ԱՍՏԾՈ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐՈՒՄ

Հայերեն թարգմանված այս գրքում, Դոկ. Զաքեր Նայքը խոսում է այնպիսի խոշոր կրոնների մասին ինչպիսիք են Քրիստոնեությունը, Իսլամը, Հինդուիզմը, Բուդդայականությունը և այլն: Այստեղ համեմատություններ և օրինակներ են բերվում տվյալ կրոններից, թե ինչ է յուրաքանչյուրը կարծում Աստծո գաղափարի մասին::

ԱՍՏԾՈ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐՈՒՄ


] Հայերեն - Armenian – أرميني [

Զեքիր Նայք

Թարգմանությունը:
EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
& Աննա Ռ. Հակոբ
Ստուգող հանձնաժողով: 
Աբու Առամ
 

2014 - 1436
 

 
﴿ مفهوم الإله في الأديان الكبرى﴾
باللغة الأرمينية


زاكر عبد الكريم

ترجمة:
 المركز الأوروبي للدراسات الإسلامية
& آنا ر. يعقوب
مراجعة: أبو آرام



2014 - 1436




ԱՍՏԾՈ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐՈՒՄ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


Մեր քաղաքակրթության տարբերվող հատկություններից մեկը, մեծ քանակությամբ կրոնների և էթնիկ համակարգերի գոյությունն է: Մարդկությունը միշտ էլ ձգտել է հասկանալ արարման պատճառը և իր դերը սխեմայում:
Առնոլդ Թոյնբին ուսումնասիրեց մարդու դարավոր պատմությունը և իր մտքերը գրեց տաս հատորանոց աշխատությունում : Նա եզրակացրեց , որ մարդկության պատմության մեջ, կրոնը կենտրոնական դեր ուներ: 1954 թվականի, հոկտեմբերի 24-ի «Դիտորդ» ամսագրի հոդվածում նա գրեց.
«Ես վերադառնում եմ այն հավատքին, որ կրոնը պահում է գոյության առեղծվածի բանալին;»
Ըստ Օքսֆորդի բառարանի «կրոն» բառը նշանակում է «հավատք գերմարդկային կառավարման հզորության, առանձնապես անհատական Աստծո կամ աստվածների, որոնց պետք է հնազանդվել և երկրպագել:»
Բոլոր հիմնական կրոնների ընդհանրություններից են ,հավատք համընդհանուր Աստծո կամ Գերագույն Աստվածային հեղինակության,որը Ամենակարողն և Ամենագետն է: Հիմնական կրոնների հետևորդները հավատում են ,որ Աստվածը, որին նրանք երկրպագում են, նունն է ինչպես իրենց, այնպես էլ մյուսների համար:
Մարքսիզմը, Ֆրեյդի ուսմունքը և ուրիշ «ոչ կրոնական» հավատքներ, փորձեցին պախարակել կազմավորված կրոնների հիմքերը :Սակայն հակառակը, այս, զարգացավ հավատքի համակարգերի: Օրինակ ,երբ կոմունիզմը գոյություն ուներ աշխարհի շատ երկրներում , ապա քարոզը ընթանում էր նույն եռանդով և նվիրվածությամբ,որը բնորոշ է կրոնների քարոզչությանը և պրոպագանդային:
Կրոնը մարդկային գոյության անբաժանելի մասն է:
Հետևյալ տարբերակում, փառահեղ Ղուրանն ասում է.
««Ասա.«Օվ Գրքի Մարդիկ. Եկեք ընդհանուր հայտարարի մեր և ձեր միջև, որ մենք չենք երկրպագում որևէ մեկին, բացառությամբ Ալլահի, որ մենք զուգընկեր չենք տալիս նրան, որ մենք բացի Ալլահից չենք կանգնեցնում մեզանից Տերեր և ղեկավարներ:»Եթե, այնուհետ նրանք շրջվեն, ասա նրանց. «Վկայեք, որ մենք ,նվազագույնը մուսուլմաններ ենք, խոնարհվում ենք Ալլահի Կամքին:»» (Ղուրան 3:64)
Տարբեր կրոնների ուսումնասիրությունը, ինձ համար մեծ փորձ էր: Այն վերահաստատեց հավատքը, որ Աստված արարել է ամենյուրաքանչյուր մարդկային հոգի,Իր գոյության որոշակի գիտությամբ : Մարդու հոգեբանական կերտվածքը այնպիսին է , որ նա ընդունում է Արարչի գոյությունը , մինչ նա ստիպված չի լինում հավատալ հակառակը; Այլ կերպ ասած, Աստծոն հավատալը կարիք չունի պատճառի ,մինչդեռ Աստծոն մերժելը, ունի :

ԱՇԽԱՐՀԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
Աշխարհի կրոնները կարելի է լայնորեն դասակարգել Սեմական և ոչ-Սեմական:Ոչ- Սեմական կրոններն էլ կարելի է բաժանել Արիական և ոչ-Արիական կրոնների:
ՍԵՄԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐ
Սեմական կրոնները ծագել են Սեմիթներից:Ըստ Աստվածաշնչի, Մարգարեն Նոյը (Խ.Ա.Ո.Ն) ուներ Շեմ անունով որդի: Շեմի ժառանգորդները հայտնի են որպես Սեմիթներ: Ուստի,սեմական կրոնները նրանք են, որոնք ծագել են Հրեաներից, Արաբներից, Ասորիներից և Փյունիկացիներից և այլն: Հիմնական Սեմական կրոններն են Հուդայականությունը, Քրիստոնեությունը և Իսլամը: Այս բոլոր կրոնները մարգարեական են , որոնք հավատում են Աստվածային Առաջնորդությանը ,որոնք Աստված ուղարկել է մարգարեների միջոցով :
ՈՉ-ՍԵՄԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐ
Հետագայում ոչ-սեմական կրոնները ստորաբաժանվել են Արիական և ոչ-Արիական կրոնների.
ԱՐԻԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐ
Արիական կրոնները նրանք են, որոնք ծագել են արիացիներից , հնդեվրոպական լեզվախմբի հզոր խմբից, որը տարածված էր Իրանի և Հյուսիսային Հնդկաստանի միջև, Մ.Թ.Ա 2000 մինչ 1500 , երկրորդ հազարամյակի առաջին կեսերին:
Հետագայում Արիական կրոնները ստորաբաժանվեցին Վեդայականի և ոչ Վեդայականի: Վեդայական կրոնը Հինդուիզմի և Բրահմայականության սխալ անվանումն է: Ոչ-վեդայական կրոններն են Սիկհականությունը, Բուդդայականությունը ,Արևապաշտությունը և այլն: Համարյա բոլոր Արիական կրոնները ,ոչ մարգարեական են :
Զրադաշտությունը Արիական, ոչ- վեդայական կրոն է , որը կապված չէ Հինդուիզմի հետ: Այն իրեն համարում է մարգարեական կրոն:
ՈՉ-ԱՐԻԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԸ
Ոչ-Արիական կրոններն ունեն բազմազան ծագումներ: Կոնֆուցիականությունը և Դաոսականությունը չինական ծագում ունեն, իսկ Սինտոիզմը Ճապոնական: Այս ոչ-արիական կրոններից շատերը չունեն Աստծո հասկացություն: Նրանք ավելի շատ մոտ են էթնիկ համակարգերին, քան կրոնականին:

ԱՍՏԾՈ ԱՄԵՆԱՎԱՎԵՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՐՈՆՈՒՄ
Աստծո գաղափրը, որը ընդունել է կրոնը , չի կարող դատի ենթարկվել, միայն իր հետևորդների գործունեության դիտանկյունից :Բավական հաճախակի շատ կրոնների հետևորդները անտարբեր են Աստծո գաղափարին, որը գոյություն ունի իրենց Գրերում: Ուստի, ավելի նպատակահարմար է քննարկել ցանկացած կրոնի Աստծո գաղափարը, ըստ իրենց սուրբ գրերի:
Եկեք, փորձենք հասկանալ Աստծո գաղափարը , որոնք գոյություն ունեն աշխարհի հիմնական կրոններում, քննարկելով , այն, թե ինչ են ասում իրենց գրերը այդ մասին :

ԱՍՏԾՈ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԻՆԴՈՒԻԶՄՈՒՄ
Արիական կրոններից ամենահայտնին Հինդուիզմն է: Փաստացի «Հինդու» բառը պարսկական ծագում ունի , որը վերաբերում է Ինդուս Դաշտավայրի շրջանի բնակիչներին : Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ , Հինդուիզմը կրոնական հավատքների տեսակավորման նստվածք է , որոնց մեծամասնությունը հիմնված են Վեդաների, Ուպանիշադների և Բհագավաթ Գիդայի վրա:
ԱՍՏԾՈ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԻՆԴՈՒԻԶՄՈՒՄ.
Սովորաբար Հինդուիզմը ընկալում են որպես բազմաստված կրոն: Իրոք, հինդուսների մեծամասնությունը կհաստատեն այս, քանի որ դավանում են բազմակի Աստվածների: Որոշ Հինդուսներ հավատում են երեք Աստծո համակարգին, մինչ ոմանք հավատում են երեք հարյուր միլիոն աստվածների գոյության: Ամեն դեպքում, կրթված Հինդուսը , ով քաջատեղյակ է իր գրերին, պնդում է , որ Հինդուսը պետք է հավատա և երկրպագի միայն մեկ Աստծո:
Մուսուլմանի և Հինդուսի միջև աստծո ըմբռման հիմնական տարբերությունը այն է, որ հասարակ Հինդուսները հավատում են Բնապաշտության փիլիսոփայությանը: Բնապաշտությունը ենթադրում է ամեն ինչ, կենդանի և ոչ կենդանի , որպես աստվածային և սուրբ: Ուստի, Հինդուսը ենթադրում է ծառերը, արևը, լուսինը , կենդանիները և նույնիսկ մարդկային արարածները որպես Աստծո դրսևորում: Քանի որ հասարակ Հինդուսի համար ամեն ինչ Աստված է:
Իսլամը, հակառակը, հորդորում է մարդուն ենթադրել իրեն և իր շրջապատը որպես աստվածային արարման օրինակ , այլ ոչ թե ինքնին աստվածայնություն: Ուստի , մուսուլմանները հավատում են, որ ամեն ինչ Աստծոնն է , այսինքն պատկանում է Աստծոն : Այլ կերպ, մենք հավատում ենք , որ ամենը պատկանում է Աստծոն: Ծառերը, արևը, լուսինը և ամենը այնտեղ, տիեզերքում, պատկանում է Աստծոն:
Ուստի, Հինդու և մուսուլման հավատքների հիմնական տարբերությունը մի փոքրիկ մասնիկ է: Հինդուսները ասում են, որ ամենը Աստված է: Մուսուլմանը ասում է, որ ամենը պատկանում է Աստծոն, այսինքն, մեկ բառի փոփոխություն:
Սուրբ Ղուրանն ասում է.
«Եկեք ընդհանուր հայտարարի մեր և ձեր միջև:» Առաջին ընդհանրությունը այն է , որ «մենք ոչ ոքի չենք երկրպագում , բացառությամբ Ալլահի:»
Առաջին ընդհանրություն է «որ մենք չենք երկրպագում ոչ ոքի , բացառությամբ Ալլահի:»
Այսպիսով, եկեք փորձենք գտնել ընդհանրություններ , վերլուծելով Հինդու և Իսլամական գրերը :
ԲՀԱԳԱՎԱԹ ԳԻԴԱ
Հինդու գրերի մեջ ամենահայտնին Բհագավաթ Գիդան է:
Ենթադրեք հետևյալ տարբերակը Գիդայից.
« Նրանք, ում խելամտությունը գողացել են նյութական ցանկությունները ,հանձնվում են կիսաստվածներին և հետևում են երկրպագման որոշակի կանոնների , ըստ իրենց իսկ բնույթների:» (Բհագավաթ Գիդա 7:20)
Գիդան դիմում է մարդկանց, ովքեր նյութապաշտ են և ուստի երկրպագում են կիսաստվածների, այսինքն, Իրական Աստծոն զուգահեռ :
ՈՒՊԱՆԻՇԱԴՆԵՐ
Հինդուսները Ուպանիշադները ևս համարում են սուրբ գրեր:
Ենթադրենեք Ուպանիշադներից հետևյալ տարբերակները.
i)    «Իկամ էվադիթիյամ»
«Նա միայն Մեկն է , առանց երկրորդի»
(Չանդոգյա Ուպանիշադ 6:2:1)
ii)    Ենթադրեք հետևյալ տարբերակները Ուպանիադներից.
«Նա թասյա փրաթիմա ասթի»
«Չկա Նրան նման»
iii)    Ենթադրեք հետևյալ տարբերակները Ուպանիադներից.
(Սվետասվաթարա Ուպանիշադ , գլուխ 4:19)
 «Նայնամ ուրդհվամ նա թիրյանքամ նա մադհյե նա փարիջագրաբհաթ նա թասի փրաթիմե ասթի յասյա նամա մահադ յասահ»
«Չկա նմանություն Նրան, ում անունը մեծ փառք է:»
(Ուպանիշադի սկզբունք .հեղ. Ս Ռադհակրիշնան էջ.736 և 737)
(Արևելքի Սուրբ Գրքեր , հատոր 15, Ուպանիշադ մաս 2 էջ.253)
Համեմատեք վերոհիշյալ տարբերակները, Սուրբ Ղուրանի հետևյալ տարբերակների հետ.
«Եվ , չկա որևէ մեկը Նրան նման:»
( Սուրբ Ղուրան 112:4)
«Չկա ոչինչ ,ինչ նման է Նրան:»
( Սուրբ Ղուրան 42:11)
iv)    Ուպանիշադի վերոհիշյալ տարբերակները ակնարկում են Մարդու անկարողությունը , պատկերացնելու Աստծոն որոակի ձևում.
«Նա սամդրսե թիսթհաթի ռուփամ ասյա , նա սակսուսա փասյաթի քաս քանալամ: Հրդա հրդիսթամ մանասա յա ինամ , եվամ վիդուր ամրթաս թե բհավանթի:»
«Նրա ձևը տեսանելի չէ. Ոչ ոք չի կարող տեսնել Նրան աչքով: Նրանք, ովքեր սրտով և մտքով գիտեն Նրան, քանի որ սրտում բնակվելը դառնում է անմահ:»
(Սվեթասվաթարա Ուպանիշադ 4:20)
Սուրբ Ղուրանը անրադառնում է այս տեսակետին հետևյալ տարբերակում.
«Ոչ մի հայացք չի կարող տեսնել Նրան, սակայն Նրա հայացքը բոլորի հայացքի վրա է . Նա վեր է ամեն պատկերացումից , սակայն ծանոթ է ամենին:» (Սուրաբ Ղուրան 6:103)
 ՎԵԴԱՆԵՐ
Վեդաները ամենասուրբն են համարվում Հինդու գրերում: Գոյություն ունեն 4 հիմնական վեադներ: Ռիգ Վեդ, Յայուր Վեդ, Սեմ Վեդ և Աթարվավեդ:
1. ՅԱՅՈՒՐ ՎԵԴ
i) Ենթադրեք հետևյալ տարբերակները Յայուր Վեդայից.
« Նա թասյա փրաթիմա ասթի »
« Չկա ոչ մի պատկեր Նրան:» 
(Յայուրվեդ 32:3)
Այնուհետ ասվում է . «քանի որ Նա չի ծնվել ,Նա արժանի է մեր երկրպագությանը:»
« Չկա ոչ մի պատկեր Նրան, ում փառքը իրոք, հզոր է: Նա Իր մեջ պահպանում է ամեն լուսավորը, ինչպիսիք են Արևը և այլն: Թող նա չվնասի ինձ, այս է իմ աղոթքը: Քանի որ Նա չի ծնվել , Նա արժանի է մեր երկրպագությանը:»
 (Դեվի Չանդի Մ.Ա Յայուրվեդա էջ. 377)
ii) «Նա արմարմին և անբիծ է:» Նշված է Յայուրվեդա 40:8-ում
«Նա Պայծառ, Անմարմին, Անվնաս. Անմկան, և անբիծ է , որին չարիքը չի խոցել: Հեռատես, իմաստուն, ներառող, նա ինքնագոյությամբ կանխորոշում է նպատակներ, ինչպես պատշաճ պահանջներ ,Հավերժ տևական Տարիներ:»
(Յայուրվեդ 40:8)
(Ռալֆ Ի. Հ. Գրիֆիթի Յայուրվեդա սամհիթա էջ.538)
iii) Յայուրվեդայում նույնպես նշվում է.
« Անդհաթամա փրավիշանթի յե ասամբհութի մուփասթե »
«Նրանք ընկղմվել են խավար, նրանք, ովքեր երկրպագում են բնական բաները. «օրինակ օդը, ջուրը, կրակը և այլն: »Նրանք ընկղմվում են խավար ավելի խորը, նրանք , ովքեր երկրպագում են սամբհութի Սամբհութի, որը նշանակում է արարված բաներ, օրինակ ,սեղան, աթոռ, կուռք և այլն:»
(Յայուրվեդ 40:9)
iv) Նույնպես նշվում է աղոթք, որում ասվում է.
«Առաջնորդիր մեզ լավ ուղղի և հեռացրու մեղքը , որը շեղում և դեգերում է մեզ:»
(Յայուրվեդա գլուխ 40:16)
2. ԱԹՀԱՎԱ ՎԵԴ
Ենթադրեք հետևյալ տարբերակները Աթհարվա վեդից.
i) «Դեվ մահա օսի»
« Աստված ,իրոք հզոր է:»
( Աթհաթվավեդա 20:58:3)
« Իրոք, Սուրյա, քո արվեստը հզոր է, իրոք, ադիթյա ,քո արվեստը հզոր է:Քանի որ, քո արվեստը հզոր է, իրոք պաշտելի է քո հզորությունը , իրոք , դու հզոր ես , Օվ Աստված:»
(Աթարվեդա Սամհիթի հատոր 2 , Ուիլյամ Դմիթ Ուրթնի էջ. 910)
Նմանատիպ հատված կա Ղուրանի «Ռադ» Տարբերակում.
« Նա Հզոր է, Ամենաբարձրյալը:»
(Սուրբ Ղուրան 13:9)
3. ՌԻԳ ՎԵԴ
i) Ռիգ վեդան բոլոր վեդաների մեջ ամենահինն է: Հինդուսները նույնպես այն համարում են ամենասրբերից մեկը: Ռիգ Վեդը հայտնում է , որ «Սագաները, կրթված Քահանաները, շատ անուններով են կոչում մեկ Աստծոն:»
(Ռիգվեդա 1:164:46)
ii)Ռիգվեդան նշում է ավելի քան 33 տարբեր ածականներ , որոնք վերբերում են Ամենակարող Աստուն: Դրանցից շատերը նշվել են Ռիգվեդա 2-րդ Գրքում, տաղ 1-ում:
Ռիգվեդայի Սուբհ 2 գրքի 3 տարբերակում նշված Աստծո տարբեր ածականներից ամենագեղեցիկը «Բրահմա»- ն է: «Բրահմա» նշանակում է «Արարիչ»: Արաբերեն այն նշանակում է «Խալիք»: Մուսուլմանները առարկություն չունեն, եթե Ամենակարող Աստծոն վերաբերվեն, որպես «Խալիք» կամ «Արարիչ» կամ «Բրահմա»:Ամեն դեպքում մուսուլմանները անշուշտ չեն կիսում տեսակետը, որ «Բրահմա»-ն Ամենակարող Աստվածն է, ով ունի չորս գլուխ: Մուսուլմանները առարկություններ ունեն, կապված դրա հետ:
Աստծո նկարագրության հնագույն տերմինը նույնպես հակասում է Յայուրվեդայի հետևյալ տարբերակին.
« Նա թասյա Փրաթիմա ասթի »
« Չկա ոչ մի պատկեր Նրան »
(Յայուր վեդ 32:3)
Մեկ այլ գեղեցիկ ածականը, որը նշվել է Ռիգվեդա 2 Գրքի հիմն 1-ի տարբերակ 3-ում , «Վիշնու»-ն է, որը նշանակում է «Պահապան»: Արաբերեն թարգմանությամբ այն նշանակում է «Ռաբբ»: Կրկին, մուսուլմանները առարկություն չունեն , եթե Ամենակարող Աստծոն վերաբերվում են ինչպես «Ռաբբ» կամ «Պահապան» կամ «Վինշու»:Սակայն, Հինդուսների պատկերացմամբ, Վիշնու Աստվածը ունի չորս ձեռք, որից մեկով պահում է «Չակրան» , այսինքն, սկավառակը, և ձախ ձեռքերից մեկում պահում է կոնքի վահանակը , հեծել է թռչուն , կամ հենվել է օձի մահճին: Մուսուլմանը երբեք չի կարող ընդունել Աստծո պատկերը: Ինչպես արդեն նշվել է , այս կրկին դեմ է Յայուրվեդայի գլուխ 40-ի տարբերակ 19-ին:
iii) Ենթադրենք Ռիգվեդայի հետևյալ տարբերակները.
«Մա չիդանյադվի շանսաթա»
« Օվ, ընկերներ, մի երկրպագեք որևէ մեկին, բացառությամբ Նրա, Աստվածային Մեկի»
(Ռիգվեդա Գիրք8:1:1)
(Ռիգվեդա սամհիթի հատոր ix, էջ 1 և 2, ըստ սուամի Սաթյապրակաշ Սարասվաթի և սաթյակամ Վիդհյա Լանկարի)
iv) « Իմաստուն յոգերը կենտրոնացնում են իրենց մտքերը Գերագույն Իրականության մեջ , որը Ամենահաս, Հզոր և Ամենագետն է: Նա միակը գիտի նրանց գործողությունները, որոնք բնորոշ են զգայուն օրգաններին: Իրոք, հզոր է Աստվածային Արարչի փառքը:» (Ռիգվեդա 5:81)
(Ռիգվեդա Սամհիթի, հատոր 6, էջ 1802 և 1803, ըստ Սվամի Սաթյապրակա Սարասվաթի և Սայակամ Վիդյալանկայի)
 ՀԻՆԴՈՒ ՎԵԴԱՆԹԱՅԻ ԲՐԱՀՄԱ ՍՈՒՏՐԱ
Հինդու Վեդանթայի Բրահմա Սուտրան է.
« Եքամ Բրահմ, դվիթիյա նասթե նեհ նա նասթե քինչան »
« Գոյություն ունի միայն մեկ Աստված, ոչ թե երկրորդ , բոլորովին, բոլորովին, ոչ էլ մի փոքր:»
Ուստի, Հինդուիզմում , միայն Հինդու գրերի անաչառ ուսումնասիրությունը կարող է օգնել հասկանալ Աստծո գաղափարը :

ԱՍՏԾՈ ԳԱՂԱՓԱՐԸ ՍԻԿՀԱԿԱՆՈւԹՅՈՒՆՈՒՄ
Սիկհականությունը ոչ –սեմիթիկ , Արիական, ոչ Վեդայական կրոն է: Չնայած այն աշխարհում գոյություն ունեցող հիմնական կորններից չէ, սակայն հանդիսանում է Հինդուիզմի շառավիղի ճյուղ, որը հիմնադրել է Գուրու Նանակը , 15-րդ դարի վերջին: Այն ծագել է Պակիստանի և հյուսիս արևմտյան Հնդկաստանի տարածքում, որը կոչվում է Փունջաբ ,ինչն էլ նշանակում է հինգ գետերի երկիր: Գուրու Նանակը ծնվել էր հինդուսների ընդանիքում, Կշատրիայում, որը պատկանում էր մարտիկների կասստային: Սակայն նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Իսլամը և Մուսուլմանները :
 ՍԻԿՀ և ՍԻԿՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
«Սիկհ» բառը ծագել է «Սիսյա» բառից, որը նշանակում է աշակերտ կամ հետևորդ: Սիկհականությունը տաս Գուրուների կրոն է:Առաջին Գուրուն, Նանակն էր և տասներրորդը և վերջինը , Գոբինդ Սիկհն է: Սիկհականության սուրբ գիրքը Սրի Գուրու Գրանթն է , որը նույնպես կոչվում է Ադի Գրանթ Սահիբ:
 ՀԻՆԳ «Ք»- երը
Յուրաքանչյուր Սիկհ պետք է պահպանի հինգ «Ք»-երը, որոնք նույնպես ծառայում են որպես նրա ինքնություն:
(i)     Քեշ – չկտրված մազեր, որին հետևում են բոլոր Գուրուները
(ii)     Քանգա- սանր, որը օգտագործվում է մազերի մաքրության համար :
(iii)     Քադա- մետաղե կամ պողպատե ապարանջան, որպես հզորություն և ինքնազսպվածություն
(iv)    Քիրպան- Դաշույն, ինքնապաշտպանության համար
(v)    Քաչա- մինչ ծունկը հասնող ներքնազգեստ, որը նպաստում է արագաշարժությանը :
ՄՈՒԼՄԱՆԹՐԱ.- ՍԻԿՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՎԱՆԱՆՔԸ
Լավագույն սահմանումը , որ յուրաքանչյուր Սիկհ կարող է տալ կապված Սիկհականության մեջ Աստծո գաղափարի հետ , «Մալ-Մանտրրա»-յի մեջբերումն է , որը հանդիսանում է Սիկհականության հիմնական դավանանքը , որը սկսվում է Գուրու Գրանթ Սահիբի սկզբում :
Նշվել է Սրի Գրանթ Սահիբի 1-ին հատորում, Յափուջիյում, առաջին տարբերակը.
« Գոյություն ունի միայն մեկ Աստված, ում կոչում են իրական արարիչ, զերծ ահից և ատելությունից , անմահ ,ով չի ծնվում , ինքնաբավ, Հզոր և կարեկցող:»
Սիկհականությունը իր հետևորդների խիստ միաստվածություն է պատվիրում: Այն հավատում է միայն Մեկ Գերագույն Աստծո, ում ոչ պաշտոնապես կոչում են «եկ օմկարա»:
Պաշտոնապես Նրան կոչում են Օմկարա և Նա ունի որոշ ածականներ, ինչպիսիք են
Կարթար- Արարիչ
Սահիբ – Տեր
Ակալ – Հավերժ
Սաթթանամա – Սուրբ անուն
Փարվադիգար – Սնուցող
Ռահիմ – Ողորմած
Կարիմ – Բարյացակամ
Նրան նույնպես կոչում են «Վահե Գուրու» - Մեկ ճշմարիտ Աստված:
Սիկհականությունը լինելով խիստ միաստված, չի հավատում Ավաթարավադային, մարմնավորման դոկտրինին: Ամենակարող Աստվածը չի մարմնավորել Իրեն Ավաթարայում: Սիկհականությունը նույնպես խստորեն դեմ է կռապաշտությանը:
ՔԱԲԻՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՐՈՒ ՆԱՆԱԿԻ ՎՐԱ
Գուրու Նանակը այնքան էր տպավորվել Սուրբ Քաբիրի խոսքերով , որ Շրի Գուրու Նանակ Սահիբի որոշ գլուխներ ունեն Սուրբ Քաբիրի երկտողեր:
Սուրբ Քաբիրի ամենահայտնի երկտողերից է
« Դուքհ մեյն Սումիրանա սաբհ կարեյին Սուքհ մեյն կարեյին նա կոյա Յո սուկհ մեյն սումիրանա կարեյին Թո դուկհ կայե հոյե»
(Բոլորը հիշում են Աստծոն դժբախտության ժամանակ, սակայն ոչ ոք չի հիում Նրան խաղաղության և երջանկության ժամանակ: Նա , ով հիշում է Աստծոն խաղաղության և երջանկության ժամանակ, ինչու՞ պետք է դժբախտություն ունենա:)
Կարելի է համեմատություն անց կացնել Սուրբ Ղուրանի հետևյալ տարբերակի հետ.
« Երբ դժբախտությունը հասնում է մարդուն , Նա աղերսում է իր Տիրոջը, շրջվելով Նրան զղջմամբ. Սակայն , երբ Նա տալիս է շնորհ նրան, ինչպես Իրենից, մարդը մոռանում է , թե ինչի համար է խնդրել և աղերսել և նա տալիս է մրցակից Ալլահին:» (Սուրբ Ղուրան 39:8)

ԱՍՏԾՈ ԳԱՂԱՓԱՐԸ ԶՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Զրադաշտությունը հին Արիական կրոն է , որը ծագել է Պարսկաստանում , ավելի քան 2500 տարի առաջ: Չնայած, այն ունի բավական քիչ հետևորդներ, ամբողջ աշխարհում ավելի քիչ քան հարյուր երեսուն հազար, այն համարվում է ամենահին կրոններից մեկը : Իրանցի Մարգարե Զրադաշտը , զրադաշտության հիմնադիրն է: Այն նույնպես կոչվում է Փարսիլիզմ:Փարսիսի սուրբ գիրը Դասատիրն ու Ավեստան են:
Զրադաշտությունում, Աստված հայտնի է ինչպես «Ահուրա Մազդա»: «Ահուրա» նշանակում է «Տեր» և «Մազդա» , «Իմաստուն»: Ուստի, «Ահուրա Մազդա» նշանակում է «Իմաստուն Տեր» կամ «Իմաստուն Աստված»: Ահուրա Մազդան հետևում է խիստ Միաստվածության:
ԱՍՏԾՈ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԸՍՏ ԴԱՍԱԹԻՐԻ
Ըստ Դասաթիրի, Ահուրա Մազդան ունի հետևյալ հատկանիշները.
(i)     Նա Մեկն է:
(ii)    Ոչինչ նման չէ Նրան:
(iii)    Նա չունի ծագում և ավարտ:
(iv)    Նա չունի հայր, մայր , կին կամ որդի:
(v)    Չունի մարմին կամ ձև:
(vi)    Ոչ աչքը կարող է տեսնել Նրան, ոչ էլ մտքի ուժը կարող է հասնել Նրան:
(vii)    Նա ձեր բոլոր պատկերացումներից վեր է:
(viii)    Նա ձեզ ավելի մոտ է , քան դուք ինքներդ:
ԱՍՏԾՈ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԸՍՏ ԱՎԵՍՏԱՅԻ
Ըստ Ավեստայի, Գաթաները և Յասնան Ահուրա Մազդային տվել են տարբեր բնութագրեր, ինչպիսիք են
(i)    Արարիչ
(Յասնա 31:7& 11)
(ii)     Ամենահզոր, Ամենամեծ
(Յասնա 33:11) ( Յասնա 45:6)
(iii)    Բարերար -«Հուդայի»
(Յասնա 33:11) ( Յասնա 48:3 )
(iv)    Առատաձեռն - «Սփենթա»
( Յասնա 43:4,5,7,9,11,13,15 ) ( Յասնա 44:2 ) (Յասնա 45:5) (Յասնա 46:9) (Յասնա 48:3 )

ԱՍՏԾՈ ԳԱՂԱՓԱՐԸ ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հուդայականությունը սեմական ամենամեծ կրոններից է : Նրա հետևորդներին կոչում են հրեաներ և նրանք հավատում են Մարգարե Մովսեսի (Խ.Ա.Ո.Ն) մարգարեությանը :
(i) Օրինաց Գրքի հետևյալ տարբերակում գոյություն ունի քարոզ Մովսեսից (Խ.Ա.Ո.Ն )
« Շամա Իսրայելու Ադոնայ Իլա Հանյո Ադնա Իքհադ »
Այս հրերեն մեջբերում է , որը նշանակում է .
« Լսիր, օվ, Իսրայել, տերը ,մեր Աստվածը, մեկ Տեր է: »
(Աստվածաշունչ Օրինաց Գիրք 6:4)
(ii) Ենթադրենք Եսայու Գրքից հետևյալ տարբերակները.
« Ես, նույնիսկ , ես Տեր եմ և ինձանից բացի չկա փրկիչ »
(Աստվածաշունչ Եսայի 43:11)
(iii) « Ես տեր եմ և չկա ոչ ոք : Չկա Աստված բացառությամբ ինձանից:»
( Աստվածաշունչ , Եսայի 45:5)
(iv) « Ես Աստված եմ և չկա ոչ այլ մեկը , Ես եմ Աստված և չկա ոչ մեկը ինձ նման:»
(Աստվածաշունչ Եսայի 46:9)
(v) Հուդայականությունը պախարակում է կռապաշտությունը հետևյալ տարբերակներում .
« Դուք չպետք է ունենաք ուրիշ աստվածներ ինձ հետ: Դուք չպետք է տաք ինձ անվանական պատկեր, կամ որևէ բանի նմանություն , որը վերևում է , երկնքում , կամ որը ներքևում է երկիրի վրա, կամ ջրում է , երկրի տակ: Դուք չպետք է խոնարհվեք նրանց, կամ տեսնեք , քանի որ Ես , ձեր Աստվածն եմ և խնդոտ Աստված եմ ...»
(Աստվածաշունչ ,Ելք 20:3-5 )
(iv) Նմանատիպ ուղերձ է կրկնվել Օրինաց Գրքում.
 « Դուք չպետք է ունենաք ուրիշ աստվածներ ինձ հետ: Դուք չպետք է տաք ինձ որևէ անվանական պատկեր , կամ նմանություն որևէ բանի , որ վերևում է , երկնքում, կամ երկրի վրա ներքևում, կամ ջրում է երկրի տակ: Դուք չպետք է խոնարհվեք նրանց, կամ ծառայեք նրանց, քանի որ Ես, Տերը ,ձեր Աստվածը, խանդոտ Աստված եմ...»
(Աստվածաշունչ Օրինաց 5:7-9)

ԱՍՏԾՈ ԳԱՂԱՓԱՐԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Քրիստոնեությունը սեմական կրոն է, որը ունի մոտ երկու բիլիոն հետևորդ ամբողջ աշխարհում:Քրիստոնեությունը իր անվամբ պարտական է Հիսուս Քրիստոսին (Խ.Ա.Ո.Ն): Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն )պատկառելի անձ է նաև Իսլամում: Իսլամը միակ ոչ Քրիստոնյա Հավատքն է, որը հավատում է Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն):
Մինչ Քրիստոնեությունում Աստծո գաղափարի քննարկունը , եկեք տեսնենք , թե ինչ դիրք ունի Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) Իսլամում.
(i) Իսլամը միակ ոչ Քրիստոնյա հավատքն է , որը հավատում է Հիսուսին Խ.Ա.Ո.Ն: Ոչ մի մուսուլման , չի համարվում մուսուլման , եթե նա չի հավատում Հիսուսին Խ.Ա.Ո.Ն
(ii) Մենք հավատում ենք , որ նա Ալլահի ամենահզոր Մարգարեներից էր :
(iii) Մենք հավատում ենք , որ նա ծնվել է հրաշքով, առանց տղամարդու օգնության, որին շատ ժամանակակից Քրիստոնյաներ չեն հավատում:
(iv) Մենք հավատում ենք , որ նա մահացածին կյանք է տվել Աստծո թույլտվությամբ:
(v) Մենք հավատում ենք , որ Նա բժշկել է բնածին կույրին և բորոտին Աստծո թույլտվությամբ:
Հարց է առաջանում, եթե և Մուսուլմանները և Քրիստոնյաները սիրում և հարգում են Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) , ապա որտե՞ղ են շեղվում ճանապարհները : Իսլամի և Քրիստոնեության հիմնական տարբերությունը այն է , որ Քրիստոնյաները պնդում են Քրիստոսի ենթադրյալ աստվածայնությանը: Քրիստոնեական գրերի ուսումնասիրությունը հայտնում է , որ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) երբեք չի հայտնել իր աստվածայնությունը : Փաստորեն ամբողջ Աստվածաշնչում չկա որևէ դրվագ, որտեղ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ասաց իրեն «Ես եմ Աստված» կամ որտեղ նա ասաց «երկրպագեք ինձ:» Փաստորեն, Աստվածաշնչում գոյություն ունեն դրվագներ, որոնք վերաբերում են Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն), որտեղ նա քարոզում է հակառակը:Ենթադրենք հետևյալ դրվագները Աստվածաշնչում, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսին (Խ.Ա.Ո.Ն )
« Իմ Հայրը Ավելի Հզոր է քան Ես »
(Հովհաննես 14:28)
«Իմ Հայրը Հզոր է քան բոլորը:»
(Հովհաննես 10:29)
« ... Ես հեռացնում են սատանաներին Աստծո ոգով... »
(Մատթեոս 12:28)
«... Աստծո մատով սատանաները հեռացան...»
(Ղուկաս 11:20)
« Ես ինքս ոչինչ չեմ կարող անել,քանի որ ես լսում եմ, ես դատում եմ և իմ դատը արդար է , որովհետև ես չեմ փնտրում իմ կամքը ,այլ Հոր կամքը, որը ուղարկել է ինձ:»
Հիսուս Քրիստոսի (Խ.Ա.Ո.Ն) առաքելությունն է այն,որ նա եկել էր լրացնելու Օրենքը.
Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն )երբեք չի հայտնել իր աստվածայնությունը: Նա պարզորեն հայտարարել է իր առաքելության բնույթը: Աստված ուղարկել էր Հիսուսին(Խ.Ա.Ո.Ն)հաստատելու նախորդ Հուդայական օրենքը :Այս ակնհայտ է Մատթեոսի Ավետարանի հետևյալ դրվագներում ,որոնք վերաբերում են Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) .
«Մի կարծեք ,որ ես եկել եմ կործանել օրենքը, կամ Մարգարեներին, ես չեմ եկել կործանելու, այլ լրացնելու: Քանի որ իրոք, ես ասում եմ մինչ երկինքը և երկիրը անցեն, մեկ մազաչափ անգամ, կամ մեկ հատիկ ոչ մի իմաստություն օրենքից չի անցնի, մինչ ամբողջը չլրացվի:
Ուստի, ով խախտի այս պատվիրաններից ամենափոքրն անգամ և մարդկանց այդպես սովորեցնի, նրան կկոչեն երկնային Թագավորությունում ամենափոքրը, սակայն, ով անի և սովորեցնի նրանց, նույնը կկոչվի հոյակապ Երկնային Թագավորությունում:»
(Աստվածաշունչ, Մատթեոս 5:17-20)
Աստված ուղարկեց Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն )
Աստվածաշունչը նշում է Հիսուսի մարգարեական առաքելությունը ,հետևյալ տարբերակներում.
«...և խոսքը , որը ես լսում եմ , իմը չէ , այլ Հորինը , որը նա ուղարկել է ինձ;
 (Աստվածաշունչ , Հովհաննես 14:24)
 « Եվ այս կյանքը հավերժ է , որ նրանք իմանան քեզ միակ Աստված և Հիսուս Քրիստոսին , որին դու ուղարկել ես:»
(Աստվածաշունչ Հովհաննես 17:3)
Հիսուսը հերքեց իր աստվածայնության նույնիսկ հեռավոր առաջարկը:Ենթադրենք Աստվածաշնչում նշված հետևյալ միջադեպը.
« Եվ, տես, մեկը եկավ և ասաց նրան, « Լավ, ուսուցիչ, ի՞նչ բարի գործ ես պետք է անեմ , որպեսզի ունենամ հավերժ կյանք:»
 Եվ նա ասաց նրան, « Ինչու՞ ես դու կոչում ինձ լավ: Չկա ոչ մեկը լավ , բացառությամբ մեկի, այդ է Աստված, սակայն, եթե դու մտնես կյանք , պահիր պատվիրանները:»
Աստվածաշնչի վերոհիշյալ դրվագները հերքում են Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) աստվածայնության քրիստոնեական դոգմաները և Նրա խաչելությամբ փրկությանը: Հիսուսը (Խ.Ա.Ո՚Ն) հորդորում է պահպանել պատվիրանները որպես միջոցներ ստանալու փրկություն:
Նազովրեցի Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) մարդիկ հաստատեցին Աստված.
Աստվածաշնչի հետևյալ դրվագը աջակցում է Իսլամական այն հավատքին, որ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) Աստծո մարգարեն էր :
« Դուք , Իսրաելի մարդիկ, լսեք այս խոսքերը. Հիսուսը Նազովրեցի , մարդ է հաստատված Աստված ձեր միջից հրաշքներով և նշաններով և հրաշալիքներով, որոնք Աստված է արել ձեր միջից , ինչպես դուք ինքներդ նույնպես գիտեք:»
ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱՆՆ Է , ՈՐ ԱՍՏՎԱԾ ՄԵԿՆ Է
Աստվածաշունչը բոլորովին չի աջակցում երրորդության Քրիստոնեական հավատքին: Նշվում է , որ մեկ անգամ հարցրեցին Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) , թե որն է բոլորի համար առաջին պատվիրանը , որին Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն )պարզապես կրկնեց այն, թե ինչ էր ասել Մովսեսը (Խ.Ա.Ո.Ն) , այսինքն
« Շամա Իսրայելու Ադոնաի Իլա Հայնո Ադնա Իքհատ:»
Այս հրերեն մեջբերում է , որը նշանակում է .
« Լսիր, օվ Իսրայել. Տերը , մեր Աստվածը մեկ Տեր է :»
(Մարկոս 12:29)

ԱՍՏԾՈ ԳԱՂԱՓԱՐԸ ԻՍԼԱՄՈՒՄ
Իսլամը սեմական կրոն է , որը ամբողջ աշխարհում ունի ավելի քան 1,2 բիլիոն հետևորդ: Իսլամ նշանակում է «հնազանդություն Ալլահի կամքին»: Մուսուլմանները ընդունում են Ղուրանը որպես Աստծո խոսք, որը լուսաբանվել է Մարգարե Մուհամեդին: Իսլամը հայտնում է , որ Ալլահը ուղարկել է մարգարեներ և առաքյալներ դարեր շարունակ, որպես Աստծո Միասնության և Հետագա Կյանքի հաշվետվության ուղերձ:Ուստի, Իսլամը հավատում է նախորդ մարգարեներին, սկսած Ադամից , ներառելով Նոյին, Աբրահամին, Իսմայելին, Իսահակին, Հակոբին, Մովսեսին, Դավիթին, Հովհաննեսին, Հիսուսին և մյուսներին (Խ.Ա.Ո.Ն):
ԱՍՏԾՈ ԱՄԵՆԱՀԱԿԻՐՃ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Իսլամում Աստծո ամենահակիրճ սահմանումը տրված է Սուրա Իխլասի, Սուրբ Ղուրանի 112-րդ Գլխի չորս տարբերակում.
1. «Ասա.Նա Ալլահն է , Մեկը և Միակը:
2. «Ալլահը, Հավերժ և Կատարյալ:
3. «Նա չի ծնում, ոչ էլ Նա ծնվել է:
4. «Եվ չկա ոչ ոք Նրան նման:»
(Սուրբ Ղուրան 112:1-4)
«Ասսամադ» բառը դժվար է թարգմանել: Այն նշանակում է «կատարյալ գոյություն», որը կարող է վերաբերել միայն Ալլահին, մնացած բոլոր գոյությունները կամ ժամանակավոր են , կամ պայմանական: Այն նույնպես նշանակում է , որ Ալլահը կախյալ չէ որևէ մեկից կամ բանից , սակայն բոլորը և ամենը կախյալ են Նրանից:
ՍՈՒՐԱ ԻԽԼԱՍ- աստվածաբանության փորձաքարը.
Սուրբ Ղուրանի 112-րդ գլուխը, Սուրա Իխլասը , աստվածաբանության փորձաքարն է : Հունարեն «Թեո» նշանակում է Աստված և «Լոգի» ուսմունք:Ուստի, Թեոլոգիա նշանակում է Աստծո ուսմունք և Ամենակարող Աստծո սահմանման այս չորս տողերը ծառայում են մուսուլմաններին Աստծո ուսմունքի փորձաքար: Ցանկացած թեկնածու աստվածայնության համար պետք է լինի «փորձություն»: Քանի որ այս գլխում տրված Ալլահի ածականները հազվագյուտ են, կեղծ աստվածները և աստվածայնության հավակնորդները հեշտորեն կարող են ազատվել օգտագործելով այս տարբերակները :
 Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԻՍԼԱՄԸ «ՄԱՐԴ – ԱՍՏԾՈ» ՄԱՍԻՆ
Հաճախ Հնդկաստանը կոչում են «մարդ-աստծո» երկիր: Դրա պատճառը հնդկաստանի այսպես կոչված հոգևոր ուսուցիչների առատությունն է : Այդպիսի շատ «Բաբա»-ներ և «սրբեր» շատ երկրներում մեծ քանակությամբ հետևորդներ ունեն: Իսլամը ատում է ցանկացած մարդկային էակի աստվածացումը :
Հասկանալու համար այսպիսի թվացյալ աստվածությունների Իսլամական տեսակետը, եկեք վերլուծենք այդպիսի մեկ «աստված- մարդու» Օշո Ռաջնեշին: Ռաջնեշը Հնդկաստանում արարված հարյուրավոր «հոգևոր ուսուցիչներից» մեկն էր:1981 թվականի մայիսին, նա մեկնեց ԱՄՆ և հաստատեց քաղաք, որը կոչվեց «Ռաջնեշփուրամ»: Ավելի ուշ նա բախվեց Արևմուտքին և վերջապես նրան ձերբակալեցին և խնդրեցին լքել երկիրը: Նա վերադարձավ Հնդկաստան և հիմնեց համայնք Փունում, որը այժմ հայտնի է ինչպես «Օշո» համայնք: Նա մահացավ 1990 թվականին: Օշո Ռաջնեշի հետևորդները հավատում են , որ նա Ամենազոր Աստվածն է :Փունում գտնվող «Օշո համայնքի» այցելուն , նրա գերեզմանաքարին կգտնի հետևյալ տապանագիրը.
« Օշո, երբեք չի ծնվել, երբեք չի մահացել, միայն այցելել է երկիր մոլորակը 1931 թվականի դեկտեմբերի 11-ից մինչ 1990 թվականի հունվարի 19-ը:»
Նրանք մոռանում են նշել , որ Օշոյին չէին տվել աշխարհի 21 տարբեր երկրների մուտքի թույլտվություն: Ռաջնեշի հետևորդները ոչ մի խնդիր չեն տեսնում , որ իրենց «աստվածը» այցելում է երկիր և մուտքի թույլտվություն է ստանում մտնել տարբեր երկրներ:
Եկեք այս աստվածայնության թեկնածուին, Բհագվան Ռաջնեշին դիտենք աստվածաբանության հիմնաքարի, Սուրա Իխլասի տեսանկյունից:
(i)    Առաջին չափանիշն է «Ասա, Նա Ալլահն է , մեկը և միակը:» Արդյո՞ք Ռաջնեշը մեկը և միակն էր : Ոչ: Գոյություն ունեն Ռաջնեշի նման շատ մարդիկ, ովքեր հայտարարում են աստվածայնություն: Ռաջնեշի որոշ աշակերտներ , մինչ այժմ հավատում են, որ նա մեկը և միակն է :
(ii)    Երկրորդ չափանիշն է «Ալլահը կատարյալ և հավերժ է:» Անկասկած, Ռաջնեշը կատարյալ չէր և ոչ էլ հավերժ, քանի որ նա մահացավ 1990 թվականին: Նրա կենսագրությունից մենք գիտենք, որ նա տառապում էր շաքարախտից, ասթմայից և քրոնիկ մեջքի ցավերից: Նա ենթադրում էր , որ Միացյալ Նահանգների կառավարությունը բանտում նրան դանդաղ գործող թույն էր տվել: Պատկերացրեք Ամենազոր Աստվածը, ում թունավորում են : Ռաջնեշը ոչ կատարյալ, ոչ էլ հավերժ էր:
(iii)    Երրորդ չափանիշն է. «Նա չի ծնում, ոչ էլ Նա ծնվում է:» Մենք գիտենք , որ Ռաջնեշը ծնվել էր Հնդկաստանում, Ջաբալփուրում և ուներ հայր և մայր, ովքեր հետագայում դարձան նրա աշակերտները:
1981 թվականի մայիսին, նա մեկնեց ԱՄՆ և հաստատեց քաղաք, որը կոչվեց «Ռաջնեշփուրում:» Հետագայում նա բախվեց Արևմուտքին և ի վերջո նրան ձերբակալեցին և խնդրեցին լքել երկիրը: Նա վերադարձավ Հնդկաստան և հիմնեց համայնք Փունում, որը հիմա հայտնի է որպես «Օշո» համայնք: Նա մահացավ 1990 թվականին: Օշո Ռաջնեշի հետևորդները հավատում են, որ նա Ամենազոր Աստվածն է : «Օշո» համայնքի այցելուն Փունում, կարող է գտնել նրա գերեզմանի տապանագիրը. «Օշո, երբեք չի ծնվել, երբեք չի մահացել, միայն այցելել է երկիր մոլորակը 1931 թվականի դեկտեմբերի 11-ից մինչ 1990 թվականի հունվարի 19-ը:»
Նրանք մոռանում են նշել, որ աշխարհի 21 երկիր մերժեց տալ նրան մուտքի թույլտվություն :Կարո՞ղ է արդյոք մարդ ,որ «Աստված» այցելում է երկիր և մուտքի թույլտվություն է ստանում : Հունաստանի արքեպիսկոպոսը ասաց, որ եթե Ռաջնեշը չհեռանար, նրանք կայրեյին նրա և աշակերտների տները :
Չորրորդ փորձությունը,որը ամենաուժեղն է, այն է , «Որ չկա ոչ ոք Նրա նման:» Այն պահը , երբ դու կարող ես պատկերցնել «Աստծոն» կամ համեմատել «Աստծոն» որևէ բանի հետ , ապա նա , աստվածայնության թեկնածուն ,Աստված չէ:Հնարավոր չէ ունենալ Մեկ Ճշմարիտ Աստծո մտովի պատկերը : Մենք գիտենք, որ Ռաջնեշը մարդկային արարած էր, սպիտակ սահող մորուքով: Նա ուներ երկու աչք, երկու ականջ, մեկ քիթ, մեկ բերան: Ռաջնեշի լուսանկարները և պաստառները շատ մատչելի են: Այն պահը, երբ դու կարող ես պատկերացնել, թե ինչ է աստվածը, նա Աստված չէ:
Շատերը գայթակղության են ենթարկվում համեմատելու , թե ում է տրվել Պարոն Տիեզերքի տիտղոսը, ով աշխարհի ամենաուժեղ մարդն է: Ո՞րն է այս «փորձի» եզրակացությունը: Այսպիսի փորձությունը ոչ ոք չի կարող անցնել, բացառությամբ Ճշմարիտ Աստծո:
Ի՞ՆՉ ԱՆՈՒՆՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ԿՈՉՈՒՄ ԱՍՏԾՈ
Մուսուլմանները գերադասում են կոչել Ալլահ, անգլերեն «Աստված» բառի փոխարեն:Արաբերեն «Ալլահ» բառը մաքուր և յուրահատուկ է , և նման չէ անգլերեն «Աստված» բառին, որը կարելի է ձևափոխել:
Եթե դուք ավելացնեք Աստված բառին «ներ» մասնիկը , այն կդառնա «Աստվածներ, որը հոգնակի թիվ է: Ալլահը մեկն է և եզակի, չկա հոգնակի Ալլահի համար : Եթե դուք ավելացնեք «ուհի» մասնիկը Աստված բառին, ապա այն կդառնա «Աստվածուհի» , որը կին Աստված է նշանակում: Գոյություն չունի արական Ալլահ կամ իգական Ալլահ: Ալլահը սեռ չունի: Եթե դուք ավելացնեք այլ ածանցներ, ապա «Աստված» բառը կարող է ստանալ օրինակ կեղծ Աստված կամ այլ իմաստներ: Ալլահը յուրահատուկ բառ է. որը չի կարող համեմատվել որևէ մտավոր պատկերի հետ , կամ էլ հնարավոր է խաղալ այդ բառի շուրջ: Ուստի , մուսուլմանները գերադասում են ասել «Ալլահ», սակայն, երբեմն , զրուցելով ոչ մուսուլմանի հետ, մենք կարող ենք օգտագործել Ալլահ բառին ոչ համապատասխան Աստված բառը: Քանի որ , այս գրքի ընթերցողները և մուսուլմաններ և ոչ մուսուլմաններ են , որոշ մասերում ես գործածել եմ Ալլահի բառի փոխարեն Աստված բառը:
ԱՍՏՎԱԾ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԱՐԱԾ
Ոմանք վիճում են, որ Աստված կարող է անել ամեն ինչ, և այդ դեպքում ինչու՞ Նա չի կարող վերցնել մարդկային կերպարանք: Եթե Աստված ցանկանա, Նա կարող է դառնալ մարդ արարած: Սակայն, այդ դեպքում, նա չի մնա Աստված, որովհետև Աստծո և մարդ արարածի հատկանիշները բավականին անհամեմատելի են: Հետևյալ հատվածը ցույց կտա Աստծո մարդ արարած դառնալու գաղափարի անհեթեթությունը:
Աստված անմահ է և մարդ արարածները մահկանացու: Դուք չեք կարող ունենալ Աստված-մարդ, այսինքն, անմահ և միևնույն ժամանակ և նույն ժամանակում էություն:Այդ անիմաստ է:Աստված չունի սկիզբ, մինչ դեռ մարդ արարածները ունեն : Դուք չեք կարող ունենալ որևէ մեկին, ով չունի սկիզբ և միևնույն ժամանակ ունի:Մարդ արարածները ունեն ավարտ: Դուք չեք կարող ունենալ արարած, ով չունի ավարտ և միևնույն ժամանակ ունի: Այդ անիմաստ է:
Ամենակարող Աստվածը կարիք չունի սննդի, մինչ դեռ մարդկային արարածները կարիք ունեն , որպեսզի պահպանեն կյանքը:
« Եվ Նա Նա է, ով կերակրում է , սակայն չի սնվում: »
(Սուրբ Ղուրան 6:14)
Աստված կարիք չունի հանգստի կամ քնի, մինչդեռ մարդկային արարածները չեն կարող առանց դրանց:
« Սակայն Նա- Ապրող, Ինքնաբավ է, Հավերժ: Ոչ մի նինջ կամ ոչ էլ քուն չի կարող պատել Նրան: Նա երկնքներում և երկրի վրա ամեն բանն է:»
(Սուրբ Ղուրան 2:255)
ՄԵԿ ԱՅԼ ՄԱՐԴՈՒՆ ԵՐԿՐՊԱԳԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է.
Եթե Աստծո, մարդ դառնալու գաղափարը անընդունելի է , մենք պետք է նաև համաձայնենք, որ իմաստ չկա երկրպագել մեկ այլ մարդ արարածի: Եթե Աստված ընդունում է մարդու կերպար, Նա դադարում է լինել Աստված և ունենում է մարդուն բնորոշ բոլոր հատկանիշները: Օրինակ, եթե հանճարեղ պրոֆեսորի հետ պատահար է տեղի ունենում և նա տառապում է անդառնալի հիշողության կորստով, ապա հիմարություն է նրա աշակերտների կողմից առարկայի դասերը շարունակել:
Ավելին, եթե Աստված վերցնում է մարդու կերպարանք, նույն մարդը կարող է ավելի ուշ դառնալ Աստված, մինչ դեռ մարդկային արարածները, իրենց սահմանումով , չունեն հզորություն դառնալու Աստված: Ուստի, Աստծո երկրպագությունը մարդկային կերպարանքով , տրամաբանական կեղծիք է և պետք է հերքվի ամեն դրսևորումներով:
Այդ է պատճառը, որ Սուրբ Ղուրանը դեմ է ամեն տեսակի աստվածային մարմնացումներին: Փառահեղ Ղուրանը հետևյալ տարբերակում ասում է.
« Չկա ոչինչ, ինչպես արարել նրան:»
(Ղուրան 42:11)
ԱՍՏՎԱԾ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԻՐԵՆ ՈՉ ՎԱՅԵԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Ամենազոր Աստծո ածականները կանխում են ցանկացած չարիք, քանի որ Աստված արդարության, գթասրտության և ճշմարտության սկզբնաղբյուրն է:Երբեք մի կարծեք , որ Աստված կարող է անել անաստվածային գործողություններ:Ուստի, մենք չենք կարող պատկերացնել Աստծոն, ով սուտ է ասում, անարդար է , սխալներ է գործում, մոռանում է և ունի այսպիսի մարդկային ձախողումներ: Հետևապես, Աստված կարող է անել անարդարություններ, եթե նա ցանկանա, սակայն Նա երբեք չի անի այդ , քանի որ անարդար լինելը անաստվածային արարք է:
Սուրբ Ղուրանը ասում է.
«Ալլահը երբեք անարդար չէ, ամենաքիչ աստիճան անգամ:»
(Սուրբ Ղուրան 4:40)
Աստված կարող է լինել անարդար, եթե նա ցանկանա, սակայն այն պահը , երբ նա անարդարություն է անում, Նա դադարում է լինել Աստված:
ԱՍՏՎԱԾ ՈՉ ՄՈՌԱՆՈՒՄ Է , ՈՉ ԷԼ ՆԱ ՍԽԱԼՆԵՐ Է ԳՈՐԾՈՒՄ՚
Աստված չի մոռանում որևէ բան, որովհետև մոռանալը անսատվածային արարք է, որը բնորոշ է մարդկային սահմանափակումներին և ձախողումներին: Նմանապես, Աստված չի գործի սխալ, քանի որ սխալ գործելը անաստվածային արարք է :
«.....իմ Տերը երբեք չի սխալվում, ոչ էլ մոռանում է:»
( Սուրբ Ղուրան 20:52)
ԱՍՏՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՐԱՐՔՆԵՐ.
Նա ունի իշխանություն ամենի վրա:Աստծո գաղափարը Իսլամում այն է, որ Աստված ունի իշխանություն ամենի վրա: Սուրբ Ղուրանը շատ տարբերակներում ասում է.
«Քանի որ, իրոք Ալլահը ունի իշխանություն ամենի վրա»
(Սուրբ Ղուրան 2:106)
( Սուրբ Ղուրան 2:109)
(Սուրբ Ղուրան 2:284)
(Սուրբ Ղուրան 3:29)
(Սուրբ Ղուրան 16:77)
(Սուրբ Ղուրան 35:1)
Այնուհետ Փառահեղ Ղուրանն ասում է.
« Ալլահը անում է ամենը, ինչ Նա մտադրվում է :»
(Սուրբ Ղուրան 85:16)
Մենք պետք է մտապահենք, որ Ալլահը մտադրվում է միայն Աստվածային արարքներ և ոչ թե անաստվածային :
Շատ կրոններ, կամա թե ակամա , որոշակի պահի հավատում են աստծո մարմնացման փիլիսոփայությանը, այսինքն, որ Աստված դառնում է մարդ: Նրանց ճիգը այն է , որ Ամենազոր Աստվածը այնքան անբիծ և սուրբ է, որ Նա անտեղյակ է դժվարություններին, ձախողումներին և մարդկային զգացմունքներին : Որպեսզիմարդկային արարածների համար սահմանի կանոններ, Նա գալիս է երկիր մարդու կերպարանքով : Այս խաբուսիկ տրամաբանությունը հիմարացնում է միլիոնավոր մարդկանց դարեր շարունակ: Եկեք հիմա վերլուծենք այս խնդիրը և տեսնեք, արդյոք այն կդիմակայի պատճառի:
ԱՐԱՐԻՉԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ալլահը օժտել է մեզ, մարդկանց բանականությամբ և մտածելու ունակությամբ : Մենք հայտագործում և արտադրում ենք գործիքներ, որոշակի նպատակների համար : Օրինակ, արտադրել ենք մեծ քանակությամբ ձայնագրիչներ: Երբեք չի եղել առաջարկ, որ, որպեսզի հասկանալ , թե ինչն է լավ ձայնագրիչի համար , արտադրողը պետք է ինքը դառնա ձայնագրիչ:Պետք է ենթադրել , որ արտադրողը կտպագրի ուսուցողական ձեռնարկ, քանի որ նա ունի իր արտադրանքի կատարյալ գիտելիքը: Հակիրճ, ուսումնական ձեռնարկը տալիս է մեքենայի կարելի և չի կարելիները:
Եթե դուք պատկերացնում եք մարդ արարածին, որպես մեքենա, ապա այն , իրոք, հանդիսանում է Ալլահի բարդ արարած: Մեր Տերը և Արարիչը, Ալլահը, կարիք չունի գալու մարդու կերպարանքով , որպեսզի իմանա , թե ինչն է լավ կամ վատ մարդ արարածի համար : Նա միայն, պետք է լուսաբանի ուսումնական ձեռնարկը մարդկությանը : Սուրբ Ղուրանը մարդ արարածների համար ուսումնական ձեռնարկ է :
Ավելին, Դատաստանի Օրը Ալլահը իր արարածներին հաշվի կկանչի: Ուստի, այդ պատճառով, Արարիչը տեղեկացնում է մեզ կյանքի կարելիների և չի կարելիների մասին :
 ԱԼԼԱՀԸ ԸՆՏՐՈՒՄ Է ՄԱՐԳԱՐԵՆԵՐ
Ալլահը կարիք չունի անձանբ իջնել գրելու ուսումնական ձեռնարկ:Դարեր շարունակ Ալլահը ընտրել է տարբեր ազգերից մարդկանց, առաքելու Աստվածային ուղերձը: Այսպիսի ընտրյալները կոչվում են Աստծո առաքյալներ և մարգարեներ :
ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ «ԿՈՒՅՐ» և «ԽՈՒԼ» ԵՆ.
Չնայած մարմանվորման փիլիսոփայության անհեթեթության, շատ կրոնների հետևորդներ հավատում և քարոզում են այն ուրիշներին: Արդյո՞ք այդ վիրավորանք չէ մարդկային բանականությանը և Արարչին, ով մեզ տվել է այն: Այսպիսի մարդիկ, իրոք «խուլ» են և «կույր», չնայած այն բանի որ Ալլահը տվել է նրանց այդ ունակությունները : Սուրբ Ղուրանը ասում է .
« Խուլ, համր և կույր , նրանք չեն վերադառնա ուղղու:»
(Սուրբ Ղուրան 2:18)
Աստվածաշունչը , Մատթեոսի Ավետարանում , տալիս է նույնանման տարբերակ.
« Տեսնելով, նրանք չեն տեսնում և լսելով նրանք չեն լսում , ոչ էլ նրանք հասկանում են:»
(Մատթեոս 13:13)
Նմանատիպ տարբերակ նույնպես տրված է Հիդուսական գրերում, Ռիգվեդայում
« Միգուցե կա որևէ մեկը, ով տեսնում է բառերը և դեռ , իրոք, չի տեսնում դրանք, միգուցե մեկ ուրիշը լսում է այս բառերը , սակայն, իրոք չի լսում դրանք :»
(Ռիգվեդա10:71:4)
Այս բոլոր Գրերը ասում են իրենց ընթերցողներին, որ չնայած շատ բաներ այդքան ակնհայտ են , նրանք տարբերվում են ճշմարտությունից:

ԱՍՏԾՈ ԱԾԱԿԱՆՆԵՐԸ
 Ալլահին է պատկանում ամենագեղեցիկ անունները.
 Սուրբ Ղուրանն ասում է .
« Ասա.կոչեք Ալլահին, կամ կոչեք Ռահմենին,ինչ անունով էլ , որ դուք կոչեք Նրան, լավ է , քանի որ Նրան է պատկանում Ամենագեղեցիկ Անունները:»
(Սուրբ Ղուրան 17:110)
Նմանատիպ հատվածներ , որոնք կապված են Ալլահի գեղեցիկ անունների հետ , կրկնվում են Սուրբ Ղուրանի Սուրա Ալ-Աարաֆի (7:180), Սուրա Տահայի (20:8 )և Սուրա Ալ-Հաշրի (59:23-24) մեջ:
Ղուրանը տալիս է մոտ 99 տարբեր ածականներ Ամենազոր Աստծոն, որտեղ թագավորողը Ալլահն է : Ղուրանը վերաբերում է Ալլահին ինչպես Առ-Ռահմեն, Ամենաողորմած, Առ-Ռահիմ, Ամենաբարեգութ և Ալ- Հակիմ, Ամենաիմաստուն , մյուս բոլոր անուններից: Դուք կարող եք կոչել Ալլահին ցանկացած անունով, սակայն այն պետք է լինի գեղեցիկ և չպետք է համապատասխանի մտավոր պատկերի :
ԱՍՏԾՈ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԾԱԿԱՆ ԵԶԱԿԻ Է և ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՆՐԱՆ.
Աստված ոչ միայն ունի եզակի ածականներ, այլև Ամենազոր Աստծո յուրաքանչյուր ածական , բնութագրում է Նրան: Ես կբացատրեմ այ մանրամասնորեն : Պատկերացնենք, որ մենք որպես օրինակ ենք վերցնում հայտնի անձնավորության, ասենք տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգին:
Եթե որևէ մեկը ասի , որ Նեյլ Արմսթրոնգը ամերիկացի է ,ապա ածականը ,որ նա ամերիկացի է և պատկանում է Նեյլ Արմսթրոնգին , ճիշտ է , սակայն չի բնութագրում նրան :Նմանատիպ ,Նեյլ Արմսթրոնգը տիեզերագնաց է :Տիեզերագնաց լինելու ածականը եզակի չէ Նեյլ Արմսթրոնգին: Որպեսզի բնորոշենք անհատին եզակիորեն, մենք պետք է փնտրենք եզակի ածական : Օրինակ, Նեյլ Արմսթրանգը առաջին մարդն էր, ով ոտք էր դրել լուսին : Այսպիսով, երբ որևէ մեկը հարցնի, թե ով էր առաջին մարդը, ով ոտք դրեց լուսին, պատասխանը միայն մեկն է , այսինք Նեյլ Արմսթրոնգը: Նմանապես Ամենազոր Աստծո ածականը պետք է լինի եզակի, այսինքն, Տիեզերքի Արարիչ: Եթե ես ասում եմ շենքի արարիչ, այն հնարավոր է որ ճիշտ է , սակայն ոչ եզակի: Հազարավոր մարդիկ կարող են կառույց կառուցել, այսպիսով ոչ մի տարբերություն չի լինի մարդու և Աստծո միջև: Սակայն Ալլահի յուրաքանչյուր ածական , մատնանշում է միայն Ալլահին:
Օրինակ.
«Առ-Ռահիմ» Ամենաողորմած
«Առ-Ռահման» Ամենաբարեգութ
«Ալ-Հակիմ» Ամենաիմաստուն
Այսպիսով, երբ մեկը հարցնում է , ով է «Առ-Ռահիմ», ամենաողորմածը , միայն մեկ պատասխան է անհրաժեշտ որն է Ամենազոր Ալլահը :
ԱԼԼԱՀԻ ՄԵԿ ԱԾԱԿԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՀԱԿԱՍԻ ՄՅՈՒՍ ԱԾԱԿԱՆՆԵՐԻՆ
Շարունակելով նախորդ օրինակը , եթե որևէ մեկը ասում է , որ Նեյլ Արմսթրոնգը Ամերիկացի տիեզերագնաց է , ով միայն չորս ոտնաչափ է բարձր, ածականը , ամերիկացի տիեզերագնացը, ճիշտ է , սակայն այն բնութագրում է որակ, որը և կեղծ է : Նմանապես , եթե որևէ մեկը ասում է , որ Աստված Տիեզերքի Արարաիչն է մեկ գլխով, երկու ձեռքերով , երկու ոտքերով և այլն, ապա Տիեզերքի Արարիչ ածականը ճիշտ է , սակայն բնութագրում է որակ , որը սխալ և կեղծ է:
ԲՈԼՈՐ ԱԾԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆՇԵՆ ՄԵԿ և ՄԻևՆՈՒՅՆ ԱՍՏԾՈՆ
Քանի որ գոյություն ունի միայն մեկ Աստված, բոլոր ածականները պետք է նշեն մեկ և միևնույն Աստծոն:Ասել, որ Նեյլ Արմսթրոնգը ամերիկացի տիեզերագնաց էր, ով առաջինը ոտք դրեց լուսին , սակայն երկրորդը Եդվին Ալդրինն է, սխալ է : Երկուսն էլ ունեն Եզակի Որակներ: Նմանապես ասել, որ Արարիչը մեկ Աստված է և Սնուցողը մեկ այլ, դառնում է անհեթեթ, որովհետև գոյություն ունի միայն մեկ Աստված այս բոլոր ածականներով , որոնք համակցված են միմյանց:
ԱՍՏԾՈ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Որոշ բազմաստվածներ վիճում են ասելով, որ ավելի քան մեկ Աստծո գոյությունը տրմաբանական չէ: Եկեք մատնանշենք նրանց, որ , եթե գոյություն ունենան ավելի քան մեկ Աստված, նրանք կվիճեն միմյանց հետ, յուրաքանչյուրը ձգտելով լրացնել իր կամքը , մյուսների նկատմամբ : Այս տեսանելի է բազմաստվածների և այդպիսի կրոնների առասպելաբանությունում:Եթե «Աստված» պարտվում է կամ ի վիճակի չէ հաղթել մյուսներին, նա , անշուշտ ճշմարիտ և մեկ Աստվածը չէ: Շատ բազմաստված կրոններում հայտնի է շատ Աստվածների գաղափարը , որոնցից յուրաքանչյուրը ունի տարբեր պատասխանատվություն: Յուրաքանչյուրը պատասխանատու է մադու գոյության մի մասին, օրինակ Արև աստված, Անձրև Աստված և այլն : Այս նշում է , որ մեկ «Աստված» ունակ չէ որոշակի արարքների և ավելին, նա տեղյակ չէ մյուս Աստվածների պարտավորություններին և պատսախանատվություններին: Չի կարող գոյություն ունենալ անպատասխանատու և անտեղյակ Աստված: Եթե գոյություն ունենար ավելի քան մեկ Աստված, այն կտաներ խառնաշփոթության , քաոսի, անկարգության և Տիեզերքի կործանման:Սակայն տիեզերքը կատարյալ ներդաշնակության մեջ է :
Սուրբ Ղուրանը ասում է.
«Եթե երկինքներում և երկրի վրա գոյություն ունենար Ալլահից բացի այլ աստվածներ, երկուսում էլ կլիներ խառնաշփոթ: Սակայն , փառք Ալլահին, Գահի Տիրոջը, Նա Բարձր է ամենից, Ինչ նրանք բնորոշում են Նրան:»
(Սուրբ Ղուրան 21:22)
Եթե լիներ ավելի քան մեկ Աստված, նրանք կվերցնեյին այն, ինչ արարել էին: Սուրբ Ղուրանը ասում է.
« Ոչ մի զավակ Ալլահը չի ծնել, ոչ էլ գոյություն ունի որևէ աստված Նրա հետ, եթե լինեին շատ աստվածներ, հիշեք, որ յուրաքանչյուր աստվածը կվերցներ ինչ արարել էր և ոմանք էլ Տեր կլինեին մյուսներին: Փառք Ալլահին: Նա զերծ է ամեն բաներից , որ նրանք են բնորոշել Նրան:»
 (Սուրբ Ղուրան 23:91)
Ուստի, մեկ Ճշմարիտ , Գերագույն Ամենազոր Աստծո գոյությունը Աստծո գաղափարի ամենատրամաբանական տարբերակն է:
Գոյություն ունեն մի քանի կրոններ, ինչպիսիք են Բուդդայականությունը կամ Կոնֆուցիականությունը, որոնք ագնոստիկ կրոններ են: Նրանք չեն վկայում Աստծոն: Նրանք ոչ հաստատում, ոչ էլ մերժում են Աստծո գոյությունը :Գոյություն ունեն այլ կրոններ, ինչպիսիք են Ջայիզմը, որոնք աթեիստ կրոններ են և որոնք չեն հավատում Աստծո գոյությանը :
Աստծո կամոք, ես կհրատարակեմ գիրք ;Արդյո՞ք Ղուրանը Աստծո Խոսքն է «վերնագրով, որը ,փառք Աստծո, հիմնվելով Սուրբ Ղուրանին ,տրամաբանորեն, գիտականորեն կարող է ապացուցել Ալլահի գոյությունը աթեիստին կամ ագոնիստին:»
ԲՈԼՈՐ ԿՐՈՆՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ
Բոլոր հիմնական կրոնները, որոնք վերջին հաշվով հավատում են Աստծո գոյությանը , բարձր աստիճանով , հավատում են մեկ գերագույն Աստծո: Փաստորեն ,բոլոր կրոնական գրերը խոսում են միաստվածության մասին, այսինքն հավատում են միայն մեկ ճշմարիտ Աստծո:
ՄԱՐԴՒԿ ՓՈԽԵԼ ԵՆ ԳՐԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՎ ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԻՆ
Ժամանակի ընթացքում, կրոնական գրերից շատերը աղավաղվել և փոփոխվել են մարդկանց կողմից, իրենց իսկ շահերին համապատասխանեցվելով: Շատ կրոնների սկզբնաղբյուրը , աղավաղվել է միաստվածությունից բազմաստվածություն կամ պանթեիզմի: Սուրբ Ղուրանն ասում է .
« Ապա նզովք նրանց, ովքեր գրում են Գիրքը իրենց իսկ ձեռքերով, և այնուհետ ասում են. « Այս Ալլահից է » շահագործելով այն չնչին արժեքով: Նզովք նրանց, այն բանի համար , թե ինչ են գրում նրանց ձեռքերը և շահի, որը նրանք ստանում են :»
( Սուրբ Ղուրան 2:79)

ԹԱՈՒՀԻԻԴ
ՍԱՀՄԱՆՈՒՄԸ և ԴԱՍԱԿԱՐԳԵՐԸ
Իսլամը հավատում է «Թաուհիիդին», որը պարզապես միաստվածություն չէ, այսինքն հավատք մեկ եզակի Աստծո, այլ շատ ավելին: Թաուհիիդ, նշանակում է «միավորում», այսինքն, «հաստատել միակություն» և առաջանում է արաբերեն «ուահհադա» բայից, որը նշանակում է միավորել, միացնել կամ ամրացնել:
Թաուհիիդը կարելի է բաժանել երեք դասակարգի.
(i)    Թաուհիիդ առ-Ռուբուբեյահ
(ii)    Թաուհիիդ ալ-Ասմաա- ուաս- սիֆաաթ
(iii)    Թաուհիիդ ալ- Իբաադահ
Ա. ԹԱՈՒՀԻԻԴ ԱՌ- ՌՈՒԲՈՒԲԵՅԱՀ, ՊԱՀՊԱՆԵԼ ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
Առաջին դասակրգումը «Թաուհիիդ առ-Ռուբուբեյահ»-ն է: «Ռուբուբեյա» բառը ծագել է «Ռաբբ» բառի արմատից, որը նշանակում է Տեր, Սնուցեղ և Գոյության Պարգևող:
Ուստի, «Թաուհիիդ առ- Ռուբուբեյահ» նշանակում է պահպանել Աստվածության միությունը: Այս դասակարգումը հիմնված է միայն Ալլահի հիմնական գաղափարին, որը պատճառ է ամենի գոյության, երբ ոչինչ չկար: Նա արարեց ամեն գոյությունը ոչնչից: Միայն Նա է ամբողջ տիեզերքի և նրա միջև գոյություն ունեցող ամենի Սնուցողը և Գոյության պահպանողը: Նա կարիք չունի դրանից կամ դրա համար :
Բ. ԹԱՈՒՀԻԻԴ ԱԼ – ԱՍՄԱԱ ՈՒԱՍ- ՍԻՖԱԱԹ ՊԱՀՊԱՆԵԼ ԱԼԼԱՀԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ և ԱԾԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
Երկրորդ դասակրգումը «Թաուհիիդ ալ Ասմաա ուաս Սիֆաաթ»-ն է , որը նշանակում է պահպանել Ալլահի անունների և ածականների միությունը: Այս դասակրգումը բաժանվում է հինգ տեսակների.
(i)    Ալլահին պետք է դիմել , ինչպես նկարագրել է Նա և Նրա Մարգարեն.
Ալլահին պետք է դիմել այնպես , որ Նրան և Նրա մարգարեյին նկարագրեն առանց բացատրելու Նրա անունների և ածականների իմաստները, որոնք ակնհայտ են :
(ii)    Ալլահին պետք է դիմել այնպես , կարծես Նա Իրեն է վերաբերվում.
Ալլահին պետք է դիմել առանց Նրան որևէ նոր անուն կամ ածական տալու: Օրինակ ,Ալլահին պետք չէ տալ ալ-Ղաադիբ, Բարկացած, անունը, չնայած այն փաստի, որ Նա ասել է , որ Նա բարկանում է , որովհետև ոչ Ալլահը, ոչ էլ Նրա մարգարեն չեն գործածել այս անունը :
(iii)    Ալլահին պետք է դիմել այնպես, որ Նրան չտրվի Նրա արարածի ածականները:Ինչ վերաբերում է Աստծոն, մենք խստորեն պետք է զերծ մնանք Նրան տալու այնպիսի ածականներ, որոնք տրվում են Նրա արարածներին :Օրինակ Աստվածաշնչում Աստծոն նկարագրում են , կարծես նա զղջում է իր վատ մտքերի համար նույն կերպ, ինչպես մարդիկ են անում, երբ նրանք գիտակցում են իրենց սխալները :Այս ամբողջովին դեմ է Թաուհիիդի սկզբունքին: Աստված չի զղջում և Նա ոչ մի սխալ չի գործում:
Ալլահին ածականներին վերաբերող սկզբունքի բանալին տրված է Սուրբ Ղուրանի Աշ-Շուրահ սուրայում.
«Չկա ոչինչ, Ինչ նման է Նրան և Նա Մեկն է , որ լսում և տեսնում է ամենը:»
Չնայած տեսնել և լսելը մարդկային որակներ են, սակայն ,երբ վերաբերում են Աստվածային Էությանը , դրանք իրենց կատարյալությամբ համեմատելի չեն ,ի տարբերություն ,երբ մենք նմանեցնում ենք մարդկանց , ովքեր ունեն ականջներ, աչքեր և այլն և ովքեր սահմանափակ են իրենց տեսողությամբ և լսողությամբ :
(iv)    Մարդուն պետք չէ տալ Աստծո որևէ ածական:
Մարդուն դիմել Աստծոն վերաբերող ածականով , նույնպես դեմ է Թաուհիիդին: Օրինակ, վերաբերել մարդուն ,կարծես մեկի, ով չունի սկիզբ և վերջ, հավերժ է:
 (v) Ալլահի անունները չի կարելի տալ նրա արարածներին: Որոշ աստվածային անուններ , անուղղակի ձևով, ինչպես «Ռաուֆ» կամ «Ռահիմ» թույլատրելի են օգտագործել որպես տղամարդկանց անուններ, քանի որ Ալլահը գործածել է դրանք Մարգարեների համար : Սակայն «Առ-Ռաուֆ», Ամենաանբիծ և Առ-Ռահիմ, ամենաողորմած անունները պետք է գործածել «Աբդ» նախածանցով , որը նշանակում է «ստրուկ», այսինքն «Աբդուր Ռաուֆ» կամ «Աբդուր –Ռահիմ»:
Գ. ԹԱՈՒՀԻԻԴ ԱԼ – ԻԲԱԱԴԱՀ, ՊԱՀՊԱՆԵԼ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
(i) «Իբադաահ» բառի սահմանումը և նշանակությունը.
«Թաուհիիդ ալ- Իբաադահ» նշանակում է պահպանել երկրպագության միությունը կամ «Իբաադահն»: Իբաադահ բառը ծագել է արաբերեն «Աբդ» բառից, որը նշանակում է ստրուկ կամ ծառա: Ուստի Իբաադահ նշանակում է երկրպագություն և ծառայություն: Իբաադայի բարձրագույն ձևը Սալաահն է այսինքն, երկրպագություն, սակայն այն միակ ձևը չէ: Մարդիկ սխալ են ընկալել, որ Ամենազոր Աստծո երկրպագությունը նշանակում է ծիսական աղոթքներ, սակայն Իսլամում երկրպագության գաղափարը ներառում է լիակատար հնազանդություն, ծառայություն և ենթարկվածություն: Հետևել Աստծո պատվիրաններին և զերծ մնալ բաներից, որ նա արգելել է նույնպես Իբաադահ է և այս երկրպագությունը միայն հանուն Ալլահի է և ոչ այլ մեկի:
(ii) Բոլոր երեք տեսակներին պետք է հետևել միաժամանակ:
Միայն հավատալ Թաուհիիդի առաջին երկու տեսակներին, առանց իրականացնելու Թաուհիիդ –ալ- Իբաադահն , անօգուտ է : Ղուրանը տալիս է Մարգարեյի ժամանակաշրջանի «Մուշրիկ»- ների , կռապաշտների օրինակներ, ովքեր հաստատում էին Թաուհիիդի առաջին երկու դասակարգերը: Սուրբ Ղուրանում ասվում է .
Ասա. « Ո՞վ է այն, որ Սնում է ձեզ կյանքի ընթացքում երկնքից և երկրից: Կամ, ո՞վ է այն, որ ունի իշխանություն լսողության և տեսողության վրա: Եվ, ո՞վ է այն, որ դուրս է հանում կենդանուն մահացածից և մահացածին կենդանուց:Եվ, ո՞վ է այն, որ կառավարում և կարգավորում է բոլոր գործերը: Նրանք շուտով կասեն. «Ալլահը»:Ասա, «Արդյո՞ք դուք չեք ցույց տա ողջախոհություն Նրան:»
( Սուրբ Ղուրան 10:31)
Նմանատիպ օրինակ է կրկնվում Սուրբ Ղուրանի « Զուքրուֆ» Սուրայում.
« Եթե դուք հարցնեք նրանց, Ո՞վ է արարել նրանց, նրանք անշուշտ կասեն, Ալլահը, ապա ինչպե՞ս են նրանք հեռացել ճշմարտությունից:»
(Սուրբ Ղուրան 43:87)
Կռապաշտ Մեքքացիները գիտեին, որ Ալլահը նրանց Արարիչը, Սնուցողը, և Տերն է : Սակայն նրանք մուսուլմաններ չէին, որովհետև նրանք բացի Ալլահից նույնպես երկրպագում էին իրենց աստվածներին: Ալլահը դասակարգեց նրանց, որպես «Քուֆար» անհավատ և «Մուշրիկ» կռապաշտ և նրանք , ովքեր Աստխո հետ զուգընկեր էին տալիս:
 « Եվ նրանց մեծամասնությունը չէին հավատում Ալլահին, առանց Նրա հետ զուգընկեր տալու:»
 (Սուրբ Ղուրան 12:106)
Ուստի Թաուհիիդ ալ- Իբաադահն, երկրպագության միասնության պահպանումը թաուհիիդի կարևոր մասն է : Միայն Նա է արժանի երկրպագման և միայն Նա կարող է պարգևել շահ մարդուն, իր երկրպագության համար:

ՇԻՐԿ
Ա. ՍԱՀՄԱՆՈՒՄ
Թաուհիիդի վերոհիշյալ տեսակները կամ թաուհիիդի չափանիշների բացակայությունը վերաբերում է «շիրկին»: «Շիրկ» նշանակում է զուգընկեր տալը կամ կիսելը: Իսլամական տեսանկյունից այն նշանակում է Ալլահին զուգընկեր տալ , որը և հավասար է կռապաշտության :
Բ. ՇԻՐԿԸ ՄԵԾ ՄԵՂՔ Է , ՈՐԸ ԱԼԼԱՀԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՆԵՐԻ
Սուրբ Ղուրանը նկարագրում է ամենամեծ մեղքը Սուրա «Նիսա»-ում
« Ալլահը չի ներում, որ զուգընկեր են տալիս Նրան, սակայն նա ներում է ցանկացած այլ բան, ում Նա է ցանկանում , Ալլահին հավասար զուգընկեր տալը համարվում է իրոք, սարսափելի մեղք:»
(Ղուրան 4:48)
Նույնը կրկնվում է Սուրա «Նիսա»-ում
«Ալլահը չի ներում Նրա հետ աստվածներ զուգակցելու մեղքը, սակայն Նա ներում է ում Նա է ցանկանում դրանից բացի այլ մեղքեր, նա , ով Ալլահին միացնում է ուրիշ աստվածներ գնացել է հեռու, հեռու, ճշմարտությունից:»
(Ղուրան 4:116)
Գ. ՇԻՐԿԸ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ԴԺՈԽՔԻ ԿՐԱԿԻ
Ղուրանն ասում է Սուրա «Մայիդահ»-ում
« Նրանք չեն ամաչում , ովքեր ասում են . «Ալլահը Քրիստոսն է , Մարիամի որդին» սակայն ասաց Քրիստոսը. «Օվ, Իսրայելի զավակներ, երկրպագեք Ալլահին, իմ Տիրոջը և ձեր Տիրոջը» :Ով միացնում է ուրիշ աստվածներ Ալլահին – Ալլահը կարգելի նրան Այգին և Կրակը կլինի նրա կացարանը: Այնտեղ սխալվողներին չի լինի ոչ մի օգնական:»
(Ղուրան 5:72)
Դ. ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ և ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ԱԼԼԱՀԻՆ
Սուրա «Ալ-Իմարն»-ում Ղուրանն ասում է .
«Ասա.« օվ Գրքի մարդիկ: Եկեք համաձայնության մեր և ձեր միջև, որ մենք ոչ ոքի չենք երկրպագում բացի Ալլահից , որ մենք զուգընկեր չենք տալիս Նրան, որ մենք բացի Ալլահից ,մեզանից չենք բարձրացնում Տերեր:»» Եթե այնուհետ նրանք շեղվեն, ասա նրանց. «Վկայեք, որ մենք մուսուլմաններ ենք , խոնարհվում են Ալլահի Կամքին:»
(Ղուրան 3:64)

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սուրբ Ղուրանը ասում է.
«Մի անարգեք նրանց, ովքեր Ալլահին հավասար կոչ են անում, որպեսզի նրանք չլինեն չարությամբ Ալլահի նզովքին, իրենց տգիտությամբ :»
(Ղուրան 6:108)
« Եվ, եթե բոլոր ծառերը երկրի վրա լինեն գրիչներ և օվկիանոսը թանաք, յոթ օվկիանոսներով իր ետևում , ավելացնելու իր պաշարները, Ալլահի Խոսքերը չեն սպառվի գրում, քանի որ Ալլահը Բարձրյալ է հզորությամբ , լի Իմաստությամբ:»
(Ղուրան 31:27)
« Օվ մարդիկ, ահա տրված է առակը: Ունկդրեք դրան: Նրանց, ում դու կոչում եք բացի Ալլահից , չեն կարող արարել նույնիսկ ճանճ , եթե նրանք բոլորը հանդիպեն նպատակի համար: Եվ, եթե ճանճը տանի նրանցից որևէ բան, նրանք իշխանություն չեն ունենա ազատելու այն ճանճից: Առակը նրա համար է, ով խնդրում է:»
(Ղուրան 22:73)
Եվ Ամբողջ Փառքը Ալլահին, աշխարհների Տիրոջը, Արարչին, Սնուցողին և Պահապանին:
 
 
WWW.ISLAMHOUSE.COM