Եզակի Աստծո Ծառայությունը

Մարդկության ամբողջ պատմության ընթացքում չի մարել հավատքների և կրոնների միջև հակամարտությունը, որը առաջ է բերել այլ աստվածների ծառայությունը: Այս աշխատությունը մեզ տրամաբանորեն և փաստերով պարզաբանում է միայն Աստծո ծառայության շահեկանությունը և անհրաժեշտությունը: Գրքի մեջ ընթերցողը կարող է գտնել բազմաթիվ Ղուրանական տարբերակներ, որոնք պարզաբանում են այդ: Հաշվի առնելով որ ամբողջ մարդկությունը սերվել է մեկ հորից, բնականաբար բոլորը սերվել են մեկ հավատքով, սակայն Սատանան շեղել և մոլորեցրել է բոլորին: Այս աշխատությունը կարող է դառնալ միայն Աստծո ծառայության ակնհայտ ուղեցույցն ու ապացույցը:

Եզակի Աստծո Ծառայությունը

العبودية واللادينية باللغة الأرمينية

 

 

Հեղինակ

Դոկ. Աբդ Առ-Ռահման Ալ-Շիհա

د. عبد الرحمن بن عبد الكريم الشيحة

 

 

Թարգմանությունը

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

 المركز الأوروبي للدراسات الإسلامية

& Աննա Ռ. Հակոբ

Ստուգող հանձնաժողով Աբու Առամ

 

 

 

Բովանդակություն.

Ներածություն

Ազատության գաղափարը

Իսլամի ամբողջական տեսակետը աշխարհի մասին

Արարման սկզբնաղբյուրը

Մարդկության արարման նպատակը

Մարդու արարման փուլերը

Հարության վկայությունը Ղուրանի մեջ

Աստծո գոյության ապացույցները

Անդրշիրիմյան Կյանքը

Հավերժական հանդերձյալ կյանքը

Աստծո կարիքը արարածների կյանքում

Ծառայությունը ըստ Իսլամի

Ճշմարիտ Աստծո ծառայության առաջին քայլերը

Եզակիության Համընդհանուր Ուղերձը

Շըրկի սկիզբը (Աստծո գործընկերոջ զուգորդությունը)

Այլ աստվածների ծառայության պատճառները

Այլ աստվածների երկրպագության վտանգը

Հնազանդություն Աստծուն

Եզրակացություն

Կոչ

 

 

 

بسم الله الرحمن الرحيم

Ներածություն

Փառք Ալլահին, Ով ուղարկել է Մուհամմեդին ինչպես ավետիս և զգուշացնող ,լույս, ով կոչ էր անում Ալլահին: Ալլահը նրան պարգևել է լավագույն հատկանիշներով: Ամբողջ փառքը լինի Ալլահին և Ամենաբարձրյալի օրհնությունը Մարգարե Մուհամմեդին և նրա ընտանիքին:

Ընթերցելով պրոֆեսոր Աբդուրահման Իբն Աբդուլքարիմ աշ-Շիհայի հետևյալ աշխատությունը, ես մեծ հաճույք ստացա և գտա ժամանակակից մի խնդրի, Ալլահից հեռանալու լուծումը: Այս խնդիրը ունի իր նախադրյալները, արդյունքները: Կարելի է առանձնացնել աթեիզմը, աշխարհիկությունը և ագնոստիզմը: Այս խնդիրը ունի որոշակի արդյունքներ, որոնք կապված են ավանդույթների հետ: Այսպես շատերը իրենց ամբողջովին նվիրում են աշխատանքին և գումար վաստակելուն, ոմանք էլ զավակներ են ունենում, առանց ուշադրություն դարձնելու նրանց հոգևոր զարգացմանը:

Եթե մենք խոսենք աշխարհիկության մասին , որը առանձին է Ալլահի երկրպագությունից, ապա հետևորդները համամիտ են, որ այն հանդիսանում է մեկ այլ կրոն: Նրանք ժխտում են բոլոր կրոնները, պնդելով որ դրանք զուրկ են ճշմարիտ ապացույցներից: Աշխարհիկները հավատք են ընծայում Աստծո գոյությանը, Ով արարել է ամեն գոյությունը, սակայն պնդում են, որ Նա հեռու է մարդկությունից:[1]

Այսպիսով նրանք հորինում են մի առանձին, ոչ աստվածային կրոն: Ես նկատել եմ, որ բոլոր աշխարհիկների ընդհանուր գիծը հանդիսանում է այն, որ իրենց գաղափարների մեջ նրանք հիմնվում են ոչ իսլամական գաղափարների վրա: Նրանք կարծիքներ են հաստատում իսլամի մասին, ելնելով քրիստոնեական աղբյուրների վրա:

Ինչ վերաբերվում է ագնոստիզմին, այն չի ժխտում և չի ընդունում աստվածային ուժերի գոյությունը: Նրանք կրկնում են, ''Մինչ մենք մեր աչքով չտեսնենք աապացույցները, չենք կարող համոզվածությամբ ասել, թե որտեղից է ծագել մարդը:'' Սակայն նրանք ամբողջովին հավատք են ընծայում Դարվինի էվոլյուցիայի տեսությանը, որը հաղորդում է, որ մարդը առաջացել է պարզագույն բջիջներից 600 միլիոն տարի առաջ: Նրանք հաստատուն հավատք են ընծայում, այդ տեսության, չնայած նմանատիպ տեսությունը մերժել են գիտական ուսումնասիրությունները: Այս ամբողջ տեսությունը ժխտում է մեծ պայթյունի տեսությունը և նրա հետ միասին գիտական պեղումները, երկրաբանությունը և ժառանգականությունը: Գիտնականները հայտնաբերել են, որ բոլոր տեսակների զարգացման աղբյուրը ուղղված է հակառակ կողմը: Այսինքն ամենը շարժվում է դեպի մահ, այլ ոչ թե էվոլյուցիա: Նաև նրանք հանգել ան այն եզրակացության, որ զարգացումը , որը կարելի է գտնել կենդանի օրգանիզմի մեջ, ներփակված է մեկ տեսակի մեջ և չի անցնում մեկ այլ տեսակ: Օրինակ, մեկ կենդանի մանրեն դառնում է մեկ այլ կենդանի մանրէ, սակայն նրանից չի առաջանում նոր տեսակի մանրէ, ուղղակի տեղի է ունենում բնորոշման մի փոքր փոփոխություն: Դուք երբեք չեք տեսնի որ ձուկը, էվոլյուցիայի ընթացքում վերածվի ցամաքային կենդանու: 1400 տարի առաջ Ղուրանը հիշատակել է էվոլյուցիայի իրական իմաստը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

''Աստված արարել է ձեզ փուլերով:'' ('Նոյ ' այաթ 14)

Այս այաթը նշում է, որ ամեն գոյությունը զարգանում է փուլերով: Երեխան դառնում է տղամարդ, իսկ կորյունի մոտ սրվում են ատամները: Դարվինի տեսությունը երբեք չի դառնա գիտություն, քանի որ այն չի ընդունում քննադատությունը, չի դառնում իրականություն և չի համապատասխանում մշտական կիրառությանը, որն չի համապատասխանում գիտության չափանիշներին: Նրան, ով հայտնում է, թե գոյություն չունի ոչ մի կրոն և որ ամբողջ տիեզերքը հպատակվում է միայն նյութական օրենքներին, մենք կպատասխանենք.''Ո"վ է արարել տիեզերական այդ օրենքները: Օրենքը ուղղակի որոշակի սկզբունքի նկարագրություն է: Այսպես, Նյուտոնը չի արարել իր օրենքները: Օրենքները իրենք ոչինչ չեն արարում: Գոյություն չունի ոչ մի հակասություն Ալլահի հավատքի և տիեզերքի նյութական օրենքների միջև: Օրենքը երբեք չի կարող դառնալ Արարիչ, իսկ պատահականությունը երբեք չի արարի մի փոքր անգամ ատոմ:

''Շատ կարևոր է անկողմնակալ լինել Իսլամի նկատմամբ և երբեք չդատել ըստ մահմեդականների արարքների:''

Ալլահի ծառայությունը ընկած է մեր բնույթի և էության մեջ, մենք չենք կարող փախչել դրանից, ուստի, կամ ծառայում ենք անհատին, կամ միայն Աստծուն: Երրորդ տարբերակը գոյություն չունի: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Ասա (օվ Մուհամմեդ) ''Ես ծառայում եմ Աստծուն, անկեղծ իմ հավատքով միայն Նրանինչ վերաբերում է ձեզ, երկրպագեք ինչին որ ցանկանում եք, բացի Նրանից:'' Ասա. ''Հարության Օրվա իրական մոլորյալները նրանք են, ովքեր մոլորվում և մոլորեցնում են իրենց սերունդներին: Դա ակնհայտ կորուստ է: Կրակի սավանները կլինեն իրենց գլխավերևում և ոտքերի տակ:'' Այդպես է Աստված վախ ներշնչում Իր ծառաների սրտերը: Ուստի վախեցեք, Իմ ծառաներ:'''' (Ղուրան 39:14-6)

Քանի որ մենք մեր ազատ կամքով անհատներ ենք, ոմանք չեն կարող ծառայել միայն Աստծուն: Փոխարենը նրանք ծառայում են անարժան բաների: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ասա, ենթադրեք մեկին, ով իր տենչանքով աստվածություն է վերցրել, ում Աստված թույլատրել է մոլորվել գիտելիքի մեջ, կնքելով նրա ականջները և սիրտը և կոծկելով աչքերըո"վ է կարող ուղղորդել նմանատիպ անհատի, այն բանից հետո, երբ Աստված լքել է նրան: Արդյո"ք դուք ուշադրություն չեք դարձնի:'' (Ղուրան 45:23)

Մի գիտնական մեկ անգամ նշեց. ''Ծառայություն ցուցադրելը հանդիսանում է մարդու բնածին հատկությունը, եթե այն չի ուղղված Աստծուն, ուղղված է մեկ այլ մեկին: Միայն Աստծուն ծառայելը ազատում է մարդուն և այս աշխարհում պատիվ շնորհում: Մյուս կողմից, երբ ծառայությունը ուղղում են մարդուն այն դանդաղ սակայն արդյունավետ կործանում է մարդկության դրական հատկանիշը և նրան նյութապաշտ դարձնում :''

Դրական արարք չէ ծառայությունը ուղղել որևէ անհատի: Փաստացի, այն սովորաբար ամբարում է խայտառակություն և ատելություն, քանի որ կարող է դիտարկվել որպես ստրկության մի ձև: Ծառայության նմանատիպ ձևը երբեք չի կարող ուղեկցվել սիրով և գթասրտությամբ: Հակառակը, ծառայությունը միայն Աստծուն, դրականորեն կազմակերպում և կառուցում է մարդու կյանքը և շնորհում պատիվ ու ազատոթյուն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Աստված պատվիրել է արդարություն, բարություն և հարգանք մոտիկ ազգականներին և Նա արգելում է ամեն տեսակի ամոթալի արարքները և անարդարությունը և ճնշումը: Նա խրախուսում է, որպեսզի դուք զգուշանաք:'' (Ղուրան 16:90)

Աստված արգելում է յուրաքանչյուր տեսակի ճնշումը, լինի անհատական, թե հասարակական: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''Հավատացյալներ, կամա մի մսխեք այլոց ունեցվածքը, սակայն փոխադարձ համաձայնությամբ առևտրի մեջ մտեք: Մի սպանեք միմյանց, քանի որ Աստված առավել գթասիրտ է ձեր նկատմամաբ:'' (Ղուրան 4:29)

Աստված ներում է նրանց, ովքեր ճնշում են, երբ նրանք անկեղծորեն ապաշխարհում են Նրան: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եղեք հանդուրժող, պատվիրեք այն, ինչը ճիշտ է և խուսափեք տգիտությունից:'' (Ղուրան 7:199)

 

www.islamland.com

 

 

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Ժամանակակից աշխարհում ''ազատության'' փնտրտուքը շարունակական բնույթ ունի: Ինքնին, տերմինը մեկնաբանել են բազմաթիվ անգամներ, սակայն այն պարզապես նշանակում է ինչ անել , կամ չանել: Մահմեդականի համար, ով հնազանդվել է Աստծուն, այդ փնտրտուքը դժվար խնդիր չէ: Մահմեդականը հավատք է ընծայում, որ Աստված արդեն մեզ տվել է այդ ճշմարիտ ազատությունը: Ամենաբարձրյալն ասաց. ''''Յուրաքանչյուր ազգից մենք բարձրացրել ենք մի մարգարե, ով պատվիրել է.''Երկրպագեք միայն Աստծուն և հեռացեք չարից:'' Նրանց մեջ գոյություն ունեն այնպիսիք, ում Աստված առաջնորդել է և այնպիսիք, ովքեր արժանացել են կործանման: Այսպիսով ճանապարհորդեք աշխարհով մեկ և տեսեք նրանց ավարտը, ովքեր ժխտել են մարգարեներին:'''' (Ղուրան 16:36)

Իրոք, այն հասարակությունը, որը անկանոն ազատություն է առաջարկում, կընկնի քաոսի մեջ: Հարուստները կճնշեն և կշահագործեն աղքատներին: Ճնշումները կլինեն շարունակական և անտանելի: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Մենք արարել ենք ջին և մարդկությունը դժոխքի համար: Նրանք ունեն սրտեր, որոնք չեն ընկալում, նրանք ունեն աչքեր, որոնք չեն տեսնում և նրանք ունեն ականջներ, որոնք չեն լսում: Նման մարդիկ կարծես եղջերավոր անասուն լինենոչ, նրանք առավել մոլորյալ են: Նրանք անխոհեմ են:'' (Ղուրան 7:179)

Մարդկային խնդիրների հիմնական պատճառները, լինեն ընդհանուր ճնշումներ, պատերազմներ, տնտեսական աղետներ, հասարակական կամ քաղաքական խնդիրներ, առաջ են գալիս միայն այլոց ծառայության շնորհիվ: Այն տրվում է ճնշող համակարգերին, որոնք բացառապես շահեկան են հասարակության միայն մի խավի համար: Աստված տեղյակ է, թե ինչն է լավագույնը մեզ համար, իրոք Նա ասել է ճշմարտությունը: Նա, Ամենաբարձրյալն ասաց. ''Ինչպե"ս է կարող Նա, ով արարել է, չճանաչի Իր իսկ արարածներին, երբ Նա հանդիսանում է միակը Իր Իմաստության մեջ և Ամենագիտակիցը:'' (Ղուրան 67:14 )

Մահմեդականների առաջին սերունդը պարզ գիտակցում էին այդ ծառայությունը: Նրանք շրջվել են առ Ալլահը իրենց բոլոր խնդիրներով և նրանց կառավարումը հանդիսանում էր ամենից արդար և ուղիղը: Ժամանակակից մահմեդականների խնդիրների պատճառը Աստծո ծառայության գաղափարի նվազ ընկալումն է: Նրանք հավատք են ընծայում մի մասին և մերժում Գրերի մյուսը: Նրանք իրենց են կարգել քիչ հավատք ունեցող մարդկանց , ովքեր արդար չեն իրենց կրոնի մեջ:Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''Աստված երբեք չի ետ վերցնի շնորհը, որը Նա հանձնել է մարդկանց, մինչ նրանք չփոփոխեն այն, ինչ նրանց սրտում է: Աստված ամենից լսող և ամենին տեղյակն է:'' (Ղուրան 8:53)

Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Թող Աստված ձեզ հեռու պահի ականատես լինելու հինգ բաներից,...'' Նա նշեց. ''Մահմեդականներին կենթարկեն նվաստացումների, որոնք ղեկավարում են իրենց թշնամիները և նրանք կպայքարեն իրենց միջև, երբ հեռանան աստվածային օրենքից:'' ( Սահիհ Աթ-Թարղիբ #764)

 Սա է ժամանակակից Մահմեդական Ումմայի( ժողովրդի) իրավիճակը:

 

 

 

ԻՍԼԱՄԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

Դարերի ընթացքում մարդկությունը փնտրել է արարման պատճառի պատասխանը, յուրաքանչյուր վարկած, ենթադրություն կարծես քողարկում է շատերի մտքերը: Սակայն Ղուրանը վառ կերպով նկարագրում է մեր գոյության պատճառը: Աստված արարել է ամենը, որպեսզի միայն երկրպագեն Իրեն:

ԱՐԱՐՄԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ

Որպես նախաբան, եկեք դիտարկենք Ամենաբարձրյալ Աստծո խոսքերը: Նա ասաց.

''''Ասա ''Նա Ալլահն է, ով Մեկն է: Ալլահը, Հավերժ Ապաստանը: Նա ոչ ծնում է, ոչ էլ ծնվում, ոչ էլ ունի Իրեն համահավասար:'''' (Ղուրան :112)

Եմենից մի պատվիրակություն եկավ Մարգարե Մուհամմեդի(Խ.Ա.Ո.Ն )մոտ և հարցրեց տիեզերքի արարման մասին: Նա ( Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց. ''Աստված միշտ գտնվում էր այնտեղ , իսկ Նրանից առաջ ոչինչ գոյություն չի ունեցել: Այդ ժամանակաընթացքում Նրա գահը գտնվում էր ջրի վրա և այնուհետ Նա արարեց Երկինքները և Երկիրը և պատվիրեց, որ ամենը անցողիկ դառնա:'' (Քիթաբ աս-Սուննա #584)

Ամենաբարձրյալ Ալլահն ասաց. ''Արդյո"ք նրանք, ովքեր մերժել են չեն տեսնել ճշմարտությունը , որ երկինքները և երկիրը միավորվել են և որ Մենք այնուհետ նրանց զատել ենք: Եվ որ Մենք ջրից դուրս ենք բերել ամեն կենդանին: Արդյո"ք նրանք կրկին հավատք չեն ընծայի:'' (Ղուրան 21:30)

Աստված արարել է Երկինքները և Երկիրը, երբ դրանք միատարր միասնություն էին, այնուհետ Աստված բերեց ամենը իր գոյության: Նա պատվիրեց Երկինքները բաժանել և Երկիրը յոթ շերտերի: Նա զատեց Ներքին Երկինքը և Երկիրը օդի արգելագծով: Աստված պարգևում է անձևրը և բուսականությունը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց. ''''Նա հանդիսանում է երկինքների և երկրի Հիմնադիրը և երբ Նա որոշում է որևէ բան, Նա միայն ասում է. ''Եղիր'' և այն լինում է:'''' (Ղուրան 2:117)

Այնուհետ Ալլահը արարեց Ադամին, մարդկության հորը և հրեշտակները, բացառությամբ Իբլիսի, սատանաների հոր, խոնարհվեցին նրան: Նա մերժեց և ժխտեց Աստծո հրամանը և որոշեց շարունակել թշնամության և ատելության պատմությունը Ադամի և նրա սերունդների նկատմամբ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''(Այսպիսով նշեք), երբ ձեր Տերը ասաց հրեշտակներին. ''Իրոք ես պատրաստվում եմ մարդ արարած կերտել կավից: Այսպիսով, երբ Ես ձևավորեմ նրան և շունչ տամ Իմ (արարած) հոգուն, խոնարհվեք նրա առջև:'' Այսպիսով, հրեշտակները խոնարհվեցինբոլորը անխտիր: Բացառությամբ Իբլիսի, նա ամբարտավան էր և դարձավ անհավատ: (Ալլահն) ասաց. ''Օվ Իբլիս, ի"նչն է քեզ խանգարում խոնարհվել նրան, ինչը Ես արարել եմ Իմ ձեռքերով: Արդյո"ք դու (դեռ )ամբարտավան ես, թե (արդեն) գերդաստանի մեջ ես:'' Նա ասաց. ''Ես նրանից բարձր եմ: Դու արարել ես ինձ կրակից իսկ նրան արարել ես կավից:'' (Ալլահն) ասաց. ''Այդ դեպքում դուրս եկ Դրախտից, քանի որ իրոք, դու վտարված ես: Եվ իրոք, Ես անիծում եմ քեզ մինչ Հատուցման Օրը:'' Նա ասաց. ''Իմ Տեր, հետաձգիր իմ ժամանակը մինչ այն Օրը, երբ նրանք հարություն կառնեն:'' (Ալլահն) ասաց. ''Այսպիսով, իրոք, դու պատկանում ես նրանց թվին, ում ժամանակը հետաձգվել է մինչ հայտնի այդ Օրը:'' Իբլիսն ասաց. ''Քո հզորությամբ ես իրոք կմոլորեցնեմ նրանց բոլորին, բացառությամբ նրանց, ովքեր Քո ընտրյալ ծառաներն են:'' (Ալլահն )ասաց. ''Ճշմարտությունը (Իմ խոստումն է) և ճշմարտությունը Ես ասում եմ.- (որ) Ես իրոք, կլցնեմ Դժոխքը քեզանով և նրանց բոլորով, ովքեր հետևում են քեզ:'''' (Ղուրան 38:71-85)

Այնուհետ Ալլահը արարեց Ադամի համար Հավային, այնպես, որ մարդկությունը ի վիճակի լինի վերարտադրվել: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Օվ մարդկություն, երկյուղեք ձեր Տիրոջից, ով արարեց ձեզ մեկ հոգուց և արարեց դրանից զույգեր և սփռեց երկուսից բազմաթիվ տղամարդ և կին: Եվ երկյուղեք Ալլահից, ում միջոցով դուք հարց եք ուղղում մեկը մյուսին և արգանդներին: Իրոք, Ալլահը հավերժ է և Դիտորդ ձեզ:'' (Ղուրան 4:1)

Նրանք ի սկզբանե բնակվել են Ջեննայում (Երկնային Այգում), սակայն Իբլիսը որոշեց նրանց ամեն գնով վտարել: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Այսպիսով Մենք ասում ենք. ''Օվ Ադամ, իրոք, սա թշնամի է քեզ և քո կնոջը: Այնուհետ, թույլ մի տվեք նրան վտարել ձեզ Դրախտից, այնպես, որ դուք չտառապեք: Իրոք, ձեզ խոսք ենք տվել այնտեղ չմնալ անոթի կամ մերկ: Եվ, իրոք այնտեղ դուք չեք լինի պապակ կամ արևի շոգին:'''' (Ղուրան 20:117-9)

Ալլահը պատվիրեց նրանց սնվել, վայելել Ջեննան և արգելեց նրանց համտեսել մեկ ծառից: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''''Եվ Մենք ասացինք. ''Օվ Ադամ, բնակվեք դու և քո կինը, Դրախտում և համտեսեք այնտեղ (դյուրին և) առատությամբ, որտեղից, որ ցանկություն ունեք: Սակայն, մի մոտեցեք այս ծառին, որպեսզի չլինեք մոլորյալներից:'''' (Ղուրան 7:19)

Իր խորամանկության և խաբեության շնորհիվ Իբլիսը ի վիճակի եղավ խաբել Ադամին, մարդկության հորը և նրա կնոջը համտեսել այդ արգելված ծառից: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Իրոք, ձեզ խոստացել ենք այնտեղ չլինել անոթի կամ մերկ: Եվ, իրոք, դուք այնտեղ չեք լինի ծարավ կամ արևի շոգին:'' Այնուհետ, Սատանան շշնջաց նրան, նա ասաց. ''Օվ Ադամ, Ես կարող եմ ուղղորդել ձեզ հավերժության ծառի և ունեցվածքի, որը չի նվազի:'' Եվ Ադամն ու նրա կինը համտեսեցին և նրանց մասնավոր մասերը ակնհայտ դարձան նրանց համար և նրանք սկսեցին քողարկել իրենց Դրախտի տերևներով: Եվ, Ադամը չհնազանդվեց իր Տիրոջը և մոլորվեց: Այնուհետ նրա Տերը ընտրեց նրան և ուղղեց դեպի ապաշխարհություն և ուղղորդություն:'''' (Ղուրան 20:118-122)

Մարգարե Ադամի և նրա կնոջ պատիժը եղավ երկնային Դրախտից երկիր հեռանալը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'''' Մենք ասացինք. ''Հեռացեք այստեղից դուք բոլորդ: Եվ, երբ Ես ուղղորդեցի ձեզ, նրանք ովքեր հետևում են Իմ ուղղորդությանը- չեն երկյուղի, ոչ էլ կտխրեն: Եվ նրանք, ովքեր հավատք չեն ընծայում և ժխտում են Մեր նշաններընրանք կլինեն Կրակի ուղեկցորդները, նրանք կբնակվեն այնտեղ հավերժ:'''' (Ղուրան 2:38-9)

Երբ նրանք իջան Ջեննայից, Իբլիսի թշնամությունը հասավ իր գագաթնակետին: Նա ձեռնամուխ եղավ ոչնչացնելու ամբողջ մարդկությունը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'''' (Ալլահն) ասաց. ''Օվ Իբլիս, ինչու դու նրանց հետ չես, ովքեր խոնարհվում են:'' Նա ասաց. ''Երբեք ես չեմ խոնարհվի մարդ արարածի առջև, ում Դու արարել ես կավից, փոփոխված սև ցեխից:'' (Ալլահն) ասաց.'' Այդ դեպքում հեռացիր այստեղից, քանի որ Ես քեզ վտարել եմ: Եվ, իրոք, Ես անիծում եմ քեզ մինչ Հատուցման Օրը:'' Նա ասաց.'' Իմ Տեր, այդ դեպքում ժամանակ տուր ինձ, մինչ այն Օրը, երբ նրանք հարություն կառնեն:'' (Ալլահն) ասաց. ''Այսպիսով, դու նրանց թվին ես պատկանում, ում ժամանակ է տրվել: Մինչ այն Օրը, որի ժամանակը հայտնի է:'' Իբլիսն ասաց. ''Իմ Տեր, քանի որ Դու ինձ մեղադրում ես, Ես անշուշտ անհնազանդությունը գրավիչ կդարձնեմ նրանց համար երկրի վրա և Ես կշեղեմ նրանց բոլորին, բացառությամբ նրանց, ովքեր հանդիսանում են Քո ընտրյալ ծառաները:'' (Ալլահն) ասաց.'' Այս է վերադարձի ճանապարհը առ Ինձ, որը ճշմարիտ է: Իրոք, դու չունես ոչ մի իշխանություն Իմ ծառաների նկատմամբ , բացառությամբ նրանց, ովքեր դավաճաններից հետևում են քեզ: Եվ իրոք, Ես խոստանում եմ Դժոխքը նրանց բոլորի համար:'''' (Ղուրան 15:32-42)

Ի սկզբանե բոլոր մարդիկ եղել են միացյալ մի ազգ և երկրի վրա տարածվել են բնակվելու և պաշարներ գտնելու նպատակով: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' Մարդկությունը եղել է մեկ կրոնի մինչ իրենց զատումը, այնուհետ Ալլահը ուղարկել է մարգարեներ որպես ավետիս և զգուշացնող և ուղարկել է նրանց հետ Գրեր ճշմարտությամբ, որպեսզի դատեն մարդկանց ըստ իրենց տարբերության: Եվ ոչ ոք չի զատվում Գրերից, բացառությամբ նրանց, ում տրվել է ակնհայտ ապացույցներ, որոնք եկել են նրանց, ելնելով միմյանց նկատմամբ բուռն թշնամանքից: Եվ Ալլահը ուղղորդեց նրանց, ովքեր հավատք են ընծայել ճշմարտությանը, որը կապված է նրանց զատման հետ, Իր թույլտվությամբ: Եվ Ալլահը ուղղորդում է նրանց, ում Նա ուղղորդում է ճշմարիտ ուղղու:'' (Ղուրան 2:213)

Մարդիկ տարածվեցին և բնակություն հաստատեցին տարբեր երկրներում: Յուրաքանչյուր ազգի համար Աստված ուղարկեց մի մարգարե, ով ծառայեց որպես առաջնորդ և զգուշացնող: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''(Մենք ուղարկել ենք) մարգարեներ որպես ավետաբերներ և զգուշացնողներ, այնպես, որ մարգարեներից հետո մարդկությունը որևէ փաստարկ չի ունենա ընդդեմ Ալլահի: Եվ, Ալլահը Բարձրյալ է Հզորությամբ և Իմաստությամբ:'' (Ղուրան 4:165)

Նա, ով հնազանդվում է Մարգարեին և հետևում է Աստծո Ուղերձին մտնում է Երկնային Արգին, իսկ նա, ով չի հնազանդվում և ամբարտավանորեն շրջվում է, մտնում է Դժոխք: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Օվ Ադամի զավակներ, եթե ձեզ մարգարեներ գան ձեր իսկ միջից կապելով իմ տարբերակները, նա, ով երկյուղում է Ալլահից և վերափոխվում, վախ չի ունենա, ոչ էլ կվշտանա: Սակայն նա, ով մերժում է Մեր տարբերակները և ամբարտավան է նրանց նկատմամբ հանդիսանում է Կրակի ուղեկիցը, նա հավերժ բնակություն կհաստատի այնտեղ:'' (Ղուրան 7:35-6)

Մարգարեները իրենց ազգերին հիշեցրեցին Սատանայի թշնամությունը մարդկության նկատմամբ: Նրանք զգուշացրել են նրան Սատանայի նպատակների և ծրագրերի մասին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Օվ, Ադամի զավակներ, թույլ մի տվեք, որ Սատանան գայթակղի ձեզ, ինչպես նա հեռացրեց ձեր ծնողներին Դրախտից, մերկացնելով իրենց հանդերձը , ցուցադրելով իրենց մասնավոր մասերը: Իրոք, նա տեսնում է ձեզ, նա և նրա ազգը, որտեղից որ դուք չեք կարող տեսնել նրանց: Իրոք, Մենք սատանաներին դաշնակիցներ ենք դարձրել նրանց, ովքեր հավատք չեն ընծայել:'' (Ղուրան 7:27-8)

 

 

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Յուրաքանչյուր մարդկային հայտնագործություն ունի իր գոյության նպատակը: Յուրաքանչյուր ''հայտնագործություն'' ծառայում է իր որոշակի նպատակին և ունի իր իսկ դերը: Այս առումով մարդկությունը տարբեր չէ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' ''Այնուհետ, արդյո"ք դուք կարծում եք, որ Մենք զուր ենք արարել ձեզ և որ դուք չեք վերադառնա Ինձ:'' Այսպիսով բարձրյալ է Ալլահը, Գերիշխան, Ճշմարիտ, գոյություն չունի ոչ մի աստվածություն, բացառությամբ Նրա, Փառահեղ Գահի Տիրոջ:'''' (Ղուրան 23:115-6)

Աստված չի արարել հանուն հանգստության և ունայնությանց: Ամբողջ արարումը բերվել է գոյության աստվածային իմաստությամբ: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց. ''Եվ, Մենք չենք արարել երկինքը և երկիրը և խաղը նրանց միջև: Եթե մենք ցանկություն ունենաինք մոլորեցնել, Մենք կարող էինք վերցնել դրանից Մեզ հետեթե իրոք, Մենք գործեինք այդպես:'' (Ղուրան 21:16-7)

Նա արարել է մարդկությունը Իր երկրպագության համար: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''Եվ, Ես արարել եմ ջին և մարդկությունը, որպեսզի երկրպագեն Ինձ: Ես նրանցից ոչինչ չեմ պահանջում, ոչ էլ ցանկություն ունեմ որևէ սնունդի: Իրոք, Մատակարարում է Ալլահը, հզորության հաստատուն տիրակալը:'' (Ղուրան 51:56-8)

Աստված արարել է մարդկությունը և ըստ Իր օրենքի նրանց համար պատրաստել ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի համար: Այսպիսի կյանքը կդառնա հաճելի, ապահով և յուրաքանչյուր անհատ կունենա իր երաշխիքը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եվ ձեր Տերը արարել է ըստ Իր, այլ ոչ նրանց ցանկության և ընտրության: Բարձրյալ է Ալլահը և բարձր ամենից, ինչ նրանք վերագրում են Նրան:'' (Ղուրան 28:68)

Այս է հանդիսանում ամբողջ գոյության արարման նպատակը: Յուրաքանչյուր արարած գոյության է եկել միայն Աստծուն երկրպագելու նպատակով: Մեզ շրջապատող յուրաքանչյուր բան ծառայում է որպես Աստծո մեծության նշան: Իրոք, մենք բոլորս ունենք Աստծո կարիքը, իսկ Նա ոչ ոքի: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Օվ մարդկություն, դուք կարիք ունեք Ալլահի, մինչդեռ Ալլահը զերծ է կարիքից, արժանի Փառաբանության: Եթե Նա ցանկություն ունենա, Նա կարող է դնել ձեր ավարտը և նոր արարում բերել: Ալլահի համար դա դյուրին է:'' (Ղուրան 35:15-7)

Ով ապրում է Աստծո ծառայությամբ ձեռք է բերում իրական երջանկություն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' Իրոք, Գրերի մարդկանցից և բազմաստվածներից նրանք, ովքեր հավատք չեն ընծայում, հավերժ կլինեն Դժոխքի կրակում: Նրանք հանդիսանում են վատագույն արարածները: Իրոք, նրանք, ովքեր հավատք են ընծայում և բարիք գործում, հանդիսանում են լավագույն արարածները: Նրանց պարգևը Ալլահի մոտ կդառնան այգիները որպես մշտական բնակության վայր, որտեղ հոսում են գետերը, որտեղ որ նրանք կբնակվեն հավերժ, Ալլահը գոհ կլինի նրանցից, իսկ նրանք Նրանից: Սա նրանց համար է, ովքեր երկյուղում են իրենց Տիորջից:'' (Ղուրան 98:6-8):

ՄԱՐԴՈՒ ԱՐԱՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ.

Ղուրանը տեղեկացնում է մեզ արարման փուլերը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Մենք իրոք արարել ենք մարդուն լավագույն կերպարանքով: Այնուհետ, Մենք վերադարձրել ենք նրան ցածրագույնից ցածրագույնը: Բացառությամբ նրանց, ովքեր հավատք են ընծայել և բարիք գործել, քանի որ նրանք կունենան անխախտ պարգև: Այսպիսով ի"նչն է պարտադրում ձեզ մերժել Հատուցման Օրը: Արդյո"ք Ալլահը չի հանդիսանում է արդար դատավորը:'' (Ղուրան 95:4-8)

Մեր արարածը չի հանդիսանում էվոլուցիոն մի շղթա: Աստված արարել է մեզ այնպես, ինչպես մենք գոյություն ունենք լավագույն կերպարանքով: Ալլահն արարել է մարդուն հայտնի փուլերով, որի ավարտը հանդիսանում է հավերժ կյանքը Դրախտում, կամ Դժոխքում: Այս փուլերի մասին Ղուրանը խոսում է իր տարբեր տարբերակների մեջ, օրինակ. ''Եվ, իրոք, Մենք արարել ենք մարդուն կաթիլից: Այնուհետ, Մենք տեղադրել ենք նրան, ինչպես սերմի կաթիլ, ամուր մի բնակավայրում: Այնուհետ, Մենք դարձրել ենք սերմի կաթիլը կպչուն մի գունդ և Մենք դարձրել ենք գունդը ելունդ, (մարմին) և Մենք դարձրել ենք ելունդը ոսկորներ և Մենք պատել ենք ոսկորները մսով, այնուհետ Մնեք զարգացրել ենք նրան մեկ այլ արարածի: Այսպիսով, օրհնյալ է Ալլահը, արարիչներից լավագույնը: Այնուհետ, իրոք, դրանից հետո դուք պետք է մահկանացու կնքեք: Այնուհետ, իրոք դուք, հարություն կառնեք Հարության Օրը:'' (Ղուրան 23:12-6)

Այս փուլերը հետևյալն են.

Ա .Ալլահը մեզ արարել է ոչնչից: Մարդուն արարել է բացարձակ ոչնչից: Այս հանդիսանում է Աստծո հնարավորության և հզորության օրինակը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Արդյո"ք մարդը չի ունեցել այնպիսի մի ժամանակահատված, երբ նա ոչինչ էր, որը նույնիսկ չեն նշել: Իրոք, Մենք արարել ենք մարդուն սերմի կաթիլի խառնուրդից, որպեսզի Մենք փորձենք նրան և Մենք տվել ենք նրան լսողություն և տեսողություն: Իրոք, Մենք ուղղորդել ենք նրան մի ուղղու, լինի նա երախտապարտ, թե ոչ: Իրոք, Մենք պատրաստել ենք անհավատների համար շղթաներ և երկաթյա կապանքները և հուր:'' (Ղուրան 76:1-4)

Բ. Եվ մոր արգանդը: Այս փուլում Ալլահը ձևավորում է սաղմը, որից հետո նա աճում և դառնում է իր իսկ կերպարանքով: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նա արարել է ձեզ ձեր մայրերի արգանդում, արարած արարածի ետևից, երեք խավարի ընթացքում: Այդ հանդիսանում է Ալլահը, ձեր Տերը, Նրան է պատկանում գերիշխանությունը: Գոյություն չունի ոչ մի աստվածություն, բացառությամբ Նրա, այսպիսով, ինչպես եք դուք կարող մոլորվել:'' (Ղուրան 39:6)

ԱՇԽԱՐՀԻԿ ԿՅԱՆՔԸ

Կյանքը ինքնին հանդիսանում է փորձություն և մարտահրավեր: Աստված օրհնել է մարդկությունը այն ամենով, ինչ անհրաժեշտ է մարդկային ընդունակությունների համար, որպեսզի նրանք գիտակցեն բարիքը և չարիքը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''Եվ Աստված հանել է ձեզ ձեր մայրերի արգանդից, մինչդեռ դուք ոչինչ չգիտեք և Նա տվել է ձեզ լսողություն և տեսողություն և բանականություն, որպեսզի միգուցե դուք երախտապարտ լինեք:'' (Ղուրան 16:78)

Ալլահը մարդուն արարել է լավագույն կերպարանքով և մեր մարմնի յուրաքանչյուր մասնիկ կարելի է օգտագործել բարիք տարածելու համար: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց. ''Արդյո"ք դուք չեք տեսնում, որ Ալլահը ձեզ է ենթարկել ամենը, ինչ գտնվում է երկինքներում և երկրի վրա և առատորեն շնորհել է ձեզ Իր շնորհները, ակնհայտ և թաքնված: Բացառություն է մարդկանցից նա, ով վիճում է Ալլահի մասին առանց գիտության կամ ուղղորդության, կամ Նրա Գրքի հայտնության:'' (Ղուրան 31:20)

Քանի որ Աստված արարել է մարդկությունը, որպեսզի նրանք երկրպագենք միայն նրան, Նրա գթասրտության շնորհիվ Նա ուղարկել է մարգարեներ և տվել աստվածային իմաստություն այդ իսկ հայտնված գրքերի միջոցով: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եվ, Մենք ուղարկել ենք մարգարեներ ինչպես ավետաբերներ և ուսուցիչներ: Այսպիսով նա, ով հավատք է ընծայում և բարեփոխում, չի երկյուղում, կամ կվշտանում:'' (Ղուրան 6:48)

Աստված արարել է ամենը և ենթարկել մարդկությանը որպեսզի կյանքը դյուրին դառնա: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' Այդ Նա է, ով հարմարեցրել է երկիրը ձեզ համար, այսպիսով քայլեք լանջերով և սնվեք Նրա բարիքներից և Նրան է պատկանում հարությունը:'' (Ղուրան 67:15 )

ՀԱՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՂՈՒՐԱՆԻ ՄԵՋ

Անկասկած, մահից հետո հարության խնդիրը այն է, ինչ երկյուղ է ներշնչել մեծամասնությանը: Այս երկյուղը նորություն չէ, փաստորեն, այն մի բան է, որը դարեր շարունակ կիսել են բոլոր ազգերը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Նրանք, ովքեր հավատք չեն ընծայել, հայտնել են, որ երբեք հարություն չեն առնի: Ասա. '' Այո, Տիրոջ անունով, դուք հարություն կառնեք, այնուհետ ձեզ անշուշտ կտեղեկացնեն ձեր արարքների մասին: Եվ այդ դյուրին է Ալլահի համար:'''' (Ղուրան 64:7)

Նրանց ապացույցները, ովքեր մերժում են Աստծո գոյությունը, բավական թույլ են և անբանական: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''Եվ, երբ Մեր տարբերակները ընթերցում են նրանց որպես ակնհայտ վկայություններ, նրանց փաստարկները դառնում են հետևյալը. ''Ետ (բերեք) մեր նախահայրերին, եթե դուք ճիշտ եք:'''' (Ղուրան 45:25)

Հարության մերժումը իրոք բացում է Սատանային դարպասը, որը կարող է հաղթահարել անհատին: Ղուրանի բազմաթիվ տարբերակների մեջ Աստված խրախուսում է մարդուն մտորել, կիրառել իր բանականությունը և ուսումնասիրել շրջապատող ամեն ինչ: Եվ իրենց սրտերում այս ամենը հանդիսանում է Աստծո գոյության ապացույց: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'''' Եվ անհավատները ասացին. ''Երբ ես կնքեմ իմ մահկանացուն, արդյո"ք ես հարություն կառնեմ:'' Արդյո"ք մարդը չի հիշում, որ Մենք արարել ենք նրան մինչ այդ , մինչդեռ նա ոչինչ էր:'''' (Ղուրան 19:66-7)

Պարզ ասած, նա, ով հնարավորություն ունի ձևավորելու և ոչնչից որևէ բան արարելու, կարող է վերարտադրել այն: Աստված իրոք, ի վիճակի է մեզ կյանքի վերադարձնել ոչնչից ձևավորելուց հետո: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եվ, այդ Նա է, ով սկսել է արարումը, այնուհետ Նա կրկնում է այն և դա դյուրին է Նրա համար: Նրան է պատկանում բարձրագույն ածականը երկինքներում և երկրի վրա: Եվ Նա Բարձրյալ է Հզորությամբ, Իմաստությամբ:'' (Ղուրան 30:27)

 

 

ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Ղուրանի տարբերակները պետք է բավարար լինեն, որպեսզի համոզեն Իսլամի ճշմարտացիությանը և Աստծո գոյությանը: Նմանապես, առողջ բանականությունը մեծ դեր է խաղում անհատի եզրահանգումներին: Ըստ այդմ Ամենաբարձրյալ Աստվածը հիշեցնում է մեզ արարման սկիզբը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Արդյո"ք անհատը չի պատկերացնում, որ Մենք արարել ենք նրան լոկ սերմնահեղուկից, այնուհետ նա դառնում է ակնհայտ հակառակորդ: Եվ նա մեզ ներկայացնում է մի օրինակ և մոռանում իր իսկ արարումը: Նա ասաց. ''Ո"վ կարող է կյանք պարգևել ոսկորներին, երբ դրանք մասնատված են:'' Ասա. ''Նա, ով արարել է առաջին անգամ , կյանք կտա նրանց և Նա տեղյակ է բոլոր արարածներից:'''' (Ղուրան 36:77-9 )

Հետևյալ հատվածների մեջ մենք կընդգծենք այն կետերը, որոնք նշում են Աստծո գոյությունը.

Ա. Խորհեք արարման փուլերի մասին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Արդյո"ք մարդը կարծում է, որ նրան կարհամարհեն: Արդյո"ք նա չէր հանդիսանում արտանետվող մի սերմ: Այնուհետ կպչուն մի գունդ , որին (Ալլահը) տվեց իր (ձևը) և չափսը և դարձրեց երկու սեռ, արական և իգական: Արդյո"ք այդ (Արարիչը) չի կարող կյանք պարգևել հանգուցյալին:'' (Ղուրան 75:36-40)

Բ. Խորհեք մեզ շրջապատող Երկրի մասին: Երկիրը տալիս է պտուղներ և բանջարեղեն, հաջորդելով ենթադրյալ ամայությանը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նրա նշաններից է երկրի հանգստությունը, սակայն երբ Մենք անձրև ենք ուղարկում, այն երերում և ծաղկում է:Իրոք, Նա, ով կյանք է պարգևում հանդիսանում է անկենդանին կյանք պարգևող: Իրոք, Նա իրազեկ է ամենին:'' (Ղուրան 41:39)

Գ.Խորհեք շրջապատող աշխարհի մասին, որը առավել հզոր է, քան մարդու արարումը: Եթե սա չի խափանում Աստծո հզորությունը, ապա վերարտադրությունը հանդիսանում է մի պարզ փորձություն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Արդյո"ք նրանք չեն տեսնում, որ Ալլահը, ով արարեց երկինքները և երկիրը չի ձախողել իրենց արարումը և ի վիճակի է կյանք պարգևել անկենդանին: Այո, իրոք Նա իրազեկ է ամենին:'' (Ղուրան 46:33)

Դ. Խորհեք քնի մասին, քանի որ այն հանդիսանում է փոքրիկ մահ: Երբ մենք արթնանում ենք, այն նմանվում է վերակենդանացմանը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Մահվան ընթացքում Ալլահը վերցնում է իրենց հոգիները և նրանք, ովքեր չեն մահանում, (Նա վերցնում է) իրենց քնի ընթացքում: Այնուհետ Նա պահում է նրանց, ում համար Նա մահ է որոշել և բաց թողնում մյուսներին որոշակի ժամանակահատված: Իրոք, այդ նշան է այն մարդկանց համար, ովքեր խորհում են:'' (Ղուրան 39:42)

 

 

ԱՆԴՐՇԻՐԻՄՅԱՆ ԿՅԱՆՔԸ

Ամենաբարձրյալ Աստվածը պարզաբանել է, որ Նա հարություն կտա բոլոր արարածներին, սկսած Մարգարե Ադամից, մինչ վերջին մարդ արարածը: Նա ուղղակի կասի ''եղիր'' և այն կլինի: Առավել պարզ օրինակ կլինի, մեկ կոճակի հպումով ամբողջ քաղաքի լույսի միացումը: Նման կերպ Աստծո հրամանը կվերադարձնի ամբողջ արարումը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ձեր արարումը և ձեր հարությունը կլինի մեկ հոգի: Իրոք, Ալլահը ամենատես և ամենըլսող է:'' (Ղուրան 31:28)

Սա կյանք է մահից հետո: Այն ուղղակի անցողիկ մի փուլ է աշխարհիկ և հանդերձյալ կյանքի միջև: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եվ փողը կհնչի և ամենը ինչ գտնվում է երկինքներում և երկրի վրա, անշունչ կընկնեն, բացառությամբ նրա, ում ցանկանում է Ալլահը: Այնուհետ այն կրկին կհնչի և անմիջապես նրանք ոտքի կկանգնեն, դիտելով:'' (Ղուրան 39:68 )

Շիրիմի մեջ նրանք կմնան մշտական երանության կամ մշտական տանջանքի վիճակում: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Առավոտից երեկո նրանք ենթարկվում են Կրակին: Եվ այն Օրը, երբ կհասնի Ժամը, նրանց կասեն. ''Թող Փարավոնի ժողովուրդը ընդունի դաժան պատիժը:'''' (Ղուրան 40:46)

Դրանից հետո կհնչի փողը, որից հետո էլ կհաստատվի Վերջին Ժամը և բոլոր արարածները կհայտնվեն իրենց շիրիմներից: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Օվ մարդկություն, երկյուղեք ձեր Տիրոջից: Իրոք, վերջին Ժամի ցնցումը սարսափելի է:Այդ Օրը դուք կտեսնեք կերակրող մորը, ով հեռանում է իր զավակից և յուրաքանչյուր հղի կին վիժում է իր հղիությունը և դուք կտեսնեք մարդիկ, ովքեր արբած են, սակայն նրանք այդպիսին չեն, իսկ Ալլահի պատիժը դաժան է:'' (Ղուրան 22:1-2)

Երբ հնչի փողը, մեզ հայտնի կյանքի բնական հավասարակշռությունը, քաոս կդառնա: Ամենաբարձրյալ Աստվածն նկարագրում է այն ասելով. ''Երբ արևը ծածկվում է և երբ աստղերը կորցնում են իրենց լույսը և երբ լեռները շարժվում են, երբ տաս ամսական հղի ուղտերը մնում են անփոփոխ և երբ բոլոր գազանները ժողովվում են միասին և երբ ծովերը բռնկվում են կրակով, երբ հոգիները զատվում են երկու տարբեր դասակարգերի և երբ իգական սեռի նորածնին կենդանի թաղում են և հարցնում, թե որ մեղքի համար, երբ մարդու արարքների գրառումը բացվում է, երբ երկինքը կորցնում է իր քողը և երբ Դժոխքը այրվում է, երբ Դրախտը մոտենում է, այնուհետ յուրաքանչյուր հոգի գիտակցում է, թե ինչ է գործել:'' (Ղուրան 81:1-14)

ԴԱՏԱՍՏԱՆ

Հարության Օրը, Աստծո յուրաքանչյուր արարած ոտքի կկանգնի սպասելով իր դատաստանին: Այդ օրը տեղի չի ունենա ոչ մի անարդարություն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Հարության Օրը Մենք կկառուցենք արդարության կշեռք, այնպես, որ չսխալվեն ոչ մի հոգու առջև: Կպարգևատրվի մանանեխի չափով անգամ արարքները: Մենք բավարար ենք հատուցման մեջ:'' (Ղուրան 21:47)

Յուրաքանչյուր ազգի կդատեն ըստ թույլատրելի և անթույլատրելի օրենքների: Հավատացյալին կպարգևատրեն, իսկ անհնազանդին կպատժեն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Անշուշտ կգա Օրը, երբ Մենք կժողովենք յուրաքանչյուր ժողովրդի իր ղեկավարի հետ: Այնուհետ, նրանք, ովքեր կվերցնեն իրենց արձանագրությունը իրենց աջ ձեռքով, կընթերցեն հաճույքով և նրանց հետ չեն սխալվի, սակայն նա, ով կուրացել է այս կյանքում, կկուրանա հաջորդ կյանքում և դեռ հեռու է ճշմարտության ուղղուց:'' (Ղուրան 17:71-2)

Այնուհետ, արարածներից յուրաքանչյուրը կունենա իր վերականգնված իրավունքը, եթե կյանքում նրանց ճնշել են: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Արդյո"ք դուք տեղյակ եք, թե ով է սնանկը:'' Ուղերկցորդները ասացին. ''Սնանկը նա է, ով չունի գումար և գործեր:'' Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Իրոք, Ումմայի սնանկը նա է, ով Հարության Օրը գալիս է մեծ քանակությամբ արարքներով. Աղոթքով, պահքով, բարեգործությամբ, սակայն այն պատճառով, որ անիծել է այս կամ այն անհատին, վնասել է այս կամ այն անհատին, յուրաքանչյուրը կվերցնի նրա բարի արարքներից, քանի դեռ չի մնացել առանց բարի արարքների, այնուհետ նա վերցնում է այլ մարդկանց մեղքերը, մինչ արժանանում է Դժոխքի:'' (Թիրմիզի #2418)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Ձեզ կպարտադրեն վերադարձնել իրավունքները իրենց հարգարժան տերերին, նույնիսկ կենդանիներին կվերաբերվեն արդար կերպով, ինչպես եղջերավոր մի կենդանի հարվածել է մյուսին, Աստված նրան կվերաբերվի արդար կերպով:'' (Մուսլիմ #2582 )

Այնուհետ, մարդկանց կդասակարգեն երկու խմբերի, մեկ խումբը կարժանանա երկնքին, իսկ հաջորդը Դժոխքի: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եվ այն Օրը, երբ կհայտնվի Ժամը, այդ Օրը նրանց կզատեն: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հավատք են ընծայել և բարի արարքներ գործել, կլինեն այգում, (Դրախտում), երջանիկ: Սակայն ինչ վերաբերում է նրանց, ովքեր հավատք չեն ընծայում և մերժում են Մեր տարբերակները և հանդիպում են Հաջորդ կյանքին, նրանց կպատժեն:'' (Ղուրան 30:14-6)

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔԸ.

Հավատացյալներին, ովքեր հավատք են ընծայել մարգարեների և առաքյալների ուղերձին և հնազանդվել են Աստծուն, կօրհնվեն Երկնային Այգով: Այնտեղ առկա են այնպիսի բաներ, որոնք մեր աչքը դեռ չի տեսել, ականջը չի լսել և միտքը չի պատկերացրել: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Այնտեղ նրանց համար առկա է ամենը, ինչ ցանկանում են, երբ հավերժ բնակություն են հաստատում այնտեղ: Խնդրեք ձեր Տիրոջը և նա կպատասխանի:'' (Ղուրան 25:16)

Հավատացյալները կվայելեն ամենը և կիրականացնեն իրենց ցանկությունները, նրանք չեն հանդիպի որևէ դժվարության կամ որևէ բանի, ինչը կարող է կործանել իրենց: Նրանք չեն հոգա իրենց բնական կարիքները , իսկ այն ինչ նրանք սպառում են դուրս կգա որպես քաղցրավենիք և մշկաբույր կտարածի: Ոչ ոք չի զգա որևէ ցավ կամ տկարություն: Այս է հաղորդում մարգարեն:

Ինչ վերաբերում է անհավատներին, ովքեր մերժում են Մարգարեներին, նրանք հավերժ կբնակվեն Դժոխքում: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հավատք չեն ընծայել կլինեն Դժոխքի Կրակում: Նրանց համար չեն որոշել մահ, որպեսզի նրանք կնքեն մահկանացուն, ոչ էլ թեթև տանջանք: Արդյոք մենք հատուցելու ենք յուրաքանչյուր երախտամոռի: Եվ նրանք կբղավեն այնտեղ . ''Մեր Տեր, հեռացրու մեզ, մենք բարիք կգործենք- այլ, ինչ մենք սովորություն ունեինք անել:'' Սակայն արդյո'ք մենք չենք շնորհել բավարար կյանք, որպեսզի նա, ով այնտեղ է հիշի և զգուշացնող է եկել ձեզ: Այսպիսով ճաշակեք պատիժը:'''' (Ղուրան 35:36-7)

Նրանք կճաշակեն հավերժ, անվերջանալի մի պատիժ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Իրոք, նրանք, ովքեր հավատք չեն ընծայում Մեր տարբերակներինՄենք կուղարկենք դեպի Դժոխքի Կրակը: Յուրաքանչյուր անգամ, երբ նրանց մաշկը տապակվի, Մենք կփոխարինենք այն այլ շերտով, այնպես, որ նրանք համտեսեն պատիժը: Իրոք, Ալլահը Բարձրյալ է Հզորությամբ և Իմաստությամբ:'' (Ղուրան 4:56)

Սա հանդիսանում է ճշմարիտ հավերժ կյանքի սկիզբը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.'' Երբ երկնքի մարդիկ մտնում են այնտեղ և դժոխքի մարդիկ այնտեղ, պատասխանատուն կոչում է. ''Ով Երկնքի Մարդիկ, դուք ցմահ բնակություն կհաստատեք այնտեղ և օվ Դժոխքի մարդիկ, դուք ցմահ բնակություն կհաստատեք այնտեղ:'''' (Բուխարի #4730)

Անկասկած, բանական մարդը իրեն նախապատրաստում է այդ Օրվան: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Իրոք, Ալլահը երբեք անարդար չէ մարդկանց նկատմամբ, այդ մարդիկ են անարդար իրենց իսկ նկատմամբ:'' (Ղուրան 10:44)

ԱՍՏԾՈ ԿԱՐԻՔԸ ԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ.

Մարդկությունը կարիք ունի այն աստծո, ում նա երկրպագում է: Երկրպագությունը լրացնում է մարմնի հոգևոր կարիքը, այնպես ինչպես սնունդը լրացնում է մարմնի ֆիզիկական կարիքը: Առանց այս աստվածային օրենքի համակարգի, կգերիշխի ''ջունգլիների օրենքը'' և մարդիկ կսկսեն ապրել կատարյալ քաոսի մեջ: Ուժեղը կգերիշխի և պիտանին կգոյատևի: Ճնշումը և մոլորությունը կդառնա հասարակության նորմ:

Անշուշտ, մեր մարդկային մտածելակերպը Աստված նախատեսել է, որպեսզի մարդիկ ընդունեն Աստծո ներկայության հասկացությունը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Այսպիսով ուղղորդեք ձեր դեմքը դեպի կրոնը, հակվելով ճշմարտությանը: Կառչեք Ալլահի ֆիթնային, ըստ որի Նա արարել է բոլոր մարդկանց: Ոչ մի փոփոխություն չի լինի Ալլահի արարածներին: Այդ է ճշմարիտ կրոնը, սակայն մարդկանց մեծամասնությունը չեն գիտակցում:'' (Ղուրան 30:30)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Յուրաքանչյուր երեխա ծնվում է Ֆիթրայով, անբիծ մարդկային բնույթով, նրա ծնողներն են (հայրը կամ մայրը) նրան դարձնում Հրեա, Քրիստոնյա կամ Մայջան:'' (Բուխարի #1358)

Նույնիսկ, երբ այս ֆիթնան խախտվում է, մենք կարող ենք գտնել անհատներ, ովքեր փնտրում են բարձրագույն իշխանություն, որը կարող են շնորհել իրենց ցանկությունները, որը կարող է օգնել նրանց , երբ նրանք կարիքի մեջ են: Այսպես վարվեցին նախկին ազգերը, ովքեր այլ Աստվածներ ընդունեցին ինչպես իրենց երկրպագության կենտրոն: Անկախ իրենց արարքների, մարդու ներքին ձգտումը շրջվել դեպի երկինքները , գտնելու իրենց աղոթքների պատասխանները հանդիսանում է (Ֆիթրահ) մարդու ներքին բնույթի նշան: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''Եվ երբ դժբախտությունը հասնում է մարդկանց, նրանք կոչում են իրենց Տիրոջը, ապաշխարհելով Նրան: Այնուհետ, երբ Նա թույլատրում է ճաշակել Իր գթասրտությունը, անմիջապես նրանցից ոմանք իրենց Տիրոջ հետ զուգակցում են այլ աստվածներ:'' (Ղուրան 30:33)

Նաև, երբ անհատը գտնվում է դժվարության , կամ դժբախտության մեջ, դուրս է հանում իր կեղծ երկրպագությունը և առաջ է գալիս միայն Աստծուն երկրպագելու իրական ցանկությունը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եվ երբ դժվարությունը հասնում է մարդուն, նա կոչում է Մեզ, անկախ իր պառկած, նստած կամ կանգնած վիճակի, սակայն, երբ Մենք հեռացնում ենք նրանից իր դժբախտությունը, նա շարունակում է անհնազանդությունը, կարծես նա երբեք չի կոչել Մեզ, որպեսզի հեռացնենք դժբախտությունը, որը հասել է նրան: Ուստի, հաճելի է դառնում կեղեքիչներին, այն ինչ նրանք գործել են:'' (Ղուրան 10:12)

Կրկին անգամ ի հայտ է գալիս այս բնածին բնույթը, երբ անհատը գտնում է , որ գոյություն չունի մեկ այլ այլընտրանք, նրա ներքինը համոզում է դիմել Աստծուն և շրջվել դեպի Նա: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Նա, է, ով ի վիճակի է ճանապարհորդել երկրի և ծովի վրա, մինչդեռ դուք գտնվում եք նավերի վրա և նավարկում եք բարի քամով և ուրախ եք այնտեղ, գալիս է փոթորկոտ քամին և ալիքները փոթորկում են ամենուր և նրանք ենթադրում են, որ նրանք շրջապատված են, խնդրելով Ալլահին, անկեղծորեն Նրան, կրոնի մեջ. ''Եթե Դու փրկես մեզ սրանից, մենք անշուշտ երախտապարտ կլինենք:'''' (Ղուրան 10:22)

Նախորդ ազգերը աստվածացնում էին քարը և Աստծո փոխերն երկրպագում: Պատճառը կայանում էր հոգևոր դառնալու ձգտման մեջ: Ուստի, երբ չէր ներկայացվում աստվածային կրոնը, մարդկությունը շրջվում էր իրեն շրջապատող որևէ բանի: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Իրոք, նրանք, բազմաստվածները, ովքեր կոչ են անում որևէ այլ բանի բացի Ալլահից, ձեզ պես ծառաներ են: Այսպիսով, կոչեք նրանց և թող պատասխանեն ձեզ, եթե դուք ճշմարիտ եք:'' (Ղուրան 7:194)

Հետաքրքիր է, որ բանական միտքը ժխտում է այն կուռքերը, որոնց երկրպագում են: Բավական հետաքրքրական է տեսնել կրթված մարդկանց, ովքեր երկրպագում են անիմաստ բաները: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նրանք տեղյակ են, թե ինչ է կատարվում աշխարհիկ կյանքում, սակայն նրանք անտեղյակ են Հանդերձյալ կյանքին:'' (Ղուրան 30:7)

Այս մեզ մոտեցնում է Աստծո Եզակիության հավատքին: Նմանատիպ հավատքը սահմանվում է, որպեսզի պաշտպանի անհատին և ներկայացնի կյանքը:

 

 

ԱՍՏԾՈ ԵԶԱԿԻՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ.

Յուրաքանչյուր նավ կարող է շրջապտույտի մեջ գտնվել, եթե առկա է առավել քան մեկ նավապետ, ովքեր երկուսն էլ միաժամանակ ղեկավարում են: Նմանապես, կազմակերպությունը երկու ղեկավարներով հանդերձ կդառնա քաոս: Եթե այս համապատասխանեցնենք աշխարհիկ չափանիշներին, ապա երկինքները և երկիրը չեն կարող ունենալ առավել քան մեկ Աստված, քանի որ կընկնեն քաոսի մեջ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եթե երկինքներում և երկրի վրա գոյություն ունենային աստվածներ, բացի Ալլահից, նրանք երկուսն էլ կկործանվեին: Այնքան բարձրյալ է Ալլահը, Գահի Տերը, վերը նշվածից:'' (Ղուրան 21:22)

Հասակակիցների և համահավասարների մեջ բավական տարածված է մրցակցությունը , մեծ հեղինակություն շահելու համար: Նմանատիպ մրցակցությունը կարող է վնասել գործին և ամբողջովին կործանել այն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ալլահի չունի որդի, ոչ էլ որևէ աստվածություն : Եթե այդպես լիներ, յուրաքանչյուր աստվածություն կարող էր վերացնել այն, ինչ արարել էր և ոմանք էլ կարող էին ձգտել հաղթահարել մյուսներին: Բարձրյալ է Ալլահը ամենից, ինչ նրանք վերագրում են Նրան:'' (Ղուրան 23:91)

Սա առավել ակնհայտ է թագավորների և նրանց թագավորությունների միջև, որտեղ յուրաքանչյուրը փորձում է կործանել մյուսին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Ասա, (օվ Մուհամմեդ) ''Եթե Նրա հետ առկա լինեին այլ աստվածներ, ինչպես նրանք ասում են, նրանցից յուրաքանչյուրը կարող էր ձգտել Գահի Տիրակալ լինելու ուղղուն:'''' (Ղուրան 17:42)

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ԻՍԼԱՄԻ

Իսլամը հանդիսանում է բոլոր Մարգարեների և առաքյալների կրոնը: Այն ուղղակի նշանակում է, որ անհատը իրեն ենթարկում է Աստծո կամքին: Այն նաև ենթադրում է, որ ոչ ոք չպետք է գործընկեր վերագրի Նրան: Աստծո ծառայությունը հանդիսանում է մարդ արարածի մեծագույն փորձը, որը նա կարող է լրացնել: Որքան շատ լինի այդ ծառայությունը, այնքան շատ անհատը կզգա իր ազատությունը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եվ, Մեր խոսքը արդեն նախորդում էր Մեր ծառաներին, մարգարեներին, որ իրոք, նրանք կլինեն հաղթողների շարքում: Եվ, իրոք, Մեր զինվորները կլինեն նրանք, ովքեր հաղթահարում են:'' (Ղուրան 37:171-3)

Աստծո ծառայությունը հանդիսանում է այն միակ օրենքը, որը բոլոր Մարգարեները հաղորդել են իրենց ժողովրդին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. '' Նա պատվիրել է ձեզ կրոնի մեջ այն, ինչ Նա պատվիրել է Նոյին և ինչ Մենք հայտնել ենք քեզ, օվ Մուհամմեդ և ինչ Մենք պատվիրել ենք Աբրահամին և Մովսեսին և Հիսուսին, որպեսզի հաստատենք կրոնը, այլ ոչ թե զատենք: Նրանց, ովքեր Ալլահին վերագրում են գործընկեր, դժվար է ուղղորդել: Ալլահը ընտրում է Իր համար նրան, ում Նա է ցանկանում և ուղղորդում է դեպի Իրեն նրան, ով շրջվում է դեպի Նա:'' (Ղուրան 42:13)

Ելնելով մարդկանց կյանքում այս հասկացության կարևորությունից, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) 13 տարի շարունակ հաստատվեց Մեքքայում և քարոզեց նրանց միայն Աստծո ծառայության կարևորությունը: Նա փորձում էր ուղղել այլ հավատքները , որոնք պատել էին նրա ժողովրդին: Նա ասաց. ''''Օվ մարդիկ ասեք ''Գոյություն չունի ոչ մի աստված երկրպագության արժանի, բացառությամբ Ալլահի '' և դուք հաջողակ կլինեք :'''' (Մաջմա #6/25)

Աստծո ծառայությունը հանդիսանում է աստվածային կրոնի միակ հիմնաքարը, առանց որի երկրպագության բոլոր գործողությունները և արարքները կարող են համարվել պարզ արարքներ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց Մարգարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն). ''''Եվ ձեզ և ձեր նախորդներին հայտնվել է, որ, եթե դուք որևէ բան վերագրեք Ալլահին, ձեր գործը անշուշտ անարժան կլինի և դուք անշուշտ կլինեք պարտվողներից:'' Ուստի, երկրպագեք միայն Ալլահին և եղեք երախտապարտներից:'''' (Ղուրան 39:65-6)

Սա հանդիսանում է Մարգարեի և նրա ուղեկցորդների մեթոդաբանությունը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր Ուղեկցորդներին ուղարկում էր տարածելու Իսլամ և մարդկանց կրթելու և ուսուցանելու իրենց իրավունքները: Իր ուղեկցորդներից մեկին, Մուադին Յեմեն ուղարկելով ասաց. ''Դու անշուշտ պետք է մոտենաս Գրքի Մարդկանց, երբ դու մոտենաս նրանց կոչիր միայն Աստծո հավատքին և որ Մուհամմեդը հանդիսանում է Նրա մարգարեն: Եթե նրանք հնազանդվեն այս խնդրում, տեղեկացրու նրանց, որ Ալլահը պարտադրել է հինգ անգամյա աղոթք, եթե նրանք հնազանդվեն, տեղեկացրու պարտադիր բարեգարծության մասին, ըստ որի պետք է վերցնեն ունևորներից և վերադարձնեն իրենց աղքատներին: Մի վերցրու նրանց ունեցվածքի առավել արժեքավորը որպես բարեգործություն և երկյուղի նրա խնդրանքից, ով ճնշված է, քանի որ գոյություն չունի որևէ անջրպետ Աստծո և դրա միջև:'' (Մուսլիմ #19)

Աստված ցանկություն ունի ազատել է մեզ արարածների ծառայությունից որպեսզի մարդիկ ծառայեն միայն Իրեն: Մեր ցանկությունները պետք է համապատասխան լինեն Աստծո պատվիրաններին: Այս դեպքում մարդիկ կարող են ապրել խաղաղ և ներդաշնակ մի գոյություն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Օվ դուք, ովքեր հավատք եք ընծայել, երկյուղեք Ալլահից և եղեք նրանց հետ, ովքեր ճշմարտացի են:'' (Ղուրան 9:119)

Անհատը նաև պետք է բարի լինի իր հասարակության նկատմամբ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.''Արդյո"ք ես պետք է տեղեկացնեմ ձեզ հավատացյալների մասին: Մահմեդականը նա է, ում մյուսները վստահում են իրենց ունեցվածքը և կյանքը: Մահմեդականը նա է, ով պարգևում է ապահովություն, իսկ Մուջահիդը նա է, ով ձգտում է երկրպագել Աստծուն , իսկ ճշմարիտ Մուջեհիրը նա է, ով զերծ է մնում մեղքից:'' (Սիլսիլահ #549)

Աստծո ծառայությունը թելադրում է զերծ մնալ անձնական ցանկություններից և հետաքրքրություններից, որոնք հակասում են Աստծո ուսմունքին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Օվ դուք, ովքեր հավատք եք ընծայել, թող ոչ մի անհատ չծաղրի մյուսին, միգուցե նրանք առավել լավն են ,քան իրենք, ոչ էլ թող որևէ կին ծաղրի մեկ այլ կնոջ, միգուցե նրանք առավել լավն են, քան իրենք: Եվ մի վիրավորեք միմյանց և մի կոչեք վիրավորական ածական անուններով: Խղճուկ է անհնազանդների անունը հավատքից հետո: Եվ նա, ով չի ապաշխարհում հանդիսանում է մոլորյալներից: Ով դուք, ովքեր հավատք եք ընծայել, խուսափեք բացասական ենթադրություններից: Իրոք, որոշ ենթադրություններ մեղք են համարվում: Եվ մի լրտեսեք կամ զրպարտեք միմյանց: Արդյո"ք ձեզանից որևէ մեկը ցանկություն ունի համտեսել իր հանգուցյալ եղբոր մարմինը: Դուք կնողկաք: Եվ երկյուղեք Ալլահից, իրոք Ալլահը ընդունում է ապաշխարհությունը և Գթասիրտ է:'' (Ղուրան 49:11-2)

Ընդհանուր առմամբ Աստծո ծառայությունը բարելավում է համայնքը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Երկրպագեք Ալլահին և ոչինչ մի զուգակցեք Նրա հետ և բարի վերաբերվեք ծնողներին և ազգականներին, որբերին, կարիքավորներին, դրկիցներին, հեռավոր դրկիցներին, ճանապարհի ընկերներին, ճանապարհորդներին և նրանց, ովքեր գտնվում են ձեր հսկողության տակ: Իրոք, Ալլահը չի սիրում նրանց, ովքեր ամբարտավան և ինքնավստահ են:'' (Ղուրան 4:36)

Նաև այն բարելավում է շրջակա միջավայրը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եվ մի վնասեք երկիրը վերակառուցումից հետո: Եվ կոչեք Նրան երկյուղով և խրախուսմամբ: Իրոք, Ալլահի գթասրտությունը նրանց հետ է, ովքեր բարիք են գործում:'' (Ղուրան 7:56)

Այն նաև խրախուսում է քաղաքական իրավիճակը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ալլահի չի արգելել ձեզ առաքինի և արդար վերաբերվել նրանց, ովքեր չեն պայքարել ձեր դեմ ելնելով ձեր կրոնից և չեն վտարել ձեզ ձեր տներից : Իրոք, Ալլահը սիրում է նրանց, ովքեր արդար են:'' (Ղուրան 60:8)

Այն նաև բարելավում է մեր տնտեսական իրավիճակը: Աստված ասաց. ''Եվ անարդարորեն մի սպառեք միմյանց հարստությունը կամ կաշառք ուղարկեք ղեկավարներին, որպեսզի նրանք օգնեն ձեզ սպառելու մարդկանց հարստությունը մեղքի մեջ , քանի որ դուք տեղյակ եք, որ դա անթույլատրելի է:'' (Ղուրան 2:188)

Երբ մենք բանականորեն դիտարկում ենք Աստծո ծառայության հասկացությունը, տեսնում ենք, որ այն կարգավորում է մեր կյանքը և բարելավում մեր վարքը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Իրոք, Ես եկել եմ կատարյալ դարձնելու լավ վարքը:'' (Մաջմա 8/191)

Իսլամը մեզ թելադրում է տարածել սեր, գթասրտություն, խաղաղություն, արդարություն, անարատություն, հավատարմություն և բարիք մարդկանց նկատմամբ: Այս ամենը պետք է ցուցադրել ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների նկատմամբ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Երբ դուք բարի եք յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ, դուք ստանում եք ձեր պարգևը:'' (Բուխարի # 2363)

 Հավատքը սահմանում է զերծ մնալ չար արարքներից, գողությունից, ստից, դավաճանությունից, մենաշնորհից, վաշխառությունից և ծնողներին վնասելուց: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. '''' Ասա ''Եկեք, Ես կասեմ ձեզ, թե ինչ է ձեր Տերը իսկապես արգելել: Ոչինչ մի զուգակցեք Նրան, բարի եղեք ձեր ծնողների նկատմամբ և մի սպանեք ձեր զավակներին աղքատության վախից ելնելով, Մենք կմատակարարենք պարեն ձեզ և նրանց համար, խուսափեք անօրեն արարքներից, անկախ նրանց գաղտնի կամ ակնհայտ լինելուց, մի վերցրեք կյանքը, որը Աստված սրբացրել է, պահպանել իրավունքը: Այդ է Նա պատվիրել ձեզ, այնպես, որ դուք տեղյակ լինեք: Հեռու մնացեք որբերի ունեցվածքից, բացառությամբ բարի մտադրությունների, մինչ նրա չափահաս դառնալը: Արդար կերպով տվեք լիարժեք չափը և կշիռը, Մենք երբեք չեն ծանրաբեռնի որևէ հոգի իր ուժերից վեր, երբ դուք խոսում եք, արդար եղեք, նույնիսկ, եթե այն վերաբերում է մոտիկ ազգականին և լրացրեք Աստծո պատվիրանները: Ահա թե ինչ:'''' (Ղուրան 6:151-2 )

Այսպես էր վարվում Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նրանց հետ, ովքեր ճնշում էին գործադրում նրա վրա: Նրանք նույնիսկ փորձել էին սպանել նրան, սակայն երբ նրանք Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) իշխանության տակ էին, նա նրանց ազատ արձակեց: Քուրեյշ ցեղի մարդկանց, ովքեր մարտնչել էին նրա դեմ նա ասաց. ''''Օվ Քուրեյշ, ի"նչ եք կարծում, ինչպես ես պետք է վարվեմ ձեզ հետ:'' Նրանք ասացին.'' Միայն բարիք, քանի որ դու հանդիսանում ես բարի և առաքինի եղբայր և զարմիկ:'' Նա ասաց. ''Գնացեք, դուք բոլորդ ազատ եք, գնացեք:'''' (Սիլսիլահ# 1163)

Ավելին, երբ ուղեկցորդները եկան Մարգարեի մոտ նրան խնդրելու դեմ գնալ այն Քուրեյշներին, ովքեր բացահայտ վնասել էին նրան, դատապարտել և դուրս գցել քաղաքից, նա ասաց. ''Ես չեմ եկել ուրիշներին անիծելու, ես եկել եմ որպես գթասրտություն:'' (Մուսլիմ #2599)

Իսլամի մեջ Աստծո ծառայությունը չի հանդիսանում երկրպագության որոշակի գործողություն , այլ կյանքի մի ձև, ըստ որի անհատը հնազանդվում և հպատակվում է Աստծոն: Երկրպագության բոլոր գործողությունները պետք է ուղղել միայն Աստծուն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ոչինչ նման չէ Աստծոն և Նա ամենալսող և ամենատեսնողն է:'' (Ղուրան 42:11)

Ըստ այդմ, հասկանալի է, որ գոյություն ունեն արարքներ, որոնք համընկնում են Աստծո ծառայության միայն հասկացության հետ: Նմանատիպ արարքները անհատին հեռացնում են ծառայության շրջանակից: Նմանատիպ գործողությունները ներառում են հմայլության ունակությունը, այսինքն սատանաների օգնություն և հանգուցյալների օրհնանք փնտրտուքը և հավատք ընծայել, որ հանգուցյալները ունեն բարիք և չարիք բերելու իշխանություն: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Իրոք, անցյալում գոյություն ունեին մարդիկ, ովքեր իրենց Մարգարեների և առաքինի մարդկանց գերեզմանները համարում էին աղոթատեղ: Իրոք, գերեզմանները մի համարեք երկրպագության վայր, իրոք, Ես արգելում եմ ձեզ:'' (Բուխարի #3453)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատվիրեց իր ուղեկցորդներին վերաբերվել ըստ Աստծո պատվիրանի: Սա նշանակում է, որ նրան չպետք է երկրպագել, կամ աստվածացնել: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.''Մի հեգնեք ինձ, ինչպես Քրիստոնյաներն են հեգնել Մարիամի Որդուն: Իրոք, ես ուղղակի Աստծո ստրուկ եմ, այսպիսով ասացեք Աստծո ծառա և Նրա Մարգարե:'' (Բուխարի #3445)

Այս հաստատել է Ադի իբն Հաթիմը, ով այդ ընթացքում Քրիստոնյա էր: Երբ նա լսեց Ալլահի խոսքերը. ''Բացի Ալլահից, նրանք վերցրել են իրենց ռաբբիններին և քահանաներին ինչպես աստվածներ:'' (Ղուրան 9:31) Նա ասաց Մարգարեին. ''Արդյո"ք նրանք չեն արգելել ձեզ բաներ, որոնք թույլատրելի էին: Արդյո"ք նրանք չեն օրինականացնել որոշակի բաներ, որոնք անթույլատրելի էին:'' Ադին ասաց. ''Իհարկե:'' Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Սա է երկրպագությունը:''

Աստծո կատարյալ ծառայության ցուցադրությունը առավել դյուրին է դարձնում ցանկությունների կառավարումը և անհատը դառնում է բարի վարքի տեր անձնավորություն: Այս հասկացության ժխտումը կոռուպացնում է երկիրը և խոչընդոտում է մարդու իրական բնույթը ու դերը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' Չարիքը տարածվել է երկրի և ծովի վրա ի շնոհիվ մարդկանց արարքների, այսինքն, Նա կարող է նրանց ստիպել ճաշակել իրենց արարքները, միգուցե նրանք զերծ մնան չարիքից:'' (Ղուրան 30:41)

Ժամանակակից աշխարհում ծառայությունը ուղղում են ոչ միայն Աստծուն, այլ օրենքի համակարգին, որը կարող է ընդունել կեղեքման տարբեր ձևերը: Մյուս կողմից, աստվածային օրենքը ներկայանում է մեզ եզակի, համապարփակ մի համակարգով, որը պահպանում է անհատների իրավունքները: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տեղեկացրեց մեզ. ''Նրանք, ովքեր գթասիրտ են մյուսների նկատմամբ, Հարության Օրը գթասրտություն կտեսնեն:'' Եվ նա ասաց. ''Գթասրտություն ցույց տվեք նրանց, ովքեր երկրի վրա են և ձեր նկատմամբ գթասիրտ կլինի Նա, Ով երկինքներում է:'' (Թիրմիզի #1924)

Մահմեդականները գտնվում են տարբեր մակարդակներում, երբ խոսքը գնում է Աստծո իրական ծառայության գիտակցությանը: Մահմեդականները սովորական մարդկային էակներ են: Նրանք կարող են հաղթահարել իրենց ցանկությունները և հետևեն իրենց կրքերին: Նրանք հրեշտակներ չեն, ոչ էլ անսխալական: Ուստի, սխալ է դատել Իսլամը, դիտարկելով Մահմեդականների արարքները:

 

 

ԱՍՏԾՈ և ՆՐԱ ԱՐԱՐԱԾՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ.

Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եվ, եթե Իմ ծառաները դիմեն քեզ, օվ Մարգարե կապված Ինձ հետ, ասա նրանց, որ Ես մոտ եմ գտնվում: Ես լսում և պատասխանում եմ նրանց աղոթքին, երբ նրանք կոչում են Ինձ: Այսպիսով, թող նրանք պատասխանեն Իմ կոչին և հավատք ընծայեն Ինձ: Փոխանցիր նրանց, օվ Մարգարե, միգուցե նրանք ուղղորդվեն:'' (Ղուրան 2:186)

Անկախ գործած մեղքերի և վատ վիճակի, դուք պետք է ընդունելություն փնտրեք, այսպիսով դուք ուղղում եք ձեր կապը Աստծուն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. '' Նա, ով չարիք է գործել կամ մոլորվել և այնուհետ խնդրել Ալլահի թողությունը, գտնում է Ալլահի Ներողամտությունը և Հանդուրժողականությունը:'' (Ղուրան 4:110)

Անկախ ձեր կարիքների քանակության, Ալլահը գոհ է, երբ դուք խնդրում եք Նրան: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Կոչեք ձեր Տիրոջը խոնրահությամբ և գաղտնի: Իրոք, Նա չի սիրում կեղեքիչներին:'' (Ղուրան 7:55)

Աստված երբեք ոչ ոքի կարիքը չի զգում, սակայն Նա չի դադարում պարգևել: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Օվ իմ ծառաներ, Եթե դուք, բոլորդ, ձեզանից առաջինը և ձեզանից վերջինը, ձեր Ջինը և մարդկությունը, միասնական ոտքի կանգնեք և միևնույն ժամանակ խնդրեն ամենը ինչ դուք ցանկանում եք և Ալլահը պարգևի յուրաքանչյուրի ցանկությունը, ապա դա չի նվազեցնի Նրա գերիշխանությունը:'' (Մուսլիմ #2577)

Իրական Աստվածը կարիք չունի որևէ միջնորդի: Նա լավագույնս տեղյակ է նրանց իրավիճակին: Նա լսում է նրանց կոչը: Նա երբեք չի ծանրաբեռնում Իր արարածներին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Ձեր Տերն ասաց.'' Դիմեք Ինձ և Ես կպատասխանեմ ձեր աղոթքներին:'' Սակայն նրանք, ովքեր բավական ամբարտավան են Իմ երկրպագության խնդրում, անշուշտ նսեմացած կմտնեն Դժոխք:'''' (Ղուրան 40:60)

Ահա թե Աստված ինչ է պարզաբանում Իր ծառաներին: Նրանք պետք է ձանձրանան այն մարդկանցից, ովքեր փորձում են նրանց շեղել ճշմարտությունից: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Միայն Աստծուն պետք է ուղղել անկեղծ հնազանդությունը: Եվ, նրանք, ովքեր այլ պահապաններ են վերցնում իրենց ասում են. ''Մենք նրանց ծառայում ենք միայն, որպեսզի նրանք մեզ մերձեցնեն Աստծուն:'' Իրոք, Աստված կդատի նրանց ըստ իրենց տարբերության: Աստված չի առաջնորդում նրան, ով հակված է ստին և հանդիսանում է անհավատ ստախոս:'' (Ղուրան 39:3)

ԱՅԼ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ.

Ժամանակակից աշխարհի բոլոր այնպիսի չարիքների, ինչպիսիք են ընտանիքի պառակտումը, չարիքի տարածումը, թմրամոլությունը, կոռուպցիան, տնտեսական անկումը, քաղաքական անկայունությունը, շարունակվող պատերազմները և ընդհանուր ավիրվածության պատճառը հանդիսանում է միայն Աստծո ծառայության գաղափարի մերժումը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' Եթե ճշմարտությունը հետևեր իրենց կրքերին և ցանկություններին, երկինքները և երկիրը և այնտեղ գոյություն ունեցող ամենը կհասնեին կործանման: Ուստի Մենք ուղղել ենք նրանց Զգուշացումը: Սակայն նրանք շարունակում են խուսափել իրենց Զգուշացումից:'' (Ղուրան 23:71)

Ենթադրենք, որ Աստծո ծառայության իրականացումը անհատական հիմք ունի: Յուրաքանչյուր անգամ հասարակությունը զարգանում և հեռանում է ընդհանուր չարիքից և որքան նա հեռանում է, գիտակցում է Աստծո ծառայության իրական գաղափարը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Աստվածն ասաց. ''Իջեք, երկուսդ էլ այստեղից, որպես միմյանց թշնամի:'' Եթե ձեզ ուղղորդություն գա Ինձանից, նա, ով կհետևի Իմ ուղղորդությանը, չի մոլորի իր ուղղին, ոչ էլ կտխրի:'''' (Ղուրան 20:123)

ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏԾՈ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

Իրոք, Աստծո ծառայության և կատարյալ հնազանդության առաջին քայլը հանդիսանում է միայն Նրա երկրպագությունը ,Նրա պատվիրանների իրագործումը, ինչպես նաև արգելքների խուսափումը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Ասա. ''Իմ աղոթքը և իմ զոհաբերությունը և իմ կյանքը և իմ մահը, ամենը Աստծո, աշխարհների Տիրոջ համար է:'''' (Ղուրան 6:162)

Եթե այս ամենից որևէ մի տարր անգամ կորում է, հնազանդության զգացումը դառնում է անկատար: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Սակայն գոյություն ունեն ոմանք, ովքեր Աստծուն համահավասար են դասում և պաշտում նրանց այնպիսի հմայքով, ինչպես Աստծուն, սակայն նրանք, ովքեր հավատք են ընծայում Աստծուն սիրում են առավել: Եթե միայն մոլորյալները ի վիճակի լինեին տեսնել, ինչպես կտեսնեն այն պահին, երբ դեմ հանդիման կկանգնեն պատժին, որ ամբողջ իշխանությունը պատկանում է Աստծուն և որ Աստված խիստ է պատժի մեջ:'' (Ղուրան 2:165)

Սա Աստված ներարկել է Իր արարածներին: Նրանք բոլորը փառաբանում են Ալլահին և բնույթով հնազանդ են Նրան: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Յոթ երկինքները և երկիրը և ամենը, ինչ բնակվում է այնտեղ փառաբանում են Նրան: Գոյություն ունի միայն մեկ բան, փառաբանել Նրան Իր փառքով, սակայն դուք չեք գիտակցում նրանց փառաբանությունը: Իրոք, Նա համբերատար և ներողամիտ է:'' (Ղուրան 17:44)

Ալլահի բոլոր արարածները կամովի և երջանիկ հնազանդվում են Նրան: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց. ''Բոլորը, ովքեր բնակվում են երկինքներում և երկրի վրա հնազանդվում են միայն Աստծուն, կամովի, թե ակամա, ինչպես իրենց ստվերները առավոտյան և երեկոյան:'' (Ղուրան 13:15)

Ընդհանուր առմամբ բոլոր արարածները հնազանդվում են Ալլահին և մերժում յուրաքանչյուր տեսակի Շըրկը, Ալլահին գործընկեր տալը: Մարգարե Դավիթի որդուն, Մարգարե Սողոմոնին Ալլահը պարգևեց այնպիսի մի թագավորություն, որը Նա չի պարգևել որևէ այլ մեկին: Քամիները և Ջինը, բոլորը ենթարկվում էին Նրան: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Մենք ենթարկում ենք քամին Սողոմոնին, նրա առավոտյան հոսքը մեկ ամիս էր և երեկոյան հոսքը ամիս և Մենք հալած պղնձի հանքաքարը տվել ենք նրան: Եվ գոյություն ունեին Ջիներ, ովքեր գործում էին նրա համար, իր Տիրոջ հրամանով: Եթե նրանցից որևէ մեկը մոլորվում էր Մեր հրամանից, Մենք պատժում էինք այվող կրակով: Նրանք իրագործում էին նրա իղձերը, պալատները և արձանները, ավազաններ ինչպես ամբարներ և մեծ անոթներ, որոնք գամված էին իրենց տեղերը'': Մենք ասացինք. ''Երախտապարտ եղեք Դավթի Տանը, քանի որ քչերը Իմ ծառաներից անկեղծ երախտապարտ են:'''' (Ղուրան 34:12-3)

Աստված նրան պարգևեց կենդանիների և թռչունների լեզուն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Եվ երբ նրանք ժամանեցին Մրջյունների Հովիտը, մրջյուններից մեկն ասաց. ''Մրջյուններ, անցեք ձեր բնակավայրերը, եթե Սողոմոնը և նրա հյուրընկալները անսպասելիորեն ջախջախեն ձեզ:'' Սողոմոնը ժպտաց նրա խոսքերից և ասաց. ''Տերը ներշնչել է ինձ երախտապարտ լինել պարգևների համար, որը Դու պարգևել ես ինձ և իմ ծնեղներին և բարիք գործել, որոնք գոհացնում են Քեզ և ներառել ինձ Քո շնորհով , Քո առաքինի ծառաների մեջ:'''' (Ղուրան 27:18-9)

Մարգարե Սողոմոնը ձգտում էր պահպանել իր զորքերի շարքերը և ներկայությունը: Նրանք Սողոմոնին տեղեկություններ էին բերում նրա թագավորության և այլնի մասին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''Սողոմոնը հյուրընկալում էր ջիներին, մարդկանց և թռչուններին, որոնք հավաքվում էին միասին նրա ներկայությամբ և դասակարգվում էին շարքերով:'' (Ղուրան 27:17)

Մեկ անգամ իր զորքերի մեջ նա չտեսավ մեկ թռչունի, հոպոպի: Նա շատ տխրեց և խոստացավ պատժել նրան, քանի որ նա ուշացել էր: Նա դեռ այդ դրության մեջ էր, երբ թռչունը վերջապես ժամանեց և խոսեց Մարգարե Սողոմոնի հետ և տեղեկացրեց Շեբա երկրի թագուհու մասին: Թռչունը զարմացել էր, որ նրա մարդիկ Աստծո փոխարեն խոնարհվում են արևին: Այս պատմությունը մենք կարող ենք գտնել Ղուրանի մեջ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Այնուհետ Սողոմոնը հարցաքննեց թռչունին և ասաց.'' Ինչպե"ս է պատահել, որ ես չեմ տեսնում հոպոպին: Արդյո"ք նա բացակա է: Ես իրոք, խստորեն կպատժեմ նրան կամ կդատապարտեմ, եթե նա ինձ արդարացի պատճառ չտա:'' Սակայն նա չեկավ և ասաց. ''Ես մի բան գիտես, որին դու տեղյակ չես: Ես Շիբայից քեզ մոտ եմ բերել վստահելի նորություն: Ես մի կին եմ տեսել, ով կառավարում է նրանց , ով ունի ամենը և հզոր մի գահ: Ես տեսա, որ նա և նրա մարդիկ երկրպագում են արևը Աստծո փոխարեն: Սատանան ցուցադրել է իրենց վարքագիծը որպես բարիք և ուստի, զատել է նրանց ճշմարիտ ուղղուց, այնպես, որ նրանք մոլորվեն: Արդյո"ք նրանք չպետք է երկրպագեն Աստծուն, ով առաջ է բերում թաքնվածը երկինքներում և երկրի վրա և տեղյակ է և թաքնվածին և ակնհայտին: Նա Աստվածն է, գոյություն չունի ոչ մի աստվածություն, բացառությամբ Նրա, հզոր գահի Տիրոջ:'''' (Ղուրան 27:20-6)

ԵԶԱԿԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՂԵՐՁԸ, ՏԱՈՒՀԻԴ.

Ծառայությունը միայն Աստծուն ուղղելը և նրան անկեղծ երկրպագելը հանդիսանում է բոլոր մարգարեների և առաքյալների ուղերձը սկսած Ադամից մինչ վերջին մարգարե Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն): Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Մենք ուղարկել ենք այս հայտնությամբ բոլոր նախորդ մարգարեներին.'' ''Գոյություն չունի ոչ մի աստված բացառությամբ Ինձանից, այսպիսով երկրպագեք միայն Ինձ:'''' (Ղուրան 21:25)

Անկախ Մարգարեների և Առաքյալների ընտրյալ լինելու փաստի, նրանք փաստացի մարդ էակներ են: Նրանց չպետք է երկրպագել: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'''' Ոչ ոք, ում Աստված տվել է Գրերը և շնորհել է Իր իմաստությունը և մարգարեությունը , չի կարող էր մարդկանց ասել. ''Աստծո փոխարեն երկրպագեք ինձ:'' Հակառակը, նրանք կասեն. ''Եղեք Աստծո հավատարիմ ծառաներ, քանի որ դուք ուսուցանել և ուսումնասիրել եք Գրերը:'' Նրանք չէին կարող պատվիրել ձեզ որպես տեր վերցնել հրեշտակներին և մարգարեներին, ինչպես էր կարող նա պատվիրել ձեզ դառնալ անհավատ այն բանից հետո, երբ դուք հնազանդվել եք Աստծուն:'''' (Ղուրան 3:79-80)

Մարգարե Ադամին հաջորդում է Մարգարե Նոյը: Նա իր ժողովրդի մեջ ապրեց 950 տարի, ակնհայտ և գաղտնի նրանց կոչեց Աստծո ուղղուն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Մենք ուղարկել ենք Նոյին իր ժողովրդին: Նա ասաց. ''Օվ իմ ժողովուրդ, երկրպագեք Աստծուն, դուք չունեք ոչ մի այլ աստված, բացառությամբ Նրա: Ես սարսռում եմ ահարկու օրվա առջև:'''' (Ղուրան 7:59)

Եվ դրանից հետո, յուրաքանչյուր անգամ, երբ ժողովուրդը հեռանում է Աստծո ուղղուց, Աստված նրանց է ուղարկում Մարգարե և Առաքյալ, ով քարոզում է Աստծո ուղերձը, որը հանդիսանում է ճշմարիտ Թաուհիդը այսինքն Աստծո եզակիությունը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Յուրաքանչյուր ժողովրդից Մենք ուղարկել ենք մարգարե, ով պատվիրել է ''Երկրպագեք միայն Աստծուն և խուսափեք չարիքից:'' Նրանց մեջ գոյություն ունեին այնպիսիք, ում Աստված առաջնորդել է և ոմանք , ովքեր արժանացել են կործանման: Այսպիսով, ճանապարհորդեք երկրով մեկ և դիտարկեք նրանց ավարտը, ովքեր ժխտել են մարգարեներին:'''' (Ղուրան 16:36)

Մարգարե Աբրահամը, մարգարաների հայրը, վիճաբանեց իր ժողովրդի հետ և փորձեց համոզել նրանց զերծ մնալ կուռքերի երկրպագությունից: Նա կարողացավ համոզել նրանց, քանի որ նրանք սկսեցին հարցնել, թե ինչ են անում: Ամենաբարձրյալ Աստվածը մեզ պատմում է նրա պատմությունը. ''''Հիշեք, երբ Աբրահամը ասաց իր հայր Ազարին.''Արդյո"ք դու կուռքերին համարում ես աստվածներ:'' Ես տեսնում եմ, որ դու և քո ժողովուրդը ակնհայտորեն մոլորվել եք:'' Այսպես, Մենք ցույց տվեցինք Աբրահամին երկինքների և երկրի Մեր թագավորությունը, այնպես, որ մենք համոզված լինենք հավատքի մեջ: Երբ գիշերը իջավ, նա մի աստղ տեսավ: Նա ասաց.'' Սա իմ Տերն է:'' Այնուհետ, երբ այն մայր մտավ նա ասաց. ''Եթե իմ Տերը չառաջնորդի ինձ, ես կլինեմ մոլորյալների մեջ:'' Այնուհետ, երբ նա տեսավ փայլող արևը , նա ասաց. ''Ահա իմ Տերը: Այս ամենը հրաշքներից ամենամեծն է:'' Այնոհետ, երբ այն մայր մտավ, նա ասաց. ''Այնուհետ երբ նա տեսավ փայլող արևը նա ասաց. ''Իմ ժողովուրդ , ես վարկաբեկում եմ այն ամենը, ինչ դուք երկրպագում եք Աստծուց բացի: Ես ուղղում եմ իմ դեմքը հավատարմությամբ դեպի Նա, ով արարել է երկինքները և երկիրը և ես չեմ հանդիսանում բազմաստվածներից:'''' (Ղուրան 6:74-9)

Մարգարե Յակուբը, Հակոբը, Իսրայելի զավակների հայրը, նմանապես ձգտում էր իր զավակներին ներկայացնել ճշմարիտ հավատքը: Նա իր զավակներին փաստացի տվել է կենցաղային վկայություն և կամք, նա հավաքեց իր զավակներին և նրանց հետ խոսեց այդ մասին: Ամենաբարձրյալ Աստվածն այդ մասին մեզ տեղեկացրեց ասելով.''''Արդյո"ք դուք ներկա եք, երբ Հակոբը դեմ առ դեմ կանգնեց մահվան ժամի դիմաց և նա հարցրեց իր որդիներին.''Ո"ւմ եք դուք երկրպագելու ինձանից հետո:'' Նրանք պատասխանեցին. ''Մենք երկրպագելու ենք քո Աստծուն և քո հայրերի Աբրահամի, Իսմայելի և Իսահակի Աստծուն, եզակի Աստծուն, ում մենք հնազանդ ենք:'''' (Ղուրան 2:133)

Նմանապես, մարգարե Հովսեփը կոչ արեց իր հավատքին: Երբ նա գտնվում էր բանտում, նա իր բանտակից ընկերներին կոչեց Աստծո եզակիության հավատքին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Օվ իմ երկու բախտակից բարեկամներ: Արդյո"ք տերերի բազմազանությունը առավել լավ է, քան Աստվածը, Մեկը, Ամենաբարձրյալը: Բոլոր նրանք, ում դուք երկրպագում եք Նրա փոխարեն ուղղակի անուններ են , որոնք հայտնել են ձեր նախահայրերը, անուններ, որոնց Աստված ոչ մի իշխանություն չի տվել: Ամբողջ իշխանությունը պատկանում է միայն Աստծուն և Նա պատվիրել է ձեզ երկրպագել միայն Նրան, սա է իրական հավատքը, չնայած բազմաթիվ մարդիկ չեն գիտակցում դա:'' (Ղուրան 12:39-40)

Նմանապես Մարգարե Մովսեսը իր ժողովրդին կոչեց Աստծո Եզակիության: Նրա ժողովուրդից, ով դեռ նոր էր փրկվել Փարավոնից, առանձնացավ մի խումբ, որը երկրպագեց կուռքին և հայտնեց, որ նրանք ունեն մի կուռք, որին պետք է երկրպագել և հարգել:Մարգարե Մովսեսը հանդիմանեց նրանց: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Մենք ուղորդեցինք Իսրայելի զավակներին ծովի միջով և նրանց մեջ հայտնվեցին մարդիկ, ովքեր հավատարիմ էին կուռքերին: Նրանք ասացին. ''Մովսես, տուր մեզ այնպիսի աստված, որը նման է այս մարդկանց աստվածներին:'' Նա պատասխանեց. ''Դուք իրոք տգետ եք. Նրանց գործը դատապարտված է կործանման , իսկ նրանց ամբողջ աշխատանքը սին է:'' Նա ասաց.'' Արդյո"ք ես պետք է Աստծուց բացի այլ աստվածություն փնտրեմ, երբ Նա գերադասել է ձեզ բոլոր ժողովուրդներից:'''' (Ղուրան 7:138-140)

Նույնը պատահեց մարգարե Հիսուսի հետ: Նա եկել էր Իսրայելի զավակների համար, ովքեր մոլորվել էին և սկսել էին գործընկեր համակցել Աստծո հետ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Իրոք, նրանք հանդիսանում են ճշմարտության մերժողները, ովքեր ասում են. ''Քրիստոսը հանդիսանում է Աստվածը, Մարիամի որդին:'' Իսկ Քրիստոսն ինքն ասաց. ''Իսրայելի զավակներ, ծառայեք Աստծուն, իմ Տիրոջը և ձեր Տիրոջը:'' Եթե որևէ մեկը գործընկեր համակցի Աստծո հետ, Աստված կարգելի այգիները, իսկ Կրակը կդառնա նրա տունը: Մոլորյալները չունեն որևէ օգնական:'''' (Ղուրան 5:72)

Մարգարեներից և Առաքյալներից վերջինը, մարգարե Մուհամմեդը, (Խ.Ա.Ո.Ն ) եկել էր իր ժողովրդի մեջ, ով հեռացել ր Աստծո եզակիությունից և սկսել էր անշունչ առարկաներ երկրպագել:11 տարի նա նրանց կոչում էր Աստծո ճանապարհ ասելով. ''Այսպիսով գոյություն չունի ոչ մի աստված արժանի երկրպագության, բացառությամբ Ալլահի և դուք կդառնաք հաջողակ:'' (Մաջմա #6/24)

Այս հավերժ ուղերձով եկել են բոլոր մարգարեները: Այն մի ուղերձ է, որը մարդկանց վերադարձնում է Աստծո եզակիության հավատքին: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց. ''Օվ իմ ժողովուրդ, երկրպագեք Աստծուն, դուք չունեք ոչ մի աստված բացառությամբ Նրա: Արդյո"ք դուք չեք երկյուղի Աստծուց:'' (Ղուրան 7:65)

 

 

Շըրկի սկիզբը (Աստծո գործընկերոջ զուգորդությունը).

Ի սկզբանե ամբողջ մարդկությունը միավորված էր Մեկ Աստծո հավատքով: Սա էր իրավիճակը սկսած Մարգարե Ադամից մինչ Մարգարե Նոյ, ում ժողովրդի մեջ Շըրկը ընդգծված էր: Այն չի հայտնվել հանկարծակի, հակառակը, այն գտնվում էր ''շարունակական զարգացման'' մեջ: Բարեպաշտ անհատները չափազանց մեծ հարգանք էին վայելում , ուստի կանգնեցնում էին նկարներ և կուռքեր, որպեսզի մարդկանց հիշեցնեն նրանց բարեպաշտոթյունը: Սերնդե սերունդ, մարդիկ մոռացության մատնեցին , թե ինչու գոյություն ունեն կուռքերը և նկարները և այնուհետ սկսեցին երկրպագել նրանց, խոնարհվելով Սատանային: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''''Եվ նրանք ասացին հետևորդներին.''Երբեք մի լքեք ձեր աստվածներին, մի լքեք ոչ Ուադդին, ոչ էլ Սուվային և ոչ էլ Յաղութին, ոչ էլ Յուաքին , ոչ էլ Նասրին:'''' (Ղուրան 71:23)

Ուղեկցորդ Իբն Աբբասը, թող Ալլահը գոհանա նրանով, ասաց. ''Այս կուռքերը կրում են ժողովրդի բարեպաշտ նախնիների անունները: Երբ նրանք կնքում են մահկանացուն, Սատանան շշնջում է մարդկանց կուռքեր և նկարներ կառուցել, որպեսզի հիշեն նրանց բարեպաշտությունը և կոչել կուռքերը հանգուցյալ բարեպաշտների անուններով: Նրանք այդպես են վարվում և երբ այդ սերունդը հեռանում է, մարդիկ սկսում են երկրպագել կուռքերը:''

Ժամանակակից մարդկության Շըրկը հանդիսանում է Աստծո Եզակիության հավատքի վերադարձի կարիքը: Այդ դյուրին բան չէ: Քանի որ մեծ ժամանակ է անցել և Սատանան բարելավել է նրանց չարիքը, ովքեր գործել են: Այստեղ մենք կպարզաբանենք Շըրկի գործոնները, որպեսզի ընթերցողը տեղյակ լինի:

Ա. Երկրպագել բարեպաշտ անհատներին, ինչպես Մարգարե Նոյի ժողովուրդը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Եվ նրանք ասացին իրենց հետևորդներին.''Երբեք մի լքեք ձեր աստվածներին, մի լքեք ոչ Ուդին, ոչ Սուվային , ոչ Յաղութին, ոչ Յաուքին, ոչ էլ Նասրին:'''' (Ղուրան 71:23)

Բ. Երկրպագել կուռքերը, քարերը և այլ աննշան առարկաներ: Սա հանդիսանում է Մարգարե Աբրահամի ժողովրդի Շըրկը: Նրանք իրենց համար աստվածներ էին փորագրում և երկրպագում: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''սակայն նա ասաց. ''Ինչպե"ս եք դուք կարող երկրպագել առարկաներ, որոնք դուք եք փորագրել ձեր իսկ ձեռքերով, երբ Աստված ինքն է արարել ձեզ և ձեր ամբողջ ձեռքի աշխատանքը:'''' (Ղուրան 37:95-6)

Գ. Երկրպագել աստղերը, արևը և երկնային այլ մարմինները: Այս հանդիսանում էր Սաբայի ժողովրդի Շըրկը, Մարգարե Սողոմոնի կառավարության ընթացքում: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ես գտա նրան և նրա ժողովրդին Աստծո փոխարեն արևին երկրպագելուց: Սատանան նրանց վարքը դարձրել է բարի նրանց համար և ուստի զատել նրանց ճշմարիտ ուղղուց, այնպես, որ նրանք մոլորվեն:'' (Ղուրան 27:24)

Դ.Երկրպագել մարդկանց. Նման կերպ վարվել է Փարավոնը, ով ստիպում էր իր ժողովրդին երկրպագել իրեն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Փարավոնն ասաց. ''Օվ բարեպաշտներ, Ես ոչ մի այլ աստված չգիտեմ ձեզ համար, բացառությամբ ինձ: Այսպիսով, Համան, այրիր կավի կտորներ և ինձ համար բարձր մի աշտարակ կառուցիր, այնպես, որ Ես ի վիճակի լինեմ դիտել Մովսեսի Աստծուն, չնայած Ես նրան ստախոս եմ համարում:'''' (Ղուրան 28:38)

Ե. Երկրպագել կենդանիներին. Նման կերպ են վարվել Մարգարե Մովսեսի ժողովուրդը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'''' Այնուհետ նա կռեց մի հորթ նրանց համար, մի պատկեր, որը բառաչում էր: Նրանք ասացին.'' Ահա ձեր աստվածը, Մովսեսի աստվածը, որին նա մոռացել է : ''Ինչու" նրանք չեն տեսնում, որ այն ոչինչ չի կարող նրանց տալ և չունի որևէ հզորություն վնասելու կամ օգուտ տալու նրանց: Ահարոնը արդեն ասել է նրանց. ''Օվ իմ ժողովուրդ, քեզ միայն նման կերպ են փորձել: Ձեր Տերը Ամենից Գթասիրտն է, այսպիսով հետևեք ինձ և հնազանդվեք իմ հրամանին:'' Նրանք պատասխանեցին. ''Մենք չենք դադարի երկրպագել, մինչ Մովսեսը չվերադառնա մեզ մոտ:'''' (Ղուրան 20:88-91)

Զ. Հրեաների և Քրիստոնյաների պես երկրպագել Մարգարեներին և Առաքյալներին.

Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Հրեաները ասացին. ''Եզրան հանդիսանում է Աստծո որդին'', իսկ Քրիստոնյաները ասում են.''Մեսսիան հանդիսանում է Աստծո որդին:'' Այս ամենը հանդիսանում է նրանց անհիմն բարբաջանքը: Նրանք կրկնօրինակում են խոսքերը, որոնք սկիզբ են առել վաղ ժամանակներից նրանց կողմից, ովքեր մերժել են ճշմարտությունը: Թող Աստված կործանի նրանց: Որքան են նրանք հեռացել:'''' (Ղուրան 9:30)

Է. Երկրպագել ծառերը, ինչպես վարվում էին Շուհայբի (Խ.Ա.Ո.Ն) ժողովուրդը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Անտառի բնակիչները նույնպես մերժեցին մարգարեներին: Շուհայբն ասաց նրանց: ''Արդյո"ք դուք չեք երկյուղում Աստծուց: Ես հանդիսանում եմ ճշմարիտ մարգարեն, այսպիսով երկույղեք Աստծուց և հնազանդվեք ինձ:'''' (Ղուրան 26:176-9)

Ը. Երկրպագել քարերը և կուռքերը, ինչպես վարվել են արաբները մինչ Իսլամը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Արդյո"ք դուք իրոք ենթադրում եք ալ-Լաթը և ալ-Ուզզա և երրորդը Մանաթը: ''Ի"նչ, ձերն է արական սեռը և Նրա համար իգականը:'' Այս ամենը իրոք հանդիսանում է անարդար բաժանումայս ամենը ուղղակի անուններ են, որոնք դուք և ձեր նախահայրերը ինքներդ եք հնարել: Աստված ոչ մի իշխանություն չի տվել նրանց: Նրանք հետևում են ենթադրությանը և իրենց իսկ իղձերին, չնայած իրենց Տերը ուղղորդել է նրանց:'''' (Ղուրան 53:19-23 )

Այս ամենից պարզ է դառնում, որ Շըրկի աղբյուր է հանդիսանում է բոլոր ազգերի գեր գովասանքը և դավաճանությունը: Այս պարզաբանել է Մարգարեն Հաբիբահի և Սալամահի Ումմային, երբ նրանք նկարագրեցին Եկեղեցին, որը տեսել են Եթովպիայում, որը հայտնի է Մարիայի Եկեղեցի անվանումով: Այնտեղ առկա են բազմաթիվ պատկերներ և հիասքանչ քանդակներ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Երբ բարեպաշտ անհատը կնքում է իր մահկանացուն, նա նշում է մահվան վայրը տաճար կառուցելով: Եվ այդ պատկերները տեղադրում են նրա հետ: Նրանք հանդիսանում են Հարության Օրվա առավել մեծ չարիքը:''( Նասայի #703)

 

 

Այլ աստվածների ծառայության պատճառները.

Ամենաբարձրյալ Աստվածը տեղեկացրեց, որ գիտելիքի ընկալման մեթոդներից մեկը հանդիսանում են մեր զգայարանները, լինեն դրանք տեսողական, լսողական, գիտակցական, ինչպես նաև այն ինչ տեսնում ենք այս աշխարհում: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Աստված դուրս է բերել ձեզ ձեր մայրերի արգանդից, երբ դուք ոչինչ չգիտեիք և տվել է ձեզ լսողություն, տեսողություն և սիրտ, որպեսզի դուք երախտապարտ լինեք:'' (Ղուրան 16:78)

Այս աստվածային զգայարանների միջոցով մենք կարող ենք ընկալել և խորհել շրջապատի մասին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Ասա. ''Տեսեք թե ինչ գոյություն ունի երկինքներում և երկրի վրա:'' Սակայն նշանները և զգուշացումը շահեկան չեն անհավատներին:'''' (Ղուրան 10:101)

 Այդ իսկ պատճառով Ղուրանի տարբերակների մեծամասնությունը վերաբերվում են մարդու զգայարաններին: Մարդուն խրախուսում են խորհել : Անհատը պետք է խորհի շրջապատի մասին, որը չի կարող լինել պարզապես պատահար կամ հնարավորություն: Աստված պետք է գոյություն ունենա, ով արարել և գոյության է բերել այս ամենը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եթե ամենը գոյություն ունենար ոչինչից, կամ արդյո"ք նրանք են արարել ամենը: Արդյո"ք նրանք արարել են երկինքները և երկիրը: Ոչ: Նրանք ոչ մի հավատք չունեն:'' (Ղուրան 52:35-6)

Աստված դիմել է բանական մարդկանց որպեսզի նրանք կիրառեն իրենց աստվածատուր բանականությունը ճշմարտությունը գտնելու համար: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''Երկինքների և երկրի արարման, գիշերվա և ցերեկվա փոփոխության, օվկիանոսում լողացող նավերի, որոնք մարդուն շահեկան պաշար են բերում, ջրի մեջ, որը Աստված ուղարկում է երկնքից և որից Նա վերածնում է երկիրը մահից հետո, խառնելով այնտեղ յուրաքանչյուր տեսակի կենդանու, քամիների ուղղությունների և ամպերի մեջ, որոնք ծառայում են երկնքին և երկրին, իրոք գոյություն ունեն նշաններ այն մարդկանց համար, ովքեր տրամաբանում են:'' (Ղուրան 2:164)

Ղուրանի տարբերակները ուղղորդում են խորհելու մեզ շրջապատող հիասքանչ արարածների մասին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նրա նշաններից մեկը այն է, որ Նա արարել է ձեզ փոշուց և զգուշացեք, դուք դարձել եք մարդ արարած և բազմացել եք ձեր երկրի վրա: Նրա նշաններից է նաև , որ Նա արարել է ձեզ համար ձեզանից զույգեր, այնպես, որ դուք նրանց մեջ հանգստություն գտնեք և Նա արարել է ձեր միջև բարություն և գթասրտություն: Իրոք, այդտեղ գոյություն ունեն նշաններ այն մարդկանց համար, ովքեր մտորում են: Մեկ այլ Նրա նշաններից են, որ Նա արարեց երկինքները և երկիրը և ձեր լեզուների և գույների բազմազանությունը: Իրոք, այստեղ գոյություն ունեն նշաններ նրանց համար, ովքեր տեղյակ են: Նրա նշաններից են հանդիսանում ձեր քունը գիշերը կամ ցերեկը և Նրա շնորհը: Իրոք, այստեղ գոյություն ունեն նշաններ այն մարդկանց համար, ովքեր ունկ են դնում: Նրա նշաններից են. Նա ցույց է տալիս կայծակը, որը ծնում է երկյուղ և հույս և բերում է ջուր երկնքից, կյանք տալով երկրին, որը անկենդան է, այստեղ զգուշացեք, իրոք գոյոթյուն ունեն նշաններ այն մարդկանց համար, ովքեր բանական են: Նրա այլ նշաններից են երբ երկինքները և երկիրը ամուր կանգնում են Նրա հրամանով և երբ Նա կոչի ձեզ, զգուշացեք, երկրից դուք ոտքի կկանգնեք:'' (Ղուրան 30:20-5)

Աստված մեզ պատվիրում է ուշադիր և զգույշ լինել մեզ շրջապատող ամենի հետ: Ամենբարձրյալ Աստվածն ասաց. ''Նա արարել է երկինքները առանց որևէ օժանդակության, որպեսզի դուք ի վիճակի լինեք տեսնել և տեղադրել է ամուր լեռներ երկրի վրա, որպեսզի ձեզ գայթակղեն և արարել է բոլոր միջոցները կենդանի էակներին, որպեսզի բազմանան: Եվ, Մենք ուղարկել ենք ջուրը երկինքներից և ուստի Մենք աճեցրել ենք յուրաքանչյուր մի բույս, սա է Աստծո արարածը: Ցույց տվեք ինձ այն ինչ նրանք արարել են, բացի Նրանից: Մոլորյալները ակնհայտ սխալ են:''( Ղուրան 31:10-1)

Աստված մեզ պատվիրել է լսել և խորհել և ընդունել ճշմարտությունը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նա է, Ով գիշերը դարձրել է խավար ձեզ համար, այնպես, որ դուք ի վիճակի լինեք հանգստանալ և ցերեկը, լույսի աղբյուրը: Իրոք, այստեղ գոյություն ունեն նշաններ այն մարդկանց համար, ովքեր ուշադիր են:'' (Ղուրան 10:67)

Տարբերակները մեզ ուսուցանում են ուշադիր լինել մեր շրջապատի մեջ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նույնիսկ եղեջերավոր անասունները ուսուցանում են : Նրանց փորի պարունակությունից, արյունից և գոմաղբից Մենք տալիս ենք ձեզ անարատ կաթ, հաճելի նրանց համար, ովքեր ըմպում են:'' (Ղուրան 16:66)

Ամենաբարձրյալ Աստվածն նաև ասաց. ''Մենք ազատում ենք պարարտ քամիները և ջուր ենք բերում երկնքից, որպեսզի դուք ըմպեք և դուք չեք կարող այն պահել ձեր համար:'' (Ղուրան 15:22)

Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Դուք չեք կարող այն պահպանել ձեր համար: Նա շարժման մեջ է դրել երկու օվկիանոս, համախմբելով միասին: Նրանց միջև գոյություն ունի անջրպետ, որը նրանք չեն հատում: Ձեր Տիրոջ ո"ր այլ հրաշքը դուք կարող եք ժխտել:'' (Ղուրան 55:19-21)

Ամենաբարձրյալ Աստվածն նաև ասաց. ''Երկրի վրա գոյություն ունեն բազմազան հարթակներ, որոնք դրակից են միմյանց. Խաղողի այգիներ և հացահատիկի դաշտեր և արմավենիներ, մեկ հատ և շատ: Նրանց պտուղները սնվում են միևնույն ջրից, սակայն Մենք մեկի համը գերազանցել ենք մյուսից: Այստեղ նույնպես գոյություն ունեն նշաններ այն մարդկանց համար, ովքեր մտորում են:'' (Ղուրան 13:4)

Իրոք, Ամենաբարձրյալ Ալլահը պարզաբանել է Աստծո ծառայության տարածման պատճառները և մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի չմոլորվենք:

Պատճառները հետևյալն են.

1. Նախահայրերին կուրորեն հետևելը. Նմանատիպ երկրպագությունը մրցարկելի է, իսկ նրանք կրկնում են ամենը, նույնիսկ այն պարագայում երբ այն սխալ է: Աստված պատժել է նմանատիպ ազգերին, քանի որ նրանք պետք է պատասխան տան իրենց հավատքի համար ըստ իրենց բանականության: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Երբ նրանց ասում ենք.''Վերադարձեք նրան, ինչ Աստված ուղարկել է և Մարգարեին:'' Նրանք պատասխանում են. ''Մեր նախահայրերի ժառանգած հավատքը կարևոր է մեզ համար:'' Նույնիսկ, երբ նրանց նախահայրերը ոչինչ չգիտեին և նրանց չէին ուղղորդել:'''' (Ղուրան 5:104)

2.Գիտնականներին և կրոնականներին կուրորեն հետևելը. Այդ մարդիկ կուրորեն ընդունում են նրանց հայտարարությունները, առանց նույնիսկ վերանայելու: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նրանք Աստծո փոխարեն իրենց աստված են կարգել իրենց ուսյալ մարդկանց և իրենց վանականներին: Այսպես նրանք կարգել են Մեսիային, Մարիամի որդուն, չնայած նրանց պատվիրել են երկրպագել միայն Աստծուն: Գոյություն չունի ոչ մի այլ աստված, բացառությամբ Նրա: Նա վեր է այն ամենից, ինչ վերագրում են Նրան:'' (Ղուրան 9:31)

Հնազանդորեն պետք է հետևել բարիքին: Ինչպես նաև պետք է գիտակցել, որ ճշմարտությունը համանիշ չէ մեծամասնության արարքներին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եթե դուք հետևեք երկրի մեծամասնությանը, նրանք ձեզ կմոլորեցնեն Աստծո ուղղուց: Նրանք հետևում են միայն ենթադրություններին: Նրանք միայն ենթադրում են:'' (Ղուրան 6:116)

3. Ղեկավարներին և իշխանավորներին կուրորեն հետևելը. Փորձելով փնտրել նրանց հովանավորությունը, նրանք կարող են հասնել հարստության և իշխանության: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Աստված մերժել է նրանց, ովքեր ժխտել են ճշմարտությունը և նրանց համար պատրաստել է հուր Կրակ: Այնտեղ նրանք կապրեն հավերժ և չեն գտնի այնտեղ ոչ մի ընկեր և օգնական: Այն Օրը, երբ նրանց դեմքերը շրջվում են Կրակը, նրանք ասում են. ''Ով, երանի մենք հնազանդվեինք Աստծուն և Մարգարեին:'' Նրանք կասեն. ''Մեր Տեր, մենք ուշադրություն ենք դարձրել մեր ղեկավարներին և ավագներին, սակայն նրանք շեղել են մեզ ճշմարիտ ուղղուց: Մեր Տեր, կրկնակի պատժիր նրանց և անիծիր հզոր անեծքով:'''' (Ղուրան 33:64-8)

4. Կրքերին հետևելը, որը Սատանան խրախուսում է. Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եթե նրանք պատասխան չտան քեզ, ապա իմացիր, որ նրանք հետևում են միայն իրենց կրքերին: Ո"վ է կարող առավել մոլորվել, քան նա, ով հետևում է իր իսկ կրքերին և ցանկություններին, առանց Աստծո ուղղորդության: Աստված չի ուղղորդում չարագործներին:'' (Ղուրան 28:50)

5. Ամբարտավանություն. Գոյություն ունեն նրանք, ովքեր տեղյակ են Աստծո նշաններին, սակայն ամբարտավանությունը ժխտում է: Նման իրավիճակում էր գտնվել Փարավոնը, երբ Մովսեսը ցույց տվեք ճշմարտությունը: Նա ժխտեց ընդունել այն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Փարավոնն ասաց.''Ի"նչ է սա. Արդյո"ք Տիեզերքի Տերը:'' Մովսեսն ասաց.''Երկինքների և երկրի և դրանց միջև գտնվեղ ամենի Տերը, եթե դու միայն ընդունես:'' Փարավոնն ասաց իր շրջապատող մարդկանց. ''Արդյո"ք դուք լսում եք:'' Մովսեսը շարունակեց. '' նա հանդիսանում է ձեր և ձեր նախահայրերի Տերը:'' Փարավոնն ասաց. ''Այս մարգարեն, ում ուղարկել են ձեզ, անշուշտ կտիրի:'' Մովսեսն ասաց. ''Նա հանդիսանում է Արևմուտքի և Արևելքի Տերը և այն ամենի, ինչն ընկած է նրանց միջև, եթե դուք միայն գիտակցեիք:'' Փարավոնն ասաց. ''Եթե դուք բացի ինձանից որևէ այլ աստված վերցնեք, Ես կբանտարկեմ ձեզ'' և Մովսեսը հարցրեց. ''Նույնիսկ, եթե Ես քեզ պարզ նշան ցույց տամ:'' Փարավոնն ասաց. ''Այդ դեպքում ցույց տուր այն, եթե դու ասում ես ճշմարտությունը:'' Այսպիսով Մովսեսը գետին գցեց իր գավազանը և այն հանկարծակի վերացվեց մի սողունի, պարզ և տեսանելի: Եվ նա դուրս հանեց իր ձեռքը և այն հայտնվեց ճերմակ, փայլելով ականատեսներին: Փարավոնն ասաց իրեն շրջապատող առաջնորդներին.''Իրոք, այս մարդը հմուտ մոգ է:'''' (Ղուրան 26:23-34)

Սակայն ամբարտավանությունը սովորաբար կորչում է, երբ անհատը թուլության է հանդիպում: Այսպես պատահեց փարավոնի հետ, երբ ալիքները սկսեցին հարվածել և նրա զորքերը խորտակվեցին: Նա կոչեց Աստծուն: Աստված ասաց. ''Այսպիսով, Մենք դուրս բերեցինք Իսրայելի զավակներին ծովից: Փարավոնը և նրա զորքերը ամբարտավանորեն և կոպտորեն հետապնդում էին նրանց: Երբ նա խորտակվում էր, Փարավոնը բացականչեց. ''Ես հավատք եմ ընծայում, որ գոյություն չունի ոչ մի աստված , ով կարող է փրկել Նրան, ում հավատք են ընծայում Իսրայելի Զավակները և Ես հանդիսանում եմ նրանցից, ովքեր հնազանդվում են Նրան'', ''Միայն այժմ: Երբ դու միշտ ընբոստացել և մոլորվել ես: Այսպիսով, Մենք կպահպանենք քո մարմինը այս օրը, այնպես, որ դու դառնաս նշան նրանց համար, ովքեր գալու են քեզանից հետո. Քանի որ շատ մարդիկ իրոք անուշադիր են մեր նշաններին:'' (Ղուրան 10:90-2)

Նմանապես, անհատը կարող է Աստծո ծառայությունը մերժել ելնելով համառությունից: Սա նշում է անգիտությունը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''Եվ նրանք շարունակեցին սխալ և ամբարտավանորեն մերժել, մինչդեռ իրենց սրտերում նրանք համոզված էին իրենց ճշմարտության մեջ: Ուշադիր եղեք, չարությունը հանդիսանում է չարագործների ճակատագիրը:'' (Ղուրան 27:14)

6.Անձնական շահերը. Երբեմն անհատը ընդունում է երկրպագությունը և ծառայությունը մյուսներից , ի հաշիվ իր անձնական շահերի, լինի այն հասարակական, տնտեսական, կրոնական, թե քաղաքական: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Հավատացյալներ բազմաթիվ կրոնի գիտնականներ և վանականներ սխալմամբ տիրանում են մարդկանց ունեցվածքին և նրանց շեղում Աստծո ուղղուց: Ասա նրանց, ովքեր ոսկի և արծաթ են դիզում, Աստծո նվիրաբերության փոխարեն, կունենան ցավալի պատիժ:'' (Ղուրան 9:34)

7.Երբ անհատը ընկղմվում է կյանքի բարիքների մեջ և մոռանում է իր արարման նպատակը. Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Քանի որ այնպես է եղել, որ երբ Մենք զգուշացնող ենք ուղարկել որևէ համայնքի, նրա ունևորները ասում են. ''Մենք մերժում ենք այն, ինչ դու բերել ես:'' Նրանք ասում են. ''Մենք առավել ունևոր ենք և ունենք զավակներ և մեզ անշուշտ չեն պատժի:'' Ասացեք նրանց. ''Իմ Տերը ավելացնում է նրանց պարենը, ում Նա է ցանկանում և նվազեցնում , ում Նա է ցանկանում, սակայն մարդկանց մեծամասնությունը տեղյակ չեն:'' Ձեր ունեցվածքը կամ ձեր զավակները չեն մխիթարի , կամ մերձեցնի Մեզ: Նրանք , ովքեր հավատք են ընծայում և բարիք գործում կրկնակի կպարգևատրվեն իրենց բարի գործերի համար և խաղաղությամբ բնակություն կհաստատեն իրենց բարձր դիրքերում, Դրախտի, մինչդեռ նրանք, ովքեր ժխտում են Մեր ուղերձները, ձգտելով հասնել իրենց նպատակին, կդատապարտվեն պատժի:'''' (Ղուրան 34:34-8)

8. Ամբարտավանություն. Այս հանդիսանում է մարդկանց ժառանգած չարիքի ամենից մեծ ձևը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Ասա, օվ Մուհամմեդ.''Արդյո"ք Ալլահից բացի մեկ ուրիշն է ինձ պատվիրել երկրպագել, օվ ամբարտավաններ:'''' (Ղուրան 39:64)

 

 

Այլ աստվածների երկրպագության վտանգը.

Մարդու գործած յուրաքանչյուր մեղք Աստված կարող է ներել: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. '''' Ասա Աստվածն ասաց. ''Օվ Իմ ծառաներ, ովքեր ծայրահեղություն են գործել իրենց հոգիների դեմ, մի հուսահատվեք Աստծո գթասրտությունից, քանի որ Աստված անշուշտ ներում է բոլոր մեղքերը: Նա անկասկած հանդիսանում է Ամենից Ներողը և Ամենագթասիրտը:'' (Ղուրան 39:53)

Աստված ներում է բոլոր մեղքերը բացի Շըրկից (Ալլահին գործընկեր համակցելը): Սա հանդիսանում է մարդու առավել մեծ մեղքը և նա, ով մահկանացուն է կնքում առանց քավության, հավերժ պատժվում է Դժոխքում: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Իրոք, Աստված չի ների Իրեն գործընկեր համակցելը: Նա ներում է նրան, ում Նա է ցանկանում , ինչի համար որ Նա է ցանկանում: Նա, ով Աստծուն գործընկեր է համակցում, իրոք մոլորվել է:'' (Ղուրան 4:116)

Անկախ անհատի մեղքերի քանակության և նրա կշեռքի ծանրության Աստված կարող է ներել դրանք, եթե նա Շըրկ չի գործել: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Նա , ով բարիք է գործում ստանում է 10 անգամ ավելի մեծ պարգև: Նա, ով մեղք է գործում, այն գրանցվում է որպես մեկ մեղք կամ ներվում է: Նա, ով երկրի չափ մեղք է գործում և այնուհետ հանդիպում Աստծուն, մինդեռ գործընկեր չի համակցել Նրան, ստանում է ներողամտության հավասարաչափ քանակություն:'' (Տաբարանի 7/367)

Միակ մեղքը, որին չի օգնի ոչ մի միջամտություն, հանդիսանում է Շըրկը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''և Մենք կվերցնենք նրանց գործած ամենը և կվերածենք փոշու:'' (Ղուրան 25:23)

Դիտելով մերօրյա իրավիճակը, մենք կարող ենք նշել տարբեր հասարակություններում առկա շըրկի մի քանի ձևերը: Գոյություն ունեն այնպիսիք, ովքեր երկրպագում են կենդանի և անկենդան առարկաներ: Նույնիսկ մահմեդականները նշում են շըրկի որոշակի ձևերը: Որոշ մահմեդականներ կոչում են հանգուցյալ սրբերի և անհատների: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եվ ով է առավել մոլորյալ , քան նա, ով կոչում է այլ բանի, բացի Աստծուց, նմանները պատասխան չեն ստանա մինչ Հարության Օրը և ով, փաստացի նույնիսկ տեղյակ չեն նրա կոչին:'' (Ղուրան 46:5)

Ըստ այդմ Իսլամը արգելել է յուրաքանչյուր բան, ինչը կարող է առաջնորդել Շըրկի: Արգելվում է այն ամենը, ինչը կարող է սասանել մարդկության հավատքը և առաջնորդել Շըրկի: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Եթե դուք հարցնեք նրանց, թե ով է արարել երկինքները և երկիրը , նրանք անշուշտ կպատասխանեն. ''Աստված:'' Ասացեք.'' Պատկերացրեք նրանց, ում բացի Աստծուց, դուք դիմում եք. եթե Աստված ցանկություն հայտներ վնասել ինձ, արդյո"ք նրանք ի վիճակի են խաթարել այդ: Կամ, եթե Աստված ցանկություն հայտներ իր գթասրտությունը տալ ինձ, արդյո"ք նրանք ի վիճակի են հեռացնել այն:'' Ասացեք. ''Աստված բավարար է ինձ: Թող հավատարիմը վստահի Նրան :'''' (Ղուրան 39:38)

 

 

Այլ աստվածների երկրպագության վտանգը.

Ամենը, ինչին մարդիկ երկրպագում են Աստծուց բացի, չի կարող արարել նույնիսկ մի փոքր բան: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Մարդիկ, ահա պատկերը: Այսպիսով ուշադիր լսեք: Իրոք, նրանք, ում դուք դիմում եք Աստծուց բացի, չի կարող արարել նույնիսկ մեկ ճանճ անգամ, նույնիսկ, եթե բոլորը համախմբվեն միասին և եթե ճանճը թռչի, նա կկործանվի, նրանք ի վիճակի չեն կարգավորել այդ: Երկուսն էլ իրոք թույլ են և փնտրողը և փնտրվողը:'' (Ղուրան 22:73)

Բազմաթիվ տարբերակների մեջ Ղուրանը պարզաբանել է, որ մատակարարումը և ամենը գտնվում է Ալլահի Ձեռքերում: Մենք երբեք չենք կարող համեմատել ամենի Արարչին և արարածներին: Գոյություն ունի մեծ տարբերություն Մեկ Ճշմարիտ Աստծո և կեղծ աստվածների միջև, որոնց դուք երկրպագում եք ճշմարիտ Աստծո փոխարեն: Մինչ Իսլամը, Արաբական Թերակղզում բնակվող արաբները կերտում էին կուռքեր: Ժամանակ առ ժամանակ, նրանք բնութագրում էին սնունդը որպես աստված: Ուղեկցորդներից մեկը, Աբու Ռաջա ալ-Ութարիդին, թող Ալլահը գոհանա նրանով, ասաց. ''Մինչ Իսլամը, մենք երկրպագում էինք կուռքերին: Եթե մենք չէինք գտնում որևէ կուռք, մենք վերցնում էին ցեխը և խառնում կաթի հետ տալով կուռքի տեսք և այնուհետ խոնարհվում դրա առջև:''

Բանական մարդիկ գիտակցում են այս գործողության սխալը: Մեկ անգամ Աբու Դհարը, ով մինչ իսլամը երկրպագում էր փայտե կուռքin, մի աղվես տեսավ, որը միզում էր արձանի գլխին: Այդ վայրկյանin նա գիտակցեց, որ երկրպագում էր մի բան, որը ի վիճակի չէր պաշտպանել նույնիսկ իրեն:

Նա արտասանեց բանաստեղծական հետևյալ տողերը.

Աստված, ում վրա միզում է աղվեսը, իրոք արժեք չունի և արժանի է նվաստացման,

Եթե այն լիներ ճշմարիտ աստված, նա կարող էր պաշտպանել իրեն:

Ես այս օրը հայտարարում եմ, որ ես զերծ եմ որևէ կուռքի երկրպագությունից և այժմ հավատք եմ ընծայում Մեկ Ամենազոր Աստծու:

Այս մտածելակերպով մարդիկ կարող են մտորել և վերադարձնել պատշաճը: Մենք կարող ենք քննադատորեն մտածել երկրպագության մասին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Արդյո"ք նրանք համակցում են Նրա հետ նրանց, ովքեր ոչինչ չեն արարում և իրենք են հանդիսանում արարածներ: Նրանք չեն կարող օգուտ տալ նրանց, ոչ էլ կարող են օգնել իրենց: Ոչ մի տարբերություն չկա կոչել նրանց, թե լռել: Եթե դուք նրանց կոչեք ճշմարիտ ուղղու, նրանք չեն հետևի ձեզ: Նրանք, ում դուք կոչում եք Աստծո փոխարեն, ուղղակի ձեզ պես արարածներ են: Այդ դեպքում կոչեք նրանց և թող նրանք պատասխանեն, եթե դուք ճշմարտացի եք: Արդյո"ք նրանք ունեն ոտքեր որպեսզի քայլեն: Արդյո"ք ունեն ձեռքեր, որպեսզի բռնեն: Արդյո"ք ունեն աչքեր , որպեսզի տեսնեն: Արդյո"ք ունեն ականջներ, որպեսզի լսեն: Ասացեք.''Կոչեք նրանց, ում դուք համակցում եք Աստծո հետ, այնուհետ բոլորդ հակառակվեք իմ դեմ և մի հետաձգեք: Աստված հանդիսանում է իմ պաշտպանը, ով ուղարկել է Գիրքը, քանի որ Նա է, ով պաշտպանում է բարեպաշտներին: Նրանք, ում դուք կոչում եք Նրանից բացի, չունի ոչ մի հզորություն օգնելու ձեզ, ոչ էլ իրենց օգնելու:'' Եթե դուք կոչեք նրանց ճշմարիտ ուղղու, նրանք չեն լսի ձեզ: Դուք նրանց գտնում եք ձեր ուղղությամբ նայելիս, սակայն նրանք չեն տեսնում ձեզ:'' (Ղուրան 7:191-8)

Ողջամիտ անհատը կարող է դիտել և հետազոտել իր շրջապատը, որպեսզի տեսնի Աստծո արարածը և երկրպագի Ալլահին, Մեկին, ով չունի ոչ մի գործընկեր: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Ասացեք, ''Ամբողջ փառքը լինի Աստծուն և խաղաղություն Նրա այն ծառաներին, ում Նա ընտրել է: Արդյո"ք Աստված առավել լավ չէ, քան այն, ինչ համակցում են Նրան: Նա, Ով արարել է երկինքները և երկիրը և ուղարկել է երկնքից ջուր ձեզ համար, որի շնորհիվ Մենք կերտել ենք գեղեցիկ աճող այգիներ, դուք երբեք ի վիճակի չեք կերտել նմանատիպ ծառեր, արդյո"ք գոյություն ունի մեկ այլ աստված Աստծուց բացի: Իհարկե ոչ, սակայն նրանք հանդիսանում են այն մարդիկ, ովքեր համակցում են այլոց Նրա հետ: Իհարկե ոչ, սակայն նրանք հանդիսանում են այն մարդիկ, ովքեր համակցում են այլոց Նրա հետ: Ո"վ է հանդիսանում Նա, ով կերտել է երկիրը որպես հաստատուն մի վայր բնակության համար: Ո"վ է կերտել հոսող գետերը: Ո"վ է սահմանել լեռները և պատնեշ տեղադրել երկու ծովերի միջև: Արդյո"ք գոյություն ունի մեկ այլ աստված Աստծուց բացի: Իրոք, նրանց մեծամասնությունը տեղյակ չեն: Ո"վ է պատասխանում ճնշվածին, երբ նա կոչում է Նրան և նվազեցնում նրա տառապանքը և ո"վ է ձեզ դարձնելու երկրի ժառանգորդ: Այնուհետ արդյո"ք գոյություն ունի մեկ այլ աստված Աստծուց բացի: Որքան անուշադիր եք դուք: Ո"վ է ուղղորդում ձեզ երկրի և ծովի խավարի մեջ: Ո"վ է զեփյուռ ուղարկում, որպես Իր գթասրտություն: Այնուհետ արդյո"ք գոյություն ունի աստվածություն, բացի Աստծուց: Բարձրյալ է Աստվածը այն ամենից, ինչ համակցում են Նրան: Ո"վ է արարել արարումը, այնուհետ վերականգնում այն և ո"վ է ձեզ մատակարարում երկնքից և երկրից: Այնուհետ արդյո"ք գոյություն ունի աստվածություն, բացի Աստծուց:'' Ասացեք. ''Բերեք ձեր ապացույցները, եթե դուք ճշմարտացի եք:'' Ասացեք.'' Երկինքների և երկրի վրա գոյություն չունի ոչ ոք, ով տեղյակ է անտեսանելիին, Աստծուց բացի:'' Նրանք տեղյակ չեն, թե երբ են կրկին բարձրանալու:'''' (Ղուրան 27:59-65 )

 

 

Ալլահից բացի երկրպագության իրականությունը.

Ղուրանի մեջ Աստված պարզաբանում է այն կատարյալ հատկանիշները, որոնք պատկանում են միայն Աստծուն: Նրա ոչ մի արարած չի կիսում այս հատկանիշները: Այդ հատկանիշներից են.

Ա. Աստված տեղյակ է ամենին. Նրա գիտելիքը ընդգրկում է ամենը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Նրանք, ովքեր մերժում են ճշմարտությունը հայտարարում են. ''Ժամը երբեք չի հասնի մեզ:'' Ասա. ''Այո, երդվում եմ Իմ Տիրոջ անունով, այն անշուշտ գալու է ձեզ: Ով տեղյակ է անտեսանելիին: Երկինքների և երկրի ոչ մի փոքր մասնիկ անգամ, կամ առավել մեծ չի խուսափի Նրանից, ամենը գրառվում է բաց Գրքի մեջ:'''' (Ղուրան 34:3)

Արարածը անտեղյակ է ամենին և չի տիրապետում գիտելիքին: Նա տեղյակ է որոշակի իրադարձություններին, սակայն ոչ բոլորին: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նրանք, ում դուք կոչում եք Աստծուց բացի, ձեր պես արարածներ են: Կոչեք նրանց և թող նրանք պատասխանեն ձեզ, եթե ձեր խոսքերը ճշմարիտ են:'' (Ղուրան 7:194)

Բ. Աստված լիարժեք ընդունակ է. Ոչինչ չի կարող խաթարել Նրա իշխանությանը և բոլորը հպատակվում են Նրան: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''Արդյո"ք նրանք չեն տեսնում, որ Աստված, ով արարել է երկինքները և երկիրը ի վիճակի է արարել նրանց պես անհատների: Նա սահմանել է որոշակի ժամանակ նրանց համար, գոյություն չունի որևէ կասկած կապված դրա հետ, սակայն մոլորյալները հաստատում են ճշմարտության մերժումը:'' (Ղուրան 17:99)

Գ.Աստծուն է պատկանում երկինքների և երկրի արքայությունը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Աստծուն է պատկանում երկինքների և երկրի արքայությունը, այն Օրը երբ Ժամը կգա, նրանք, ովքեր հետևել են կեղծիքին, պարտված կլինեն:'' (Ղուրան 45:27)

Դ. Աստված արարել է ամենը ոչնչից: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ահա Աստվածը, ձեր Տերը, գոյություն չունի այլ Աստված, բացի Նրանից, ամենի Արարչից, այսպիսով երկրպագեք Նրան, Նա հանդիսանում է ամենի պահապանը:'' (Ղուրան 6:102)

Ե. Առանց Աստծո բոլոր արարածները անօգնական են: Ամենը կախված է Նրանից: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Կոչեք նրանց, ում դուք սահմանել եք աստվածներ: Նրանք չունեն ատոմի կշիռ անգամ երկինքներում կամ երկրի վրա, ոչ էլ կիսում են որևէ բան, ոչ էլ որևէ օգնական նրանց միջև:'' (Ղուրան 34:22)

Զ. Աստված հանդիսանում է նա, ով հոգ է տանում արարածների բոլոր կարիքները: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ճշմարիտ, ձեր Տերը Աստվածն է, ով արարել է երկինքները և երկիրը վեց օրվա ընթացքում, այնուհետ Նա բարձրացել է Գահին, տնօրինելով բոլոր խնդիրները: Ոչ ոք չի կարող միջնորդել Նրան, բացի Նրա թույլտվությունից: Այսպիսին է Աստվածը, ձեր Տերը, այսպիսով երկրպագեք միայն Նրան: Արդյո"ք դուք ուշադրություն չեք դարձնի:'' (Ղուրան 10:3)

Է. Աստված հանդիսանում է բոլոր արարածների մատակարարը: Նա այն մեկն է, ով ունի կատարյալ իշխանություն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Քանի արարած չեն կարող հոգալ իրենց կարիքները: Աստված մատակարարում է նրանց և ձեզ: Նա հանդիսանում է Ամենից Լսողը և Ամենից Տեղյակը:'' (Ղուրան 29:60)

Ը. Աստված հանդիսանում է մատակարարը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.''''Ասա,''Ո"վ է մատակարարում ձեզ երկնքից և երկրից: Ո"վ է կառավարում ականջները և աչքերը: Ո"վ է հանգուցյալին կենդանություն տալիս : Ո"վ է կառավարում բոլոր խնդիրները:'' Նրանք ասում են. ''Աստված:'' Այնուհետ ասա. ''Արդյո"ք դուք այնուհետ չեք երկյուղի Նրանից:'''' (Ղուրան 10:31)

Թ. Աստված հավերժ է: Նա երբեք չի զգում այն, ինչ մենք զգում ենք կյանքում, մահ կամ անհանգստություն: Աստված չունի սկիզբ և ավարտ: Նա չունի ոչ մի գործընկեր, թշնամի կամ հավասար: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նա կենդանի է: Ոչ մի աստված չի կարող փրկել Նրան: Այսպիսով աղոթեք Նրան, կրոնը անարատ դարձնելով միայն Նրա համար: Փառք Աստծուն, Տիեզերքի Տիրոջը:'' (Ղուրան 40:65)

Այն ամենը, ինչ երկրպագում են Աստծո փոխարեն, փոփոխվում է ելնելով կյանքի պայմաններից: Նրանք կարող են կործանվել, հիվանդանալ կամ մահանալ: Ուստի, մարդկային այդ պայմանները նրանց դարձնում են երկրպագությանը անպիտան մի բան: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Մի կոչեք ոչ մի այլ աստծու, բացի միակ Աստծուց, գոյություն չունի ոչ մի աստված բացառությամբ Նրա: Ամենը ենթակա է անհայտացման, բացի Նրանից: Նրան է պատկանում դատաստանը և Նրան է պատկանում վերադարձը:'' (Ղուրան 28:88)

Ժ. Աստված Նա է, ով պարգևում է կյանքը և վերցնում այն: Նրա կամքը վերաբերվում է նրան, ում Նա է ցանկանում: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Իրոք, Աստծուն է պատկանում երկինքների և երկրի արքայությունը: Նա է պարգևում մահ և կյանք: Գոյություն չունի ոչ ոք, բացի Աստծուց, Ով կարող է պաշտպանել կամ օգնել ձեզ:'' (Ղուրան 9:116)

Ի. Աստված ունի կատարյալ լսողություն և տեսողություն: Ոչինչ չի վրիպում նրա տեսողությունից և լսողությունից: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ո"վ է պատասխանում ճնշված անհատին, երբ նա կոչում է Նրան և նվազեցնում նրա տառապանքը և ո"վ է ձեզ դարձնում երկրի ժառանգորդը: Այնուհետ, արդյո"ք գոյություն ունի մեկ այլ աստված, բացի Նրանից: Որքան անուշադիր եք դուք:'' (Ղուրան 27:62)

 

 

ՀԱՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.

Ամենաբարձրյալ Աստվածն պարզաբանում է վերջնարդյունքը այն ամենի, ինչին երկրպագում են բացառելով Նրան: Նա, Բարձրյալն ասաց.'' Դուք և այն, ինչ դուք երկրպագում եք Աստծո փոխարեն, կդառնաք դժոխքի վառելիք, դուք բոլորդ կգաք դրան, եթե իրոք նրանք լինեին աստվածներ, ապա չէին ուղղորդի այնտեղ, սակայն հավերժ կմնային: Նրանք կցնցվեն: Նրանք չեն լսի որևէ այլ բան:'' (Ղուրան 21:98-100)

Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''''Ո'վ է առավել սխալ, քան նա, ով ստեր է հորինում ընդդեմ Աստծո կամ ժխտում է Նրա հայտնությունը: Նմանատիպ մարդիկ կունենան այն, ինչ որոշված է նրանց համար: Եվ երբ Մեր Մարգարեները գալիս են նրանց մոտ , որպեսզի վերցնեն նրանց հոգիները, նրանք կհարցնեն նրանց. ''Որտե"ղ են նրանք, ում դուք կոչում եք Աստծո փոխարեն:'' Նրանք կպատասխանեն. ''Նրանք հեռացել են մեզանից'' և նրանք կվկայեն ընդդեմ նրանց , որ նրանք անհավատներ են:'''' (Ղուրան 7:37)

Նա, Ամենաբարձրյալն, ասաց. ''''Այդ Օրը, Նա կասի նրանց.''Կոչեք նրանց, ում ենթարդում եք գործընկեր Ինձ:'' Եվ նրանք կկոչեն նրանց, սակայն նրանց աղոթքները չեն լսվի և Մենք անջրպետ կդնենք թշնամության նրանց միջև:'''' (Ղուրան 18:52)

Նրանք, ում երկրպագում են և երբեք չեն ընդունում իրենց հետևորդների երկրպագությունը, կմատնեն նրանց, ում երկրպագում են: Ամենաբարձրյալ Աստվածը պարզաբանեց ասելով. ''''Այդ Օրը, երբ Մենք ժողովենք բոլորին միասին, Մենք կասենք նրանց, ովքեր գործընկեր են վերագրում Աստծուն. '' Միասին մնացեք դուք և ձեր գործընկերները:'' Այնուհետ Մենք կզատենք նրանց միմյանցից և նրանց գործընկեր աստվածները կասեն. ''Դուք չեք երկրպագում մեզ:'''' (Ղուրան 10:28)

Հարության Օրը նրանք, ում երկրպագում են և նրանք, ովքեր երկրպագում են նրանց, կմարտնչեն միմյանց դեմ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նրանք վերցրել են այլ աստվածներ Աստծո փոխարեն, այնպես, որ նրանք հզորության աղբյուր դառնան նրանց համար: Սակայն նրանք կմերժեն իրենց երկրպագությունը և դուրս կգան ընդդեմ իրենց:'' (Ղուրան 19:81-2)

Որոշակի պարագաներում և նրանք, ում երկրպագում են և նրանք ,ովքեր երկրպագում են, կմտնեն Դժոխք: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Դուք և այն ինչ դուք երկրպագում եք Աստծո փոխարեն, կդառնաք Դժոխքի վառելիք, դրան դուք կգաք, եթե դրանք լինեին աստվածներ, նրանք չէին ուղղորդի այնտեղ, այլ կմնային հավերժ:'' (Ղուրան 21:98-9)

 

 

ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ .

Աստծո ծառայությունը հանդիսանում է յուրաքանչյուր անհատի կյանքի դրական քայլը: Այն անհատին դարձնում է հասարակության դրական և առողջ անդամ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' Հավատացյալներ, մի ոտնահարեք Աստծո նշանների սրբությունը, Սուրբ Ամիսը, զոհացու կենդանիներին, այն կենդանիներին , որոնք կրում են նշաններ, այսինքն նշում են, որ պետք են զոհաբերության համար, ոչ էլ նրանց, ովքեր գտնվում են Սուրբ Տան ճանապարհին, ովքեր փորձում են գտնել իրենց Տիրոջ գոհունակությունը: Երբ ձեր ուխտագնացության ավարտին դուք հանում եք ուխտագնացության հանդերձը, կարող եք որսի գնալ: Թույլ մի տվեք նրանց , ովքեր խոչընդոտում են Սուրբ Մզկիթի այցելության թշնամությունը, ուղղորդի ձեզ մեղքի: Օգնեք միմյանց բարեպաշտության և բարության գործընթացում: Մի օգնեք միմյանց մեղքի և ոտնահարության գործընթացում: Երկյուղեք Աստծուց, Աստված խիստ է Իր պատժի մեջ:'' (Ղուրան 5:2)

Աստծո մասին իմացության հավատքը անհատին կուղղորդի դեպի իր պարտականություն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նա տեղյակ է թաքնված հայացքին և սրտի գաղտնիքներին:'' (Ղուրան 40:19)

Ըստ այս աստվածային համակարգի, անհատը կարող է դրականորեն կարգավորել իր վարքը և վարքագիծը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' Եղեք հանդուրժող, տարածեք ճիշտը և խուսափեք անգիտությունից:'' (Ղուրան 7:199)

Ընդհանուր առմամբ Իսլամը կարգավորում է անհատի դրական վարքը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ձեր Տերը պատվիրել է , ձեզ երկրպագել միայն Նրան և բարություն ցուցաբերել ծնողներին: Եթե մեկը կամ նրանցից երկուսը հասնում են որոշակի տարիքի, ոչ մի վատ խոսք մի ասեք նրանց և մի նախատեք, այլ միշտ մեղմ խոսեք նրանց հետ և մեղմ ու բարի վերաբերվեք նրանց և ասեք. ''Տեր, գթասիրտ եղիր նրանց նկատմամբ, քանի որ նրանք դաստիարակել են ինձ , երբ ես փոքր էի:'' Ձեր Տերը քաջատեղյակ է ձեր սրտերին, եթե դուք բարեպաշտ եք, ապա Նա ամենաբարեգութն է նրանց նկատմամբ, ովքեր անդադար շրջվում են դեպի Նա: Իրենց իրավունքները տվեք ձեր ազգականներին, ինչպես նաև կարիքավորներին և ճանապարհորդներին: Անխնա մի վատնեք, վատնողները հանդիսանում են Սատանայի եղբայրները և Սատանան երախտամոռ է իր Տիրոջը սակայն , եթե սպասելով ձեր Տիրոջ շնորհը, դուք վերադառնում եք դրան, այնուհետ նվազագույնը մեղք եք գործել նրանց հետ: Սակայն նվաստ մի եղեք, ոչ էլ այնքան պարզ, որ տառապեք նախատինքից կամ կորուստ ունենաք: Ձեր Տերը անսահմանորեն տալիս է նրան, ում Նա է ցանկանում և խնայում է նրան, ում Նա է ցանկանում: Նա տեղյակ և ուշադիր է Իր ծառաների նկատմամբ: Մի սպանեք ձեր զավակներին, երկյուղելով կարիքներից: Մենք մատակարարում ենք նրանց և ձեզ: Իրոք նրանց սպանությունը մեծ մեղք է: Մի դավաճանեք, քանի որ այն անբարեխիղճ և չար արարք է:Մի վերցրեք կյանք, որը Աստված դարձրել է անձեռնամխելի, բացառությամբ որոշակի դեպքերի: Եթե որևէ մեկին սխալմամբ զրկել են կյանքից, Մենք իշխանություն ենք տալիս նրա ժառանգներին հատուցում պահանջել, քանի որ այնուհետ նրանց կաջակցի (օրենքը): Մի մոտեցեք որբի ունեցվածքին, բացառությամբ լավագույն մտադրությունների, մինչ նրանք հասնեն չափահասության: Պահեք ձեր խոստումը, ձեզ կհարցնեն ձեր յուրաքանչյուր խոստումը: Չափեք ճշգրիտ չափով և կշռեք ճշգրիտ կշեռքով: Դա ճիշտ է և լավագույնս ավարտի համար: Մի հետևեք նրան, ինչին տեղյակ չեք, քանի որ հաշվի կկանչեն ականջը, աչքը և սիրտը: Ամբարտավան մի գործեք երկրի վրա: Դուք չեք կարող ճեղքել երկիրը կամ մրցել լեռների բարձրության հետ: Ամենը, ինչ չարիք է Տիրոջ համար և գարշելի:'' (Ղուրան 17:23-38)

Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ասա Իմ ծառաներին, որ նրանք պետք է միշտ ասեն այն, ինչը լավագույնն է: Սատանան խառնաշփոթ է առաջացնում նրանց մեջ: Իրոք, Սատանան հանդիսանում է մարդու ակնհայտ թշնամին:'' (Ղուրան 17:53)

Իսլամը ներկայացնում է այնպիսի ուղեցույցներ, որոնք բարելավում են հասարակության որակը: Այն ջանում է բարելավել անհատի և նրա ժառանգների կյանքը, ունեցվածքը և բանականությունը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. '' Մենք սահմանում ենք նրանց համար (Թորայում) կյանքը ընդդեմ կյանքի, աչքը ընդդեմ աչքի, քիթը ընդդեմ քթի, ականջը ընդդեմ ականջի, ատամը ընդդեմ ատամի և վերքը ընդդեմ վերքի: Սակայն, եթե որևէ մեկը մերժում է այն, ապա դա դառնում է նրա գայթակղությունը: Նրանք, ովքեր չեն դատում ըստ Աստծո օրենքների, մոլորյալ են:'' (Ղուրան 5:45)

Այն կարգավորում է քաղաքական հարաբերությունները և խրախուսում բարի դրացի լինելը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Մարդկություն, Մենք արարել ենք ձեզ իգական և արական սեռից և դարձրել ձեզ ազգեր և ցեղեր, այնպես, որ դուք ճանաչեք միմյանց: Աստծո աչքում ամենից առաքինին ձեզանից հանդիսանում է նա, ով երկյուղում է Աստծուց: Աստված տեղյակ է ամենին :'' (Ղուրան 49:13)

Ամենաբարձրյալ Աստվածն ուղարկեց իր Մարգարե Մուհամմեդին որպես մարդկության գթասրտություն: Նա, ով հնազանդվում է նրան, հնազանդվում է Աստծուն: Այնուհետ, նրանց կտրվի Աստծո գթասրտությունը և շնորհը այս և հաջորդ կյանքում: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Մենք ուղարկել ենք ձեզ, որպես մարդկության գթասրտություն:'' (Ղուրան 21:107)

Սա հանդիսանում է Մարգարեի կոչը և հավատքը: Նա եկել էր արարածներին ուղղորդելու ծառայել միայն Աստծուն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Իմաստությամբ և արդար հորդորանքով և լավագույն երկխոսությամբ կոչեք ձեր Տիրոջ ուղղուն: Ձեր Տերը լավագույնս տեղյակ է նրանցից, ովքեր շեղվում են Նրա ուղղուց և Նա տեղյակ է նրանցից, ովքեր ուղղորդվել են:'' (Ղուրան 16:125)

Ծառայությունը պետք է ուղղված լինի միայն Աստծուն: Երբ այն պահպանվի, արդարությունը կվերականգնվի: Մարգարեական խոսքերը հայտնում են, որ մի կին պատժվել է Դժոխքում, կատվի նկատմամբ գործած դաժանության համար: Նա կապել էր կատվին մինչ սովամահ լինելը: Մեկ այլ անհատ Դրախտ է մտել շնորհիվ շան նկատմամբ իր բարության, տապի ընթացքում նա ջուր էր տվել կենդանուն: Մեկ այլ անհատի Երկնային Այգիներ է շնորհվել շնորհիվ այն արարքի, երբ նա վնասող առարկաները հեռացրել է մարդկանց ճանապարհից: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'''' Ասա.'' Իմ Տերը պատվիրել է ձեզ արդար գործել: Երկրպագությամբ շրջվեք դեպի Նա յուրաքանչյուր ժամ և վայր և կոչեք Նրան, անկեղծ լինելով կրոնի մեջ: Ինչպես Նա ձեզ բերել է գոյության, այնպես էլ դուք վերադարձեք:'''' (Ղուրան 7:29)

 

 

ԲԱՐԻ ԼԻՆԵԼԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՍՏԾՈ ՃՇՄԱՐԻՏ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ.

Մեզ պատվիրել են լավ վերաբերմունք հարևանների նկատմամբ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նա չի արգելում ձեզ բարի և արդար վերաբերմունք նրա հետ, ով չի մարտնչում ձեր դեմ ընդդեմ հավատքի կամ չի ստիպում ձեզ լքել ձեր տները. Աստված սիրում է արդարությունը:'' (Ղուրան 60:8)

Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Եթե բազմաստվածներից մեկը ապաստան է խնդրում ձեզանից, շնորհեք այն, այնպես, որ նա ի վիճակի լինի լսել Աստծո խոսքը, այնուհետ տրամադրեք նրան ապահով մի վայր: Քանի որ նրանք հանդիսանում են գիտելիքի մարդիկ:'' (Ղուրան 9:6)

Արգելվում է սուտը և անհավատներին փորձելը: Ամենաբարձրյալն ասաց.''Եվ, եթե դուք այլ մարդկանցից հանդիպում եք դավաճանության, դրժեք նրանց տրված ուխտը, որպեսզի լինեք հավասար պայմաններում, քանի որ Աստված չի սիրում դավաճաններին:'' (Ղուրան 8:58)

Անհրաժեշտ է իրական տիրոջը տիրոջը վերադարձնել այն ամենը , ինչ նա վստահել է : Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' Աստված պատվիրել է ձեզ վերադարձնել այն, ինչ վստահել են ձեզ , իրենց իրական տիրոջը և երբ դուք դատում եք մարդկանց , ապա դատեք արդար կերպով: Աստծո հրահանգները հոյակապ են: Աստված լսում և տեսնում է ամենը:'' (Ղուրան 4:58)

Երբեք չպետք է դավաճանել վստահությունը կամ ուխտը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր պատվում են ձեր միջև գոյություն ունեցող ուխտը և նրանց, ովքեր դեմ չեն եղել ձեզ. Լրացրեք ձեր համաձայնագիրը նրանց հետ մինչ վերջնաժամկետը: Աստված սիրում է նրանց, ովքեր առաքինի են:'' (Ղուրան 9:4)

 Անհրաժեշտ է արդար լինել անհավատների նկատմամբ և չճնշել նրանց: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' Հավատացյալներ, հաստատուն եղեք հանուն Աստծո և վկայեք արդարությամբ: Թույլ մի տվեք, որ ձեր թշնամությունը շեղի ձեզ արդարությունից: Արդար վերաբերվեք, դա առավել մերձեցնում է աստվածավախությանը: Երկյուղեք Աստծուց: Աստված տեղյակ է ձեր բոլոր արարքներին:'' (Ղուրան 5:8)

Անհրաժեշտ է հաստատել այնպիսի խաղաղ գոյություն, որտեղ բոլորը կարող են բարեկամաբար ապրել: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Այնուհետ, եթե նրանք հակված են խաղաղության, խաղաղություն կնքեք նրանց հետ և վստահեք Աստծուն: Իրոք, Նա Ամենից Տեսնող և Լսող է:'' (Ղուրան 8:61)

 

 

ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՆ.

Իսլամը հավատացյալին է պարգևում հաստատության և վստահության զգացում: Սա գեղեցիկ կերպով պարզաբանում է Մարգարե Մովսեսի պատմությունը, ով իր ժողովրդի հետ փախավ փարավոնից և նրանք հասան ջրի մոտ: Այն մարդիկ, ովքեր նրա հետ էին, կարծեցին, որ ամեն ինչ ավարտվել է, սակայն փաստորեն, ի շնորհիվ Մովսեսի հաստատակամության Աստված նրան ցույց տվեց ուղղին: Ամենաբարձրյալ Աստվածը տեղեկացնում է կատարվածի մասին.''''Փարավոնը և նրա մարդիկ հետևեցին նրանց մինչ արևածագ և երբ երկու խմբերը հանդիպեցին միմյանց, Մովսեսի ուղեկցորդները ասացին.'' Մենք համոզված ենք, որ նրանք կհաղթահարեն:'' Մովսեսը պատասխանեց. ''Ոչ, Իմ Տերը ինձ հետ է և Նա կուղղորդի ինձ:'' Այնուհետ Մենք ստիպեցինք Մովսեսին ճեղքել ծովը իր գավազանով: Եվ այն զատվեց և յուրաքանչյուր հատված նման էր հսկա լեռան: Միաժամանակ Մենք ստիպեցինք մյուսներին մոտենալ այդ վայրին: Մենք զատեցինք Մովսեսին և բոլոր նրանց, ովքեր նրա հետ էին, այնուհետ, Մենք խեղդեցինք մյուսներին: Իրոք այստեղ գոյություն ունի նշան, սակայն նրանց մեծամասնությունը հավատք չեն ընծայում:'''' (Ղուրան 26:60-7)

Հաստատուն հավատքի շնոհիվ անհատը հասնում է ճշմարիտ հավատքի: Մարգարեն Խ.Ա.Ո.Ն ասաց. ''Տեղյակ եղեք, որ եթե ամբողջ ազգը ժողովվի ձեզ օգտակար լինելու համար, նրանք ձեզ չեն օգնի որևէ բանում, բացառությամբ նրա, ինչ պատվիրել է Աստված: Եթե նրանք ժողովվեն որպեսզի վնասեն ձեզ, նրանք չեն կարող անել դա, բացառությամբ երբ Աստվածն է պատվիրել:'' (Ահմեդ #4/233)

Ղուրանի մեջ Աստված ասել է. ''Ոչ մի տառապանք չի կարող հասնել մարդուն առանց Աստծո թույլտվության:-- Նա ուղղորդում է նրանց սրտերը, ովքեր հավատք են ընծայում Նրան. Աստված տեղյակ է ամենին:--''(Ղուրան 64:11)

Մեկ անգամ, Մարգարեի ուղեկցորդ Իբն Աբբասը ձիավարում էր նրա ետևից և նա ասաց նրան. ''Օվ, Իբն Աբբաս, գոհացիր այն ամենով, ինչ Աստված տվել է: Եթե դա անհանգստացնում է քեզ, տեղյակ եղիր, որ այդ պատվիրել է Աստծո Գիրքը:'' Այնուհետ Նա ուղղորդեց նրան ընթերցել տարբերակը.'' Դուք կարող եք չսիրել որևէ բան, որը լավ է ձեզ համար, կամ սիրել մի բան, որը վատ է ձեզ համար. Աստված տեղյակ է, սակայն դուք ոչ:'' (Ղուրան 2:216)

Աստծո ծառայությունը անհատին դարձնում է գնահատող և համբերատար: Այս պատմությունը ակնհայտ է Փարավոնի պատմության մեջ: Մոգերը հավատք ընծայեցին Աստծուն և Փարավոնը խոստացավ տանջել նրանց, հավատքը կորցնելու փոխարեն, նրանք ամրացան, քանի որ խաղաղություն գտան իրենց նոր կրոնի մեջ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Այնուհետ մոգերը խոնարհվեցին: Նրանք ասացին. ''Մենք հավատք ենք ընծայում Ահարոնի և Մովսեսի Տիրոջը:'' Փարավոնն ասաց.''Արդյո"ք դուք հավատք եք ընծայել մինչ Իմ թույլտվությունը: Նա պետք է լինի ձեր տերը, ով ձեզ մոգություն է ուսուցանել : Ես կանդամահատեմ ձեր ձեռքերը և ոտքերը հակառակ կողմից և կխաչեմ ձեզ արմավենու վրա: Դուք պետք է գիտակեցեք, թե ում պատիժն է առավել դաժան և հավերժ:'' Նրանք պատասխանեցին.'' Մենք երբեք չենք գերադասի քեզ ճշմարտության վկայությունից, որը եկել է մեզ: Ոչ էլ Նրան, ով մեզ բերել է գոյության: Այսպիսով, որոշիր այն, ինչ ցանկանում ես: Քո իրավասությունը գտնվում է միայն այս աշխարհիկ կյանքումմենք հավատք ենք ընծայել մեր Տիրոջը, այնպես որ Նա ների մեր մեղքերը և ների մեր մոգությունը, որը մենք ստիպողաբար ենք գործել: Աստված լավագույնն է և ամենակարողը:'' Իրոք, նա, ով շրջվում է դեպի իր Տերը մեղավոր, հանձնվում է Դժոխքին, նա այնտեղ ոչ ապրում է , ոչ էլ մահանում :'''' (Ղուրան 20:70-4)

Աստված պատվում է Իր ծառաներին, երբ նրանք հնազանդվում են Նրա ծառայությանը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Քանի որ Աստված նրանց հետ է, ովքեր բարեպաշտ են և նրանց, ովքեր բարիք են գործում:'' (Ղուրան 16:128)

Սատանան չունի որևէ իրավասություն նրանց նկատմամբ, ովքեր հնազանդվում են Աստծուն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Իրոք, դուք չունեք ոչ մի իշխանություն Իմ ճշմարիտ ծառաների նկատմամբ, բացառությամբ այն մոլորյալների, ովքեր ընտրել են հետևել ձեզ:'' (Ղուրան 15:42)

 Նրանք, ովքեր հնազանդվում են Աստծուն, ճաշակում են հանգստություն և ճշմարիտ խաղաղություն: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նրան , ով երկյուղում է Աստծուց, Նա կպարգևի դժվարությունների լուծում և Աստված կմատակարարի նրան անսպասելի աղբյուրից, Աստված մատակարարում է յուրաքանչյուրին, ով վստահում է Նրան: Աստված անշուշտ տալիս է այն, ինչ Նա է որոշում: Նա գծել է ամենի սահմանները:'' (Ղուրան 65:2-3)

Աստծո ծառայությունը մի կողմ է դնում բոլոր վախերը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Նրանք տուն են վերադառնում Աստծո շնորհով և օրհնությամբ, առանց որևէ վնասի, քանի որ նրանք հետապնդում են Աստծո գոհունակությունը: Եվ անսահման է Աստծո պարգևը: Այդ Սատանան է, ով վախ է ներշնչում իր հետևորդներին, մի վախեցեք նրանից: Սակայն երկյուղեք Ինձանից, եթե դուք հանդիսանում եք ճշմարիտ հավատացյալներ:'' (Ղուրան 3:174-5)

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.

Անկասկած ամբողջ մարդկությունը ծագել է մեկ անհատից, Մարգարե Ադամից: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Օվ մարդկություն, երկյուղեք ձեր Տիրոջից, ով արարել է ձեզ մեկ հոգուց: Նա արարել է նրա կեսը և նրանցից երկուսից տարածել է անհամար տղամարդ և կին ամբողջ երկրով մեկ: Երկյուղեք Աստծուց, որի անունով դուք դիմում եք միմյանց և հաշվի առեք ձեր պարտականությունները ի հավաստիք ազգացական կապերի: Աստված միշտ հետևում է ձեզ:'' (Ղուրան 4:1)

Ելնելով տրամաբանությունից, եթե մենք ծագել ենք մեկ հորից, մեր հավատքը պետք է լինի նույնը: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Մարդկությունը միայն մեկ համայնք էր, սակայն այնուհետ նրանք զատվեցին և եթե չլիներ ձեր Տիրոջ գերադասող խոսքը, նրանց տարբերությունը կսահմանվեր նրանց համար:'' (Ղուրան 10:19)

Աստված մեզ դարձրել է ժողովուրդներ և ցեղեր, ռասսաներ և ազգեր: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց. ''Մարդկություն, Մենք ձեզ արարել ենք արական և իգական սեռից և դարձրել ժողովուրդներ և ցեղեր, այնպես, որ դուք ճանաչեք միմյանց: Աստծո տեսանկյունից առաքինիներից մեկը հանդիսանում է նա, ով ամենից շատ է երկյուղում Աստծուց: Աստված տեղյակ է ամենին:'' (Ղուրան 49:13)

Նաև Նա ասաց. ''Նրա նշաններից է այն, որ Նա արարել է երկինքները և երկիրը և լեզուների և գույների բազմազանությունը: Իրոք այստեղ գոյություն ունեն նշաններ նրանց համար, ովքեր տեղյակ են:'' (Ղուրան 30:22)

ԿՈՉ.

Այսպիսով, մենք կոչ ենք անում ոչ մահմեդականին ծառայել միայն Աստծուն: Անկասկած այս գիրքը կարող է դառնալ լուսավոր ճանապարհորդության առաջին քայլը:

Ճանապարհորդության համար մենք ցանկանում ենք նշել, որ Ղուրանական Աստծո ուղերձը ուղղվա չէ արաբներին կամ այդ ազգին: Այն հանդիսանում է յուրաքանչյուր անհատի և համամարդկային կրոն:

Մենք ցանկանում ենք օգտակար լինել այս փնտրտուքին և պատրաստ ենք ընթերցողին տրամադրել յուրաքանչյուր տեսակի աղբյուր:

Վերջապես մենք ցանկություն ունենք տեղեկացնել, որ մեր կրոնը պատվիրում է հարգալից վերաբերմունք բոլոր հավատքների նկատմամբ: Ամենաբարձրյալ Աստվածն ասաց.'' Վրեժխնդիր մի եղեք նրանցից, ում նրանք դիմում են Աստծո փոխարեն, որպեսզի չլինի թե նրանք ելնելով իրենց թշնամությունից, ակամա վրեժխնդիր լինեն Աստծուց: Ուստի, յուրաքանչյուրին արդարացի կերպով Մենք տվել ենք իրենց արարքները: Նրանք բոլորը կվերադառնան իրենց Տիրոջը և Նա կհայտնի նրանց իրենց բոլոր արարքները:'' (Ղուրան 6:108 )

 

 

 

وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين

 

 

www.islamland.com

 

 

 

Մարդկության ամբողջ պատմության ընթացքում չի մարել հավատքների և կրոնների միջև հակամարտությունը, որը առաջ է բերել այլ աստվածների ծառայությունը: Այս աշխատությունը մեզ տրամաբանորեն և փաստերով պարզաբանում է միայն Աստծո ծառայության շահեկանությունը և անհրաժեշտությունը: Գրքի մեջ ընթերցողը կարող է գտնել բազմաթիվ Ղուրանական տարբերակներ, որոնք պարզաբանում են այդ: Հաշվի առնելով որ ամբողջ մարդկությունը սերվել է մեկ հորից, բնականաբար բոլորը սերվել են մեկ հավատքով, սակայն Սատանան շեղել և մոլորեցրել է բոլորին: Այս աշխատությունը կարող է դառնալ միայն Աստծո ծառայության ակնհայտ ուղեցույցն ու ապացույցը:

 

 

 

 

 

 

[1] Ալլահը հեռու է այն ամենից, ինչ վերագրում են Նրան: