ԻՆՉՈՒ՞ ԵՍ ԸՆՏՐԵՑԻ ԻՍԼԱՄԸ

Հայերենով թարգմանված այս գիրքը , համարվում է լավագույնը , որը կարող է օգնել ճշմարտություն փնտրողներին, գտնել ճիշտ ուղղի առ Ամենաբարձրյալ Աստված : Նրա հիմքում ընկած է մի երիտասարդի իրական պատմությունը, ով ծնվել, մեծացել և դաստիարակվել է քրիստոնյա կաթոլիկ քահանայի ընտանիքում : Սակայն երիտասարդը միշտ գտնվում էր ներքին հակամարտության ,փնտրտուքի և կասկածների մեջ, կապված քրիստոնեական ուսմունքի շատ բացերի հետ: Նա փնտրում էր հարցերի պատասխան և ճշմարիտ կրոն: Նրա ճանապարհորդությունը կասկածից մինչ ճշմարտություն, բավական հուզիչ և հետաքրքիր է : Եվ, միգուցե , Ալլահի ցանկությամբ, այն պատճառ կդառնա յուրաքանչյուր ընթերցողի ուղղորդության:

ԻՆՉՈՒ՞ ԵՍ ԸՆՏՐԵՑԻ ԻՍԼԱՄԸ


(Հիմնված է իրական պատմության վրա ) 

] Հայերեն - Armenian – أرميني [

 

Մ. Եմերի 

Թարգմանությունը:  

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)  

& Աննա Ռ. Հակոբ

Ստուգող հանձնաժողով:  

Աբու Առամ 

 

2014 - 1435

 

﴿ لماذا اخترت الإسلام﴾

باللغة الأرمينية

 

 

م. أميري

ترجمة:

 المركز الأوروبي للدراسات الإسلامية  

& آنا ر. يعقوب

مراجعة: أبو آرام

 

 

 

 

 

 

 

2014 - 1435

 

 

ԻՆՉՈՒ՞ ԵՍ ԸՆՏՐԵՑԻ ԻՍԼԱՄԸ
(Հիմնված է իրական պատմության վրա ) 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

Օվ, ճշմարտություն փափագող, եթե դու իրոք փնտրում ես ճշմարտությունը, մի կողմ դիր բոլոր կանխակալ հասկացությունները և բացիր քո սիրտը... թույլ մի տուր ուրիշներին դատել կամ որոշումներ կայացնել քո փոխարեն: Այս լինելու է: Ես ցանկանում եմ կիսել ձեզ հետ ճշմարտություն տանող ճանապարհորդության գեղեցիկ ուղին ... Ես հավատում եմ, ավելի լավ կլինի, եթե նա ինքը հաղորդի ուղին, այսպիսով, ես ձեզ միայնակ կթողնեմ Պր. Թոմասի հետ....

ﺑﺴﻢ ﺍﷲ ﺍﻟﺮﻦ ﺍﻟﺮﺣﻴﻢ 

Ալլահի Անունով, Առ-Ռահմեն (Ամենաբարեգութ), Առ-Ռահիմ (Ամենաողորմած) 

Ես ծնվել եմ արմատական Կաթոլիկ Քրիստոնյաների ընտանիքում: Նույնիսկ,փոքր տարիքից իմ հայրը երբեմն տանում էր ինձ իր հետ քարոզների, և բավական ակնհայտ էր, որ նա ցանկանում էր, որ ես գերազանցեմ իրեն այս մասնագիտության մեջ: Երբ ես հասա տասներկուերրորդ դասարան, ես կարողանում էի քարոզել Ավետարանները իմ ուրույն ձևով: Քոլեջում, ես հաճախ հանդիպում էի իմ Բողոքական դասընկերներին և քննարկում էի մեր հավատքների տարբերությունները և ներկայացված ծեսերը:

Քոլեջի առաջին տարվա ավարտի ընթացքում, ես ունեյի Կաթոլիկ Եկեղեցու Քրիստոնեական Հավատքի բավականաչափ հիմնավորված գիտելիքներ: Եկեղեցական Ֆոնդից ինձ տվեցին կրթաթոշակ, որի դիմաց ես պետք է անցնեյի որոշակի դասընթացներ,հասկանալու Սուրբ Գրքի գլուխները, Եկեղեցու Գլխավոր Քահանայի հսկողությամբ, ով շատ էր սիրում ինձ սովորեցնել և շատ սերտ կապվել էր ինձ:

Միջանկյալ դասընթացին, հայտնվելով առաջին խմբում, ես սովորաբար մինչ ուշ գիշեր նստում և աշխատում էի նյութերի վրա: Մի գիշեր, երբ բոլորը քնած էին և ես ընկղմված էի իմ ուսումնասիրությունների մեջ, մի միտք ծագեց ինձ մոտ, որն էր, ուսումնասիրել Քրիստոնեական Հավատքի հիմնական ֆորմուլը, Սուրբ Երրորդության դոկտրինը: Ինձ մոտ հարց առաջացավ, թե ինչպես աստված գոյություն ունի երեք անձանց մեջ և միևնույն ժամանակ ունի մեկ աստվածային բնույթ, մեկ կամք և մեկ նյութ:

Իմ ձախողումը, համաձայնեցնելու գիտական տրամաբանական պատճառաբանությամբ Երրորդության իմ հավատքը,ինձ մոտ առաջացրեց մտավոր անհամբերություն: Անցան շատ ժամանակ և օրեր, ես մտադրված էի խնդրել իմ հորը օգնել լուծելու խնդիրը, որը տարակուսանքի մեջ էր պահում իմ միտքը, սակայն ես գիտեյի, որ իմ հայրը երբեք չէր խրախուսի Կաթոլիկ Դպրոցի դավանաբանական համոզմունքի կասկածի նշույլը: Ամեն դեպքում, մեկ օր, երբ ես տեսա իմ հորը ուրախ տրամադրությամբ և խնդրեցի նրան բացատրել Սուրբ Երրորդությունը... նա վերջնականորեն ասաց.

«Հավատքի խնդիրներում, պետք չէ պատճառաբանություններ... այս դոկտրինը մարդու գիտակցությունից վեր է: Պետք է հավատալ դոկտրինին, միայն սրտով և մտքով:»

Իմ հոր այս պատասխանը ինձ մեծ հիասթափություն պատճառեց... իմ ամբողջ միտքը կենտրոնացավ հարցին, որը, հետագայում,դարձավ իմ մտքում հանելուկը լուծելու որոշակի խնդիր և ես մտածում էի ասելով. «Արդյո՞ք այս է հիմքը, որի վրա կառուցված է Քրիստոնեական հավատքի ապարանքը: Արդյո՞ք իմ հավատքի հիմքը կույր հետևելն է որոշ թելադրված հավատքի, որը երբեք չի կարող դիմակայել պատճառաբանությանը կամ մաքուր խղճից բխած անկախ սառնասիրտ և անկողմակալ փաստարկների:»

Ես չափից դուրս անհանգստացա և որոշեցի կուրորեն հավատալ Երրորդությանը:

Մեկ օր, մեր ավագ դասախոսներից մեկը նստած էր իր սենյակում և ես նրա թույլտվությամբ ներս մտա և հարցրեցի նրան, արդյոք, նա կարող է օգնել ինձ լուծելու մի հարց, որը ինձ համար շփոթեցնող խնդիր է: Նա բարի ձևով հարցրեց, թե ինչ է այդ: Ես խնդրեցի նրան բացատրել ինձ, թե ինչպես Աստված, մեկ էակ, կարող է գոյություն ունենալ միաժամանակ որպես երեք տարբեր անձիք.Հայր, Որդի Հիսուս և Սուրբ հոգի:

Ավագ դասախոսը ժպտաց և ասաց. «Արդյո՞ք դու չես ցանկանում, որ ես մնամ այս քոլեջում:» Ես հարցրեցի նրան. «Ինչու՞, պարոն:» Նա պատասխանեց. «Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կվարվեն քոլեջի ղեկավարները, ովքեր արմատական կաթոլիկներ են, ինձ հետ, եթե որևէ մեկը տեղեկացնի նրանց, որ ես քննարկում եմ իմ առանձնասենյակում բաներ, որոնք ընդհանուր առմամբ դեմ են Քրիստոնեական հավատքին: Արդյո՞ք, նրանք կթողնեն ինձ Քոլեջի աշխատակազմում: Եթե դու ցանկանում ես որևէ բան քննարկել այստեղ, դու պետք է սահմանափակես քո քննարկումը Քոլեջի ուսումնասիրությունների առարկայով:»

Այնուհետ, ես պայմանավորվեցի հանդիպել նրան իր տանը:

Կիրակի օրը, երբ ես հանդիպեցի ավագ դասախոսին, առաջին հերթին նա հարցրեց,թե ինչն է ինձ ստիպել հետաքննել Երրորդության Դոկտրինը: Ես պատասխանեցի, որ ցանկանում եմ իմանալ, թե որքան հեռու է դոկտրինը պատճառաբանություններից:

Նա ժպտաց և ասաց. «Ինչու՞ դու չես հարցնում մեր քահանաներից մեկին:»

Ես պատասխանեցի. «Ես հարցրել եմ նրանց, սակայն նրանք պատասխանել են, որ այն հավատքի խնդիր է և չպետք է ենթարկել որևէ տրամաբանության կամ փիլիսոփայության: Այս ինձ տխրեցրեց: Իմ մեջ հարց բարձրացավ, թե ինչին ես հավատում եմ անպատճառաբանելի և անտրամաբանական է, ապա ինչու՞ ես պետք է ենթարկեմ ինձ որևէ կույր հետևության: Արդյո՞ք Աստված այնքան անարդար է, որ մարդուն տալիս է հավատք Իր մասին դոկտրինի, որը ոչ մի մարդկային միտք չի կարող ողջամտորեն հասկանալ: Ես խնդրում եմ ձեզ, պարոն, տալ ինձ հնարավորինս վիճարկման մեթոդ այնպիսի գոյության, ինչպիսի է Երրորդության դոկտրինը,որին նա ցանկանում է, որ մենք հավատանք:»

Ավագ դասախոսը ժպտաց և ասաց. «Սիրելի Թոմաս, ենթադրում եմ, որ դու ցանակնում ես ինձ ապացուցել որոշ մաթեմատիկական ֆորմուլա, թե ինչպես ջուրը կարող է մնալ ջուր և միևնույն ժամանակ լինել կրակ, կամ ինչպես քարը կարող է լինել քար և միևնույն ժամանակ նույնպես լինել ջուր, ինչպե՞ ես կարող եմ անել այդ: Ես չեմ կարծում, որ որևէ ողջամիտ մարդ երկրի վրա կարող է հասկանալ այսպիսի հնարավորությունը... ինչպես Հավերժ ապրող Աստվածը, ով Ապրում է Հավերժ, կարող է միևնույն ժամանակ լինել մահկանացու: Այսինքն,լինել մարդ, ով տանջվում է մահով,այլ մահականացուների ձեռքերից: Եվ ինչպես միևնույն մահկանացու էակը կարող է լինել Կատարյալ Անմահ Աստված: Այն խնդիր է, որին մեր հոգևորականները ցանկանում են, որ մենք հավատաք և մենք ստիպված ենք պարզապես հավատալ և ոչ ոք չունի ընտրություն նույնիսկ հարցնելու այս աներևակայելի դոգմայի կենսունակության մասին:»

Նա շարունակեց ասելով. «Փաստն այն է, որ երբ Աստված, Ում մենք հավատաում ենք որպես Մեկ, կատարյալ Մեկն է, այն նշանակում է, որ Աստված եզակիորեն Մեկն է Իր գոյության բնական էությամբ, զերծ որևէ տարբերակիչ գործոններից,ոչինչ չունենալով Իր անբիծ կամ Կատարյալ Միության հետ, արդարացնելու Իր Կատարյալ Միակ լինելը, ունենալով Իր հետ անբաժանելի գոյություն: Բաժանումը առաջարկում է, որ Մեկը Կատարյալ Մեկը չէ, այլ որոշ տարբերակների խառնուրդ և որը կազմված էակ է,և երբեք իրականում չի կարող լինել Միակը, ճշմարիտ Եզակիության իմաստով: Եվ, իհարկե, մեկը, ով կախյալ է իր գոյությամբ իր տարբեր բաղադրիչներից,երբեք չի կարող լինել անկախ իր գործողություններում, մինչդեռ Աստված Կատարյալ Մեկն է, անկախ,Ամենազոր Իր Կամքում և Իր գործողություններում:

Բացի այդ, ինչպե՞ս կարող են ցանկացած երեքին, որոնք երեք առանձին էակներ են, երեք տարբերակիչներով, արդարացնել լինելու երեք առանձին էություններ, տալ երեք առանձին,անհատական, նույնական հատկություններ, որոնք տարբերում են նրանց միմյանցից և դարձնել երևակայելի կատարյալ անբաժան մեկը, առանց էական եզակիության ամենափոքր անգամ տարբերության:

Կատարյալը, պետք է լինի լիովին անկախ իր գոյությամբ,պարոն, Թոմաս.... հնարավոր չէ պատճառաբանել Սուրբ Երրորդության դոկտրինը, քանի որ այն անըմբռնելի մարդկային հանելուկ է:»

Նա շարունակեց. «Միակ բանը, որ մենք Քրիստոնյաներս փակվել ենք ճշմարտության գիտելիքի հսկայական աղբյուրներից և կրոնի մասին բարձր գործոններից, որոնք մատչելի են մեր իսկ ուղեղին, այն է, որ մենք անիծում ենք ամեն ոչ քրիստոնյայի, որպես Սատանայի աշխատանք: Մենք, Քրիստոնյաներս,պարոն Թոմաս, մեր շարքերը ուռճացնելու մեր խելագարությամբ,խաղացել ենք այնպիսի ամոթալի դեր, որ այնպիսի գիտնական, ինչպիսին է Պարոն Դենիսոն Ռոսը, ստիպված է անօգնական բացահայտել ճշմարտությունը այս մասին,Ջորջ Սեյլի Ղուրանի թարգմանության իր նախաբանում:»

Ես զարմացած էի լսելու ավագ դասախոսի փաստարկները, ով ինքնին հայտնի էր որպես Կաթոլիկ, և միևնույն ժամանակ, ես շատ խրախուսված էի, իմանալու, որ իմ կասկածները Երրորդության դոկտրինի անպատճառաբանության մասին մի բան է, որ ստիպել է շատ կրթված և լուսավոր մտքի,ինչպիսին էր Մաթեմատիկայի ավագ դասախոսը, հետաքննել այն: Ինձ ձեռնտու էր ավագ դասախոսի հետ քննարկումը, քանի որ ես գիտակցեցի փաստարկներ, որոնք արդարացնում էին իմ մտքում ծագած կասկածները:

Հարցի ուսումնասիրությունը «Իսլամական Գրականության» և Ղուրանի թարգմանության մեջ, բացեցին իմ աչքերը շատ կարևոր և մեծ գործոններին, որոնք ազդել են մարդու կյանքին երկրի վրա: Մեկ անգամ ես այցելեցի ավագ դասախոսին իր տանը և ի զարմանս ինձ, ես տեսա որ նա ունի Իսլամի մասին մեծ քանակությամբ գրականություն:

Այնուհետև, ես հարցրեցի նրան. «Կարող եմ իմանալ պարոն, թե արդյո՞ք դուք ընդունել եք Մուսուլմանների հավատքը:»

Նա պատասխանեց. «Մի անհանգստացիր իմ անձնական ընտրության համար:»

Ես վերցրեցի Ջորջ Սեյլի թարգմանած Ղուրանի պատճենը և ընթերցեցի Պարոն Դենիսոն Ռոսի նախաբանը: Նախաբանը պետք է ընթերցել յուրահատուկ ուշադրությամբ: Պարոն Ռոսն ասաց.

«Դարեր շարունակ ծանոթությունը, որը ունի եվրոպացիների մեծամասնությունը Մուհամեդիզմի մասին, հիմնված էր ֆանատիկ Քրիստոնյաների համարյա ամբողջովին աղավաղված հաշվետվության վրա, որը առաջնորդում է խտրականության և բազմաթիվ կոպիտ զրպարտությունների: Ինչը լավ էր Մուհամեդիզմի մեջ, ամբողջովին անտեսվել էր և ինչը լավ չէր Եվրոպայի աչքերում, չափազանցված կամ տարընթեցված էր: Աստծո միությունը և իր դավանանքի պարզությունը,միգուցե, ավելի հզոր գործոն էր Իսլամի տարածմանը, քան գազիզի սուրը» (Ջ. Սեյլի Ղուրանի թարգմանությունը, -Նախաբան )

Միջազգային համբավ ունեցող հանճարեղ Քրիստոնյա գիտնականի այս հայտարարությունը, իմ մեջ ձգտում առաջացրեց իմանալու Իսլամի ուսմունքի բնօրինակը, առանձնապես Աստծո մասին Իսլամական հասկացությունը:

Մոտ չորս տարի անցավ և այդ ժամանակաընթացքում ես իմացա Ղուրանի բովանդակությունը: Շատ բաներ առաջացրեցին իմ ուշադրությունը: Ես քննարկեցի շատ կասկածելի կետեր ավագ դասախոսի հետ, ով ընթերցել էր Ղուրանը մի քանի անգամ ավելի լավ և ավելի քննադատական տեսանկյունից: Այժմ, ես ձգտում էի հանդիպել մի մուսուլման գիտնականի, քննելու Իսլամական Հավատքի որոշ կասկածներ:

Ես մտածեցի Հինդուիզմի մասին, սակայն ինչ ես տեսա առօրյայում իմ աչքերով, ցածր խավի մարդկանց անեծքները, որոնք համարվում են անձառնամխելի, արհամարհելի և կաստաների համակարգի վերապահումները տարածված մեր առջև և բացի դրանից, կուռքի պաշտելը և անհամար ծեսերին հետևելը, ինձ չդրդեց քննելու դրա սկզբունքները: Ես երբեք չեմ կարող հասկանալ նույն կաստայի անդամների կողմից հայտարարված բացառիկ և կամայական գերազանցությունը, պարզապես նրա համար, որ նրանք պատահաբար ծնվել են այդպիսին: Ես իմ իսկ աչքերով տեսա, թե ինչպես որոշակի կաստային պատկանող մարդիկ համարվում են ցածր, հասարակությունում և նրանց վերաբերվում են որպես անթույլատրելի, անձեռնամխելի, նրանց նույնիսկ չի թույլատրվում մտնել Հիդուական Տաճարներ: Ես տեսա այս խեղճ հոգիները, ում արգելում էին նույնիսկ խմելու ջուր վերցնել այն ջրհորներից, որտեղ այն ամբարված էր բարձր դասերի համար:

Քայքայիչ սոցիալական կյանքը, որը իրականացնում է Հինդուիզմը բաժանելով մարդկությունը կաստաների և ենթակաստաների և մեկ կաստայի անպատճառաբանված գերիշխանությունը մյուսի վրա, այնքան զզվելի էր, որ ոչ ոք չէր ցանկանա դժվարություն տեսնել ուսումնասիրելու այդ հավատքի դոկտրինը:

Մինչ Հիդուիզմում կաստայական համակարգից և աղանդավորական զատումից վրդովվելը, ես մեքենայաբար հիշեցի Քրիստոնյաների մեջ նույնանման սահմանափակումները: Ես ինքս ինձ հարցրեցի.

«Ինչու՞ քննադատել ուրիշ մարդկանց և նրանց հավատքը, երբ կրոնը, որին ես պատկանում եմ, իր մեջ նույնպես ունի աղանդավորական զատումներ: Արդյո՞ք Քրիստոնեական Եկեղեցիները չեն պատկանում բացառապես որոշակի աղանդի անդամներին: Արդյո՞ք չկան եկեղեցիներ, որոնք պատկանում են որոշակի աղանդների, որոնք չեն կարող օգտագործվել մեկ այլ աղանդի մարդկանց կողմից: Արդյո՞ք քրիստոնեությունը չէր ձախողվել միավորելու մարդկությունը մեկ մարդկային հասարակարգում: Արդյո՞ք Հիսուսը քարոզել էր այս ամբողջ տարբերությունները և տարաձայնությունները, որոնք մենք Քրիստոնյաներս նորամուծել ենք: Ապա, արդյո՞ք մենք հեռու չենք Հիսուս Քրիստոսի Առաքելության բնօրինակ նպատակներից:»

Ընդդեմ անհաշտ տարբերությունների և Քրիստոնեության ու Հինդուիզմի հասարակական կարգի անթիվ տարաձայնությունների, ես շատ ազդված էի գիշեր ու ցերեկ Մուսուլմանների կողմից իրագործվող անկեղծ, իրական եղբայրությամբ: Ես տեսա, որ Մուսուլմանական Մզկիթը Մզկիթ է, որը պատկանում է բոլորին, ով իրեն կոչում է մուսուլման և որ Մզկիթում չկա տեղերի նախորոք պատվիրում: Ես իմ աչքերով տեսա տարբեր դիրքերի, հասարակական և տնտեսական կարգավիճակների, տարբեր կառուցվածքի և տարբեր ազգերի մուսուլմաններ, ովքեր բոլորը կանգնում են մեկ շարքում, շրջվում են մեկ ուղղությամբ, աղոթում են մեկ Աստծո, մեկ լեզվով և աղոթքից հետո միմյանց ձեռք են սեղմում: Աշխարհի մյուս դպրոցների ուսմունքում եղբայրությունը կամ հասարակական հավասարությունը ավելի շատ տեսական էր: Ես այն գտա գործնականորեն կիրառելի և իրական,Իսլամի հավատքի ամենօրյա կյանքում:

Մեկ օր, ավագ դասախոսը, ով այդ ժամանակ դարձել էր իմ մոտիկ բարեկամը, ինձ հայտնեց, որ իմ քաղաքի մեծ Մզկիթի սրահում, մի մուսուլման գիտնական անգլերեն լեզվով քննարկում է ներկայացնելու Իսլամի Մարգարեյի կյանքից: Իմ ավագ դասախոսը և ես այցելեցինք քննարկումները և ես հանդիպեցի դասախոսին, ով իմ ավագ դասախոսի ընկերն էր: Մենք զրուցեցինք դասախոսի հետ մի շարք կարևոր թեմաների շուրջ:

Մուսուլման դասախոսի հետ իմ հանդիպման ընթացքում, ես խնդրեցի նրան պատասխանել որոշ հարցերի, իմ անձնական տեղեկության համար: Նա ասաց. «Ես մեծ ցանկությամբ կպատասխանեմ քո հարցերին:»

Ես առաջադրեցի հետևյալ հարցերը, որոնց նա ուրախ պատասխանեց. «Բացի Ղուրանից ի՞նչ հաստատված ապացույց ունեք, որ Մուհամեդը իրավմամբ Աստծո Մարգարեն էր:»

Նա պատասխանեց. «Արդյո՞ք Աստվածաշունչը ինձ հետ է:» Ես ասացի. «Այո»

Նա վերցրեց հետևյալ տարբերակները և մեկը մյուսի ետևից ընթերցեց ինձ.

 Գործք3, Տարբերակներ «22. Մովսէսը մեր հայրերին ասաց. «Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար. նրան պիտի լսէք ամէն ինչում, ինչ էլ որ նա ձեզ ասի» 23. եւ ամէն մարդ, որ այդ մարգարէին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջուի»։24. Եւ Սամուէլից սկսած՝ բոլոր մարգարէներն էլ, որ խօսեցին, պատմեցին նաեւ այս օրերի մասին։»

Գործք 7 Տարբերակ «37 Ա՛յս Մովսէսն է, որ ասաց իսրայէլացիներին. «Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցէք»։

Հովհաննես 14. «Հիսուսն ասաց. 15 «եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի»

16:7 «Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ, եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ՚ուղարկեմ ձեզ մօտ։»

16:12 «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել։»

16:13 «Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ՚առաջնորդի ձեզ. որովհետեւ ոչ թէ ինքն իրենից կը խօսի, այլ ինչ լսի, այն կը խօսի. եւ գալիք բաների մասին կը պատմի ձեզ։»

Ես ընթերցեցի հատվածները, որոնք նախկինում թերթել էի բազմաթիվ անգամներ,սակայն այս անգամ կատարյալ վստահությունը, որով դասախոսը խնդրեց ինձ ընթերցել տարբերակ իմ սուրբ գրերից որպես աջակցություն իր պահանջին, նոր լույս սփռեց ինձ համար,դրանց վրա,անաչառ հասկանալու խնդիրը: Դեռ ավելին, ես պատասխանեցի. «Սակայն մարգարեությունը Հիսուսի գալստյան մասին է:» Նա ժպտաց և ասաց. «Ընթերցիր տարբերակը ևս մեկ անգամ: Արդյո՞ք այն չի ասում, որ Աստված կբարձրացնի Մարգարե, ինչպես Մովսեսը, այսինքն, նա կլինի մարդու ծնած, հորից և մորից, ինչպես ծնվել էր Մովսեսը, մինչդեռ Հիսուսը ծնվել էր միայն մորից: Բացի այդ Աստծո խոստացած Մարգարեն պետք է լինի մարդ, ինչպես Մովսեսը, սակայն դուք ինքներդ կոչում եք Հիսուսին Աստծո որդի: Մովսեսը օրենք բերող Մարգարե էր և նրա նմանը պետք է լինի օրենք բերող, մինչդեռ Հիսուսը միայն օրենքով շարժվող էր, նա հետևում էր Տաս Պատվիրանների օրենքին, որոնք արդեն ներկայացվել էին Մովսեսի միջոցով: Բացի այդ, մարդ նույնպես պետք է դավաճանի իր ողջախոհությունը, երբ սովորում է ասել, որ Ես և Նա երկու տարբեր անձ ենք, այսինքն, Առաջին և Երրորդ անձը նույնն են, կամ մեկը, ով հեռանում է մարգարեացնելու մեկ ուրիշի գալուստը, լինելու մեկը և նույնը:»

Փաստարկը բավական ողջամիտ էր: Այուհետև, ես հարցրեցի դասախոսին. «Արդյո՞ք դուք չեք հավատում Հիսուսի Աստծո որդի լինելուն: Արդյո՞ք չեր կարող Հիսուսը լինել Աստված,մարդու կերպարանքով:» Դասախոսը ժպտաց և շատ ուրախ պատասխանեց. «Կարո՞ղ է որևէ մեկը որդի ունենալ առանց կնոջ, իմ բարեկամ:» «Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը, ով հավատում է Հիսուսի որդի լինելուն, միևնույն ժամանակ բանականորեն պատկերացնել Կույս Մարիամին որպես Աստծո կին:» Թող մենք պաշտպանություն փնտրենք Աստծոց մեր մտքերի այսպիսի սատանայական պաշարումից: Որդու գաղափարը, որը օգտագործվել է Աստվածաշնչում, կարող է միայն նշանակել արարած կամ մեկը, ով կյանք է ստացել Աստծոց: Այլապես, ինչ դուք ասում եք Հիսուսի մասին,հասցեագրում է իրեն որպես մարդու որդի ... «Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ»։ (Ղուկաս 7:34)

 «որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով։» (Ղուկաս 9:26)

«ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի» (Ղուկաս 24:7)

«Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»։ (Հովհաննես 6:27)

Հիսուսը դիմում էր Աստծոն, որպես իր հոր և նույնպես որպես մեր հոր, որը նշանակում է, որ Աստված համարվում է Հիսուսի հայրը այնքան, որքան Նա մեզանից յուրաքանչյուրի հայրն է, կամ արարիչը և ուստի Հիսուսի որդի լինելը կարող է նշանակել աստծո արարած, և ՛աստծո որդի՛ տերմինը, որը օգտագործվել է Հիսուսի կողմից, կարող է միայն հաշվի առնել որպես ՛աստծո ծառա՛, քանի որ Հիսուսը իրեն համարում էր աստծո ծառա: Այս փաստը վկայություն է գտել տարբերակներում, որոնցով Աստծո յուրաքանչյուր մարգարե սկսած Ադամից,արդեն համարվում են Աստծո որդի Ղուկաս 3 գլխի 23-ից մինչ 30 տարբերակը: Հիսուսը համարվում է Հովսեփի որդի և Հովսեփի ծագումը գալիս է Ադամից և Ադամը համարվում է Աստծո որդի: Ընթերցեք նույն գլխի 36-րդ տարբերակը.

«եւ սա՝ Ենոսի, եւ սա՝ Սէթի, եւ սա՝ Ադամի, եւ սա՝ Աստծու։»

Աստվածաշնչից արված հետևյալ պատրաստի պատասխանները շատ մեծ տպավորություն գործեցին այն փաստի վերաբերյալ, թե որքան են մուսուլմանները համեմատական ուսումնասիրել և որքան ամուր և պատճառաբանված են նրանք Աստծո Եզակիության իրենց հավատքում:

Ես հարցրեցի դասախոսին, «Արդյո՞ք նա հավատում է Աստվածաշնչին որպես Երկնային Գիրք, թե ոչ:» Որպես պատասխան իմ հարցերին, դասախոսը խնդրեց ինձ պատասխանել նրա հետևյալ հարցերին.

Նրա Հարցերը 

Իմ Պատասխանները 

 Արդյո՞ք իմ ձեռքում գտնվող Աստվածաշունչը այն գիրքն է, որը Հիսուսն է գրել որպես Աստծո կողմից լուսաբանված գիր:

«Ոչ»

Արդյո՞ք իր կյանքի ընթացքում Հիսուսը հրահանգեց կամ ցանկացավ գրել որևէ բան իր անունից:

«Ոչ»

Արդյո՞ք իմ ձեռքում գտնվող Աստվածաշունչը գրվել է Հիսուսի կյանքի ընթացքում:

«Ոչ»

Արդյո՞ք այսօր իմ ձեռքում գտնվող Աստվածաշունչը գրվել է անմիջապես Հիսուսի մեկնումից հետո:

«Ոչ»


Այնուհետ նա ասաց. «Խնդրում եմ ընթերցիր Քրիստոնեական Գրականություն Հասարակության Մադրասում տպագրված «Քրիստոնեության Հիմնադիրը և նրա Կրոնը» գրքի 17-րդ էջը: Գրքում ասվում է.

«Սուրբ Աստվածաշունչը ունի վաթսունվեց գիրք, որոնք գրվել են քառասուն տարբեր հեղինակների կողմից ամեն վայրից, մոտ տասնհինգ դար:» Գրքում պարզորոշ ասվում է, որ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԳՐԵԼ: Բանավոր ուսուցանումը մի քանի տարի է տևել, որը Քրիստոնեության տարածման միակ ձևն էր: Այն ուղղորդում էր այն երիտասարդներին, որոնց համար նախկինում, գրվել էր նոր Կտակարանը:»

Նույն գիրքը, հետագայում բացահայտում է. «Դրանք, միգուցե գրվել են Քրիստոսի մահից մոտ Քսան տարի անց:»

Էջ 18-ում այն ասում է. «Ավետարանները չեն տալիս Հիսուսի կյանքի սպառիչ պատմություն: Դրանք ավելի շատ հուշեր են:»

Ես ասացի. «Սակայն Աստվածաշունչը աստծո խոսքն է ոգեշնչված և գրված Հիսուսի աշակերտների կողմից:» Նա կրկին ժպտաց և ասաց. «Պարոն Թոմաս, եթե Աստվածաշունչը Հիսուսի և Աշակերտների Գիրքն է, ապա ինչպե՞ս դուք կարող եք հաշվել Գրքի տարբերությունները, եթե այն Աստծո ոգենչված խոսքն է.... արդյոք Կաթոլիկ Աստվածաշունչը ունի գրքեր, որոնք Բողոքական տարբերակը չունի:»

Արդյո՞ք դուք ընթերցել եք, թե ինչ է ասում Պր. Ուիլսոնը Աստվածաշնչի մասին. «Երկխոսություն» գրքի ներածականում, որը տպագրվել է Ուոթչ Թաուեր Կազմակերպության կողմից: «Եթե այն հրապարակված չլիներ թագավորական իշխանությամբ, ապա այժմ այն չէր երկրպագվի Անգլիական և Ամերիկյան Բողոքականների կողմից, չնայած նրա, որ այն եկել է անմիջականորեն Աստծոց: Այն մեղադրվել է 20,000 սխալ ունենալու մեջ: Մոտ 700 հունական ձեռագրեր անհայտ են և դրանցից որոշները շատ հին են, մինչդեռ ժամանակակից տարբերակի թարգմանիչը ուներ միայն 8 ձեռագրերի առավելություն, որոնցից ոչ մեկը 10 դարից ավելի վաղ ժամանակաշրջանից չէր:»

Արդյո՞ք Աստվածաշունչի հիմք չեն հանդիսանում 8 ձեռագրերը... մինչդեռ մատչելի են 700 -ը: Եթե այն, ինչ ներառում են այդ բոլոր ձեռագրերը նույնպես աստծո որգենչող խոսքն են, ապա ինչու՞ են դրանք բացակայում: Այս բոլոր փաստերից հետո, որոնք տվեցի քեզ, եթե դու դեռ հավատում ես, որ Աստվածաշունչը Աստծո որգեշնչված խոսք է, ապա, դու կարող ես այդպես անել,, սակայն դու չես կարող սպասել, որ ամբողջ աշխարհը անի այդ: Եթե դու լուրջ և անաչառ ուսումնասիրես Հին և Նոր Կտակարանները, դու այնտեղ կգտնես մեծ քանակությամբ անարգանք, որը հրեաները կեղծել են ընդդեմ Ղովտի, Դավիթի, Նոյի և Աբրահամի, որոնք Աստծո Սուրբ Առաքյալներ էին,

«Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց։
Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ։
Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։ Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը։ Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան։» (Ծննդոց 9:20-23)

«Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում։ Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը։ Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում։ Աւագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, եւ երկրում չկայ մէկը, որ մեզ հետ պառկի, ինչպէս ողջ աշխարհի կարգն է։Արի գինի խմեցնենք մեր հօրը, պառկենք նրա հետ ու մեր հօրից զաւակ ունենանք»։

Նրանք իրենց հօրը գինի խմեցրին այդ գիշեր։ Աւագ դուստրն այդ գիշեր պառկեց իր հօր հետ, իսկ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը։
Առաւօտեան աւագն ասաց կրտսերին. «Ես երէկ պառկեցի իմ հօր հետ։ Նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, եւ դու մտի՛ր, պառկի՛ր նրա հետ, որ զաւակ ունենանք մեր հօրից»։ Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հօրը, եւ կրտսերը պառկեց իր հօր հետ։ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը։ Ղովտի երկու դուստրերն էլ յղիացան իրենց հօրից։ Աւագը ծնեց որդի եւ նրա անունը դրեց Մովաբ, որ նշանակում է «Իմ հօրից»։ Նա է մովաբացիների նախահայրը մինչեւ այսօր։ Կրտսերը նոյնպէս ծնեց որդի եւ նրա անունը դրեց Ամման, որ նշանակում է «Իմ ազգատոհմի որդի»։ Նա է ամոնացիների նախահայրը մինչեւ այսօր։»

 «Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց, բերել տուեց նրան եւ մտաւ նրա ծոցը։ Նա դաշտանից նոր էր մաքրուել։ Կինը վերադարձաւ իր տունը եւ յղիացաւ։» (Թագավորաց Բ 11:4)

Ես հարցրեցի. «Ի՞նչ, արդյո՞ք դուք մուսուլմաններդ,կարծում եք որ Աստծո մարգարեներից միայն Մուհամեդն է ամբողջովին անմեղ և սուրբ:»

Նա ինձ պատասխանեց ընթերցելով Ղուրանի հետևյալ տարբերակը.

«Ասացեք,Օվ Մուսուլմաններ, Մենք հավատում ենք Ալլահին և այն բանին,ինչ լուսաբանվել է Աբրահամին և Իսմայելին և Իսահակին և Հակոբին և Տոհմերին և այն բանին, ինչ տրվել է Մովսեսին և Հիսուսին և այն բանին, ինչ տրվել է Մարգարեներին,իրենց Տիրոջից: Մենք տարբերություն չենք դնում նրանցից որևէ մեկի միջև: Եվ մենք հնազանդվում ենք Ալլահին;» (2:136)

«Աստծո Մարգարեն հավատում էր նրան, ինչ լուսաբանվում էր նրան իր տիրոջից, և այսպես են անում հավատացյալները, այսինքն, մուսուլմանները, նրանք բոլորը հավատում են Ալլահին և Նրա Հրեշտակներին, Նրա Գրքերին, տարբեր սուրբ գրերին և Նրա Մարգարեներին, մենք տարբերություն չենք դնում Նրա Մարգարեների միջև:» (2:285)

Սուրբ Ղուրանի վերոհիշյալ տարբերակները պարզ վկայում են այն փաստը, որ որպես հավատքի հիմք, մուսուլմանը պետք է հավատա ոչ միայն Սուրբ Մարգարե Մուհամեդին, այլև մյուս բոլոր Մարգարեներին և Առաքյալներին անկեղծորեն և չպետք է որևէ տարբերություն դնի նրանց միջև: Սուրբ Ղուրանի հետևյալ տարբերակը տեղեկացնում է մեզ այն փաստի մասին, որ Մարգարեները եկել են Աստծոց, տարբեր ազգերից և երկրի տարբեր վայրերից:

«Չկա որևէ ազգ, որին չի եկել զգուշացնող:» (35:24)

Այն ինձ համոզեց, որ Իսլամը,միայնակ, համապարփակ հավատք է, որը ճանաչում է մյուս բոլոր կրոնները և որը իր մեջ պարփակում է ամեն բարիքի կատարյալ հարմոնիայի ինտեգրում, որոնք կարելի է գտնել աշխարհի մյուս կրոններում մասնակիորեն: Իսլամի սուրբ գիրքը, Սուրբ Ղուրանը,Աստվածայի Ճմարտության վերջնական մեկնաբանումն է: Տարբեր տարիքի մարդկային մտքի սահմանափակումը, թույլ չի տալիս նույնիսկ այնպիսի Մարգարե, ինչպիսին է Հիսուսը ասել ամբողջ ճշմարտությունը:

 «Նա ինձ պիտի փառաւորի, որովհետեւ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ:» (Հովհաննես 16:14)

«Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ՚առաջնորդի ձեզ. որովհետեւ ոչ թէ ինքն իրենից կը խօսի, այլ ինչ լսի, այն կը խօսի. եւ գալիք բաների մասին կը պատմի ձեզ։» (Հովհաննես 16:13)

Ես ավելի տպավորված էի իսլամ կրոնի համընդհանուր գործոնով: Դասախոսի ամեն պատասխանը անհերքելի հեղինակություն էր, անկոտրուն փաստարկով: Ես արթնացա տարբերելու անկեղծ ճշմարտությունը կեղծ հնարներից և իմացա շատ նոր գործոններ, որոնց հանդեպ ես կույր էի այս տարիների ընթացքում: Սակայն, ես չգիտեյի, թե ինչպես համաձայնեցնել ճշմարտության իրական գիտելիքի մայրամուտը, իմ կույր դավանաբանական համոզմունքի բնօրինակի և իմ Քրիստոնեությանը պատկանելու հետ: Ես ցանկանում էի գտնել ձախողում դասախոսի կողմից, որպեսզի սպառիչ պատասխանեյի որոշ հարցերի, այնպես, որ ես կարողանայի ունենալ արդարացում, նույնիսկ եթե այն կեղծ էր, պահպանելու իմ դիրքը քրիստոնեական հավատքում:

Որոշ ժամանակ անց, դասախոսը շարունակեց հետևյալ հարցով. «Կարո՞ղ եմ ես, արդյոք որևէ բան հարցնել տեղեկանալու համար:» Ես պատասխանեցի. «Այո» Նա ասաց. «Ի՞նչ ես դու կարծում, Հիսուսը Աստծո որդին է, թե ինքն Աստված է:» Ես ասացի. «Հիսուսը ինքն Աստված է իր որդու կերպարանքով:»

Նա ասաց. «Դու երբևէ կարո՞ղ ես երևակայել մեկին, ով անմահ աստված է և միևնույն ժամանակ մահկանացու, ում բռնում են ուրիշ մահկանացուները, մահվամբ տանջելու: Կարո՞ղ է արյդոք որևէ բան, որը բարձր է, միևնույն ժամանակ լինի ցածր, սև և միևնույն ժամանակ սպիտակ: Կարո՞ղ է արդյոք, լիենլ խավար և լույս միևնույն ժամանակ: Ի՞նչ փիլիսոփայություն է այս:»

Դասախոսը շարունակեց ասելով. «Արդյո՞ք դու երբևէ մտածել ես, որ գոյություն ունի մեկ այլ հարց, որը հակասում է Երրորդության Դոկտրինին, և որը կարիք ունի յուրաքանչյուր Երրորդական գաղափար ունեցողի պատասխանի, այն է որ, եթե ցանկացած երեք տարբեր արարածներ, որոնք երեք տարբեր էություն են, միևնույն ժամանակ Մեկն են, կատարյալ միություն Եզակիության իմաստով, ապա, ո՞րն է ընդհանուր հսկողությունը, որը ստիպում է դրանց մնալ երեք և նույնպես մեկը և միևնույն ժամանակ: Եթե ​​նման հրաշալի ու աներևակայելի երևույթի առաջացման գործոն կա, որը և պատճառ է հանդիսանում զարմանալի ազդեցության, ապա այդ գերագույն պատճառական ուժը, որը հսկում է հաշիվը և միությունը, միայնակ կլինի Ամենակարող Աստված և ոչ թե երեքից որևէ մեկը, որը միայն կառավարվող բաղադրիչ է: Բացի այդ, մեկ այլ խնդիր է ծագում, որին երրորդության հավատացյալը պետք է պատասխանի, այսինքն, ով է կառավարում կամ որոշում մեկի տարանջատումը երեք տարբեր բաների, որոնք ոչ ավել, ոչ էլ պակաս են քանակով: Պետք է, որ պատճառ լինի այս հսկող ազդեցության և որ պատճառող գործոնը, որը գործում է գերագույն ձևով երեքի վրա, լինի Ամենակարող Աստված,այլ ոչ թե երեքից մեկը, որը դառնում է միայն Գերագույն կառավարման պատճառի ազդեցություն:Նմանապես, հարց է ծագում, թե ո՞րն է պատճառող ուժը, որը ազդում է երեքի վրա, որպեսզի դրանք լինեն միայն մեկ, երբ միանում են միմյանց, այլ ոչ թե բաժանված արարածների շատ խմբեր և, եթե կա այսպիսի պատճառ, ապա այդ գերագույն կառավարող պատճառը կլինի ամենակարող աստված, այլ ոչ թե երեքից մեկը, որը միայն կլինի ստորակարգ: Ցանկացած իրավիճակում, ոչ մի խելամիտ մարդ, երբևէ, չի կարող ողջամտորեն հավատալ որևէ ազդեցության, որը առանց պատճառական գործոնի ազդեցություն ունենա դրա վրա: Այնուամենայնիվ, Սուրբ Երրորդությունը միայն խնդիր առաջացնող դոկտրին է, որը արարել է Քրիստոնեական Եկեղեցին, որի տրամաբանական պատճառը չի կարող երբևէ ճշմարիտ ապացուցվել: Ես ստիպված էի անհույս կերպով համաձայնվել դասախոսի տեսանկյունին, քանի որ այդժամ ես չէի կարող պատճառաբանորեն հավատալ ինքն իրեն գոյություն ունեցող որևէ բան, որը,միևնույն ժամանակ, իր իսկ հակառակն է:» Ես կցանկանայի, որ դուք պարոն Թոմաս»,ասաց դասախոսը, «մի փոքր խորհեք, թե ինչպե՞ս Հիսուսի հավատքը, ով Ինքն Իրեն Աստված էր կամ Աստծո որդի, կարող էր համընկնել այն փաստի հետ, երբ նա այդքան սարսափած էր վերահաս խաչելությունից, բղավել. «Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ։» (Մատթեոս 27:46)

«Ի՞նչ փիլիսոփայություն է այդ: Եթե Հիսուսը Ինքն Աստված էր, ապա արդյո՞ք այդ չի նշանակում, որ Աստված լքել էր ինքն Իրեն և արդյո՞ք նա կարող էր Աստված լինել, ով անհույս էր և կոչում էր օգնության:»

«Ինքնին, ձեր Աստվածաշունչը, պարոն Թոմաս, հայտնում է, որ Աստծո որդին լքվել է իր հոր, Աստծո կողմից, որի դեպքում լքված որդին, մեքենայաբար և բավական բնականորեն, կորցնում է իր անձնական արժեքը որպես որդի և իր հարաբերությունը հոր և որդու միջև: Ի՞նչ եք դուք կարծում: Ինչու՞մ կարելի է օգտագործել լքված որդու շահեկանությունը: Պարոն Թոմաս, խնդրում եմ ասեք ինձ:»

Ես զարմանքից կորցրել էի խոսելու ունակությունը և չգիտեյի, թե ինչ ասել և անել այն հավատքի հետ, որը ես արդեն ունեյի, որպես արմատական քրիստոնյա:

«Բացի այդ, «շարունակեց դասախոսը, » Արդյո՞ք դուք կարծում եք, որ Հիսուսը ինքն Աստված էր, երբ նա ծնկի էր գալիս լացակումած, աղոթում մեկ ուրիշի, հեռացնելու խաչելությամբ մահվան բաժակը:»

Ես ասացի. «Լավ, պարոն, ապա ինչպե՞ս դուք կհամաձայնեցնեք Իսլամի Մարգարեյի բռնությունը, այն դեպքում, երբ նա Աստծո Առաքյալն էր:»

Դասախոսը անմիջապես պատասխանեց. «Խնդրում եմ պարոն Թոմաս, մեջբերեք որևէ դեպք Սուրբ Մարգարե Մուհամեդի ամբողջ կյանքից, ցույց տալու, որ նա երբևէ որևէ հարձակում է գործել է առանց դրդապատճառի կամ որևէ դեպք, որտեղ նա նախաձեռնություն է վերցրել հարձակվելու որևէ մեկի վրա: Ցանկացած մարտ, որը նա թույատրել կամ անց է կացրել, ինքնապաշտպանական նպատակ է ունեցել: Աստվածաշունչը չի քարոզում ինքնապաշտպանություն: Աստվածաշունչը քարոզում է ինքնակառավարման հանձնում ամենի և պատկանելիքի, երբ ձեռքի տակ եղած ամենը վերցնում է հարձակվողը: Արդյո՞ք որևէ քրիստոնյա հետևում է դրան:»

«Առանձնացնելով Եվրոպայի Քրիստոնյա ազգի քաղաքական պատմությունը, չե՞ք հիշում դուք անմարդկային մեթոդները, որոնցից օգտվում էր Քրիստոնեությունը իր հավատքը տարածելու համար:»

Ես ամաչում էի լսել, թե ինչ էր նա զեկուցում և ես ստիպված էի հանգիստ լսել Քրիստոնյաների ամոթալի վարքի արձանագրությունները: Վերջապես, ես փորձեցի մեկ հարց ևս տալ. « Գոյություն ունի Հիսուսի արյամբ, մարդու մեղքերի քավության դոկտրին: Հիսուսը վճարեց մարդու մեղքերի համար, այսինքն, նա, ով հավատում է Հիսուսին, մաքրված և փրկված է ... արդյո՞ք Իսլամում, դուք ունեք այսպիսի փոխատվություն:»

Դասախոսը ժպտաց և պատասխանեց. «Իմ բարեկամ, մարդուն Աստծո լավագույն նվերներից է բանականությունը: Եթե մարդ կորցնում է այն իր համաձայնությամբ, ապա ոչ ոք չի կարող օգնել նրան: Առաջին հերթին, թույլ տուր ինձ իմանալ, արդյո՞ք դոկտրինը հակված է բանականության և պատճառաբանության: Օրինակ, Ա-ն, քրիստոնեական հավատքով, այսինքն, Հիսուս Քրիստոսին, որպես իր փրկիչ հավատացողը, թալանում է Բ-ի տունը և ընտանիքի անդամներին: Արդյո՞ք բանականությունը կամ տրամաբանությունը համաձայն է թողնել Ա-ին օրենքով անպատիժ, հատկապես Տիեզերքի Ամենաարդար Տիրոջ Օրենքով, պարզապես նրա համար, որ Ա-ն ընդունում է Հիսուսին որպես իր փրկիչ:»

Ես ստիպված էի ասել. «Ոչ» որովհետև, այլ կերպ կստացվեր, որ ես կորցնում եմ իմ բանականությունը և դեմ եմ գնում պատճառաբանությանը:

Նա շարունակեց. « Հիսուսի արյամբ քավության դոկտրինը ունի մի կարևոր գործոն, այսինքն, երբ մենք վճարում ենք որևէ բանի համար, այն դառնում է մերը և դրա նախորդ տերը զրկվում է իր ողջ հայցից, այն գնի դիմաց, որ նա արդեն ստացել է, այդպես չէ՞:»

Ես ասացի. «Այո»

Այնուհետ նա ասաց. « Եթե մարդու մեղքերը վճարվել են, աստված ոչ մի իրավունք չունի պատժելու որևէ մեղսագործի: Յուրաքանչյուր մեղսագործ, ով մի փոքր հավատում է Հիսուսին, ազատ է անել ցանկացած բան աշխարհում, որը նրա դաժան կիրքն է թելադրում, քանի որ Աստված, նրա Տերը, իրավունք չունի նույնիսկ հարցնել որևէ մեղսագործի, քանի որ Հիսուսը տվել է իր բոլոր մեղքերի գինը: Արդյո՞ք կարող է այս լինել բանական, կամ տրամաբանական: Արդյո՞ք կարող է այս դոկտրինը օգնել շարունակել երկրի կյանքը վայրկյան անգամ խաղաղ և ապահով:»

Նա շարունակեց. « Խնդրում եմ հիշիր, Իսլամը ցանկանում է, որ յուրաքանչյուր անհատ պահպանի իր կապը, պատասխանատու լինելով ինչպես իր անձնական կյանքի, այլև աշխարհի հավաքական կյանքի հետաքրքրությանը, ինքնին, լինելով, ոչ միայն մարդկային ռասսայի անդամ,այլ նաև Տիրոջ արարած, ընդհանուր առմամբ: Իսլամը շարունակաբար հրավիրում և խրախուսում է մարդուն առաքինի արարքների, Հանդերձյալ Կյանքի երանության խոստումով և շարունակաբար զգուշացնում է նրան հակառակը,Ամենաարդար Տիրոջից հետևողական պատժի մասին: Սուրբ Ղուրանը շարունակաբար զգուշացնում է ասելով.

« Եվ, հսկիր քեզ ընդդեմ այն Օրվա, երբ ոչ մի հոգի առնվազն, պիտանի չի լինի մյուսին, ոչ էլ կընդունվի միջամտություն անունով, կամ նրանց կօգնեն:» (2: 123)

« Ով գնում է ուղիղ, հանուն իր հոգու, նա գնում է ուղիղ, և ով շեղվում է ի վնաս իրեն, միայն նա է շեղվում, չի կարող բեռ կրողը կրել մեկ ուրիշի բեռը, ոչ էլ Մենք պատժում ենք, մինչ Մենք չենք ուղարկում Մարգարե, զգուշացնելու:» (17:15)

« Օվ, մարդկություն. Իրավմամաբ Մենք արարել ենք ձեզ արական և իգական սեռ և դարձրել ենք ձեզ ազգեր և ցեղեր, որպեսզի դուք կարողանաք ճանաչել միմյանց, իրավմամբ, Ալլահի հետ ձեզանից առաքինին նա է, ով շատ ուշադիր է իր պարտավորությանը: Իրավմամբ, Ալլահը Ամենաիմացյալ և Ամենատեղյակն է:» (49:13)

Մինչ մարդկանց վախեցնելը ծանր պատժով, վախեցնելը, որպես հատուցում չարիքի, Սուրբ Ղուրանը բացահայտում է Ամենագթասիրտ Տիրոջ անսահման գութը, ով չի ցանկանում, որ որևէ մեկը, անկախ թե որքան մեղսավոր է, լինի կատարյալ անհույս և արատավոր Նրա գթասիրտ թողությունից: Միակ պայմանը թողության համար, մեղսավորի զղջումն է, ապագայում վարքագիծ փոխելու և ամբողջ սրտով հնազանդվելու և շնորհակալ լինելու Ամենագթասիրտ Տիրոջը Իր անսահման շնորհի համար:»

« Հանուն Աստծո սիրո, ասեք ինձ պարոն Թոմաս, ո՞րն է ավելի բանական և պատճառաբանելի, արբեցնել և մեղքի նկատմամաբ անտարբեր դարձնել մարդուն, այսինքն, նրան դարձնել անպատճառաբանելի համոզված, որ իր մեղքերը արդեն վճարվել են ինչ որն մեկի կողմից, թե զգուշացնել մարդուն իր արարքներում դեմ գնալ հակառակի, այսինքն նրան զգուշացնել Ամենաարդար Տիրոջ պատժի մասին, յուրաքանչյուր անհնազանդության և սխալի համար:»

Ես զգացի, որ այդ օրը ես հասկացա քավության դոկտրինի սրբությունը, որի վրա է հիմնված Քրիստոնեական հավատքի կառույցը: Տիրոջ աստվածային գութը և Աստվածային ուղղորդության նոր լույսը իջավ իմ սիրտը: Ես շնորհակալություն հայտնեցի աստծոն, ինձ դոգմատիկ դոկտրինի հսկա շեղումի ճանկերից ազատելու և Իսլամ ուղղորդելու համար, որը ես ինքս գտա անկողմնակալ հետաքրքրության միջոցով, որը ուղիղ և Ճիշտ լուծում էր, ցույց տրված Ինքնին Ամենագթասիրտ Տիրոջից մարդուն, վերջին Առաքյալ Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն ) և նրա աստվածային ընտրյալ աշակերտների միջոցով:

Երբ ես բացահայտեցի ճշմարիտ փաստարկի իմ ընդունումը առաջատար դասախոսից և շնորհակալություն հայտնեցի նրան, նա ասաց ինձ.

« Թոմաս, դու պետք է Աստծոն շնորհակալ լինես քո օրհնանքի համար, որը հանդիսանում է լրացնում է նրա գթասիրտ խոստմանը, յուրաքանչյուրին, ով փնտրում է Ճշմարտությունը:»

Ամենագութ Տերը, Իր անսահման գութով լրացրել է Իր խուստումը, տալով մարդկությանը հավերժ ուղղորդություն, Սուրբ Մարգարե Մուհամեդի կողմից, ով կապրի իր ուղղորդությամբ բոլոր ժամանակներում:

Հանդիպելով այսքան շատ ուժեղ և անկոտրուն փաստարկների, որոնք դեմ էին Սուրբ Երրորդության Դոկտրինին և Քրիստոնեական հավատքի այլ հիմքերին, ես միայն զարմանում էի, թե ինչպես այսպիսի անպատճառաբանված հավատքը կարող է ր գրավել այդքան մեծ քանակությամբ աշխարհի մարդկանց:

Մեկ անգամ ես գտա իմ հորը ուրախ տուն վերադառնալիս և ժամանումից անմիջապես անց, նա կանչեց ինձ և ասաց.

« Դու պետք է ուրախ լինես իմանալով, որդիս, որ այսօր ես ստացա 109-րդ հոգին մեր հովվապետության տակ: Այսքան մեծ քանակության մկրտումը ..., սուրբ հայրը, մեր առաքելության ղեկավարը, շատ գովաբանեց իմ ծառայությունները և ավելացրեց իմ աշխատավարձը, ինչպես նաև իմ ճանապարհորդելու թույլտվությունը և պարգևատրեց ինձ նշան, որը համապատասխանում է իմ ջանքերի շնորհիվ մկրտվածների քանակին:»

Ես հարցրեցի. « Հայր, ովքե՞ր են նրանք, ում դու մկրտել ես:»

Նա ասաց. «Նրանք շրջակայքի հինգ գյուղերից են: Կան տղամարդիկ, կանայք և երեխաներ:»

Ես հարցրեցի. « Արդյո՞ք նրանք կրթված են:»

Նա ասաց. « Ոչ, նրանք արվարձանների աղքատներն են, նրանք միայն իրենց գյուղերի բրնձի դաշտերի աշխատավորնեն են:»

Ես հարցրեցի, թե արդյո՞ք նրանք լիարժեք հասկացել են իրենց նախաձեռնությունները, որպես Քրիստոնեական հավատքին վերադարձածներ: Արդյո՞ք նրանցից յուրաքանչյուրը ի վիճակի կլինի կանգնել խաչաձև քննության, ընդդեմ իրենց որոշմանը, թողնելու հավատքը, որում որ նրանք էին և միանալ Քրիստոնեական հավատքին:

Նա պատասխանեց. « Ի՞նչ ի նկատի ունես: Ես ասացի, որ նրանք անկիրթ, խեղճ, անգրագետ, բանվորներ են բրնձի դաշտերից: Խումբը կազմված է տղամարդկանցից, կանանցից և երեխաներից: Հիմա, ես ստիպված եմ ամեն օր այնտեղ գնալ և սովորեցնել նրանց հավատքի դոկտրինը:»

Լսելով այս, ես ժպտացի, և հայրս տեսնելով իմ ժպիտը հարցրեց. « Ինչու՞ ես ժպտում Թոմաս: Ի՞նչ է պատահել:» Ես ասացի. « Ոչինչ, հայրիկ, այս մասսայական վերադարձի մեջ ես հաճույքի կամ հպարտության նշույլ անգամ չեմ տեսնում, որը ցանկացած ճշմարիտ կրոն կամ անկեղծ կամ ողջամիտ հավատքը կարող է պահանջել, քանի որ այս համարվում է աղքատ, տգետ և անգրագետ բանվորների շահագործում է: Այն ուղեկցում է մտավոր կույրերին որևէ բանի, որը նրանք ոչ գիտեն, ոչ էլ գիտակցում են:

Հայր, արյդո՞ք դու կարծում ես, որ բանական մարդը ողջամտորեն կարող է հպարտանալ մի քանի անկիրթ տղամարդկանց, կանանց և երեխաներին իր իսկ գաղափարները տալով և արդարացիորեն պնդելով իր մտքերի նվազագույն արժանիքները և արժեքները:»

«Մինչ, այնպիսի կրոնը, ինչպիսին Իսլամն է, իրականացվում է միայն մանրակրկիտ ուսումնառած մարդկանց մանրակրկիտ ուսումնասիրություններից և տեղեկություններից հետո, կատարյալ համոզվածությամբ: Մենք, Քրիստոնյաներս, հպարտանում ենք մեր հաջողություններով, երբ մասսայական մեր շարքերն են մտնում անկիրթ բանվորներ, որոնք հանգամանքներից ելնելով ստիպված են ընդունել Քրիստոնեական դոկտրինը առանց գիտակցելու ճիշտ են, թե սխալ:

Տգետ միտքը նման է սպիտակ թղթի, կարելի է նկարել այն, ինչ ընտրում է դիմակահանդեսը,արձանագրության պատրաստումից հետո, այսպիսի հումքը պատրաստ է ցանկացած արվեստագետի որոշակի դիզայնի: Եթե մենք այսօր գրավելով տգետ մասսայի համակրությունը, հպարտանում ենք մեր մարդկության անգրագետների առջև, ովքեր վերադարձել են կրոնի և ինքնազոհողություն ենք անում հանուն մեր հավատքի տարածման, ապա, արդյո՞ք արտաքին աշխարհը նույնպես կմոռանա Միլանի Հրամանագիրը, հոր և խեղճ ու անօգնական Հրեաների դեմ գործած Քրիստոնեության բոլոր դաժան բռնությունները, իր իսկ կրքոտ ցանկությամբ և անհանգստությամբ դրդելու իր շարքերը լիարժեք անհայտացման:»

Ես շարունակեցի. « Եթե դու թույլ տաս ինձ, հայր, ես կցանկանայի իմանալ, արդյո՞ք քո ձեռքի Աստվածաշունչը լոկ ընթերցել, հիշել և քարոզել ես ուրիշներին ... թե այն պետք է գործի դրվի մեր առօրյա կյանքում: Եթե այն պետք է գործի դրվի, կարո՞ղ ես դու ցույց տալ ինձ, հայր, թե քրստոնեական աշխարհը երբևէ կարող է գործնականում իրագործել մյուս այտը շրջելու սկզբունքը, նույնպես եթե մեկը արդեն վնասված է: Արդյո՞ք կարող է անկեղծ ժամանակակից Քրիստոնյան տալ իր շապիկը, երբ վերցնում են նրա վերարկուն: Արդյո՞ք դու, հայր կհանձնես մեր ամբողջ տունը, եթե որևէ մեկը մտնի այնտեղ և վերցնի այդ տարածքում գտնվող ցանկացած սենյակի պատկանելիքը: Եթե աշխարհի Քրիստոնեական ուժերը իրոք, հավատում են ինքնահանձնման այս դոկտրինին, ապա ինչու՞ են նրանք պահում իրենց զինվորական և ոստիկանական ուժերը:»

« Ասա ինձ խնդրում եմ, հայր, արդյո՞ք կա որևէ երկրային շահ լոկ հավատալու ոսկե գաղափարներին, որոնք միայն կարող են զարդարել որոշ գրքերի էջերը և որոնք կարելի է միայն քարոզել, սակայն երբեք գործի չդնել: Ինչու՞ մենք չենք կարող ողջախոհ կերպով ընդունել ինքնապաշտպանության դոկտրինը, որը սովորեցնում է Իսլամը և մեր վիրավորողներին ներելու սկզբունքը, եթե նրանք ապաշխարհում են և փոփոխում են իրենց վարքը:»

« Հանուն Աստծո, ասա ինձ հայր, ինչպե՞ս կարող է երեք տարբեր բան, միևնույն ժամանակ լինել կատարյալ միության,ընդհանուր մեկ և քանակական և էական բնույթով:»

« Ի՞նչ ողջախոհական հիմքերով կարող է մեկը, ում լքել է Աստված, լինել ինքնին աստված և եթե Հիսուսը համարվում է աստծո որդի, ապա ինչ պնդում կարող է ունենալ, լքված որդին, իր հոր հետ հարաբերություններում:»

« Ի՞նչ իրավունք ուներ Քրիստոնեությունը պահանջելու որևէ ճշմարտություն դրանում, երբ տարածումը պայմանավորված էր խեղճ և անօգնական Հրեաների դեմ կատարված վայրագություններով: Սուրբ Քրիստոսի անունից գործած դաժան անարգանքների դրսևորումները լիարժեք զեկուցվել է նույնիսկ Քրիստոնյա հեղինակությունների կողմից Միլանի հրամանագրում և համաշխարհային համբավ ունեցող Քրիստոնյա գիտնական Գիբոնի » Հռոմեական Կայսրության անկումն ու կործանումը « հայտնի աշխատությունում:»

«Քրիստոսի արյամբ քավության Դոկտրինը, բնականաբար, կգրավի այն մեղսագործներին, ովքեր մեղք են գործել և չեն ցանկանում դադարել այն, պաշտպան ունենալով դոկտրինը և այն, որ իրենց մեղքերի գինը արդեն վճարվել է և ամեն դեպքում նրանք ընտրում են լինել ավելի վատ մեղսագործներ, նրանք չեն պատժվում իրենց նողկալի հանցանքների համար, քանի որ Հիսուսը վճարել է մարդու մեղքերի համար և Աստված չեղյալ է համարել դրանից հետո մեղսագործների պատժի Իր պահանջը:»

« Կան այսպիսի շատ բաներ, հայր, որոնք անկողմանակալ ուսումնասիրության և անաչառ դատի կարիք ունեն:»

«Ասեմ քեզ, հայր, որ ինչպիսին էլ որ լինեն հանգամանքները և ինչ դժբախտություն բաժին հասնի ինձ, ես, մեկընդմիտ որոշել եմ չվաճառել կամ չլքել իմ գիտակցությունը և ողջախոհությունը, հավատալու այսպիսի անողջախոհ դոգմատիկ դոկտրինների: Ես ընդունել եմ Իսլամ և, եթե դու չես բարկանում ինձ վրա, թույլ տուր ինձ բացատրել քեզ իմ հարցումների մանրամասները, ես կանեմ այդ, երբ ինձ խնդրեն: Ես չեմ ցանկանում իմ որևէ միտքը կամ հավատք որևէ մեկին տրվի ստիպողաբար, քանի որ Իսլամը, որին պատկանելը ես բացահայատ հայտարարում եմ, պատվիրում է, որ կրոնում չպետք է լինի որևէ հարկադրություն, քանի որ ճշմարտությունը լուսաբանվել է կեղծիքից:»

Ի զարմանս ինձ, ես գտա իմ հորը կատարյալ ուշադիր իմ անձնական տեսանկյունի բացահայտմանը և համոզմունքներին, և վերջապես նա ասաց.

« Որդիս, մի կարծիր, որ քո հայրը հիմար է: Իմ կյանքի ընթացքում, ես պարբերաբար դիմակայել եմ այդպիսի գաղափարներին, երբ հնարավորություն եմ ունեցել քննարկելու կրոնը իմ մուսուլման ընկերների հետ: Հանուն Աստծո, գաղտնի պահիր այս խնդիրը: Այլապես, համոզված եղիր, մեզ դուրս կգցեն փողոց, որպես աղքատ:»

Մի քանի օր անց, իմ հայրը նույնպես որոշեց իրեն հայտարարել մուսուլման:Հիմա, ես ի գիտություն և ուղղորդություն յուրաքաչյուր ճշմարտության փնտրողի, բացահայտ հայտարարում եմ իմ անկեղծ հարցման փաստացի արդյունքները, որ Իսլամը ոչ միայն վերջին Հզոր Կրոնն է, այլ նաև կատարյալ հավատք է, որը իր մեջ ներառում է ամեն բարիք: Իսլամի ամենատարբերվող և վառ բնութագիրը այն է, որ այն պահանջում է իր հետևորդներից հավատալ, որ աշխարհում նախորդող բոլոր կրոնները լուսաբանվել են Աստծո կողմից, այդ դարաշրջանի հարգարժան մարդկանց համար: Այդ հավատքի հիմքերից է այն, որ նրա հետևորդները պետք է հավատան բոլոր մարգարեներին, որոնք ուղարկվել են այս աշխարհ Մարգարե Մուհամեդից առաջ, որպես ճմարիտ և անմեղ:

Մուհամեդը Մարգարեյի անունն է, ում միջոցով այս ամբողջ համապարփակ կրոնը լուսաբանվել է իր կատարյալ և լիարժեք ձևով ամբողջ մարդկությանը բոլոր ժամանակների համար: Արևմուտքի շնորհիվ է, որ հավատքը անվանվել է «Մուհամեդիզմ», որը համընկնում է Քրիստոնեության, Բուդդայականության, Կոնֆուսիցիզմի, Զրահադաշտության և Հինդուիզմի նորաձևությանը: Մյուս կողմից, այս կրոնի անունը արդեն նշվել է իր Գրքում, Սուրբ Ղուրանում որպես «Իսլամ» և Իսլամի Մարգարեն կոչվել է մուսուլման, ինչպես ցանկացած մեկ այլ հավատացյալ: Տարբեր մարգարեներ քարոզել են նույն ճշմարտությունը տարբեր ազգերին տարբեր ժամանակներ տարբեր լեզուներով, Աստծո ամեն Մարգարե հիշատակվում է Սուրբ Ղուրանում որպես մուսուլման: Այսպիսով, ամեն կասկածներից վեր, իսլմաը հանդիսանում է կրոն, որի կարիքն ունի մարդկությունը զարգանալու բոլոր ասպարեզներում, ինչպես նաև հոգևոր կյանքում, որպեսզի վերջում կարողանա վաստակել փրկություն:

 

ԻՍԼԱՄԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 

Իսլամը պահանջում է կատարյալ հնազանդություն Ալլահին, հավատաք Նրա Եզակիությանը, երկրպագություն Նրան և հեռացում ամեն տեսակի Շըրկից, բազմաստվածությունից:

Իսլամը միակ Դինն է, որը ընդունում է Ալլահը: Այն Վերջին Դինն է, որը չեղյալ է համարում բոլոր նախորդ կրոնները: Ալլահը չի ընդունում Իր ստրուկներից դրանից բացի որևէ այլ բան: Ալլահն ասաց.

« Իրավմամբ, միակ ընդունելի Դինը, Իսլամն է:»

Նա նույնպես ասաց.

« Եվ ով փնտրում է ուրիշ այլ բան, քան Իսլամը, ապա այդ չի ընդունվի նրա կողմից և նա Հանդերձյալ Կյանքում կլինի ձախողակների մեջ:»

 

ԻՆՉՊԵՍ ՄՏՆԵԼ ԻՍԼԱՄԻ ՇԱՐՔԵՐԸ. ՀԱՎԱՏՔԻ ԵՐԿՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

(Աշ- հադու ալ-լա իլահա իլա Ալլահ, ուա աշ-հադու ան- նա Մուհամադան ռասուլու Ալլահ )

Իսլամի շարքրեը մտնելու համար պետք է իմանալ այս երկու վկայությունների իմաստը, արտաբերել դրանք անբիծ համոզվածությամբ, առանց կասկածի նշույլի:

ՇԱՀԱԴԱՅԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ 

 Աշ-հադու. Ես հաստատ գիտեմ և հավատում եմ առանց կասկածի նշույլի...

Ալ-լա իլահա. Որ տիեզերքում չկա աստված արժանի երկրպագման....

Իլա Ալլահ. Այս հաստատական նախադասություն է, այսինքն, երկրպագման բոլոր գործողությունները պատկանում են միայն Ալլահին....

Ուա աշ- հադու ան-նա Մուհամադան. Մուհամեդը, Աբդուլայի որդին, Աբդուլ Մութալիբի որդին, անշուշտ....

Ռասուլու Ալլահ. Ուղարկվել է մարդկությանը Ալլահի կողմից, և մարդկանց և ջիներին:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՄԱՍՏԸ. (Աշ- հադու ալ- լա իլահա իլա Ալլահ, ուա աշ- հադու ան- նա Մուհամադան ռասուլու Ալլահ ) Չկա ոչ մի աստված արժանի երկրպագման, բացառությամբ Ալլահի և Մուհամեդը Ալլահի Մարգարեն է. (Մենք հնազանդվում ենք նրա հրամաններին, հեռու ենք մնում այնից ամենից, ինչ նա արգելել է: Մենք հավատում ենք, այն ամենին, ինչ նա տեղեկացրել է մեզ և, որ Ալլահին չպետք է երկրպագել այլ կերպ, բացառությամբ, ինչպես նա է մեզ սովորեցրել: )

ԻՍԼԱՄԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԳԻՐԸ.

 Այն Ղուրանն է, որը Ալլահի խոսքն է, որը և լուսաբանվել է Մուհամեդին (Խ.Ա.Ո.Ն ), Գաբրիել Հրեշտակի միջոցով (Խ.Ա.Ո.Ն )

Մուսուլմանը պարտքն է հիշել այնտեղից որոշ մասեր, որպեսզի ավարտուն տեսքի հասցնի իր աղոթքները:

Իրավմամբ, բոլոր նախորդ գրերը աղավաղվել են իրենց ժողովուրդների կողմից, սակայն Ղուրանը մնացել է իր մաքուր վիճակում, ինչպես լուսաբանվել է Մուհամեդին (Խ.Ա.Ո.Ն): Ալլահը խոստացել է պահպանել այն, մինչ Հարության Օրը: Ալլահն ասաց. « Իրավմամբ Մենք լուսաբանել ենք Դիքըր և Մենք կպահպանենք այն:» Այդ իսկ պատճառով, ոչ ոք չի կարող աղավաղել այն:

Իմանալով Հավատքի Երկու Վկայությունների իմաստը, արտաբերելով դրանք և ընդունելով ամբողջ սրտով, (առանց ճնշման կամ աշխարհիկ բարիքների խոստման ), նա կդառնա Մուսուլման, ով կունենա որոշակի պարտավորվածություններ և արգելքներ: Եթե նա մահանա դրանք արտաբերելուց հետո, նա կմտնի Ջեննա, նույնիսկ, եթե ոչ մի բարիք չի գործել:

ԻՍԼԱՄԻ ՀԻՆԳ ՍՅՈՒՆՆԵՐԸ.

Այս սյուները պետք է իրականացվեն, անկախ նրանից, թե այն սրտի մտադրության ստուգում է, լեզվով ասած մասնագիտացված ձև, թե ֆիզիկական գործողություն:

ԱՌԱՋԻՆ ՍՅՈՒՆԸ. ՀԱՎԱՏՔԻ ԵՐԿՈՒ ՎԿԱՅՈւԹՅՈՒՆՆԵՐԸ.

 Չկա ուրիշ աստված արժանի երկրպագության, բացառությամբ Ալլահի և Մուհամեդը, Աբդուլայի որդին, Մարգարե և Առաքյալ էր, ում ուղարկել է Ալլահը և մարդկանց և ջիներին, ուղղորդելու նրանց երկրպագելու միայն Ալլահին, առանց Նրան զուգընկեր տալու:

ԵՐԿՐՈՐԴ ՍՅՈՒՆԸ. ՍԱԼԱՀ (ԱՂՈԹՔ )

Գիշերվա և ցերեկվա ընթացքում կան ընդհանուր առմամբ հինգ աղոթք: Մուսուլմանի պարգևը դրանց կատարման համար, հավասար է հիսուն աղոթքի պարգևի... եթե դրանք իրագործվում են պահանջվող պայմաններով, գործողություններով և հիմքերով: Դրանցից են այն, որ անձը, ով ցանկանում է աղոթել պետք է լինի ողջամիտ մուսուլման, ով հասել է հասունացման շրջան, լվացում է կատարել (Տահարա ), ունի մտադրություն և դեմքը պետք է ուղղել Քիբլա աղոթելու ժամանակ:

ԵՐՐՈՐԴ ՍՅՈՒՆԸ. ԶԱՔՅԱԹ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ամեն մուսուլմանի, ում ունեցվածքը հասել է Նիսաաբի Ունեցվածքի քանակություն, պարտքն է վճարել զաքյաթ և նրա եկամուտը պետք է պահպանվի 12 լուսնային ամիս, պետք է տալ դրանից աղքատ և խեղճ մարդկանց իր բարեկամներին, որոնց նա ըստ օրենքի չի կարող պահել և մեկ ուրիշ աղքատ և կարիքավոր մուսուլմանների նույնպես:

ՉՈՐՐՈՐԴ ՍՅՈՒՆԸ. ՊԱՀՔ 

Անձը պետք է մտադրվի պահք պահել գիշերվանից սկսած: Նա պետք է խուսափի սննդից և ընպելիքից և սեռական հարաբերություններից Ֆըջր աղոթքից սկսած, մինչ մայրամուտ: Պահքի ամիսը կոչվում է Ռամադան: Այն պարտադիր է յուրաքանչյուր ողջամիտ, չափահաս մուսուլմանի համար:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՅՈՒՆԸ. ՀԱՋ (ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ )

 Այդ այց է ՄԵքքա և մյուս սուրբ վայրերը Ումրա և Հաջ կատարելու մտադրությամբ: Այն պարտադիր է ամեն չափահաս, ողջամիտ մուսուլմանի համար, կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ, ով կարող է թույլ տալ իրեն այդ: Կանայք, ովքեր չունեն Մահրամ (խնամակալ ) կարող են Հաջ չկատարել:

ՀԱՎԱՏՔԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՍՅՈՒՆԸ.

1. ՀԱՎԱՏՔ ԱԼԼԱՀԻՆ. Պետք է հավատալ, որ Նա Արարիչն է, Մատակարարը, Մեկը, Ով տալիս է մահ և կյանք և Մեկը Ում ձեռքերում է ամենը: Նա առաջինն է, Որից առաջ ոչ ոք չկար, և Նա վերջինն է, Որից հետո ոչ ոք չկա: Նա Գերագույնն է, Որից բարձր ոչ ոք չկա և Նա Ամենագիտակն է, Որից ոչինչ թաքնված չէ: Մենք հավատում ենք Նրա բոլոր գեղեցիկ անուններին և ածականներին, առանց աղավաղելու կամ դադարեցնելու դրանք, զուգահեռներ անցկացնելու կամ համեմատելու դրանք: Ալլահն ասաց. « Չկա ոչինչ, ինչ նման է Նրան և Նա Ամենատեսնողն ու Ամենալսողն է:»

2. ՀԱՎԱՏՔ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ. Նրանք պատվելի ստրուկներ են, ովքեր ենթարկվում են Ալլահին: Նրանցից են Գաբրիելը, Միքայելը, Իսրաֆիլը, Ռիդուանը, Մաալիքը և հրեշտակներ, ովքեր գրառում են մարդու բարի և չար արարքները:

3. ՀԱՎԱՏՔ ՍՈՒՐԲ ԳՐԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԱԼԼԱՀԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ Է ԻՐ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ և ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ.

 Վերջին Գիրը Ղուրանն է: Այն չեղյալ է համարել, բոլոր նախորդ գրությունները, ուստի անթույլատրելի է գործնականում օգտագործել այլ գիր, բացի Ղուրանից:

4. ՀԱՎԱՏՔ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ. Ալլահը ուղարկել է նրանց մարդկությանը առաջնորդելու և երկրպագելու միայն Նրան և զուգընկեր չտալու: Մենք հավատում ենք, որ Ալլահը ուղարկել է նրանց: Նրանցից են ՛՛Ուլուլ Ազըմ՛՛ Մարգարեները, ովքեր մեծ ջանքեր են գործադրել, նրանցից են Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը և վերջապես Մուհամեդը, (Խ.Ա.Ո.Ն ), նա նրանցից վերջինն ու լավագույն է:

5. ՀԱՎԱՏՔ ՎԵՐՋԻՆ ՕՐՎԱՆ. Այն Հարության Օրն է, Հատուցման Օրը: Օրը, երբ հավատացյալները կմտնեն Դրախտ և անհավատները Դժոխքի Կրակներ, իսկ մեղսագործը, ով մահացել է առանց ապաշխարհելու, կլինի Ալլահի կամքին: Նա նրանց կամ կների, կամ կպատժի:

6. ՀԱՎԱՏՔ ՔԱԴԱՐԻ ԿԱՆԽՈՐՈՇՄԱՆ և ԲԱՐԻՔԻ և ՉԱՐԻՔԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻՆ. Իմացեք, որ ինչ որ կանխորոշված է, տեղի կունենա, ինչը ձեր վրա կազդի, այն տեղի կունենա: Այս տիեզերքում տեղի ունեցող ամեն բան արդեն գրառված է Կանխորոշման Աղյուսակում (ալ- Լոհ ալ- Մահֆուդ):

 

ՎԵՐՋԻՆ ՄՏՔԵՐԸ 

Ես հույս ունեմ, որ դուք ընթերցել եք այս գրքույկը բաց սրտով և մտով և ես աղոթում եմ Աստծոն, որ դուք տեսնեք ճշմարտության լուսը:

 

 

 

WWW.ISLAMHOUSE.COM