ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍՈՒՆՆԱՅԻ և ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԵՄ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.

Այս փոքրիկ գրքույկը հակիրճ տեղեկացնում է Ալլահի և Նրա Մարգարեի պատվիրանների մասին և այն նորարարությունների, որոնք արարել են մարդիկ: Գրքույկի մեջ զետեղված են Ղուրանի և Մարգարեի խոսքերը կապված նորարարությունների և ծննդյան տոների հետ: Հակիրճ պարզաբանվում է, որ Մարգարեն երբեք չի նշել այն և երբեք չի խոսել Միլաադի մասին: Ուստի տոնը հանդիսանում է շեղում և նորարարություն, որը հավատացյալ մահմեդականը պետք է մերժի:Յուրաքանչյուր նորարարություն է նշանակում է շեղում կրոնից և Սուննայից:

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍՈՒՆՆԱՅԻ և ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԵՄ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.
] Հայերեն - Armenian – أرميني [
        

 

Հեղ. Աբդուլ Ազիիզ իբն Բազ

 




Թարգմանությունը:
EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
& Աննա Ռ. Հակոբ
Ստուգող հանձնաժողով:
Աբու Առամ
 
 وجوب لزوم السنة والحذر من البدعة

        


فضيلة الشيخ : عبد العزيز بن باز

 


ترجمة:
 المركز الأوروبي للدراسات الإسلامية
و آنا ر. يعقوب
مراجعة: أبو آرام

 


Թող ամբողջ փառքը լինի Ալլահին, ով ավարտուն տեսքի բերեց կրոնը մեզ համար, կատարյալ դարձրեց օրհնանքը և Իսլամը ընտրեց որպես մեր կրոն: Թող օրհնություն և խաղաղություն լինի Նրա ծառային և Մարգարեին, ով կոչ արեց հնազանդվել իր Տիրոջը և զգուշացրեց ընդդեմ շռայլության, նորարարության և անհնազանդության; Եվ Թող Ալլահը օրհնի նրա բարօրությունը, ուղեկցորդներին և նրանց, ովքեր հետևում են նրան մինչ Դատաստանի Օրը:
Ես վերանայել եմ այն հոդվածի հետ, որը տպագրվել է Հնդկաստանի արդյունաբերական քաղաք Փրադեշի, Կանպուրի «Իդաարաթ» ամսագրի առաջին էջում: Հեղինակը պնդում է, որ Սալաֆի դավանանքը (Իսլամի վաղ կողմնակիցները)համամիտ չեն Սուննայի հետ:Սրանով հեղինակը նպատակ ունի բաժանում ստեղծել Ահլ-ուս–Սուննայի  միջև և խրախուսել նորարարությունը և սնոտիապաշտությունը: Այս վերաբերմունքը անկասկած գարշելի և վտանգավոր է և նպատակ ունի վիրավորել Իսլամը և տարածել նորարարությունը և տարաձայնությունը ճշմարտությունից: Բացի այդ, հոդվածը պարզորոշ կենտրոնանում է Մարգարեի ծնունդը տոնելու խնդրին, որպես արդարացում քննարկելու մյուսների դավանանքը: Ուստի, կարծում եմ, որ անհրաժեշտ է լուսավորել մարդկանց: Այսպիսով, փնտրելով Ալլահի օգնությունը, ես ասում եմ.
Թույլատրելի չէ տոնել Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն) կամ որևէ մեկի ծնունդը: Փաստորեն այս գործողությունը անհրաժեշտ է կանխել, քանի որ այն հանդիսանում է կրոնական նորարարություն: Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն) ոչ տոնեց այդ, ոչ էլ մյուսներին պատվիրեց, նույնիսկ կապված զոհերի հիշատակին, նախորդող Մարգարեների, իր դուստրերի, կանանց կամ այլ ազգականների հետ:
Թույլատրելի չէ տոնել Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն) կամ որևէ այլ մեկի ծնունդը: Փաստորեն, անհրաժեշտ է կանխել, քանի որ սա համարվում է կրոնական նորարարություն: Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն) ոչ տոնել, ոչ էլ պատվիրել է այլոց տոնել այն, անկախ այն հանդիսանում է որևէ նախորդ մարգարեի, նրա դուստրերի, կանանց կամ այլ ազգականների հիշատակություն: Խուլաֆաա ուր Ռաշիդունը, Սահաբահը և Թաբիուն, ովքեր ճշգրտորեն հետևում են նրանց, չեն տոնում այս իրադարձությունը, ոչ էլ դարեր առաջ տոնել է որևէ մահմեդական գիտնական:
Նրանք լավագույնս տեղյակ են Մարգարեի Սուննային, սիրել և հետևել են նրան և Շարիաթին, քան նրանք, ովքեր հաջորդել են նրանց: Եթե նրա ծննդյան տոնը լավ արարք լիներ, ապա նրանք պետք է տոնեին այն:
Մեզ պատվիրել են հետևել և արգելել են նորարարությունը: Պատճառը այն է, որ Իսլամական կրոնը կատարյալ է և հիմնավորված է այն ամենը, ինչ մեզ տվել է Ալլահը և Նրա Մարգարեն և այնուհետ ընդունել են Ահլ-ալ-Սուննա ուալ-Ջամաահ- ուղեկցորդների մահմեդական համայնքը և նրանք, ովքեր լավագույնս հետևել են նրանց.
Մարգարեին վերագրում են հետևյալ խոսքերը.
«Նա, ով նորարարություն է մտցնում մեր խնդիրների մեջ, որը մեզանից չէ, կարժանանա մերժման»: (Հաղորդել է Ալ-Բուխարի և Մուսլիմ)
Մուսլիմը հաղորդել է.
«Նա, ով մի արարք է գործում, որը համաձայնության մեջ չէ մեր խնդիրների հետ, կմերժվի»:
Մեկ այլ սովորույթի մեջ Մարգարեն ասաց.
«Դուք պետք է պահպանեք իմ և ուղղափառ Խալիֆների Սուննան, ամուր կառչեք ... Զգուշացեք նորարարություններից, քանի որ յուրաքանչյուր նոր բան նորարարություն է և յուրաքանչյուր նորարարություն շեղում»:
Յուրաքանչյուր Ուրբաթ նա սովորություն ուներ ասելու.
«Լավագույն շարադրանքը հանդիսանում է Ալլահի Գիրքը և լավագույն ուղղորդությունը Ալլահի Առաքյալ Մուհամմեդի ուղղորդությունը իսկ վատագույն խնդիրը հանդիսանում է նորարարություն և յուրաքանչյուր նորարարություն շեղում»:
Ուստի, այս սովորույթները ներառում են խիստ զգուշացում ընդդեմ նորարարությունների և որ նմանատիպ արարքը բաժանում է ճշմարիտ ուղղուց:
Մարգարեն մարդկանց զգուշացրեց նմանատիպ նորարարությունների ծանրության և հետևանքների մասին:Գոյություն ունեն բազմաթիվ սովորույթներ, որոնք առաջ են բերում այս կապը.
Եվ Ամենաբարձրյալը ասաց.
«... Եվ յուրաքանչյուր ոք, ով (Մուհամմեդ Խ.Ա.Ո.Ն) տալիս է քեզ, վերցրու այն և նա, ով արգելում է քեզ, ձեռնպահ մնա ...»: (59:7)
Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.
«Եվ թող նրանք, ովքեր ընդդիմանում են Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) պատվիրանին (այսինքն,նրա Սուննային, օրինական ուղղուն, հրամաններին, երկրպագության գործողություններին և հայտարարություններին) (աղանդների մեջ) թող զգուշանան, որպեսզի չլինի Ֆիթնահ- անհավատություն, փորձություն, չարչարանք, երկրաշարժ, սպանություն, բռնակալություն և այլն և ցավալի տանջանք կհասնի նրանց»: (24:63)
Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.
«Իրոք, Ալլահի Մարգարեի (Մուհամմեդի Խ.Ա.Ո.Ն) մեջ դուք ունեք լավ օրինակ որպեսզի հետևեք նրան, ով հույս ունի (Հանդիպման) Ալլահի և Վերջին Օրվա և շատ է հիշում Ալլահին»: (33:21 )
Եվ Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.
«Եվ առաջինները, ովքեր ընդունեցին Իսլամ Մուհաջիրուններից, (նրանք, ովքեր տեխափոխվել են Մեքքայից Մեդինա) և Անսարներից, (Մեդինայի բնակիչները, ովքեր օգնեցին և օժանդակեցին Մուհաջիրուններին) և նաև նրանք, ովքեր ճշգրտորեն հետևել են նրանց (Հավատքի մեջ): Ալլահը գոհացել է նրանցով, ինչպես նրանք են գոհացել Նրանով: Նա պատրաստել է նրանց համար Այգիներ, որտեղ գետեր են հոսում, (Դրախտ), բնակվելու այնտեղ հավերժ: Դա է գերագույն հաջողությունը»: (9:100)
Եվ Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.
«Այս օրը ես կատարյալ եմ դարձրել ձեր կրոնը ձեզ համար, լրացրել եմ Իմ Բարեհաճությունը ձեզ և ընտրել եմ Իսլամը որպես կրոն ձեզ համար»: (5:3)
Այս տարբերակը վճռականորեն նշում է, որ Ամենաբարձրյալ Ալլահը լրացրել է կրոնը իր Ումմայի համար և Իր օրհնությունը տվել է նրանց:
Նրա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մահկանացուն կնքեց միայն Ումմային Ալլահի կատարյալ ուղերձը փոխանցելուց, ինչպես նաև օրենսդրությունը խոսքերով և արարքներով հաղորդելուց հետո: Նա նաև շեշտեց, որ մարդկանց հայտնագործած ամենը և այնուհետ Իսլամին վերագրածը, հանդիսանում են նորարարություն և անհրաժեշտ է ժխտել, նույնիսկ, եթե հայտնագործող անձիք բարի հավատք ունեն:
Հաստատել են, որ Մարգարեի Ուղեկցորդները և առաքինի հետևորդները զգուշացրել են մարդկանց նորարարության դեմ, քանի որ նրանք ավելացրել Իսլամին և կանոնակարգել են այն, ինչ թույլատրել է Ալլահը: Սակայն Ալլահի այնպիսի թշնամիների ինչպիսիք են Հրեաները և Քրիստոնյաները, ավելացրել և հայտնագործել են իրենց կրոնի մեջ այն, ինչը արգելել է Ալլահը: Ավելին, նորարարություն ընդունելը նշանակում է ասել, որ Իսլամը կատարյալ չէ: Նմանատիպ հավատքը ոչ միայն չարիք է, այլև հակասում է հետևյալ տարբերակին. «Այս օրը Ես կատարյալ եմ դարձրել ձեր կրոնը ձեզ համար...»: Ապացույց են հանդիսանում նաև Մարգարեի խոսքերը, որոնք զգուշացնում են մեզ նորարարություններից:
Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) և այլոց ծննդյան տոնը նշելը նշանակում է, որ Ամենաբարձրյալ Ալլահը չի կատարելագործել Ումմայի Կրոնը և Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն) չի տարածել այն, ինչ անհրաժեշտ է նրանց կրոնական պարտականությունների համար,մինչ վերջիններս հայտնվել և հայտնագործել են կրոնի մեջ այն, ինչ արգելել է Ալլահը, կարծելով որ այն կարող է մերձեցնել Ալլահին:
Անկասկած, սա մեծ վտանգ է, ինչպես նաև հավասարազոր է քննադատելու Ամենաբարձրյալ Ալլահին և Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) քանի որ Ամենաբարձրյալ Ալլահը արդեն կատարելագործել է կրոնը և Իր շնորհը և Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բացահայտ փոխանցել է ուղերձը և Ումմային տեղեկացրել բոլոր ուղիների մասին, որոնք կարող են նրանց Դրախտ ուղղորդել և փրկել Դժոխքից:
Ըստ վավերական Հադիթի, որը հաղորդել է Աբդուլլահ իբն Ամր իբն Ալ-Ասը, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Ալլահ (Թաալը), Ամենաբարձրյալը Մարգարե է ուղարկել և պարտավորեցրել է նրան ուղղորդել իր մարդկանց լավագույն ուղղու, որը հայտնի է նրան և զգուշացրել է նրանց ընդդեմ վատագույնի, որը հայտի է նրան»: (Հաղորդել է Մուսլիմ)
Հայտնի է, որ մեր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հանդիսանում է մարգարեներից լավագույնը, վերջինը և նրանցից ամենակատարյալը կապված այն ուղղու հետ, որով նա փոխանցեց ուղերձը և խորհուրդ տվեց մարդկանց:
Եթե (Միլադը) Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ծննդյան տոնը Կրոնական գործողություն լիներ, որով գոհանում էր Ալլահը և ընտրել էր Իր ծառաների համար, ապա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չէր բացատրի իր ժողովրդին, նա և իր ուղեկցորդները կտոնեին իրենց կյանքի ընթացքում: Քանի որ դա տեղի չի ունեցել, ակնհայտ է դառնում, որ Իսլամը ոչ մի կապ չունի Միլաադի հետ: Հակառակը, այն հանդիսանում է նորարարություններից մեկը, որի դեմ Մարգարեն զգուշացրել էր իր ժողովրդին:
Գիտնականների մի խումբ ոչ միայն մերժել են Միլաադի տոնախմբությունը, այլև զգուշացրել են դրա դեմ:
Ըստ Իսլամական Շարիաթի, բոլոր խնդիրների համար, որոնք կապված են օրինականացման կամ արգելման և մարդկանց միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրների հետ, անհրաժեշտ է դիմել Ալլահի Գրքին և Նրա Մարգարեի Սուննային, հետևելով Ալլահի խոսքերին.
«Օվ դուք, ովքեր հավատք եք ընծայել, հնազանդվեք Ալլահին և հնազանդվեք Մարգարեին (Մուհամմեդին Խ.Ա.Ո.Ն) և ձեզանից նրանց (մահմեդականներին), ովքեր իշխանություն ունեն: Եվ, եթե դուք տարբերվեք կարծիքներում որևէ բանի շուրջ, դիմեք Ալլահին և Նրա Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) եթե դուք հավատք եք ընծայում Ալլահին և Վերջին Օրվան: Սա լավագույնն է և ավելի հարմարավետ վերջին հանգրվանի համար»: (4:59)
Եվ Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.
«Եվ ինչում որ դուք տարբեր կարծիք ունեք, որոշումը այստեղից Ալլահի հետ է, Նա է Կառավարող Դատավորը»: (42:10)
Խնդրի հետ կապված մենք ետադարձ ենք կատարում Ալլահի Գրքին և պարզում ենք, որ այն մեզ պատվիրում է հետևել Ալլահի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) իր Պատվիրաններին և զգուշացնում է արգելքներից: Բացի այդ այն մեզ ասում է, որ Ալլահը կատարելագործել է կրոնը մարդկանց համար: Այսպիսով, քանի որ Միլաադը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ուսմունքների մեջ չէ, այն չի կարող հանդես գալ կրոնի մի մաս, որը Ալլահը կատարյալ է դարձրել մեզ համար և խնդրում է մեզ հետևել Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն):
Կրկին, երբ մենք հայացք ենք գցում Ալլահի Մարգարեի Սուննային (Խ.Ա.Ո.Ն), ապա մենք չենք գտնում որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կամ ուղեկցորդները տոնել են այն կամ խնդրել են մյուսներին տոնել: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Միլաադը կրոնի մի մաս չէ, այլ հանդիսանում է նորարարություն և գրքի մարդկանց կույր կրկնօրինակություն, այսինքն, Հրեաների և Քրիստոնյաների տոնախմբություն: Այս փաստարկը պարզաբանում է, որ յուրաքանչյուրը, ով չունի նվազագույն տեսանկյուն և ճշմարտության և արդարության շեղում, կարող է տեսնել, որ ծննդյան տոն նշելը ոչ մի կապ չունի Իսլամի հետ: Այն նորարարություն է, որի դեմ զգուշացրել են Ալլահը և Նրա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն):
Իմաստուն անհատը չի կարող խաբվել, տեսնելով մարդկանց այն հսկայական բանակը, ովքեր տոնում են, որովհետև ճշմարտությունը ակնհայտ է և Շարիաթի վկայությունն է ճանաչում, այլ ոչ թե մարդկանց հոծ բազմությունը:
Ամենաբարձրյալ Ալլահը ասում է Հրեաներին և Քրիստոնյաներին.
«Եվ նրանք ասացին. «Ոչ ոք չի մտնի Դրախտ, մինչ չդառնա հրեա կամ քրիստոնյա»: Այս նրանց իսկ ցանկությունն է: Ասա (Մուհամմեդ Խ.Ա.Ո.Ն) «Ներկայացրեք ձեր ապացույցը, եթե դուք ճշմարիտ եք»»: (2:111)
Եվ Ամենաբարձրյալ Ալլահը նույնպես ասաց.
«Եվ, եթե դուք հնազանդվեք երկրի մեջ առկա մնացյալ մարդկանց, նրանք ձեզ հեռու կառաջնորդեն Ալլահի Ուղղուց: Նրանք հետևում են վարկածի և միայն ստում են»: (6:116)
Այս նորարարությունների մեծամասնությունը, ի լրացում իրենց նորարարական բնույթի, նույնպես սովորաբար չեն փախչում այլ չարիքներից, ինչպիսիք են կանանց և տղամարդկանց խառը հավաքը, երգերը որոնք ուղեկցում են երաժշտական գործիքները, թմրանյութերի կիրառությունը և այլն: Նրանք նույնպես ներառում են վատագույն բաները, օրինակ Մեծ Շըրկը, ցուցադրելով չափազանցություն Ալլահի Մարգարեի և այլ սուրբերին նկատմամբ և աղոթելով նրանց, կոչելով նրանց օգնությանը կամ հավատք ընծայելով, որ նրանք տեղյակ են գաղտնիքին և բոլոր նմանատիպ հայտարարություններին, որոնք հատուցում են հավատացյալին որպես անհավատի: Վավերական հաղորդում են, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Զգուշացեք Կրոնի մեջ չափազանցությունից; այն պատճառ հանդիսացավ նախկին մարդկանց ոչնչացմանը»:
Նա նույնպես ասաց.
«Գովասանք մի շռայլեք ինձ, ինչպես Քրիստոնյաներն են անում Մարիամի որդուն, ես ուղղակի ծառա եմ: Պարզ ասեք. «Ալլահի ծառան և Նրա Մարգարեն»»: (Հաղորդել է Բուխարին)
Պատեհ է նշել, որ բազմաթիվ մարդիկ իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում տոնախմբությանը և կտրականապես պաշտպանում են նրանց, մինչդեռ հաճախում են պարտադիր երկրպագության, ինչպիսիք են ամենօրյա և Ուրբաթ օրերի աղոթքները: Նրանք նույնիսկ ամոթ չեն զգում, ոչ էլ գիտակցում են, որ մեծ չարիք են գործում:
Անկասկած, սա ցույց է տալիս իրենց հավատքի թուլությունը, կարճատեսությունը և սրտերի խորապես արմատացած ժանգը ի շնորհիվ իրենց մեղքերի և անհնազանդության: Մենք խնդրում ենք Ալլահի պաշտպանությունը մեր և բոլոր մահմեդականների համար:
Առավել զարմանալի է նշել, որ որոշ մարդիկ հավատք են ընծայում, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ներկա է գտնվում Միլաադին: Ուստի, նրանք կանգնում են ողջունելու նրան: Սա ոչ միայն մաքուր սուտ է այլև տգիտության վատագույն ձև, քանի որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոչ դուրս կգա իր գերեզմանից մինչ Հարության Օրը, ոչ էլ կհանդիպի մարդկանց կամ կայցելի նրանց հանդիպումներին: Փոխարենը նա կմնա իր գերեզմանի մեջ մինչ Հարության Օրը, մինչդեռ նրա հոգին հանգստություն է գտել իր Տիրոջ ամենաբարձր վայրում:
Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.
«Դրանից հետո, անշուշտ դուք կմահանաք: Այնուհետ կրկին, դուք հարություն կառնեք Հարության Օրը»: (23:15-16)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Հարության Օրը ես առաջինը հարություն կառնեմ, ես կլինեմ առաջին բարեխոսությունը և առաջինը, ում բարեխոսությունը ընդունելի կլինի»:
Վերոհիշյալ Ղուրանական և Սուննայի վկայությունները ապացույց են, որ Հարության Օրը հանգուցյալները անկասկած դուրս կգան իրենց գերեզմաններից: Իսլամի բոլոր գիտնականները համամիտ են այս կարծիքին: Մահմեդականը պետք է տեղյակ լինի այս ամենին և չպետք է հեշտորեն շեղվի նորարարությամբ և սնոտիապաշտությամբ, որոնք արարում են տգետ մարդիկ, առանց Ալլահի իշխանության:
Ինչ վերաբերում է Մարգարեի օրհնությանը և ողջույնին, ապա դա հանդիսանում է ամենագերադասելի և առաքինի արարքը: Ալլահը ասաց.
«Իրոք, Ալլահը Մարգարեին ու Նրա հրեշտակներին է շնորհում օրհնությունը, ինչպես նաև խնդրեք նրան գործել այդպես: Օվ դուք, ովքեր հավատք են ընծայել, խնդրեք Ալլահին շնորհել օրհնություն նրան և խնդրեք Ալլահին խաղաղություն շնորհել նրան»: (33:56)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Նա, ով օրհնություն է ուղղում ինձ մեկ անգամ, Ալլահը օրհնություն է ուղարկում նրան տաս անգամ»:
Այն միշտ անհրաժեշտ է, առանձնապես յուրաքանչյուր աղոթքի ավարտին: Ըստ գիտնականների, այն պարտադիր անհրաժեշտ է կրկնել յուրաքանչյուր աղոթքի Տաշահուդից հետո: Մի շարք դեպքերում, ինչպիսիք են Ադհանը, Ուրբաթ Օրը անհրաժեշտ է նշել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) անունը:
Եվ սա ես ցանկանում եմ նշել: Ես հույս ունեմ, որ այն կարող է բավարարել յուրաքանչյուրին, ում Ալլահը ցույց է տվել իր լույսը:
Որքան ցավալի է տեսնել որոշ հավատարիմ մահմեդականների, ովքեր հայտնի են հավատքի իրենց հզորությամբ և սիրով Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) նկատմամբ, ովքեր կազմակերպել են նմանատիպ նորարար տոնախմբությունը:
Եկեք հարցը ուղղենք նմանատիպ մարդկանց. «Ասեք մեզ, եթե դուք պատկանում եք Ահլ-ուս-Սուննային և հետևում եք Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն), արդյոք նա կամ նրա ուղեկցերդներից կամ հաջորդներից մեկը գործել է դա, թե այն նշանակում է հետևել Իսլամի թշնամիներին Հրեաներին և Քրիստոնյաներին և նմանատիպ բաներ:
Սերը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) նկատմամբ չի նշանակում տոնել նրա ծնունդը, այլ հնազանդվել նրան, հավատք ընծայել նրա ուսմունքին, հեռու մնալ նրա արգելքներից և երկրպագել Ալլահին այնպես, ինչպես նա է մեզ պատվիրել:
Ժամանակ առ ժամանակ այն պետք է արտահայտել Սալաթի և Սալամի միջոցով, առանձնապես աղոթքների ժամանակ, նշելով նրա անունը:
Ինչպես նշել է հեղինակը, Վահաբինները նոր չեն, ովքեր ժխտում են նմանատիպ նորարարությունը: Նրանց դավանանքը ասում է ամուր պահել Ալլահի Գիրքը և Նրա Մարգարեի Սուննան. հետևել նրան և առաքինի հետևորդներին, հավատք ընծայել և իրագործել այն, ինչ առաջադրել են առաքինի նախորդները և Իմամները, ինչպես նաև ուղղորդություն, ովքեր ի վիճակի են թողարկել կրոնական կարգադրություն, որը կապված է Ալլահի գիտելիքի, Նրա հատկանիշները կատարելության և արժանապատվության հետ, այնպես, ինչպես ցույց է տվել Փառահեղ Գիրքը և Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) վավերական ավանդույթը, ինչպես սրտացավ ընդունել են նրա ուղեկցորդները: Վահաբինները հավատք են ընծայում այնպես, ինչպես նրանց հաղորդել են, առանց շեղման, կատարելագործման կամ օրինակի կամ այս հատկանիշների ժխտման: Նրանք կառչում են հետևորդների ուղղուն, գիտակ, հավատքի և անբիծ մարդկանց: Նրանք հավատք են ընծայում, որ հավատքի հիմքը նշանակում է վկայել, որ որ ոքի չպետք է երկրպագել բացառությամբ Ալլահի և որ Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) հանդիսանում է Ալլահի Մարգարեն: Նրանց է պատկանում հավատքի հիմքը և ճյուղերից մեկը:
Ըստ Մահմեդականների համաձայնության, նրանք տեղյակ են, որ այս արմատը վերաբերում է գիտելիքին, գործին և հաստատմանը: Այն ենթադրում է, որ պետք չէ երկրպագել որևէ մեկին, բացառությամբ Ամենաբարձրյալ Ալլահի: Ով, ոչ ոքի չի միավորում: Այն նաև ենթադրում է որևէ այլ բանի երկրպագություն, բացառությամբ Նրա: Այն ցույց է տալիս, թե ինչու է արարել ջինին և մարդկությանը, ինչու են ուղարկել Մարգարեներին և ինչու են հայտնվել Գրքերը:
Ի լրացում, Իբադահը, երկրպագությունը հանդիսանում է ոչ միայն կատարյալ հնազանդություն և սեր, այլև կատարյալ հնազանդություն և պատկառանք: Իսլամը միակ կրոնն է, որը սահմանել է Ալլահը և տարածել են մարգարեները և ընդունելի է Ալլահից, անկախ անցյալի կամ ներկայի: Նա, ով իր կամքը հնազանդեցնում է Ալլահին, այլ ոչ թե որևէ այլ մեկին, բացառությամբ Նրա, հանդիսանում է Մուշրիկ, բազմաստված: Նույնը կարելի է ասել մեկին, ով աղոթում է Ալլահին և որևէ այլ մեկին բացառությամբ Նրա: Ինչ վերաբերում է նրան, ով չի հնազանդվում Նրան, ապա դառնում է ամբարտավան Ալլահի հանդեպ իր պարտավորությունների նկատմամբ: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.
«Եվ, իրոք, Մենք ուղարկել ենք յուրաքանչյուր Ումմային, համայնքին, ժողովրդին Մարգարե, հայտարարելով. «Երկրպագեք միայն Ալլահին և խուսափեք կամ հեռու մնացեք Թագհութից, բոլոր կեղծ աստվածություններից»»: (16:36)
Ուստի, Վահաբինների դավանանքը հիմնված է այն վկայության լրացման վրա, որ Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) հանդիսանում է Ալլահի Մարգարեն և ամբողջովին թողնել բոլոր նորարարությունները, սնոտիապաշտությունը և այն, ինչ դեմ է Շարիաթին:
Այս է, ինչին հավատք է ընծայում և հրավիրում Շեյխ Մուհամմեդ իբն Աբդուլ Ուահաբը, թող Ալլահը գթա նրան: Նա, ով նրան է վերագրում որևէ բան, ոչ միայն ստում է, այլև մեծ մեղք է գործում և հայտարարում է այն, ինչ ամբողջովին անհիմն է: Նա, անկասկած, ստանում է այն, ինչ Ալլահը խոստացել է բոլոր ստախոսներին:
Միության Դեկլարացիայի թեմայով գրառված հայտնի գիտական աշխատանքների շնորհիվ Շեյխը ցույց է տվել Լա իլահա իլլ Ալլահ միտքը, որ ոչ ոք արժանի չէ երկրպագության, բացառությամբ Ամենաբարձրյալ Ալլահի և որ նմանատիպ երկրպագությունը պետք է զրկել յուրաքանչյուր տեսակի Շըրկից, լինի այն մեծ, թե փոքր: Նա, ով տեղյակ է այս գրերին, նրա քարոզներին և Ալլահի կոչին և նրա աշակերտների ուղղուն, կարող է հեշտորեն գտնել, որ այս մոտեցումը չի տարբերվում մեր առաքինի նախորդներից, և մեծ, ուսյալ և ուղղորդող իմամներից: Իրոք, նա առաջադրել է, ինչ նրանք արել են իրենց կյանքի ընթացքում, որը կապված է միայն Ալլահի երկրպագության, նորարարությունների և սնոտիապաշտության ժխտմանը հետ:
Կարիք չկա լրացնել Ալլահի և Նրա Մարգարեի պատվիրանները և այն ամենը, ինչ ստացել և հետևել են Ահլ-ալ-Սուննա ուալ Ջամաահի ուղեկցորդները և հետևորդները: Արգելել տոնելը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ծննդյան տարեդարձը ի շնորհիվ նորարար բնույթի, ի լրացում նշանների չափազանցության և Շըրկի, որը սովորաբար միավորում են, ոչ միայն դեմ է Իսլամին այլև նսեմացուցիչ է Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) համար: Փոխարենը անհրաժեշտ է հնազանդության գործողություն, ինչպես ասել է Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն).
«Զգուշացեք կրոնական խնդիրների չափազանցությունից: Ձեր նախորդները ոչնչացել են ի շնորհիվ կրոնական չափազանցության»:
Կրկին նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Մի շռայլեք գովասանք ինձ, ինչպես Քրիստոնյաները Մարիամի որդուն: Ես ծառա եմ: Այսպիսով ուղղակի ասեք «Ալլահի ծառան և Նրա Մարգարեն»»:
Հենց այս էի ուզում մատնանշել գրքույկի մեջ:
Թող Ալլահը օգնի մեզ և բոլոր մահմեդականներին ընկալել Իր կրոնը, շարունակաբար հաստատել այն, ամրացնել Սուննային և հեռու պահել նորարարություններից: Իրոք, Նա Առատաձեռն և Բարի է:
Եվ, թող Ալլահը պարգևի Իր օրհնությունը և գթասրտությունը մեր Մարգարե Մուհամմեդին, նրա ընտանիքին և ուղեկցորդներին:
Աբդուլ-Ազիզ իբն Աբդուլլահ իբն Բազ
Նախագահ
Իսլամական Հետազոտությունների նախագահություն, Իֆթա, Դաուա և Ուղղորդություն: