է, քանի որ նա պարզորոշ հայտնեց, որ նա չի եկել այդ նպատակի համար: Մատթեոս 10:34-36 ''Մի կարծեք, որ Ես եկել եմ երկրի վրա խաղաղություն հաստատելու համար, Ես չեմ եկել խաղաղությամբ, այլ սրով: Քանի որ ես եկել եմ դեմ հանելու որդուն ընդդեմ հոր, դստերը ընդդեմ մոր և հարսին ընդդեմ սկեսուրի:Եվ մարդու թշնամիները կլինեն իր իսկ շրջապատից:'' Նաև տես Ղուկաս 12:49-53 հատվածները:

 

 

Մխիթարիչ կամ օգնական

Հովհաննեսի Ավետարանի 14:16 հատվածը ասում է. (Եվ ես կաղաչեմ Հորը որ նա ձեզ օգնական տա (մխիթարիչ) մեկ ուրիշին, ճշմարտության ոգուն, որը ձեր հետ կլինի դարերովԱյս ամենը ես ասում եմ ձեզ, լինելով դեռ ձեզ հետ: Սակայն Մխիթարիչը, սուրբ հոգին, ում կուղարկի հայրը իմ անունով, նա կուսուցանի ձեզ ամենը և կհիշատակի ամենը, ինչ ես ասել եմ ձեզ:) Մենք հաստատ չգիտենք այդ բառի արմատը (որ թարգմանել են որպես «մխիթարիչ») արամերենից, երբ նա խոսեց իր աշակերտների հետ:, Մենք հաստատ տեղյակ չենք Հիսուսի կիրառած արամերեն բառի բնօրինակը, երբ նա խոսեց իր աշակերտների հետ: Բայց մենք գիտենք, որ հունարեն «Բարակլիտուս» նշանակում է «պահապան»,''Օգնական'', ''Մխիթարիչ'' և այլն, և այստեղ հունական տեքստի մեջ այն նշանակում է որոշակի անհատ, որի առաջին տառը մեծատառ է:

Եկեղեցին հայտնեց որ Հիսուսը նկատի ունի ''Սուրբ Հոգին'' սակայն հունական ձեռագրի մեջ այս հայտարարությունը չունի որևէ վկայություն: Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանություններ, ինչպիսիք են ''Արքա Հակոբոսի Տարբերակը'' շեշտում է, որ նա նկատի ունի Սուրբ Հոգին, նրանք աղավաղել են Հունական բառի իմաստը, ուստի նրանք թարգմանել են.''Սակայն Մխիթարիչը, հոգու սրբությունը'' արտահայտությունը որպես ''Սակայն Մխիթարիչը, որը Սուրբ Հոգին է…:''

Այսպիսով, ինչպես ասել է Հիսուսը.''Մեկ այլ Մխիթարիչը, ճշմարտության հոգին'': Նաև նա ասել է. ''Սակայն Մխիթարիչը, հոգին սուրբ'' և այս երկու դարձվածքները չեն կարող նշանակել Սուրբ Հոգի, որովհետև Հունարեն լեզվի մեջ դուք պետք է կիրառեք ամբողջովին տարբեր խոսքեր, եթե դուք ցանկություն ունեք ասել.''Սուրբ Հոգի'': Սա տարբերվում է''Հոգի Սուրբ'' կամ ''Ճշմարտության ոգի'' արտահայտությունից:

Եկեղեցին հայտնում է, որ այստեղ նկատի ունեն Սուրբ Հոգին, ոչ թե մարդ արարած, սակայն սա ճիշտ չէ, քանի որ Հիսուսն ասաց.''Մեկ այլ Մխիթարիչ'', այսպիսով, եթե Հիսուսը հանդիսանում է Մխիթարիչ, լինելով մարդ արարած մարմնով և արյամբ, այսպիսով այլ Մխիթարիչը նույնպես մարդ արարած է, ոչ թե հոգի:

Ղուրանի 61:6 Սուրան հայտնում է, որ Հիսուսը նշել է Ահմեդ անունը.''''Եվ հիշեք, երբ Հիսուսը, Մարիամի Որդին ասաց.''Օվ Իսրայելի զավակներ: Ես հանդիսանում եմ Ալլահի Առաքյալը, ով եկել է հաստատելու Թորան, որը եկել է և ավետում եմ Առաքյալի, ով հաջորդելու է, ում անունն է Ահմեդ, այսինքն Մարգարե Մուհամմեդի երկրորդ անունը , որը նշանակում է ''օրհնյալ:''''

Ելնելով Հիսուսի խոսքերից մենք կարող ենք եզրակացնել, որ Հիսուսը թողել է իր անավարտ գործը և որ ինչ որ մեկը գալու է լրացնելու իր առաքելությունը; Եկեք քննարկենք, ելնելով Աստվածաշնչից, թե արդյոք այդ Մխիթարիչը հանդիսանում է Մարգարե Մուհամմեդը.

1 –''Այլ Մխիթարիչ''. Եկել են բազմաթիվ Մխիթարիչներ սակայն գալու է ևս մեկը: 2 –, «կմնա ձեզ հետ հավիտյան», այսինքն նրանից հետո մարգարեի կարիք չկա, քանզի նա հանդիսանում է մարգարեների կնիքը: Ուսմունքը կդառնա հավերժ: Փաստացի Ղուրանը և Մարգարե Մուհամմեդի ուսմունքները անփոփոխ են 1400 տարի:

3 – (Նա հանդիմանում է մեղքի աշխարհը) (Հովհ. 16\8).

Բոլոր այլ մարգարեները, նույնիսկ Աբրահամը, Մովսեսը, Դավիթը և Սողոմոնը մաքրում էին իրենց դրացիներին և ազգին մեղքից, սակայն ոչ աշխարհը ինչպես արել է Մուհամմեդը: Քսաներեք տարվա ընթացքում նա արմատախիլ արեց Արաբիայի կռապաշտությունը և ուղարկեց պատվիրակներ Հերակլիուսին, Պարսկական և Հռոմեական կայսրություններ, Նեգուսին, Եթովպիայի արքային և Ալեքսանդրայի Եպիսկոպոսին: Նա մեղադրեց Քրիստոնյաներին, որ նրանք բաժանելու են Աստծո միությունը երեք մասերի, Հիսուսին բարձրացնելով մինչ Աստծո Որդու և Աստծո աստիճանը: Նա մեղադրեց Հրեաներին և Քրիստոնյաներին ձեռագրերի կոռուպցիայի մեջ, ցուցադրելով Իսմայելի ծննդյան իրավունքը և մեղադրելով մարգարեներին դավաճանության, արյունապղծության, բռնաբարության մեջ:

3.''Ճշմարտության Հոգին'' Հովհաննես 16:13: Մանկությունից սկսած Մարգարե Մուհամմեդին անվանում էին ալ- Ամին, այսինքն Ազնիվ կամ Ճշմարիտ: Այս անհատը գալու է և ''նա կառաջնորդի ձեզ ճշմարտության…:'' (Հովհաննես 16:13 )

4 –(Որովհետեւ նա ոչինչ չի ասում իրենից, հակառակը, նա ձեզ է հասցնում, ինչ լսել է) (Հովհաննես 16\13): Ղուրանը հանդիսանում է Աստծո Խոսքը: Մարգարե Մուհամմեդը և ուղեկցորդները չեն ներառել ոչ մի խոսք:Գաբրիել Հրեշտակը ընթերցում է այն Մարգարեին, նա հիշատակում է և դպիրները գրառում են: Նրա իսկ խոսքերը և ուսմունքները գրառել են որպես պատումների գրականություն:

Համեմատեք Երկրորդ Օրենք 18:18 հատվածը. (Ես կդարձնեմ մարգարե նրանց համայնքի եղբայրներից մեկին, այնպիսինին, ինչպիսին դու ես, Մովսես և կտամ իմ խոսքերը նրա շուրթերին, և նա կասի այն ամենը, ինչ ես կհրամայեմ): Սա համապատասխանում է Սուրա 53:2-4 հատվածին. (Չի կորել ձեր ընկերը, Մուհամմեդը և չի շեղվել ճանապարհից և նա չի ասում իրենից: Դա ուղղակի հայտնություն է: )

5 – ''Եվ նա ցույց կտա ձեզ գալիքը:'' Հովհաննես 16:13 Եվ արդեն իրականացել են Մուհամմեդի բոլոր մարգարեությունները, իսկ մնացյալը տեղի կունենան ապագայում:

6. –(Եվ նա կփառաբանի ինձ: (Հովհաննես 16\14): Իրականում Ղուրանը և Մարգարե Մուհամմեդը առավել հարգանք են տածում Հիսուսի նկատմամբ, քան Աստվածաշունչը և Քրիստոնյաները: Հաջորդ կետերը կարող են բացահայտել այս դրույթը:

Ա. Հավատք ընծայել Հիսուսի մահվանը խաչին , անարգում է նրա մարգարեությունը: Երկրորդ Օրենք 13:5 հաղորդում է. ''Եվ այդ մարգարեն, կամ երազող կենթարկվի մահապատժի...'' Այն դարձնում է նրան անիծված: Երկրորդ Օրենք 21:22 հատվածը ասում է. ''... քանի որ նա, ում կախել են, հանդիսանում է Աստծո անիծյալ...:''

Բ. Մատթեոս 27:46 .''... Իմ Աստված, իմ Աստված, ինչու ես լքել ինձ:'' Արդյո՞ք Հիսուսը կարող էր կրկնել այս: Նույիսկ ոչ մարգարեն կժպտար, քանի որ նա տեղյակ էր, որ իր մահը նահատակություն է: Արդյո՞ք սա վիրավորանք չէ Հիսուսի նկատմամբ , մեղադրելով Աստծո անհավատության մեջ:

Գ. Մենք, մահմեդականներս չենք կարող հավատք ընծայել որ Հիսուսը կարող էր պիտակավորել հեթանոսներին որպես շների և խոզերի և դիմում է իր մորը ''կին'' անվանումով: Ղուրանի Սուրա 19:32 հատվածը հայտնում է. '' Եվ պարտական իմ Մորը, այսինքն Մարիամին և Ալլահը ինձ չի դարձրել անիծված և ամբարտավան:'' Մատթեոս 7:6 հատվածը ասում է.'' Մի տվեք սուրբ բանը շներին, ոչ էլ դիր մարգարիտը խոզերի առջև...:'' Հովհաննես 2:4 հատվածը հաղորդում է.''Հիսուսն ասաց նրան, Մարիամին. Կին, ի՞նչ պետք է ես անեմ քեզ հետ:''

Մարգարե Մուհամմեդի Հայտնությունը

Ղուրանական տարբերակները չեն հայտնվել ուղղակի կերպով: Այլ կերպ, առաջին մասը, որը հայտնվել է, չի հանդիսանում առաջին էջը , իսկ վերջին մասը , վերջինը: Այս հայտնությունները եկել են հաստատելու և ունեն որոշակի կարգ, որը որոշել է Ալլահը: Եսայի 28:2,10-11 հատվածը ասում է.''Քանի որ Տերը կուղարկի մեկին, ով հզոր և ամուր է…: Քանի որ կանոնը պետք է լինի կանոնավոր, կանոն կանոնի վրա, գիծը գծի, գիծը գծի, այստեղ մի փոքր և այնտեղ մի փոքր: Այո, այդ դեպքում օտարների միջոցով և օտար լեզվի Տերը կխոսի իր ժողովրդի հետ:'' օտար լեզու ասելով նկատի ունեն մեկ այլ լեզու, ոչ թե Եբրայերեը կամ արամերենը, : Այդ լեզուն Արաբերենն է:

Ամբողջ աշխարհի մահմեդականները կիրառում են մեկ լեզու''արաբերեն'' երբ կոչում են իրենց Աստծուն իրենց աղոթքներում, ուխտագնացության և ողջույնի ընթացքում: Լեզվի այս միության մասին խոսել է Սոփոնիա 3:9 հատվածը.''Այնուհետ, ես կդիմեմ մարդկանց անբիծ լեզվով, որպեսզի նրանք բոլորը կոչեն Տիրոջ անունը, որպեսզի ծառայեն նրան մեկ համաձայնությամբ:'' Այո, ճշմարտությունը եկել է արաբերեն լեզվով, սակայն ոմանք մինչ այժմ սպասում են Մարգարե Հիսուսին, ով կարող է ուսուցանել մարդկությանը երկրպագել Ալլահին մեկ եզակի լեզվով, իր երկրորդ գալստյան ընթացքում: Մենք , մահմեդականներս համոզված ենք, որ Մարգարե Հիսուսը իր երկրորդ գալստյան ընթացքում կմիանա մահմեդականներին իրենց մզկիթներում, քանի որ ինչպես այլ մահմեդականներ նա թլպատված է, խուսափում է ապուխտից և աղոթում է լվացումից հետո և որ նա կանգնում, կռանում և կքանստում է իր աղոթքների ընթացքում:

 

 

Գրականություն

1. Սուրբ Ղուրանի անգլերեն թարգմանության բացատրությունը. Հեղինակ Դոկ. Մուհամմեդ Թաքուդին ալ-Հիլալի և Դոկ. Մուհամմեդ Մուհսին Խան.

2.Սուրբ Աստվածաշունչ, Արքա Հակոբոսի Տարբերակ, 1611 թվական

3.Սուրբ Աստվածաշունչ, Վերանայված Տիպական Տարբերակ.

4.Սուրբ Գրերի Նոր Աշխարհի Թարգմանություն, Եհովայի Վկաների Եկեղեցի

5.Նոր Ամերիկյան Տիպական Աստվածաշունչ

6.Խաչի Առասպելը. Ա.Դ. Աջիոլա

7.Խաչը և Խաչակիրները, հեղինակ Մուլանա Մուհամմեդ Իմրան

8. Դեվիսի Աստվածաշնչի Բառարանը, 1980 թվական

9.Միջազգային Տիպական Աստվածաշնչի Հանրագիտարան

10.Սմիթի Աստվածաշնչի Բառարան 1980 թվական

11.Բրիտանիկա Հանրագիտարան 1980 թվական

12.Մուհամմեդը Աստվածաշնչի մեջ. Դոկ. Աբդ Ալ-Ահադ Դաուդ

13.Մուհամմեդը Աստվածաշնչի մեջ, հեղինակ Ահմեդ Դիդաթ

14.Հիսուս. Իսլամի Մարգարեն, հեղինակ Սուլեյման Շահիդ Մուֆասիր

15.Աստվածաշնչյան ուսումնասիրությունների մահմեդական տեսանկյունը հեղինակ Ս. Մուֆասսիր

16. Մուհամմեդը Աստվածաշնչի մեջ, հեղինակ Ջամալ Բադաուի, Ալ-Իթթիհադ, Հունվար-Մարտ 1982 թվական

 

 

 

www.islamland.com

 

 

[1] Տես նաև ''Աստվածաշնչի 101 ակնհայտ հակասությունները'' հեղինակ Շաբիր Ալի

[2] Ընթերցեք գլուխ ''Արդյո"ք ՀինԿտակարանը հանդիսանում է Քրիստոնյաների և Հրեաների Սուրբ Գիրքը'': ''Շարիաթը Իսլամի Քրիստոնեության և Հուդդայականության մեջ'' աշխատությունը:

[3] Արքա Հակոբոսի Աստվածաշունչ

[4] Տես Եզեքել 27:21 ''Արաբիան և Քեդարի բոլոր արքայազները, նրանք հանդիսանում էին գառների, այծերի տերերը, այդ իսկ պատճառով նրանք ձեր գնորդներն են:''