ԱՐԴՅՈ՞Ք ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈԳԵՇՆՉՈՒՄ Է

Գրքի մեջ հեղինակը շատ պարզ և մատչելի և փաստարկներով պարզաբանում է, որ Երրորդությունը մարդկանց մտացածին երևույթ է, որը առաջ է եկել Նիկիայի ժողովից հետո: Այդ կերպ կայսր Կոնստանտինը փորձել է հաստատել իր լիակատար իշխանությունը: Փաստարկներից պարզ է դառնում նաև Երրորդության կռապաշտական հիմքը: Երրորդությունը դառնում է մարդկանց մտացածին և կռապաշտական ավանդույթների միացում, որը ներառվել է Կտակարանների մեջ, սակայն որը ոչ մի կերպ չի համապատասխանում Հիսուսի և առավել ևս Աստծո հավատքին; Երրորդությունը ոչ մի տեղ չունի Աստծո իրական գաղափարի և իրական հավատքի հետ:

ԱՐԴՅՈ՞Ք ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈԳԵՇՆՉՈՒՄ Է


] Հայերեն - Armenian – أرميني [
        

ՀԵՂ. Մ.Ա.Ս. ՔԵՅՎ





Թարգմանությունը:
EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
& Աննա Ռ. Հակոբ
Ստուգող հանձնաժողով:
Աբու Առամ
 
هل عقيدة التثليث وحي إلهي؟

        

م. ا. ك. كيف




ترجمة:
 المركز الأوروبي للدراسات الإسلامية
& آنا ر. يعقوب
مراجعة: أبو آرام

 
 ՀԵՂԻՆԱԿԻ ՆՇՈՒՄՆԵՐԸ

1.Մեջբերումները Աստվածաշնչի Վերանայված Ստանդարտ Տարբերակից է, որոնք պատճենահանվել են բնօրինակ լեզուներից: Նշվում է սահմանված տարբերակը, Արքա Ջեյմսի Տարբերակը Մ.Թ.1611, վերանայված Մ.Թ. 1881-1885 և Մ.Թ.1901 և վերանայված Մ.Թ. 1946-1952 և Նոր Կտակարանի երկրորդ հրատարակությունը Մ.Թ.1971, հրատարակված ՈՒմ. Քոլինզ Որդիներ և Ընկ., Կանադական Աստվածաշնչյան Հասարակության համար, 1835 Յոնգ Փողոց, Տորոնտո 7, Օնտարիո, Կանադա:Գոյություն ունեն նշումներ այլ տարբերակներից նույնպես:
2. Ղուրանական մեջբերումները վերցված են «Սուրբ Ղուրան»-ից, Աբդուլլահ Յուսուֆ Ալիի թարգմանությամբ. (Իմաստների և մեկնաբանությունների անգլերեն թարգմանությունը, վերանայված և հրատարակված Իսլամական Ուսումնասիրությունների Նախագահությամբ, Կոչ և Ուղղորդություն, Արքա Ֆարհադի Տպագրական համալիր, Սաուդյան Արաբիայի Թագավորություն):
3.Խ.Ա.Ո.Ն –ն «խաղաղությունը, Ալլահի ողորմածությունը նրան» խոսքերի հապավումն է, որը կիրառում են Ալլահի Մարգարեներին ողջունելու համար: Հետևաբար այն գործածում են որպես հարգալից ողջույն յուրաքանչյուր մարգարեյի համար,երբ հիշատակում են նրանց անունները:Խ.Ո.Ա.Ն նույնպես գործածում են, երբ նշում են երկու կամ ավել մարգարեների անուններ:
ՁՈՆ
Այս համեստ ուսումնասիրությունը ես ձոնում եմ Աստծուն, Ով իմաստություն է շնորհել ինձ, իմ կնոջը, Նենեթին, ով իմ սիրառատ և կամավոր օգնականն է և երեխաների հոգատար մայրը: Նա աստվածավախ և պարկեշտ կին է:Եվ իմ զավակներին իրենց խանդավառության և օժանդակության համար, իմ մերձավորներին, բարեկամներին իրենց հավատարմության համար և ի հիշատակ իմ ծնողների, ովքեր տառապել են իմ թուլություններից, մինչ տվել են ինձ իրենց համբերատարությունը և կապվածությունը:
Վերջապես ես այն ձոնում եմ իմ բոլոր ընկերներին և ծանոթներին իրենց խրախուսական բարի խոսքերի և այս գրքի անզիջում հրապարակման օժանդակության համար:
Մ.Ա.Ս. Քեյվ
Օգոստոսի 15,1996 թվական
 
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ամենայն խոնհարությամբ, ես երախտապարտ եմ Աստծո օրհնությանը, ով ինձ հնարավորություն է տվել երևան հանել այս գիրքը, այսպիսով իրականացնել իմ նվիրական նպատակը:
Ես իմ երախտապարտությունն եմ արտահայտում Մահմեդական Երիտասարդության Համաշխարհային Ժողովի Գլխավոր Քարտուղար Դոկ. Մանե Ալ- Ջոհանին, այս հետազոտական աշխատանքը հրատարակելու համար: Իմ անկեղծ երախտապարտությունը բոլոր բարյացակամ մարդկանց, ովքեր ամենայն արդարությամբ տրամադրեցին և օգնեցին ինձ այս աշխատանքի տեխնիկական մանրամասներով: Իմ անկեղծ երախտապարտությունը նրանց, ովքեր ջանասիրաբար և անկեղծորեն աշխատել են երևան հանել այս հրատարակությունը:
Թող Ամենակարող Ալլահը, Իր անսահման Ողորմածությամբ Իր օրհնությունը պարգևի նրանց բոլորին: Ամեն
Մ.Ա.Ս.Քեյվ
Աստվածաշնչի Ավետարանի (Հովհաննես 8:40) -ի մեջ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ասում է.
«Սակայն այժմ դուք փնտրում եք սպանել ինձ,Մարդու, ով ձեզ Ճշմարտությունն է ասել, որը ես լսել եմ Աստծուց»:
Ալլահը (Աստված) Ղուրանի (Սուրա ՛Ալ- Իմրան՛, 3:59) –ում ասում է.
Ալլահի առջև Հիսուսը նման է Ադամին, Նա,Աստված, արարել է Նրան
Ադամին,փոշուց, այնուհետ ասել է նրան.«Եղիր» և նա եղել է:
Աստծո Եզակիության իրականությունը և բնույթը և Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) դերը ըստ Գրերի.
Աստծո Մարմնավորման վերացման գաղափարը և Երրորդությունը չեն վարկաբեկում Հիսուսին, սակայն դնում են Աստծուն Իր վեհ, եզակի, բարձրյալ և անզուգական դիրքին, որպես միակ իրական Աստվածության, Որը արժանի է երկրպագության:
Հիսուս Քրիստոսը Աստված չէ, սակայն Աստծո մեծ Մարգարե և Առաքյալ:
 
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԲԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՏՈՒԿ ԶԼՄ-ՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ
ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
ԻՆՉՊԵՍ Է ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ
ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱԶԴԵԼ ԵՆ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ ՎՐԱ
ԵՐՐՈՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ
ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
ԱՐԴՅՈ՞Ք ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ ՄԵՐԺՈՒՄԸ
ԱՍՏԾՈ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՍՏԾՈ և ՀԻՍՈՒՍԻ (Խ.Ա.Ո.Ն) ՄԱՍԻՆ
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ՂՈՒՐԱՆԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ
ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ ԺԽՏՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ
ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՍՈՒՍԸ (Խ.Ա.Ո.Ն)ՍԱՏԱՐՈՒՄ ԷՐ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՆ
ԻՆՉ Է ՂՈՒՐԱՆԸ և ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ (Խ.Ա.Ո.Ն)և ՆՐԱ ՄՈՐ ՄԱՍԻՆ
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԿԱՆԽԵԼ ԵՆ ԱՍՏԾՈ ՈՒՂԵՐՁԸ
ՆՇՈՒՄՆԵՐ և ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
ՆԱԽԱԲԱՆ
«Արդյո՞ք Երրորդության Ուսմունքը Աստվածային ոգեշնչում է» գրքի հրապարակումը մտածելու տեղիք է տալիս յուրաքանչյուր բանական մարդուն և ժամանակակից քրիստոնեությանը: Երրորդության ուսմունքը տարակուսանքի մեջ է գցել յուրաքանչյուր քրիստոնեական աղանդի: Չնայած Պարոն Մ.Ա. Ք. Քեյվը քրիստոնյա էր, ով նախկինում հավատում էր Երրորդությանը, երբ նա իրականացրեց ուսմունքի ծագման մասին իր ուսումնասիրությունը, ի զարմանս հայտնաբերեց, որ այն տարբեր քրիստոնյա հեղինակների և մտածողների բեղմնավորված և ձևավորված ավելի ուշ ժամանակաշրջանի զարգացում է:
Պարոն Մ.Ա.Ք. Քեյվը վկայեց, որ Երրորդությունը ոչինչ է քան մարդու արարած ուսմունք, որը հեռու է Աստծո հայտնություն լինելուց: Հետագայում, այս ձևավորված ուսմունքը կորցրեց իր անկյունավորությունը, հաշվի առնելով կառուցված հակասությունները և ապացուցեց Քրիստոնեական հիերարխիայի փշոտ կողմը ընդհանուր առմամբ և հոգևարականությանը մասնավորապես, ովքեր փորձում են նեցուկ լինել դրան:
Չնայած իր բոլոր թերություններին, արդարամիտ մարդու համար անընդունելի է պահպանել այս ուսմունքը: Լինելով ռացիոնալ, մարդը պետք է ավելի քննադատորեն մոտենա հոգևոր արժեքներին, որոնք կենսական են: Նա պետք է փորձի խորանալ մյուս կրոնական գրերի մեջ, որպեսզի գիտակցի համոզիչ ճշմարտությունը: Եվ, նախկինի պես, նա չպետք է թույլ տա իրեն դառնալ կույր հավատքի և ինքնահանգստացման զոհ: Փորձեք անդրադառնալ Գրերի տարբերակներին.
Ես կոչ եմ անում ընթերցողին անկողմնակալ և ճշմարտության հանդեպ բաց սրտով ուսումնասիրել այս գիրքը, որովհետև այն միակ ուղղին է, որը կարող է առաջնորդել ճշմարիտ որոշման, որը ձևավորում է մարդու կյանքը այս և հետագա աշխարհներում:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ոչինչ չի վիրավորում քրիստոնյային այնքան, որքան նրանց հավատքի սկզբնաղբյուր հանդիսացող Երրորդության ուսմունքը կասկածի տակ առնելը: Քանի որ ես մեծացել եմ որպես քրիստոնյա, ես անգիր գիտեմ, որ այդ իրոք կվիրավորի քրիստոնեության իրական հետևորդին, մի բան որում նա համոզված էր: Սակայն լինել կույր, երբ ես ավելի լավ գիտեմ հեռու է առաքինությունից, քանի որ ես պարտավորված եմ Աստծո Պատվիրաններով, ուղղորդել նրանց, ովքեր շեղվել են կեղծ ուսմունքով: Յուրաքանչյուր անհատի հիմնական իրավունքն է գիտակցել ճշմարտությունը, որը կուղղորդի նրան ճիշտ ուղղու:
Հաստատված փաստ է, որ մարդը արարվել է որպես ռացիոնալ էակ, հետևաբար նա ունակ է պատճառաբանելու: Ըստ այդմ, մարդ միշտ ձգտում է փնտրել ճշմարտությունը: Ուստի, ինչպես անհատ, նա պետք է օբյեկտիվորեն պատճառաբանի ամենը իր բոլոր խոսքերով և արարքներով,որպեսզի հասնի իր նպատակին: Բացի այդ, նա համալրված է ընտրության ազատությամբ, որը նրան թույլ է տալիս հարմարվել քաղաքակիրթ հասարակության մեջ: Հավասարապես ճիշտ է, որ ոչ ոք իրավունք չունի նրան ստիպել ընդունելու նույնիսկ ճշմարտությունը: Այնուամենայնիվ, լինելով ռացիոնալ գոռոզություն և համառություն է մերժել ճշմարտությունը: Սկզբունքային մարդը ոչ միայն ընդունում է նույնիսկ դառը ճշմարտությունը, այլև պատրաստ է ցանկացած հանգամանքերում պաշտպանել այն, նույնիսկ իր իսկ կյանքը զոհաբերելով:
Երրորդությունը այնքան խոր արմատներ է գցել քրիստոնյաների մեջ, որ հազվադեպ է ենթադրում «երեքը մեկ Աստծո մեջ» հետևանքները: Չնայած, որ աղբյուրը հեթանոս հավատքն է, նրանց մեծամասնությունը երբեք հարցի տակ չեն առել այդ ուսմունքի հավաստիությունը, տեղյակ չլինելով, որ այն կերտել է մարդը, այլ ոչ թե Աստծո ոգեշնչանքը: Երրորդության ուսմունքը հայտնում է.
«Հայրը Աստված է, Որդին Աստված է, Սուրբ Հոգին Աստված է և միասին, ոչ բացառապես,նրանք մեկ Աստծուց են: Երրորդությունը համահավերժ է, առանց սկզբի կամ ավարտի և համահավասար»:  
Ըստ Երրորդականների, Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ունի երկու բնույթ, մարդկային և աստվածային: Հավատում են, որ նա Աստծո Որդին և լիարժեք Աստված է և Երրորդության Ուսմունքի Աստվածայնության երկրորդն է:
Ամեն դեպքում, այս գրքի մեջ, ընթերցողները կարող են գտնել, որ որոշ հայտնված ճշմարտություններ դիտավորյալ աղավաղել են քրիստոնյա մտավորականները, դպիրները, աստվածաբանները, հեղինակները, ավետարանականները և եկեղեցիները, որպեսզի հայտարարեն Երրորդության Ուսմունքը որպես «աստվածային ոգեշնչում»: Դրանից շատ առաջ, Մարգարե Երեմիան (Խ.Ա.Ո.Ն) զգուշացրեց մարդկանց Աստծո կրոնը ուսուցանողների արված կոռուպցիայի մասին, որը վերաբերում է հայտնությանը: Նա ասաց.
«Ինչպե՞ս եք դուք կարող ասել. «Մենք իմաստուն ենք և Տիրոջ օրենքը մեզ հետ է»: Սակայն զգուշացեք, դպիրների կեղծ գրիչը այն վերածել է ստի»: (Աստվածաշունչ, Երեմիա 8:8)
Ինչ վերաբերում է պաշտամունքի կեղծ գաղափարին, Մարգարե Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) կրկնեց մեզ Մարգարե Եսայու (Խ.Ա.Ո.Ն) զգուշացումը, սակայն մարդիկ, իրոք անուշադիր են: Նա ասաց.
«Այս մարդիկ պատվել են ինձ իրենց շրթունքներով, սակայն նրանց սրտերը հեռու են ինձանից. Սին են նրանք պաշտում ինձ, ուսուցանելով ուսմունքը ինչպես մարդկանց ցուցում»: (Մատթեոս 15:8 Աստվածաշունչ)
Իմ որոշումը ձեռնարկել տվյալ մտահաղացունը սերվել է Երրորդության գաղափարի ճշմարտության փնտրտուքից: Հետազոտությունները չէին սահմանափակվում միայն Գրերով, այլև տրակտատներով և հոգևոր գիտնականների հոդվածներով: Նրանց որոշ աշխատություններ, ապացուցեցին քրիստոնեական դավանանքներից սենսացիոն և հավաստի հավանություններ: Փաստորեն, գաղափարը ծագել է շոշափելի արդյունքների փնտրտուքից, որպեսզի ապացուցի իր իսկությունը, այլ ոչ թե շրջադարձը, հաշվի առնելով, որ իր սկզբնաղբյուրը Աստվածն է: Ավելի օբյեկտիվ լինելու համար, ես կիրառել եմ ինձ հասած տեղեկությունները:
Իրոք, այն իմ հոգեկան փնտրտուք էր, կշռելու վկայությունը, քանի որ նրանք թաքցնում էին իմաստը:Դժբախտաբար, երբ հետազոտությունը առաջընթաց ունեցավ, Երրորդության Ուսմունքը անցավ սերունդներին, քանի որ վերջնական ճշմարտությունը ավարտին մոտեցավ: Եթե արդյունքը լիներ շահեկան, այն կլուսավորեր իմ սիրտը: Ամեն դեպքում, ի սարսափ ինձ, ես այն սխալ գտա: Մարդու կերտած այս ուսմունքը մարդիկ մանրացրել են, որպեսզի ծառայեցնեն իրենց եսասիրական և թաքնված շահերին: Ուստի, բոլոր նախորդ պահանջները վերածվեցին կատարյալ կեղծիքի: Երրորդության Ուսմունքը ոչ միայն դեմ է Աստծո մարգարեների ուսմունքին, այլև վիրավորանք է մարդկային բանականությանը, որովհետև այն հակասում է պատճառին, որը գոյություն չունի Աստվածաշնչի ոչ մի հատվածի մեջ:
Վերջապես, դառը ճշմարտություն է, որ այն ոչնչացնում է Երրորդությունը և Մարմնավորման ուսմունքները, կապակցված բոլոր հավատքների հետ միասին: Աստծուն, ըստ Իր լուսաբանված Ուղղորդության երկրպագելու համար, պետք է անկեղծորեն ժխտել դրանք:
Մարմնավորված Աստծո և Երրորդության չեղյալ համարելը չի նվաստացնում Հիսուսին, այլ բարձրացնում է Աստծուն Իր բարձր, եզակի, բարձրյալ և անզուգական դիրքին, որպես միակ իրական Աստվածության, ով արժանի է երկրպագության: Հիսուս Քրիստոսը Աստված չէ, այլ մեծ Մարգարե և Աստծո Առաքյալ:
Ես նշում եմ «մեկ և ամբողջ», որպեսզի իմ աշխատության մեջ փնտրեմ ճշմարտությունը, որը կարող է բացել նրանց սրտերը, ովքեր փրկության են սպասում:
«Մեր Աստված. Այս աշխատության միջոցով մենք ձգտում ենք մարդկությանը փոխանցել Քո Ուղերձի իրական իմաստը: Մեր Տեր, պարգևիր նրանց Քո օրհնությունը և ուղղորդությունը դեպի Ճշմարտություն: Որտեղ որ մենք սխալվել ենք,խնդրում ենք ներել մեզ և մարդկանց պաշտպանել մեր թերություններից»: Ամեն

ՀԱՏՈՒԿ ԶԼՄ-ՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՄԻԱՑՅԱԼ
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Անգլիական եկեղեցու եպիսկոպոսների շոկային հետազոտությունը
Շոկը պատեց ամբողջ Անգլիան և Քրիստոնեական աշխարհը, երբ «Անգլիական եպիսկոպոսների շոկային հետազոտությունը» վերնագրով զեկույցը հայտնվեց Դեյլի Նյուզ ամսագրի մեջ . ըստ որի Անգլիայի անգլիկան եպիսկոպոսների ավելի քան կեսը համաձայն են, որ «Քրսիտոնյաները պարտավոր չեն հավատալ, որ Հիսուս Քրիստոսը Աստված է»: Հարցումի արդյունքում 39 եպիսկոպոսներից 31-ը մերժում են Հիսուսի Աստվածությունը և Հարությունը, այսպիսով ամբողջովին անվավեր են համարում հիմնական Քրիստոնեական երկու ուսմունքները
Նրանք այս դարավոր ուսմունքները վերագրում են Աստվածաշնչի անճշտություններին:
ՈՉ ԱՍՏՎԱԾ ԱՅԼ «ԱՍՏԾՈ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ»
 Հետագայում զեկույցը հայտնեց, որ 31 եպիսկոպոսներից 19-ը համամիտ են, որ.
«Բավարար է Հիսուսին համարել ինչպես «Աստծո Գերագույն Ներկայացուցիչ»:
ԱՅՍՊԻՍՈՎ, ԱՆԳԼԻԱՅԻ ԱՆԳԼԻԿԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԱՎԵԼԻ
ՔԱՆ ԿԵՍԸ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆԱՐԳԱՆՔԻՑ և
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ ..... ՀԻՍՈՒՍԻՆ – ՈՐՊԵՍ ՄԻԱՅՆ
ԱՌԱՔՅԱԼԻ
ԵՊԻՍԿՈՊՈՍ ՋԵՆՔԻՆՍԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐԸ
Լոնդոնի Կիրակնօրյա հեռուստատեսության կրոնական «ՔՐԵԴՕ» ծրագրի զեկույցի ժամանակ, նորանշանակ եպիսկոպոս Դուրբանը, - Պրոֆեսոր Դավիթ Ջենկինսը, ով հանդիսանում է Անգլիայի Եկեղեցու չորրորդ բարձրաստիճան ներկայացուցիչը – Գրոհեց Քրիստոնեության ամբողջ կառուցվածքի վրա հիմնված տատանվող հիմքին: Եպիսկոպոսը քննադատեց Հիսուսի ԱՍՏՎԱԾԱՅՆՈՒԹՅԱՆ և ՀԱՐՈՒԹՅԱՆ հիմնական Քրիստոնեական ուսմունքները, արտահայտելով, որ Հիսուսի կյանքի վաղ առաքելության իրադարձությունները .«Ուղղակիորեն սխալ էին, քանի որ վաղ Քրիստոնյաները դրանք ավելացրել էին, որպեսզի արտահայտեին Նրա փրկիչ լինելու իրենց հավատքը»:
Աստծո և Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) այս գաղափարը կիսում են բոլոր առաքյալները, վաղ, հին և ժամանակակից քրիստոնեական գիտնականները, մտավորականները, հեղինակները և նույնիսկ հասարակ քրիստոնյաները: Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. (Մատթեոս 4:10, Աստվածաշունչ.)
«... քանզի գրված է, «Դուք պետք է երկրպագեք Տիրոջը, ձեր Աստծուն և Նրան միայն դուք պետք է ծառայեք»:
Նա ասում է. «Եվ այս հավերժ կյանք է, որ նրանք ճանաչեն նրան, միակ իրական Աստծուն և Հիսուս Քրիստոսին,ում դուք ուղարկել եք»: (Աստվածաշունչ, Հովհաննես 17:3)
Կրկին նա ասում է .«.... ես ձգտում եմ իմ Հորը և ձեր Հորը, իմ Աստծուն և ձեր Աստծուն»: (Հովհաննես 20:17, Աստվածաշունչ)
Արդյո՞ք այս հայտարարությունները պարզ չեն: Որտեղի՞ց է եկել Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն)Աստված ընդունելու միտքը:
Այժմ,ծագում է բիլիոն դոլար արժողության հարցը. «Արդյո՞ք Երրորդության Ուսմունքը Աստվածային Ոգեշնչում է»:

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ
Ամբողջ աշխարհում մոտ բիլիոն մարդ շարունակում է հավատալ և կիրառել Երրորդության ուսմունքը, մինչդեռ նրանց կրկնակին, եթե ոչ ավելին, ամբողջովին ժխտում է, ասելով, որ այն աստվածաշնչային չէ, այլ միայն մոլոր, անհիմն, անիմաստ, գարշելի և պատճառաբանություններից զուրկ :
Իր «Քրիստոնյաները» գրքի մեջ, Բամբեր Գասքոյնը ասում է. Սկզբնական հիսուն տարիների ընթացքում, ինչ մենք այժմ կոչում ենք Քրիստոնեական Դարաշրջան, որևէ փաստաթղթի մեջ ոչ մի խոսք չի պահպանվել Քրիստոսի կամ նրա հետևորդների մասին: Հաջորդող հիսուն տարիների ընթացքում, Քրիստոնյաները իրենք են գրել գրքերի մեծամասնությունը, որը այժմ կազմում է Նոր Կտակարանը: Եվ կրկին ոչ մի խոսք, մեկ փոքր բացառությամբ, որևէ արտաքին հեղինակի: Եվ,այնուհետ, երկրորդ դարում, Հռոմեական հեղինակները սկսեցին մեկնաբանել.
«Գոյություն ունի մի խումբ, ովքեր ատելի են իրենց գարշանքով, կոչվում են Քրիստոնյաներ, իրենց մարդկանց կողմից: Քրիստոսը, ումից եկել է անունը, տառապել է ծայրահեղ պատիժ Թիբերիուսի գահակալության օրոք, մեր պաշտոնյաներից մեկի Պիղատոսի կողմից»: (Թակիտուս)
 «Քրիստոնյաները մարդկանց մի դաս են, ում տվել են նոր և թույլ սնոտիապաշտություն»: (Սոթիոնիուս)
 «Խեղճ ստահակները համոզել են իրենց,որ նրանք պատրաստվում են դառնալ անմահ և ապրել ամբողջ ժամանակ, երկրպագելով խաչված փիլիսոփայի և ապրելով ըստ նրա օրենքների: Հետևաբար, նրանք արհամարհել են այս աշխարհի բարիքները և համարել են իրենց հասարակ սեփականություն: Նրանք ստացել են այս ուսմունքը սովորությամբ, առանց որևէ որոշակի վկայության: Այսպիսով, եթե որևէ բուժակ կամ խաբեբա գալիս է նրանց մոտ, նա արագորեն ունեցվածք է ձեռք բերում, պարտադրելով այս պարզ ժողովրդին»: (Լուչիան)
Այնուամենայնիվ, Քրիստոնեությունը ծաղկեց և դարձավ մեկ մեծ կրոն, սակայն, Ժամանակակից Քրիստոնեության ուսմունքները, ինչպիսին որ մենք գիտենք, տարբեր են նրանից, ինչ ուսուցանել է Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) իր աշակերտներին: Քրիստոնեության տարբեր ուսմունքները, ինչպիսին է Երրորդությունը, հետագա զարգացման արդյունք է: Սկիզբը դրվեց Կայսր Կոստանտինոս Մեծի գահակալության օրոք Նիկիայում և ավելի ուշ, 381թվականին Թեոդոսիուս Կայսրի օրոք, զարգացավ լիարժեք ուռճացած դոգմայի: Ինչ տարօրինակ է: Այնուհետ, Քրիստոնեությունը բազմապատկվել է շատ տարբեր աղանդների և այժմ ճանաչել իրական Քրիստոնեական հավատքը դժվար է: Սակայն ինչ որ է, ժամանակակից կոնտեքստի մեջ, ոչ մեկը մոտիկ չէ մարգարեների բնօրինակ ուսմունքներին: Նրանք իրենց ուսմունքների հիմք են վերցնում Աստվածաշունչը, որը շարունակական վերանայման առարկա է:
Միայն Աստված գիտի, թե երբ են կարող քրիստոնյաները ներկայացնել իրենց Գրի,Աստվածաշնչի ճիշտ, վավերական կրկնօրինակը:
Զարմանալի է այսօրվա շրջանառության մեջ գտնվող Աստվածաշնչյան տարբերակների քանակը: Յուրաքանչյուրը մյուսից տարբեր է, չնայած յուրաքանչյուրը հայտնում է իր բնօրինակ լինելը: Նրանք հայտնել են աշխարհին, որ իրենցն է Աստծո ոգեշնչումը: Նրանց պատրաստի հղումը Աստվածաշնչի, Տիոթեոս Բ 3:1 –ի մեջ է, որը ասում է. «Բոլոր գրերը ոգեշնչել է Աստված... » Սակայն, ինչ քրիստոնյաները չեն հասկանում այն է, որ «էականորեն, իրենց Աստվածաշնչերի բովանդակությունները գրեր չեն, այլ միայն պատմություններ, հաշիվներ, իրադարձություններ և սովորույթներ»: Խնդիրը դարձավ ավելի խճճված, երբ տեղեկացանք, որ Աստվածաշնչի որոշ տարբերակներ պարունակում են ավելի գրքեր, քան մյուսները: Ուղղափառ Տարբերակը պարունակում է 86 գիրք, Խարիզմատիկ տարբերակը 76 գիրք, Հռոմեական Կաթոլիկ Տարբերակը 73 գիրք և բոլոր Բողոքական տարբերակները 66 գիրք, ներառելով Սուրբ Գրի Նոր Համաշխարհային թարգմանությունը, 1984 թվականին, որը կիրառում են Եհովայի վկաները և այլ տարբերակներ, ինչպիսիք են Արքա Ջեյմսի 1611-1942, Ամերիկյան Ստանդարտի 1901-1944, Վերանայված Ստանդարտի 1971 Երկրորդ Հրատարակություն Երուսաղեմի Աստվածաշնչի 1966, Ավետիսի Աստվածաշնչի – Մերօրյա Անգլերեն Տարբերակի 1976, Սուրբ Աստվածաշնչի 1954, տպագրված 1956, Ռոնալդ Ա. Քնոքս, Նոր Միջազգային Տարբերակը և անհաշիվ այլ տարբերակներ:
Ավելին, ինչ կասեք 1952 թվականի վերանայված հրատարակչության մեղադրանքների մասին, որոնք տարբերակել են Աստվածաշնչի Վերանայված Տարբերակի խմբագիրները և Նոր Կտակարանի, Երկրորդ Հրատարակության 1971 Ուիլյամ Քոլինզ Որդիներ և Ընկ., հրատարակված Կանադայի Աստվածաշնչյան Հասարակության կողմից, որը իր նախաբանի մեջ ասում է
1. «Սակայն, Արքա Ջեյմսի Տարբերակը ունի մեծ արատներ... այս արատները այնքան շատ են և այնքան լուրջ, որպեսզի կոչվեն Անգլերեն Թարգմանության վերանայում»:
2. «Նոր Կտակարանի արքա Ջեյմսի տարբերակը հիմնված է Հունական տեքստի վրա, որը հաղորդվել է սխալներով» Ինչ կասեք Եհովայի Վկաների մեղադրանքների մասին, որը զետեղվել է 1951 սեպտեմբերին, իրենց Արթուն հրատարակության մեջ, որը ասում է. «Աստվածաշունչն ունի 50,000 սխալ»:
Եվ, ինչ կասեք, եթե ասեմ, որ հակառակ մեր հավատքների «չորս Ավետարանների հեղինակներից ոչ մեկը չի հանդիսացել Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) աշակերտ»: Աստվածաշնչի Ղուկաս 6:14-16 և Մարկոս 3:17-ի մեջ մենք գտնում ենք տասներկու աշակերտների անունները, ում նշել է Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն): Այն ժամանակ,երբ Մատթեոսի և Հովհաննեսի անունները ներառվել են, Մարկոսի, Ղուկասի և Պողոսինը նշված չեն:
Ամեն դեպքում, ելնելով հետևյալ մեջբերումներից, դուք կարող եք տեսնել, որ համապատասխանաբար Մատթեոսին և Հովհաննեսին վերագրված երկու Կտակարանները գրառել են երրորդ անձիք: Ընթերցեք տարբերակի վերարտադրությունը Աստվածաշնչի Մատթեոս 9:9 մեջ.
«Մինչ Հիսուսը անցնում էր այնտեղից, նա տեսավ մի տղամարդ, որի անունը Մատթեոս էր, ով նստած էր հարկերի տանը և նա ասաց նրան. «Հետևիր ինձ»: Եվ նա ոտքի կանգնեց և հետևեց նրան»:
Աստվածաշնչի, Հովհաննես 21:23-ն ասում է .
«Այս այն աշակերտն է, ով վկայություն է տալիս այս բաներին և ով գրառել է այս բաները և մենք գիտենք, որ այս վկայությունը ճշմարիտ է:
Առաջին հերթին հեղինակը հազիվ է հաղորդում, թե ինչ է պատահել Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) և տղամարդ Մատթեոսի միջև, մինչդեռ, երկրորդ հերթին ակնհայտ է, որ «Մենք» դերանունը հանդես է գալիս, որպես հեղինակ:
Եկեք այժմ արտացոլենք այն, ինչ ասում են Քրիստոնյա երկու գիտնականները Աստվածաշնչի կայացման մասին.
«Դպիրը երբեմն չէր դնում այն, ինչ տեքստի մեջ էր, այլ այն ինչ նա սովորել էր, ինչ պետք է լիներ: Նա պետք է վստահեր անկայուն հիշողությանը, կամ նա պետք է տեքստերը համապատասխանեցներ այն Դպրոցի հայացքներին, որին նա էր պատկանում: Որպես լրացում Քրիստոնյա Հայրերի տարբերակներին և մեջբերումներին, հայտնի է, որ գոյություն ունեն Ավետարանի մոտ չորս հազար Հունական Գրեր: Որպես արդյունք, զգալի է ընթերցման բազմազանությունը»:
«Այսպիսով, ներկայանում են Ավետարանները, որոնք պարզորոշ արտացոլում են համայնքի գործնական կարիքների գաղափարը, որի համար դրանք գրվել են: Կիրառվել են ավանդական նյութեր, սակայն որևէ տատանում գոյություն չուներ փոփոխելու կամ լրացնելու, կամ բաց թողնելու այն, ինչը չէր համապատասխանում հեղինակի նպատակին»:  

ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
Երրորդության ուսմունքը ենթադրում է մեկ Աստված երեք Անձի մեջ: Նրանցից յուրաքանչյուրը անսկիզբ, հավերժ գոյություն է: Յուրաքանչյուրը օգնություն է Ամենակարողին, ոչ ավել կամ պակաս քան մյուսները, յուրաքանչյուրը պետք է լրացնի Աստծուն,բառի ամեն իմաստով, որը ներառում է Աստծո ածականները և բոլորը հավասար են ժամանակի, դիրքի, հզորության և գիտելիքի մեջ: Այս ուսմունքը կազմում է Քրիստոնեության հավատքի սյունը, որը պաշտպանում են համարյա բոլոր Քրիստոնեական դավանանքները: Ամեն դեպքում, Երրորդության ուսմունքը Աստծու ոգեշնչումը չէ, այն մարդու կերտած ուսմունք է,որը քրիստոնյաները սահմանել են 4 դարի վերջին քառորդի ընթացքում: Փաստորեն, այն 381 թվականի Կոնստանտինոպոլսի Համագումարի արդյունք է, որը համաձայնեց հավասարեցնել Սուրբ Հոգին Աստծո և Հիսուս Քրիստոսի դիրքին:
Բրիտանիկա Հանրագիտարանը հայտնում է, որ աստվածային Լոգոսի և Հայր Աստծո հետ էության միության գաղափարը,հաստատում է Հիսուս Քրիստոսի կատարյալ աստվածությունը: Հիսուս Քրիստոսի անձի առեղծվածը կարելի է ըմբռնել մեկ բանաձևով. Երկու բնույթ մեկ անձի մեջ... Հիմնականում, չբխելով վերացական ուսմունքից, այն ավելի շուտ փոփոխվում է պատարագի և երկրպագության անհաշիվ հիմների յուրաքանչյուր նոր ձևերի մեջ, ինչպես Զատիկի պատարագի խոսքերն են.
«Երկինքների արքան հայտնվեց երկրի վրա ի շնորհիվ իր բարության դեպի մարդկությունը և մարդու հետ նա կապվեց: Քանի որ նա իր մարմինը առավ անբիծ կույսից և նա ծնվեց նրանից, որ նա ընդունել է այն: Առաջինը Որդին է, կրկնակի էության մեջ այլ ոչ թե անձի: Ուստի հայտարարելով նրան ինչպես ճշմարիտ կատարյալ Աստված և կատարյալ մարդ, մենք խոստովանում ենք, որ Քրիստոսը մեր Աստվածն է»:  
ԱԹԱՆԱՍՅԱՆ ԴԱՎԱՆԱՆՔԸ ՆՇՈՒՄ Է.
«Գոյություն ունի Հոր մեկ անձ, մեկ այլ Որդու և մեկ այլ Սուրբ Հոգու: Սակայն Հոր, Որդու և Սուրբ Հոգու ամբողջ Աստվածայինը մեկն է . Փառքը հավասար, Վեհությունը համահավասար.... Հայրը Աստված է, Որդին Աստված է և Սուրբ Հոգին Աստված է: Եվ, մինչդեռ գոյություն չունեն երեք Աստվածներ, սակայն մեկ Աստված...Քանի որ,ինչպես ըստ Քրիստոնեական ճշմարտության մենք ստիպված ենք ընդունել յուրաքանչյուր անձ որպես ինքն իրեն Աստված կամ Տեր, այնպես էլ, ըստ Կաթոլիկ կրոնի, մեզ արգելվում է ասել,որ գոյություն ունեն երեք Աստվածներ, կամ երեք Տեր»:  
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ և ԱԹԱՆԱՍՅԱՆ ԴԱՎԱՆԱՆՔԻ ՈՒՂՂԱՓԱՌ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ . «Երրորդության ուսմունքը հայտնում է,որ Հայրը Աստված է, Որդին Աստված է, Սուրբ Հոգին Աստված է և միասին, ոչ բացառապես, նրանք կազմում են մեկ Աստված: Երրորդությունը համահավերժ է, անսկիզբ կամ անավարտ և համահավասար»:
ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԱՑԻՆ ՀԱՅՏՆՈՒՄ է. Երրորդությունը տերմին է,որը աշխատում է կարևորել Քրիստոնեական կրոնի կենտրոնական ուսմունքը.....Մինչդեռ Հունական Ուղղափառ Եկեղեցին Երրորդությունը կոչում է, «Քրիստոնեության հիմնական ուսմունք, ասելով. Քրիստոնյաները նրանք են, ովքեր Քրիստոսին ընդունել են որպես Աստված»: Նույն եկեղեցին «Մեր Ուղղափառ Քրիստոնեական Հավատքը» գրքի մեջ հայտարարում է. «Աստված եռակի է .... : Հայրը լիովին Աստված է: Որդին լիովին Աստված է: Սուրբ հոգին լիովին Աստված է»:

ԻՆՉՊԵՍ Է ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՈՒՍՄՈՒՆՔԻ
Հռոմեական կայսրերի քրիստոնյաների հետապնդումները և վաղ Եկեղեցու ճնշումը,որը սկիզբ առավ առաջին դարում, ավարտվեց 312 թվականի Միլվիան կամրջին Կոնստանտին Մեծի իշխանության գալով: Հետևաբար, շնորհիվ Քրիստոնեության դարձի, մարդիկ ստանում էին քաղաքական, զինվորական և սոցիալական շահերի հատուկ առաջարկներ: Արդյունքում, հազարավոր ոչ Քրիստոնյաներ միացան Եկեղեցուն և Կոնստանտինը հնարավորություն ստացավ Եկեղեցական հարցերում մեծ իշխանություն ձեռք բերել:
Կոնստանտինի գահակալության օրոք թափ ստացավ այն գաղափարը, որ Հիսուս Քրիստոսը Աստծուն համահավասար է:Մինչդեռ, այդ ժամանակ Երրորդությունը հաստատված ուսմունք չեր: Երեք աստծո գաղափարը մեծ հակասություն բերեց Եկեղեցու շրջանում, մինչ այժմ շատ հոգևորականներ և աշխարհիկ մարդիկ չեն ընդունում Քրիստոսի որպես Աստծո դիրքորոշումը:  
Այս անհամաձայնությունը առճակատման է բերել Եգիպտոսի, Ալեքսանդրիայի Եպիսկոպոս Ալեքսանդրի և նրա քահանա Արիուսին: Եպիսկոպոս Ալեքսանդրը ուսուցանում էր, որ Հիսուսը հավասար է Աստծուն, սակայն Արիուսը, ոչ: Այսպիսով, 321 թվականի Ալեքսանդրիայում տեղի ունեցած սինոդի ընթացքում, Արիուսին գահընկեց արեցին և պաշտոնապես հեռացրեցին եկեղեցուց:
Հաստատության դեմ Արիուսի ուսուցումը Եգիպտոսում, մինչ այժմ մեծ աջակցություն ունի: Շատ կարևոր եպիսկոպոսներ, ինչպիսիք են ուսանած պատմաբան Եսոբիուսը Պաղեստինյան Կեսարիայից և նրա հզոր անվանակից Եսեբիուս, Նիկոմեդիայի եպիսկոպոսը,աստվածաբանորեն համամիտ են Արիուսի հետ, Հիսուս Քրիստոսը Աստված չէ:
Կայուն տարաձայնությունները անհանգստացրեցին Կոնստանտինին և իր դիրքորոշումը օրինականացնելու համար, 325 թվականի մայիսին, Քրիստոնեական Եկեղեցիների բոլոր եպիսկոպոսներին նա հրավիրեց Նիկիա, որը այժմ գտնվում է Փոքր Ասիայում: Ուստի, Նիկիայի Խորհուրդը, սկսեց կարգավորել Աստծո և Նրա Որդու հարաբերությունների հետ կապված վեճը: Կոնստանտինը, ով ընթացքի պատասխանատուն էր, գործի դրեց իր քաղաքական հզորությունը, որպեսզի համոզի եպիսկոպոսներին ընդունել իր աստվածաբանական դիրքորոշումը: Համոզմունքը,որը ստորագրեցին 218 եպիսկոպոս, պարզորեն հակա –Արիականէր: Այլ կերպ, Նիկիայի համոզմունքը հաստատեց Որդու համահավասարությունը Աստծուն: Եպիսկոպոսներից երկու հարյուր տասնութը ստորագրեցին այս համոզմունքը, չնայած այն իրականում փոքրամասնությունների աշխատանքն էր:
Բրիտանիկա Հանրագիտարանը եզրակացրեց Նիկիայի Խորհրդի արարքը հետևյալ կերպ.
325 թվականի մայիսի 20-ի տեղի ունեցավ Նիկիայի Խորհուրդը: Կոնստանտինը ինքն էր նախագահում, ակտիվորեն ղեկավարելով քննարկումը և անձամբ առաջարկելով,կասկածի տակ չառնելով Օսիուսի հուշումը, խորհրդում Քրիստոսի և Աստծո հարաբերության բանաձևի կարևորության արտահայտումը «մեկ էություն Հոր հետ»: Կայսրից ցնցված, եպիսկոպոսները, միայն երկու բացառությամբ, ստորագրեցին համոզմունքը, նրանցից շատերը ընդդեմ իրենց ցանկության:
Կոնստանտինը Նիկիայի որոշումը համարեց Աստծուց ոգեշնչված: Քանի դեռ նա կենդանի էր, ոչ ոք համարձակություն չունեցավ բացահայտորեն մարտահրավեր նետել Նիկիայի Համոզմունքին, սակայն սպասված համախոհությունը չհետևեց:

Նիկիայի Համոզմունքը
Մենք հավատում ենք մեկ Աստծուն, Գերագույն Հորը, տեսանելիի և անտեսանելիի արարչին; Եվ մեկ Տիրոջ, Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, միածին Հոր, միայն միածին, այսինքն, Հոր էություն, Աստծո Աստված, Լույսի Լույս, ճշմարիտ Աստծո ճշմարիտ Աստված, միածին, ոչ արարված, մեկ էություն Հոր հետ, որի միջոցով է ամենը արարվել, ամենը երկնքի մեջ և ամենը երկրի վրա, ով մեզ համար մարդ և մեր փրկության համար է իջել և դարձել մարմին և դարձել մարդ,տառապել և երրորդ օրը բարձրացել, համբարձվել երկինքներ, եկել է դատելու կենդանի և մահացածների:
Եվ Սուրբ Հոգու,
Եվ նրանց, ովքեր ասում են. «Այնտեղ էր, երբ նա գոյություն չուներ», և «մինչ միածին լինելը նա գոյություն չուներ,» և որ «Նա եկավ գոյության, ինչից չէր; կամ նրանք, որ պնդում են, որ Աստծո որդին »այլ էություն և նյութ է՛
Կամ ՛արարված՛
Կամ ՛փոփոխական՛
Կամ ՛անփոփոխ՛
Կաթոլիկ և Առաքելական եկեղեցին անիծել է սրանք:
 ՛Նիկիայի՛ Համոզմունքը
Բեթենսոնը,Նիկիայի Համոզմունքը բացատրում է հետևյալ կերպ.
Այն գտնվել է Էփիֆանիուս, Անկորատոսում, 118, 374 թվականին և համարյա բառ առ բառ գիտնականները քաղել են Երուսաղեմի Ս. Սիրիլի Կաթեչեթիկյան Դասախոսություններից, որը ընթերցել և հաստատել են Չալսեդոնում, 451 թվականին, որպես համոզմունք 318 հայրերի համոզմունք, ովքեր հանդիպել են Նիկիայում և նրանց 150-ի, ովքեր հանդիպել են ավելի ուշ ժամանակաշրջանում, այսինքն Կոնստանտինոպոլիտանականում, 381թվականին: Ուստի հաճախ կոչվում է Կոնստանտինոպոլիտական կամ Նիկաենո-Կոնստանտինոպոլիտական համոզմունք և շատերի կարծիքով հանդիսանում է Երուսաղեմի համոզմունքի վերանայումը, որը տեղի է ունեցել Սիրիլում:
Մենք հավատում ենք մեկ Աստծո, Ամենի ինքնիշխան Հոր, երկնքի և երկրի արարչին և տեսանելիի, և անտեսանելիի;
Եվ մեկ Տիրոջ, Հիսուս Քրիստոսի, Աստծո միակ միածին Որդու, բոլոր ժամանակների Հոր Միածնի, Լույս Լույսի, Ճշմարիտ Աստծո Ճշմարիտ Աստված, միածին ոչ թե արարված, հոր հետ մեկ էության, որի միջոցով ամենը արարվել է, ով մեզ համար մարդ է և մեր փրկության համար է իջել երկինքներից և դարձել է Սուրբ Հոգու և Կույս Մարիամի մարմին և դարձել է տղամարդ և խաչվել է մեզ համար Պիղատոսի օրոք, և տառապել և հուղարկավորվել է և ըստ Գրերի, երրորդ օրը հարություն է առել և համբարձվել է երկինքներ և նստել է Հոր աջ ձեռքի մոտ և կրկին եկել է փառքով դատելու կենդանի և մահացած, ում թագավորությունը այնտեղ չունի ավարտ.
Եվ Սուրբ Հոգու, Տիրոջ և Կյանք տվողին, որը ծագել է Հորից, ով Հոր և Որդու հետ միասին երկրպագության և փառքի է արժանի, ով խոսեց մարգարեների միջոցով.
Մեկ սուրբ Կաթոլիկ և Առաքելական Եկեղեցու.
Մենք ընդունում ենք մեղքերի թողության մեկ մկրտություն: Մենք փնտրում ենք հարություն մահից և եկող կյանքի դար:   
Չնայած եպիսկոպոսների Խորհուրդը ընդունեց Նիկիայի Համուզմունքը, այնտեղ Երրորդության մասին ոչ մի նշում գոյություն չուներ:
Մի քանի տասնամյակ շարունակվել է տարաձայնությունները կապված Հիսուսի բնույթի հետ: 381 թվականին, Կոնստանտինոպոլսում տեղի ունեցավ երկրորդ էկումենիկ խորհուրդը: Խորհուրդը որդեգրեց Նիկիայի Համոզմունքը, հայտնելով, որ Հիսուսը և Աստված համահավասար, համահավերժ են և Սուրբ Հոգու աստվածությունը: Երրորդության ուսմունքը հաջորդ տասնհինգ դարերի համար դարձել է պաշտոնապես հաստատված Քրիստոնեական հավատքի հիմնաքար:
Նշում. Ինչպես «Տիրոջ Աղոթքը» (Աստվածաշունչ, Մատթեոս 6:9-13), բոլոր Հռոմեական Կաթոլիկները պետք է հիշատակեն «Նիկիյան Համոզմունքը», որը նրանք ներառում են իրենց աղոթքների մեջ:
Թեոդոսիուս կայսրը Քրիստոնեության հավատքը դարձրեց կայսերական հրամանի նյութ:
«Մեր կամքն է, որ բոլոր մարդիկ, ովքեր Մեր իշխանության տակ են, կիրառեն այն կրոնը,որը աստվածային Պետրոս Առաքյալը փոխանցեց Հռոմեացիներին:
Մենք պետք է հավատանք Հոր, Որդու և Սուրբ Հոգու միակ Աստվածությանը, հավասար վսեմության և Սուրբ Երրորդության գաղափարի ներքո:
Մենք հրամայում ենք, որ այն մարդիկ, ովքեր հետևում են այս կանոնին, ընդունեն Կաթոլիկ Քրիստոնյաների անունը: Մնացածին, ամեն դեպքում, ում Մենք որոշել ենք խելագար և հոգեկան,պետք է պահպանեն հերետիկ դոգմաների խայտառակությունը, նրանց հանդիպման վայրերը չպետք է ստանան եկեղեցիների անուն և նրանք պետք է խոցվեն առաջինը աստվածային վրեժով և երկրորդ, Մեր սեփական նախաձեռնության հատուցմամբ: Մենք պետք է ենթադրենք ըստ աստվածային դատաստանի»:
Հետագայում, Մարիամի պաշտանմունքի ուսմունքը որպես «Աստծո մայր» և «Աստծո կրող» նույնպես ձևավորվել է 553 թվականի Կոնստանտինոպոլսի Երկրորդ Խորհրդի ժամանակ և ավելացել է «Հավերժ Կույս» տիտղոսը: «Ուղղափառ Եկեղեցու աղոթքների և օրհներգերի մեջ, Աստծո մոր անունը այնքան հաճախ է վկայակոչվել, որքան Քրիստոսի և Սուրբ Երրորդության անունները» .... «Հռոմեական Կաթոլիկ ուսմունքի մեջ, Մարիամը, Աստծո մայրը, նույնականացվում է աստվածային Իմաստության կերպարի հետ: Աստծո մոր աստվածացման ընթացքը այստեղ ավելի հեռու է գնացել, որտեղ Մարիամին վերաբերվում են ինչպես աստվածային հիպոթեզ, էություն, երկնային Իմաստության կերպար»:

ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱԶԴԵԼ ԵՆ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ
ՈՒՍՄՈՒՆՔԻ ՎՐԱ
Գործոնները, որոնք ազդել են Երրորդության Ուսմունքի ձևավորմանը, ամփոփվել են 1989 թվականին, Փենսիլվանիայի Ուաթչթաուեր և Աստվածաշնչյան Ուղղի հասարակությամբ, ինչ կարելի է համարել Երրորդության ուսմունքի ավետաբեր.
Ողջ հին աշխարհում, այնքան հեռավոր ժամանակարջանում, ինչպիսին է Բաբելոնյանը, սովորական էր եռյակներով հեթանոս աստվածների երկրպագումը: Այս կիրառությունը մինչ այդ էլ լայնորեն տարածված էր, Քրիստոսի ժամանակաշրջանում և հետո Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում: Առաքյալների մահից հետո, այսպիսի հեթանոս հավատքները սկսեցին ներխուժել Քրիստոնեություն:
Պատմաբան Ուիլլ Դուրանթը նկատում է. «Քրիստոնեությունը չոչնչացրեց հեթանոսությունը, այն որդեգրեց այն.... Եգիպտոսից եկավ աստվածային երրորդության գաղափարները»: Եվ «Եգիպտոսյան Կրոն» գրքի մեջ, Զիգֆրիդ Մորենցը նշեց.
Երրորդությունը եգիպտական աստվածաբանների մեծագույն մտահոգությունն էր: «Երեք աստվածներ միացվել էին և նրանց վերաբերում էին որպես մեկի, դիմելով եզակի թվով: Այս կերպ Եգիպտական կրոնի հոգևոր իշխանությունը ցույց տվեց Քրիստոնեական աստվածաբանության հետ ուղղակի կապը»: Ալեքսանդրիայում
Ուստի, Ալեքսանդրիայում, երրորդ դարի ավարտի և չորրորդ դարի սկզբի Եգիպտական եկեղեցականները, ինչպիսին էր Աթանասիուսը, արտացոլեց այս ազդեցությունը, քանի որ նրանք ձևավորեցին գաղափարներ,որոնք առաջնորդում են Երրորդությանն: Նրանց սեփական ազդեցությունը այնքան տարածվեց, որ Մորենցը ենթադրեց որ. «Ալեքսանդրյան աստվածաբանությունը միջնորդ է հանդիսանում Քրիստոնեության և Եգիպտական կրոնի ժառանգության միջև»:
Կրոնի և Էթիկայի Հանրագիտարանի մեջ Ջեյմս Հասթինգը գրում է. «Հնդկական կրոնի մեջ, մենք հանդիպում ենք Բրահմայի, Շիվայի և Վիշնույի Երրորդության խումբին: Եգիպտական կրոնի մեջ Օսիրիսի, Իսիսի և Հորոսի Երրորդության խմբին ... Ոչ էլ միայն պատմական կրոնների մեջ ենք մենք Աստծուն դիտում որպես Երրորդություն:Մասնավորապես հիշեցնում է Գերագույն կամ Առավելագույն Իրականության նոր-Պլատոնական տեսակետը»: Որը «տրիադիկ կերպով ներկայացվել է»:
Կրոնական Գիտելիքի Նոր Շաֆֆ-Հերցոգ Հանրագիտարանը, ի ցույց է դնում Հունական փիլիսոփայության ազդեցությունը. «Լոգոսի և Երրորդության ուսմունքները իրենց ուրվագիծը ստացել են Հունական Հայրերից, ում.... վրա ուղղակի կամ անուղղակի ավելի ազդեցություն էր ունեցել Պլատոնական փիլիսոփայությունը... Տվյալ աղբյուրից Եկեղեցի սողոսկած սխալները և աղավաղումները, ժխտել չի կարելի»:
Առաջին Երեք Դարերի Եկեղեցին ասում է.
«Երրորդության ուսմունքը ձևավորվել է աստիճանաբար և համեմատաբար ուշ; ... ծագման աղբյուրը Հրեական և Քրիստոնեական Գրերից ամբողջովին օտար է; ...այն Քրիստոնեություն են աճեցրել և պատվաստել, Պլատոնականացված Հայրերը»:
Երեք դեմքերով աստվածների քանդակները հայտաբերվել են աշխարհի տարբեր մասերում (օր. Կամբոջիա {Բուդդայի երեք աստվածագլուխը, 12-րդ դար}; Իտալիա, {Երրորդություն, 15-րդ դար}; Նորվեգիա {Երրորդություն Հայր, Որդի, Սուրբ Հոգի 13-րդ դար}; Ֆրանսիա {Երրորդություն 14-րդ դար}; Գերմանիա {Երրորդություն 19-րդ դար}; Հնդկաստան {Եռագլուխ Հինդու աստված 7-րդ դար} ;Ս. Ֆալմիրա{ լուսնի աստծո երրորդությունը, Երկինքների Տերը, արևի աստված 1 –ին դար} ; Բաբելոն {Իշտարի, Սին Շամաշի Երրորդություն 2-րդ հազարամյակ} և Եգիպտոս {Հորոսի, Օսիրիսի, Իսիսի Երրորդություն, 2-րդ հազարամյակ}):  

ԵՐՐՈՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ
Քրիստոնեական Հսկաները, Երրորդությունը փրկելու նպատակով, ամեն հնարավոր կերպով փորձում էին արդարացնել ուսմունքը:Ամեն դեպքում, բոլոր իմացյալ տրամաբանությունները և մարդկային պատճառները սպառելուց հետո, խեղճորեն ձախողվեցին և այն հայտարարեցին որպես «Առեղծված»: Հետևյալները որոշակի հայտարարություններ են, որոնք արել են Եկեղեցիների ղեկավարները, պատվելի Քրիստոնյա Աստվածաբանները և հայտնի հեղինակները, ովքեր համարձակ կերպով եկել են պաշտպանելու այս խենթությունը.
«Ամենասուրբ Երրորդությունը առեղծված է, բառի ամենախիստ իմաստով: Հայտնությունը սովորեցնում է, որ միայն մեկ պատճառով չենք կարող ապացուցել Եռակի Աստծո գոյությունը: Եվ նույնիսկ առեղծվածի գոյության հայտնությունից հետո, մարդու բանականությունը չի կարող ընդունել, թե ինչպես Երեք Անձ դրվել են մեկ Աստվածային Բնույթի մեջ»:
Կաթոլիկ գիտնականներ Կարլ Ռահները և Հերբերտ Վորգիմլերը իրենց Աստվածաբանական Բառարանի մեջ հայտնում են. «Երրորդությունը առեղծված է ... խիստ իմաստով ..., որը հայտնի չէր դառնա առանց հայտնության և նույնիսկ հայտնությունից հետո, չեր կարող լինել ամբողջովին հասկանալի»:
«Այսպիսի առեղծվածային դոգման ենթադրում է Աստվածային հայտնություն»: (Կաթոլիկ Հանրագիտարան)
«Աստված մեկն է և Աստված երեքն է: Քանի որ գոյություն չունի նմանատիպը արարածների մեջ, մենք չենք կարող հասկանալ, սակայն միայն ընդունել այն»: (Մոնսինյոր Յուջին Քլարք)
«Մենք գիտենք,որ այն շատ խորը առեղծված է,որը մենք չենք կարող հասկանալ»: (Կարդինալ Ջոն Օ,Քոնոր)
«Խորհրդավոր առեղծվածը Աստծո Երրորդությունն է»: (Հովհաննես Պողոս II Պապ)

ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
«Հայր Աստված», «Որդի Աստված» և «Սուրբ Հոգի Աստված» ոչ միայն Քրիստոնեության հոմանիշ են, այլև Քրիստոնեական հավատքի հիմքը:
Ամեն դեպքում,այս հավատքը համարվելով Քրիստոնեական կրոնի սկզբնաղբյուր հայտնի չէր կամ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) և վաղ Քրիստոնյաները կողմնակից չէին :Առաքելական Հայրերը և հաջորդ սերունդները մինչ 4-րդ դարի վերջին քառորդը երբեք չեն մտածել Աստծո երրորդության մասին: Նրանք հավատում էին Ամենազոր, Ամենագետ և Մշտագո Արարչի, Ում պետք է երկրպագել:
Քրիստոնեական հեղինակություններից վերցված հետևյալ վավերական զեկույցները խոսում են իրենց փոխարեն.
«Մեկ Աստված երեք անձանց մեջ «ձևակերպումը չէր ստեղծվել, որպեսզի հաստատվի Քրիստոնեական կյանքում և իր հավատքի դավանանքի մեջ, մինչ 4-րդ դարի ավարտը:Սակայն սա Երրորդության ուսմունքի վերնագրի առաջին հայցն է,որը ունեցել է առաջին պնդումը:Առաքելական հայրերի շրջանում գոյություն չուներ այսպիսի մտածելակերպի կամ տեսանկյունի նույնիսկ հեռավոր որևէ մոտեցում»:
Երրորդության ուսմունքը քրիստոնյաների մեջ հաստատվեց Հիսուսից մոտ երեք հարյուր տարի անց: 70-ից մինչ 115 թվականները ընկած ժամանակահատվածում գրառված Կանոնական Ավետարանների մեջ Երրորդության ոչ մի հղում գոյություն չունեն: Նույնիսկ Սուրբ Պողոսը, ով Քրիստոնեություն ներմուծեց շատ օտար գաղափարներ, ոչինչ չգիտեր Եռակի Աստծո մասին: Նոր Կաթոլիկ Հանրագիտարանը (ունենալով պաշտոնյաների երաշխավորությունը, նշելով պաշտոնական խրախուսանք) ընդունում է, որ Երրորդության ուսմունքը անհայտ էր վաղ Քրիստոնյաներին և որ այն ձևավորվել է 4-րդ դարի վերջին եռամսյակում.
«20-րդ դարի երկրորդ կեսին դժվար է առաջարկել հայտնության պարզ, օբյեկտիվ և ուղղակի հաշիվը, Երրորդության առեղծվածի ուսմունքային գնահատումը և աստվածաբանական մշակումը: Երրորդական քննարկումները, ինչպես նաև Հռոմեական Կաթոլիկները, փոքր-ինչ անկայուն ուրվագիծ են ներկայացնում: Ստացվեց երկու բան: Գոյություն ունի գրերի և Աստվածաշնչյան աստվածաբանների ճանաչում, որը ներառում է կաթոլիկների անընդհատ աճը, և այն, որ չպետք է խոսել Երրորդականության մասին Նոր Կտակարանում, առանց լուրջ որակավորման:Գոյություն ունի նաև ուսմունքի սերտորեն զուգահեռ ճանաչում պատմաբանների և համակարգված աստվածաբանների կողմից, որ երբ որևէ մեկը խոսում է անվերապահ Երրորդության մասին, ապա նա տեղափոխվում է Քրիստոնեական աղբյուրներից դեպի, ասենք 4-րդ դարի վերջին քառամսյակը: Դա տեղի է ունեցել միայն այնուհետ, ինչ կարելի է կոչել Երրորդության ուսմունքի նույնատիպություն «մեկ Աստված,երեք անձիք» դարձավ Քրիստոնեական կյանքի և մտքի մանրակրկիտ յուրացվող երևույթ »
«Սկզբնական շրջանում քրիստոնեական հավատքը Երրորդական չէր... այդպես չէր նաև առաքելական և ենթա- առաքելական դարաշրջաններում, ինչպես արտացոլվել է Նոր կտակարանի և ավելի վաղ Քրիստոնեական գրերի մեջ»: (Կրոնի և Էթիկայի Հանրագիտարան)
«Վաղ Քրիստոնյաները,ամեն դեպքում, սկզբնական շրջանում Երրորդության գաղափարը չէին կարծում ընդունել որպես իրենց հավատք: Նրանք իրենց նվիրվածությունը տալիս էին Աստված Հորը և Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն և նրանք ճանաչեցին .... Սուրբ Հոգին, սակայն ոչ մի գաղափար գոյություն չուներ,որ այս երեքը փաստորեն Երրորդություն են, համահավասար և միացյալ Մեկի մեջ»: (Հեթանոսությունը Մեր Քրիստոնեաության մեջ  )

ԱՐԴՅՈ՞Ք ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
Մինչ Աստվածաշունչը քարոզում և հավատում են նրան որպես Աստծո Խոսք, այն չի ներառում Երրորդության ուսմունքի նշանավորությունը: Եթե Երրորդության այս ուսմունքը լիներ ճշմարիտ, այն պարզորոշ ներկայացված կլիներ Աստվածաշնչի մեջ, որովհետև,մենք պետք է ճանաչենք Աստծուն և Նրան երկրպագելու ձևը:
Աստծո մարգարեներից ոչ ոք, սկսած Ադամից, մինչ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն), չունեին Երրորդության կամ Եռակի Աստծո գաղափարը:Աստծո Մարգարեներից ոչ ոք այս երևույթի մասին ոչ մի քողարկված հայտարարություն չի արել, կամ Աստվածաշնչի Հին կամ Նոր կտակարաններում գոյություն չունի որևէ հղում, որը հաստատում է այս ուսմունքը: Ուստի, տարօրինակ է, որ ոչ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ոչ էլ իր աշակերտները չեն խոսել Աստվածաշնչի մեջ գոյություն ունեցող Երրորդության մասին: Հակառակը, Հիսուսն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Տերը, մեր Աստվածը, Տերը մեկն է...» (Աստվածաշունչ Մարկոս 12:29) Եվ, ըստ Սուրբ Պողոսի. «Իսրայելի մարդիկ, լսեք այս խոսքերը. Հիսուսը Նազովրեցին, Աստծո կողմից հաստատված մարդ է հզոր արարքներով և հրաշքներով և նշաններով, որը Աստված է արել նրա միջոցով ձեր մեջ, ինչպես դուք ինքներդ գիտեք»: (Աստվածաշունչ Գործք 2:22)
Վերոհիշյալ տարբերակները ինքնին խոսում են իրենց մասին: Ինչու՞ է պետք անհանգստանալ մի ուսմունքի համար, որը լի է մոլորություններով, երբ Քրիստոնեության գիտնականները, բարձրաստիճան հոգևորականները չեն կարող հասկանալի մեկնաբանել կամ բացատրել այն:
Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) իրոք, մարգարեացրեց այս խնդիրը. (Աստվածաշունչ, Մատթեոս 15:8-9) - «Այս մարդիկ պատվում են ինձ իրենց շուրթերով, սակայն իրենց սրտերը հեռու են ինձանից,զուր են նրանք երկրպագում ինձ, ուսուցանելով որպես ուսմունք, մարդու պատվիրանները»:
Որպես լրացում, Սուրբ Պողոսը հետևել է դրան. (Աստվածաշունչ, Տիմոթեոս 2 4:3-4) «Քանի որ գալիս է ժամանակը, երբ մարդիկ չեն հանդուրժի ողջամիտ ուսմունքը, սակայն, քորելով ականջները, նրանք կհավաքեն իրենց համար ուսուցիչներ, ովքեր համապատասխանում են իրենց իսկ ճաշակին և կշրջվեն ճշմարտությանից և կզարմանան առասպելների վրա»:
Այնուհետ,նույնպես մենք ընթերցում ենք (Աստվածաշունչ Տիտուս 2:26) «Նրանք հայտնում են, որ ճանաչում են Աստծուն, սակայն, նրանք ժխտում են նրան, իրենց արարքներով, նրանք նողկալի, անհնազանդ, բարի արարքին անհամապատասխան են»:
Այս երկընտրանքի մեջ, Քրիստոնեական մեծ մտավորականները սպառել են ամբողջ տրամաբանությունը, որպեսզի վստահություն տան Երրորդության ուսմունքին, սակայն այն նողկալի կերպով ձախողվել է և հետագայում հայտարարվել է առեղծված: Ամեն դեպքում, Ամենազոր Աստծո երկրպագությունը չի կարելի փոխզիջել: Նա մարդուց պահանջում է երկրպագել միայն Իրեն, ըստ Իր Աստվածային Ուղղորդության: Լինելով Ինքնին Արդար, ստացվում է, որ Իր արդարությունը պահանջում է, որ Իր Ուղերձը լինի պարզ և պարզունակ: Ուսմունքները որպես ամբողջություն, պետք է զուրկ լինեն որևէ սխալից, սնոտապաշտությունից և շփոթմունքից: Այն պետք է կատարյալ ճշմարտություն լինի, որը միշտ կարող է դիմակայել գիտության ցանկացած մարտահրավերի, ներառելով գիտության բնագավառի մարդկային հայտնագործությունները: Քանի դեռ Երրորդության ուսմունքը ինքնին «առեղծված» է, որպես այդպիսին չի կարող դիտվել Աստծո ոգեշնչում: Աստվածաշունչն ասում է. «Քանի որ Աստված շփոթմունքի Աստված չէ, այլ խաղաղության»: (Աստվածաշունչ, Կորնթացիներ 1 14:33)

ՀՐԵԱ ԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Կրոնի հանրագիտարանը ընդունում է.
«Այսօր աստվածաբանները համամիտ են, որ Հրեական Աստվածաշունչը չի ներառում Երրորդության ուսմունքը»: Եվ, Նոր Կաթոլիկ Հանրագիտարանը նույնպես ասում է. «Հին Կտակարանը չի ուսուցանել Սուրբ Երրորդության ուսմունքը»:
Նմանապես, Ջեսուդ Էդմունդ Ֆորթմանը ընդունում է. «Հին Կտակարանը... հստակորեն կամ անհրաժեշտ առընչությամբ ոչինչ մեզ չի ասում Եռակի Աստծո մասին, ով Հայր, Որդի կամ Սուրբ Հոգի է.... Ոչ մի վկայություն գոյություն չունի, որ որևէ սրբազան հեղինակ, երբևէ կասկածել է Աստծո մեջ Երրորդության գոյությանը....Նույնիսկ, առաջարկներ կամ նախապատկեր կամ քողարկված նշաններ տեսնելը անձի երրորդության մեջ, նշանակում է դուրս է գալիս խոսքերից և սրբազան հեղինակների մտադրություններից»:  

ՀՈՒՆԱԿԱՆ ԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Կրոնի հանրագիտարանը ասում է. «Աստվածաբանները համամիտ են, որ Նոր Կտակարանը նույնպես ներառում է. «Երրորդության որոշակի ուսմունքը»:
Ջեսուտ Ֆորմանը հաղորդում է. «Նոր Կտակարանի հեղինակները ... մեզ չեն տվել Երրորդության որևէ ձևավորված կամ պաշտոնական ուսմունք, ոչ էլ պարզ ուսմունք, որ մեկ Աստծո մեջ գոյություն ունի երեք համահավասար անձ.... ոչ մի տեղ չի գտնվել նույն Աստվածության աստվածային կյանքի և գործունեության որևէ երրորդական ուսմունք»:
Նոր Կտակարանի Աստվածաբանության Նոր Միջազգային Բառարանը նմանապես հայտնում է. «Նոր Կտակարանը չի ներառում Երրորդության զարգացած ուսմունք: «Աստվածաշնչի մեջ բացակայում է բացատրություն ունեցող հայտարարություն, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին նույն էությունն ունեն»: (Ասում է Բողոքական աստվածաբան Կարլ Բարթը)»
«Պատմաբան Արթուր Վեյգալը նշում է.«Հիսուս Քրիստոսը երբեք չի նշել այսպիսի երևույթ և Նոր Կտակարան ոչ մի հատվածում չի հայտնվում ՛Երրորդություն՛ բառը: Եկեղեցին գաղափարը որդեգրել է Տիրոջ մահից երեք հարյուր տարի անց»: «Հեթանոսությունը Մեր Քրիստոնեաության մեջ»:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ
ՄԵՐԺՈՒՄԸ
Ժամանակակից շատ Քրիստոնյա Աստվածաբաններ ընթացքի մեջ են հրում այն,ինչ հաստատել են Եկեղեցիները: Վերջինը և նրանցից ամենանշանավորը Եպիսկոպոս Դուրբանը, Եպիսկոպոս Դավիթ Ջենկինսը, Լիդս Համալսարանի Աստվածաբանության և Կրոնական Ուսմունքների պրոֆեսորը ասաց, որ Հիսուսի վաղ առաքելության որոշ դեպքեր. «Խստիվ չէին համապատասխանում իրականությանը, վաղ Քրսիտոնյաները ավելացրել են Հիսուսի պատմությանը, արտահայտելու նրան, իրենց հավատքը որպես Փրկչի»:
Պրոֆեսոր Ջոն Հիքը ասաց. «Այն, ինչ ուղղափառությունը զարգացրեց որպես Հիսուսի երկու բնույթ, աստվածային և մարդկային կապված մեկ պատմական Հիսուս Քրիստոսի հետ, մնաց բառերի ձև առանց որոշակի իմաստների»: Այնուհետ նա ասաց. «Այսինքն, առանց բացատրության, որ պատմական Հիսուս Նազովրեցին նույնպես Աստված է զուրկ իմաստից, ինչպես ասել,որ մատիտով արված շրջանակը նույնպես քառակուսի է: Նման դարձվածին պետք է տրվի իմաստաբանական բովանդակություն. և լեզվական մարմանավորման դեպքում, յուրաքանչյուր բովանդակություն, որը մինչ այդ առաջարկել են, պետք է մերժել»: Նա շարունակեց առաջարկելով, որ աստվածային մարմնավորումը առասպելական գաղափար է:Կրկին նա ասաց. «Ես կիրառում եմ ՛առասպել՛տերմինը հետևյալ իմաստով.» առասպելը պատմություն է, որը պատմում են, սակայն որը բառացիորեն իրական չէ, կամ գաղափար կամ պատկերացում, որը վերաբերում է որևէ մեկին կամ որևէ բանին,սակայն որը բառացիորեն իրական չէ,քանի որ այն չունի բառացի իմաստ,սակայն այն դիմում է Հիսուսի առասպելական գաղափարին, ում գործառույթը նման է աստվածային որդու հասկացությանը, որը վերագրվում էր հին աշխարհում գոյություն ունեցող մի թագավորի»:  
Վիկտոր Պողոս Ուայերուիլին իր գրքի մեջ ասում է. «Հիսուս Քրիստոսը Աստված չէ. » «Ես ասում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստված չէ, այլ Աստծո Որդի: Նրանք «համահավերժ չեն, անսկիզբ և անավարտ և համահավասար»: Բառացիորեն սկզբում Հիսուս Քրիստոսը Աստծո հետ չէր, ոչ էլ ուներ Աստծո բոլոր արժանիքները»:  
Վիկտոր Պողոս Ուայերուիլին կարեկցորեն մեկնաբանում է. «Մինչ ամփոփելը, թույլ տվեք բացեմ իմ հոգին: Ամեն դեպքում ասելով, որ Հիսուս Քրիստոսը Աստված չէ, չի նվազում նրա կարևորությունը և նշանակալիությունը: Այն պարզապես բարձրացնում է Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հորը, Իր եզակի, բարձրյալ և անզուգական դիրք: Միայն Նա է Աստված:
Ես հավատում եմ, որ Աստված է արարել Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն),որ նա «Փրկիչ», օծված և Աստծո Մարգարեն էր, որ նա Աստծո խոսքն էր,Նրանից հոգի,որը փոխանցվել էր Մարիամին: Ես նրան չեմ ընդունում որպես Աստված, կամ Մարմնավորված Աստված, Աստծո Որդի, ոչ էլ Աստված Որդի: Աստվածն ու Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) որոշակի և առանձին են: Աստված Արարիչն է և Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) արարված: Նրանք տարբեր նյութերից են և անհավասար ժամանակի, հզորության, գիտելիքի և դիրքի մեջ:
Աստվածաշնչի մեջ զետեղված կտրուկ հայտարարությունները,որոնք վերաբերում են Հիսուսին և նրան նախորդող Աստծո մարգարեներին (Խ.Ա.Ո.Ն),զրոյականացնում են և «Մարմնավորված Աստծո» և «Երրորդության Ուսմունքի» գաղափարները: Իմ հայտարարություններին հակասող մտքերը,անհատների մտացածին լուրեր են, ովքեր ցանկանում են հիմնավորել իրենց պահանջները: Իրենց ձեռքի տակ գտնվող վկայությունները լավագույն ընդմիջարկություններն են, որոնք սողոսկել են Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) բնօրինակ Ավետարան և Աստծո վաղ ուղերձներ»: Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) Աստված չէ, միայն մեծ մարգարե և Աստծո առաքյալ»:

ԱՍՏԾՈ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Զարմանալի կերպով, Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) նախորդող և հաջորդող ոչ մի մարգարե չի ուսուցանել Երրորդության ուսմունքը:Փոխարենը, նրանք հայտարարել են Աստծո Բացառիկությունը: Միայն Աստվածն է մշտագո: Նա Ամենազորն է և ամեն տեսանելիի և անտեսանելի բաների Արարիչը և չունի մասնակից, զուգընկեր կամ հաղորդակից, ընտանիք, սերունդներ կամ Նրա Աստվածության օգնական: Միայն է Նա է ամեն արարածի Պահապանն ու Մատակարարը: Հետևյալը կազմում է Աստծո մարգարեների ուսմունքը.
Մարգարե Մովսեսը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Այժմ Ես գիտեմ, որ Տերը ավելի մեծ է քան բոլոր աստվածները, որովհետև նա դուրս հանեց մարդկանց Եգիպտացիների ձեռքերից....» (Աստվածաշունչ, Ելք 18:11)
«Տերը, մեր Աստվածը, մեկ Տեր է և դուք պետք է սիրեք Տիրոջը, ձեր Աստծուն ամբողջ ձեր սրտով և ամբողջ ձեր հոգով և ամբողջ ձեր հզորությամբ»: Եվ այս խոսքերը, որոնք ես պատվիրում եմ ձեզ այս օրը, պետք է լինեն ձեր սրտերում և պետք է ուսուցանեք ջանասիրաբար ձեր զավակներին և պետք է խոսեք նրանց մասին,երբ դուք նստած եք ձեր տների մեջ և երբ դուք քայլում եք ճանապարհով և երբ դուք քնում եք և երբ դուք արթնանում եք: Եվ դուք պետք է ամրացնեք դրանք որպես նշան ձեր ձեռքերին և նրանք պետք է լինեն ինչպես ապարոշ ձեր աչքերի միջև: Եվ դուք պետք է գրեք դրանք ձեր տների կողափայտերին և ձեր դարպասներին»: (Աստվածաշունչ, Երկրորդ Օրենք 6:4-9):
«Ուշադիր եղեք ինքներդ, մի մոռացեք Տիրոջ, ձեր Աստծո ուխտը, որը նա կնքել է ձեզ հետ և դարձրեք քանդակված պատկեր ցանկացած տեսքով, որը Տերը, ձեր Աստվածը արգելել է ձեզ: Քանի որ Տերը, ձեր Աստվածը ընչաքաղց կրակ է,նախանձ Աստված»: (Աստվածաշունչ, Երկրորդ Օրենք 45:23)
Աստծո նույն գաղափարը հիմնավորել է Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) : (Աստվածաշունչ Մարկոս 12:29) «.... Տերը, մեր Աստվածը, մեկ Տեր է ...» Երկու մարգարեները, բոլոր մարգարեները (Խ.Ա.Ո.Ն)համառորեն ընդգծել են այն կետը, որ իրենց Տերը և մեր Տերը Մեկ Աստված է:Հատկանշական է, որ նրանց հայտարարությունների մեջ գոյություն չունի ոչինչ, որը նշում է,որ նրանցից որևէ մեկը կիսում է Աստվածությունը»:
«Գոյություն չունի սուրբ մեկը, ինչպես Տերը, ոչ ոք գոյություն չունի բացառությամբ քեզ,գոյություն չունի ժայռ, ինչպես մեր Աստվածը»: (Աստվածաշունչ Թագավորություններ Ա 2:2)
Մարգարե Դավիթը (Խ.Ա.Ո.Ն) ասաց Աստվածաշնչի սաղմոսների մեջ. «Թող նրանք ճանաչեն, որ դուք միակն եք, ում անունը Տեր է, Ամենաբարձրյալը ամբողջ երկրի վրա»: (Տարբերակ 83:18) «Օրհնվի Տերը. Օվ իմ հոգի, Օվ Տեր իմ Աստված, դու շատ մեծ ես»: (Տարբերակ 104:1)
«Նա Տեր է մեր Աստված»: (Տարբերակ 105:7); «Տերը Աստված է և Նա սփռել է լույս»: (Տարբերակ 118:27); «Դու իմ Աստվածն ես և Ես երախտապարտ կլինեմ քեզ»: (Տարբերակ 118:28)
Մարգարե Սողոմոնը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Աստծո հանդեպ վախը իմաստության սկիզբ է և Սուրբ Մեկի ներըմբռման գիտակցությունը»: (Աստվածաշունչ, Առակներ 9:10)
Սովորաբար, տվայլ խոսքերը վերագրում են Սողոմոն Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն). «Վախեցեք Աստծուց և պահպանեք Նրա պատվիրանները, քանի որ այս է մարդու ամբողջ պարտականությունը;» (Աստվածաշունչ, Ժողովող 12:13)
Մարգարե Եսային (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Տերը Հավերժական Աստվածն է, երկրի ավարտների Արարիչը...» (Աստվածաունչ Եսայի 40:28)
Հստակորեն, միակ Արարիչը Աստվածն է, Ով արարել է ամենը, ամբողջ տիեզերքը և դրա բովանդակությունը հազարավոր տարիներ առաջ, մինչ Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) գալուստը: Հիսուսին արարել է Աստված, ինչպես նաև Սուրբ Հոգին:Փաստորեն, Երրորդություն գոյություն չուներ, մինչև Մ.Թ երրորդ դարում,մարդիկ ձևովորեցին այն:
«..... Դուք պետք է երկրպագեք Տիրոջը, ձեր Աստծուն և Նրան միայն դուք պետք է ծառայեք»: Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) պնդեց, որ ոչ ոք արժանի չէ երկրպագության, բացառությամբ միայն Աստծո:
(Աստվածաշունչ, Մատթեոս 4:10 և Ղուկաս 4:8)
Մարգարե Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Եվ այս է հավերժ կյանքը, որ նրանք ճանաչում են Քեզ միակ ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին, ում Դուք ուղարկել եք»: (Աստվածաշունչ Հովհաննես 17:3)
Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) վերոհիշյալ հայտարարությունները ապացույց են, որ գոյություն ունի միայն մեկ Աստվածային անձ «Միակ ճշմարիտ Աստված» և որ նա ոչինչ չգիտի Երրորդության մասին: Բացի այդ, Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ոչ մի պահանջ չի ներկայացրել կապված Եռաստվածության հետ, որովհետև նա անդրադարձել է. «Դուք որպես միակ ճշմարիտ Աստված և նա ինքը միայն Աստծո մարգարե, այսինքն, » Հիսուս Քրիստոս, ում Դուք ուղարկել եք»: (Աստվածաշունչ, Հովհաննես 17:3)
Հիսուսի(Խ.Ա.Ո.Ն) վերոհիշյալ հայտարարությունները ապացույց են, որ գոյություն ունի միայն մեկ Աստվածային անձ «Դու ես միակ ճշմարիտ Աստվածը» և որ նա ոչինչ չգիտեր Երրորդության մասին: Բացի այդ, Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) չէր պահանջել Աստվածայնություն, քանի որ նա դիմում էր «Դուք» որպես միակ ճշմարիտ Աստված և նա ուղղակի Աստծո մարգարե էր, այսինքն. «Հիսուս Քրիստոս, ում Դուք ուղարկել եք»:
Սուրբ Պողոսը տեղյակ էր Երրորդության գոյությանը: Նա ասաց. «Իսրայելի ժողովուրդ, լսեք այս խոսքերը. Հիսուսը Նազովրեցի, մարդ ում ուղարկել էր Աստված հզոր արարքներով, հրաշքներով և նշաններով, որոնք կատարվում էին ձեր մեջ նրա միջոցով... » (Աստվածաշունչ,Գործք 2:22)
«Չնայած, հնարավոր է, որ գոյություն ունեն այսպես կոչված աստվածներ երկնքում, կամ երկրի վրա – քանի որ իրոք, գոյություն ունեն շատ ՛աստվածներ՛ և շատ ՛տերեր՛ - այնուհանդերձ մեզ համար գոյություն ունի մեկ Աստված, Հայր, որից են ամենը և ում համար մենք գոյություն ունենք....» (Աստվածաշունչ, Կորնթացիներ 1 8:5-6)
Ասացեք. «Մենք հավատում ենք Ալլահին և մեզ տրված հայտնությանը և Աբրահամին, Իսմայելին, Իսահակին, Հակոբին և Տոհմերին և ինչ տրված է Մովսեսին և Հիսուսին և ինչ տրված է բոլոր մարգարեներին իրենց Տիրոջից, մենք ոչ մի տարբերություն չենք դնում նրանցից որևէ մեկի մեջ և մենք հնազանդվում ենք Ալլահին»: (Ղուրան, Ալ- Բակարա, 2:136)
Մենք ուղարկել ենք Նոյին իր ժողովրդին: Նա ասաց. «Օվ, իմ ժողովուրդ, երկրպագեք Ալլահին: Մի ունեցեք ոչ մի այլ աստված բացառությամբ Նրա: Ես վախենում եմ ձեզ համար ահեղ Օրվա Պատժից»: (Ղուրան Ալ-Արաֆ 7:59)
Եվ Աբրահամը պարտադրեց իր որդիներին և այսպես վարվեց Հակոբը. «Օվ իմ որդիներ: Ալլահը ընտրել է Հավատք ձեզ համար, ապա մի մահացեք, բացառությամբ հնազանդությամբ Ալլահին»: (Ղուրան, Ալ-Բակարա 2:132)
Աբրահամը հրեա չէր,ոչ էլ քրիստոնյա,սակայն նա շիտակ էր և հպատակեցրեց իր կամքը Ալլահի կամքին, որը Իսլամն է: Եվ նա չմիավորեց աստվածներ Ալլահի հետ: (Ղուրան Ալ-Իմրան 3:67)
Արդյո՞ք դուք վկա էիք, երբ Մահը կանգնեց Հակոբի դիմաց: Զգուշացեք, նա ասաց իր որդիներին. «Ի՞նչ եք դուք երկրպագելու ինձանից հետո»: Նրանք ասացին. «Մենք կերկրպագենք քո Աստծուն և քո հայրերի, Աբրահամի, Իսմայելի և Իսահակի Աստծուն, - Միակ, Ճշմարիտ Աստծուն, Նրան մենք կհնազանդվենք»: (Ղուրան, Ալ- Բակարա 2:133)
Ադի ժողովրդին Մենք ուղարկել ենք Հուդին, իրենց իսկ եղբայրներից մեկին. Նա ասաց. «Օվ իմ ժողովուրդ, Երկրպագեք Ալլահին»: (Ղուրան Ալ-Արաֆ 7:65)
Թամուդի ժողովրդին Մենք ուղարկել ենք Սալիհին, իրենց իսկ եղբայրներից մեկին. Նա ասաց. «Օվ,իմ ժողովուրդ. Երկրպագեք Ալլահին,մի ունեցեք ոչ մի աստված, բացառությամբ Նրա...» (Ղուրան, Ալ-Արաֆ 7:73)
Մայդանի ժողովրդին Մենք ուղարկել ենք Շուաբին, իրենց եղբայրներից, նա ասաց. «Օվ իմ ժողովուրդ. Երկրպագեք Ալլահին, մի ունեցեք ուրիշ աստված, բացառությամբ Նրա...» (Ղուրան Ալ-Արաֆ 7:85)
Ահարոնը մինչ այդ ասել էր նրանց. «Օվ իմ ժողովուրդ, Դուք արդեն փորձության եք ենթարկվել. Քանի որ իրոք, ձեր Տերը Ալլահն է, Ամենաողորմածը, այսպիսով հետևեք ինձ և հնազանդվեք իմ հրամանին»: (Ղուրան, Տա-Հա 20:90)
Եվ հիշեք Յոբին, երբ նա կանչեց իր Տիրոջը. «Իրոք, փորձությունը ճանկել է ինձ, սակայն Դու Ամենագթասիրտն ես նրանցից, ովքեր Գթասիրտ են»: (Ղուրան, Ալ- Անբիյա 21:83)
Մենք գիտելիք ենք տվել Դավիթին և Սողոմոնին և նրանք երկուսն էլ ասացին. «Փառքը լինի Ալլահին, Ով մեզ վեր է դասել Իր ծառաներից, ովքեր հավատում են»: (Ղուրան, Ան- Նամլ 27:15)
Եվ Սողոմոնը Դավիթի ժառանգն էր:Նա ասաց.«Օվ դուք մարդիկ, Մենք սովորել ենք Թռչունների խոսքը և մեզ տրվել է այս ամենը, իրոք, Ողորմածության դրսևորում Ալլահից»: (Ղուրան, Ան-Նամլ 27:16)
Եվ հիշեք Զաքարիային, Երբ նա կանչում էր իր Տիրոջը. «Օվ իմ Տեր. Մի թող ինձ առանց ժառանգների, թեև Դու լավագույնն ես ժառանգներից: Այսպիսով, Մենք լսեցինք նրան և Մենք պարգևեցինք նրան Եղիա. Մենք բուժեցինք նրա կնոջ անպտղությունը նրա համար...» (Ղուրան, Ալ- Անբիյա 21:89-90)
Մարգարե Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ալլահն է իմ Տերը և ձեր Տերը, ապա երկրպագեք Նրան:Այս է ուղղին, որը շիտակ է»: (Ղուրան, Ալ-Իմրան 3:51)
Երբ մի մարդ հարցրեց Մարգարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն),թե ինչ պետք է նա գործի որպեսզի մտնի Դրախտ, նա ասաց. «Դու պետք է երկրպագես Ալլահին, չընկերակցելով Նրան ոչ ոքի...» (Ալ-Բուխարի)
Մարգարե Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Եթե որևէ մեկը վկայում է,որ ոչ ոք արժանի չէ երկրպագության, բացառությամբ Ալլահի, Եզակի, Ով չունի զուգընկեր, որ Մուհամմեդը Նրա Մարգարեն է և Հիսուսը Ալլահի Մարգարեն և Նրա Խոսքը, որը Նա շնորհել է Մարիամին և Հոգի Նրանից և որ Դրախտը իրական է և Դժոխքը իրական, Ալլահը կընդունի նրան Դրախտ արարքներով, որոնք նա գործել է, նույնիսկ եթե այդ արարքները քիչ են»: (Ալ- Բուխարի)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեկ այլ վավերական պատման մեջ ասաց. «Նա, ով մահանում է գիտակցելով, որ չկա աստված բացառությամբ Ալլահի, մտնում է Դրախտ»: (Ալ- Բուխարի)
Իբն Աբբասը հաղորդեց, որ Մարգարե Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ես ցանկանում եմ ձեզ մի բան սովորեցնել: Հնազանդվեք Ալլահին և Նա հոգ կտանի ձեզ: Պահպանեք Նրա պատվիրանները և Նա կլինի ձեր հետ որպես ձեր պաշտպան: Երբ դուք պետք է խնդրեք, խնդրեք միայն Ալլահին, երբ դուք օգնություն եք փնտրում, փնտրեք Ալլահից միայն: Հիշեք, եթե ամբողջ մարդկությունը միանա օգնելու ձեզ,նրանք կարող են միայն օգնել ձեզ երկարաձգելու այն, ինչ Ալլահն է վճռել ձեր համար»: (Թիրմիզի)
Մարգարե Մուհամմեդը մեկ այլ դեպքում ասում է. «Ալլահը չի պատժի մարդկանց իրենց մեղքերի համար, բացառությամբ այն դեպքի, երբ անձը անհնազանդ, հանդուգն և ապստամբ է ընդդեմ Ալլահի և ով ժխտում է հավատալ, որ գոյություն չունի Աստված, բացառությամբ Ալլահի»: (Մարգարե Մուհամմեդի պատումներից)
«Հիսուսը Քրիստոնյա չէր, նա Հրեա էր: Նա չէր քարոզում նոր հավատք, սակայն ուսուցանում էր մարդկանց կատարել Աստծո կամքը և իր կարծիքով, հրեաների պես, Աստծո կամքը պետք է գտնվեր Օրենքի և մյուս գրերի մեջ»:

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՍՏԾՈ և ՀԻՍՈՒՍԻ (Խ.Ա.Ո.Ն)
ՄԱՍԻՆ
Աստվածաշնչի հետևյալ հատվածները գծագրում են Աստծո և Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) իրական բնույթը: Այժմ պարզ է, որ միայն Աստվածն է Գերագույն, Ղեկավարող, Անսխալական և Մշտագո: Հիսուսը(Խ.Ա.Ո.Ն)ավարտ ունեցող Էակ, տառապել է Ցանկություններից և հանդիսացել է Աստծո Կամքի առարկա: Նրա բոլոր հայտարարությունները և գործողությունները պարզորեն նշում են նրա ենթակայությունը Աստծուն:
1. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ
Հին և Նոր Կտակարանների ուսմունքը էապես միաստվածային է և կախված չէ Մեկից մինչ Երեքը,մեկ Աստծո մեջ: Հիսուսը հաստատեց այս ուսմունքը, երբ նա ասաց. «Մի կարծեք, որ ես եկել եմ վերացնել օրենքը և մարգարեներին, ես չեմ եկել վերացնել նրանց, սակայն լրացնել: Քանի որ, իրոք, ես ասում եմ ձեզ, մինչ երկինքը և երկիրը անցնի ոչ մի իոն, ոչ մի կետ չի անցնի օրենքից, մինչ ամենը չավարտվի:» (Աստվածաշունչ, Մատթեոս 5:17-18)
Աստծո հայտարարությունները պարզ, ակնհայտ են և զերծ հակասություններից և շփոթմունքից:
Այստեղ են Աստվածաշնչի մեջ զետեղված Աստծո մի քանի «ոգեշնչված խոսքեր»: Այսպիսով Աստված ասում է.
«Ես Ամենազոր Աստվածն եմ»: (Աստվածաշունչ,Ծննդոց 17:1)
«Ո՞վ է նման քեզ,ով Տեր, աստվածների մեջ: Ո՞վ է նման քեզ, շքեղ սրբությամբ, սարսափելի փառավոր գործերով, հրաշքներ գործելով»: (Աստվածաշունչ, Ելք 15:11)
«Ես Տերն եմ ձեր Աստվածը»: (Աստվածաշունչ, Ելք 20:2)
«Դուք չպետք է ունենաք այլ աստվածներ Ինձ հետ: Դուք չպետք է պատրաստեք ձեզ համար քանդակված պատկերներ,կամ որևէ նմանատիպ բան, որը երկնքում է,վերևում, կամ երկրի վրա, ներքևում, կամ որը ջրի մեջ է գետնի տակ, դուք չպետք է խոնարհվեք նրանց կամ ծառայեք նրանց,քանի որ Ես,Տերը,ձեր Աստվածը խանդոտ Աստված եմ...» (Աստվածաշունչ,Ելք 20:3-5)
Այս տարբերակները կտրականապես արգելում են Աստծո ամեն տեսակի պատկերները և նատուրալիստական և ներկայացուցչական արվեստի մեջ: Ոչ մի պատկեր չի կարող լինել համարժեք Աստծուն, քան ինքը: Նա, լինելով մշտագո, չի կարող պատկերվել մարդու կողմից, բացառությամբ ինչ Նա է հայտնել իր մարգարեների միջոցով Իր մասին, որպես Իր Աստվածային Ածականներ:
 «... Ես Տերն եմ ձեր Աստվածը: Մի շրջվեք դեպի կուռքերը կամ ձուլեք ձեզ համար աստվածներ:Ես եմ տերը, ձեր Աստվածը»: (Աստվածաշունչ, Ղևիտացիներ 19:3-4)
«Աստված մարդ չէ, որ նա ստի կամ մարդու որդի, որ նա ապաշխարի»: (Աստվածաշունչ, Թվեր 23:19)
«Ձեզ ցույց է տրվել, որ դուք կարողանաք գիտակցել, որ տերը Աստված է, ոչ ոք գոյություն չունի նրա կողքին»: (Աստվածաշունչ, Երկրորդ Օրենք 4:35)
«Ահա, Օվ Իսրայել. Տերը, մեր Աստվածը մեկ Տեր է»: (Աստվածաշունչ, Երկրորդ Օրենք 6:4)
«Տեսեք այժմ, որ Ես, նույնիսկ Ես նա եմ և գոյություն չունի ոչ մի աստված իմ կողքին»: (Աստվածաշունչ, Երկրորդ Օրենք 32:39)
«Ոչինչ սուրբ չէ, ինչպես Տերը, ոչ ոք գոյություն չունի նրա կողքին, ոչ մի ժայռ գոյություն չունի, ինչպես մեր Աստվածը»:(Աստվածաշունչ Թագավորություններ Ա, 2:2)
««Սողոմոնն ասաց. «Օվ, Տեր, Իսրայելի Աստված, գոյություն չունի ոչ մի Աստված նման Քեզ, երկնքի մեջ վերևում կամ երկրի վրա ներքևում...»»(Աստվածաշունչ, Թագավորություններ Գ 8:22)
«Քանի որ Դու մեծ ես և զարմանահրաշ բաներ ես անում,դու միակ Աստվածն ես»: (Աստվածաշունչ, Սաղմոսներ 86:10)
«Արդյո՞ք դուք չգիտեք: Արդյո՞ք դուք չեք լսել: Տերը հավերժ Աստված է, երկրի ավարտների Արարիչը, Նա չի ձանձրանում, կամ հոգնում, նրա հասկացությունը անըմբռնելի է»: (Աստվածաշունչ, Եսայի 40:28)
«Ես եմ տերը, այս է իմ անունը, իմ փառքը ես չեմ տվել ուրիշի, ոչ էլ իմ գովքը քանդակված պատկերներին»: (Աստվածաշունչ, Եսայի 42:8)
«Դուք իմ վկաներն եք «ասաց Տերը և իմ ծառան ում ես ընտրել եմ, որ դու ի վիճակի լինես գիտակցել և հավատալ ինձ և հասկանալ որ Ես եմ Նա: Մինչ ինձ ոչ մի աստված չի ձևավորվել, ոչ էլ կլինի ինձանից հետո: Ես, Ես եմ Տերը և ինձանից բացի,գոյություն չունի ոչ մի փրկիչ»: (Աստվածաշունչ, Եսայի 43:10-11)
«Ես առաջինն եմ և ես եմ վերջինը, իմ կողքին գոյություն չունի ոչ մի աստված»: (Աստվածաշունչ, Եսայի 44:6)
«Ես եմ տերը և գոյություն չունի ուրիշ, իմ կողքին գոյություն չունի ոչ մի Աստված ...որպեսզի մարդիկ կարողանան գիտակցել, արևածագից և արևմուտքից, որ գոյություն չունի ոչ ոք իմ կողքին; Ես եմ տերը, և գոյություն չունի ուրիշը»: (Աստվածաշունչ, Եսայի 45:5 և 6)
«Այսպիսով, ասաց Տերը, ով արարել է երկինքները, նա Աստված է, ով ձևավորել է երկիրը և կազմավորել է, նա հաստատել է այն, նա չի արարել այն քաոսի մեջ,նա ձևավորել է այն բնակության համար. «Ես Տեր եմ և գոյություն չունի այլը»: (Աստվածաշունչ, Եսայի 45:18)
«Հիշեք հին, նախորդ բաները, քանի որ Ես եմ Աստված և գոյություն չունի մեկ այլը, Ես եմ Աստված և ոչ ոք գոյություն չունի նման ինձ»: (Աստվածաշունչ, Եսայի 46:9)
«.. Ես եմ Նա, Ես եմ առաջինը և Ես եմ վերջինը: Իմ ձեռքը դրել է երկրի հիմքը և իմ աջ ձեռքը տարածել է երկինքները...» (Աստվածաշունչ, Եսայի 48:12)
Այսպիսով տերը ասում է. «Երկինքը իմ գահն է և երկիրը իմ ոտնատակը»: (Աստվածաշունչ, Եսայի 66:1)
«Սակայն Տերը իրական Աստված է, նա կենդանի Աստված է և հավերժ թագավոր... Այսպիսով աստվածները, ովքեր չեն արարել երկինքները և երկիրը կանհայտանան երկրի վրայից և երկինքներից»: (Աստվածաշունչ, Երեմիա 10:10-11)
«Ես եմ Տերը ձեր Աստված»: (Աստվածաշունչ, Օսեե 13:4)
2. Աստվածաշնչի Վկայությունը Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն)մասին
Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) ծնունդը կանխագուշակված էր. «Վեցերրորդ ամսում, հրեշտակ Գաբրիելին Աստված ուղարկեց Գալիլեայի Նազարեթ քաղաք, կույսի մոտ, ով նշանված էր մի տղամարդու հետ, ում անունն էր Հովսեփ, Դավիթի տանից և կույսի անունը Մարիամ էր»: (Աստվածաշունչ, Ղուկաս 1:26-27) Այստեղ,Աստված չի իջել դառնալով մարմին, ինչպես հայտնում են եկեղեցիները, փոխարենը Նա ուղարկել է Իր հրեշտակ Գաբրիելին, տեղեկացնելու Մարիամին Աստծո ծրագրի մասին: Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ոգի էր, որը արարվել էր Մարիամի արգանդի մեջ Աստծո հզորությամբ: Հետևաբար, այն ժխտում է Աստծո մարմնավորման ուսմունքը և ուստի մատուցում է անհիմն հայտարարություն:
Գաբրիել հրեշտակը տեղեկացրել է Մարիամին. «Եվ տես դու կարող ես հղիանալ և կրել որդի և դու կկոչես նրան Հիսուս»: (Աստվածաշունչ Ղուկաս 1:31)
Այսպիսով, ովքե՞ր էին Երրորդության անդամները, մինչ Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) ծնունդը: Սկզբում գոյություն ուներ միայն Մեկ Ճշմարիտ Աստված, Ով ապրում է հավերժ: Երրորդությունը անցում էր Մեկ Աստծո, Միաստվածության հավատքից երեք Աստծո, բազմաստվածության և հեթանոսության: Մինչ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) մարդիկ հավատում էին միայն Մեկ Աստծո, սակայն նրա ծննդից հետո, եկեղեցիները ավելացրեցին երկու անձ Աստվածությանը: Երկրորդ, երբ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) սաղմ էր, արդյո՞ք Ամենազոր Աստվածն էլ նույնպես թրմած էր: Քանի որ Երրորդականները պնդում են, որ երկու կամ երեք անձիք միացած են Մեկ Մարմնի մեջ: Արդյո՞ք նրանք բոլորը զարգացել են Մարիամի արգանդի մեջ որպես մեկ սաղմ: Եթե այդպես է, ինչու՞ է նա միայն Հիսուսին լույս աշխարհ բերել: Որքա՞ն մանկամիտ և անհեթեթ է կարծել, որ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) միացված է Աստծուն, մեկ մարմնի մեջ:
Աստված, Ով չունի սկիզբ և ավարտ, արարել է երկինքները և երկիրը և ամենը նրանց միջև, միլիոնավոր տարիներ առաջ, մինչ մարդկային քաղաքակրթության գալուստը: Շատ սերունդներ են անցել մինչ Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) ծնունդը:
«Եվ, ութերորդ օրվա ավարտին, երբ նրան թլպատեցին, նրան կոչեցին Հիսուս....» (Աստվածաշունչ, Ղուկաս 2:21) Աստծո ինչպիսի անարգանք: Եթե Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ճշմարիտ Աստված է, արդյո՞ք դուք հավատում եք,որ նա թլպատման կարիք ունի:
«Եվ երեխան մեծացավ և ուժեղացավ, լցվեց իմաստությամբ և Աստծո շնորհը նրա վրա էր»: (Աստվածաշունչ Ղուկաս 2:40)
Սկզբում, այս «աստված» Հիսուսը երիտասարդ հասակում բանիմաց չէր, սակայն իմաստություն է ձեռք բերում, երբ հասնում է պատանեկության: Ճշմարիտ Աստծո իմաստությունը ոչ ավելանում, ոչ էլ պակասում է, ոչ էլ Նա ժամանակի, տարածության առարկա է, որովհետև Նա անընդհատ կատարյալ և բացարձակ է:
Երբ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) աղոթեց «Տիրոջ Աղոթքը» (Աստվածաշունչ, Ղուկաս 11:2-4), արդյո՞ք մեկը աղոթում է իր իսկ հոգու համար: Իհարկե ոչ: Ուստի այս տարբերակում է ճշմարիտ Աստծուն, Մարգարե Հիսուսից (Խ.Ա.Ո.Ն): Որպես լրացում, Հիսուսի կամքը առանձնանում է Աստծո Կամքից, որը ցույց է տալիս, որ նրանք մեկ և համահավասար չեն:
Նշվում է, որ Մարգարե Հիսուսը պահք պահեց. «Եվ, նա պահք պահեց քառասուն օր և քառասուն գիշեր և հետո նա սոված էր...» (Աստվածաշունչ, Մատթեոս 4:2) Պահքը մեղքերի քավության մեկ ուղղի է և ցույց է տալիս հնազանդություն և օգտակարություն վերադասին: Աստված ոչ ստորաքարշ է որևէ մեկին, ոչ էլ պահքի կարիք ունի քավելու Իր մեղքերը, ոչ էլ տառապում է ցանկություններից, ինչպես Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն), Աստված զերծ է ամենից, որովհետև միայն Նա է Գերագույն և Կատարյալ:
Մարդկանց մեծ խումբ եկան լսելու Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) և բերեցին շատ հիվանդներ, ովքեր բուժվել էին իրենց տկարությունից: (Աստվածաշունչ, Մատթեոս 15:31) «Եվ այսպիսով, նրանք փառաբանում են Իսրայելի Աստծուն»: Ինչպե՞ս է ստացվում, որ Քրիստոնյաների Աստվածը Երեքն է, մինչդեռ Իսրայելի Աստվածը Մեկը:
«Եվ հեռանալով մի փոքր, նա ընկավ իր երեսին և աղոթեց, Հայր, եթե հնարավոր է, թող այս բաժակը անցնի ինձանից, այնուամենայնիվ, ոչ ինչպես Ես եմ ցանկանում, այլ ինչպես դու ես ցանկանում:» (Աստվածաշունչ, Մատթեոս 26:29 և Մարկոս 14:35-36) Ու՞մ է ուղղել Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) իր աղոթքը: Ինքն իրեն, լինելով Եռաստվածության մաս: Իհարկե ոչ: Փաստորեն Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) միշտ աղոթել է Աստծուն օգնության համար, նույնիսկ, երբ նա կյանքի կոչեց Լազարին: (Աստվածաշունչ, Հովհաննես 11:41-43) Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) միշտ երախտապարտ էր Աստծուն, որը նշում է նրա ամբողջական անօգնականությունը և ստորադասությունը Նրան:
« Առավոտյան, երբ նա վերադառնում էր քաղաք, նա քաղցած էր: Եվ տեսնելով թզենի ճանապարհի եզրին, նա մոտեցավ դրան և ոչինչ չգտավ դրա վրա, բացառությամբ միայն տերևների»: (Աստվածաշունչ Մատթեոս 21:18-19)Աստված, ով քաղց է զգում և անտեղյակ է ծառերի բերքի եղանակին:
Սուրբ Պողոսն ասաց. «Իսրայելի ժողովուրդ,ունկդրեք այս խոսքերը. Նազովրեցի Հիսուսը, մարդ է, ում ուղարկել է Աստված հզոր գործերով և հրաշքներով և նշաններով, որոնք Աստված է արել նրա միջոցով ձեր մեջ...» (Աստվածաշունչ, Գործք 2:2) Այստեղ պարզ է, թե ինչ ի նկատի ուներ Պողոսը ասելով «ուղարկված Աստծուց» - «օծված Աստծուց» կամ «Ընտրված Աստծուց որպես մարգարե»:
3. Ինչ է ասել Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) Աստծո և Իր մասին
Հիսուս Քրիստոսը (Խ.Ա.Ո.Ն) երբեք չի նշել Երրորդությունը մասին կամ տեղյակ եղել,որ Աստվածության մեջ գոյություն ունի երեք Աստվածային Անձիք: Նրա ուսմունքը նման էր Իսրայելի նախորդ մարգարեների ուսմունքին, ովքեր քարոզում էին Աստծո Եզակիությունը:
«Սկզբում,Ունկնդրեք, Օվ Իսրայել; Տերը մեր Աստված, Տերը մեկն է; և դուք պետք է սիրեք Տիրոջը, ձեր Աստծուն ամբողջ ձեր սրտով և ամբողջ ձեր հոգով և ամբողջ ձեր մտքով և ամբողջ ձեր ուժով»: (Աստվածաշունչ Մարկոս 12:29-30)
«Դուք պետք է երկրպագեք Տիրոջը, ձեր Աստծուն և նրան միայն պետք է դուք ծառայեք»: Այս կարելի է գտնել Աստվածաշնչի երկու և (Մատթեոս 4:10) և (Ղուկաս 4:8) Ավետարանների մեջ. Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ասաց, որ միայն Աստծուն պետք է երկրպագել:
« Տերը մեր Աստվածը, Տերը Մեկն է...» (Աստվածաշունչ, Մարկոս 12:29) Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) հաստատեց Աստծո Եզակիությունը:
« ... սակայն, նա, ով կատարում է իմ Հոր կամքը, ով երկնքում է»: (Աստվածաշունչ Մատթեոս 7:21) Ակնհայտ է, որ Աստված երկնքում է և Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) երկրի վրա, ուստի ինչպե՞ս նրանք կարող են միացած լինել մեկ մարմնի մեջ:
Քրիստոնեական դավանանքը հայտնում է, որ «Երեք Անձիք» միացած են մեկ մարմնի մեջ, երեքը մեկի մեջ Աստված: Ինչպե՞ս է հնարավոր Երրորդության բոլոր անդամներին լինել լիարժեք Աստված, երբ նրանցից յուրաքանչյուրը կազմում է Աստվածության 1/3 մասը:
«Եվ այս է հավերժ կյանք, որ նրանք ճանաչում են քեզ միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոսին, ում դու ուղարկել ես»: (Աստվածաշունչ Հովհաննես 17:3) Այստեղ, Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) զուգահեռ է տանում իր և Աստծո միջև: Հավերժ կյանք հասնել, նշանակում է ճանաչել ճշմարիտ Աստծուն և որ Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) ուղարկել է միայն որպես Աստծո մարգարե:
Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն)ասաց. «Ինչու՞ եք ինձ լավը կոչում: Ոչ ոք լավը չէ, բացառությամբ միայն Աստծո»: (Աստվածաշունչ, Մարկոս 10:18) Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) պնդում է, որ ոչ ոք լավը չէ,բացառությամբ Աստծո, ուստի Աստծուն տարբերակում է իրենից:
«Սակայն այդ օրը և այդ ժամ ոչ մի մարդ չգիտի, ոչ էլ հրեշտակներ, որոնք երկնքում են, ոչ էլ Որդին սակայն Հայրը»: Աստվածաշունչ (Մատթեոս 24:36 և Մարկոս 13:32)Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ընդունում է,որ իր գիտելիքը ի տարբերություն Աստծո, Ով Ամենագիտակն է, սահմանափակ է: Նույնպես, Դատաստանը պատկանում է միայն Աստծուն, Ով բոլոր գաղտնիքները պահում է Իրեն:
« Ճշմարիտ, ճշմարիտ,Ես ասում եմ ձեզ, Որդին ոչինչ չի կարող անել իր սեփական համաձայնությամբ...» (Աստվածաշունչ, Հովհաննես 5:19)Այստեղ, Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ընդունում է իր կախվածությունը Աստծուց:
« Ես ոչինչ չեմ կարող անել իմ իշխանությամբ, ինչ Ես լսում եմ, Ես դատում եմ և իմ դատը արդար է, որովհետև Ես չեմ փնտրում իմ իսկ կամքը,սակայն նրա կամքը, ով ուղարկել է ինձ»: (Աստվածաշունչ, Հովհաննես 5:30)
«Քանի որ ես չեմ իջել երկնքից, կատարելու իմ կամքը, սակայն կամքը նրա, ով ուղարկել է ինձ»:(Աստվածաշունչ, Հովհաննես 6:38)
« Իմ ուսմունքը իմը չէ, սակայն նրանը, ով ուղարկել է ինձ»: (Աստվածաշունչ, Հովհաննես 7:16)
«... Ես ոչինչ չեմ գործում իմ իշխանությամբ, սակայն ասում եմ այն, ինչպես Հայրն է ուսուցանել ինձ»: (Աստվածաշունչ, Հովհաննես 8:28)
Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ակնհայտ է դարձնում, որ նա աստվածային հզորության կարիք ունի: Ինքն իրեն նա ոչինչ ի վիճակի չէ անելու, քանի որ միայն Աստված է իշխանության և հզորության աղբյուր:
« Սակայն, այժմ դուք փորձում եք սպանել ինձ, մարդու, ով ասել է ձեզ ճշմարտությունը, որը ես լսել եմ Աստծուց...» (Աստվածաշունչ, Հովհաննես 8:40)
Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) խոստովանեց, որ նա ուղղակի Մարգարե էր, ով լրացնում էր առաքելությունը, որը ի Վերուստ նրան պատվիրել էր մեկը:
Այնուհետ, Մարգարե Հիսուսը (Խ.Ա.Ո Ն) ասաց. «... Ես ելնում եմ իմ Հորից և ձեր Հորից և իմ Աստծուց և ձեր Աստծուց»: (Աստվածաշունչ, Հովհաննես 23:17) Այս տարբերակը վերջ է դնում Երրորդության և Մարմնավորման ուսմունքներին: Այն Հիսուսին ցույց է տալիս որպես այլ մարդկային էակ, այսինքն. Աղոթող և Նրանից օգնություն փնտրող:
Բոլոր վերոհիշյալ տարբերակները մատնանշում են Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) ստորադասությունը, թուլությունը և կախվածությունը Աստծո բարեհաճությունից:

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ՂՈՒՐԱՆԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ
Ղուրանը Ամենազոր Ալլահի վերջին և վերջնական Հայտնությունն է: Նա բացահայտում է իր մասին ամենապարզ ձևով, որ չի ընդունում այլ մեկնաբանություն, բացառությամբ գրավոր խոսքերի իմաստների: Ամենազոր Ալլահի և Նրա Մարգարեների խոսքերը Ճշմարտության խոսքեր են: Անկասկած, Նրա խոսքերը ակնհայտ, պարզ և ինքնապարզաբանող են, առանց խառնաշփոթության: Ալլահը երկինքների և երկրի Արարիչն է, ում Հզորությունը և Գիտելիքը անսահման են: Նա է Տերը, Բարձրյալը և բոլոր արարածների մատակարարը: Հետևաբար, մարդիկ չպետք է խաբվեն կեղծ պատրանքներով, որ կարող են գոյություն ունենալ այլ աստվածներ, քան Գերագույն Կառավարիչն է:
Եկեք անդրադառնանք, թե ինչ է ասում Ղուրանը Ալլահի մասին, Ում պատկանում են Կատարյալ Ածականները, որոնք վայել են միայն Իրական Աստվածությանը, Ով միայնակ մշտագո է.
« Ալլահի Անունով, Ամենաբարեգութ, Ամենաողորմած:
Փառք Ալլահին, Աշխարհների Սնուցողին և Պահպանին.
Ամենաբարեգութ,Ամենաողորմած
Դատաստանի Օրվա Տիրոջը
Քեզ ենք մենք երկրպագում և Քո օգնությունն ենք մենք փնտրում»: (Ղուրան Ալ- Ֆաթիհա 1:1-5)
«Օվ, դուք մարդիկ, երկրպագեք ձեր Պահապան Տիրոջը, Ով արարել է ձեզ և նրանց, ովքեր եկել են ձեզանից առաջ, որպեսզի դուք դառնաք արդարամիտ:
 Ով երկիրը դարձրել է ձեր մահիճը և երկինքները ձեր հովանոցը և երկինքներից անձրև է իջեցրել և դրանով մրգեր է բերել ձեր ապահովման համար, ապա մի սահմանեք մրցակիցներ Ալլահին, երբ դուք գիտեք ճշմարտությունը»: (Ղուրան, Ալ- Բակարա 2:21-22)
Ինչպե՞ս կարող եք դուք ժխտել հավատքը Ալլահին: « -Տեսնելով,որ դուք անկյանք էիք և Նա տվեց ձեզ կյանք, ապա Նա պատճառ կհանդիսանա ձեր մահվան և կրկին հարություն կտա և կրկին Նրան դուք կվերադառնաք: Այդ Նա է, Ով արարել է ձեզ համար ամենը, ինչ երկրի վրա է, այնուհետ Նա շրջվել է երկինքները և արարել է նրանց միջև յոթ երկնակամար: Եվ ամենի համար Նա ունի կատարյալ գիտելիք»: (Ղուրան Ալ-Բակարա 2:28-29)
«Երկինքների և երկրի նախաձեռնողը. Երբ Նա որոշում է որևէ բան, Նա ասում է. «Եղիր», և այն լինում է »: (Ղուրան, Ալ- Բակարա 2:117)
«Ալլահ, Գոյություն չունի ոչ մի աստված, բացառությամբ Նրա, Ապրող, Ինքնապահպան, Ամենի Պահպան: Նա չի ննջում, ոչ էլ քնում է: Նրան են պատկանում ամենը երկինքներում և երկրի վրա: Ով այնտեղ կարող է բարեխոսել Իր ներկայությամբ, բացառությամբ Նրա թույլտվության: Նա տեղյակ է ինչ է հայտնվել Իր արարածներին Առաջ, Հետո կամ նրանց Ետևից: Ոչ էլ նրանք կարող են իրագործել Նրա գիտելիքներից, բացառությամբ Նրա կամքի: Նրա գահը տարածվում է երկինքներում և երկրի վրա և Նա չի զգում պահպանման ոչ մի հոգնածություն և ներկայացնելու նրանց, քանի որ Նա Ամենաբարձրյալ, Գերագույնն է փառքի մեջ»: (Ղուրան, Ալ- Բակարա 2:225)
« ... Ալլահն է, ով տալիս է Կյանք և Մահ և Ալլահը տեսնում է լավ ամենը, որ դուք չեք»: (Ղուրան, Ալ- Իմրան 3:156)
« Օվ մարդկություն: Վախեցեք ձեր Պահապան Տիրոջից, Ով արարել է ձեզ Մեկ Անձից, արարել է դրանից, նրա կողակիցը և նրանցից, երկուսից ցրվեց, ինչպես սերմեր անհամար տղամարդիկ և կանայք;- Վախեցեք Ալլահից, Ում միջոցով դուք պահանջում եք ձեր փոխադարձ իրավունքները և հոգատար եղեք արգանդներին, որոնք կրել են ձեզ. Քանի որ Ալլահը դիտում է ձեզ»: (Ղուրան, Ալ- Նիսաա 4:1)
«Ասա. «Արդյո՞ք դուք կերկրպագեք Ալլահից բացի որևէ բան,որը չունի հզորություն վնասելու կամ շահեկան լինելու ձեզ: Սակայն Ալլահը,- Նա է, որ լսում և տեղյակ է ամենից»: (Ղուրան, Ալ-Մայիդա 5:76)
«Ասա. «Արդյո՞ք պետք է ես վերցնեմ որպես իմ պահապան այլ մեկին, քան Ալլահն է, երկինքների և երկրի Արարչը: Եվ Նա է, ով Կերակրում է, սակայն չի սնվում»: Ասա. «ոչ, սակայն ինձ պատվիրել են լինել առաջինը նրանցից, ովքեր խոնարհվում են Ալլահին, Իսլամին և չլինել ընկերակցությամբ նրանց, ովքեր աստվածներ են միացնում Ալլահի հետ»: (Ղուրան, Ալ-Անաամ 6:14)
«Արդյո՞ք նրանք իսկապես վերագրում են Նրան, Ալլահին, որպես զուգընկեր բաներ, որոնք ոչինչ չեն կարող արարել, սակայն իրենք են արարված: Ոչ մի օգնություն նրանք չեն կարող տալ նրանց, ոչ էլ կարող են նրանք օգնել իրենց»: (Ղուրան Ալ- Արաֆ 7:191-192)
« Ալլահ, Գոյություն չունի ոչ մի աստված բացառությամբ Նրա: Նրան է պատկանում Ամենագեղեցիկ Անունները»: (Ղուրան Տա-Հա 20:8)
«Կամ, ո՞վ է ծագում տվել Արարածին, ապա կրկնել այդ և ով է տվել ձեզ կենսամիջոց երկնքից և երկրից: Կարո՞ղ է լինել այլ աստված Ալլահի կողքին: Ասա. «Առաջ բերեք ձեր փաստարկները, եթե դուք ճշմարտությունն եք ասում:» Ասա. «Ոչ ոք երկինքներում կամ երկրի վրա, բացառությամբ Ալլահի, տեղյակ չէ գաղտնիին, ոչ էլ կարող են նրանք ընկալել, երբ նրանք հարություն կառնեն Դատաստանի համար»: (Ղուրան Ալ- Նամլ 27:64-65)
« Ալլահին է պատկանում ամենը երկնքում և երկրի վրա, իրոք, Ալլահը Նա է, ով զերծ է ամեն ցանկություններից, արժանի ամեն գովքի»: (Ղուրան, Լուկման 31:26)
« Նրանից է փնտրում իր կարիքը յուրաքանչյուր արարած երկինքներում և երկրի վրա, ամեն օր նոր Պերճանքով Նա կփայլի»: (Ղուրան, Առ- Ռահման 55:29)
« Ալլահը Նա է, Ումից բացի գոյություն չունի ոչ մի աստված,- Ինքնիշխան, Սուրբ Մեկը, Խաղաղության և Կատարելության Աղբյուրը, Հավատքի Պահապանը, Անվտանգության Պահապանը, Բարձրյալը Հզորությամբ, Անդիմադրելին, արդար Հպարտը, Փառք Ալլահին: Բարձրյալ է Նա, զուգընկերներից, որ նրանք տալիս են Նրան»: (Ղուրան Ալ-Հաշր 59:23)
«Այդ Նա է, Ով արարել է ձեզ և ձեզանից ոմանք Անհավատներ են և ոմանք Հավատացյալներ, Եվ Ալլահը լավատեղյակ է ամենին,որ դուք անում եք»: (Ղուրան, Տագաբուն 64:2)
«Ասա, (Օ Մուհամեդ). Նա Ալլահն է, Ահադը (Միակը և Եզակի Աստվածը, Ով չունի զուգընկեր կամ համահավասար և չկա ուրիշ աստված բացառությամբ Նրանից: Ոչ ոք չի կիսում Նրա հետ Նրա Աստվածային Ածականները, ոչ ոք չի կարող ներկայացնել Նրա Աստվածային Գործողությունները և ոչ ոք չունի ինքնություն, ինչպիսին է Նրա Աստվածային Ինքնությունը: Նա Անբաժան է և ոչ թե երեքը մեկում, ինչպես Քրիստոնյաներն են ասում: Նա երբեք չի Ունեցել կին կամ որդիներ և Նա Միակն է, Ով կարող է ներել մեր մեղքերը և դատել մեզ Դատաստանի Օրը):  Ալլահը Աս- Սամադ (Ինքնաբավը, Կատարյալը Իր Փառքի և Պատվի, Իր Ածականների, Իր գիտելիքի, Իր հզորության մեջ, Ով ոչինչի կարիք չունի Իր արարածներից, սակայն, Ում կարիքը ունեն բոլոր արարածները և Նա ոչ սնվում է, ոչ ըմպում, ոչ էլ մահանում):  Նա չի ծնում, ոչ էլ Նա ծնվել է:  Եվ ոչ ոք չկա Նրան համահավասար կամ համեմատելի:»: (Ղուրան, Ալ-Իխլաս 112:1-4)

ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Երրորդականները, ի պաշտպանություն Երրորդության, մեջ են բերում միայն մի քանի տարբերակներ Աստվածաշնչից, որոնց մեկնաբանությունները շատ տարօրինակ են: Նրանք հեռու են կամ բովանդակությունից կամ էլ բնօրինակից: Աստվածաշունչը ընդհանուր առմամբ ուսուցանում է Միաստվածություն, Աստծո Եզակիությունը առաջին գրքից,Ծննդոցից մինչ վերջին գիրքը Հայտնությունը:
Հետևյալը մի քանի տարբերակներ են, որոնք մեջբերված են որպես Երրորդության ուսմունքի ներկայության ապացույց:
Առաջ քաշված առաջին վկայությունը տարբերակ է, որը կարելի է գտնել Աստվածաշնչի, 1 Հովհաննես 5:7-ում, որը Արքա Ջեյմսի տարբերակի մեջ է, լիազորված 1611 թվականին. «Քանի որ գոյություն ունեն երեքը, որոնք վկայում են երկնքում, Հայրը,Խոսքը և Սուրբ Հոգին»: Այս տարբերակը հանվել է Աստվածաշնչի վերանայված տարբերակների մեծամասնությունից, քանի որ գտել են, որ այն չի հանդիսանում բնօրինակ գիր, այլ հետագա լրացում է:
Երկրորդ վկայությունը Աստվածաշնչի, Մատթեոս (28:19) -ում է. «Գնա, հետևաբար և աշակերտներ ունեցիր տարբեր ժողովուրդներից, մկրտիր նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»:
 Երրորդ վկայությունը գտնում ենք Աստվածաշնչի(Կորնթացիներ Բ 13:13-14) –ում. «Բոլոր սրբերը ողջունում են քեզ: Շնորհը Տեր Հիսուս Քրիստոսի և Աստծո սերը և Սուրբ Հոգու ընկերակցությունը լինի ձեզ բոլորի հետ»:
Չորրորդ վկայությունը գտնում ենք Աստվածաշնչի (Կորնթացիներ Ա 12:4-6) -ում «Այժմ գոյություն ունի նվերների բազմազանություն, սակայն միևնույն Հոգին և գոյություն ունի ծառայության բազմազանություն, սակայն միևնույն Տերը և գոյություն ունի աշխատանքի բազմազանություն, սակայն միևնույն Աստվածն է, ով ոգեշնչում է նրանց բոլորին յուրաքանչյուրի մեջ»:
 Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ և չորրորդ վկայություններին, անունների հասարակ հիշատակումները, նշումները,բնավ չեն կազմում Երրորդությունը, ավելի շատ, քան թվարկելով դրանք: Նրանք, փաստորեն, երեք առանձին էակներ են տարբեր դիրքերում և հանգամանքներում: Երեքը երբեք հավասար չեն ժամանակի, դիրքի, գիտելիքի, հզորության մեջ, ինչպես Երրորդության ուսմունքն է սահմանում: Որպես լրացում, երբ Հիսուսին մկրտում են ըստ Աստվածաշունչ, Մատթեոս 3:16- ի, Աստծո հոգին իջավ նրա վրա աղավնու տեսքով: Եվ,ուստի, ինչպես կարող է Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) ներկայացնել որպես Երրորդության մաս, երբ նա մշտապես սուրբ հոգով էր:
Աստվածաշնչյան մի քանի տարբերակներ, ապացույց են Հիսուս Քրիստոսի (Խ.Ա.Ո.Ն)բարձրացմանը որպես Աստված, որպեսզի ձևավորեն Երրորդության ուսմունքը.
Առաջին օրինակը. «Եկեք մենք մարդ ստեղծենք մեր կերպարանքով...» (Աստվածաշունչ, Ծննդոց 1:26) Մի քանի քրիստոնյա աստվածաբաններ եզրակացնում են, որ արարման ընթացքում Աստված միակը և մեկը չէր: Ամեն դեպքում, Աստված Իր մասին խոսում է առաջին դեպքի, հոգնակի թվով և այս կարելի է բացատրել որպես խիստ հոգնակի, որից նշանակում է Աստծո մեծությունը և վեհությունը և փառքը: Քրիստոնյա գիտնականները բացատրում են այս որպես աստվածային հզորության լիարժեքության արտահայտում կամ Աստծո անսահմանափակ իշխանությունը դրսևորում կամ Աստծո ամբողջականության համոզվածություն: Ոմանք այդ կոչում են Հոգնակի ի նշան հարգանքի, իսկ քերականության մեջ այն վերաբերում է վսեմության հոգնակիությանը: Ծննդոցի, Աստվածաշնչի առաջին գրքի մեջ, Աստված միայնակ, առանց օգնականի իրականացնում է Արարումը, օրինակ Աստվածաշունչ, գլուխ 1, տարբերակ 3-ում . «Աստված ասաց. «Թող լինի լույս» և եղավ լույս:» Նույն գլխի 27-րդ տարբերակի մեջ այն ասում է. «Այսպիսով, Աստված արարեց մարդուն իր իսկ կերպարանքով:» Վերոհիշյալ տարբերակները, ամեն դեպքում չի նշվում Աստծո որևէ օգնականի կամ ընկերակցողի: Եվ, բայը որը նկարագրում է, թե ինչ է ասել կամ արել Աստված, եզակի է: (օրինակ Աստված տեսավ, որ լույսը լավ է, Աստված արարեց երկնակամարը, Աստված արարեց մարդուն, Աստված օրհնեց նրանց, Աստված ավարտեց իր աշխատանքը և այլն):
 Ծննդոց գրքի սկզբում, մենք ընթերցում ենք. «Սկզբում, Աստված արարեց երկինքները և երկիրը...» Նկատի առեք, որ մինչ «երկինքներ» բառը հոգնակի թվով է, Աստված և երկիրը բառերը եզակի են: Ինչու՞ է երկինքներ բառը հոգնակի: Պատճառը պարզ է; Ղուրանը մեզ պատմում է, որ երկինքը կազմված է Յոթ Երկնակամարներից: Եվ, ինչու՞ են Աստվածաշնչի հեղինակները պահպանում Աստված և երկիր բառերը եզակի թվով: Պատճառը նրանց համոզվածություն է, որ երկիրը Միակն է և Աստված Միակն է, ինչպես ուսուցանել են Աստծո մարգարեները:
Երկրորդ օրինակ. «Սկզբում Խոսքն էր և Խոսքը Աստծո հետ էր և Խոսքը Աստված էր»: (Աստվածաշունչ, Հովհաննես 1:1) Նկատի առեք, որ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) չէր, որ խոսում էր, այլ Հովհաննեսը: Բացի այդ Աստվածաշնչի յուրաքանչյուր Քրիստոնյա գիտնական ընդունում է, որ այս բացառիկ տարբերակը Եգիպտոսի հրեա Ֆիլո Ալեքսանդրացու արտահայտությունն էր, մինչ Հիսուսի և Հովհաննես Մկրտչի գալուստը (Խ.Ա.Ո.Ն):
Այնուհետ, անգլերեն հունական Գրերի թարգմանիչները Աստվածաշունչ Հովհաննես 1:1 –ում գրառում են մեծատառով սկսվող Աստծո առաջին երևույթը, որը վերաբերում է Ամենազոր Աստծուն, սակայն երկրորդ հատվածում Աստծո երևույթը գրառում են փոքրատառով: Այս փոքրատառը, սովորաբար կիրառում են արարածների դեպքում, ոչ թե Ամենազոր Աստծո, ինչպես Սաղմոսներում, (Աստվածաշունչ 82:6). Ասա, «Դուք աստվածների զավակներ եք Ամենաբարձրյալի, դուք բոլորդ, այնուամենայնիվ դուք մահանում եք ինչպես մարդ և ընկնում եք ինչպես ցանկացած իշխան»: Աստվածաշնչի Կորնթացիներ Բ 4:4-ում ասվում է. «Իրենց դեպքում աստված այս աշխարհի, կուրացրել է իրենց մտքերը անհավատների...»:Քանի որ այս Խոսքը, երկրորդ երևույթը, «Աստծո հետ է:» Նա չի կարող լինել Ամենազոր Աստված, սակայն այն միայն «աստված» է, ինչպես վերոհիշյալ օրինակները:
Հետևաբար, Աստվածաշնչի ժամանակակից թարգմանիչները ներկայացնում են Աստվածաշնչի Հովհաննես 1:1 –ի իմաստը հետևյալ օրինակների մեջ.
«Սկզբում Խոսքն էր և Խոսքը Աստծո հետ էր և Խոսքը աստված էր»:
«Սկզբում Խոսքն էր և Խոսքը Աստծո հետ էր և Խոսքը աստված էր»:
Մեկ այլ անկյունից, որոշ քրիստոնյա գիտնականներ թարգմանում են «Խոսքը» որպես «Աստվածային Պատվիրան» ուստի, նրանք հայտնում են, որ Աստվածաշնչի Հովհաննես 1:1-3-ի ճիշտ դարձվածաբանությունը պետք է լինի. «Սկզբում Պատվիրանն էր և Պատվիրանը Աստծո հետ էր և Պատվիրանը Աստվածային էր: Այս ՛Պատվիրանը՛ սկզբում Աստծո հետ էր: Ամենը արարվել էր պատվիրանի միջոցով և առանց որի ոչ մի ուրիշ բան չէր արարվել»: Հունական տերմինը, որ գործածել է Հովհաննեսը, Լոգոս է, առաջացած լեգո բառից, որի նշանակությունն է ՛խոսել:՛ ՛Դեկալոգ՛անգլերեն տերմինը նշանակում է ՛Տաս Պատվիրաններ՛ որը հունարեն deka, տաս և logous, պատվիրաններ բառերի խումբն է: Logos տերմինը նշանակում է «Աստծո Բանավոր Պատվիրան»:
«Հետ» բառը հանելուկային երկընտրանք է ստեղծում նրանց համար, ովքեր գերադասում են ներկայացնել Logos բառը որպես «Հիսուս», փոխարինելով «Պատվիրան» բառին: Պատճառը պարզ է. Ինչպե՞ս է կարող Հիսուսը լինել Աստծո հետ և Աստված միևնույն ժամանակ:
Աստծո Բանավոր Պատվիրանը լինելով ՛Աստծո հետ՛ ՛ի սկզբանե՛, համընկնում է Արարման համար աստվածաշնչյան ուսմունքին: «Եվ Աստված ասաց. թող լինի լույս և եղավ լույս»: (Աստվածաշունչ, Ծննդոց 1:3) Հունական տեքստի մեջ, Հովհաննեսը կիրառել է որոշիչ ՛ը ՛(ho) հոդը, մինչ ՛Աստված՛ (Theo) բառը, որովհետև այն ենթակա է: Այստեղ Հովհաննեսը չի գործածել որոշիչ 'the', ը հոդը, Աստված՛, 'God' բառից առաջ, որովհետև այն ստորոգյալ է: Այլ խոսքով, այստեղ կիրառված տերմինը արտահայտում է ենթակայի բնույթ, որակ, ածական կամ հատկանիշ: Այս դեպքում, Աստծո Պատվիրանի բնույթը Աստվածային է: Մի քանի աստվածաշնչյան տարբերակների մեջ, ՛Այս՛ խոսքին փոխարինում է ՛Այս մեկը՛ կամ ՛Նա, Հիսուսը՛ խոսքերը: Ամեն դեպքում, ՛Այս՛ խոսքը վերաբերում է ՛Բանավոր Պատվիրանին»:
Բացի այդ ակնհայտ է, որ Աստվածաշնչի, Հովհաննես 1:1-ում միայն Աստվածն էր, ով գոյություն ուներ հավերժ: Նրա Խոսքերը մշտապես Նրա հետ են, նույն շնչով, ինչպես ձեր խոսքերն են ձեր հետ և իմ խոսքերը ինձ հետ: Խոսքը, որը Աստված արտահայտել է,մեկ այլ Աստված, կամ Ինքն Աստվածը չէ, այլ Նրանից Աստվածային Խոսք, Պատվիրան: Այլապես յուրաքանչյուր արարած դառնում է առանձին Աստված, քանի որ յուրաքանչյուր արարած ներկայացնում է Իր Խոսքը: Նույն փաստարկը վերաբերում է Աստվածաշնչի, Ծննդոց 1:3-ին: Լույսը, որը արարվել է ըստ Նրա խոսքի, Աստված չէ այլ արարում, Իր Աստվածային Խոսքի լույս: Ուստի, «Խոսքը Աստված էր» արտահայտությունը Աստվածաշնչի, Հովհաննես 1:1-ի մեջ, բացարձակապես տեղին չէ:
Որպես լրացում, եթե մենք փորձենք ընթերցել այլ գրերը, որոնք վերաբերում են Արարածներին, մենք գիտակցում ենք, որ Աստված, Արարիչը կիրառում է Իր Խոսքերը յուրաքանչյուր արարածի մեջ այնպես, ինչպես Ղուրանի մեջ, այսինքն «Քուուն ֆայա Քուուն» որը նշանակում է «Եղիր» և այն գոյություն ունի.
Երկինքների և երկրի արարիչը. Երբ Նա որոշում է որևէ բան, Նա ասում է. «Եղիր» և այն գոյություն ունի:
Երրորդ օրինակ, «Ես և Հայրը մեկն ենք»: (Աստվածաշունչ Հովհաննես 10:30) Քրիստոնյաները հասկացել են այս տարբերակի նշանակությունը, որ Հայրը, Աստվածը և Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) մեկն ենք և միևնույն էակը; միացած Մեկ Մարմնի մեջ: Աստված մարմին դարձավ Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) անձի մեջ և ապրեց մարդկանց մեջ: Նույն գաղափարը գոյություն ունի Աստվածաշնչի Հովհաննես 14:10-ի մեջ, երբ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ես Հոր և Հայրը իմ մեջ է»: Նույնպես, Աստվածաշնչի, Հովհաննես 14:20-ի մեջ, որտեղ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ասում է. «Ես իմ հոր և դուք իմ մեջ և Ես ձեր մեջ եմ»: Ամեն դեպքում, նրանք սխալ են մեկնաբանում նույն գլխի տարբերակ 28-ի իմաստը, երբ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) հայտարարում է. «Եթե դուք սիրեիք ինձ, դուք պետք է ուրախ լինեիք, որովհետև ես գնում եմ Հոր մոտ, քանի որ Հայրը ավելի հզոր է քան ես»: Եթե այն, ինչ ասաց Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ճշմարտություն է,որ Հայրը ավելի մեծ է քան նա, ապա մի կողմ է անցնում այն խնդիրը,որ նրանք համահավասար չեն:
Նույնպես, երրորդականները չեն գիտակցում, իրենց փաստարկների արդյունքը կլինի միավորել ընդհանուր 15 մարմինները մեկ մարմնի մեջ: Այս «պարզ թվաբանություն է», ինչպես առաջին դասարանի երեխան կարող է դնել. Հայրը Աստված է, Որդին, Հիսուսը, Աստված է և Սուրբ Հոգին Աստված է, այսինքն Երրորդություն,կազմված երեք էակներից, միացած մեկ Աստծո մեջ: Նույն կերպ ավելացրեք սկզբնական 12 աշակերտներին, ինչպես Քրիստոնյաներն են ընկալում, ըստ Հովհաննես 14:20-ի, կներկայացնի ընդհանուր 15 էակներ, ովքեր միաձուլվել և միացել են մեկ մարմնի մեջ:
Աստվածաշնչի Հովհաննես 17:21-23-ի տարբերակները ավելի պարզ են մեզ բացատրում մեկը լինելու բնույթը. «Որ նրանք կարող են բոլորը լինել մեկ, նույնիսկ ինչպես դու, Հայր իմ մեջ ես և ես քո, որ նրանք նույնպես կարող են լինել մեր մեջ, այնպես որ աշխարհը կարող է հավատալ, որ դու ուղարկել ես ինձ: Փառքը, որը դու տվել ես ինձ, ես տվել եմ նրանց, որ նրանք կարողանան լինել մեկը, նույնիսկ ինչպես մենք ենք մեկը, ես նրանց մեջ և դու իմ մեջ, որ նրանք կարողնանան լինել կատարյալ մեկ...» Վերոհիշյալ տարբերակները չեն առաջարկում են այլ իմաստը, քան իրենց «նպատակի միությունը» որպես ճշմարիտ հավատացյալներ:
Բացի այդ,Աստվածաշնչի Հովհաննես 10:31-36- ում, նա չի հայտնում իր ՛Աստված՛ կամ ՛Աստծո որդի՛ լինելը, այլ միայն առանձին էակ:
Եթե, մյուս կողմից, Երրորդականները պնդեն, որ Աստվածաշնչի, Հովհաննես 10:30-ը աջակցում է Երրորդության ուսմունքին, ապա, նրանք չպետք է սահմանափակեն իրենց Աստծո քանակը միայն երեքով, այլ պետք է ավելացնեն 12 աշակերտներին(Աստվածաշունչ Հովհաննես 14:10 և 20), քանի որ նրանք հասկանում են իրենց իմաստները, լինելով՛՛յուրաքանչյուրը ներարկված մեկ մարմնի մեջ:՛՛Ուստի, երկընտրանքը ավելի մեծ կլինի և Երրորդության շփոթությունը ավելի խնդրահարույց կլինի:
 Չորրորդ օրինակ. « ... Նա, ով տեսել է ինձ,տեսել է Հորը...» (Աստվածաշունչ Հովհաննես 14:9) Սակայն, արդյո՞ք Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) պարզ չի ասել, որ «մարդիկ երբեք չեն տեսել Աստծուն» ինչպես նա ասել է Աստվածաշնչի Հովհաննես 5:37-ում. «Եվ Հայրը ինքը, ով ուղարկել է ինձ, վկայել է իմ մասին: Դուք ոչ լսել եք Նրա ձայնը որևէ ժամանակ, ոչ էլ տեսել եք նրա կերպարանքը»: Այստեղ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն)ասաց, որ նա Աստված չէ, որովհետև, նա խոսում կամ տեսնում էր նրան: (Աստվածաշունչ, Մատթեոս 7:21)Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «...իմ Հայրը,ով երկնքում է»: երբ նա ժամանակի մեջ նրանց դիմաց էր: Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) այս բոլոր հանգամանքները ունեն միայն մեկ իմաստ, այսինքն. Աստված և Հիսուսը միևնույնը չեն: Ինչպե՞ս է կարող Հայրը, Աստված և Հիսուսը լինել նույնը և միաձուլված մեկ մարմնի մեջ,ինչպես Քրիստոնյաներն են ասում, երբ Հայրը երկնքում է և Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) երկրի վրա:
 Աստծուն հավատալու համար, պետք է հիանալ Նրա կերտածով, որոնք անհամար են. արևը, լուսինը, աստղերը և ամենը մեր շուրջ: (Աստվածաշունչ, Հովհաննես 4:24) Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) պնդում է. «Աստված Հոգի է»:
Այսպիսով, ինչպե՞ս է կարող որևէ մեկը տեսնել Աստծուն: Եվ, (Աստվածաշունչ, Հովհաննես 1:18) մենք ընթերցում ենք. «Ոչ ոք երբև չի տեսել Աստծուն:»
Որպես ավելացում, Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) հստակ տարբերակել է Աստծուն և իրեն Աստվածաշնչի Ավետարան ըստ Հովհաննեսի տարբերակ 14:1 –ում. «Թող ձեր սրտերը չանհանգստանան, հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ»: Նաև «խոսքը այստեղ վճռական է, այն ցույց է տալիս, որ Աստված Հիսուսից (Խ.Ա.Ո.Ն) բոլորովին առանձին էակ է: (Աստվածաշունչ Հովհաննես 17:3)» Եվ այս է կյանքը հավերժական, որպեսզի նրանք ի վիճակի լինեն ճանաչել քեզ, միակ ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին, ում դու ուղարկել ես:»
Հինգերորդ օրինակ. (Աստվածաշունչ, Հովհաննես 29:28) «Իմ Տերը և իմ Աստվածը»: Ամեն դեպքում, այս դրվագը որևէ կարևորություն չի ներկայացնում, որովհետև վերոհիշյալ տարբերակները զրոյի են վերածում այն: Գիտնականները այն կարծիքի են, որ այսպիսի հրաշքի պայմաններում, Թոմաս առաքյալի նշումները կարող են լինել զգացմունքային բացականչություն, ի զարմանս Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն),իսկ իրականում բացականչությունը ուղղված էր Աստծուն: Բացի այդ Թոմասը Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) չեր համարում Աստված, քանի որ նա լավ տեղյակ էր,որ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) երբեք իրեն Աստված չի հայտարարել: (Աստվածաշունչ, Հովհաննես 17:3)
Փաստորեն, Սուրբ Պողոսը տալիս է Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) և Աստծո մեկ այլ տարանջատում: Նա հայտնում է, որ Աստված հարություն տվեց Հիսուսին, ինչպես հաղորդում է Աստվածաշնչի Կորնթացիներ Ա 15:15-20 և Մարկոս 16:19. «Այն բանից հետո, երբ Տեր Հիսուսը խոսեց նրանց հետ, նա համբարձվեց երկինք և բազմեց Աստծո աջ կողմում»: Եթե, իրոք, Աստված և Հիսուսը մեկն են և նույն էակը, արդյո՞ք ավելի հարմար չէր ասել . «Հիսուսը ինքն իրեն համբարձեց» և երբ հաղորդեցին, որ Հիսուսը (Խ.Ա.Ո՚Ն) բազմեց Աստծո աջ կողմում, արդյո՞ք ավելի լավ չեր ասել. «և Հիսուսը բազմեց» Գահին»: Ծանր ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չունի Բարձրյալ Գահի իրավունք, բացառությամբ Աստծո, Ով արժանի է երկրպագության, ինչպես պնդել է Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) և ոչ նա: (Աստվածաշունչ Հովհաննես 17:30)
Մեկ այլ տարբերակի մեջ Սուրբ Պողոսը բացատրում է,թե ով է Աստվածը (Աստվածաշունչ, Գործք 17:24). «Աստված, ով արարեց աշխարհը և ամենը այնտեղ, լինելով երկնքի Տեր և երկրի, չի բնակվում մարդկանց ստեղծած տաճարներում, ոչ էլ նրան ծառայում են մարդկային ձեռքերը, կարծես նա կարիք ունի որևէ բանի, քանի որ նա ինքն է տալիս բոլոր մարդկանց կյանք և շունչ և ամեն ինչ»:
Արդյո՞ք այս է տարբերությունը Աստծո և մարդու միջև, Արարչի և արարածի, Անսահման և վերջավոր, որը դուրս է մարդկային ըմբռնումից: Ոչ, սակայն միայն անփույթները, փարիսեցիները և ապստամբները չեն ցանկանում հասկանալ:
Լրացուցիչ պնդումները Աստվածության են հասցնում Հիսուսին:
Քրիստոնյաների պնդումը այն է, որ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) Մարմնավորված Աստված է, լինելով լիարժեք Աստված և լիարժեք մարդ: Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) այս ուսմունքը ամբողջովին բացասում է,ասելով Աստվածաշունչ Մատթեոս 1:18-20 . «Ես համբարձվում եմ իմ հոր և ձեր հոր և իմ Աստծո և ձեր Աստծո մոտ»: Այսպիսով, որտեղի՞ց է ծագում Մարմանվորման խնդիրը: Մեզ պարզ խոսքերով ասում են, որ Աստված Հիսուսից (Խ.Ա.Ո.Ն) որոշակի և առանձին է: Ուստի այն, զրոյի է հավասարեցնում Մարմնավորման ուսմունքը: Բացի այդ, լինել լիարժեք Աստված, նշանակում է զերծ լինել ցանկություններից և անօգնականությունից և լինել մարդ, նշանակում է զերծ լինել աստվածությունից:
Այլ քրիստոնյաներ պնդում են, որ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն)Աստված է, որովհետև, նրան նույնպես կոչում են «Աստծո Որդի», «Մեսսիա», «Մարդու Որդի» և «Փրկիչ»: Ամեն դեպքում, Հիսուսը «խաղաղություն կայացնողների» մասին խոսեց, որպես «Աստծո Որդիներ»: Ըստ Հրեական ավանդույթի, ցանկացած անձ, ով հետևում է Աստծո Կամքին, կոչվում է «Աստծո Որդի»: Տես օրինակները, որոնք մեջ են բերվել Աստվածաշնչի մեջ. (Ծննդոց 6:2,4), (Ելք 4:22), (Երեմիա 31:9), (Սաղմոսներ 2:7), (Ղուկաս 3:38), (Հռոմեացիներ 8:14): Հովհաննես 6:35- ի մեջ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն)ասաց. «Սակայն սիրեք ձեր թշնամիներին և բարիք գործեք և պարտք տվեք փոխադարձ ոչինչ չսպասելով և ձեր պարգևը կլինի մեծ և դուք կլինեք Ամենաբարձրյալի որդիներ»: Աստծո որդի լինելը նրան չի հասցնում Աստծո աստիճանի, ինչպես նախագահի որդի լինելը չի նշանակում լինել նախագահ, այլ ուղղակի որդի:
Բացի այդ Աստվածաշունչը մեջբերել է, որ եբրայերեն «Մեսսիա» նշանակում է «Աստված օծեց» և ոչ թե «Քրիստոս» և «Սիրուս», պարսկերեն կոչվում է «Մեսսիա» կամ «օծված» (Ծննդոց 31:13), (Ղևիտացիներ 8:10), (Թագավորություններ 2:10), (Եսայի 45:1), (Եզեքել 28:14): Աստվածաշնչի մեջ Եզեքելին դիմել են որպես «Մարդու Որդի»: Ինչ վերաբերում է «Փրկիչ» բառին, Թագավորություններ Գ 13:5-ի մեջ այլ անհատներ չլինելով աստվածներ,նույնպես ունեցել են այդ տիտղոսը: «Աստծո օծված» նշանակում է,առաքինի անձը ունի հոգևոր հեղինակություն, որպեսզի տարածի Աստծո խոսքերը: Այսպիսով, ինչպե՞ս կարող է այս տերմինը որակել և բարձրացնել նրան Աստծո աստիճանի:
Մեկ բիլիոն դոլարի հարց. «Ի՞նչ է Քրիստոնեությունը առանց Երրորդության Ուսմունքի»:

ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ ԺԽՏՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ
ՓԱՍՏԱՐԿՆԵՐ
Հիսուսին ոչ մի անգամ չեն վերաբերվել որպես «Աստված Որդի» այլ միայն «Աստծո Որդի» կամ «Որդի Աստծո» մոտ 68 անգամ Աստվածաշնչի Նոր Կտակարանի մեջ, որը նշանակում էր, որ նա ամենևին Աստված չէ:
Ասել, որ այդ երկու հղումներն էլ մեկ են և իմաստով նույնը, ժխտում է լեզվի կանոնները, թողնելով այն կատարյալ անօգուտ, ինչպես հաղորդակցման գործիք:
Հիսուսը ուներ իր սկիզբը, որովհետև նրան արարել էր Աստված: Նա Աստծո հետ համահավերժ չէր կամ որևէ կերպ համահավասար Ամենազոր Աստծուն, նա միշտ Աստծո Կամքի ենթակա էր և մինչ այժմ մնում է այդպիսին:
Արիուսը Աստծուն սահմանեց որպես՛աղբյուր՛- այսինքն, ամենի վերջնական աղբյուր, ով ինքնին ոչ մի աղբյուր չունի: Այս առանձնացնում է Աստծուն մյուս բոլոր էակներից, էական լինելուց: Հովհաննեսի Կտակարանից Լոգոսը կամ Խոսքը, իր գոյությունը ստանում է Աստծուց և ուստի, կատարյալ իմաստով Աստված չէ:  
Երրորդության ուսմունքը Աստծո մարգարեների բնօրինակ ուսմունքի ակնհայտ շեղում է: Ըստ Նրա Կամքի, երկրպագել Աստծուն նշանակում է մեծապես ժխտել Երրորդության ուսմունքը: «Աստված շփոթմունքի Աստված չէ, այլ խաղաղության»: (Աստվածաշունչ, Կորնթացիներ Ա 14:33)
Այսպիսով, Ջոն Բեյքերը գրառում է, որ «Հիսուսը իրեն չէր տեսնում որպես ուղղակի Կատարյալ Մարդ, ոչ էլ Աշխարհի Փրկիչ, ավելի քիչ նախապես գոյություն ունեցող աստվածային էակ երկնքից»: Նա խոստովանում է, որ Հիսուսը ՛սխալվել է ծրագրով, որը Աստված ծրագրել էր հետևելու՛ և շարունակում է վիճել, որ ՛ապագայի մանրամասների մեջ սխալվելը՛ ՛մարդկային իրավիճակի գիծ է՛ որը ՛կարելի է հաղթահարել միայն Հիսուսին գերմարդկային ուժեր տալով, որը իրոք, կարող է բավարարել հեթանոսական հոգնած, հին երազանքները,սակայն բոլորովին բացառելով Աստծո որևէ ճշմարիտ մարմնավորում:՛
Գիտակցելով այս ճշմարտությունը, Ջոն Հիքը «Մարմնավորված Աստծո Առասպելը» աշխատության խմբագիրը, իր Նախաբանի մեջ ասում է.
«Անհրաժեշտությունը ծագում է Քրիստոնեական բնօրինակների աճող գիտելիքից և ներառում է ճանաչում, որ «Հիսուսը, ինչպես նա ներկայացվում է Աստվածաշնչի Գործք 2:21-ի մեջ ՛մարդ է,որին խրախուսել է Աստված՛ հատուկ դերի համար Աստվածային նպատակների շրջանակում և նրա Մարմնավորված Աստված լինելու ավելի ուշ գաղափարը, Սուրբ Երրորդության Երկրորդ Անձի, որը ապրում է մարդկային կյանք, առասպելական է կամ բանաստեղծական միջոց,որպեսզի արտահայտի մեզ իր նշանակությունը»:
Քրիստոնյա դավանանքը նշում է, որ «Երեք Անձիք» միացած են մեկ մարմնի մեջ, երեքը մեկ Աստծո: Ինչպե՞ս է կարող Երրորդության որևէ անդամ համարվել կատարյալ Աստված, երբ իրականում նրանցից յուրաքանչյուրը կազմում է Աստվածության միայն 1/3-ը: Անհեթեթություն է նույնիսկ մտածել, որ յուրաքանչյուրը կատարյալ Աստված է, երբ երեքը միացված են մեկ էակի մեջ և ուստի կազմում են մեկ կատարյալ Աստված:
Կրկին, երբ Հիսուսը (Խ.Ա.Ո.ն) երկրի վրա էր, նա կատարյալ Աստված չէր, ոչ էլ «Երկնքի Հայրն» էր ամբողջական Աստված, որը հակասում է Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) ասվածներին: Աստվածաշնչի, Հովհաննես 20:17-ում նա ասում է. «Ես համբարձվում է իմ Հոր և ձեր Հոր, իմ Աստծո և ձեր Աստծո մոտ»: Եթե Աստված լիներ երեքը մեկի մեջ, ո՞վ էր Աստվածը Երկնքում խաչելության և հարության միջև գտնվող երեք օրերի ընթացքում: Ո՞վ էր Աստված,երբ Հիսուսը գտնվում էր Մարիամի արգանդի մեջ:
Եթե այս ուսմունքը լիներ Հիսուսինը (Խ.Ա.Ո.Ն),նա ավելի պարզ պայմաններում կհայտարարեր: Մինչդեռ Երրորդություն բառը գրառված չէ նույնիսկ Աստվածաշնչի մեջ, սակայն, դրա փոխարեն Աստվածաշնչի, Մարկոս 12:29-ի մեջ Հիսուսը ասում է. «Տերը, մեր Աստվածը,մեկ Աստված է...»
Շատ Քրիստոնյաներ երբեք չեն մտածել երեքը մեկի մեջ Աստծո, Երրորդության, առնչության մասին: Ինչպե՞ս կարող էին գոհացնել և երկրպագել Աստծուն, եթե պարզ չէ, թե ով է Աստվածը:
«Փիլիսոփայությունը մեզ ասում է, որ ոչ մի էակ, ումից հնարավոր է մեկ այլ էակ առաջանալ և գոյություն ունենալ որպես առանձին անհատ և դառնալ հավասար և զուգընկեր, չի կարող է կատարյալ համարվել: Աստծուն որդի վերագրել նշանակում է ժխտել Աստծո կատարելությունը»:  
«Հիսուսին Աստծո աստիճան բարձրացնելը, մեծացնում է անարգանքը ճշմարիտ Աստծո դեմ, մինչդեռ Հիսուսին առանձնացնելով Աստվածությունից, չի նվաստացնում, այլ միայն դնում է նրան իր առաքինի դիրքին,որպես մեծ մարգարե և Աստծո առաքյալ»:
«Այդ Նա Աստվածն է, Ով արարել է ձեզ և ձեզանից ոմանք Անհավատներ են և ոմանք Հավատացյալներ, Եվ Ալլահը տեսնում է լավ ամենը, որ դուք չեք»:  
Այլ փաստեր, որոնք հերքում են Երրորդության ուսմունքի հայտարարությունը.
« Դուք կըմպեք իմ գավաթը,սակայն բազմել իմ աջ ձեռքի և ձախ ձեռքի մոտ, իմ պարգևը չէ, սակայն այն նրանց համար է, ում համար պատրաստել է իմ Հայրը»: (Աստվածաշունչ Մատթեոս 20:23) Ինքնին Հիսուսը չուներ իշխանություն կամ լիազորություն, որևէ բան պարգևելու, բացառությամբ այն, ինչ որոշել էր Աստված, Ում նա կոչում էր «Հայր»:
Եվ մի փոքր հեռանալով,նա ընկավ իր ոտքերի վրա և աղոթք արեց. «Իմ Հայր, եթե այդ հնարավոր է, թող այս գավաթը անցնի ինձանից, այնուամենայնիվ, ոչ իմ կամոք,այլ քո կամոք»: (Աստվածաշունչ, Մատթեոս 26:39)Այստեղ Հիսուսը(Խ.Ա.Ո.Ն) շեշտում է, որ այն ոչ թե իր, այլ Աստծո կամոք է: Այստեղից ակնհայտ է, որ նրա կամքը առանձնանում է Աստծո կամքից:
«Իմ Աստված, իմ Աստված, ինչու՞ ես դու ինձ լքել»: (Աստվածաշունչ, Մատթեոս 27:46) «...Հայր, քո ձեռքերն եմ ես տալիս իմ հոգին...» (Աստվածաշունչ Ղուկաս 23:46) Այսպիսի խոսքեր, ինչպիսիք են «Իմ Աստված. գալիս են միայն մեկից, ով փորձանքի մեջ է»: Եվ, եթե Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) Աստված էր, ապա ո՞վ էր նրան լքել: Արդյո՞ք ինքն իրեն: Ծիծաղելի է: Աստված կարիք չունի Իրեն տալ մեկ այլ Աստծո:
« Ինչու՞ եք դուք ինձ լավը կոչում: Ոչ ոք լավը չէ, բացառությամբ միայն Աստծո»: (Աստվածաշունչ, Մարկոս 10:18) Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն)ընդգծել է, որ ոչ ոք ավելի մեծ չէ բարիքով կամ առաքինությամբ, փրկելու Աստծո: Ուստի, անջատում է իրեն Աստվածությունից:
«Սակայն այդ օրվա կամ այդ ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ էլ նույնիսկ հրեշտակները երկնքում, ոչ էլ Որդին, սակայն միայն Հայրը»: (Աստվածաշունչ, Մարկոս 13:32) – Եթե Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) իսկապես հավասար լիներ Աստծուն կամ լիներ Երրորդության մաս, նա կիմանար այն ամենը,ինչ Հայրը գիտեր:
«Ճշմարիտ, ճշմարիտ ես ասում եմ ձեզ, Որդին ոչինչ չի կարող անել ըստ իր համաձայնության...» (Աստվածաշունչ, Հովհաննես 5:19)
«Ես ոչինչ չեմ կարող անել իմ իշխանությամբ...» (Աստվածաշունչ, Հովհաննես 5:39)
« Իմ ուսմունքը իմը չէ, այլ նրանը, ով ուղարկել է ինձ»: (Աստվածաշունչ, Հովհաննես 7:16)
Վերոհիշյալ երեք հայտարարությունների մեջ,Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն)պարզաբանեց, որ ոչ մի հեղինակություն կամ հզորություն չի մնացել նրա մեջ և որ ինչ նա քարոզում է,Աստծուց է:
«... Հայրը ավելի մեծ է քան ես»: (Աստվածաշունչ, Հովհաննես 14:28) – Այս հայտարարությունը կտրականապես ժխտում է Երրորդության ուսմունքը, քանի որ երկուսն էլ տարբեր բնույթի են, մեկը մյուսից ավելի մեծ:
« Եվ այս է հավիտյան կյանքը, որ նրանք գիտեն քեզ որպես միակ ճշմարիտ Աստված և Հիսուսին, ում դու ես ուղարկել»: (Աստվածաշունչ, Հովհաննես 17:3)Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) Աստծուն երբեք չի նշել հոգնակի թվով, Որին նա դիմել է Հայր:
« Ես համբարձվում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծո և ձեր Աստծո»: (Աստվածաշունչ, Հովհաննես 20:17)Հիսուսը(Խ.Ա.Ո.Ն)Աստված չէր, որովհետև նա ուներ իր իսկ Աստվածը, ում նա ՛՛Հայր ՛՛էր կոչում:
«Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նա տվեց իր մեկ և միակ Որդուն...» (Աստվածաշունչ, Հովհաննես 3:16) Եթե Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) Երրորդության մաս է, որտեղ բոլոր երեքը համահավերժ են, անսկիզբ և անավարտ և համահավասար, ինչպե՞ ս է նա կարող լինել որդի և միևնույն ժամանակ իր հոր տարիքի: (Տես. Աստվածաշունչ, Մատթեոս 1:18, Ղուկաս 1:26 և Հովհաննես Ա 4:9)
«Քանի որ գոյություն ունի մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծո և մարդու միջև, Հիսուս Քրիստոսը»: (Աստվածաշունչ Տիմոթեոս Ա 2:5), հայտարարությունը ինքնաբացատրական է, որ Աստվածը և Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) միմյանցից տարբեր են:
« Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որը Աստված տվել է նրան ցույց տալու իր ծառային, թե ինչ պետք է շուտով տեղի ունենա»: (Աստվածաշունչ, Հայտնություն 1:1) Ճշմարիտ Աստվածը ամենագետ է, հետևաբար դա ցրում է Երրորդության տեսությունը:
 ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՍՈՒՍԸ (Խ.Ա.Ո.Ն) ՍԱՏԱՐՈՒՄ ԷՐ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՆ.
 Աստված Իր անսահման Իմաստությամբ և Ողորմածությամբ, ժամանակ առ ժամանակ ուղարկում է մարգարեներ, որպեսզի փոխանցի Իր ուղերձը և մարդկությանը հրավիրի արդարության, այսինքն, Խաղաղության և Հնազանդության ուղղի դեպի Մեկ Իրական Աստված: Ուղերձի անունը Իսլամ է, հպատակություն Աստծո Կամքին:
Այս ուղերձը եկել էր աշխարհի բոլոր ազգերին և տոհմերին, հրավիրելով մարդկային հաջորդ սերունդներին հպատակվել Աստծո Կամքին: Ամեն դեպքում, նախորդ բոլոր Հայտնությունները շեղվել և կոռուպացվել էին հաջորդող սերունդներից և մարգարեներին արհամարհել և հետապնդել էին: Աստծո Անբիծ Հայտնությունը աղտոտել էին առասպելներով, սնոտիապաշտություններով, կռապաշտությամբ և ոչ ռացիոնալ գաղափարախոսություններով: Ուստի, Աստծո կրոնը կորել է բազմակի կեղծ երկրպագությունների հորձանուտում:
Մարդկային պատմությունը լույսի և խավարի մարդկային հողմապտույտի ժամանակագրություն է: Աստված, ի շնորհիվ մարդկության հանդեպ իր անսահման Սիրո և Ողորմածության, չի թողել մեզ խավարի մեջ, որպեսզի մենք փորձություններով և սխալներով միայնակ գտնենք ճիշտ ուղղին: Նա ուղարկել է Իր վերջին Առաքյալին,Մարգարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն) առաջնորդելու մարդկությունը, այսպես կոչված Մութ Դարերից: Հայտնությունը, այսինքն Սուրբ Ղուրանը Գաբրիել հրեշտակի միջոցով, որը նա ստացավ, ներկայացնում է համապարփակ և համամարդկային բնույթ: Այս Աստվածային Ուղղորդությունը ուրվագծում է Ամենազոր Արարչի գիտելիքը և իրականությունը, տիեզերքը, մեր արարման նպատակը և մեր կյանքը այս աշխարհում և Հետագայում: Այն ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈւ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ կառաջնորդի մարդկությանը այս և հաջորդ կյանքում:
Ասել, որ գալիս է մեկ այլ փաստաբան, մխիթարող, խորհրդական, ճշմարտության Ոգի որպես «այլ մարգարե» ինչպիսիք են Մովսեսը և Հիսուսը,կատարելապես ճիշտ է: «Սուրբ Հոգու» գաղափարը «այլ մարգարեյի» փոխարեն, ըստ Հովհաննես Կտակարանի, ամբողջովին ժխտվել է:
Որպեսզի հասկանանք Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն)ուղերձը այս թեմայի շուրջ, պետք է սկսել Աստվածաշնչի Հովհաննես Առաջին Գրից (Հովհաննես Ա 2:1): Այստեղ դուք կարող եք հասկանալ, որ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) «բնօրինակ Սուրբ Հոգի է»: «Իմ փոքրիկ երեխաներ, ես գրում եմ այս ձեզ, այնպես, որ դուք ի վիճակի չլինեք մեղք գործել, սակայն, եթե որևէ մեկը մեղք է գործում, մենք ունենք փաստաբան » Սուրբ Հոգի «Հոր, արդար Հիսուս Քրիստոս»:
Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն), ով «բնօրինակ Սուրբ Հոգի էր» մարգարեացավ «մեկ այլ Սուրբ Հոգու» գալստյան ավետիսով: Ամեն դեպքում Աստվածաշնչի խմբագիրները «Սուրբ Հոգի» տերմինը թարգմանել են տարբեր կերպ, որոնց կարող են հանդիպել ընթերցողները, կախված նրանից, թե ով է գրառել Աստվածաշունչը,այսինքն, Սուրբ Հոգի, Փաստաբան, Մխիթարող, Օգնող, Խորհրդատու, Սուրբ Հոգի, Սուրբ Ոգի, ճշմարտության Ոգի:
Նույն «Սուրբ Հոգի» տերմինը գործածվում է Հովհաննեսի Ավետարանի մեջ, ըստ Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) մարգարեության, որ կգա «մեկ այլ Սուրբ Հոգի»: Նա ասաց. « Եվ, ես աղոթք կանեմ Հորը, և նա կտա ձեզ մեկ այլ Խորհրդատու, որպեսզի նա ընդմիշտ լինի ձեզ հետ»: (Աստվածաշունչ Հովհաննես 14:16)Նա նույնպես ասաց իր աշակերտներին, որ այս «Սուրբ Հոգին» կուսուցանի ամենը և կբերի ամենը նրանց համար հիշելու: Նա ասաց. (Աստվածաշունչ Հովհաննես 14:26). «Սակայն, Խորհրդատուն, Սուրբ Հոգին, այսինքն, Սուրբ Ոգին, ում իմ անունից Հայրը կուղարկի,նա կուսուցանի ձեզ ամենը և ձեզ կհիշեցնի այն ամենը,ինչ ես ասել եմ ձեզ»: և (Աստվածաշունչ Հովհաննես 15:26) «Սակայն, երբ Խորհրդատուն հայտնվի, ում ես կուղարկեմ ձեզ Հորից, նույնիսկ ճշմարտության Ոգին, ով բխում է Հորից, նա կվկայի ինձ»:
Դուք կարող եք նկատել, որ վերոհիշյալ Աստվածաշնչյան տարբերակները գործածում են «Խորհրդատու» բառը և նույնը վերաբերում է «Սուրբ Հոգի» բառին, նշված (14:25) տարբերակի մեջ: Սակայն նույնը փոփոխված էր (Հովհաննես 15:26) -ի մեջ, որը դարձել է «ճշմարտության Ոգի» (15:26)Կրկին, հետևյալ տարբերակի մեջ, այն փոփոխվել է «Խորհրդատու» բառի, սակայն ավելի ուշ դուք կարող եք տեսնել, որ այն կրկին փոփոխվել է «ճշմարտության Ոգու:» (Աստվածաշունչ 16:13)
 (Աստվածաշունչ Հովհաննես 16:7-8). «Սակայն ես ասում եմ ձեզ ճշմարտությունը. Այդ ձեր առավելությունն է, որ ես հեռանամ, քանի որ, եթե չհեռանամ, Խորհրդատուն չի գա ձեզ մոտ; սակայն եթե ես գնամ, ես կուղարկեմ նրան ձեզ: Եվ, երբ նա գա, նա կհամոզի աշխարհին մեղքի, արդարության և դատաստանի հարցում»: Այս հաստատել է Ղուրանը, որտեղ Աստվածն է տարել Հիսուսին(Խ.Ա.Ո.Ն),այլ ոչ թե խաչվել ինչպես հայտարարել են.
Վերոհիշյալ տարեբերակի (Աստվածաշունչ, Հովհաննես 16:7-8) «Խորհրդատուի» «Սուրբ Հոգու» գալուստը կախված է Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) մեկնումից: Բացի այդ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) չի նշել, որ այս «Սուրբ Հոգին» գալու է նրա ժամանակաշրջանի ընթացքում:
(Աստվածաշունչ, Հովհաննես 16:12-15) Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) շարունակում է իր մարգարեությունը «այլ Սուրբ Հոգու» գալստյան մասին, ում նա կոչում է «ճշմարտության Ոգի»: Նա ասում է. «Ես դեռ շատ բան ունեմ ասելու ձեզ, սակայն դուք չեք կարող ընկալել դրանք այժմ: Երբ «ճշմարտության Ոգին», Սուրբ Ոգին հայտնվի, նա չի խոսի իր անունից, այլ ինչ նա լսում է, նա կխոսի և նա կհայտարարի ձեզ բաներ, որոնք տեղի կունենան: Նա կփառաբանի ինձ, քանի որ նա կունենա Հորից այն, ինչ իմն է, ուստի, ես ասում եմ, որ նա կվերցնի ինչ իմն է և կհայտարարի ձեզ այն»:
Վերոհիշյալ հատվածը հերքում է շփոթությունը, որը ստեղծվել է Սուրբ Ոգի կամ Սուրբ Հոգի խոսքի շուրջ, որը պնդում են քրիստոնյաները, որովհետև, ըստ Աստվածաշնչի (Ծննդոց 1:2) այս Սուրբ Հոգին երկրի վրա էր Արարման օրից: «Այն նույնպես ներկայացել էր Հորդանան Գետում, երբ Հովհաննես մկրտեց Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն): Այսպիսով, ինչպե՞ս է կարող Հիսուսը ասել. «սակայն, եթե ես հեռանամ, ես կուղարկեմ նրան» Սուրբ Հոգուն «ձեզ», (Աստվածաշունչ Հովհաննես 16:7): Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) նկատի ուներ, որ «մեկ այլ Սուրբ Հոգի» կամ «այլ մարգարե» նրա նման, կգա, որովհետև Սուրբ Հոգու գալուստը ամբողջովին բացառվում է, քանի որ այն արդեն այնտեղ, երկրի վրա էր, սկսած արարման օրից:
Բացի այդ Սուրբ Հոգին և ճշմարտության Ոգին երկու առանձին տերմիններ են և երկու անկախ անձիք: Վերջինս վերցնում է «նա» դերանունը,լինելով արական կերպար,մինչ նախորդը վերցնում է «այն» դերանունը, Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն)ասում էր մեզ պարզ խոսքերով,որ Խորհդատուն կամ ճշմարտության Ոգին,ում նա մարգարեացրել է,Տղամարդ է, Մարգարե նրա պես և Մարդու որդի,ով կուսուցանի ձեզ ամենը:
Բոլոր՛նա՛ դերանունները նշում են «Ճշմարտության Ոգին»,որը նախորոշում էր արական սեռեր համաձայնեցնելու «Խորհրդատու» բառը, նկարագրական է, որը գործածվում է «ճշմարտության Ոգի» բառի փոխարեն և քերականորեն,դերանունները պետք է համաձայնեցնել սեռի գոյականի հետ, որով նրանք կապված են: Այսպիսով, Հովհաննես 13 և 15 գլուխ 16-ը տարբերակները ապացուցում են,որ ճշմարտության Ոգին Երրորդության մաս չէ:
Բացի այդ, (Աստվածաշունչ, Հովհաննես 16:13) Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ընդգծում է ճշմարտության Ոգու կետը, լինելով միայն մարգարե,ով հանձնարարում է,Ամենաբարձրյալից, ինչ անել. «նա չի խոսի իր անունից, այլ ինչ նա լսում է, նա կխոսի»: Լինելով միայն մարգարե, ոչ թե աստվածային էակ կամ սուրբ Հոգի, նա չունի իշխանություն ինքն իրեն,սակայն նրան տրվել է ոգեշնչում Աստծուց, ով երկնքում:
Բացի այդ, դուք կարող եք նկատել (Աստվածաշունչ Հովհաննես 12:14), որ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն)ասաց ճշմարտության Ոգու մասին. «Նա կփառաբանի ինձ, քանի որ նա կվերցնի ինչ իմն է և կհայտնի ձեզ»: Ղուրանը, որը հանդիսանում է Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) ուղերձը, փառաբանում է և Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) և նրա մայր Մարիամին: Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) անունը Սուրբ Ղուրանի մեջ հիշատակվում է հինգ անգամ ավել, քան Մուհամմեդի անունը: Եվ փաստը, որ Սուրբ Ղուրանի ամբողջ 19 գլուխը,մասնավորապես իր մոր Մարիամի անունով,(Գլուխ Մարիամ),պերճախոս կերպով ապացուցում է մեր փաստարկները, որ, իրոք, Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) անչափ փառավորված է:
Որպես լրացում, Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «նա կուսուցանի ձեզ ամենը և կբերի ձեզ հիշեցում այն ամենի ինչ ես ձեզ ուսուցանել եմ»: Այդ իսկ պատճառով,Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) ուղերձը,որը հանդիսանում է Սուրբ Ղուրանը, կատարյալ ուղերձ է, որը ընդգրկում է Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) և բոլոր նախորդող ուղերձները: Փաստորեն, Ղուրանը հանդիսանում է Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) և նրա նախորդների ուղերձի հաստատումը: Այն սպառիչ ուղերձ է, որը ծածկում է մարդկային ջանքերը, անկախ նրանից թե վերաբերում են անձնականին, հասարակականին, քաղաքականին, տնտեսականին կամ միջազգային հարաբերություններին: Այն կոչվում է իսլամ, կրոն որի հիմքում ընկած է հպատակություն Մեկ Ճշմարիտ Աստծո Կամքին, Ալլահին: Այն ամբողջական Կյանքի Օրենսգիրք և նույնպես համամարդկային ուղերձ է, որը ուղղված է ամբողջ մարդկությանը,որը առաջնորդում է մարդկությանը Աստծո հետ հաշտեցման, որը իրավունք է տալիս Աստծո կամեցողության, Փրկության պտուղներին:
Նույնպես(Աստվածաշունչ, Հովհաննես Ա 4:6) երկու տերմիններն էլ և «ճշմարտության Ոգին» և «Սխալի Ոգին» գործածվում են մարդկային էակների համար: Եվ հին Գրերի մեջ, Սուրիակուսի Օրենսգրքի մեջ, որը հայտնագործվել են Սինայի Լեռան վրա, Տիկին Անգես Ս Լույիսը և Պարոն Բենսլիյիլը 1812 թվականին: Աստվածաշնչի Հովհաննես 14:26 ընթերցում է. «Խորհրդատու, Ոգի» և ոչ թե «Խորհրդատու,Սուրբ Հոգի» «Ոգին» մրցակցում է ժամանակակից Աստվածաշնչի Հովհաննես 15:26 –ի «Ճշմարտության Ոգի» բառի հետ:
 Վերջապես արտացոլում է, թե ինչ է ասել Մարգարե Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) (Աստվածաշունչ21:42-43). «Դրա համար ասում եմ ձեզ Աստծո Թագավորությունը պետք է առնվի ձեզանից և տրվի ազգի, ով դրանից պտուղներ է տալիս»:
Հաշվի առեք,որ Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) զգուշացումը հրեաներին, երբ նրանք դարձել են կրոնափոխ, հավատալով և երկրպագելով ուրիշ աստվածություններ, բացի Ամենազոր Աստծուց, իր ծագումն է ստանում (Աստվածաշունչ, Ծննդոց 49:10) Մարգարե Հակոբից (Խ.Ա.Ո.Ն), ով զգուշացնում էր Հուդայի մասին: Փաստորեն այն վաղ մարգարեության լրացում էր (Աստվածաշունչ, Երկրորդ Օրենք 32:21).Աստված ասաց. «Նրանք հասցրել են ինձ խանդոտության այն բանով, ինչ աստված չէ; նրանք հրահրել են ինձ իրենց կուռքերով: Այսպիսով ես նրանց կհասցնեմ խանդոտության նրանց հետ, ովքեր մարդիկ չեն, ես կհրահրեմ նրանց հիմար ազգով»:
Մինչ Իսլամը Արևմուտքը արաբներին նկարագրում էր որպես հիմար ազգ: Մի հեղինակ նկարագրեց նրանց ինչպես «կենդանիներ, մարդկային մաշկով»,մինչդեռ, երբ նրանց ներկայացրեցին Իսլամը, նրանք դարձան մարդկության օրինակ: Մարգարե Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) հեռացրեց կռապաշտության բոլոր հետքերը և քարոզեց Աստծո Եզակիություն- Արարիչ: Միայն Նա է Աստված, Աշխարհների Փայփայող և Սնուցող,Ով չունի զուգընկեր, մասնակից, գործակից,ընտանիք, ժառանգներ կամ օգնական: Ընդհանուր առմամբ արաբ ժողովուրդը և մասնավորապես Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) վերոհիշյալ մարգարեությունների լրացումն է:
ԻՆՉ Է ՂՈՒՐԱՆԸ և ԻՆՉ Է ԱՅՆ ԱՍՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ՄՈՐ ՄԱՍԻՆ
Սուրբ Ղուրանը բազմակողմանի և համամարդկային Ուղերձ է, որը հայտնվել է Մարգարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն) Գաբրիել հրեշտակի միջոցով, մարդկությանը, որպես Աստծո Վերջին և Եզրափակիչ Վկայություն:Այն մարդկությանը Աստծո Ողորմածությունն ու Ուղղորդությունն է, որը Կյանքի կատարյալ Օրենսգիրք է, ներառելով մարդկային կյանքի բոլոր ոլորտները,այսինքն անձնական վարքագծի, հասարակական հարաբերությունների, քաղաքական, տնտեսական և միջազգային հարաբերությունների օրենսգիրքը: Այն դիմակայել է ժամանակի փորձությանը, որովհետև Աստված Ինքն է ներկայացնում այն: Հետևաբար, այն այսօր տարածված Աստծո Միակ Գիրքն է, որը մնացել է անբիծ ավելի քան տասնչորս հարյուր տարի անց: Այն հաստատում է նախորդ մարգարեների բոլոր նախորդ հայտնությունները: Այն ուղղում է սխալները, որոնք տարածվել են նախորդ հայտնությունների մեջ և չեղյալ է համարում նրանց մեջ գոյություն ունեցող ամեն ինչ: Ալլահն ասաց.
«Հռչակեք կամ Ընթերցեք Տիրոջ և Սնուցողի անունով,
Ով արարեց-
Արարեց մարդուն տզրուկանման գնդից.
Հռչակեք Եվ Տերը Ամենաառատաձեռն է,-
Նա, ով ուսուցանեց Գրչի գործածումը,-
Ուսուցանեց մարդուն այն, ինչ նա չգիտեր:
Ոչ, սակայն մարդը ոտնահարեց բոլոր կապերը,
Այսպես նա նայում է ինքն իրեն որպես ինքնաբավ:
Իրոք, քո Տիրոջն է վերադարձը, բոլորի»: (Ղուրան, Իքրաա 96:1-8)
«Այս Գրքի հայտնություն է, որի մեջ ոչ մի կասկած գոյություն չունի, Աշխարհների Տիրոջից»: (Ղուրան Աս-Սաջդա 32:2)
« Եվ այս Գիրքը, որը Մենք ուղարկել ենք, բերելով օրհնանք և հաստատելով հայտնությունը, որը եկել էր մինչ այդ...» (Ղուրան, Ալ-Անամ 6:92)
«Եվ Մենք ուղարկել ենք Գիրքը ձեզ, այնպես, որ դուք կարողանաք պարզաբանել նրանց, այն բաները, որի մեջ նրանք տարբերվում են և որ այն կարող է ուղեցույց լինել և ողորմածություն նրանց, ովքեր հավատում են»: (Ղուրան Ան- Նահլ 16:64)
«Իրոք, Մենք հայտնել ենք Գիրքը ձեզ Ճշմարտությամբ, որպես ուղեցույց մարդկությանը: Նա, այնուհետ, ով ընդունում է ուղղորդությունը, օգտակար է լինում իր իսկ հոգուն, սակայն, նա ով մոլորվում է, վնասում է իր իսկ հոգին»: (Ղուրան, Ազ-Զումար 39:41)
Փաստորեն,ըստ Ղուրանի մեկնաբանության, գոյություն ունեն Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) հայտնության երեք որոշակի նպատակ.
(1) որ նա պետք է միություն բերեր սահմանափակ աղանդների մեջ, Ավետարանի Միասնության համար, քարոզելով Ճշմարիտ Աստծո Եզակիությունը;
(2) որ հայտնությունը պետք է լինի ճիշտ վարքագծի ուղեցույց; և
(3) որ այն պետք է բացի Քավության և Փրկության ուղղին և ուստի դառնա սխալ մեղավորների ամենաբարձր ողորմածությունը: Հրաման է եկել, որ տղամարդիկ և կանայք լինեն արդար: Եթե նրանք ժխտեն, կորուստը իրենցն է:
ՀԻՍՈՒՍԻ (Խ.Ա.Ո.Ն) ԴԵՐԸ
«Ալլահի առջև Հիսուսի կերպարը նման է Ադամին; Նա արարել է նրան փոշուց, այնուհետ ասել է նրան. «Եղիր», և նա եղել է»: (Ղուրան Ալ- Իմրան 3:59)
«Եվ նրանք ասացին հպարտորեն, «Մենք սպանել ենք Հիսուս Քրիստոսին, Մարիամի որդուն, Ալլահի Մարգարեին; սակայն նրանք չեն սպանել նրան, ոչ էլ խաչել են նրան: Միայն նմանություն է ցուցադրվել նրանց: Եվ նրանք, ովքեր տարբերակել են այնտեղ լի են կասկածներով, առանց որևէ որոշակի գիտության: Սակայն միայն վարկած է հետևելու,քանի որ իսկապես նրանք չեն սպանել նրան.-
Ոչ, Ալլահը նրան Ինքն է համբարձել և Ալլահը Բարձրյալ է Հզորությամբ, Իմաստությամբ;-
Եվ գոյություն չունի ոչ ոք Գրքի Մարդկանցից, ովքեր չպետք է հավատան նրան մինչ իր մահը և Դատաստանի Օրը նա վկա կլինի նրանց դեմ»: (Ղուրան Ան-Նիսաա 4:157-159)
«Օվ, Գրքի մարդիկ. մի գործեք ոչ մի ծայրահեղություններ ձեր կրոնի մեջ. Ոչ էլ Ալլահին որևէ բան ասեք, բացառությամբ ճշմարտության: Քրիստոս Հիսուսը, Մարիամի որդին, ոչ ավելին,քան Ալլահի Մարգարե էր և Նրա Խոսքը, որը Նա շնորհեց Մարիամին և Հոգին ելնելով Նրանից, այսպիսով հավատացեք Ալլահին և Նրա Մարգարեյին: Մի ասացեք՛՛Երեք՛՛. Դադարեցրեք, այդ ավելի լավ կլինի ձեզ համար, քանի որ Ալլահը Մեկ Աստված է, Փառք Նրան, Վեր է Նա որդի ունենալուց: Եվ բավարար է Ալլահը որպես Տնօրինող Գործերի»: (Ղուրան Ան- Նիսաա 4:171)
Իրոք, նրանք չեն հավատացել, ովքեր ասում են. «Ալլահը Քրիստոսն է, Մարիամի որդին»: Սակայն, ասաց Քրիստոսը.- «Օվ, Իսրայելի զավակներ: Երկրպագեք Ալլահին, իմ Տիրոջը և ձեր տիրոջը»: Նա, ով Ալլահի հետ աստվածներ է միացնում,-Ալլահը կարգելի նրան Այգին և կրակը կլինի նրա բնակավայրը: Այնտեղ, սխալ գործողների համար ոչ ոք չի լինի օգնելու:
Նրանք չեն հավատացել, ովքեր ասում են. Ալլահը երեքից մեկն է, Երրորդության մեջ. Քանի որ գոյություն չունի աստված, բացառությամբ Մեկ Աստծո: Եթե նրանք չդադարեցնեն իրենց խոսքը, անարգանքով, իրոք ծանր պատիժ կընկնի նրանց մեջ գտնվող անհավատներին:
Ինչու՞ նրանք չեն շրջվում դեպի Ալլահը և փնտրում Նրա թողությունը: Քանի որ Ալլահը Ամենաներող և Ամենողորմածն է:
Քրիստոսը, Մարիամի որդին ոչ ավելին, քան Մարգարե էր; շատ Մարգարեներ էին նախորդել նրան: Նրա մայրը ճշմարտության կին էր: Նրանք երկուսն էլ սնվում էին: Տեսեք թե ինչպես էր Ալլահը հստակեցրել Իր Նշանները նրանց; սակայն տեսեք, թե ինչ եղանակներով նրանք մոլորվել են ճշմարտությունից:
«Ասա.«Արդյո՞ք դուք երկրպագում եք որևէ բան բացառությամբ Ալլահի, որը ոչ մի իշխանություն չունի վնասելու կամ օգնելու ձեզ: Սակայն Ալլահը, -Նա է, ով լսում է և գիտի ամենը»: (Ղուրան, Ալ-Մայդահ 5:72-76)
Եվ զգուշացեք, Ալլահը կասի. «Օվ Հիսուս, Մարիամի որդի: Արդյո՞ք դու ասել ես մարդկանց,՛վերցրեք ինձ և իմ մորը որպես երկու աստվածներ, բացի Ալլահից»: Նա կասի. «Փառք Քեզ, Երբեք ես չէի կարող ասել այն, ինչի իրավունքը չունեմ: Եթե ես ասած լինեյի այսպիսի բան,Դու իրոք, տեղյակ կլինեիր: Դու տեղյակ ես, թե ինչ է իմ սրտում, չնայած ես չգիտեմ, թե ինչ է Քո սրտում :Քանի որ Քեզ հայտնի է ամբողջովին ամենը, ինչ թաքնված է:
«Երբեք ես չեմ ասել նրանց մի բան, բացառությամբ ինչ Դու ես պատվիրել ինձ ասել, այսինքն»,Երկրպագեք Ալլահին,իմ Տիրոջը և ձեր Տիրոջը»: (Ղուրան, Ալ- Մայիդահ 5:116-117)
«Այսպիսին էր Հիսուսը, Մարիամի որդին. Այն ճշմարտության հայտարարություն է, որի մասին նրանք անօգուտ վիճաբանում են:
Վայել չէ, Ալլահի վեհությանը, որ Նա որդի ծնի: Փառք լինի Նրան: Երբ նա որևէ բան է որոշում, Նա միայն ասում է «Եղիր» և այն լինում է:
Իրոք, Ալլահը իմ Տերն է և ձեր Տերը.Նրան, ուստի ծառայեք դուք.այս է ուղղին, որը ճիշտ է»: (Ղուրան, Մարիամ 19:34-36)
«Նրանք ասում են. «Ամենողորմածը, ինքն իրեն որդի է տվել»:
Իրոք, նրանք առաջ են քաշել մի բան, որը ամենից հրեշավորն է:
Դրանից երկինքը համարյա պայթում է, երկիրը ճեղքվում է և լեռները պատրաստվում են ընկնել ավերակների:
Որ նրանք վերագրում են որդի Ամենաողորմածին: Քանի որ համահունչ չէ Ամենաողորմածի վեհությանը, որ Նա պետք է որդի ծնի:
Բոլոր էակները երկինքների և երկրի վրա պետք է գան Ամենաողորմածի մոտ, որպես ծառա»: (Ղուրան Մարիամ 19:88-93)
«Մարիամը երբեք չի հայտարարել, որ նա Աստծո մայր է, կամ որ նրա որդին Աստված է: Նա անբիծ, առաքինի կին էր և Հիսուսը հրաժարվեց այստեղ հրաժարվեց, այնպիսի բաների որևէ գիտելիքից, որոնք իրեն այն մարդիկ են վերագրում, ովքեր իր անունն են վերցնում: Մարիամի երկրպագությունը, որից հրաժարվել էին Բողոքականները, լայնորեն տարածված էր և Արևելյան և Արևմտյան վաղ ժամանակաշրջանի եկեղեցիներում»:
Որպես լրացում, Աստվածաշնչի հետևյալ հղումները, ձեզ նույնպես տեղեկություններ են տալիս Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) ուսմունքի ընկալման մասին .Կտակարանի մեջ (Մատթեոս 4:10) «որտեղ Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն)հանդիմանում է Սատանային, Ալլահից բացի, ուրիշ Աստծո երկրպագելու ցանկության համար»: (Հովհաննես 20:1),որտեղ նա ասում է Մարիամ Մագդաղենացուն, «Գնա իմ եղբայրների մոտ և ասա նրանց, ես համբարձվում եմ իմ Հոր և ձեր Հոր, իմ Աստծո և ձեր Աստծո մոտ»: (Ղուկաս 18:19) որտեղ նա հանդիմանում է մի իշխանավորի, Լավ Տեր կոչելու համար «Ինչու՞ ես ինձ կոչում լավ: Ոչ ոք լավը չէ, բացառությամբ միայն Ալլահի»: Եվ (Մարկոս 12:29)որտեղ նա ասում է, «Սկզբում Այստեղ է,Օվ Իսրայել, Տեր մեր Աստվածը, Տերը մեկն է»:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Գոյություն ուներ մի հեքիաթ երեքի մասին, ովքեր դառնում են Քրիստոնյաներ և քահանայի հավատարիմ աշակերտներ: Նա ուսուցանեց նրանց Քրիստոնեական դավանանքը, մասնավորապես Երրորդությունը: Հետագայում ուսմունքը ուսուցանելու համար, նրանք մնացին քահանայի հետ: Որոշ ժամանակ անց, քահանայի ընկերը այցելության է գալիս նրան և հարցնում է երեքի դավանափոխության մասին: Քահանան շատ հպարտ էր նշելու երեք դավանափոխներին, Քրիստոնեական դոգմայի իրենց ուսումնասիրությունների համար: Քահանան կանչեց երեքից մեկին, որպեսզի նա ցույց տա Երրորդության իր իմացությունը այցելուին:
Մարդը ուրախությամբ ասաց. « Դուք ինձ ուսուցանել եք, որ գոյություն ունի երեքը մեկ Աստծո մեջ: Մեկը երկնքում, երկրորդը ծնվել է կույս Մարիամից և երրորդը, Սուրբ Հոգին, ով իջնում է Մեսիային աղավնու տեսքով, երբ երկրորդ աստվածը միայն երեսուն տարեկան էր»: Լսելով այս, քահանան անհանգստացավ և դուրս արեց նրան ասելով, որ մարդը հիմար է: Դրանից հետո, նա կանչեց երկրորդ մարդուն և նույն հարցը տվեց նրան: Երկրորդ մարդը պատասխանեց. «Դուք ինձ ուսուցանել եք,որ բնօրինակ գոյություն ունեն երեք աստված, որոնցից մեկը խաչվել էր և մահացել, երկուսն էլ մնացել էին ետևում»: Կրկին քահանան անհանգստացավ և դուրս արեց նրան: Այնուհետ նա կանչեց երրորդին, ով համեմատականորեն ավելի գրագետ էր նախորդներից և ջանասիրաբար ուսուցանել էր դավանանքը: Քահանան խնդրեց նրան ասել Երրորդության Դոգման: Մարդը պատասխանեց.
«Ինչ դուք ուսուցանել եք ինձ Մեսիայի օրհնությամբ, ես ջանասիրաբար սովորել եմ և այն է, - մեկը երեքն են և երեքը մեկը: Որոնցից մեկը խաչվեց և մահացավ:Ուստի մեկի մահով բոլոր երեք աստվածները մահացան, քանի որ բոլոր երեքը մեկն են և միացյալ, ուստի մեկի մահը մահ է բոլոր երեքին, այլապես նրանց միությունը չէր լինի»:  
Սա նշանակում է,որ ըստ խաչելության, ինչպես հայտնում են Քրիստոնյաները և Աստվածը և Հիսուս Քրիստոսը հանգչում են Աստծո գոյության հետ:Դեպքի վայրից Աստծո անհայտացումից հետո, բնականաբար նրա հատկանիշները նույնպես պետք է անհայտանան:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԿԱՆԽԵԼ ԵՆ ԱՍՏԾՈ ՈՒՂԵՐՁԸ
Լավագույնը Ալլահի գիրքն է և լավագույն ուղղորդությունը Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) ուղղորդությունը:
Ալլահը խիստ նախազգուշացում է տվել նրանց, ովքեր կանխում են Նրա բնօրինակ ուղերձը մարդկությանը.
«Այնուհետ անեծք նրանց, ովքեր գրառել են Գիրքը իրենց իսկ ձեռքերով և այնուհետ ասում են. «Այս Ալլահից է», առևտուր անել դրա հետ չնչին գումարով, - Անեծք նրանց, ինչ իրենց ձեռքերը գրառում են և շահի համար, նրանք կատարում են դրանով»: (Ղուրան, Ալ- Բակարա 2:79)
«Նրանք, ովքեր ժխտում են Հավատքը,-ոչ նրանց ունեցվածքը,ոչ նրանց բազմաթիվ հետևորդները չեն օգնի նրանց Ալլահի դեմ. Նրանք իրենք Կրակի վառելիք են»: (Ղուրան, Ալ-Իմրան 3:10)
«Կրոնը Ալլահի առջև Իսլամն է, հնազանդություն Նրա Կամքին»: (Ղուրան, Ալ-Իմրան 3:19)
«Եթե որևէ մեկը ցանկանում է Իսլամից բացի այլ կրոն, հնազանդություն Ալլահին, երբեք այդ չեն ընդունի նրանից և Հանդերձյալ կյանքում նա կլինի նրանց շարքերում, ովքեր մոլորվել են»: (Ղուրան, Ալ Իմարան 3:85)
« Օվ դուք,ովքեր հավատացել եք, վախեցեք Ալլահից, Աստուց, քանի որ Նրանից պետք է վախենալ և մահացեք միայն Իսլամի կարգավիճակում, Ալլահին հնազանդված»: (Ղուրան Ալ-Իմրան 3:102)
« Շուտով, Մենք սարսափ կսերմանենք Անհավատների սրտերի մեջ, քանի որ նրանք զուգընկերներ են տվել Ալլահին, որի համար նա ոչ մի իշխանություն չի տվել .նրանց բնակավայրը կլինի Կրակը և չարիքն է սխալվողների տունը»: (Ղուրան, Ալ-Իմրան 3:151)
«Օվ մարդկություն, վախեցեք ձեր Պահապան Տիրոջից, ով արարել է ձեզ մի Անձից, նրանից իր կողակցին և նրանցից երկուսից ցրված, ինչպես սերմեր անհաշիվ տղամարդիկ և կանայք»: (Ղուրան, Ան-Նիսաա 4:1)
«Ալլահը չի ներում Նրա հետ ուրիշ աստվածներ միացնելու մեղքը; սակայն, Նա ներում է նրան, ում Նա է ցանկանում մյուս մեղքերը դրանից զատ, անձը, ով ուրիշ աստվածներ է միացնում Ալլահի հետ, ճշմարտությունից հեռանում է շատ -շատ հեռու»: (Ղուրան, Ան-Նիսաա 4:116)
«Ասա. «Միթե՞ ես պետք է պահապան վերցնեմ մեկ ուրիշին, Ալլահի փոխարեն, ով արարել է երկինքները և երկիրը: Եվ Նա է, ով կերակրում է, բայց չի սնվում»: (Ղուրան, Ալ-Ալ-Անաամ 6:14)
«Ո՞վ է ավելի անարդար, քան մեկը, ով ստեր է ձևավորում Ալլահի դեմ, կամ ժխտում է Նրա նշանները...»: (Ղուրան, Ալ-Արաֆ 7:37)
«Արդյո՞ք նրանք իսկապես վերագրում են Նրան որպես զուգընկերներ բաներ, որոնք ոչինչ չեն կարող արարել սակայն իրենք արարված են:
Ոչ մի օգնություն չեն կարող նրանք տալ նրանց, ոչ էլ կարող են նրանք օգնել իրենց»: (Ղուրան Ալ-Արաֆ 7:191-192)
«Բոլոր արարածները երկինքներում և երկրի վրա պետք է գան Ամենաողորմածի մոտ, որպես ծառա»: (Ղուրան, Մարիամ 19:93)
«Մինչ դեռ նրանք վերցրել են բացի Նրանից, Ալլահից աստվածներ, որոնք ոչինչ չեն կարող արարել, այլև իրենք են արարածներ, որ ոչ մի իշխանություն չունեն վնասելու կամ օգուտ տալու իրենց, ոչ էլ կարող են նրանք կառավարել Մահը, ոչ էլ Կյանքը, ոչ էլ Հարությունը»: (Ղուրան Ալ- Ֆուրկան 25:3)
«Եվ, ո՞վ է ավելի սխալ, քան նա, ով Ալլահի դեմ ստեր է հորինում կամ ժխտում է Ճշմարտությունը, երբ այն հասնում է նրան: Արդյո՞ք,գոյություն չունի տուն Դժոխքի մեջ, նրանց համար, ովքեր ժխտում են Հավատքը»: (Ղուրան, Ալ-Անկաբութ 29:68)
«Եթե դուք ժխտեք Ալլահին, իրոք, Ալլահը ձեր կարիքը չունի; սակայն Նա չի սիրում ապերախտություն Իր ծառաներից. Եթե դուք երախտապարտ եք, Նա գոհանում է ձեզանով: Ոչ մի բեռ կրող,չի կարող կրել մեկ ուրիշի բեռը....» (Ղուրան Ազ-Զումար 39:7)
«Շատերը Ջիներ և մարդիկ, դարձել են դժոխքի համար, նրանք ունեն սրտեր, որով նրանք չեն հասկանում և ականջներ, որով նրանք չեն լսում: Նրանք նման են կենդանիների,- ոչ ավելի մոլորված, քանի որ նրանք անուշադիր են զգուշացմանը»: (Ղուրան, Սուրա Ալ-Արաֆ 7:179)

 
Անվճար Անգլերերն Գրքերի Ցանկ
1. – Սուրբ Ղուրանի Անգլերեն Թարգմանություն – Սահիհ Միջազգային
2.- Մարդու Իրավունքները Իսլամում - ՛Աբդուռ- Ռահման Ալ-Շիհա
3.- Իրական կրոնը – Դոկ. Աբու Ամինահ Բիլալ Ֆիլիփս
4. –Կինը Իսլամում, Առասպել և Իրականություն – Դոկ. Շերիֆ Աբդել Ազիմ
5.- Մուհամմեդ, Ալլահի Մարգարե - ՛ Աբդուռ-Ռահման Ալ- Շիհա
6.- Նոր Մահմեդականների Պատմությունները – Ուամի
7.- Աստծո Գաղափարը Իսլամում – Հասան Աբդուլ- Հակիմ
8. – Ի՞նչն է մեր Կյանքի իմաստը – Աբու իսա Ալշեմի
9.- Ինչու՞ եմ ես ընտրել Իսլամ – Մ. Էմերի
10. – Հիասքանչ Ղուրան –Դոկ. Գարի Միլլեր
11.- Ներքին Խաղաղության Փնտրտուք – Դոկ. Աբու Ամինահ Բիլալ Ֆիլիփս
12.- Քահանաներ, ովքեր ընդունել են Իսլամ – Յուսուֆ Էսթես
13.- Մահմեդական Քրիստոնեական երկխոսություն – Հ. Մ. Բաագիլ
14.- Արդյո՞ք Երրորդությունը Աստվածային Ոգեշնչում է – Մ. Ա.Ս. Քեյվ
15, - Արդյո՞ք Աստվածաշունչը Աստծո Խոսքն է – Ահմեդ Դիդաթ
16. – Հակիրճ պատկերազարդ Ուղեցույց Իսլամը ընկալելու համար – Ա. Ա Իբրահիմ
17. Աստվածաշնչի մարգարեությունների շարք –Մ. Ա.Ս. Քեյվ
18. Իսկությունը Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) մասին – Դոկ. Մանեբ Համմադ Ալ-Ջոհանի
19. Հիսուսի և Մարիամի Պատմությունը Սուրբ Ղուրանի մեջ - Islamreligion.com
20.- Միայն Մեկ Ուղերձ –Դոկ. Նաջի Արֆաջ
21.- Դավայի Ավելի քան Ութանասուն Ուղղի – Դոկ. Բիլալ Ֆիլիփս
22.-Ալ-Նավավու Քառասուն Պատումների Մեկնաբանություն – Դոկ. Ջամալ Բադի
23. –Հետ Ֆիկհ – Դոկ. Սալիհ իբն Գաանիմ ալ-Սադլաան
24.- Նոր Մահմեդականի Ուղեցույց – Ջամմալ ալ- Դին Մ. Զարաբոզո
25.- Մահմեդականի Բերդը – Սաիդ իբն Ալի բին Ուահաֆ Ալ-Քահթանի
26. Հավատքի Հիմքերի Բացատրություն – Շեյխ Իբն Ալ-Ութայմին
P.S Հուսով ենք, գրականությունը և գրքերը ընթերցելուց հետո, դուք կհանձնեք դրանք մեկ ուրիշին, որպեսզի ամենուր տարածեք բարիքը:

        
    ՀԵՂԻՆԱԿԻ ՆՇՈՒՄՆԵՐԸ
1
    ՁՈՆ    2
    ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ    3
    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ    4
    ՆԱԽԱԲԱՆ    5
    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ    6
    ՀԱՏՈՒԿ ԶԼՄ-ՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՄԻԱՑՅԱԼ
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ    7
    ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ    8
    ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ    9
    ԻՆՉՊԵՍ Է ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՈՒՍՄՈՒՆՔԻ    10
    Նիկիայի Համոզմունքը    11
    ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱԶԴԵԼ ԵՆ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ
ՈՒՍՄՈՒՆՔԻ ՎՐԱ    12
    ԵՐՐՈՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ    13
    ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ    14
    ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ    15
    ԱՐԴՅՈ՞Ք ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ    16
    ՀՐԵԱ ԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ    17
    ՀՈՒՆԱԿԱՆ ԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ    18
    ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ
ՄԵՐԺՈՒՄԸ    19
    ԱՍՏԾՈ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ    20
    ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՍՏԾՈ և ՀԻՍՈՒՍԻ (Խ.Ա.Ո.Ն)    21
    ՄԱՍԻՆ    22
    ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ՂՈՒՐԱՆԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ    23
    ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ    24
    ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ ԺԽՏՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ
ՓԱՍՏԱՐԿՆԵՐ    25
    ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ    26
    ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԿԱՆԽԵԼ ԵՆ ԱՍՏԾՈ ՈՒՂԵՐՁԸ    27
    Անվճար Անգլերերն Գրքերի Ցանկ
28