ՇԱՐԻԱԹԻ ՕՐԵՆՔԸ ԻՍԼԱՄԻ, ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ և ՀՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՇԱՐԻԱԹԻ ՕՐԵՆՔԸ ԻՍԼԱՄԻ, ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ և ՀՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ 

ՇԱՐԻԱԹԻ ՕՐԵՆՔԸ ԻՍԼԱՄԻ, ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ և ՀՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 الشريعة في الإسلام والنصرانية واليهودية باللغة الأرمينية

 

 

 Հեղ. Ահմեդ Ալ-Ամիր

 أحمد الأمير

 

 

Թարգմանությունը:

European Islamic Research Center (EIRC)

المركز الأوروبي للدراسات الإسلامية

 

 

 

WWW.ISLAMLAND.COM

 

 

Ներածություն

Ալլահի անունով Ամենաողորմած, Ամենաբարեգութ (Առ-Ռահման, Առ- Ռահիմ):

 

Փառք Ալլահին, Աշխարհների Տիրոջը և Խաղաղություն ու Օրհնություն լինի մեր Մարգարե Մուհամմեդին, նրա ընտանիքին և նրա ուղեկցորդներին:

Մարդ արարածը հանդիսանում է այս լայնարձակ տիեզերքի Աստծո արարածներից մեկը և դրա անքակտելի մասը: Նա ունի յուրահատուկ դեր և եթե հեռանա իրեն բնորոշ այդ դերից, որը տվել է Սուրբ Գիրքը, որը հայտնվել է նրանց, ապա տեղի կունենա տիեզերքի անհավասարակշռություն: Սա ակնհայտ է, քանի որ, երբ մարդ արարածը կատարում է այն ինչը արգելք է, մերժում է այն, ինչ պատվիրել են կատարել և պատասխանում է իր ցանկություններին և կրքերին, ապա երկրում և երկնքում հայտնվում է կոռուպցիան, անհայտ կամ նախորդ սերունդների ախտեր, որոնք էլ տարածվում են: Տեղի են ունենում կործանիչ պատերազմներ, որոնք պատճառ են դառնում շրջակա միջավայրի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են շրջակա միջավայրի աղտոտումը, գլոբալ տաքացումը, որն էլ իր հերթին կարող է երկիրը դարձնել տիեզերքի անմարդաբնակ մի վայր:

Ամենը հանգեցնում է մարդկանց շփոթմունքին, միջուկային փորձությունների փորձերին, և էներգիայի կորստին: Գործարանները սկսում են արտադրել պահանջարկից ավելին, որխեսզի ուղղակի բավարարեն կարիքները և լրացնեն իրենց ցանկությունները, նույնիսկ այն պարագայում, որ որտանահարում են իրենց եղբայրներին և քույերերին: Նրանք ցանկություն ունեն հագուրդ տալ իրենց, նույնիսկ եթե դա տեղի է ունենում մյուսների քաղցի շնորհիվ, հանուն հագուստի, նույնիսկ ի շնորհիվ այլ մարդկանց մերկության, և զվարճանքի, նույնիսկ եթե տեղի է ունենում ի հաիվ մյուսների մահվան: Ամենաբարձրյալ Ալլահը ասել է ճշմարտությունը.

«Չարիքը (ախտերը, անձրևի պակասը, մարդկանց կյանքի անհավասարակշռությունը և այլն) երևում են երկրի և ծովի վրա, ի շնորհիվ մարդկանց ձեռքերի գործի (ճնշնման և չար արարքների) որ Նա (Ալլահը) նրանց կստիպի ճաշակել այն բանի մի մասը, որ նրանք գործել են, որպեսզի նրանք ի վիճակի լինեն վերադառնալ (զղջումով Ալլահին և խնդրեն Նրա Թողությունը)»: (Առ-Ռում 30:41)

Աստված տեղեկացրել ա մարդկանց, որ նրանց զուր չի արարել և նրանց չի մերժի այսինքն առանց հաշվի Ալլահն ասաց.

«Արդյո՞ք դուք կարծում եք, որ Մենք արարել ենք ձեզ որպես խաղ (աննպատակ) և դուք կվերադառնաք Մեզ: Փառք Ալլահին, Ճշմարիտ Արքային, ոչ ոք չունի երկրպագության իրավունք, բացի Նրանից, Գերագույն Գահի Տիրոջից»: (Ալ-Մոմինուն 23:115-116)

Նաև, Նա ցույց է տվել, որ այս տիեզերքի մեջ նրանց սերնդե սերունդ գոյության նպատակը կայանում է նրանում, որ երկրպագեն միայն Ալլահին և չվերագրեն Նրան որևէ գործընկեր: Ալլահը, Փառք լինի Նրան, չի զգում նրանց երկրպագության կարիքը, սակայն, Նա փորձում է նրանց, որպեսզի հնարավորություն ունենան ապացուցել, թե ով է լավագույնը իր արարքների մեջ: Ալլահն ասաց.

«Եվ, Ես (Ալլահը) արարել եմ ջիներին և մարդկությունը որպեսզի նրանք երկրպագեն (միայն) Ինձ: Ես չեմ փնտրում նրանցից որևէ մատակարարում (այսինքն մատակարարում իրենց կամ Իմ արարածների համար), ոչ էլ Ես խնդրում եմ որ նրանք սնեն Ինձ: Իրոք, Ալլահը հանդիսանում է Առ-Ռազզաք (Ամենի Մատակարարողը), Հզորության Տերը, Ալ-Մաթին (Ամենահզորը) է»: (Ադ-Դհարիյեթ 51:56-58)

Ալլահը նշում է այն համապատասխան էներգիան, առանց որի նրանց մարմինները չեն կարող գոյատևել, ասելով.

«Օվ դուք, ովքեր հավատք են ընծայում, սնվեք թույլատրելի սննդից, որը Մենք մատակարարել ենք ձեզ և երախտապարտ եղեք Ալլահին, եթե իրոք, դուք երկրպագում եք Նրան»: (Ալ-Բակարահ 2:172)

Նաև Նա նշում է այն համապատասխան էներգիան, առանց որի չեն կարող գոյատևել նրանց հոգիները, քանի որ նրանք անշուշտ չեն կարող հանգստություն ստանալ առանց հավատքի և չեն կարող հանգստանալ առանց իրենց Արարչի երկրպագության, ոչ էլ կարող են հաստատվել, առանց հաստատելու Ալլահի Շարիաթը: Ալլահն ասաց.

«Նրանք, ովքեր հավատք են ընծայում և ում սրտերը հանգստություն են գտնում Ալլահի հիշատակությամբ, իրոք, Ալլահի հիշատակությամբ են սրտերը հանգստություն գտնում»: (Առ-Ռադ 13:28)

Մարդկանց Իր ծառայությանը հասցնելու նպատակով, Ալլահը Առաքյալներ է ուղարկել, որպեսզի նրանք հետևեն նրանց օրինակին, իսկ նրանց հետ Նա ուղարկել է Շարիաթի գրքերը, որպեսզի ուղղորդի նրանց, ինչպես մի ճրագ, որը կարող է լուսավել նրանց ուղղին և ուղղորդել դեպի բարիք, զգուշացնել չարիքից և կարգավորել նրանց կյանքը և գործերը, որպեսզի նախնական արարմանը համապատասխան, կիրառեն իրենց մարմինները և հոգին:

Ալլահն ասաց.

«Մարդկությունը մեկ համայնք էր և Ալլահը Առաքյալներ ուղարկեց ավետիսով և զգուշացումներով և նրանց հետ Նա ուղարկեց Գիր ճշմարտությամբ, որպեսզի դատի մարդկանց այն խնդիրների մեջ, որտեղ նրանք տարաձայնություն ունեն: Եվ միայն նրանք, ում տրվել է Գիրը տրվել է տարբեր ակնհայտ ապացույցներից հետո, որը նրանց է եկել միմյանց ատելության միջոցով: Այնուհետ Իր Թույլատվությամբ Ալլահը ուղղորդել է նրանց, ովքեր հավատք են ընծայել ճշմարտությանը, որտեղ նրանք տարաձայնություն ունեն: Եվ Ալլահը ուղղորդում է նրանց, ում Նա ցանկություն ունի ուղղորդել Ճշմարիտ Ուղղու»: (Ալ-Բակարահ 2:213)

Վերջին Մարգարեն Մուհամմեդն էր (Խ.Ա.Ո.Ն), ում Ալլահը դարձրեց առաքյալներից վերջինը և ում հետ ավատեց Իր կրոնը և ով եկավ մի կրոնի հետ, որը ներառում է տիեզերական աստվածային Շարիաթը, որը համապարփակ և համապատասխան է յուրաքանչյուր ժամանակին և վայրին, մի կրոն, որը կարգավորում է մարդկանց կյանքը և երջանկություն է պարգևում այս և Հաջորդ կյանքում: Երջանիկ է նա, ով հետևում է և խղճալի նա, ով հեռանում է: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Իրոք, այս Ղուրանը ուղղորդում է ամենաարդար և ամենից ճիշտ բանի և ավետում է հավատացյլաներին, ովքեր գործում են առաքինի արարքներ, որ նրանք կունենան մեծ պարգև (Դրախտ): Եվ նրանք, ովքեր հավատք չեն ընծայում Հետագա կյանքին, նրանց համար Մենք պատրաստել ենք ցավալի տանջանք (Դժոխք): Եվ մարդը խնդրում է (Ալլահին) չարիք, ինչպես խնդրում է (Ալլահին) բարիք և մարդը հապճեպ է( այսինքն եթե նա զայրացած է որևէ մեկի վրա, նա խնդրում է (ասելով). «օվ Ալլահ Անեծք ուղարկի նրան'' և չպետք է այդպես գործել, պետք է համբերատար լինել)»»: (Ալ-Իսրա 17:9-11)

Այս ակնհայտորեն ցույց է տալիս, թե ում և ուր է Ալլահը ուղղորդում նրանց, այնպես, որ Ուղղորդությունը իր մեջ է ներառում անվերջ ազգեր և սերունդներ, որոնք պատկանում են յուրաքանչյուր ժամանակաշրջանի և վայրի: Նաև այն իր մեջ է ներառում ցանկացած մեթոդ և ուղի, որպեսզի ուղղորդի նրանց, այսինքն այն ուղղորդություն է յուրաքանչյուր ժամանակաշրջանի և վայրի մարդկանց համար: Այն ուղղորդում է այն բանի, ինչը համապատասխան է գիտակցության և զգացմունքների աշխարհին, այն պարզ և ակնհայտ հավատքով, որը զուրկ է բարդություններից և զազրանքից, որը մեղմացնում է հոգին երևակայության ծանրությունից և սնոտիապաշտությունից և որը ազատում է մարդկային ներուժը աշխատանքի և կառուցման համար: Այն նաև կապում է տիեզերքի օրենքները մարդկային բնազդի օրենքների հետ համակարգման, համաձայնության և հաստատության համար: (Կանոնավարություն և ոչ մի հակասություն):

Նաև այն ուղղորդում է մարդու ներքին և արտաքին աշխարհների համապատասխան համակցության, ինչպես նաև նրա զգացմունքների և վարքի, հավատքի և արարքների և եթե բոլորը իրար են միացած անքակտելի ամուր կապով, ապա մարդը կարող է երանության հասնել, երբ գտնվում է երկրի վրա, իսկ արարքները կհամարվեն երկրպագություն, քանի դեռ նա իրագործում է ըստ Իսլամական ուսմունքների, նույնիսկ, եթե արարքները կյանքի վայելքներ են:

Նաև այն ուղղորդում է ամենից համապատասխան մի բանի, որը երկրպագության աշխարհում հավասարեցնում է պատվիրանները և հնարավորթյունները, այնպես, որ պատվիրանները բեռ չլինեն անհատի համար, ինչը վեր է հնարավորությունից կամ ձանձրացնում և ստիպում է նրան լրացնել, նաև պատվիրանները չպետք է լինեն չափազանց մեղմ, քանի որ մեղմությունը և կանոնավարությունը չպետք է տարածվեն ինչ որ մեկի վրա: Նաև այն չպետք է գերազանցի մտադրությանը, զսպվածությանը և պետք է հանդուրժի սահմանները:

Բացի այդ այն ուղղորդում է նրանց առավել համապատասխան մարդկային հարաբերություններին, անհատների և զույգերի, կառավարությունների և մարդկանց, երկրների և ռասսաների միջև: Ուստի, այն հաստատում է նմանատիպ հարաբերություններ, հիմնվելով ամուր սկզբունքների վրա, որոնց վրա ոչ մի ազդեցություն չի գործում անհատական կարծիքները կամ շեղումները և չի փոփոխում կապված կախվածության, ատելության կամ զզվանքի հետ: Բացի այդ, նրանց չեն վնասում հետաքրքրություններով կամ նպատակներով: Սկզբունքները որ Ամենից Տեղյակ Ալլահը,( Ալ-Քաբիր) և Ամենից Գիտակը (Ալ-Ալիմ) սահմանել է Իր արարածի համար և Նա Քաջատեղյակ է նրանց, ում Նա արարել է և Քաջատեղյակ է, թե ինչն է լավագույնը նրանց համար յուրաքանչյուր երկրի և սերունդի ներսում, այնպես, որ Նա ուղղորդում է նրանց դեպի ամենից համապատասխանը կապված վարչակարգի, նյութական, հասարակական և միջազգային համակարգերի հետ, որը պատշաճ է մարդկային աշխարհին:

Այն ուղղորդում է նրանց ամենից համապատասխան, ճիշտ դավանանքին և հավատքին, այնպես, որ նրանք գիտակցեն իրական Արարչին և իրենց իրական կրոնը, ավետելով հավատացյալներին Հետագա Կյանքում սպասվելիք մեծ պարգևի մասին և զգուշացնելով անհավատներին ցավալի տանջանքի մասին:

«Իրոք, այս Ղուրանը ուղղորդում է ամենից արդար և ճիշտ մի բանի և ավետում է հավատացյալներին, ովքեր առաքինի արարքներ են գործում, որ նրանք կունենան մեծ Պարգև (Դրախտ): Եվ նրանք, ովքեր հավատք չեն ընծայում Հետագա Կյանքին, նրանց համար Մենք պատրաստել ենք ցավալի տանջանք (Դժոխք)»: (Ալ-Իսրա 17:9-10)

Ուստի, այն հանդիսանում է արարքների և պատժի Նրա վավերական կառավարումը: Հավատքը և բարի արարքները հանդիսանում են այն, ինչ գնահատում է անհատին, քանի որ գոյություն չունի ոչ մի հավատք առանց բարի արարքների և բարի արարքներ, առանց հավատքի: Նախկին հատվածը բաժանված է և չի հանգել իր լիարժեքության և վերջինս անհիմն է, այն չունի որևէ հիմք կամ սյուն և երկուսի հետ միասին կյանքը կրում է այն, ինչը առավել համապատասխան է, երկուսի հետ միասին, իսկ Ղուրանի միջոցով կարելի է ընկալելՈւղղորդությունը:

Ինչ վերաբերում է նրանց, ում համար Ղուրանը ուղղարդություն չէ, ապա նրանք հետևում են մարդկային ցանկություններին, նրանք նման են շտապող անհատի, ով արհամարհում է իր մեջ գտնվող բարին և չարը, հապճեպ մի անհատի, ով չի կառավարում իր զգացմունքները, նույնիսկ եթե դրանք վատ են նրա համար:

«Եվ մարդը խնդրում է (Ալլահին) չարիք ինչպես նա խնդրում է (Ալլահին) բարիք և մարդը հապճեպ է»: (Ալ-Իսրա 17:11)

Պատճառ է հանդիսանում այն, որ նա չի գիտակցում ամենի ճակատագրերը, ոչ էլ հետևանքը: Այսպիսով նա գործում է մի արարք, որը վատ է և իրագործում է առանց գիտակցելու որ այն վատ է, կամ նույնիսկ տեղեկանալու, սակայն նա չի կարող կառավարել իր զգացմունքները կամ իրեն: Այսպիսով ինչպե''ս ենք կարող համեմատություն անց կացնել հանգիստ, խաղաղ և կարգավորված Ղուրանական ուղղորդության հետ:

Այս հանդիսանում է Իսլամական Շարիաթը, որը փորձարկել են արդար մարդիկ, ոչ մահմեդական, մասնավորապես Արևելագետներ, ովքեր միասնական կիրառել են նրա ներփակության, միջազգայնության, առաքինության և խնդիրներ լուծելու ընդունակությունը: Ճշմարտությունը ասելու ընթացքում, նրանք վկայում են այն ինչ ճիշտ է, որը նրանք չեն կարող թաքցնել և մենք նշում ենք նրանց խոսքերը, որպեսզի փաստարկի տեսքով նրանք ի վիճակի լինեն կիրառել ընդդեմ իրենց ժողովրդի: Միգուցե նրանց խոսքերը կարող են գտնել այն սրտերը, որոնք զերծ են ատելությունից և կախվածությունից, այնպես, որ նրանք հասնեն ճշմարտության որը կապված է այս ներող Շարիաթի հետ, որից հետո նրանք կրկին կհամոզեն:

Ուիլյամ Մոնթգոմերի Ուաթը[1] ասաց.

«Այն փաստը, որը Ղուրանը եկել է արաբներին, չի նշանակում, որ իսլամը տիեզերական չէ, կամ չունի տիեզերական բնույթ, կամ որ Իսլամական ուղերձը, որը ուղղված էր սկզբում Մեքքայի և Մեդինայի մարդկանց, տիեզերական չէ»:

Նա նաև ասաց. «Ղուրանը ընդունելության է արժանանում անկախ իր լեզվական փաստի, որովհետև այն դիմում է մարդկային խնդիրներին»:

Բացի այդ նա ասաց. «Իսլամը ապացուցել է իրեն, գործնականորեն, որ անկախ է երկու հնագույն կրոններից Հուդդայականությունից և Քրիստոնեությունից և մենք իրոք ասում ենք. «այն գերազանցում է, կամ փաստացի վեր է նրանց սպասումներից, որն էլ առավել սքանչելի է»»:

Իսլամական Շարիաթը ամբողջովին տարբերվում է օրենքի տարբեր ձևերից: Այն եզակի է և բաղկացած է աստվածային պատվիրաններից, որոնք կարգավորում են յուրաքանչյուր մահմեդականի կյանքը, յուրաքանչյուր պարագայում:

Սա մեր կրոնը և Շարիաթն է և մենք հուսով ենք, որ մարդիկ կընտրեն և կհետևեն, քանի որ այն հայտնվել է որպես ուղղորդություն և գթասրտություն, իսկ մենք մեջ ենք բերում Ալլահի խոսքերը յուրաքանչյուր ոչ մահմեդականի համար, ով ընթերցում է այս գիրքը.

«Եթե դուք շրջվեք (Իսլամից), Նա կփոխանակի ձեզ այլ մարդկանցով և նրանք չեն նմանվի ձեզ (այսինքն անհնազանդ)»: (Մուհամմեդ 47:38)

 

Դոկ, Աբդ Առ-Ռահման իբն Աբդ Ալ-Քարիիմ Ալ-Շիհա

 

 

 

 

ՄԱՍ 1.

  • «Շարիաթ» բառի լեզվաբանական սահմանումը.
  • «Շարիաթ» բառի տեղեկատվական սխալ մեկնաբանությունը.
  • Օրենքների իրագործման ձգտումը.
  • Հավերժ օրենքը և տեխնածին օրենքները.
  1. Տեխնածին օրենքների ձախողումը հանցագործությունների վերացման գործընթացում.
  2. Աստվածային օրենքի գոյության կարևորությունը.
  3. Տեխնածին և ջունգլի օրենքները.
  • Տեխնածին օրենքների խանգարումը և դրանց անկայունությունը.
  1. Էվթանազիա.
  2. Թմրանյութերի վաճառք.
  3. Մահապատիժ.
  • Տեխնածին օրենքների անհեթեթ պատժամիջոցները.
  • Մարդկային զոհաբերության ուսմունքը մարդկային օրենսդրության մեջ.
  • Հանցագործություններ, որոնք ամրագրել են տեխնածին օրենքները.

 

 

 

ՄԱՍ I

Շարիաթի լեզվաբանական սահմանումը.

Արաբերեն լեզվով «Շարիաթ» նշանակում է օրենք, ուղղի կամ մոտեցում: Ջունգլիի շարիաթ նշանակում է մի օրենք, որը ներկայացնում է ուժեղի գոյատևումը: Եկեղեցու Շարիաթը հանդիսանում են եկեղեցու և պայմանների կարգավորման օրենքները: Համուրաբու Շարիաթը այն օրենքներն են, որոնք վճռել է Բաբելոնյան Թագավորության Արքա Համուրաբին: Իսկ փարավոնների Շարիաթը այն օրենքներն են, որոնք վճռել են հնագույն Եգիպտացիները, որպեսզի կարգավորեն իրենց պետական խնդիրները:

Ամեն դեպքում Հուդդայականության, Քրիստոնեության և Իսլամի մեջ, Շարիաթ նշանակում է ուսմունքներ, կանոններ և Աստծո օրենքներ, որոնք սահմանվել են մարդկանց համար, որպեսզի կարգավորեն իրենց աշխարհիկ կյանքի խնդիրները, ուղղորդեն նրանց բարի ուղղու, որպեսզի հաջողություն ունենան Հանդերձյալ կյանքում: Նշենք, որ Հուդդայականության և Քրիստոնեության Շարիաթ ասելով, մենք նկատի ունենք բնօրինակ Շարիաթը, որը Աստված հայտնել է իր երկու մարգարեներին Մովսեսին և Հիսուսին, մինչ մարդիկ աղավաղել են այն: Իսլամական Շարիաթը փոխարինել է այս Շարիաթներին, որը Աստված պաշտպանել է փոփոխությունից և աղավաղումից:

Ալլահն ասաց.

«Եվ Մենք հայտնել ենք քեզ, (օվ Մուհամմեդ), Գիրքը, (այս Ղուրանը) ճշմարտությամբ, հաստատելով Գրերը (Գրքերը), որոնք նախորդել են և Մուհայմինան (ճշմարտացիություն բարձրի և վկայության) նրանց (հին Գրերին): Այսպիսով, դատիր նրանց այնպես, ինչպես Ալլահն է հայտնել և մի հետևեք նրանց սին իղձերին, հեռանալով ճշմարտությունից, որը եկել է քեզ: Ձեզ համար Մենք սահմանել ենք օրենքը և ակնհայտ ուղղին: Եթե Ալլահը ցանկություն ունենար, Նա կարող էր ձեզ մեկ ազգ դարձնել, սակայն (Նա) փորձում է ձեզ այն բանում, ինչ Նա տվել է ձեզ: Այսպիսով մրցեք ձեր բարի արարքներով: Ձեր (բոլորի) վերադարձը Ալլահին է, այնուհետ Նա կտեղեկացնի ձեզ այն մասին, ինչում դուք տարբերվում եք»: (Ալ-Մաիդաահ 5:48)

 

«Շարիաթ» բառի տեղեկատվական սխալ մեկնաբանությունը.

«Շարիաթ» բառը այլ լեզուներով թարգմանվում է ինչպես «օրենք», որն էլ հանդիսանում է բնօրինակ և ճշմարիտ իմաստը, սակայն որոշ արևմտյան տեղեկատվամիջոցներ ջանք չեն խնայում փչացնել Իսլամի պատկերը և հանդուրժող Շարիաթը, փորձելով շեղել մարդկանց և հեռացնել աղավաղելով «Իսլամական Շարիաթ» բառի իրական իմաստը: Վերանայելով Իսլամական Շարիաթի թեմաները, նրանք չեն թարգմանում արիա բառը իրենց լեզվի մեջ առկա համապատսախան բառով, որը հանդիսանում է 'օրենքը', փոխարենը նրանք թողնում են այն արաբերեն «Շարիաթ» բառը և գրառում են ըստ ֆոնեմատիկ տառագրության: Ուստի, այն գրառում լատինատառ և նույնիսկ օտար լեզվով արտաբերում է այնպես, ինչպես արաբերեն լեզվում:

Շարիաթ = Օրենք

Շարիաթի Օրենք = Օրենքի օրենք

Բացի այդ, պատճառը թե ինչու այն չեն թարգմանել «Իսլամական օրենք» հանդիսանում է, որ այն վերաբերվում է որևէ բանի, ինչը կազմակերպում և կարգավորում է մարդկային խնդիրները: Ըստ այդմ, շփոթեցնող տեղեկատվությունը փորձում է առանձնացնել «օրենք» և «Շարիաթ» բառերը և բաժանել նրանց միջև առկա որևէ կապ, փորձելով կերտել մի պատկեր, որ «Շարիաթ» բառը ներկայացնում է բարբարոսության և վայրենության ավանդույթներ, որոնք չեն կարող կազմակերպել կամ կարգավորել մարդկային խնդիրները: Մյուս կողմից, «Մովսեսի շարիաթ» արաբերեն դարձվածքը, նրանք թարգմանեցին ինչպես «Մովսեսի օրենքներ», իսկ «եկեղեցու Շարիաթ», ինչպես 'եկեղեցու օրենքներ' և այլն:

Բացի այդ, Իսլամական Շարիաթի փաստագրական աշխատանքների ընթացքում, նրանք իրենց տեսախցիկից հեռացրել են աշխարհի երկու բիլիոն մահմեդականներին և երկար ճանապարհորդություն կատարելով օվկիանոսներով և մայրցամաքներով հասել են Կանդագար լեռները, որտեղ բնակվում են աղքատ ցեղային խմբերը: Այդ խմբերի քանակը ընդհամենը մի քանի հազար է: Նրանք հազիվ են սնունդ հայթայթում և չունեն կրթության որևէ հնարավորություն: Չունեն նաև մաքուր ջրի հնարավորություն: Նրանց մարդկային տառապանքը ցուցադրելու և մարդկանց օգնությունը խնդրելու փոխարեն, նրանք շեշտում են նրանց գոյությունը և ամենը ներկայացնում որպես Իսլամ:

Միևնույն ժամանակ, նրանք Քրիստոնյաներին նկարագրում են որպես բարձր կրթությամբ և գիտական զարգացմամբ քաղաքակիրթ մի ազգ, նման կերպ փորձելով նկարագրել մի կեղծ պատկեր, թե որքան անկիրթ են մահմեդականները, հայտարարելով, որ հետամնացության պատճառը հանդիսանում է Իսլամը և նրա ուսմունքը: Մինչդեռ Քրիստոնյաները զարգացում են ապրել Քրիստոնեությունը ընդունելուց հետո:

ԶԼՄ-ները դիտավորյալ մոռացության են մատնել մի կարևոր խնդիր: Սա տեղի է ունենում, երբ որևէ մեկը ցանկություն է հայտնում համեմատել մահմեդական ցեղային խմբերը, ովքեր բնակվում են Կանդագարի լեռներում և որևէ Քրիստոնեական խումբ: Այս դեպքում անհրաժեշտ է համեմատել այնպիսի քրիստոնյա ցեղային խմբեր, ինչպիսիք են գնչուները, ովքեր ամենուր են Եվրոպայում: Եվրոպական երկրները տառապել են փորձելով գնչուական խմբերին ապահովել տներ, սակայն նրանք մերժել են հաստատվել մեկ վայրում, քանի որ նախընտրում են տեղափոխվել մեկ վայրից մյուսը: Քրիստոնյա այս ցեղերը տառապել են ռասայականությունից և իրավունքների ոտնահարումից: Իսկ այդ ամբողջ ոտնահարությունը ԶԼՄ-ները անտեսել են, նրանք թաքցրել են իրենց տեսախցիկները որպեսզի թաքցնեն այս աշխարհի աչքից: Եթե այս Քրիստոնյա ցեղերը մահմեդականներ լինեին, ԶԼՄ-ները կկենտրոնացնեին իրենց տեսախցիկները նրանց վրա, որպեսզի ցույց տան, թե ինչ է Իսլամը և որ Իսլամական Շարիաթն ստիպել է նրանց տեղափոխվել մեկ վայրից մյուսը:

Միևնույն ԶԼՄ-ները մոռացել են ցուցադրել Մահմեդական գիտնականներին, ովքեր բնակվել են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Ասիայում և Աֆրիկայում: Գիտնականներ, ովքեր առաջնորդել են բազմաթիվ գիտական, տնտեսական և քաղաքական բնագավառներ, ի լրացում առաջին մահմեդական գիտնականների, ովքեր լուսավորել են աշխարհը իրենց գիտելիքներով, այն ժամանակ, երբ Եվրոպան գտնվում էր միջին այսպես կոչված խավարի դարաշրջանում, երբ ամբողջ Եվրոպան խորասուզված էր գիտական և մշակույթային խավարի մեջ չորրորդ դարից մինչ տասնչորսերորդ դարը: Որտեղ եկեղեցին հետապնդում էր ամենը, ինչը կապված էր գիտության և գիտնականների հետ:

Անգլիացի պատմաբան Էդվարդ Գրիբոնը նկարագրում է այս իսկ դարաշրջանը ասելով.

«Բարբարոսության և կրոնի հաղթանակի հազարավոր տարիներ»:[2]

 

Օրենքների իրագործման ձգտումը.

Օրենքների իրագործման և սահմանադրության ձգտման պատճառը հանդիսանում է մարդկային հասարակական, տնտեսական կամ քաղաքական խնդիրների կարգավորումը: Ի լրացում, այն ճանաչում է անհատի իրավունքները և պարտականությունները հասարակության մեջ իր և այլոց նկատմամբ: Այն նաև կենտրոնանում է անհատի ազատության և սահմանների վրա, քանի որ յուրաքանչյուր անհատի ազատությունը սահմանափակ է, որովհետև այն կասեցնում և ավարտուն է դարձնում այլ մարդկանց իրավունքները: Այլ կերպ, մենք չպետք է թույլ տանք որպեսզի մեկ անհատի ազատությունը ոտնահարի մյուսների իրավունքները, այլապես տեղի կունենա ոտնահարություն: Ուստի, յուրաքանչյուր օրենք սահմանում է կարգապահություն յուրաքանչյուրի համար, ով ոտնահարում է մյուսների իրավունքները:

Ըստ այդմ, յուրաքանչյուր օրենքի հաջողության կամ ձախողման չափանիշը կախված է վերոհիշյալին հասնելու ունակությունից, որն էլ ներառում է այնպիսի պատժամիջոցներ, որոնք ապահովում են կեղեքիչի հարկադրանքը և պատիժը, հաշվի առնելով այն, որ հրամանի նպատակը չպետք է վնասի մեղավորին: Այն պետք է հասնի հետևյալին.

1. Ուղղել սխալները.

Ինչպես պարտադիր պատժամիջոցները, վճարել նյութական փոխհատուցում կամ պատիժ տուժող անձին.

2.Ուղղորդել մեղավորին.

Դարձնել հասարակությանը պիտանի անհատի.

3. Ետ պահել մեղավորին.

հանցանքից, որը նա մտադրվել է պատժի զգուշացումով, կրկին ետ պահել հանցանքից:

4.Ետ պահել մյուսներին.

Հետևել մեղսագործի հանցանքին, պատիժը տեսնելուց հետո:

 

Հավերժ օրենքը և տեխնածին օրենքները.

Տեխնածին օրենքների ձախողումը հանցագործությունների վերացման գործընթացում.

Մեր ժամանակակից աշխարհում, մենք հաճախ ականատես ենք լինում դատարանների, իրավաբանական ժողովների, օրենսդիրների, տեղային և միջազգային խորհրդարանների և խորհրդատվական ժողովների: Բացի այդ մենք տեսնում ենք օրենքի մարդկանց մի բանակ: Ավելին, մենք տեսնում ենք ոստիկանության մի բանակ և միլիոնավոր բանտարկյալներ և կալանավորներ: Նաև մենք հանդիպում ենք օրենքների իրագործման բազմաթիվ փորձեր, այսպիսով, արդյո՞ք մենք ի վիճակի ենք ստեղծել այնպիսի օրենք, որը կարող է կանխել այլոց իրավունքների ոտնահարումը: Կամ արդյո՞ք մենք դեռ ապրում ենք մի աշխարհում, որտեղ բազմաթիվ երկրներ լի են հանցագործությամբ: Այլ կերպ, արդյո՞ք տեխնածին օրենքները հաջողության են հասել ապահով աշխարհի ներկայացման, կամ հանցագործությունների վերացման և խնդիրների գործում, որոնք օր օրի աճում են: Ուստի, աշխարհը կարիք ունի մի օրենքի, որը կարող է հասնել նշված նպատակներին:

 

Աստվածային օրենքի գոյության կարևորությունը.

Տարիներ առաջ գոյություն չունեին որևէ օրինական հաստատություն, իրավաբանական ժողով կամ վերահսկող անձիք, որպեսզի արարեին և ներկայացնեին մի օրենք, որը կարող էր կարգավորել մարդկանց խնդիրները: Ուստի, կամ Ալլահը, Աստվածը, կհայտնի աստվածային օրենք որպեսզի կարգավորի մարդկային կյանքերը, որոնք չեն պահանջում օրենսդիրներ, որպեսզի զարգացնեն այն, կամ ջունգլի օրենքը կիշխի և ուժեղը կուլ կտա թույլին:

Ուստի, Նրա Արդարության և Գթասրտության շնորհիվ ստեղծվեց կարգավորված Շարիաթը, օրենք նրանց համար, ում հիմքերը և արդարությունը մշտական են և չեն փոփոխվում ժամանակի կամ վայրի պարագայում: Օրինակ հանցագործությունը համարվում է հանցագործություն, այն երբեք չի դառնա առաքինություն, ճշմարտությունը հանդիսանում է ճշմարտություն, այն երբեք չի դառնա անվավեր և բոլորը հավասար են Շարիաթի օրենքի առջև: Ինչ վերաբերում է կանոններին, ապա դրանք ժամանակ առ ժամանակ թարմացրել են Ալլահի մարգարեները, ում Նա ուղարկել է, որպեսզի առաջնորդեն մարդկանց և ցույց տան Ալլահի Շարիաթը, որը կարգավորում է իրենց կյանքը: Ինչպես հրեաների պարագայում, երբ նրանք կորցրեցին և աղավաղեցին իրենց Շարիաթի կանոնները: Ալլահը ուղարկեց Իր մարգարե Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) որպեսզի թարմացնի կանոնները: Իսկ այն բանից հետո, երբ Քրիստոնյաները կորցրեցին և աղավաղեցին իրենց կանոնները, Ալլահը եզրահանգեց Իր աստվածային Շարիաթը Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) ուղերձով: Ուստի, Նա ուղարկեց նրան Շարիաթ, որը վավերական է յուրաքանչյուր ժամանակաշրջան և վայրում և որը չեն կարող փոփոխել կամ տեղաշարջել դարերի ընթացքում, քանի որ այն հանդիսանում է վերջնական Շարիաթը: Ալլահն ասաց.

«Այնուհետ Մենք տվել ենք քեզ (օվ Մուհամմեդ) Մեր պատվիրանները (հարթ մի ուղի) ինչպես մեկը, որը Մենք պատվիրել ենք քեզ նախորդող Մեր Մարգարեներին (այսինքն օրինական ուղիներ և Իսլամական Միաստվածության օրենքներ): Այսպիսով հետևիր դրանց (Իսլամական Միաստվածությանը և օրենքներին) և մի հետևիր նրանց ցանկություններին, ովքեր տեղյակ չեն»: (Ալ-Ջաթիյահ 45:18)

Ըստ այդմ, մենք պարզորոշ կարող ենք տեսնել Շարիաթի միջնորդությունը, որպես որոշ տեսակի հանցագործությունների պատժամիջոցների տեսակ: Ուստի, պատժի խստությունը կապված է հանցագործության աստիճանի և հասարակության վտանգի հետ: Շարիաթ, որը չի ենթարկվում ցանկություններին և հաճոյախոսություններին և հավասարեցնում է բոլոր հանցագործներին, այսպիսով, այն անհատին չի ազատում պատժից կապված իր դիրքի, հզորության, հեղինակության կամ ունեցվածքի հետ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Իրոք, ինչ կործանեց քեզ նախորդող մարդկանց, ուղակի այն է, երբ նրանց մեջ գտնվող բարձրաստիճան անհատը գողություն է կատարում, նրանք ազատում են նրան, սակայն, եթե միևնույն հանցանքը կատարում է աղքատը, նրանք կիրառում են պատիժը: Ես երդվում եմ Ալլահի անունով, որ, եթե Ֆաթիման, Մուհամմեդի դուստրը, գողություն կատարի, ես կկտրեմ նրա ձեռքերը»: (Ալ- Բուխարի)

 

Տեխնածին և ջունգլի օրենքները.

Իրականում, մեր ժամանակների բազմաթիվ տեխնածին օրենքներ հանդիսանում են ջունգլի օրենքի մեկ այլ կողմը, իսկ պատճառը այն է, որ խորհրդարանների և օրենսդիրների բազմաթիվ ընտրյալներ կոռուպացված են հզորության և գումարի ցանկությամբ: Ուստի, նրանք իրագործում են օրենքներ, որը արտաքուստ լավ է, սակայն ներքուստ հանդիսանում է այն ամենը, ինչ նրանք ցանկանում և ձգտում են իրենց հետաքրքրությունների և ծառայություն նպատակների իրագործման համար, շահագործելով մարդկանց, մասնավորապես աղքատներին: Ըստ այդմ, Ալլահը մեզ է հայտնել իմաստուն և արդար մի օրենք, որը տարբերություն չի դնում կառավարչի և հպատակի, ունևորի և աղքատի, սևի և սպիտակի, հասարակական կարգավիճակների միջև: Այն հանդիսանում է արդարության օրենքը, որը զերծ է կրքից, անարդարությունից և ընչաքաղցությունից: Ալլահն ասաց.

«Արդյո՞ք նրանք փնտրում են տգիտության (օրերի) դատաստանը: Եվ, ով է դատաստանի մեջ լավագույնը, բացի Ալլահից այն մարդկանց համար, ովքեր ամուր Հավատք ունեն»: (Ալ-Մայիդահ 5:50)

 

Տեխնածին օրենքների խանգարումը և դրանց անկայունությունը

Օրենքի պատմության դիտորդները և սահմանադրության հեղինակները գտնում են, որ տեխնածին օրենքները փոփոխական են և գոյություն չունի որևէ օրենք, որը երկար ժամանակ կարող է անփոփոխ մնալ: Օրինակ, որոշակի ժամանակաշրջանի մի որևէ հանցագործություն, մեկ այլ ժամանակ վերածվում է առաքինության և հակառակը: Մեկ այլ օրինակ է 1850-ից 1920 թվականները, երբ Ամն-ի կանանց լողազգեստները իրենցից ներկայացնում էին երկար զգեստ, որը քողարկում էր ամբողջ մարմինը, իսկ եթե կանայք այդ ժամանակ կրեին ժամանակակից լողազգեստը, ապա նրանց կձերբակալեին և պատժի կենթարկեին:

Օրենքները կարող ենք փոփոխվել ըստ ժամանակի և վայրի: Օրինակ Եվրոպական երկրների յուրաքանչյուր երկիր ունի իր ներքին օրենքը, որը տարբերվում է մյուսից: Նույնիսկ Ամն-ի յուրաքանչյուր նահանգի օրենքը տարբերվում է մյուսից: Այստեղից պարզ է դառնում, որ օրենքները ենթարկվում են քաղաքագետների ցանկություններին և իղձերին: Օրինակ.

 

Էվթանազիա.

Էվթանազիա նշանակում է ինքնասպանություն մեկ այլ անձի օգնությամբ և բաժանվում է երեք դասակարգի.

1.Կամավոր Էվթանազիա. Այն ավարտում են հիվանդի համաձայնությամբ: Օրինական է համարվում որոշ Եվրոպական երկրներում և Ամերիկայի մի քանի նահանգներում:

2.Ոչ կամավոր էվթանազիա. Այն ավարտում են առանց հիվանդի համաձայնության, օրինակ, ինչպես երեխաների էվթանազիան, որը թույլատրելի է ըստ Գրոնինգենի Պրոտոկոլի[3], Հոլանդիայում, որոշակի պարագաներում:

3.Ստիպողական մարդասպանություն. Այն տեղի է ունենում ընդդեմ հիվանդի կամքի:

Խնդիրը այն է, որ գոյություն ունեն էվթանազիայի աջակիցներ և կողմնակիցներ և յուրաքանչյուր խումբը ունի իր իսկ փաստարկները և պատճառաբանությունները, որին նրանք հավատք են ընծայում: Որոշ երկրներում այն համարվում է օրինական, իսկ որոշ երկրներում հանցագործություն:

Գրանցվել են կանխամտածված սպանության դեպքեր, ինչպես Դոկ. Նիգել Քոքսինը, ով իր հիվանդ, Լիլիան Բոյսին ներարկել է քլորիդի մեծ քանակություն, որը պատճառ է հանդիսացել սրտի կանգի: Ի պաշտպանություն իրեն, նա հայտնեց, որ փորձել է մեղմացնել կնոջ ռևմատիկ ցավերը: Դատարանը նրան դատապարտեց մեկ տարվա աշխատանքային կասեցման, իսկ մեկ տարի անց նա կրկին վերականգնեց իր բժշկական գործունեությունը:

 

Թմրանյութերի վաճառք.

Որոշ եվրոպական երկրներ որոշակի պայմաններով և քանակով օրինականացրել են թմրանյութերի առք ու վաճառքը: Իսկ այլ եվրոպական երկրներ ամբողջովին արգելել են այն: Տարօրինակ է, որ այդ երկրներից մի քանիսը թմրանյութերը օրինականացրել են իրենց քաղաքացիների համար, իսկ այցելուների համար արգելել, որպեսզի կանխեն «թմրանյութերի զբոսաշրջությունը» իրենց երկիր: Այս որոշումը մերժել են բազմաթիվ սրճարանատերեր, հայտնելով, որ այն վնաս կպատճառի իրենց առևտրին և եկամուտին:

 

Մահապատիժ

Որոշ եվրոպական երկրներ և ամերիկյան նահանգներ արգելել են մահապատիժը, մինչդեռ մյուսները օրինականացրել և կիրառել են այն:

Այսպիսով. Որտե՞ղ է որոշակի կշեռքը, ըստ որի մենք կարող ենք չափել և տեղեկանալ, թե որն է հանցագործությունը և որը ամբողջությունը: Եվ ո՞րն է բարիք ու որն է չարիք:

Եզրակացություն. Ողջախոհ մարդիկ համամիտ են, որ այդ իրավունքը հաստատուն է և չի կարող ենթարկվել փոփոխության ըստ ժամանակի կամ վայրի, նմանատիպ վերաբերմունքը, առաքինությունը, մեղքերը բոլորը հաստատված են և փոփոխության ենթակա չեն: Քանի որ առաքինությունը երբեք չի կարող դառնալ մեղք, իսկ մեղքը առաքինություն:

 

Տեխնածին օրենքների անհեթեթ պատժամիջոցները

Դիտարկելով դարերի ընթացքում կիրառության մեջ գտնվող բազմաթիվ Փարավոնյան, Չինական, Հնդկական, Հունական, Հռոմեական քաղաքակրթությունների, ինչպես նաև նույնիսկ Աֆրիկյան ցեղերի օրենսդրությունները և պատժամիջոցները, մենք գտնում ենք, որ դրանք անհեթեթ են: Օրինակ, նրանք կիրառել են մահապատիժը պարզ դեպքերում, հաշվի առնելով, որ նրանք բավական ստեղծագործական են մոտեցել կտտանքներին: Երբեմն, նրան գլխատում էին գելիոտինով, ինչպես պատահեց Ֆրանսիայի արքա Լուի XVI դեպքում, 1793 թվականին, մեկ այլ անգամ գլխատում էին կացինով, իսկ մարմինը քառատում, ինչպես պատահեց Սեր Թոմաս Արմսթրոնգի հետ 1684 թվականին Միացյալ Թագավորությունում:[4] Մեկ այլ դեպքում նրանք հեռացնում էին մեղադրյալի աղիքները և կտրտում էին վերջույթները, մինչ նա կենդանի էր, այնուհետ նրանք հեռացնում էին սիրտը կրծքավանդակից և գլխատում, ինչպես պատահեց Բալտազար Գերարդի հետ Հոլանդիայում, 1584 թվականին:[5] Գոյություն ունեին ժամանակներ, երբ մեղադրյալին մորթում էին դանակով, կամ խաչում ծառին կամ կենդանի այրում, ինչպես պատահեց իսպանացի և պորտուգալացի ինկվիզիցիայի ժամանակ: Երբեմն մահապատիժը իրագործում էին մեղսագործին քաղցած առյուծի առջև գցելով Հռոմեական մարզադաշտում, մյուսներին գցում էին Հիտլերի վառարանը:Եղել էր ժամանակ, երբ մահապատիժը իրագործել էին ցից հանելով, կամ էլեկտրական աթոռին նստեցնելով, ինչպես պատահեց Լինդա Լյոն Բլոքի հետ 2002 թվականին Ամն-ում: Երբեմն նրանք խեղդում էին մեղադրյալին, ինչպես պատահեց Ֆրանսիական հեղափոխության աջակիցների հետ 1793 թվականին Ֆրանսիայում: [6] Երբեմն նրանք կոտրում էին մեղադրյալի գլուխը մուրճով կամ կրծքավանդակի ծանր քարով, ինչպես պատահեց Գիլես Քորեյի հետ 1692 թվականին Ամերիկայում:[7] Երբեմն մեղադրյալին գցում էին եռացող յուղի մեջ, ինչպես պատահեց Ռիչարդ Ռայսի հետ 1531 թվականին Միացյալ Թագավորությունում: Երբեմն մեղադրյալին գցում էին գազի խցիկ, իսկ մեկ այլ անգամ կենդանի թաղում էին, ինչպես վարվում էին Ճապոնացի զինվորները չինացի քաղաքացիների հետ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Նանկինի եղեռնի ժամանակ: Երբեմն մահապատժի էին ենթարկում կախելով մարմինը ոտքերից վեր, մեկ այլ անգամ մորթում և գլախատում էին մեղադրյալին դանակով, ինչպես պատահեց Երեմիա Բրանդեթի հետ 1817 թվականին: Երբեմն մեղադրյալին քառատում էին կապելով նրան չորս ձիու, ովքեր քաշում և պոկում էին 4 կտորների, ինչպես պատահեց Թուփաք Ամարու II հետ 1781 թվականին Պերույում: Երբեմն դանդաղ կտրտում էին մեղադրյալին, ինչպես պատահեց Ջոզեֆ Մարչանդի հետ 1835 թվականին, Վիետնամում: Երբեմն հրազենով կրակում էին գլխից: Գոյություն ունեին մահապատժի և տանջանքի այլ տեխնածին սարսափելի և անհեթեթ մեթոդներ:

Ուստի, աստվածային օրենսդրությունը հանդիսանում է գթասրտության օրենսդրություն, որը չի ներկայացնում անհեթեթ պատիժներ և տեղ չի տալիս կառավարիչների և օրենսդիրների կրքերի և խառնաշփոթի և անհեթեթ դատաստանի հնարավորություն: Նաև կենդանիների հետ կապված, Իսլամական Շարիաթը նշում է, որ մենք պետք է գթասիրտ և կարեկցող լինենք նրանց նկատմամբ, նույնիսկ, երբ մորթում ենք: Մարգարե Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Իրոք, Ալլահը սահմանել է Իհսան, (բարություն) ամենի նկատմամբ: Այսպիսով, երբ դուք սպանում եք, դուք պետք է լավագույնս կատարեք այդ, երբ դուք մորթում եք կենդանուն, ապա մորթեք լավագույն ձևով: Թող ձեզանից մեկը սրի դանակը և հեշտացնի կենդանու համար, որպեսզի թեթևացնի նրա ցավը»: (Մուսլիմ)

 

Մարդկային զոհաբերության ուսմունքը մարդկային օրենսդրության մեջ.

Կենտրոնական Ամերիկայի մարդիկ, Ացտեկների կայսրության օրոք սովորություն ունեին կիրառել մարդկային զոհաբերության ուսմունքները, որը շարունակվեց տասնչորսերորդ դարից մինչ տասնվեցերորդ դարը: Այն ներառում էր ժամանակակից Մեքսիկայի տարածաշրջանը, որտեղ քահանաները սովորություն ունեին բերել զոհերին և դնել նրանց մեծ ժայռի վրա: Այնուհետ քահանան բացում էր զոհի կրծքավանդակը, մինչ նա կենդանի էր, դուրս էր հանում նրա սիրտը, երբ այն դեռ բաբախում էր, բարձրացնում էր այն արևի ուղղությամբ, որպեսզի հաշտեցնի արևի աստված «Հույզիլոփոչթին» կամ «Թլալոք» անձրևի աստծուն, կամ կրակի աստված «Հյուհեթեոթիլին» որի ընթացքում կատարում էին կրոնական ծիսախմբություն, որի ընթացքում էլ կենդանի զոհին գցում էին կրակը և մինչ նա մահանում էր նրան դուրս էին հանում այնտեղից, բացում կրծքավանդակը և դուրս հանում սիրտը:

Այդ կայսրության սնոտիապաշտությունը կայանում էր նրանում, որ «Խիփե Թոթեք» աստվածը փոխել էր իր մաշկը, որպեսզի մարդկանց հացահատիկ պարգևեր: Ուստի նա մարդկանց խնդրեց իրեն մարդկային մաշկ տալ, որպեսզի կրի իր մաշկի փոխարեն: Քահանաները պատվում էին այդ աստծուն մաշկելով զոհին, մինչ նա կենդանի էր, այնպես, որ քահանաները քսան օր կրեին զոհի մաշկը, որից հետո այն գցում էին կրակը:

Աֆրիկայում նույնպես առկա են նմանատիպ օրինակներ, ինչպես Դահոմեյի Տարեկան Ավանդույթը, որը այժմ հայտնի է Արևմտյան Աֆրիկայի, Բենինի հանրապետության մեջ: Որպես այդ տարեկան տոնախմբության մի ծիսակատարություն նրանք սովորություն ունեն մորթել պատերազմի գերիներին և բանտարկյալներին: Երբ իրենց արքան կնքեց իր մահկանացուն, նրանք հազարավոր բանտարկյալներ մորթեցին: Իսկ 1727 թվականին մեկ օրվա ընթացքում, նրանք մորթեցին 4000 գերի:

Ավելին, հնագույն Չինաստանի քաղաքակրթության մեջ տարածված էր տերերի մահից հետո կենդանի թաղել ստրուկներին: Օրինակ 621 թվականին, երբ Քին թագավորության «Մու» կառավարիչը իր մահկանացուն կնքեց, նրա հետ կենդանի 177 ստրուկ թաղեցին:

12-րդ դարում Սլավոնական մշակույթի մեջ գոյություն ուներ մի սովորություն, ըստ որի պատերազմի բանտարկյալներին զոհաբերում էին ստրուկների աստված «Թերուն»-ին:

Արևելյան Ասիայի երկրներում, որտեղ տարածված է Բուդդայականությունը, մենք կարող ենք տեսնել ժամանակակից տգեղ պատկերներ: Օրինակ Չինական Նոր Տարվա ընթացքում, որոշ բուդդայականներ, ծնողների համաձայնությամբ տանում են աղջկան, այնուհետ լողացնում և մաքրում են, կապում ձեռքերը և ինչպես խոզի, դանակով հարվածում են պարանոցին: Այնուհետ, նրանք մոտեցնում են մի ափսե, այնպես, որ արյունը դուրս չգա այնտեղից: Վերջում նրանք մարմինը կտրատում են մասերի և բաժանում աղքատներին:

Այս ամենը հանդիսանում են այդ անհեթեթ օրենսդրության և հավատքների օրինակներ, որոնք ողջամիտ մարդիկ չեն կարող ընկալել:

Ոչ մի երկիր կամ քաղաքակրթություն զերծ չի մնացել մարդկային զոհաբերության ուսմունքի հանցագործ օրենսդրությունից, որը մարդկային արյամբ նվիրել են աստծուն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է ընթերցել աշխարհի մարդկային զոհաբերության ուսմունքի պատմությունը, որից պարզ է դառնում, թե որքան էր այն տարածված Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Աֆրիկայում և Ասիայում: Ավելին, Հին Կտակարանը նշում է այս սովորույթը և սարսափելի ոճիրը և քննադատում է այն իր ահագնությամբ և պատիժ է սահմանում քարկոծումը, որտեղ Քանանացիները սովորություն ունեին զոհաբերել իրենց զավակներին Մողոք աստծուն: (Ղևիտացիներ 20:1-2)

(Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. Կրկին կասես Իսրայելի զավակներին, Ով էլ որ լինի Իսրայելի զավակներից, կամ օտարականներից, ովքեր բնակվում են Իսրայելում, որ տալիս են իրենց սերմերը Մողոքին, նրան անշուշտ պետք է մահապատժի ենթարկեն. երկրի մարդիկ պետք է նրան քարկոծեն:)

Քանանացիները սովորություն ունեին իրենց զավակների զոհաբերել Մողոքին, ինչն էլ Ալլահը արգելեց:

Ուստի, Ամենաբարձրյալ Ալլահի գթասրտությունը Իր արարածներին հանդիսանում է աստվածային Շարիաթը, որը պայքարում և հակամարտում է բոլոր անհեթեթ օրենսդրությունների դեմ, որոնք նվաստացնում և զոհաբերում էին մարդկանց ամբողջ աշխարհում: Ալլահն ասաց.

«Ասա, (օվ Մուհամմեդ) «Եկեք, ես կընթերցեմ ձեզ այն, ինչ ձեր Տերը արգելել է. Ոչինչ մի համակցեք Նրան երկրպագության մեջ, եղեք բարի և պարտական ձեր ծնողներին, մի սպանեք ձեր զավակներին ելնելով աղքատությունիցՄենք սնունդ ենք մատակարարում ձեզ և նրանց, մի մոտեցեք Ալ-Ֆաուահիշահ, (ամոթալի մեղքերի, անօրինական սեռական հարաբերությունների), լինի բացահայտ, թե գաղտնի, և մի սպանեք որևէ մեկին, ում արգելել է Ալլահը, բացառությամբ արդար պատճառի, (ըստ Իսլամական օրենքի): Այս է Նա պատվիրել ձեզ, որպեսզի դուք ընկալեք»»: (Ալ-Անաամ 6:151)

Ամենաբարձրյալ Ալլահը ասել է ճշմարտությունը Իր Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) մասին, ում Նա ուղարկել է ճշմարտության կրոնով, որը ներառում է ամենը, ինչը կարգավորում է մարդկային իրավիճակը այս և հաջորդ կյանքում և երջանիկ է նա, ով հավատք է ընծայում Նրան և հետևում Իր Շարիաթին.

«Եվ Մենք ուղարկել ենք քեզ (օվ Մուհամմեդ) որպես գթասրտություն Ալամինին (մարդկությանը, ջինին և ամբողջ գոյությանը)»: Ալ-Անբիյա 21:107)

Իբն Աբբասը ասաց.

«Ալլահը ուղարկել է Իր Մարգարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն) որպես ամբողջ մարդկության գթասրտություն, հավատացյալներին և անհավատներին: Ինչ վերաբերում է հավատացյալին, Ալլահը ուղղորդել է նրան Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) միջոցով և տանում է նրան Դրախտ, որովհետև նա հավատք է ընծայել Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) և գործել ըստ Իսլամական Շարիաթի, որը Ալլահը հայտնել է Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն): Ինչ վերաբերում է անհավատին, Մարգարեի ուղերձի միջոցով Ալլահը հետաձգել է նրա պատիժը, հնարավորություն տալով վերադառնալ ճշմարիտ ուղղու, որովհետև մինչ Մարգարեի Խ.Ա.Ո.Ն գալուստը, այն անհավատների պատիժը, ովքեր ժխտում էին իրենց Մարգարեին,անմիջապես էր»:

Ալլահը ուղարկել է նրան ամբողջ աշխարհին, որպեսզի նա կոչի երկրպագել միայն Ալլահին, առանց գործընկեր: Ինչպես նաև անվավեր դարձնի բազմաստվածների սովորույթները, անհեթեթ օրենքները և բարբարոս ավանդույթները:

 

Հանցագործություններ, որոնք ամրագրել են տեխնածին օրենքները.

Գոյություն ունեն բազմաթիվ հանցագործություններ և հանցագործ գործողություններ, որոնք օրինականացրել են տեխնածին օրենքները, օրինակ. Հղիության արհեստական ընդհատումը, կամ սաղմի սպանությունը: Նրանց համար, ովքեր տեղյակ չեն, թե ինչպես են սպանում սաղմը, ապա համացանցով կարող են դիտել նմանատիպ վիրահատությունները, որոնք ներկայացնում են մասնագիտացված բժիշկները, բուժքույրերի օգնությամբ, ովքեր ենթադրաբար պետք է գթասիրտ լինեն հիվանդի նկատմամբ:

Զարմանալին այն է, որ այս սարսափելի հանցագործությունը ավարտվում է, երբ մայրը ինքը հոր հետ ընդունում է դիմումը, որպեսզի սպանեն իրենց իսկ սաղմին:

Պատճառը ցույց է տալիս, որ մարդկային սերունդների մակարդակը հասել է այն աստիճանի, որ նրանք պատրաստ չեն ընդունել երեխային, որովհետև ունեն ճանապարհորդության, ազատության այնպիսի մեծ ցանկությունը, որը դուրս է մղում նորածնի խնամքի պարտավորությունը և պատասխանատվությունը:Երբեմն խոչընդոտ է հանդիսանում նաև հասարակական և նյութական խնդիրը:

Սա տարածված է զարգացած երկրներում: Սակայն ցավալի է նաև, որ կարող է խոչընդոտ հանդիսանալ Ասիական և Աֆրիկյան երկրներում, առանձնապես, երբ պտուղը իգական սեռի է, քանի որ նրան համարում են ընտանիքի տնտեսական բեռ: Իսկ տղան համարվում է ընտանիքի արարող և արդյունավետ մի տարր: Ուստի, նա օժանդակում է հորը և ապահովում է նյութական աղբյուրներ: Որոշ Արևելյան Ասիա երկրներում, մենք կարող ենք տեսնել հայրերի սարսափելի պատկերներ, ովքեր կենդանի թաղում են իրենց դուստրերին, ինչպես Մեքքայի անհավատները մինչ Իսլամը: Ամենաբարձրյալ Ալլահը պատմում է նրանց սարսափելի և հանցագործ պատմությունը.

«Եվ երբ նրանցից մեկին բերում են իգական սեռի զավակի ծննդյան լուրը, նրա դեմքը մթագնում է և լցվում տխրությամբ: Նա թաքցնում է իրեն մարդկանցից իրեն տեղեկացված չարիքի պատճառով: Արդյո՞ք նա պետք է աղջկան պահի անպատվությամբ, թե թաղի նրան: Անշուշտ չարիքը հանդիսանում է նրանց որոշումը»: (Ան-Նահլ 16:58-59)

Այս հանցագործությունը ամրագրել են այնպիսի հնագույն օրենքներ, ինչպիսիք են Հռոմեականը, որի ժողովը հայտնել է. «Սարսափելի այլանդակված երեխային պետք է արագ սպանել»: Մենք նշում ենք, որ այս հանցագործությունը շատ տարածված էր հնագույն Հունական քաղաքակրթության մեջ, որտեղ մայրը, սովորություն ուներ ծնունդից հետո ցույց տալ նորածնին իր հորը և եթե նա ընդուներ նորածնին, ապա նորածինը կապրեր, եթե ոչ, ապա նորածնին կսպանեին: Եգիպտոսի, Մինայի Բահանասում գտնված Հռոմեական պապիրուսներից մեկը նույնպես նշում է սա և ցույց է տալիս այդ սովորույթի զարգացումը Հռոմեացիների մեջ, քանի որ այս պապիրուսը ներառում է ամուսնու խոսքը կնոջը. «եթե նորածինը տղա է, թող ապրի, իսկ, եթե աղջիկ, ապա սպանիր նրան»:

Ինչ վերաբերում է Իսլամական Շարիաթին, ապա այն հանդիսանում է բարության և գթասրտության օրենք, քանի որ ժխտում է այդ սարսափելի հանցագործությունը: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ալլահը արգելել է ձեզ անհնազանդ լինել ձեր մայրերին, կենդանի թաղել ձեր դուստրերին և մերժել այն (ինչ դուք պետք է տաք), կամ պահանջել այն (ինչին դուք արժանի եք): Եվ Ալլահը չի սիրում անհիմն զրույց, բազմաթիվ հարցեր, (որոնք անօգուտ են) և ունեցվածքի վատնումը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Նաև այն նշում է մոր արգանդում գտնվող սաղմի իրավունքները,: Իսկ առավել կարևոր իրավունքը նրա ապրելու իրավունքն է: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Մի սպանեք ձեր զավակներին ելնելով աղքատությունիցՄենք ձեզ և նրանց մատակարարում ենք պարեն»: ( Ալ-Անաամ 6:151)

Այն նաև վերացնում է իգական և արական սեռի երեխաների միջև առկա տարբերությունը և խտրականությունը: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Հավասար վերաբերվեք ձեզ երեխաներին, հավասար վերաբերվեք ձեր երեխաներին, հավասար վերաբերվեք ձեր երեխաներին»: (Աս Սիլսիլահ Աս-Սահիհա)

 

 

ՄԱՍ II

Իսլամական Շարիաթը, պատիժները և Իսլամական Շարիաթի նպատակները.

  • Իսլամական Շարիաթը
  • Իսլամական Շարիաթի նպատակները.

1.Պաշտպանել կրոնը.

2.Պաշտպանել ինքնությունը.

3.Պաշտպանել բանականությունը.

4.Պաշտպանել գումարը.

5.Պաշտպանել սերունդները.

  • Հուդուդ (Պատիժները) Իսլամական Շարիաթում.
  • Ոչ մահմեդական երկրներում Իսլամական Շարիաթի ներկայացման պահանջը.

1.Ոչ -Մահմեդական երկրների Շարիաթի դատարանները.

2.Արդյո՞ք ոչ-մահմեդական երկրները պետք է դիմեն Իսլամական Շարիաթին.

 

 

 

ՄԱՍ II

Իսլամական Շարիաթը

Ինչպես արդեն ասել ենք, այն հանդիսանում են օրենքների մի շարք, որը Ամենաբարձրյալ Ալլահը տվել է, որպեսզի կարգավորի մարդկանց փոխհարաբերությունները Նրա, միմյանց, կենդանական ու շրջակա միջավայրի հետ: Այս օրենքներից մի քանիսը կարգավորում են երկրպագության խնդիրները, իսկ մի քանիսը տնտեսական, առևտրական և հասարակական գործարքները, մի քանիսն էլ կազմակերպում են այն հիմքերը, որոնց վրա հիմնված է երկիրը: Դրանք նաև կազմակերպում են օրինական իշխանությունը, իրավաբանական և գերագույն հզորությունը:

 

Իսլամական Շարիաթի նպատակները.

Շարիաթը նպատակ ունի լրացնել իր կանոնները և պատիժները: Իսլամական Շարիաթի նպատակների մի քանի օրինակներից են հանդիսանում.

 

1. Պաշտպանել կրոնը.

Կրոնի պաշտպանությունը հանդիսանում է Իսլամական Շարիաթի կարևոր նպատակը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ ձեր Տերը որոշել է, որ դուք երկրպագեք միայն Նրան: Եվ որ դուք պարտական լինեք ձեր ծնողներին: Եթե նրանցից մեկը, կամ երկուսը ձեր կյանքի ընթացքում հասնում են ծերությա, նրանց մի ասեք անհարգալից որևէ խոսք, ոչ էլ բղավեք նրանց վրա, այլ դիմեք պատվով»: ( Ալ-Իսրաա 17:23)

Շարիաթը մեծ պարգև է նշում նրանց համար, ովքեր մարդկանց օգնում են պաշտպանել իրենց կրոնը, ուսումնասիրելով այն:Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ձեզանից լավագույնը նա է, ով ուսումնասիրում և ուսուցանում է Ղուրանը»: (Ալ-Բուխարի)

Կամ վերանորոգել մզկիթը, այնպես, որ մարդիկ ուսումնասիրեն կրոնը և երկրպագեն Ալլահին, ինչպես ասաց Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)

«Նա, ով հանուն Ալլահի մզկիթ է կառուցում, նույնիսկ, եթե այն թռչնի բույնի չափ է, կամ առավել փոքր, Ալլահը Դրախտում տուն է կառուցում նրա համար»: (Իբն Հիբբան)

 

2.Պաշտպանել ինքնությունը.

Ամենաբարձրյալ Ալլահը արարել է մարդկային հոգին և արգելել է վիրավորել այն, անկախ ով լինելուն: Ալլահն ասաց.

«Օվ, դուք, ովքեր հավատք են ընծայել:Մի մսխեք ձեր ունեցվածքը անարդար կերպով, բացառությամբ առևտրի, փոխադարձ համաձայնության: Եվ մի սպանեք ինքներդ ձեզ, կամ միմյանց: Իրոք, Ալլահը առավել գթասիրտ է ձեր նկատմամբ»: (Ան-Նիսա 4:29)

Կամ երբ անհատը վիրավորում է մեկ այլ հոգու, անկախ նրա հավատացյալ կամ անհավատ լինելուն: Ալլահն ասաց.

«Եվ մի սպանեք որևէ մեկին, ում արգելել է Ալլահը, բացառությամբ արդար պատճառի»: (Ալ-Իսրաա 17:33)

Նա, ով դիտավորյալ հոգի է սպանում, հատուցում է ստանում դատավորից: Հանգուցյալի ծնողները կարող են ներել և կասեցնել հատուցումը: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

«Օվ դուք, ովքեր հավատք եք ընծայել: Ալ-Կիսաս (պատժի և հանցագարոծության հավասարության օրենքը, ակ ընդ ական) սահմանել են ձեզ համար սպանության պարագայում. Ազատը ազատի համար, ստրուկը, ստրուկի և իգական սեռի ներկայացուցիչը, իգական սեռի ներկայացուցչի համար, (այսինքն. Մարդասպանին, և ոչ թե մեկ ուրիշին է պետք սպանել: Անցյալում, երբ երկու տոհմերի մեջ առկա էր հակամարտություն, նրա տոհմը մերժում է սպանել մեղավորին և ցանկություն է հայտնում սպանել միևնույն տոհմի երկու կամ երեք անհատի և մեր ստրուկը հավասար է ձեր պատվելի մեկին և կինը, ձեր մեկ տղամարդու:) Սակայն, եթե մարդասպանին ներեն, հանուն իր եղբոր, (այսինքն ընտանիքի գլխավորը ընդդեմ արյան գումարի և հաղորդում է այստեղ որպես եղբայր, որպես հիշատակություն, որ Իսլամի մեջ նրանք եղբայրներ են, ոչ թե թշնամիներ), այնուհետ նա պետք է բարի կերպով պահանջի արյան գումարը (այսինքն առանց վնաս պատճառելու մարդասպանին), իսկ (մարդասպանը) պետք է բարի կամքով վճարի (առանց հետաձգության կամ նվազման): Սա հանդիսանում է ձեր Տիրոջ թեթևացումը և գթասրտությունը: Այսպիսով, այս ամենից հետո, նա, ով ոտնահարում է սահմանները (այսինքն, սպանում է մարդասպանին արյան գումարից հետո), նա կունենա ցավալի պատիժ»: (Ալ-Բակարահ 2:178)

 

3.Պաշտպանել բանականությունը.

Ամենաբարձրյալ Ալլահը բանականության շնորհիվ կենդանուց տարբերակում է ամարդ արարածին և սահմանում կանոնադրություն, որպեսզի պահպանի այս շնորհը, այսպիսով Նա արգելում է այն, ինչը վնաս է պատճառում, օրինակ ալկոհոլը և թմրանյութերը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Օվ դուք, ովքեր հավատք եք ընծայում: Թմրանյութերը (յուրաքանչյուր տեսակի ոգելից խմիչքները) և խաղամոլությունը և Ալ-Անսաբ (քարե արձանները որոշակի վայրերում կամ գերեզմաններում, որտեղ զոհաբերություն են կատարում հանուն կուռքերի) և Ալ-Ազլամ (նետեր հանուն հաջողության կամ որոշումների) հանդիսանում են Սատանայի ձեռքի գործը: Այսպիսով (խստորեն) խուսափեք (այդ ամենից), որպեսզի հաջողակ լինեք»: (Ալ-Մայիդահ 5:90)

Իսլամի մեջ այն կոչում են թույլ արարքների մայրը, քանի որ վնաս է պատճառում և անհատին և հասարակությանը: Այն հանդիսանում է չարիքի և հանցագործության աղբյուրը:

 

4. Պաշտպանել գումարը.

Գումարը հանդիսանում է կյանքի հիմքը: Ամենաբարձրյալ Ալլահն այն դարձրել է կարևոր մի գործիք, որը պաշտպանում է կյանքը: Գումարի շնորհիվ մենք կարող ենք լրացնել մեր հետաքրքրությունները, գնել սնունդ, հագուստ, կրթվել, տուն ձեռք բերել և այլն:

Ամենաբարձրյալ Ալլահը պարզաբանել է գումար վաստակելու օրինական միջոցները, ինչպես նաև զարգացման և ծախսի մեթոդները: Ուստի, Նա արգելել է անօգուտ վատնության և կորուստի յուրաքանչյուր գործողություն: Նա արգելում է նաև մարդկանց շահագործումը, նրանց գումարի կորզումը վաշխառության, կաշառքի, գողության, խաղամոլության կամ խաղադրույքի միջոցով: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Օվ դուք, ովքեր հավատք եք ընծայում: Անարդար մի կորզեք միմյանց ունեցվածքը»: (Ան-Նիսա 4:29)

Նա արգելում է նաև գումարի վատնումը, որը վնաս է պատճառում անհատին, կամ մեկ այլ մեկին: Նա իրավունքներ է սահմանում աղքատ ազգականների համար, քանի որ բարեգործությունը առավել շահավետ է: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

«Եվ ձեր ազգականին, ինչպես նաև աղքատին և ճանապարհորդին տվեք նրանց պարտքը:Սակայն, անմիտ մի վատնեք (ձեր ունեցվածքը) շռայլ կերպով: Իրոք, վատնողները հանդիսանում են սատանայի եղբայրները և Սատանան ապաշնորհ է իր Տիրոջը»: (Ալ-Իսրա 17:26-27)

 

5. Պաշտպանել սերունդները.

Իսլամական Շարիաթը արգելում է այն ամենը, ինչը պատճառ է հանդիսանում տոհմի անօրինական ծագման համակցությանը, օրինակ դավաճանությունը: Ալլահն ասաց.

«Եվ մի մոտեցեք անօրինական սեռական հարաբերություններին: Իրոք, այն հանդիսանում է Ֆահիշահ (այսինքն մեծ մեղք) և չարիք (որը տանում է Դժոխք, քանի դեռ Ալլահը չի ներել նրան)»: (Ալ-Իսրա 17:32)

Նաև Շարիաթը արգելում է այն, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ ժառանգների հարցում, օրինակ ինչպես համասեռականությունը և այլն: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ մարդկության մեջ գոյություն ունեն այնպիսիք, ում խոսքը այս աշխարհիկ կյանքում հաճույք է պատճառում քեզ (օվ Մուհամմեդ) և նա կոչ է անում Ալլահին ինչպես այն, ինչը նրա սրտում է, մինչդեռ նա հակառակորդներից առավել վիճարկելին է: Եվ երբ նա շրջվում է (քեզանից, օվ Մուհամմեդ), նրա ջանքը այս երկրի վրա հանդիսանում է սխալը և անասունների և բերքի կործանումը և Ալլահի չի սիրում սխալը»: (Ալ-Բակարահ 2:204-205)

 

Հուդուդ (Պատիժները)

Իսլամական Շարիաթը սահմանել է պատիժները, որպեսզի պահպանի այն օրենքները, որոնք Ալլահը հայտնել է, որպեսզի կարգավորի մարդկային կյանքը: Օրենքների հաստատման, իրագործման և հարգանքի համար պետք է լինի մի այնպիսի օրենք, որը կազմակերպում է կարգավորիչ և պատժիչ միջոցները նրանց նկատմամբ, ովքեր չեն հնազանդվում դրանց: Ուստի, Ալլահը սահմանել է Հուդուդ, պատժամիջոցներ,այսինքն Քրեական Օրենսգիրք: Իսլամական Շարիաթը սահմանել է պատիժը, որպեսզի պաշտպանի իրավունքը: Ոչ Մահմեդականները երբեմն շփոթում են Հուդուդ պատիժները և Իսլամական Շարիաթը, կարծելով, որ Իսլամական Շարիաթը ներկայացնում է միայն պատիժներ և կարգապահական պատժամիջոցներ, ինչպես կողոպտիչի գլխատումը, կամ մարդասպանի սպանությունը և այլն: Այս գաղափարը սխալ է, քանի որ Հուդուդ սահմանվել է ընդդեմ նրանց, ովքեր ոտնահարում են Իսլամական Շարիաթի օրենքները, որպեսզի պաշտպանեն և ապահովեն նրանց: Ի լրացում, նմանատիպ պատժամիջոցները կարող են պաշտպանել մարդկանց կյանքը, գումարը, պատիվը և բանականությունը: Այն կարող է ապահովել միասնության պաշտպանությունը, ինչպես քաղաքի դրսի պատը ավազակներից, ովքեր ցանկություն ունեն ներս խուժել և վնաս պատճառել քաղաքացիներին: Ամենաբարձրյալ Ալլահը ասել է ճշմարտությունը.

«Եվ գոյություն ունի կյանքի (ասացվածք) ձեզ համար Ալ-Քիսասի (պատժի հավասարության օրենքի) մեջ, օվ ընկալող մարդիկ, որպեսզի դուք բարեպաշտ լինեք»: (Ալ-Բակարահ 2:179)

Պետք է նկատի ունենալ, որ պատժամիջոցները նորույթ չեն Իսլամական Շարիաթի մեջ:Ամենաբարձրյալ Ալլահը պատվիրել է այն բոլոր աստվածային Շարիաթների մեջ: Նա պատժամիջոցներ է պատվիրեց Թորայի մեջ, երբ այն հայտնեց Մովսեսին (Խ.Ա.Ո.Ն): Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

««Իրոք, Մենք ուղարկել ենք Թորան Մովսեսին, (Մուսային), այնտեղ առկա է ուղղորդություն և լույս, ըստ որի Մարգարեները, ովքեր հնազանդվել են Ալլահի Կամքին, դատվել են Հրեաների մեջ: Մարգարեներից հետո ռաբբիները և քահանաները, նույնպես Ըստ Թորայի դատել են Հրեաների մեջ, նրանց են վստահել Ալլահի Գրքի պաշտպանությունը և նրանք վկա են: Ուստի, մի վախեցեք մարդկանցից, այլ Ինձանից, (օվ Հրեաներ) և մի վաճառեք Իմ Տարբերակները չնչին գնով: Իսկ նա, ով չի դատում Ալլահի հայտնությամբ, ինչպիսիք են Քաֆիրուն (այսինքն անհավատները, ում հավատքը առավել նվազ աստիճանի է, քանի որ նրանք չեն գործում ըստ Ալլահի Օրենքների)»: Եվ Մենք պատվիրել ենք նրանց. «Կյանքը կյանքի դիմաց, ակն ականի, քիթը քթի, ունկը ունկի, ատամը ատամի և վերքը հավասարը հավասարի»: Սակայն, եթե որևէ մեկը նվազեցնում է հատուցումը բարեգործությամբ, ապա այն պետք է դառնա քավություն: Եվ, ով չի դատում ըստ Ալլահի հայտնության, ինչպիսիք են Զալիմուն (բազմաստվածները և մոլորյալները)»: (Ալ-Մայիդահ 5:44-45)

Ալլահը պատժամիջոցներ է պատվիրել Աստվածաշնչի մեջ, որը հայտնել է Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն): Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ նրանց հետքերով Մենք ուղարկել ենք Իսային (Հիսուսին), Մարիամի (Մերիի) որդուն, հաստատելով Թորան, որը նախորդել է նրան և Մենք տվել ենք նրան Ինջիլ (Կտակարան), որտեղ առկա էր ուղղորդություն և լույս և հաստատում Թորայի, որը նախորդել էր, ուղղորդություն և հորդոր բարեպաշտների համար: Թող Ինջիլի (Կտակարանի) մարդիկ դատեն ըստ Ալլահի հայտնության: Եվ նա, ով չի դատում ըստ Ալլահի հայտնության, նմանատիպ մարդիկ հանդիսանում են Ֆասիքուն (անհավատներ)»: (Ալ-Մայիդահ 5:46-47)

 

Ո՞ վ է իրագործում պատժամիջոցները

Հանցագործի պատժամիջոցի իրագործումը հանդիսանում է Մահմեդական կառավարչի պատասխանատվությունը, կամ մեկի, ով ներկայացնում է նրան, մինչդեռ հասարակության անհատները որևէ իրավունք չունեն իրենք ներկայացնել հանցագործի պատիժները, քանի որ Իսլամը հանդիսանում է կարգապահության կրոն և ոչ թե բարբարոսության: Մարգարեի օրոք ոչ ոք պատիժ չէր կրում առանց նրա թույլտվության: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ, այսպիսով դատիր (դու, օվ Մուհամմեդ) նրանց մեջ ըստ Ալլահի հայտնության և մի հետևիր նրանց սին ցանկություններին, այլ զգուշացիր նրանցից, քանի որ նրանք հեռացնում են քեզ (օվ Մուհամմեդ) այն բանից, ինչը Ալլահը ուղարկել է քեզ: Եվ, եթե նրանք հեռանան, ապա տեղյակ եղիր, որ Ալլահի Կամքն է պատժել նրանց իրենց մեղքերի համար: Եվ, իրոք, շատերը հանդիսանում են Ֆասիքուն (ապստամբներ և անհնազանդներ Ալլահին)»: (Ալ- Մայիդահ 5:49)

 

Ե՞րբ է հնարավոր հուդուդ, պատիժները նվազեցնել.

1. Հանցանքի խոստովանությունը.

Ըստ գիտնականների[8] մեծամասնության Աբու Հանիֆա, Աշ-Շաֆայի և Ահմեդ, եթե որևէ մեկը իր իսկ կամքով խոստովանում է մեղքը, ապա մինչ պատիժը նա վերադառնում է իր խոստովանությանը, ըստ որի էլ կասեցվում է պատիժը: Եթե նա չի խոստովանում, սակայն խուսափում է պատժից, ապա ոչ ոք չի կարող հետապնդել նրան: Նա հայցում է Ալլահի թողությունը:

Մայզ իբն Մալիքը, թող Ալլահը գոհանա նրանով, որբ մի երիտասարդ, ով գտնվում էր Հազզալ Ալ-Ասլամի խնամակալության տակ, մեղք գործեց մի ստրկուհու հետ, այսպիսով Հազզալը խորհուրդ տվեց նրան գնալ և խոստովանել: Մայզ իբն Մալիքը գնաց Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և խոստովանեց: Չորս անգամ խոստովանելուց հետո, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատվիրեց կրել պատիժը, բայց պատժի ընթացքում, նա փախուստի դիմեց, սակայն Աբդ Ալլահ իբն Անիսը բռնեց նրան և նա կրեց պատիժը: Այսպիսով երբ Ալլահի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) պատմեցին կատարվածը, նա ասաց.

«Ինչու դուք նրան թույլ չտվեցիք փախչել: Եթե նա ապաշխարեր, ապա Ալլահը կընդուներ նրա ապաշխարությունը: Օվ Հազալ, եթե դու թաքցնեիր նրան քո թիկնոցի տակ, այդ քո արարքից լավ կլիներ (այսինքն. Եթե դու խորհուրդ տայիր ապաշխարել և զերծ մնալ իր մեղքից, առավել լավ կլիներ այն բանից, քան գալ և խոստովանել մեղքը)»: (Ահմեդ, Աբու Դաուդ, Ալ-Հակիմ)

Ալ-Բաջին ասաց. «Եթե դու քողարկեիր նրան քո թիկնոցով «արտահայտությունը նշանակում է, որ Հազզալը պետք է խորհուրդ տար Մայզին ապաշխարել և զերծ մնալ մեղքից, «թիկնոց» բառը չափազանցություն է»»:

 

2. Կասկած

Հուդուդ, պատիժները կարող են կասեցվել ենթադրության շնորհիվ: Ումար իբն Ալ-Խատաբը, թող Ալլահը գոհանա նրանով. ասաց.

«Ենթադրության շնորհիվ կասեցված օրինական պատիժները առավել հաճելի են, քան կասկածելով իրագործելը»: (Մուսաննաֆ Իբն Աբի Շայբահ)

Ուստի, նրա համար, ով գումար է գողանում կարծելով, որ դա իր իրավունքն է, պատիժը կասեցվում է:

 

3. Ապաշխարություն

Եթե հանցագործը ապաշխարում է մինչ բանտարկությունը, ապա նրա պատիժը կարող է կասեցվել, սակայն եթե նա ապաշխարում է բանտարկությունից հետո, ապա այդ արդեն հնարավոր չէ: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Բացառությամբ նրանց, ովքեր ապաշխարում են մինչ ձեզ հասնելը, այդ դեպքում, տեղյակ եղեք, որ Ալլահը Ղաֆուր, (Ներող), Ռահիմ, (Գթասիրտ) է»: (Ալ-Մայիդահ 5:34)

Ենթադրյալ ապաշխարությունը, որը կարող է կասեցնել պատիժը վերաբերում է ավազակներին, (ձիավորներին [9],ովքեր հարձակում են գործում ճանապարհորդների վրա, սպանում կամ կողոպտում են նրանց և կանանց): Գիտնականները համամիտ են այս կարծիքին: Ինչ վերաբերում է մյուս պատիժներին, ինչպիսիք են դավաճանությունը, գողությունը, ապա այս դեպքում առկա են երկու կարծիք. Առաջինը. Պատիժը հնարավոր է կասեցնել, եթե հանցագործը ապաշխարում է մինչ բանտարկությունը: Երկրորդ. Բանտարկությունից հետո արված ապաշխարությունը չի կարող կասեցնել պատիժը: Ինչ վերաբերում է զրպարտչի պատժին, ապա գիտնականները կարծում են, որ այն հնարավոր չէ կասեցնել ոչ մի պարագայում: Այս խնդիրը ունի մանրամասներ և ով ցանկություն ունի լրացուցիչ տեղեկությունների, ապա կարող է ընթերցել Իսլամական օրենսդրության գրքերը:

 

4. Հրաժարվել վկայությունից.

Մինչ պատժի իրականացումը վկայությունից հրաժարվելը, կարող է կասեցնել հանցագործի պատիժը:

 

5. Միջամտություն.

Եթե միևնույն հանցագործությունը, ինչպես գողությունը, տեղի է ունեցել մի քանի անգամ մինչ բանտարկությունը, ապա պատիժը կարելի է իրագործել մեկ անգամ, քանի որ հանցագործությունը պատկանում է մեկ տեսակին:

 

 

Պատժի էկիրառման

պայմանները

1.Պատասխանատվությունը վերցնելու ունակությունը (բանականությունը և սեռական հասունությունը).

Պատիժը հնարավոր չէ կիրառել երեխայի, խելագարի կամ մտավոր թույլ անհատի վրա: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Գրիչը հեռացրել են երեքից.(Այսինքն նրանց մեղքերը չեն գրառում). Մտավոր անբանական մարդուց, մինչ նա չի վերադառնում կամ բժշկվում, քնած անհատից, մինչ նա չի արթնանում, երեխայից, մինչ նա չի հասնում հասունության»: (Ահմեդ, Աբու Դաուդ, Ալ-Հակիմ)

 

2. Ընտրություն և հարկադրանք.

Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Նրանք, ովքեր հավատքից հետո այլևս հավատք չեն ընծայում Ալլահին, բացառությամբ նրանց, ում հարկադրում են և ում սրտերը Հավատքի հետ են, սակայն բացել է իրենց սրտերը անհավատությանը, նրանց վրա Ալլահի անեծքն է և նրանց կլինի մեծ պատիժը»: (Ան-Նահլ 16:106)

 

3. Առողջություն և ընդունակություն.

Պատիժը հնարավոր չէ կիրառել տկարի կամ նրա վրա, ով թույլ է իր մարմնով, մինչ նա վերականգնում է առողջությունը:

 

4.Արգելքի անտեղյակությունը.

 

Մահմեդականին քողարկելու ցանկությունը.

Նա, ով ականատես է լինում մահեդականի մեղքին, այնուհետ ընտրություն է կատարում վկայելու հանուն Ալլահի և մահմեդական եղբորը քողարկելու միջև, ապա վերջինս առավել լավ է: Լրացուցիչ տեղեկությունների համար Իսլամական օրենսդրության մեջ առկա են մանրամասներ նրա համար, ով ցանկություն ունի ստանալ այն: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)

«Նա, ով քողարկում է մահմեդականի մեղքերը, Ալլահը կքողարկի նրա մեղքերը այս և հաջորդ աշխարհում»: (Մուսլիմ)

 

Իսլամում պատիժների դաժանության սխալ թյուր ընկալումը.

Արևմտյան տեղեկատվության լուսաբանությունը հաղորդում է, որ Իսլամական պատիժները որոշ հանցագործությունների համար դաժան, բռնի և վայրի են, որոնք չեն համապատասխանում մեր ժամանակներին:

 

Պատասխան այս թյուր ընկալմանը.

Բոլորը համամիտ են, որ այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք են սպանությունը, կողոպուտը մեծ վնաս են պատճառում հասարակությանը: Նրանց դեմ պետք է պայքարել պատժամիջոցներով: Իսկ անհամաձայնությունները ընկած են պատժամիջոցների տեսակների հիմքում: Յուրաքանչյուրը կարող է հարցնել, թե որ՞ն է առավել արդյունավետ և հաջող, լուսաբանել հանցագործությունը և նվազեցնել այն, ըստ Իսլամի պատժամիջոցների, թե տեխնածին օրենքները, որոնք ոչինչ չեն ձեռնարկում, այլ օգնում են զարգացնել կամ տարածել այն:

  • Բանականորեն, յուրաքանչյուր պատժամիջոց կարիք ունի մի փոքր կոշտության, որպեսզի կանխի հանցագործներին, այլապես կարող է կորցնել իր վավերականությունը:
  • Դժվարության պատճառով պատժի կիրառության դադարը կարող է անարդար լինել հասարակության համար, որովհետև այդ դեպքում ինչպես է կարող անհատը ապահով զգալ իրեն, ունեցվածքի կամ պատվի համար: Ինչ վերաբերվում է պատժին, ապա այն գթասրտություն է հասարակության և նույնիսկ հանցագործի համար:

 

Իսլամական Շարիաթի և տեխնածին օրենքների փոխհարաբերությունը.

Իսլամական Շարիաթի հիմնական կանոնը հանդիսանում է այն, որ ամեն ինչ թույլատրելի է: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Արդյո՞ք դուք չեք տեսնում (օվ մարդիկ), որ Ալլահը ենթարկել է ձեզ ամենը, ինչ գտնվում է երկիքներում և երկրի վրա, և լրացրել և կատարյալ է դարձրել Իր Շնորհը ձեզ, (երկուսն էլ) ակնհայտ է (այսինքն, Իսլամական Միաստվածությունը և այս աշխարհի թույլատրելի հաճույքները, ներառելով առողջությունը, բարի տեսքը և այլն) և թաքնվածը (այսինքն Հավատքը Ալլահին Իսլամական Միաստվածությանը, գիտելիքը, իմաստությունը, առաքինի արարքների ուղղորդությունը, ինչպես նաև Հանդերձյալ Կյանքի, Դրախտի հաճույքը և բարիքը)»: (Լուկման 31:20)

Բացառությամբ ամենի, ինչը արգելել է Շարիաթը: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

««Թույլատրելի է այն, ինչը Ալլահը թույլատրել է Իր Գրքի մեջ և անթույլատրելի է այն, ինչը Ալլահը արգելել է: Նա լռել է այն մասին, ինչ հնարավոր է ներել, այսպիսով ընդունեք Ալլահի թողությունը, քանի որ Ալլահը չի մոռանում»: Այնուհետ, նա արտաբերեց հետևյալ տարբերակը. «Եվ ձեր Տերը երբեք չի մոռանում»»: (Մարիամ 19:64) ( Ալ-Հակիմ)

Ուստի, Իսլամական Շարիաթը չի արգելում տեխնածին օրենքները, որոնք կարգավորում են մարդու կյանքը, սակայն թույլատրում է այնքան ժամանակ, որքան այն չի հակամարտում, ինչպես Աշխատանքային Իրավունքը և այլն: Փոխարենը այն արգելում է օրենքները, որոնք համակարգում են հանցագործությունները կամ չարիքը, որոնք էլ իրենց հերթին բացասական ազդեցություն են գործում մարդու մտավոր, նյութական, հասարակական, բարոյական կամ առողջական ոլորտին: Այլ կերպ, արգելքները մարդու շահի համար են, քանի որ Ալլահը զերծ է Իր արարածի կարիքից, նրանց մեղքերը չեն կարող վնաս պատճառել Նրան և նրանց հնազանդությունը շահեկան չէ Նրան:Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Ասա (օվ Մուհամմեդ) «Սակայն ամենը ինչ արգելել է իմ Տերը, իրոք հանդիսանում են Ալ-Ֆաուահիշ (մեծ մեղքեր և յուրաքանչյուր տեսակի սեռական հարաբերություն) անկախ դրանց գաղտնի կամ ակնհայտ լինելուն, (ամեն տեսակի) մեղքեր, անարդար ճնշում, Ալլահին գործընկեր համակցելը երկրպագության մեջ, որի իրավունք Նա չի տվել և անտեղյակ Ալլահի անունից խոսելը»»: (Ալ-Արաֆ 7:33)

 

Ոչ մահմեդական երկրներում Իսլամական Շարիաթի ներկայացման պահանջը.

Ոչ -Մահմեդական երկրների Շարիաթի դատարանները.

Գոյություն ունեն տեղեկատվական քարոզարշավներ և զեկույցներ, որոնք քննադատում և դատապարտում են որոշ արևմտյան ոչ մահմեդական երկրների ժողովները և Իսլամական Շարիաթի դատարանները, չնայած փաստի, որ այդ երկրները թույլատրություն են տալիս մահմեդականներին ունենալ ժողովներ և օրինականացնել դրանք: Ճշմարտությունը այն է, որ այդ դատարանները չունեն պայմանական իրավական իմաստ, սակայն դրանք ժողովներ են, որոնք օգնում են մահմեդականներին ամուսնության, ամուսնալուծության, ժառանգության և այլ խնդիրներում: Օրինակ, եթե որևէ մեկը սպանում է մյուսին, ապա այդ ժողովները չեն կարող պատիժ ներկայացնել, ոստիկանությունը տանում է այդ անհատին տվյալ երկրի դատարան: Այս տեղեկատվական արշավները և զեկույցները ցանկություն ունեն ահաբեկել տվյալ երկրի քաղաքացիներին ընդդեմ նմանատիպ ժողովների, այսպիսով նրանք նկարագրում են այդ որպես ներխուժում, որն էլ ծիծաղելի, անիմաստ և կեղծ է, ինչն էլ հիմնված է Իսլամի և մահմեդականների հանդեպ տգիտության և ատելության վրա: Նրանք ցանկություն ունեն մարդկանց ապացուցել, որ Իսլամական Շարիաթի պատժամիջոցները ընդգրկված են այս ժողովների մեջ, որն էլ հեռու է ոստիկանական իշխանությունից: Մինչդեռ փաստացի, այդ ժողովները նույնն են, ինչ ''Ոչ մահմեդականների անհատական դիրքի օրենքը'', որը գոյություն ունի մահմեդական երկրներում: Հանդուրժող Իսլամական Շարիաթը թույլատրում է իրենց երկրում բնակվող ոչ մահմեդականներին դատվել ըստ իրենց օրենքների, որոնք կապված են ամուսնության, ամուսնալուծության և այլ հարցերի հետ և չեն պարտադրում Իսլամական կանոնները, մինչ այ պահը, երբ դատավճիռը պետք է ներկայացնի Իսլամական Օրենքը: Նույնիսկ Իսլամական Շարիաթի որոշ արգելված գործողություններ, արգելված չեն ոչ մահմեդականների համար, օրինակ ոգելից խմիչքը և ապուխտը: Նրանք չեն հավատում, որ ոգելից խմիչքը և ապուխտը արգելել է իրենց ուսմունքը, Սուրբ Աստվածաշունչը, որը ապացուցում են բազմաթիվ տարբերակները:

Այս լրատվամիջոցների քարոզարշավների և մամուլի հրապարակումների չարամտության օրինակներից մեկը, որը քաղաքական բնույթ է կրում այն է, որ հեռուստատեսության մեկ ալիքով հարցրեցին երկրում բնակվող մի մահմեդականիԸստ ձեզ, ո՞րն է առաջնահերթ, Իսլամական օրենքը, թե այս երկրի օրենքը»: Մահմեդականը անմիջապես պատասխանեց. «Իսլամական օրենքը», ինչը և բնական պատասխան է, որովհետև հարցը ինքնին անիմաստ է և նշում է հաղորդման ներկայացուցիչների ռասայականությունը և ատելությունը: Որովհետև ըստ պատասխանի մահմեդականը նկատի ունի, որ Ալլահի Խոսքը առաջնահերթ է մարդկային օրենքից: Դա չի նշանակում, որ նա հարգանք չի տածում տվյալ երկրի օրենքի նկատմամբ: Բացի այդ, Իսլամական Օրենքը պատվիրում է չսպանել, գողություն չանել կամ ստել: Այս պատվիրում են նաև տեխնածին օրենքները, այսպիսով գոյություն չունի ոչ մի հակասություն: Մահմեդականը նկատի ուներ, որ եթե տեխնածին օրենքը այս ոչ մահմեդական երկրում թույլատրում է ունենալ սիրուհի, օգտագործել ոգելից խմիչք, ապուխտ ուտել և արհեստական հղիության ընդհատում գործել, ապա նա չի կարող հետևել նմանատիպ օրենքներին: Նա կհետևի Ալլահի օրենքներին, այսպիսով նա չի կիրառի ոգելից խմիչք, սիրուհի չի ունենա և չի սպանել սաղմը: Ուստի, նմանատիպ պատասխանով նա ցանկություն չունի ոտնահարել այդ երկրի օրենքը: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, մահմեդականը չի սահմանի պատիժը, որը կարող է դիմել նրան: Պատճառը պատիժների կիրառության պայմանների բացակայությունն է, քանի որ Շարիաթի պատիժները տեղի են ունենում Մահմեդական կառավարչի օրոք, ինչպիսիք են մահմեդական դատավորը: Մահմեդականը բնակվում է այդ երկրում ըստ այդ օրենքների և սահմանումների և նա պետք է հարգանք տածի և չոտնահարի ամենը, քանի դեռ դրանք չեն պատվիրում դեմ գնալ Ալլահին: Ուշադրություն դարձրեք, որ մահմեդականը բնակվում է ոչ մահմեդական երկրում:

Մահմեդականը, ով բնակվում է ոչ մահմեդական երկրում, պետք է հարգանք տածի և գործի ըստ այդ օրենքների, քանի դեռ այն չի պատվիրում հրաժարվել Ամենաբարձրյալ Ալլաից, որովհետև, եթե այդ տեղի ունենա, ապա նա պետք է լքի այն երկիրը, որը հարգանք չի տածում կրոնի և անձնական իրավունքի նկատմամբ: Օրինակ, եթե այս օրենքները մահմեդական կնոջը պատվիրում են հանել գլխաշորը, ապա նա պետք է անմիջապես հեռանա այնտեղից, որպեսզի փրկի իրեն անհեթեթ օրենքից և չպետք է դիմակայի իշխանություններին և այլն: Սակայն, եթե տվյալ երկրի օրենքները հակասում են մահմեդական քաղաքացու իրավունքներին, առանց պատվիրելու դեմ գնալ Ալլահի արգելքներին, ապա նա իրավունք ունի պայքարել դրանց դեմ խաղաղ միջոցներով, խորհրդարանում, մամուլում որպեսզի ցույց տա իր առարկությունը: Օրինակ, եթե օրենքը չի թույլատրում մզկիթ կառուցել, որպեսզի մահմեդականը աղոթք ներկայացնի, կամ, եթե չի թույլատրում մահմեդականին մի քանի կին ունենալ, մինչդեռ թույլատրում է սիրուհիներ, ապա այս դեպքում մահմեդականը պետք է դիմի օրենսդրությանը, խորհրդարանին կամ մամուլին, այնպես, որ նվաճի իր կրոնական իրավունքները, որոնք Ամենաբարձրյալ Ալլահը պատվիրել է նրան, ինչպես աղոթքը, կամ թույլատրելի է ինչպես բազմակնությունը:

 

Արդյո՞ք ոչ-մահմեդական երկրները պետք է դիմեն Իսլամական Շարիաթին.

Արևմտյան երկրների որոշ մահմեդական ներգաղթյալներ, սև դրոշ են կրում հավատքի հայտարարությամբ և նշաններով, որոնք այնպիսի արտահայտություններ են անում ինչպես. «Շարիաթը Անգլիայի համար» և այլն: Այսպիսով արդյո՞ք այս արարքը ճիշտ, թե սխալ է:

Պատասխանը գտնելու համար, մենք պետք է հաշվի առնենք հետևյալը.

  • Առաջին հերթին նմանատիպ մարդիկ ճիշտ չեն ներկայացնում Իսլամական Շարիաթը տվյալ երկրի ոչ մահմեդական քաղաքացիներին: Փոխարենը նրանք պահանջում են անմիջապես դիմել դրան, մինչդեռ այդ մահմեդականները տեղյակ են, որ ոչ մահմեդական քաղաքացիների կարծիքը Իսլամական Շարիաթի վերաբերյալ հանդիսանում են միայն պատժամիջոցները: Այսպիսով, ինչպես կարելի է սպասել, որ այդ քաղաքացիները կարող են ընդունել Շարիաթի ընդունման գաղափարը: Այս մահմեդականները ոչ թե ներկայացնում են Շարիաթը ոչ մահմեդական քաղաքացիներին, այլ ուղակի վախ են տարածում:
  • Այս մահմեդականները հիմնականում շփոթում են Շարիաթը և Իսլամը, քանի որ նրանց նպատակը հանդիսանում է մարդկանց հրավիրել առ իսլամը, սակայն իրենց ձևով մարդիկ ընկալում են, որ ցանկություն ունեն դիմել Իսլամական օրենքին, կամ նույնիսկ ընդունել սահմանված պատժամիջոցները:
  • Իսլամական Շարիաթը պատկանում է մահմեդական երկրին, ուստի այն պարտադիր չէ ոչ մահմեդական երկրների համար:Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) և առաքինի խալիֆների ժամանակներից սկսած Իսլամական պատմությունը չի նշել, որ նրանցից որևէ մեկը ոչ մահմեդական երկրներից պահանջել է ընդունել մահմեդականների Շարիաթը: Ավելին, ինչպես է կարող երկիրը, որը իսլամական չէ և որի քաղաքացիները քրիստոնյա կամ հրեաներ են և ում ղեկավարները նույնպես քրիստոնյա կամ հրեա են, ընդունել Շարիաթը, որը իրենցը չէ:
  • Որպես օրենք Իսլամական Շարիաթի ընդունելու պահանջը պետք է արտահայտվի օրենքի սահմաններում: Օրինակ, պահանջը պետք է արտահայտել խորհրդարանում, որովհետև այն միակ վայրն է, որը մասնագիտացել է օրենքների ընդունման մեջ: Եթե այդ իրագործեն ցույցերի տեսքով, ապա կարող է հրահրել և զայրացնել քաղաքացիներին, որի արդյունքը կարող հակառակը լինել և վնասել Դաուահին,(ոչ մահմեդականներին Իսլամի ներկայացմանը):

 

 

ՄԱՍ III

  • Իսլամական և տեխնածին օրենքը և նպատակի ձեռբերումը.
  • Կողոպտիչի պատիժը, ձերբակալությունը, կամ անդամահատությունը.
  • Կողոպտիչի պատիժը ըստ Աստվածաշնչի.
  • Ինքնապաշտպանությունը ըստ Իսլամական Շարիաթի.
  • Ինքնապաշտպանությունը ըստ Աստվածաշնչի.
  • Ինքնապաշտպանությունը ըստ տեխնածին օրենքի.

 

 

 

ՄԱՍ III

Իսլամական և տեխնածին օրենքը և նպատակի ձեռբերումը.

Բոլոր քրեական օրենքները ձգտում են երկու նպատակ.

  • Տարհամոզել. Նշանակում է տարհամոզել մեղսագործին վերադառնալ իր սխալին և ետ պահել մարդկանց հետևել նրա սխալ օրինակին:
  • Գթասրտություն անհատի և հասարակության հանդեպ. Նշանակում է տարհամոզել անհատին սխալ գործելուց, երբ կարող է ոտնահարել մյուսների իրավունքները և այս կերպ նրան չեն պատժում: Գթասրտությունը հասարակության հանդեպ նշանակում է պաշտպանել մարդկանց իրավունքները այն անհատից, ով կարող է ոտնահարել դրանք: Ըստ այդմ, հարց է ծագում, ո՞րն է առավել տարհամոզիչ և գթասիրտ մարդկանց նկատմամբ Իսլամական, թե տեխնածին օրենքը: Եկեք դիտարկենք օրինակ կողոպտիչի հանցագործությունը և նրա պատիժը ըստ Իսլամական և տեխնածին օրենքի, որպեսզի տեսնենք, թե որն է առավել արդյունավետ:

 

Կողոպտիչի պատիժը, ձերբակալությունը, կամ անդամահատությունը

Առաջին հերթին մենք պետք է տեղյակ լինենք, որ պատժամիջոցները չեն հանդիսանում առաքինություն, կամ որևէ մի բան, որը բարիք է, որովհետև, եթե այդպես լիներ, դրանց չէին անվանի պատժամիջոցներ և նրանք կկորցնեին իրենց հիմնական դերը, որն էլ տարհամոզիչ է: Ուստի, երբ մենք համեմատություն ենք անց կացնում կաղոպտիչի անդամահատման պատժի և ձերբակալության միջև, ապա համեմատություն ենք անց կացնում երկու վատ բաների միջև: Փաստորեն երկուսն էլ «պատժամիջոցներ» են, սակայն մենք ընտրում ենք «վատագույններից լավագույնը» նվազ վնասակարը:

Եթե մենքառանց զգացմունքների, որպես ապագայի ոգեշնչող մոտեցում ողջամտորեն դիտարկենք, ամենը, ապա պարզ է դառնում, որ ձեռքի անդամահատումը առավել տարհամոզիչ է, քան ձերբակալությունը և առավել արդյունավետ լուսաբանելու այս հանցագործությունը, որովհետև երբ կողոպտիչը գիտակցում է, որ իր ձեռքը կարող են անդամահատել, նա չի գործի այդ հանցագործությունը, այսպիսով նրա ձեռքը, ինչպես նաև մարդկանց գումարը և ունեցվածքը ապահով կլինեն: Ինչ վերաբերում է ձերբակալությանը, անկախ իր պատժամիջոց լինելուն, այն տարհամոզիչ չէ, քանի որ այն հանդիսանում է որոշակի ժամանակահատվածի պատժամիջոց: Դրանից հետո կողոպտիչին ազատ են արձակում և նա կարող է շարունակել ամենը, քանի որ չի գնահատում նմանատիպ պատժամիջոցը: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

«Ինչ վերաբերում է իգական և արական սեռի կողոպտիչին, ապա անդամահատեք (դաստակից) նրանց (աջ) ձեռքերը, որպես հատուցում այն ամենի, ինչ նրանք գործել են, որպես Ալլահի պատժի օրինակ: Եվ Ալլահը Ազիզ (Ամենից Հզոր), Հակիմ (Ամենից Իմաստուն) է»: (Ալ-Մայիդահ 5:38)

 Երբ Ալլահը ասում է «պատիժ Ալլահից» ապա ակնհայտ է, որ այն հանդիսանում է Ալլահից, ոչ թե արարածից: Նրա արարածը պետք է հնազանդվի Նրան, որովհետև Նա առավել գիտակ է իրենց գործերին և որն է առավել բարին նրանց համար այս աշխարհում: Չնայած անդամահատության պատժամիջոցը առավել տարհամոզիչ է, քան ձերբակալությունը, այն առավել գթասիրտ է նրա և ամբողջ հասարակության համար: Ըստ այդմ կողոպտիչի տարհամոզումը ապահովություն է մարդկանց և հասարակության համար, որտեղ նրանց սրտերը հանգիստ են և ոչ ոք չի վախենում իր ունեցվածքի և գումարի համար: Միևնույն ժամանակ կողոպտիչի համար այն առավել գթասիրտ է, քանի որ փրկում է նրան վնասից և ձերբակալության սարսափելի թերությունից, քանի որ բանտային համայնքները ներառում են բոլոր հանցագործությունների հանցագործներին: Ձերբակալության այս վնասները և թերությունները կործանում են և հանցագործին և ամբողջ հասարակությանը:

 

ԲԱՆՏԱՅԻՆ ՎՆԱՍՆԵէՐԸ.

1.Այն ավելացնում է հանցագործի հանցանքը.

Բանտի թերություններից մեկը հանդիսանում է այն, որ անկախ իր սխալի, հանցագործ միջավայրը ուսուցանում է յուրաքանչյուր տեսակի հանցագործություն: Բանտը հանդիսանում է համալսարանի մի տեսակ, որտեղ հանցագործները փոխանակում են իրենց փորձը, քանի որ սկսնակը հանդիպում է առավել փոխձառու մի հանցագործի և այս կերպ նա ուսուցանում է այլ տեսակի հանցագործ մեթոդներ, որոնք առավել վնասակար են, քան իր իսկ հանցագործությունը, որն էլ ուղղորդել է նրան բանտ: Ուստի, սկսնակը հասարակություն է մտնում որպես առավել մասնագիտացված, ով առավել վտանգավոր է հասարակության համար, քան մինչ այդ: Մեկ այլ խնդիր է նաև, որ բանտի ներսում հանցագործները ընկերանում են, որն էլ շարունակվում է բանտից դուրս: Ուստի կազմվում է հանցագործ մի ցանց, որը ներառում է մարդասպանին և թմրանյութի վճառողին, դեղագործին, համակարգչի ինժեներին և միջուկային գիտնականին: Նրանց միացնում է բանտը: Այս վտանգավոր խնդիրը բազմաթիվ օրենսդիրների ստիպեց կազմել «բանտարկյալների մեկուսացումը» թեորիան, որն էլ ձախողվեց իրագործման անհնարության պատճառով: Բանտարկյալի մեկուսացումը կարող է պատճառել ինչպես հոգեբանական, այնպես էլ նյութական դժվարություններ, որովհետև անհրաժեշտ է հարկատուից գումար գանձել, որպեսզի կառուցել բանտեր, որտեղ առկա են մեկուսարանները:

 

2. Հանցագործի հոգևոր և հոգեկան դանդաղ մահը.

Բանտային ժամանակաշրջանը կարող է կործանել մտավոր իրավիճակը, իսկ բանտ մտնելուն պես բանտարկյալի հոգևոր կյանքը ամբողջովին ավարտվում է, քանի որ նրան փակում են վանդակի մեջ որպես վտանգավոր կենդանու և կատարյալ մեկուսացնում հասարակությունից: Բանտից հետո նա հասարակություն է վերադառնում առավել մեկուսացած և վտանգավոր, որովհետև նրա համար առավել դժվար է ադապտացվել այդ հասարակությանը: Նաև Նա վերադառնում է բազմաթիվ հոգեկան խնդիրներով, որոնք էլ կարող են վնաս պատճառել հասարակությանը:

 

3. Հանցագործի նյութական դանդաղ մահը.

Բանտային կյանքը կործանում է բանտարկյալի նյութական կյանքը և անկման պատճառ է դառնում: Եթե բանտարկյալը ծառայող է, ապա նա կորցնում է իր աշխատանքը: Եթե նա գործարար է, ապա նրա գործը անկում է ապրում և կորում, որն էլ ուղղորդում է նրա ընտանիքի և խնամակալության տակ գտնվող մարդկանց նյութական կորստին, քանի որ նրա գործընկերները կորցնում են իրենց աշխատանքը, որն էլ իր հերթին ազդեցություն է գործում նրանց ընտանիքների և հասարակության վրա պատճառելով նյութական վնաս, մինչդեռ նրանք ոչինչ չեն գործել:

 

4. Հանցագործի հասարակական դանդաղ մահը.

Բանտը անմիջապես ավարտ է դնում բանտարկյալի հասարակական կյանքին: Ինչպիսի'' հասարակական կյանք է կարող լինել, եթե նա բանտարկված է և մեկուսացված իր կնոջից, զավակներից, բարեկամների և ընկերներից:

 

5. Հավաքական պատիժ բանտարկյալի ամբողջ ընտանիքի համար.

Բանտարկյալի ընտանիքը, բանտարկյալի հետ միասին կանգնում է հոգեբանական և հասարակական պատժի դեմ: Կին, ում ամուսնուն հեռացրել են, մայր, ում զավակին պահում են նրանից հեռու և փոքրիկ երեխաներ, ովքեր հեռու են իրենց հորից առանց որևէ մեղքի: Ինչպե՞ս է կարող բանտարկյալը հոգալ իր կնոջ հոգեբանական, նյութական, սեռական և հասարակական կարիքները: Ինչպե՞ս է նա կարող դաստիարակել իր զավակներին և նրանց տալ իր հոգացությունը և սերը: Ինչպե՞ս է կարող նա հոգ տանել իր ծնողներին նրանց ծերության և հիվանդության ընթացքում: Փաստորեն նրա բանտարկությունը հանդիսանում է նրանց բոլորի բանտարկությունը: Սա այն պարագայում, երբ բանտարկյալը տղամարդ է, սակայն եթե բանտարկյալը կին է փոքրի երեխաների հետ միասին, ապա ո՞վ է կարող հոգ տանել նրանց, սնել և բավարարել նրանց կարիքները: Որքան դաժան են սրտերը, որոնք բաժանում են մորը փոքրիկ զավակներից և նրանց ուղարկում որևէ որոշակի հաստատություն: Ինչպե՞ս է կարող այդ հաստատությունը հոգալ նրանց կարիքները: Այո, այն կարող է նրանց սնունդ, ըմպելիք, հագուստ տալ, սակայն երբեք կարեկցանք, քնքշություն, մոր ջերմություն և բարի դաստիարակություն: Եվ անշուշտ, այս ամենը կձևավորի մի սերունդ, որը լի է բարդ հոգեբանությամբ և հասարակական խնդիրներով, բացասական ազդեցությամբ, որը երևան կգա ապագայում և հասարակություն չի կարող հանդուրժել այդ:

 

6. Բանտարկյալի քաղաքական դանդաղ մահը.

Բանտարկության ժամանակաշրջանը հանդիսանում է դանդաղ մահ կամ նույնիսկ արագ, ով կարող է անմեղ լինել, ինչպես զարգացած երկրներից մեկում, որտեղ այդ երկրի քաղաքական հակառակորդի նյութական կոռուպցիայի մեղադրանքը կեղծ է: Շատ զարգացող երկրներ նկարագրում են այդ մեղադրանքը որպես անվավեր, որը տեղի է ունենում ի շնոհիվ հակառակորդների կատարյալ հեռացման, ովքեր քաղաքական տեսանկյունից ունեն մեծ ազդեցություն: Իհարկե, այս կառավարությունը ունի երկու ընտրություն, կամ դատապարտել նրան և մահապատժի ենթարկել, կամ դատապարտել քաղաքականորեն և մեկուսացնել հասարակությունից:

 

7. Պետական բյուջեի սպառումը և բարեխիղճ հարկատու քաղաքացիների եկամուտները հսկայական ֆինանսական խնդիրներով.

Բանտերի կառուցման ծախսը, պաշտպանությունը, մատակարարումը, ծառայողների և զինվորների աշխատավարձը, միայն նրանց սպառազինությունը, բանտարկյալներին տեղափոխման ծախսերը, ծառայողների տեղափոխությունը տնից դեպի աշխատատեղ և բանտարկյալների սնունդը և բնակությունը բավականին մեծ են: Այս բոլորը ծախսերը հոգում են պատվելի քաղաքացիները, ում մինչ այդ կողոպտում են: Որովհետև կառավարությունը բարձրացնում է քաղաքացու եկամտահարկը, որպեսզի ի վիճակի լինի հոգալ բանտարկյալների ծախսերը: Այլ կերպ, կողոպտիչը արդեն կողոպտում է քաղաքացուն մինչ ձերբակալությունը և այնուհետ անուղակի կողոպտում է նրան բանտարկությունից հետո: Այս կերպ, պատվելի քաղաքացին կարող է ինքը դառնալ կողոպտիչ, ի շնորհիվ հարկերի այս ճնշման, քանի որ երեխաների կրթության մակարդակի և իր ապրելակերպի վրա ծախսերի փոխարեն, նա ստիպված է գումարը տալ իրեն կողոպտած անհատի սնունդի և բնակության համար, ով մինչ այդ կողոպտել էր նրան: Մյուս կողմից, եթե բանտարկյալների, նրանց ծառայության և աշխատավարձի համար ծախսվող գումարը հնարավոր լինի ծախսել ցածր եկամուտ ունեցող մարդկանց վրա, ապա հասարակությունը զերծ կլինի կողոպտիչներից: Ավելին, տեխնածին օրենքները, որոնք կազմել են «բանտարկման» պատժամիջոցով բանտարկյալների բանակի համար, ինչպես նաև ծառայողների և զինվորների որպեսզի պաշտպանեն նրանց, ապա այն դարձել է վերցնող էներգիա,արդյունավետ լինելու փոխարեն, որն էլ օժանդակում է հասարակության աճին:

Այս ամենը հանդիսանում է բանտարկության արդյունքների թերությունները: Ուստի, կողոպտիչը կարող է ընտրել ձեռքի անդամահատության կամ բանտարկության միջև: Արդյոք նա կարող է ընտրել անդամահատությունը, քան հասարակայնորեն, նյութապես, հոգեպես, մտավոր և քաղաքապես մեկուսացման միջև: Նույնը կարող է վերաբերել քաղաքական հակառակորդներին, եթե նրանց առաջարկեն միևնույն խնդիրը, նա կարող է ընտրել անդամահատությունը, ուստի անդամահատության պատիժը կարող է գթասրտություն դառնալ նրա համար և տանջանք նրանց, ովքեր կեղծել են ամենը ընդդեմ նրա, պարզապես նա չի հեռանա քաղաքական տեսադաշտից և կշարունակի իր պայքարը ընդդեմ նրանց նյութական և բարոյական կոռուպցիայի:

Որպես օրենսդիր և մարդու իրավունքների պաշտպան, ես դիմում եմ մարդու իրավունքների կազմակերպությանը և ՄԱԿ-ին, ուշադրություն դարձնել այդ բանտարկության սարսափելի և կործանիչ պատժին:

 

«Անդամահատության» իրական կիրառությունը.

Շեյխ Սալեհ Ալ-Ֆաուզան, թող Ալլահը գոհան նրանով, իր դասախոսություններից մեկում նշեց, որ վերջին տաս տարիների ընթացքում նա լսել է անդամահատության միայն երկու երեք դեպք, այն էլ Սաուդյան Արաբիայում: Իհարկե, եթե մենք համեմատություն անց կացնենք այս և զարգացող երկրներում բանտարկված հազարավոր մարդկանց տոկոսային հարաբերության միջև, ապա կարող ենք տեսնել, որ անդամահատությունը առավել գթասիրտ գործողություն է ամբողջ հասարակության համար: Որովհետև այն պահպանում է հասարակության և կողոպտիչի ապահովությունը, ետ պահելով նրան դրանից, որն էլ իր հերթին պաշտպանում է նրան:

 

ԱՆԴԱՄԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Այս գործողությունը այն չէ, ինչ շատերը պատկերացնում են, որ եթե որևէ մեկը գողություն կատարի, ապա անմիջապես տեղի կունենա անդամահատությունը, քանի որ պատիժը չի նշանակում վնասել նրան գումարի գողության համար, այլ ետ պահել վախեցնել ապահով մարդկանց և մտնել նրանց տները: Նմանատիպ գործողությունը իհարկե չեն կիրառում բոլոր գողերի նկատմամբ, այլ որոշակի դեպքերում և միայն որոշակի պայմաններում: Օրինակ.

 

1. Խախտել ապահովությունը.

«Ապահովություն» նշանակում է վայր, որտեղ մարդիկ պահպանում են իրենց գումարը կամ ապրանքը, օրինակ չհրկիզվող պահարանները և նմանատիպ այլ բաներ:Պարզապես գիտնականները համամիտ են, որ ուղակի գողությունը չի կարող պատճառ դառնալ անդամահատության, քանի դեռ չի խախտում ապահովությունը: Օրինակ, երբ կողոպտիչը կոտրում է կողպեքը, դուռը կամ պատուհանը, կամ անցք է բացում առաստաղի կամ պատի վրա, կամ ձեռքը տանում է ուրիշի գրպանը և այլն:

 

2. Վերցնել գողունը ապահով վայրից.

Եթե կողոպտիչին բռնում են գողունի վայրում, ապա նրա ձեռքը չեն անդամահատում, այլ պատժում են այլ կերպ: Սա հանդիսանում է գթասրտություն և հեռացնում է կասկածը, որովհետև ապահովության տերը տեսնելով որևէ մեկին այնտեղ կարող է մտածել, որ նա ցանկություն ունի գողանալ նրանից, մինչդեռ այդ անհատը կարող է մեկ այլ նպատակով մուտք գործել այնտեղ:

 

3.Եթե անհատը, ում կողոպտել են պահանջում է իր գումարը.

Եթե նա չանի այդ, ապա անդամահատությունը չեն կիրառի: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ներեք խնդիրները միմյնաց միջև, որոնք կարող են արժանի լինել Հադ պատժին (այսինքն. Եթե դուք ցանկություն հայտնեք ներել նրանց, ապա արեք այդ մինչ ինձ, կառավարչին կամ դատավորին դիմելը), քանի որ նա, ով դիմում է ինձ, այս դեպքում, Հադ պատիժը դառնում է անհրաժեշտություն»: (Սահիհ Աբի Դաուդ)

Երբ Սաֆուան իբն Ումայյան բռնեց մի կողոպտիչի, տարավ նրան Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և ցանկություն հայտնեց ներել նրան: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ինչու՞ դու այդ չես արել մինչ ինձ մոտ գալը»: (Սահիհ Աբու Դաուդ)

 

4. Գողունը պետք է հասնի որոշակի գումարի չափի.

Եթե այն նվազ է, ապա չեն կիրառում անդամահատությունը:

 

5.Կողոպուտը պետք է վկայեն երկու տղամարդ, կամ երկու անգամ ինքը կողոպտիչը.

 

6.Գողը գաղտնի է վերցրել գողունը.

Եթե նա գողունը գաղտնի չի վերցրել, ապա անդամահատությունը չպետք է կիրառել: Օրինակ. եթե նա ստիպողաբար է գումար գողանում մարդկանց աչքի առջև, ապա նրան չեն անդամահատում, որովհետև գումարի տերը կարող է դիմել ոստիկանությանը կամ մարդկանց: Նաև, եթե գողը գողություն է կատարում դավաճանելով, ապա նրա ձեռքը չեն անդամահատում, օրինակ, եթե նրան են վստահում որևէ բան պահել, նա վերցնում է այն և ձևացնում, թե կորցրել է: Պատճառը այն է, որ նրան վստահել են, այսպիսով նա կարող է մոտենալ դրան: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Դավաճանի, կամ մարդկանց աչքի առջև գողություն կատարած անհատի ձեռքը չեն անդամահատում, ոչ էլ նրա ձեռքը, ով գողանում է տիրոջից չպաշտպանված գումարը, (օրինակ, եթե տերը գումարը դրել է սեղանին որպեսզի վճարի որևէ բանի համար և գողը վերցնում է այն)»: (Աթ-Թիրմիզի)

Ալլահի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) հարցրեցին արմավների մասին, որոնք դեռ ծառի վրա են և նա պատասխանեց.

«Եթե կարիքավոր անհատը ուտում է արմավները, առանց իր հետ ավելին վերցնելու, ապա նրան ոչինչ չի սպառնում, սակայն նրան, ով վերցնում է իր հետ, ապա նրան պետք է տուգանել կրկնակի և պատժել: Եվ նա, ով գողանում է արմավները այն վայրից, որտեղ որ դրված է չորացնելու նպատակով,( այսինքն. ջերմատանը) և քանակի արժեքը հավասար է վահանի արժեքին, ապա նրա ձեռքը պետք է անդամահատել»: (Սահիհ Աբու Դաուդ)

Ըստ այս ամենի, մենք կարող ենք եզրակացնել, որ անդամահատության պատիժը հանդիսանում է գողության ծայրահեղ պատիժը և այն նախորդում են տուգանքները:

 

7. Կողոպտիչը պետք է չափահաս և մեղսունակ լինի.

Նմանատիպ պատիժը չեն կարող կիրառել երեխաների և անմեղսունակի վրա, քանի որ նրանք չեն կարող կրել այս գործողության պատասխանատվությունը:

 

8. Կողոպտիչը կամավոր է գողություն է կատարել.

 Ստիպողաբար գողություն կատարած անհատի համար, որևէ պատիժ չեն կիրառում:

 

9. Գիտակցել արգելքը.

Անհատը, ով տեղյակ չէ գողության ալգելքին, չի կարող կրել պատիժը: Այս օրենքը տարբերվում է տեխնածին օրենքից, որը հայտնում է. «Անտեղյակությունը չի արդարացնում հանցանքը» Քանի որ անհատը, ով հանցանք է գործում և տեղյակ չէ, որ այն հանդիսանում է այդպիսին, տեխնածին օրենքը կիրառում է պատիժը և չի ընդունում արդարացումը և անտեղյակությունը: Բազմաթիվ ճանապարհորդներ, ովքեր այցելում են օտար երկրներ, աշխատում կամ ուսուցանում են այնտեղ, ընկնում են նմանատիպ թակարդը անտեղյակ լինելով տվյալ երկրի օրենքին:

 

10.Կողոպտիչը համոզված է, որ նա չունի այդ գումարի իրավունքը.

Քանի որ Հուդուդ (պատիժները) ենթադրվում են որպես կասկած, օրինակ, եթե որևէ մեկը ինչ որ բան է գողանում, որի համար նա ունի իրավունք: Եթե հայրը որդուց գումար է գողանում, ապա նրա ձեռքը չեն անդամահատում, և նույնը վերաբերվում է տատիներին և պապիկներին, եթե նրանք գումար են գողանում իրենց թոռներից: Նմանապես, եթե որդին է գողանում իր հորից, նրան չեն անդամահատում, որովհետև նա սովորաբար ունի հոր գումարը վերցնելու իրավունքը: Նաև, եթե ամուսինը կամ կինը գումար են վերցնում միմյանցից, նրանց չեն անդամահատում: Եթե մահմեդականը գողություն է կատարում հասարակական գանձարանից, նրան չեն անդամահատում, քանի որ յուրաքանչյուր մահմեդական ունի հասարակական գանձարանի իրավունքը: Եթե պարտք վերցնող անհատը գողություն է կատարում իր պարտատիրոջից, հաստատելով որ նա ժխտում է պարտքը, ապա նրան չեն անդամահատում և նա չպետք է վերցնի իր գումարից ավելի գումար: Նաև, եթե ինչ որ մեկը գողություն է կատարում ելնելով անհրաժեշտությունից, որպեսզի փրկի իրեն, ապա նրան չեն պատժում, կամ անդամահատում, սակայն սա վերաբերվում է գումարի այն քանակին, որը համապատասխանում է նրա քաղցի բավարարմանը և փրկությանը:

 

11. Կողոպտիչը չի նահանջում գողության խոստովանությունից.

Եթե գողության ապացույցը հանդիսանում է նրա խոստովանությունը և նա նահանջում է մինչ անդամահատությունը, ապա պատիժը խափանվում է:

 

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Ոմանք կարող են զարմանալ, թե ինչու պետք է անդամահատել կողոպտիչին, ով գողացել է որոշակի, ոչ մեծ գումար, մինչդեռ դրամաշորթին, ով մեծ գումար է հափշտակում, չեն անդամահատում:

 

Պատասխան. Իբն Ալ-Քայմը (թող Ալլահը գթա նրան) ասաց. «Սա ելնում է Ալլահի իմաստությունից: Ինչ վերաբերում է կողոպտիչին, նա կողոպտում է մարդկանց, այն բանից հետո, երբ նրանք արդեն ունեն իրենց ապահովության չափանիշները և այլևս ոչինչ հնարավոր չէ, որովհետև նա կոտրել է կողպեքը, դռները, պատուհանները, տանիքները և մարդիկ չեն կարող առավել շրջահայաց լինել: Ուստի, եթե նրան չանդամահատեն, նա կարող է շարունակել գործել հասարակության մեջ, վնասել, իսկ աղետը կարող լինել առավել կործանիչ: Ինչ վերաբերում է այն կողոպտիչին, ով խլում և փախչում է, կամ կողոպտիչին, ով գողություն է կատարում մարդկանց աչքի առջև, նրանց վախեցնելով և ստիպելով, ապա նրան չեն անդամահատում, որովհետև մարդիկ կարող էին կանգնեցնել կամ նույնիսկ վկայել ընդդեմ նրա: Ինչ վերաբերում է հափշտակիչին, ապա նրան նույնպես չեն անդամահատում, որովհետև նա գումար է վերցնում ելնելով սեփականատիրոջ անհամապատասխանությունից, որը նշանակում է, որ տերը չի ապահովել իր գումարը»:

 

Անդամահատության մեթոդը.

Գիտնականները համամիտ են, որ պատժի ընթացքում պետք է մեղմ լինել, այսպիսով, գողին պետք է մեղմորեն ուղեկցել պատժի վայր, նրան չպետք է վիրավորեն կամ նվաստացնեն: Ալլահի Մարգարեն ասաց.

«Մի եղեք Սատանայի օգնականը ընդդեմ ձեր (մահմեդական) եղբոր»: (Աս-Սիլսիլահ Աս-Սահիհ:1638)

Կառավարիչը նույնպես պետք է ճիշտ ժամանակ ընտրի, որպեսզի խուսափի ցրտից կամ տապից: Պատիժը չպետք է կիրառել,երբ գողը տառապում է ոչ քրոնիկ հիվանդությամբ, այն չի կարելի կիրառել հղի, ամսականի մեջ գտնվող կնոջ կամ նրա վրա, ում անդամահատությունը կարող է մահվան պատճառ դառնալ:

Հասնելով պատժի վայրը, նա նստում է, իսկ սուր դանակը դրվում է դաստակին, այնուհետ այն ուժգին հարվածում են, որպեսզի կտրեն առաջին փորձից, իսկ եթե գոյություն ունի մեկ այլ արագ միջոց, ապա պետք է այն կիրառել:

 

Թյուրիմացություն

Հնարավոր է ինչ որ մեկը հարցնի. Ես ներկա եմ եղել մի գողի անդամահատությանը, որը կիրառում էր պատերազմող Արաբական երկրի մի խմբավորումը: Այս սխալ տեսարան է, երբ նրանք անդամահատում էին սառը, այսինքն ոչ սուր սրով, մի քանի անգամ հարվածելով: Նրանք ուրախ բղավում էին «Ալլահ Աքբար, (Ալլահը Հզոր է)»:

 

Պատասխան.

Սա հանդիսանում է անհատական գործողություն, որը դեմ է Շարիաթի ուսմունքին, քանի որ ըստ Իսլամի, չպետք է նման կերպ անդամահատել: Իսկ նրանց գործողությունը նշում է անգիտություն, որը աղավաղում է Իսլամական Շարիաթի ներող պատկերը: Նմանապես, նրանք ոտնահարում են Շարիաթի հետևյալ կետերի ուսմունքները.

 

1. Հուդուդ (պատիժները) չեն կիրառում պատերազմի ընթացքում.

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Պատերազմների ընթացքում «Ոչ մի անդամահատություն»: (Աթ Թիրմիզի)

Իբն Ալ-Քայիմն ասաց.

«Չնայած այս պատիժը սահմանել է Ալլահը, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բացատրեց, որ այն չպետք է կիրառել պատերազմների ընթացքում, որովհետև այնուհետ կարող է առաջնորդել որևէ բանի, որը ավելի վատ է, քան այն ինչ հետաձգում կամ կասկածում են, քանի որ այն կարող է առաջնորդել կողոպտչին միանալ հակառակ կողմին, ովքեր պայքարում են ընդդեմ Մահմեդականների, ելնելով բարկությունից: Այս է բացատրել նաև Ումար Աբու Ադ-Դարդան, Հուդեյֆան և այլոք»:

 

2. Երբեք չպետք է ուրախանալ պատժի համար.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ատում և արգելում էր ուրախությունը պատժի ընթացքում: Պատիժը հանդիսանում է Ալլահի հնազանդության և պատվիրանների իրագործման գործընթացի պարտադիր պայման: Աբդալլահ իբն Մասուդը ասաց.

«Ես հիշում եմ առաջին մարդուն, ում Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հրամանով անդամահատեցին: Կողոպտչին բերեցին և նա պատվիրեց անդամահատել նրա ձեռքը, իսկ Ալլահի Մարգարեի դեմքը տխուր էր, այսպիսով նրանք ասացին. «Օվ Ալլահի Մարգարե, դու չես ցանկանում անդամահատել նրան»: Նա ասաց. «Իհարկե, դա ինձ դուր չի գալիս: Մի եղեք Սատանայի օգնականները ընդդեմ ձեր մահմեդական եղբոր: Եթե խնդիրը ուռճացել է, որը պահանջում է պատիժ դատավորի առջև, ապա նա պետք է կրի այդ պատիժը: Ալլահը ներող է և Նա սիրում է թողությունը, թող նրանց ներեն: Արդյո՞ք ձեզ դուր չի գա, եթե Ալլահը ների ձեզ: Ալլահը Ղաֆուր (Ամենից Ներող), Ռահիմ (Ամենագթասիրտն է)»»: (Ան-Նուր 24:22) (Աս-Սիլսիլահ Աս-Սահիհա)

Սա Իսլամական Շարիաթի պատիժն է, որը առավել արդյունավետ է, պատճառաբանված, առավել լավ և շահավետ, որը կարող է պաշտպանել հասարակությունը: Այժմ եկեք դիտարկենք գողերի պատիժը ըստ այլ կրոնների:

 

Գողության պատիժը ըստ Աստվածաշնչի

 

1. Քարկոծել և հրկիզել գողին և նրա ամբողջ ընտանիքը.

Հեսու 7:1-26 «Սակայն Իսրայելի զավակները անօրենության մեջ մեղք գործեցին. Քանի որ Աքանը վերցրեց անիծված բանը և շարժեց Տիրոջ բարկությունը ընդդեմ Իսրայելի զավակների...: Եվ Տերը ասաց Հեսուն, վեր կաց, ուրեմն այսպե՞ս դու կդնես քո դեմքին: Իսրայելը մեղք է գործել և նաև նրանք դրժել են իմ ուխտը, որը ես պատվիրել եմ, քանի որ նրանք նույնիսկ վերցրել են անիծված բանը և նաև գողացել և քողարկել և դրել են նույնիսկ իրենց միջև: Ուստի, Իսրայելի զավակները ի վիճակի չէին կանգնել իրենց թշնամիների առջև, այլ շրջեցին իրենց մեջքը թշնամիներին, որովհետև նրանց մեղադրել են. ոչ Ես կլինեմ ձեր հետ այլևս, մինչ դուք չկոտրեք անիծվածը ձեր միջև.... Եվ Հեսուն ասաց Աքանին, Որդիս, տուր, Ես աղոթում եմ քեզ, փառք Տիրոջը, Իսրայելի Աստծուն և խոստովանեք Նրան և այժմ ասեք ինձ, թե ինչ եք արել, մի թաքցրեք այն ինձանից: Եվ Աքանը պատասխանեց Հեսուն և ասաց. Իրոք, ես մեղք եմ գործել ընդդեմ Տիրոջ, Իսրայելի Աստծու և ուստի, և ուստի ես գործել եմ. Երբ Ես ավարի մեջ տեսնում եմ Բաբելոնյան լավ հանդերձ և արծաթի երկու հարյուր շեկել և ոսկի հիսուն շեկել քաշով, ապա Ես տենչում և վերցնում եմ և զգուշացեք, դրանք թաքնված են երկրի ընդերքում վրանի կենտրոնում և արծաթը դրա տակ: Այսպիսով, Հեսուն ուղարկեց մարգարեներ և նրանք փախան վրանը և զգուշացեք, այդ թաքնված է նրա վրանի մեջ և արծաթը դրա տակ: Եվ նրանք վերցրեցին այն վրանի կենտրոնից և բերեցին Հեսուն և Իսրայելի զավակներին և դրեցին Տիրոջ առջև: Եվ Հեսուն և ամբողջ Իսրայելը նրա հետ, վերցեք Աքանին Զերահի որդուն և արծաթը և հանդերձը և ոսկու գինը և նրա որդիներին և նրա դուստրերին և նրա անասուններին և նրա ավանակներին և նրա ոչխարներին և նրա վրանը և ամենը ինչ նա ունի և նրանք բերեցին ամենը Աքորի դաշտը: Եվ Հեսուն ասաց. Ինչու են նրանք անհանգստացնում մեզ: Տերը կանհանգստացնի ձեզ այս օրը: Եվ ամբողջ Իսրայելը քարկոծեց նրան և հրկիզեց, այն բանից հետո, երբ նրանք քարկոծեցին: Եվ նրանք բարձրացրեցին մեծ քարեր այդ օրը: Այսպիսով, Տերը շրջվեց Իր բարկությամբ: Ամեն դեպքում այդ վայրի անունը կոչեցին Աքորի դաշտ մինչ օրս»:

 

2. Խաչելություն

Ավետարան ըստ Մատթեոսի (27:37-38) «Եվ նրան դրեցին նրա գրավոր մեղադրանքները. «Սա Հիսուսն է, հրեաների արքան»: Այնուհետ նրա հետ խաչեցին երեք, երկու գող, մեկը աջ կողմում, մյուսը ձախ»»:

 

3. Մահ

Երկրորդ Օրենք (24:7) «Եթե մարդուն բռնում են Իսրայելի զավակների եղբայրների գողության մեջ և վերաբերվում է նրան որպես ստրուկ կամ վաճառում նրան, ապա այդ գողը պետք է մահանա. Այսպիսով դուք պետք է մի կողմ դնեք չարիքը ձեր միջից»:

 

4.Ստրկություն և ստրկացում.

Ելք (22:1-3) «Եթե մարդը գողանա մի եզ կամ ոչխար և մորթի կամ վաճառի այն, նա պետք է վերադրաձնի հինգ եզ մեկի դիմաց և չորս ոչխար մեկի դիմաց: Եթե գողին գտնեն կոտրելիս կամ հարվածելիս, որպեսզի նա մահանա, ապա նրա համար արյուն չի թափվի: Եթե արևը ծագի, նրա համար արյուն կթափվի, քանի որ նա պետք է լիարժեք վերականգնվի, եթե նա ոչինչ չունի, ապա նրան պետք է վաճառել ստրկության»:

Ըստ Իսլամի, յուրաքանչյուր մեղսագործ ինքն է կրում իր մեղքի պատասխանատվությունը և ոչ ոք չի կարող կրել այն նրա փոխարեն: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Նա ով բեռ է կրում, չի կրի մեկ այլ անհատի բեռը: Այնուհետ ձեր Տիրոջն է վերադարձը, այսպիսով, Նա կհաղորդի որ դուք տարբեր եք»: (Ալ-Անաամ 6:164)

 

Դիմադրությունը և ինքնապաշտպանությունը ըստ Իսլամական Շարիաթի.

Ինքնապաշտպանությունը ըստ Իսլամական Շարիաթի

Եթե որևէ մեկը հարձակում է գործում մեկ այլ անհատի, գումարի, պատվի վրա և վերցնում է այն սպանության սպառնալիքով, ապա այդ անհատին և այլոց թույլատրում են խրախուսել կամ կանգնեցնել ճնշումը այն անհրաժեշտ պատասխանատու ուժի միջոցով, որը կարող է կանգնեցնել: Նա, ով հնարավորության դեպքում պաշտպանում է իրեն, ապա պետք է սկսի թեթև կերպով կամ ստիպի հարձակում գործող անհատին դադարեցնել,իսկ այնուհետ մինչ նպատակի հասնելը, կարող է ավելացնել ուժը: Ուստի, եթե նա ի վիճակի է խոսքով կանգնեցնել, ապա չի զգացվում հարվածի անհրաժեշտությունը և հարվածի շնորհիվ կարող է կանգնեցնել, ապա չի զգացվում փայտի անհրաժեշտությունը: Եթե նա կարող է կանգնեցնել նրան կտրելով օրգանը, ապա նրան չի թույլատրվում սպանել և եթե սպանությունը հանդիսանում է միակ ճանապարհը, ապա նա կարող է անել այդ և ոչ ոք մեղադրանք չի ներկայացնի: Եթե հնարավոր է փախչել, ապա նա պետք է փախչի, որովհետև նա պարտավոր է հնարավորինս հեշտ և պարզ իրագործի դա: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Ապա, նա ով արգելում է արգելքը ձեզ, նմանապես դուք արգելեք: Եվ վախեցեք Ալլահից և տեղյակ եղեք որ Ալլահը բարեպաշտների հետ է»: (Ալ-Բակարահ 2:194)

 

Ինքնապաշտպանության պայմանները.

1. Եթե իրոք, տեղի է ունեցել հարձակումը:

2. Հարձակումը պետք է անմիջական լինել. Այսպիսով, եթե հարձակումը տեղի է ունեցել ահաբեկելով և ապագայի վախով, ապա պաշտպանության կարիքը չի զգացվում: Սակայն, եթե ավազակը հրազեն է պահում և վախեցնում, ապա նա իրավունք ունի կանգնել և պաշտպանվել:

3. Ներկայացնել վկայությունը, որը ապացուցում է, որ նրա վրա հարձակում են գործել, ինչպես ասել որպեսզի այն չընդունել: Եթե այդպես լիներ, ապա արյունը անխուսափելի կլիներ:

4. Ինքնապաշտպանության ժամանակաշրջանը. Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց մի տղամարդու հարցման.

«Օվ Ալլահի Մարգարե, եթե որևէ մեկը փորձում է գողանալ իմ գումարը»; Նա պատասխանեց. «Համոզիր նրան հանուն Ալլահի» Նա ասաց. «Իսկ, եթե նա շարունակի» Նա ասաց. «Համոզիր հանուն Ալլահի» Նա ասաց. «Իսկ, եթե նա շարունակի» Նա ասաց. «Համոզիր հանուն Ալլահի»: Նա ասաց. «Իսկ եթե նա շարունակի» Նա ասաց. «ապա պայքարիր, եթե քեզ սպանեն, դու Դրախտ կմտնես և եթե դու սպանես, նա Դժոխք կգնա»»: (Ահմեդ)

 

Ինքնապաշտպանությունը ըստ Աստվածաշնչի

(Ելք 22:2) «Եթե գողին բռնում են և սպանում, ապա ոչ մի արյուն չի թափվում»:

Հարկ է նշել, որ Հունական թարգմանությունը տարբերվում է անգլերեն թարգմանությունից այն ասում է. «Եթե գողին բռնում են, ապա նրան մահապատժի են ենթարկում միևնույն վայրում, իսկ նա, ով սպանում է չի կրում որևէ պատասխանատվություն»:

(Αν ο κλέφτης συλληφθεί επ’ αυτοφόρω να κλέβει, θα εκτελείται επί τόπου, κι εκείνος που θα τον σκοτώσει δεν θα φέρει ευθύνη για το φόνο του.)

 

Ինքնապաշտպանությունը տեխնածին օրենքների մեջ.

Մենք տեսնում ենք հանցագործության և իրավունքի տեխնածին օրենքների տարբերությունը: Ի լրացում, մենք նկատում են շփոթություն հարմարավետության և միացյալ պատժի մեջ, որը կիրառում են յուրաքանչյուր երկրում և որը կարող է օգնել պահպանել ապահովությունը և ետ պահել հանցագործներին: Այս շփոթությունը և տարբերությունը կարելի է նաև դիտել ինքնապաշտպանության բնագավառում, քանի որ գոյություն ունեն օրենքներ, որոնք օգնում են հանցագործին ի հաշիվ զոհի և օրենքներ, որոնք օգնում են զոհին ի հաշիվ հանցագործի: Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում նրանք կիրառում են «Կանգնիր քո պատվին» օրենքը, որը թույլատրում է սեփականատիրոջը ուժ կիրառել գողի նկատմամբ: Այս օրենքը պատճառ է հանդիսանում բուռն քաղաքական և իրավական հակամարտությունների և անհամաձայնությունների և շատերը բողոք են ներկայացնում ընդդեմ այս օրենքի: Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգում, մտնելով իր տուն մեկ ուսուցիչ նկատեց դիմակավոր ավազակի դանակը ձեռքին: Այսպիսով նա անմիջապես կրակեց նրան: Այնուհետ պարզվեց, որ նա իր դեռահաս որդին էր: Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը, ապա ինքնապաշտպանությունը կանգնում է քաղաքական և իրավական հակամարտության առջև: Որտեղ փոխնախագահ Դեյվիդ Քեմերոնը և լորդ Քրիստոֆեր Ստեֆան Գրեյլինգը փորձում են անց կացնել մի օրենք, որը բավականին խիստ է: Իսկ Լիբերալները քննադատում են նմանատիպ քաղաքականությունը:

Ահա արդարադատության նախարար «Քրիս Գրեյլինգի» մեջբերումները[10].

«Մեզանից ոչ ոք, տեղյակ չէ, թե ինչպես կվարվի երբ նրա տունը կողոպտեն, մեզանից ոչ ոք իրոք տեղյակ չէ, թե որքան սարսափելի կլինի դեմ հանդիման կանգնել կողոպտիչի դեմ կեսգիշերին, մեզանից ոչ ոք իրոք տեղյակ չէ, թե որքան սարսափելի է զգալ, որ մեր ընտանիքը վտանգի մեջ է: Իրավիճակը թելադրում է մտածել միայն սիրելիների պաշտպանության մասին, սակայն մինչ այժմ դուք վստահ չեք, որ օրենքը պաշտպանում է ձեզ և ես կարծում եմ, որ սեփականատերը գործում է բնազդաբար, իսկ անկեղծ, ինքնապաշտպանությունը զոհեր է տալիս, ոչ թե հանցագործներ: Նրանց պետք է նման կերպ վերաբերվեն: Այդ իսկ պատճառով մենք կքննարկենք այս խնդիրը մեկ անգամ և բոլորի համար, մենք գտնվում ենք փոփոխության ընթացքի մեջ, որը կարևոր է, որն էլ կոչվում է «երկու հարված և դուք դուրս եք», կարծես դուք գործում եք երկու կարևոր բռնի կամ սեռական հանցանք, դուք կարող եք ստանալ կյանքի ակամա դատավճիռը: Վերջին ընտրություններից հետո, մենք խոսք ենք տալիս, որ պետք է միջոցներ ձեռնարկել ընդդեմ մարդկային իրավունքների մշակույթի: Ամբողջովին խենթություն է, որ մարդիկ, ովքեր որոշում են հարձակում գործել մեր հասարակությանը, ի վիճակի են վերադառնալ դատարան կրկին ու կրկին և մեզ մեղադրել մարդու իրավունքների ոտնահարման մեջ, եթե մենք վերադարձնենք այն երկիրը, որտեղից որ եկել են: Մենք քաջ տեղյակ ենք, որ չենք կարող գործ ունենալ խնդրի հետ մեր ցանկացած կերպ, սակայն մենք չենք կարող շարունակել այսպես»: «Դուք պետք է ձեզ դնեք այն տղամարդու կամ կնոջ վիճակի մեջ, ով գործել է կողոպտիչին տեսնելիս և գործել է ելնելով վախից, կամ զայրույթից և չունի հանգիստ անդրադարձի ժամանակ»:... «Նմանատիպ մարդիկ հանդիսանում են հասարակության սպառնալիքը և մենք պետք է նման կերպ նրանց վերաբերվենք»:

Ահա Վարչապետ «Դեյվիդ Քեմերոնի մեջբերումները».[11]

«Մենք ասում ենք, որ դուք կարող եք անել ցանկացած բան, քանի դեռ այն խիստ անհամաչափ չէ: Նա ասաց. «Օրինակ, դուք չեք կարող հարվածել կողոպտիչին, երբ նա արդեն ուշագնաց է, սակայն մենք օրենքը հաստատւն կերպով դնում ենք սեփականատիրոջ, ընտանիքի օգտին և ասում. Երբ այդ կողոպտիչը անցնում է սահմանները, ներխուժում ձեր տուն, սպառնում ձեր ընտանիքին, ապա դադարեցնում է իր իրավունքները»»:

Խիստ պատիժների կողմակից մեկ լրագրող ասաց.

«Ես կարծում եմ որ դատավորները բավական մեղմ են վտանգավոր հանցագործությունների նկատմամբ և կարծում եմ, որ հասարակությունը ձախողել է դեմ գնալով կողոպտիչի խիստ պատժի նկատմամբ: Սակայն խիստ պատիժ են սահմանում պարզ հանցագործությունների նկատմամբ, ինչպիսիք են արագ ընթացքը և այլն: Մյուս կողմից, գոյություն ունեն վտանգավոր հանցագործություններ, որոնք չունեն իրենց համապատասխան խիստ պատիժը»:

 

 

ՄԱՍ IV

Բազմակնությունը ըստ Իսլամական և տեխնածին օրենքների.

  • Բազմակնությունը, բազմաթիվ սիրուհիները և կանանց փոխանակությունը.
  • Բազմակնությունը և բազմաթիվ սիրուհիները ըստ տեխնածին օրենքների.
  • Երկրորդ կնոջ և երկրորդ սիրուհու տարբերությունը.
  • Կանանց փոխանակությունը ըստ տեխնածին օրենքների.
  • Բազմակնությունը ըստ Հուդդայականության և Քրիստոնեության
  • Բազմակնությունը ըստ Իսլամի.

 

 

 

ՄԱՍ IV

Բազմակնությունը, բազմաթիվ սիրուհիները և կանանց փոխանակությունը

Իսլամական Շարիաթը թույլատրել է բազմակնությունը, որպեսզի պահպանի ընտանիքի և հասարակության կայունությունը: Մյուս կողմից, տեխնածին օրենքները տղամարդուն թույլատրել են ունենալ բազմաթիվ սիրուհիներ և ընկերուհիներ, որն էլ կործանում է ընտանիքը և հասարակությունը:

Մենք համեմատություն անց կկացնենք Իսլամական Շարիաթի բազմակնության և տեխնածին օրենքների սիրուհիների միջև, որպեսզի տեսնենք, թե որ օրենքն է համապատասխանում բնազդին և ապահովում կնոջը, նրա իրավունքները և արժանապատվությունը:

Փաստացի, Իսլամը հանդիսանում է միակ կրոնը, որը սահմանափակում է բազմակնությունը և տղամարդուն թույլատրելի կանանց թիվը: Մինչդեռ մյուս այլ կրոնները երբեք չեն սահմանել կանանց թիվը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ, եթե դուք վախ ունեք, որ արդար չեք լինի որբ աղջիկների նկատմամբ, (ովքեր գտնվում են ձեր խնամակալության տակ և դուք ցանկություն ունեք կնության առնել նրանց իրենց ունեցվածքի համար, որպեսզի չզրկեք նրանց իրավունքից և օժիտից, ինչպես սովություն ունեիք մինչ Իսլամը), ապա (թողեք նրանց), կնության առեք ձեր ընտրությամբ այլ կանանց, երկու, կամ երեք կամ չորս, սակայն, եթե դուք վախ ունեք, որ արդար չեք լինի (նրանց նկատմամբ), ապա միայն մեկը կամ (ստրկուհին), որը գտնվում է ձեր խնամակալության տակ: Այս կօգնի ձեզ խուսափել անարդարությունից»: (Ան-Նիսա 4:3)

Ինչ վերաբերում է մյուս կրոններին, ապա բազմակնությունը թույլատրելի է առանց կանանց քանակի որևէ սահմանափակման կամ որևէ պայմանի, թե ինչպես պետք է վերաբերվել նրանց:Մինչ բազմակնության խնդրի քննարկումը, մենք կներկայացնենք դրա հետ կապված տեխնածին օրենքը.

 

Բազմակնությունը և բազմաթիվ սիրուհիները ըստ տեխնածին օրենքների.

Բազմակնությունը և բազմաթիվ սիրուհիները ունեն մեկ ընդհանուր իմաստ, այսինքն ելնելով որոշակի հանգամանքներից տղամարդը ունի մեկ այլ կնոջ կարիք: Սակայն վերջնական արդյունքը մեկն է, տղամարդը ունի կին և մեկ այլ կին, կամ կին և սիրուհի:

Իրավական տեսանկյունից, որոշ տեխնածին օրենքներ քրեականացնում են բազմակնությունը պնդելով որ այն բարոյական նորմերից վեր է, երբ միաժամանակ այն օրինականացնում է բազմաթիվ սիրուհիները և նույնիսկ անբարոյականությունը և մարմնավաճառությունը: Այսինքն, եթե տղամարդը կնության է առնում մեկ այլ կնոջ և օրենքը բացահայտում է, ապա նրան ենթարկում են պատասխանատվության, համարելով երկրորդ ամուսնությունը հանցագործություն, կիրք և բարոյական թյուրիմացություն, իսկ նրան պատժում են բանտարկությամբ:

Մյուս կողմից, եթե նա սիրուհի ունի, և նույնիսկ ապօրինի զավակներ, ապա այդ լավ է, նրան ոչ պատժում են, ոչ էլ համարում հանցագործ: Իրենք կարծում են, որ այն հանցագործություն չէ, կամ կիրք կամ նույնիսկ անբարոյականություն, այն ուղղակի անձնական ազատություն և ժամանակակից լինել է: Ուղղակի հիշեք, որ բազմակնության և բազմաթիվ սիրուհիները միմյանցից տարբերվում են ամուսնական կնիքի առկայությամբ, որը մի պայմանագիր է, որnն էլ ապահովում է երկրորդ կնոջ իրավունքները: Իսկ նմանատիպ պայմանագրի բացակայությունը նշանակում է, որ երկրորդ կինը ուղղակի սիրուհի է առանց որևէ պաշտոնական իրավունքների:

Այսպիսով, արդյոք կառավարությունը պայքարում է այն փաստի դեմ, որ տղամարդը մեկ այլ կին կնության է առնում անկախ նրանց կարգավիճակի, թե արդյոք նրանք պայքարում են ընդդեմ կնիքի կամ պայմանագիրի, որը կապում է նրան կնոջ հետ և ապահովում նրա իրավունքները և պարտավորեցնում կատարել իրականացնել: Այլ կերպ, արդյոք հանցագործություն է, որ նա հարաբերություններ ունի մեկ այլ կնոջ հետ, լինի նա երկրորդ կին, թե սիրուհի, թե արդյոք հանցագործություն է, որ նա ստորագրել է իր երկրորդ ամուսնությունը: Եթե բազմակնության արգելքը չի թույլատրում տղամարդուն երկրորդ կին վերցնել, ապա անհրաժեշտ է թույլատրել նրան սիրուհի պահել: Փաստորեն, արևմտյան երկրների բազմաթիվ տղամարդիկ չեն ամուսնանում և գերադասում են իրենց կյանքը ապրել առանց մեկ կնոջ հետ կապի, այնպես, որ ի վիճակի լինեն յուրաքանչյուր ամիս փոփոխել նրանց և ապրել ամուսնական կյանքով առնաց որևէ պարտականությունների: Այսպիսով, արդյոք տեխնածին օրենքները պայքարում են նմանատիպ ֆենոմենի դեմ և քրեականացնում են դա: Կամ արդյոք համարում են անձնական ազատություն, որ տղամարդը կարող է կենակցել բազմաթիվ անսահմանափակ կանանց հետ:

Վատագույնը այն է, որ տեխնածին օրենքները քրեականացրել են մարմնավաճառությունը, մինչդեռ բազմաթիվ վայրեր լիազորված են նմանատիպ նպատակի համար: Այն ստրկացնում է բազմաթիվ կանանց և ժամով վարձում նրանց ցանկացած տղամարդու կնոջը դավաճանելու համար: Նրանցից յուրաքանչյուրը ունի պաշտոնական լիազորություն մարմնավաճառությամբ զբաղվելու համար և նույնիսկ հարկային ֆայլ, ըստ որի պատվելի քաղաքացիների նման վճարում է իր տարեկան հարկը:

Սա լայնորեն տարածված է բազմաթիվ երկրներում,որը ինքնին քրեականացնում է բազմակնությունը, սակայն բազմաթիվ փողոցներ ունեն հասարակաց տներ:

Այստեղ պատեհ է նշել, որ բազմակնությունը նույնպես կարելի է համարել անձնական ազատություն, եթե իրոք Արևմուտքը ցանկություն ունի հարգել անձնական ազատությունը, առավելապես երբ այն տեղի չի ունենում երկստեք համաձայնությամբ:

 

Երկրորդ կնոջ և երկրորդ սիրուհու տարբերությունը

Մինչ երկրորդ կնոջը կնության առնելը տղամարդը պետք է լուրջ և խորը մտորի և հարցին մեծ պատասխանատվությամբ մոտենա, քանի որ այս ամուսնությունը առաջ է բերում նյութական, իրավական և այլ պատասխանատվություն: Ամեն դեպքում, սիրուհու պարագայում որոշումը առավել դյուրին է, քանի որ նա մնում է ուղղակի սիրուհի առանց պատասխանատվության: Տղամարդը պատասխանատու չէ նաև ծնված երեխաների համար:

Հասարակության մեջ այս առաջ է բերում նախանձ և կոռուպցիա, որովհետև տղամարդուն դրդում է անցնել մեկ սիրուհուց մյուսը, ելնելով միայն հաճույքից և զվարճանքից: Հաճույք ստանալուց հետո, նա սկսում է փնտրել մեկ այլ սիրուհի, այլ կերպ մեկ այլ զոհ, ում զգացմունքները կարող է կառավարել և կործանել ապագան: Նմանատիպ տղամարդը չի խորշի ստել, թե ցանկություն ունի կնության առնել նրան և այլն: Իսկ նմանատիպ խոսքերի պատճառը այն է, որ կառավարությունը չի թույլատրում բազմակնությունը: Այսպիսով, եթե նա ստի կամ դավաճանի իր կնոջը, կարող է ստել և դավաճանել սիրուհուն:

Նկատի ունեցեք որ սիրուհի ունենալը կարող է վատ ազդել տղամարդու վրա, նրա կյանքը դառնում է անտանելի: Տղամարդը նմանվում է հանցագործի, ով թաքնվում է բոլորից, որպեսզի թաքնվի նաև իր կնոջից: Նմանատիպ վարքը սխալի զգացմունք է, որովհետև, եթե նա ճիշտ լիներ, չէր փորձի թաքցնել դա: Այս ամենը վնասում է նաև կնոջը, քանի որ նա ընտրում է դառնալ ամուսնացած տղամարդու սիրուհին և երբեք չի կարող հավասար լինել կնոջը: Նա իրեն միշտ կարող է թերագնահատել, քանի որ գիտակցում է, որ ապրում է մի տղամարդու հետ, ով հանդիսանում է ոչ թե իր, այլ մեկ այլ կնոջ ամուսինը: Ուստի, նա չի կարող ապրել նրա հետ ոչ ներքուստ, ոչ էլ արտաքուստ, քանի որ ոչ մի հաճույք չի ստանա զբոսնելով նրա հետ, վախենալով, որ նրանց կարող են միասին տեսնել: Այս ամենը կարող է ազդել նրա հոգեբանության և զգացմունքների անսասանության վրա, քանի որ սիրելին կարող է ցանկացած պահի լքել նրան:

Տեխնածին օրենքները ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքի վրա, որ բազմակնությունը ելնում է կնոջ շահերից, քանի որ աշխարհում կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվից: Տարբերության պատճառ կարող են հանդիսանալ.

1. Ծնունդը. Բազմաթիվ միջազգային վիճակագրական փաստեր նշում են, որ իգական սեռի ծնունդները գերազանցում են արական սեռի ծնունդներին:

2. Մահացությունը. Տղամարդկանց մահացությունը ավելի բարձր է: Պատճառ կարող են հանդիսանալ պատերազմները, որոնք տեղի են ունենում ժամանակ առ ժամանակ: Ի լրացում, գոյություն ունեն նաև վթարներ, որոնց զոհերը առավելապես արական սեռի ներկայացուցիչներ են: Բացի այդ, երիտասարդ տղաների մահացությունը առավել բարձր է, քան աղջիկներինը:

3.Ամուսնությունից զերծ մնալը. Բազմաթիվ տղամարդիկ ցանկություն չունեն ամուսնական և ընտանեկան պարտականությունների: Նրանք գերադասում են համասեռամոլությունը, իսկ որոշ երկրներում վանականությունը: Ուստի նրանք զերծ են մնում ամուսնությունից:

4. Բանտ. Բանտերում արական սեռի ներկայացուցիչների քանակը առավել բարձր է, քան իգական սեռինը:

Այս բոլոր պատճառները դժվարեցնում են կանանց ամուսնության գործընթացը:

Բազմակնության արգելքով տեխնածին օրենքները բազմաթիվ կանանց ստիպում են սիրուհիներ դառնալ,այսպիսով նրանք տղամարդ են ձեռք բերում, նույնիսկ, եթե նա մեկ այլ կնոջ ամուսինն է: Հակառակը, տեխնածին օրենքները պետք է օրինականացնեն բազմակնությունը և թողնեն այն կնոջ ընտրությանը և ազատությանը, քանի որ ամուսնությունը ընդհանուր առմամբ փոխհամաձայնություն է: Իսկ բազմակնության քրեականացումը դեմ է անհատների ազատությանը, որին կոչ են անում բազմաթիվ երկրներ:

Օրինակ, եթե որևէ մեկը այն կանանցից որևէ մեկին, ով ցանկություն ունի կնության գնալ ամուսնացած տղամարդու անկախ կրոնի պատկանելության ասի, որ բազմակնությունը բարոյապես անընդունելի է և որ առավել լավ է մնալ առանց ամուսնու և զերծ մնալ նորմալ կյանքից, ինչպես այլ ամուսնացած կանայք, կամ, եթե որևէ մեկը ասի նրան, որ առավել նպատակահարմար է դառնալ ամուսնացած տղամարդու սիրուհին, իսկ եթե նա լքի կնոջը, նա կարող է գտնել մեկ այլ տղամարդ և այսպես անց կացնի իր կյանքը: Կինը կպատասխանի. «Ինչու՞ ես քիթդ մտցնում իմ անձնական կյանքի մեջ: Ի՞նչ է պատահել քեզ: Դա քո գործը չէ: Եթե դու չես խրախուսում բազմակնությունը, ապա դա քո խնդիրն է, մի պարտադրի քո կարծիքը, քանի որ նրանք այլ կարծիքի են: Նա, ով ցանկություն ունի բազմակնության, կարող է ունենալ մի քանի կին, իսկ ով ոչ, միայն մեկ կին»:

 

Կանանց փոխանակությունը ըստ տեխնածին օրենքների.

(Հայտնի է ինչպես. Փոխանակություն, կիսել կնոջը, զուգընկերոջ փոխանակություն, կնոջ վաճառք կամ կնոջ տրամադրում)

Բազմաթիվ զարգացած երկրներում սովորական երևույթ է դարձել կանանց փոխանակությունը, որի ընթացքում երկու տղամարդ փոխանակում են իրենց կանանց և յուրաքանչյուրը սեռական հարաբերություն է ունենում մյուսի կնոջ հետ, կամ երբ մեկ տղամարդ սեռական հարաբերության մեջ է մտնում իր և մյուսի կնոջ հետ միաժամանակ: Որից հետո մյուս տղամարդն է կրկնում ամենը:

Պատճառը կայանում է նրանում, որ բազմաթիվ ամուսնական զույգեր ցանկություն ունեն փոփոխության և սեռական բազմազանության և այդ համարում են նոր մոտեցում և ընկերական նոր հարաբերություններ: «Քուրթիս Բերգսթրանդի» հեղինակը իր «Փոխանակող Ամերիկա» աշխատության մեջ նշում է, որ այս սովորույթը երևան է եկել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում օդաչուների շրջանում, երբ մահացություն աստիճանը գտնվում էր բարձր մակարդակի, այսպիսով նրանք իրենց համար ձևավորեցին հատուկ մի համայնք,որպեսզի համակցեն իրենց ընտանիքները: Ուստի, օդաչուները հոգ էին տանում իրենց զոհված կամ կորած ընկերների կանանց: Իսկ նմանատիպ հոգացությունը զերծ չէր մնում զգացմունքներից և սեռական հարաբերություններից: Փոխանակության ձևերից մեկը, որը հայտնվեց և տարածում գտավ ամերիկացի ամուսնական զույգերի միջև, հայտնի է որպես 'բանալի ակումբներ', որտեղ տղամարդիկ նետում էին իրենց տան բանալիները գետնին և այնուհետ յուրաքանչյուր կին վերցնում էր այն և այս կերպ, կինը այդ գիշեր պետք է սեռական հարաբրություն ունենար նրա հետ: [12]

2011 թվականի Սեպտեմբերի 15 «CNN» կայքում հրատարակեցին, որ այն ամուսնական զույգերի քանակը, ովքեր կիրառում են փոխանակության գաղափարը հասնում է 15 միլիոնի: Այժմ գոյություն ունեն համաշխարհային կազմակերպություններ, որոնք խրախուսում են կանանց փոխանակության ֆենոմենը և կազմակերպում են ուղևորություններ, ակումբներ և հատուկ վայրեր, որտեղ կարող են կիրառել կանանց փոխանակությունը:Ի տարբերություն կանանց, տղամարդկանց արգելվում է այնտեղ մտնել առանց իրենց կանանց: Նմանատիպ ակումբներում գոյություն ունեն հատուկ սենյակներ, որտեղ տղամարդը կարող է սեռական հարաբերություն ունենալ մեկ այլ կնոջ հետ, իսկ ավարտելուց հետո, մեկ ուրիշի: Նույնը վերաբերվում է կնոջը, նա կարող է սեռական հարաբերություն ունենալ բազմաթիվ ամուսնացած տղամարդկանց հետ:

Իհարկե, ըստ տեխնածին օրենքների, կանանց փոխանակությունը համարվում է ոչ թե հանցագործություն, այլ անձնական և սեռական ազատություն: Իսկ այն օդաչուին, ով հոգ է տարել և բավարարել իր զոհված գործընկերոջ կնոջ սեռական և զգացմունքային պահանջները, բարոյապես խրախուսում են, սակայն երբ հարցը հասնում է բազմակնությանը, նրանք այդ հանցագործություն են համարում են: Այսպիսով, եթե ամուսնացած օդաչուն կնության առներ իր հանգուցյալ գործընկերոջ կնոջը, ապա նրան կհամարեն հանցագործ և կձերբակալեն:

 

Բազմակնությունը ըստ Հուդդայականության և Քրիստոնեության.

Աստվածաշնչյան բոլոր մարգարեները ունեին ավելի քան մեկ կին: Օրինակ. Սողոման մարգարեն, Դավիթը, Աբրահամը, Հակոբը և այլոք:

Արքա Ա (11:3) «Եվ Սողոմոն մարգարեն կամ Սողոմոն Արքան ուներ յոթ հարյուր կին, արքայադուստրեր և երեք հարյուր հարճ»:

Երկրորդ Օրենք (21:15) «Եթե տղամարդը երկու կին ոնի, ապա մեկը սիրելի է, իսկ մյուսը ատելի»:

Ելք (21:10) «Սակայն, եթե նա սիրում է նրան և կնության առնում, ապա այնուհետ կնության առնում մեկ այլ կնոջ, ապա նրա սնունդը, հագուստը և սերը չեն նվազում»:

Ոչ Հին Կտակարանը, ոչ էլ Նորը երբեք չի նշել բազմակնության արգելքը կամ հստակեցրել կանանց քանակը: Տեքստերից մեկը, որը ապացուցում է բազմակնությունը կարելի է գտնել Նոր կատակարնի մեջ.

Տիմոթեուս (Ա 3:1) «Սա իրական խոսք է, եթե տղամարդը տենչում է եպիսկոպոսի գրասենյակը, նա լավ գործ է տենչում: Եպիսկոպոսը պետք է լինի անմեղ, մեկ կնոջ ամուսինը զգոն, սթափ, լավ վարքով, հյուրասեր, ունակ ուսուցանելու... Թող սարկավագները լինեն մեկ կնոջ ամուսիններ, լավ կառավարեն իրենց զավակներին և իրենց իսկ տունը»:

Այս տեքստի մեջ մենք տեսնում ենք, որ բազմակնությունը թույլատրելի է յուրաքանչյուրին, բացառությամբ նրանց, ովքեր ցանկություն ունեն դառնալ սարկավագ, կամ սարկավագների անդամակիցներ:

Իր «Կանայք, Եկեղեցին և Պետությունը» աշխատության մեջ Մաթիլդա Ջոսլին ասում է. [13]

«Պողոսի խոսքերից պարզ չէ եպիսկոպոսական որակավորումը, այն, թե արդյո՞ք նա պետք է ամուսնություն կնքի մեկ կնոջ հետ, թե արդյո՞ք բազմակնությունը թույլատրելի է առաջին եկեղեցում, Հիսուս Քրիստոսի առաքյալների խրախուսանքով: Եթե այսպես է, այդ դեպքում, ինչու՞ գոյություն ունեն բազմաթիվ չափանիշներ, որոնք ընդունել են մեր օրերում, որոնք էլ տարբերվում են առաքյալների խոսքերից»:

Որոշ Քրիստոնյաներ մեջ են բերում Նոր Կտակարանի տեքստեր, որոնք արգելում են բազմակնությունը. Օրինակ.

Մարկոսի Ավետարան (10:2-12) «Եվ Փարիսեցիները եկան նրա մոտ, փորձելու և հարցնելու. «Արդյո՞ք տղամարդուն թույլատրում են ամուսնալուծվել կնոջից»: Նա պատասխանեց. «Ի՞նչ է ձեզ պատվիրել Մովսեսը»: Նրանք պատասխանեցին. «Մովսեսը պատվիրել է ամուսնալուծության վկայական ստորագրել և ամուսնալուծվել»: Սակայն Հիսուսը ասաց նրանց. «Ի շնորհիվ ձեր սրտերի կարծրության, նա գրառեց այս պատվիրանը: Սակայն ի սկզբանե, Աստված նրանց դարձրել է արական և իգական սեռ: Ըստ այդմ, տղամարդը պետք է թողնի իր հորը և մորը և միանա իր կնոջը և երկուսը պետք է մեկ մարմին դառնան, քանի որ նրանք ալևս երկու մարմին չեն այլ մեկ: Իսկ ինչ Աստված միացրել է, թող ոչ ոք չբաժանի: Նրա տանը աշակերտները կրկին հարցրեցին միևնույն խնդրի մասին: Նա ասաց նրանց. «Նա, ով ամուսնալուծվում է և կնության առնում այլ կնոջ, կարծես դավաճանում է նրան: Եթե կինը ինքն է ամուսնալուծվում ամուսնուց և կնության գնում մեկ այլ տղամարդու, դավաճանում է»»:

Ղուկասի Ավետարան (16:14-18) «Եվ Փարիսեցիները, նաև նրանք, ովքեր ընչասեր են, լսել են ամենը և նրանք ծաղրել են նրան: Եվ նա ասաց նրանց. «Դուք նրանք եք, ովքեր արդարացնում են իրենց մարդկանց առջև, սակայն Աստված տեղյակ եք ձեր սրտերին, քանի որ այն ինչը խստորեն հարգալից է մարդկանց մեջ, գարշելի է Աստծո առջև: Մինչ Հովհաննեսը առկա էին մարգարեներ և օրենք, սկսած այդ ժամանակաշրջանից քարոզել են Աստծո արքայությունը և յուրաքանչյուր մարդու պնդել են այն: Եվ հեշտ է երկնքին ու երկրին փոշիանալ, քան ձախողել օրենքի մի փոքր հատված: Նա, ով հեռանում է իր կնոջից և կնության առնում մեկ այլ կնոջ, դավաճանում է և ով կնության է առնում նրան, ում լքել է ամուսինը, դավաճանում է»»:

Մատթեոսի Ավետարան (5:31-32) «Նաև ասել են. «Ով լքում է իր կնոջը, թող տա ամուսնալուծության վկայական, սակայն Ես ասում եմ ձեզ, ով լքում է իր կնոջը, բացառությամբ անբարոյականության դեպքերի, նրան դրդում է դավաճանության և ով կնության է առնում ամուսնալուծված կնոջը, դավաճանում է»»:

Պարզ է դառնում, որ այս երեք տեքստերը խոսում են ամուսնալուծության, ոչ թե բազմակնության մասին և «Արարաման սկզբից, Աստված դարձրել է նրանց արական և իգական» խոսքերի իմաստը այն է, որ գոյություն են ունեցել Ադամը և Եվան: Այն չի ասում, որ բազմակնությունը արգելել են արարման սկզբից, որովհետև այն հակասում է Աստվածաշնչի և մարգարեների պատմություններին,որոնք ցույց են տալիս բազմակնությունը: Ուստի այս տեքստերը սխալ են վկայում բազմակնության արգելքը: Նրանք վկայում են ամուսնալուծության արգելքը: Տեքստերը նաև նշում են, որ ամուսնալուծության միակ դեպքը ընդունելի է կնոջ դավաճանության պարագայում: Այս դեպքում տղամարդը կարող է ամուսնալուծվել, սակայն, եթե նա ամուսնալուծվում է անարդար կերպով առանց դավաճանության պարագայի և կնության է առնում մեկ այլ կնոջ, ապա նա է դավաճանում կնոջը: Տեքստը չի հաղորդում, որ նա, ով կնության է առնում մեկ այլ կնոջ առանց ամուսնալուծության, դավաճանում է իր կնոջը և նույնը վերաբերվում է հետևյալ նախադասությանը. ''եթե կինը ամուսնալուծվում է ամուսնուց և կնության գնում մեկ այլ տղամարդու, դավաճանում է:'' Այստեղ դավաճանությունը կապված է ամուսնալուծության հետ,ոչ թե բազմակնության: Եթե այստեղ նկատի ունենային բազմակնությունը, ապա ինչպես էր կարող հանարավոր լինել մի կնոջ պարագայում, ով ամուսնալուծվել և կնության է գնացել մեկ այլ տղամարդու, կամ տղամարդ, ով ամուսնալուծվել է իր կնոջից և կնության վերցրել մեկ այլ կնոջ: Եթե բազմակնությունը խնդիր լիներ, ապա ամուսնու ամուսնալուծությունը և մեկ այլ կնոջ կնության առնելը ընդունելի կլիներ, սակայն նկատի ունեն, որ ամուսինը չպետք է ամուսնալուծվի, նույնիսկ եթե նա ունի մի քանի կին:

Նմանապես «ով կնության է առնում ամուսնալուծված կնոջ հետ, դավաճանում է» նախադասությունը պարզորեն նշում է, որ տղամարդը ով կնության է առնում ամուսնալուծված կնոջ, նույիսկ, եթե դա նրա առաջին ամուսնությունն է, համարվում է դավաճանություն, ոչ թե բազմակնության շնորհիվ, քանի որ նա մինչ այդ կին չի ունեցել, այլ որովհետև նա կնության է առել ամուսնալուծված կնոջ:

Գոյություն ունի որոշակի տարբերություն Մարկոսի Ավետարանի (10:2-12) և Ղուկասի Ավետարանի (16:14-18) միջև: Նրանք տարբեր տեքստերով, նշում են միևնույն պատմությունը: Սա նշում է իրենց վկայության որակազրկումը և Աստծո, Ալլահի սուրբ տեքստ համարվելու կամ Հիսուսի խոսքեր լինելու հավանականությունը:

Կորնթացիներ (Ա 7:1-9) «Այժմ կապված ինձ գրառած խնդիրների հետ, առավել լավ է տղամարդու համար դիպչել կնոջը: Սակայն խուսափել անբարոյականությունից, թող յուրաքանչյուր տղամարդ ունենա իր կինը և թող յուրաքանչյուր կին ունենա իր ամուսինը...: Սակայն, Ես ասում եմ ամուրիներին և այրիներին, նրանց համար առավել լավ է, եթե նրանք մնան այնպես, ինչպես ես: Սակայն, եթե նրանք չեն կարող իրենք իրենց կառավարել, թող ամուսնություն կնքեն: Քանի որ առավել նպատակահարմար է ամուսնություն կնքել, քան այրվել»:

Այստեղ ասվում է, թող յուրաքանչյուր տղամարդ ունենա իր կինը, իմաստը ոչ մի կապ չունի բազմակնության արգելքի հետ: Սակայն տղամարդու համար արգելված է դիպչել այլ կնոջ, ով իր կինը չէ, որպեսզի խուսափել անբարոյականությունից: Սա ունի միևնույն իմաստը, ինչպես. «Յուրաքանչյուրը պետք է հոգ տանի իր որդուն, կամ յուրաքանչյուրը պետք է պաշտպանի իր տունը, գումարը կամ գործը»: Սա չի նշանակում, որ նա ունի միայն մեկ որդի կամ տուն, այն տալիս է ընդհանուր մի գաղափար: Մեկ այլ օրինակ կարող ենք գտնել Արքաներ Ա (15:3):

Արքաներ Ա (15:3) «Այժմ գնացեք և կոտորեք Ամալեքցիներին և ամբողջովին կործանեք այն, ինչ պատկանում է նրանց և մի խնայեք նրանց, այլ կոտորեք տղամարդկանց և կանանց, նորածիններին և ծծկերներին, եզ և ոչխար, ուղտ և ավանակ»:

Խնդիրը այն է, որ նրանք չպետք է սպանեն մեկ տղամարդ, մեկ կին, մեկ զավակ կամ մեկ ավանակ: Դա նշանակում է բոլոր տղամարդկանց, կանանց, երեխաներին ավանակներին և այլն:

«Առավել լավ է կնության գնալ, քան այրվել» արտահայտության մեջ գոյություն չունի բազմակնության արգելքի որևէ նշում, այն խոսում է առանց կանանց քանակի սահմանափակումների ամուսնության մասին:

Որոշ աղանդների քահանաներ և քրիստոնյաներ ընդունեցին Քրիստոնեության մեջ առկա բազմակնության թույլտվության բացակայությունը, իսկ նրանցից շատերը կնության առան առավել քան մեկ կին: Օրինակ Շառլեման Արքան, կայսր Վալենտին I, Լյութերը և այլն:

Մաթիլդա Ջոսլին նշեց.[14]

«Ինչպես անհեթեթ, պատմականորեն հայտնի է, որ և Քրիստոնյա եկեղեցին, և Քրիստոնյա պետությունը տարբեր դարերի և հանգամանքների ընթացքում կիրառում էին իրենց իշխանությունը ի շահ բազմակնության: Չորրորդ դարում կայսր Վալենտին I-ը Քրիստոնյաներին իրավունք տվեց կնության առնել երկու կին: Ութերրորդ դարում, Չարլման արքան, ով հանդիսանում էր Քրիստոնեական պետության և եկեղեցու ղեկավարը, կնության առավ վեց կին, իսկ ըստ որոշ պատմաբանների ինը... Ինքը Լյութերը, ձեռքին պահելով Նոր և Հին Կտակարանը ասաց. «Իմ կողմից ես ընդունում եմ, որ եթե տղամարդը ցանկություն ունի կնության առնել երկու կամ ավել կին, ես չեմ արգելի նրան և նրա այս գործողությունը չի ոտնահարի Աստվածաշունչը»:

Սուրբ Ավգուստինը ասաց.[15]

«Այժմ, այս դարաշրջանում, Հռոմեական օրենքի հաստատումից հետո, տղամարդը չի կարող կնության առնել մեկ այլ կին, քանի դեռ իր կինը ողջ է»:

Սա նշում է, որ բազմակնության թույլտվությունը պայմանավորված է Հռոմեական Օրենքի հավատագրմամբ, այլ ոչ թե կրոնական տեքստերով:

Սուրբ Ավգուստինը նաև ասաց.[16]

«Կրկին, Հակոբին, Իսահակի որդուն մեղադրեցին մեծ հանցանքի մեջ, որովհետև նա չորս կին ուներ, սակայն այս մեղադրանքը անհիմն և անհեթեթ է, որովհետև բազմակնությունը հանցանք չէ, այն սովորույթ է, իսկ այժմ դարձել է հանցանք, քանի որ այլևս սովորույթ չէ... և բազմակնության հանցանք լինելու միակ պատճառը այն է, որ և օրենքը և սովորույթը արգելում են դա»:

 

Բազմակնությունը ըստ Իսլամի

Բազմակնության իսլամական տեսանկյունը ընկալելու համար մենք պետք է գիտակցենք հետևյալը.

1. Իսլամը առաջին կամ միակ կրոնը չէ, որը օրինականացրել է բազմակնությունը: Այն առաջին և միակ կրոնն է, որը սահմանափակել է բազմակնությունը, նաև այն հանդիսանում է միակ կրոնը, որը սահմանել է կանանց թիվը, հասցնելով այն չորսի: Այլ կրոնները օրինականացրել էին բազմակնությունը առանց կանանց քանակի սահմանափակման: Ալ Հարիթ իբն Քեյսն ասաց.

«Ես ընդունեցի Իսլամ, երբ ութ կին ունեի: Ես Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) նշեցի այս հանգամանքը և նա ասաց. «Ընտրիր նրանցից չորսին, իսկ մյուսներից ամուսնակուծվիր»»: (Աբու Դաուդ)

2. Բազմակնությունը Իսլամի մեջ չի հանդիսանում պարտադիր մի գործողություն: Մահմեդականը մեղք չի գործի, եթե չիրականացնի այն, ոչ էլ կասկածի տակ կառնվի նրա հավատքը: Այն ուղղակի թույլատրելի մի գործողություն է: Նա, ով ցանկություն ունի կնության առնել ավելի քան մեկ կին, կարող է անել դա, իսկ ով ցանկություն չունի նա ազատ է: Սա հանդիսանում է Իսլամի բազմաթիվ թույլատրելի գործողություններից, իսկ մահմեդականը ոչ մի պատասխանատվություն չի կրում զերծ մնալով դրանցից:

3. Ղուրանական Տարբերակը,որը թույլատրում է բազմակնությունը և սահմանափակում չորս կանանցով, մենք պետք է ընթերցենք նախորդող Տարբերակները, ընկալենք և գիտակցենք պատճառները:

Այնուհետ, մենք կարող ենք գիտակցել, որ այս տարբերակը հայտնվել է որպեսզի միայն պաշտպանի կնոջը և նրա իրավունքները:

Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Օվ մարդկություն: Պարտական եղեք ձեր Տիրոջը, Ով արարել է ձեզ մեկ անհատից, (Ադամից) և նրանից, (Ադամից) Նա արարել է իր կնոջը Հավային, (Եվային) և նրանցից Նա արարել է տղամարդկանց և կանանց և վախեցեք Ալլահից Ումից դուք պահանջում եք (ձեր իրավունքները) և (մի կտրեք հարաբերությունները) արգանդի, (ազգականների) հետ: Իրոք, Ալլահը Հավերժ է, Դիտորդ ձեզ: Եվ տվեք որբերին իրենց ունեցվածքը և մի փոփոխեք (ձեր) չարիքը (նրանց) բարիքով և մի հափշտակեք նրանց եկամուտը, (ավելացնելով) ձեր եկամուտին: Իրոք, այդ մեծ մեղք է: Եվ, եթե դուք վախենաք, որ ի վիճակի չեք լինի արդար վերաբերվել որբ աղջիկներին, (ովքեր գտնվում են ձեր խնամակալության տակ և դուք ցանկություն եք հայտնում կնության առնել նրանց իրենց ունեցվածքի համար, որպեսզի զրկեք իրենց իրավունքներից և ցավից, մինչ դուք անում էիք մինչ Իսլամը), այնուհետ (լքեք նրանց և) կնության առեք (այլ) կանանց ըստ ձեր ընտրության երկու, երեք կամ չորս, սակայն, եթե դուք վախ ունեք, որ արդար չեք լինի (նրանց հետ), ապա միայն մեկ, կամ (ստրկուհիներ), որոնք գտնվում են ձեր իշխանության տակ: Այս կարող է կանխել անարդարությունը: Եվ տվեք կնոջը իրենց Մահրը (պարտադիր ամուսնական գումարը), որը տրվում է կնոջը բարի կամքով, սակայն, եթե նրանք իրենց իսկ ցանկությամբ տալիս են որևէ բաժին ձեզ, վայելեք առանց վնասի վախի, (քանի որ Ալլահը այն դարձրել է թույլատրելի): Եվ մի տվեք տխմարին (և որբերին, ովքեր ձեր խնամակալության տակ են) ձեր ունեցվածքը (այսինքն, իրենց ունեցվածքը, որը դուք հսկում եք և որը դուք պետք է հսկեք և կիրառեք որպես ձեր), որը Ալլահը դարձրել է ձեր ապրուստի միջոցը, այսինքն որովհետև Ալլահը գումարը տվել է ապրուստի միջոց, (այսինքն, Ալլահը դարձրել է գումարը մարդու ապրուստի միջոց, սակայն տխմարը և երեխաները չեն կարող կառավարել իրենց ունեցվածքը և հսկեն), սակայն սնեք և հանդերձեք նրանց և խոսեք արդար ու բարի, (այսինքն ասեք նրանց, որ չափահաս դառնալուն պես կվերադարձնեք իրենց գումարը): Եվ փորձեք որբերին, (նրանց ողջամտությունը) մինչ նրանք չափահաս են դառնում, եթե դուք արդար եք գտնում, վերադարձրեք նրանց ունեցվածքը, սակայն եթե դուք արդարացի պատճառ գտնեք, վերադարձրեք նրանց ունեցվածքը, սակայն մի վատնեք և վախեցեք որ չեն կարող ավելացնել այն և նա, (խնամակալներից), ով ունևոր է, նա չպետք է գումար վերցնի, սակայն, եթե նա աղքատ է, թող ունենա այն, ինչը արդար և ողջամիտ է (ըստ իրենց վաստակի): Եվ երբ դուք վերադարձնեք նրանց ունեցվածքը, վկայություն տվեք նրանց ներկայությամբ և Ալլահը Ամենից արդար է հաշվի մեջ»: (Ան-Նիսաա 4:1-6)

Առաքինի տարբերակներից առաջ, Ամենաբարձրյալ Ալլահը պատվիրել է երկրպագել Իրեն և վախենալ: Նաև Նա պատվիրել է որբերի խնամակալներին չափահասության հասնելուն պես վերադարձնել նրանց գումարը և տեսնել, թե արդյոք նրանք ի վիճակի են կառավարել այն և չճնշել նրանց, թալանելով իրենց գումարը: Մինչ Իսլամը արաբները շահագործում էին որբերին, եթե որևէ մեկի խնամակալության տակ մի որբ էր գնտվում, նա խառնում էր իր և որբի գումարը, վերացնում էր այն ինչը լավ է և տալիս վատը: Ալ-Սադդին ասաց.

«Արաբների մեջ տարածված էր, որ որբի խնամակալը սովորություն ուներ խառնել որբի գումարը իր հետ, այնպես, որ վերացնում էր որբին պատկանելիք ոչխարներից գեր ոչխար և տալիս նիհարը, մեկ ոչխարը մեկի դիմաց: Այնուհետ նա վերցնում էր լավ դիրհամը և տալիս վատը և ասում դիրհամը դիրհամի դիմաց»:

Ամենաբարձրյալ Ալլահը արգելեց որբի գումարի գողությունը: Նա ասաց. «Եվ տվեք որբերին իրենց ունեցվածքը և մի փոփոխեք ձեր վատը իրենց լավի հետ և մի հափշտակեք նրանց պաշարը, ավելացնելով ձեր պաշարին: Իրոք, դա մեծ մեղք է»: Որը նշանակում է, որ այն իրոք մեծ մեղք է հանդիսանում:

Այսպիսով, որբերի շահագործումը և նրանց գումարի գողությունը շարունակվում էր, առանձնապես, եթե որբը իգական սեռի ներկայացուցիչ էր: Ուրվա իբն Ազ-Զուբայրը, թող Ալլահը գոհանա նրանով, հարցրեց Աիշային Ամենաբարձրյալ Ալլահի խոսքերը. «Եվ, եթե դուք վախ ունեք, որ չեք կարող արդար վերաբերվել իգական սեռի որբերին» նա ասաց.

«Օվ իմ զարմիկ, այդ վերաբերվում էր իգական սեռի որբերին, ովքեր գտնվում են խնամակալության տակ և նրանց գումարը խառնում են իրենց գումարի հետ, իսկ խնամակալը հետաքրքրված էր նրա գեղեցկությամբ և ունեցվածքով և ցանկություն ունի կնության առնել մի փոքր կամ նվազ օժիտով: Այսպիսով նմանատիպ խնամակալներին արգելել են կնության առնել իգական սեռի որբերին, մինչ նրանց արդար չեն վերաբերվում և տալիս լիարժեք օժիտը: Նրանց պատվիրել են կնության առնել այլ կանանց, եթե նրանք վախ ունեն անարդար գտնվել իգական սեռի որբերի նկատմամբ»: (Ալ-Բուխարի)

Ուստի, Առաքինի Տարբերակները հայտնվել են այն մարդկանց համար, ովքեր գողանում են իրենց խնամակալության տակ գտնվող որբի իրավունքը: Որովհետև, եթե տղամարդը ցանկություն հայտներ կնության առնել որբ աղջկա, նա չէր տա նրան հասանելիք օժիտը, այսպիսով Ամենաբարձրյալ Ալլահը արգելեց նրան և պատվիրեց տալ հասանելիք օժիտը, ինչպես մյուս կանանց դեպքում, կամ լքել նրանց և կնության առնել այլ կնոջ, երկու, երեք կամ առավելագույնը չորս:

Սակայն, ինչպես միշտ, Իսլամի թշնամիները հայտնվեցին իրենց սովորական և հայտնի կախարդական մկրատով և Առաքինի Տարբերակներից հեռացրեցին ամենը, ինչը նախորդում էր Ամենաբարձրյալ Ալլահի այն խոսքերին, թե «կնության առեք ձեր ընտրությամբ այլ կանանց, երկու, երեք կամ չորս»: Իսկ այնուհետ հաջորդում է այն, ինչը հանդիսանում է բազմակնության հանգամանք, որը արդար է կանանց միջև:

 

Բազմակնության պայմանները Ղուրանի մեջ.

Իսլամը տղամարդուն չի պատվիրում բացի իր կնոջից ունենալ մեկ այլ կին: Մինչ երկրորդ կին կնության առնելը, այն պահանջում է լուրջ պայմաններ և սահմանումներ: Պայմաններից մեկը հանդիսանում է կանանց միջև լինի դա սնունդի, ըմպելիքի, հագուստի, կացարանի արդար պայմանները: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եթե դուք վախ ունեք, որ արդրա չեք լինի նրանց նկատմամբ, կնության առեք միայն մեկին»: (Ան-Նիսա 4:3)

Իսլամը նաև արգելում է ճնշումը և անարդարությունը կանանց նկատմամբ, կամ առավել ուշադրություն դարձնել մեկ կնոջը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Դուք երբեք ի վիճակի չեք լինի կատարյալ արդար լինել կանանց նկատմամբ, նույնիսկ, մեծ ցանկության դեպքում, այսպիսով առավել մի շրջվեք դեպի մեկը (տալով նրան ձեր ժամանակի և նվերների մեծ մասը), այսպիսով, ստիպել մյուսներին սպասել, (այսինքն ոչ ամուսնալուծվել, ոչ ամուսնացած լինել): Եվ, եթե դուք արդար լինեք և ճիշտ գործեք և վախենաք Ալլահից (զերծ մնալով բոլոր սխալներից), այդ դեպքում Ալլահը Ղաֆուր (Հավերժ Ներող) Ռահիմ (Ամենագթասիրտն) է»: (ԱնՆիսա 4:129)

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Երբ տղամարդը երկու կին ունի և շրջվում է միայն մեկի կողմը, Հարության Օրը կգա մարմինը մեկ կողմ թեքված»: (Ահմեդ, Աբու Դաուդ, Ան-Նասաաի, Աթ-Թիրմիզի և Իբն Մաջահ)

Նշում. Հարգելի ընթերցող, հաշվի առեք, որ Իսլամը հանդիսանում է միջազգային կրոն, որը հայտնվել է բոլոր ժամանակների, վայրերի և մարդկանց համար: Այն չի հանդիսանում որոշակի մարդկանց, համայնքի, որոշակի մտածելակերպի և ցանկությունների համար: Ուստի, Իսլամը թույլատրում է տղամարդուն կնության առնել առավել քան մեկ կին, ընկալել իրենց կյանքի իրականությունը և ապրելակերպը, քանի որ այն ինչ անհամապատասխան է մեկ հասարակությանը, համապատասխան է մեկ մյուսին և ինչը անհամապատասխան է այս ժամանակաշրջանին, համապատասխան է մյուսին: Նաև այս ամենը հանդիսանում է գթասրտությունը կնոջ համար, որպեսզի նա ի վիճակի լինի ընտանիք կազմել: Ուստի, նա, ով ցանկություն ունի ընդունել այն, կարող է ընդունել նաև պայմանները:

 

 

 

ՄԱՍ V

Վարչակարգեր, որոնք կառավարում են համայնքները.

  • Իսլամական Շարիաթի և տեխնածին վարչակարգերի տարբերությունները.
  • Ժողովրդավարության Աստվածաշնչյան կարծիքը.
  • Իսլամական Շարիաթը և Խոսքի ազատությունը.

 

 

 

ՄԱՍ V

Վարչակարգեր, որոնք կառավարում են համայնքները.

Իսլամական Շարիաթի և տեխնածին վարչակարգերի տարբերությունները.

Գոյություն ունեն տեխնածին բազմաթիվ վարչակարգեր, սակայն գերակշռում են երկու համակարգերը, ժողովրդավարական և բռնապետական համակարգերը: Նրանց գործառական գործունեությունը ապացուցել են անցյալ դարերի ձախողումը, ի լրացում խաղաղության իրենց ձախողման և միջազգային արդարության, որին կոչ են անում մարդիկ: Տարօրինակ է, որ աշխարհը փնտրում է այնպիսի համակարգեր, որոնք հասնում են կայունության և մարդկանց ապահովության, որը միևնույն ժամանակ տեսանելի և մոտ է նրանց, որն էլ հանդիսանում է Իսլամական Շարիաթը: Ամեն դեպքում, որոշ քաղաքական վերնախավեր, ովքեր ծծում են մարդկանց արյունը, տեղյակ են, որ Իսլամական Շարիաթի ընդունումը կստիպի նրանց կորցնել իրենց իշխանությունը և առավելությունը: Այդ իսկ պատճառով նրանք ստիպում են օրենսդիրներին և իրավաբաններին զանազան մեթոդներով և ուղիներով, իրագործել անհրաժեշտ օրենսդրություն, որը կարող է նրանց կատարյալ հսկողություն տալ թույլերի նկատմամբ:

 

Ժողովրդավարության սահմանումը.

Ժողովրդավարություն բառը ունի հունական արմատ և բաղկացած է երկու բառերից. «demos» որը նշանակում է ազգ և «Cratus», կառավարող, ինչն էլ նշանակում է մարդիկ կառավարում են իրենց,հաստատելով խորհրդարանական համակարգ, որտեղ ընտրում են նրան, ով կարող է իրենց ներկայացնել խորհրդարանում: Այնտեղ քննարկում են յուրաքանչյուր օրենք և ստանում են խորհրդարանի անդամների մեծամասնության խրախուսանքը: Իհարկե անհրաժեշտ է ընդունել մեծամասնության կարծիքը, նույնիսկ, եթե այն հակառակ է խորհրդարանի փոքրամասնության կարծիքին: Ուստի, օրենքները և համակարգերը անկայուն են, որովհետև խորհրդարանը և նրա անդամները նույնպես անկայուն են: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց ճշմարտությունը: Ղուրանի մեջ Նա ցույց տվեց, որ մարդկային խնդիրները հաջողության չեն հասնի, առանց Ալլահի Օրենքների: Նա ասաց.

«Եվ, եթե ճշմարտությունը լինի ըստ նրանց ցանկությունների, իրոք, երկինքները և երկիրը և նա, ով այնտեղ է կենթարկվեն կոռուպցիայի: Ոչ, Մենք նրանց զգուշացրել ենք, սակայն նրանք շրջվել են իրենց զգուշացումից»: (Ալ-Մումինուն 23:71)

 

Բռնապետության սահմանումը.

Բռնապետական վարչակարգը ամբողջովին տարբերվում է ժողովրդավարականից, որտեղ գերակշռող է կառավարող փոքրամասնության կամ բռնապետի կարծիքը, նույնիսկ, եթե այն հակասում է ժողովրդի մեծամասնության կարծիքին: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց Փարավոնի մասին, ով ճշնում, ստրկացնում և կեղեքում էր իր ժողովրդին.

«Փարավոնն ասաց. «Ես ձեզ ցույց եմ տալիս միայն այն, ինչ ես ճիշտ եմ տեսնում և Ես ձեզ ուղղորդում եմ միայն ճիշտ քաղաքականության ուղիով»»: (Ղաֆուր 40:29)

Մեզանից շատերը ժողովրդավարություն լսելով պատկերացնում են մի գեղեցիկ իմաստ. Անհատի ազատության հաստատումը, այլոց կարծիքի հարգանքը, խոսքի ազատությունը և փոքրամասնությունների կրոնական ծեսերի հաստատումը, իրենց իրավունքների հարգանքը և հետաքրքրությունները, ինչպես նաև ճնշումների նվազումը: Ամեն դեպքում, իրականում, ժողովրդավարական վարչակարգը հանդիսանում է բռնապետական, իսկ առավել ճշգրիտ, ավտորիտար վարչակարգ: Պատճառը այն է, որ մեծամասնությունը հնազանդվում են փոքրամասնության կանոններին, որոնք համընկնում են նրանց կրքերին և կողմնորոշումներին, նույնիսկ, եթե այդ կանոնները դեմ են սկզբունքներին և հետաքրքրություններին, կամ նույնիսկ փոքրամասնության հավատքին, կամ նույնիսկ, եթե կարող են վնաս պատճառել նրանց: Գոյություն ունեն օրինակներ, որոնք ցույց են տալիս ժողովրդավարության տգեղ կողմը:

  • 2009 թվականին, հանուն ժողովրդավարության, Շվեյցարիայում ընդունեցին մինարեթների կառուցման արգելքը: Դրանից հետո, հայտնվեց մեծամասնության ձայների վրա հիմնված մեկ այլ օրենք, որը մահմեդական փոքրամասնությանը արգելում էր կառուցել մզկիթների մինարեթները: Խնդիրը առաջ բերեց Միջազգային Համաներում, որը արտահայտում էր իր կարեկցանք, նշելով, որ մինարեթների արգելքը ոտնահարում է Շվեյցարիայի ազատության և հավատքի արտահայտությունը:
  • Հանուն ժողովրդավարության մինչ մեր օրերը, որոշ Եվրոպական մայրաքաղաքներ, արգելում են մահմեդական փոքրամասնությանը մզկիթներ կառուցել և յուրաքանչյուր անգամ այդ իսկ փոքրամասնությունը փորձում է թույլտվություն վերցնել կառուցելու դրանք: Իսկ այդ երկրների խորհրդարանները դեմ են կանգնում: Եթե նրանք համաձայնության գան, ապա առաջ կբերեն բավական մեծ խոչընդոտներ որպեսզի կանխեն դա:
  • Հանուն ժողորվրդավարության, որոշ Եվրոպական երկրների օրենքները արգելում են եվրապացի մահմեդական կանանց կրել Նիկաբ հասարակական վայրերում, ներկայացնելով բազմաթիվ արդարացումներ, ինչպես հարիր չէ քողարկել դեմքը հասարակական վայրերում և այլն: Նույնիսկ, եթե ոմանք կարող են ընկալել այս պատճառաբանությունը, մենք տեսնում ենք, որ կառավարությունները պարտադրում են հեծանիվորդներին սաղավարտ կրել, որոնք էլ քողարկում են նրանց դեմքը հասարակական վայրերում: Արդյո՞ք հարիր չէ նրանց ցուցադրել իրենց դեմքը: Եվրոպական երկրների, արևելյան Ասիայի և Չինաստանի բազմաթիվ մարդիկ կրում են բժշկական դիմակներ, որովհետև նրանց թվում է, թե պաշտպանում են իրենց վիրուսներից և հիվանդություններից: Նմանատիպ վարքը բնական է, նույնիսկ այն պարագայում, երբ դեմքը քողարկված է հասարակական վայրում:

Ի լրացում, արդյոք կանանց հագուստի արգելքը չի համարվում անհարգալից վերաբերմունք իրենց ընտրության նկատմամբ, ինչպես նաև իրենց անհատական ազատության և հավատքի արտահայտման սահմանափակում:

Խնդիր ունենալ որևէ մեկի հավատքի հետ չի նշանակում, որ կարող եք պարտադրել նրան թողնել այն: Բազմաթիվ հնդիկ Սինկխեր սև գլխանոց են կրում, թողնելով իրենց երկար վարսերը, նրանք ազատ կերպով շարժվում են Եվրոպայում և պատասխանատու են պաշտոնների համար, առանց հանելու այդ գլխանոցը: Որևէ մեկը իրավունք չունի պարտադրել նրանց հանել և սափրել վարսերը, ուղղակի պատճառաբանելով, որ համամիտ չեն իրենց գլխանոցների կամ վարսերի երկարության հետ:

  • Հանուն ժողորվրդավարության, որոշ զարգացող երկրների, ծայրահեղական կուսակցությունների աջ թևը հաղթանակ են տարել տարածքային ընտրություններում: Նրանց առաջին որոշումները եղել են տարածքի դպրոցների մահմեդական ուսանողներին արգելել հալալ սնունդը: Ուստի, նրանք դպրոցներին պարտադրել են մատակարարել ապուխտ և այնպիսի միս, որը չի համապատասխանում Իսլամական Շարիաթին: Թեև նրանք պետք է համակարգեին օրենքները, որոնք կարող ենք վերացնել կոռուպցիան և ապահովել ազատությունը:
  • Հանուն ժողովրդավարության, որոշ զարգացող երկրներ ներկայացրեցին մի օրենք, որը ներառում է երկրում հալալ մեթոդի արգելքը: Սա նշանակում է զրկել Մահմեդականներին Իսլամական Շարիաթի մորթած մսից: Նպատակը կայանում է երկրից դուրս վտարել մահմեդականներին, քանի որ նրանք չեն համապատասխանում իրենց հավատքին: Մահմեդականները ի վիճակի չեն համտեսել այն կենդանիների միսը, որոնց մորթել են էլեկտրականությամբ, երկաթով և այլ կերպ:

Այս ամենը պարզապես մի քանի օրինակներ են, որոնք ցույց են տալիս մեծամասնության բռնապետությունը փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ: Իրենց իրավունքները, կրոնական ծեսերը ազատ կերպով առանց որևէ ոտնահարության և ճնշման կիրառելու, կամ իրավունքի կրել իրենց համապատասխան հագուստը կամ սնվել իրենց համապատասխան սնունդով: Այս ամենից պարզ է դառնում, որ ժողովրդավարական կամ աշխարհիկ վարչակարգը իրականում չի կարող համակցել:Ինչ վերաբերում է փոքրամասնությանը, այն ուղղակի արդարացնում է ճնշումը, մեղադրելով նրանց, որ չեն կարող համակցել այլ վարչակարգերի հետ: Ի հակադրություն, Իսլամական Շարիաթը համապատասխանում է բոլորին, անկախ իրենց կրոնական տարբերությունների, քանի որ այն նշում է փոքրամասնությունների իրավունքները և զատում մեծամասնության կարծիքից: Նաև այն մեծամասնությանը պարտադրում է ապահովել այդ իրավունքների պաշտպանությունը, նույնիսկ, եթե տարբերվում է իրենց կարծիքից:

Այսպիսով, նրանք հաշվի չեն առնում մեծամասնության կարծիքը, քանի որ այն դեմ է այն իրավունքներին, որը ապահովում է ներողամիտ Իսլամական Շարիաթը: Նա, ով ցանկություն ունի առավել մանրամասների, գոյություն ունեն բազմաթիվ գրքեր, որոնք խոսում են Իսլամական երկրներում բնակվող ոչ Մահմեդականների իրավունքների մասին: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց ճշմարտությունը.

«Եվ, եթե դուք հնազանդվեք երկրի վրա գտնվող մեծամասնությանը, նրանք կշեղեն ձեզ Ալլահի Ուղղուց: Նրանք հետևում են վարկածներին և միայն ստում են»: (Ալ-Անամ 6:116)

Ուստի, տեխնածին ոչ մի օրենք անկախ իրենց աստիճանի, չեն կարող հասնել մարդկանց և հասարակության խաղաղ համակցության, բացառությամբ Իսլամական Շարիաթի: Իսլամական Շարիաթը հանդիսանում է աստվածային օրենք և համակարգ, որը հայտնել է Եզակին, Ով արարել է մարդկությունը և Նա քաջատեղյակ է, թե ինչն է լավ նրանց համար: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Արդյո՞ք Նա Ով արարել է տեղյակ չէ: Եվ Նա Ալ-Լատիֆ (Ամենից Բարի և Գթասիրտն) է Իր ծառաների նկատմամբ, Ալ Խաբիր, (Ամենի Տեղյակ)»: (Ալ-Մուլք 67:14)

 

Ժողովրդավարության Աստվածաշնչյան կարծիքը

Հռոմեացիներին ուղղված իր նամակի մեջ Պողոսը ասում է. (13:1-7) «Թող յուրաքանչյուր հոգի հնազանդվի բարձրագույն ուժերին: Քանի որ գոյություն չունի ոչ մի ուժ, բացառությամբ Աստծո: Ուժեր, որոնք սահմանում է Աստվածը: Ուստի, նա ով հակառակվում է ուժերին, հակառակվում է Աստծո սահմանմանը և նրանք, ովքեր հակառակվում են, ստանում են իրենց պատիժը: Քանի որ կառավարիչները դեմ չեն բարի արարաքներին, այլ չարիքին: Արդյո՞ք նրանք վախ չեն ունենա ուժերից: Բարիք գործեք և դուք ձեզ կփառաբանեն նույնի համար: Քանի որ նա հանդիսանում է ձեզ համար բարիքի Աստծո սուրհանդակը: Սակայն եթե դուք չարիք գործեք, վախեցեք, որովհետև նա սուր զուր չի պահի, քանի որ նա հանդիսանում է Աստծո սուրհանկաը, չարագործների վրիժառու անեծքը: Ուստի դուք պետք է հնազանդվեք, ոչ միայն ելնելով անեծքի վախից, այլև հանուն խղճի: Քանի որ դրա համար նաև պետք է հատուցեք, քանի որ նրանք հանդիսանում են Աստծո սուրհանդակները, շարունակաբար այցելելով այս իսկ խնդիրը: Հատուցեք, քանի որ նրանք հանդիսանում են Աստծո սուրհանդակները, այցելելով շարունակաբար այս խնդիրը: Ուստի, հատուցեք նրանց խնդիրներին, հարգեք նրանց, ովքեր արժանի են, վճարեք նրանց, ում պետք է վճարեք, վախեցեք           նրանցից, ումից պետք է վախենաք, պատվեք նրանց, ում պետք է պատվեք»:

 

Իսլամական Շարիաթը և Խոսքի ազատությունը.

Իսլամական Շարիաթը հայտնում և հաստատում է խոսքի ազատության կարևորությունը, առանձնապես այն, որը շահեկան է հասարակությանը և չի կոռուպացնում այն այլ միավորում մարդկանց և չի բաժանում նրանց: Որը օգնում է ընդհանուր նպատակներին և չի ոտնահարում ազատությունը, ոչ էլ հարձակում գործում: Ոչ էլ այն խոսքի ազատությունը, որը սահմաններից դուրս է և կործանում է ամենը, կոռուպացնում այլ, ոչ թե վերականգնում և շեղում հասարակության անդամների հյուրընկալությունը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Ով դուք, ովքեր հավատք են ընծայել, թող ոչ մի խումբ չծաղրի մեկ այլ խմբի, կարող է այնպես պատահել, որ մեկը առավել լավն է մյուսից: Թող ոչ մի կին չծաղրի մեկ այլ կնոջ, կարող է այնպես պատահել, որ վերջինս առավել լավն է մյուսից: Ոչ էլ անպատվեք միմյանց, ոչ էլ ծաղրեք ածական անուններով: Որքան վատ է հավատքից հետո վիրավորել որևէ մեկի եղբորը: (Այսինքն կոչել քո մահմեդական եղբորը հավատարիմ հավատացյալին) «օվ մեղսագործ» կամ «օվ տկար»: Եվ նա, ով չի ապաշխարում, նա իրոք հանդիսանում է Զալիմուն (սխալ գործող և այլն)»: (Ալ-Հուջիրաթ 49:11)

Աշխարհում տարածում ունեցող բազմաթիվ քաղաքակիրթ երկրների արբանյակային հեռուստատեսություններով մենք տեսնում ենք, որ նրանք անտարբեր են նրանց զգացմունքներին, ում քննադատում և ստորացնում են ծաղրելով: Այն հեգնանքը, որով տեխնածին օրենքները կոչ են անում խոսքի ազատության և ապահովում ազատությունը, որոշ երկրներում նմանատիպ ծրագրերը ապացուցում են քաղաքական ուղղությունը և ոչ մի կապ չունեն խոսքի ազատության հետ, քանի որ դրանք հովանավորում են քաղաքական կազմակերպությունները կամ խմբավորումները, որպեսզի թուլացնեն իրենց քաղաքական հակառակորդին և նվազեցնեն նրանց հեղինակությունը:

Ինչ վերաբերում է Իսլամական Շարիաթի խոսքի ազատությանը, ապա այն ունի այնպիսի սահմանումներ և չափանիշներ, որ եթե գերազանցեք, ապա ոտնահարում եք հասարակությունը և մարդու իրավունքները: Օրինակ, ինչ վերաբերում է Ալլահի Մարգարեի ծաղրին, ապա ո՞րն է ցանկալի արդյունքը: Ո՞րն է դրական նվաճումը, որին պետք է հասնել: Արդյո՞ք նպատակը չի հանդիսանում ատելություն դնել ազգերի միջև, միևնույն հասարակության մահմեդական և ոչ մահմեդական անդամների միջև: Արդյո՞ք հարձակողականությունը հանգուցյալի նկատմամբ հանդիսանում է քաղաքակիրթ գործոն: Ես հավատք եմ ընծայում, որ նա, ով համարձակվել է գործել այդպես և աջակցել, եթե նրա ծնողներից մեկին, զավակներին, սիրելի ֆուտբոլիստին կամ հայտնի անձին վիրավորանք հասցնեին, ապա նա ամուր չէր կանգնի, ամեն դեպքում կպաշտպաներ: Հաշվի առեք, որ այն երկրներում, որտեղ վիրավորում են Ալլահի Առաքյալներից մեկին ելնելով խոսքի ազատությունից, նրանց օրենսդրությունը համարվում է հանցագործություն ընդդեմ վարչապետի և պետության ղեկավարի կամ ծաղր ընդդեմ նրա իսկ հեղինակության: Արդյո՞ք հնարավոր է վիրավորել պետության ղեկավարին ելնելով ծաղրից կամ ազատության գաղափարից:

Իսլամը արգելել է վիրավորել որևէ մեկի հավատքը, որպեսզի մեկընդմիշտ վերջ դնի հասարակության թշնամությանը, վեճին և զերծ մնա ծայրահեղականության յուրաքանչյուր տեսակից: Ուստի, իմաստուն անհատը պետք է մեղադրի նրանց, ովքեր ցանկություն ունեն թշնամություն հրահրել, որը կարող էր պատերազմների պատճառ դառնալ, որն էլ կարող է ոչնչացնել ամենը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ մի վիրավորեք նրանց, ում նրանք (անհավատները) երկրպագում են բացի Ալլահից, չնայած նրանք անգիտակցաբար, սխալ վիրավորում են Ալլահին: Ուստի, Մենք պետք է արդար լինենք յուրաքանչյուրին ըստ իր արարքի, այնուհետ նրանք վերադառնում են իրենց Տիրոջ մոտ և Նա այնուհետ տեղեկացնում է նրանց ամենը, ինչ գործել են»: (Ալ-Անաամ 6:108)

Հաշվի առեք, որ Ալլահի Մարգարեյի ծաղրը նորություն չէ, այն եղել է առաքելության սկզբից: Նրա թշնամիները ասում էին, որ նա ստախոս, կախարդ, պոետ և խելագար էր: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Իրոք, Մենք տեղյակ ենք, որ ձեր սրտերը նեղվում են այն ամենից, ինչ նրանք ասում են: Այսպիսով, փառաբանեք ձեր Տիրոջ գովքը և եղեք նրանցից, ովքեր խոնարհվում են Նրան: Եվ, երկրպագեք ձեր Տիրոջը մինչ դուք համոզվեք, (այսինքն կնքեք մահկանացուն)»: (Ալ-Հիջր 15:97-99)

Խոսքի ազատության սահմանումները և չափանիշները չեն վերաբերում միայն Իսլամական Շարիաթին: Այլ հասարակություններ նույնպես գործել են միևնույն կերպ, ելնելով իրենց հավատքից և հետաքրքրություններից: Օրինակ Միացյալ Թագավորությունը արգելել է Հիսուս Քրիստոսի ֆիլմը պատճառաբանելով, որ Քրիստոնեությունը հանդիսանում է հասարակական կարգի մի մասը, որը պետք է հարգել և հաշվի առնել: Բազմաթիվ երկրներ նույնպես սահմանափակել են մարդկանց խոսքի ազատությունը, այն դեպքում, երբ ազատությունը կապված է Հրեաների կամ Հոլոկոստի հետ, քանի որ այդ երկրները մեղադրում են մեկին, որը եղել է հակա- Սեմիտիկ և այնուհետ նրան պատժում են ձերբակալությամբ:

Իսլամական Շարիաթը լավ հող է նախապատրաստել խոսքի ազատության համար, որը պատվիրում է բարիքը և արգելում չարիքը, որտեղ այն կարող է արմատ թողնել և զարգանալ: Ուստի, այն յուրաքանչյուր անհատին է տալիս մասնակցության և կարծիքի իրավունք, որն էլ վերաբերվում է այդ հասարակությանը, մինչ այն պահը, երբ պատվիրում է չար գործեր: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ հանուն Ալլահի Գթասրտության մեղմ եղեք նրանց նկատմամբ: Եվ, եթե դուք դաժան և խիստ լինեք, նրանք կհեռանան ձեզանից, այսպիսով զերծ մնացեք նրանց մեղքերից և Ալլահից թողություն խնդրեք նրանց համար և խորհրդակցեք նրանց հետ: Եվ, երբ դուք որոշում եք կայացնում, վստահեք Ալլահին, իրոք, Ալլահը սիրում է նրանց, ովքեր վստահում են Նրան»: (Աալ-Իմրան 3:159)

Ի լրացում, Իսլամը խոսքի ազատություն ասելով նկատի ունի պատասխանատու ազատություն, որը անկախ է, որպեսզի տարբերակի ճիշտը սխալից: Աբդ Ալլահ իբն Մասուդն ասաց.

«Ձեզ մի թույլ տվեք «այո-մարդ» լինել ասելով. «Եթե մարդիկ բարիք են գործում, մենք նույնպես պետք է բարիք գործենք, և եթե նրանք սխալվում են, մենք նույնպես պետք է սխալվենք: Հակառակը, հաշվի առեք, եթե մարդիկ բարիք են գործում, ապա դուք էլ բարիք գործեք և եթե նրանք սխալվում են, անարդար մի եղեք նրանց նկատմամբ»»: (Աթ-Թիրմիզի)

Իսլամի մեջ խոսքի այս ազատությունը ուղղակի տեսություն չէ կամ որոշակի մարդկանց մենաշնորհ, այն մատչելի է յուրաքանչյուրին: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն),ով հանդիսանում էր բոլոր արարածների գթասրտությունը, կիրառել է այս գործնականորեն, այնպես, որ նրա ժողովուրդը Ումման ի վիճակի լինի հետևել նրա օրինակին: Աբու Սաիդ Ալ-Քուդրին հաղորդում է.

«Մեկ բեդվին եկավ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ, որպեսզի խնդրի նրան վերադարձնել պարտքը, որը վերցրել էր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) և նա խստորեն խոսեց ասելով. «Ես կշարունակեմ պահանջել իմ իրավունքները անհանգստացնելով մինչ դու վճարես»: Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կշտանբեց նրան և ասաց. «Անեծք քեզ, արդյո՞ք դու տեղյակ չես, թե ում հետ ես խոսում»: Նա ասաց. «Ես միայն պահանջում եմ իմ իրավունքները»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ինչու ՞ դու չես աջակցում նրան, ով իրավունք ունի»: Այնուհետ նա խոսք ուղղեց Խաուլահ բնթ Քեյսին ասելով. «Եթե քեզ մոտ արմավ կա, պարտք տուր մեզ մինչ մեր արմավները հասունանան, այնուհետ մենք կվճարենք քեզ»: Նա ասաց. «Այո, թող իմ հայրը փրկագին լինի քեզ համար օվ Ալլահի Մարգարե (Խ.Ա.Ո.Ն): Այսպիսով նա պարտք տվեց նրան և նա վերադարձրեց Բեդվինին և կերակրեց նրան: Նա, Բեդվինը ասաց. «Դու լիովին ինձ վճարել ես, թող Ալլահը քեզ լիարժեք վճարի»: Այնուհետ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ''Նրանք հանդիսանում են մարդկանցից լավագույնները: Թող այն ազգը չմաքրվի մեղքերից, ում թույլերը չեն կարող ստանալ իրենց իրավունքները առանց խնդիրների»»: (Իբն Մաջահ)

Այնուհետ, նրա ուղեկցորդները հետևեցին նրա օրինակին և Աբու Բաքր Աս-Սադիքի հավատարմության երդումից հետո, նա մի ելույթ ունեցավ կապված ժառանգության հետ, որը ներառեց կառավարման հիմքերը ըստ Իսլամի, որին չէին հասել այլ ազգերը և երբեք չեն հասնի, քանի դեռ հպատակվում են քաղաքական և հասարակական կրքերին: Նա ասաց.

«Օվ մարդիկ, այժմ ես հանդիսանում եմ ձեր նոր կառավարիչը, և ես ձեզանից լավագույնը չեմ, այսպիսով, եթե դուք գտնում եք, որ ես ճիշտ եմ, ապա աջակցեք ինձ, և եթե դուք տեսնում եք, որ ես սխալ եմ, ապա ուղղեք ինձ: Հնազանդվեք ինձ, քանի որ ես հնազանդվում եմ Ալլահին: Եթե ես ըմբոստանամ Նրա դեմ, ապա դուք էլ ըմբոստացեք իմ դեմ: Ձեզանից ուժեղագույնը իմ տեսանկյունից հանդիսանում է թույլ, մինչ ես չեմ տալիս նրա իրավունքները և ձեզանից թույլը իմ տեսանկյունից հանդիսանում է ուժեղ, մինչ ես չեմ տալիս իր իրավունքը, ես ասում եմ սա և Ալլահից թողություն եմ խնդրում ձեր և ինձ համար»: (Կենսագրականը ներկայացրել է իբն Հիշամը, Աթ-Թաբաքաթը Իբն Սաադից, իսկ սկիզբը և ավարտը իբն Քաթիրից):

 

ԿՐՈՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ.

Իսլամական Շարիաթը առանց որևէ հետապնդման ապահովում է ոչ մահմեդականների, Հրեաների և Քրիստոնյաների հավատքի ազատությունը, այնպես, որ ոչ ոք ստիպված չէ թողնել իր կրոնը և Իսլամ ընդունել: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Կրոնի մեջ գոյություն չունի որևէ պարտադրանք: Իրոք, Ճշմարիտ Ուղղին տարբերվում է սխալ ուղղուց: Նա, ով հավատք չի ընծայում Թագհութին, (Ալլահից բացի այլ բանի Սատանայի, կուռքերի, քարերի, արևի, աստղերի, հրեշտակների, մարդկանց, սրբերի, գերեզմանների, կառավարիչների, ղեկավարների և այլոց երկրպագությանը) և հավատք է ընծայում Ալլահին, նա ձեռք է բերում ամենից ճիշտ ձեռքը, որը երբեք չի կոտրվի: ԵՎ Ալլահը հանդիսանում է Սաամի (Ամեն ինչ լսող), Ալիմ (Ամենին տեղյակ)»: (Ալ-Բակարա 2:256)

Իսկ պատմությունը նշում է Քրիստոնյա աղանդների հետապնդումները, որոնք կիրառվել են ընդդեմ հավատքի տարբերությունների:

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Իսլամական Շարիաթը նաև սահմանում է գիտության և կրթության խոսքի ազատությունը և բարձրացնում գիտնականների կարգավիճակը, մինչդեռ պատմությունը նշում է եկեղեցու, գիտության և գիտնականների կատաղի հակամարտությունը, ինչպես նաև գիտական արտահայտման ազատության կանխումը:

Իսլամական Շարիաթը յուրաքանչյուր մահմեդական պարտադրում է կրթվել: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Գիտելիք ստանալը հանդիսանում է յուրաքանչյուր Մահմեդականի պարտքը»: (Աբու Դաուդ, իբն Մաջահ)

Իսլամական Շարիաթը բարձրացնում է գիտնականի կարգավիճակը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Ալլահը կբարձրացնի նրանց, ովքեր հավատք են ընծայում և նրանց, ում գիտելիք է շնորհել: Եվ Ալլահը Տեղյակ է թե դուք ինչ եք գործում»: (Ալ-Մուջադիլահ 58:11)

 

ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

Հռոմեացիներին ուղղված Պողոսի նամակների մեջ մենք տեսնում ենք խոսքի ազատության և ժողովրդավարության բոլոր միջոցները և բռնապետության հիմքերի սահմանումը, ինչպես նաև կատարյալ հնազանդություն կառավարչին:

 

 

ՄԱՍ VI

Ջիհադը ըստ Իսլամական Շարիաթի

  • Երկրի կարգավիճակը նախկինում, այժմ և Իսլամից հետո:
  • Մարդիկ ըստ իրենց արքաների կրոնի:
  • Քրիստոնեության տարածումը սրով:
  • Ջիհադը և հավատքի ազատության երաշխիքը:
  • Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ուղերձները, որոնք պաշտպանում են Քրիստոնյաներին,
  • Ջիհադը ըստ Իսլամի և նրա բաժինները.

1. Ջիհադի աստիճանները

2. Ջիհադի նախազգուշական միջոցները

3. Ջիհադի նպատակները.

4. Ջիհադի թիրախը.

5. Ջիհադի կարգավորումները.

  • Արդյո՞ք Ջիհադը պարտադիր պայման է մահմեդականի համար.
  • Սուրբ Պատերազմը.
  • Ջիհադի և պատերազմի տարբերությունը.
  • Ջիհադը ըստ Աստվածաշնչի.

 

 

 

ՄԱՍ VI

Ջիհադը ըստ Իսլամական Շարիաթի

Անշուշտ այս հատվածը բավարար չէ, որպեսզի նկարագրենք Ջիհադի իմաստը, պատճառները, նպատակները և բարոյականությունը, սակայն հանուն Ալլահի Ջիհադի հակիրճ գաղափարի համար մենք կարող ենք ընդհանրացնել այն: Ալլահի Շարիաթը ատող մարդիկ փորձում են Ջիհադի գաղափարը կիրառել որպես դարպաս, որպեսզի կեղծեն Իսլամի թյուր կարծիքը և վախ ներշնչեն մյուսներին: Սակայն շնորհիվ մեր մեկնաբանության, կարող է պարզ դառնալ, որ Ջիհադը հանդիսանում է գթասրտություն մարդկությանը:

 

Երկրի կարգավիճակը նախկինում, այժմ և Իսլամից հետո

Քաղաքակրթության և ազգերի պատմությունը ընթերցելուց հետո, մենք գտնում ենք, որ երկիրը այրվել է պատերազմների մեջ, որի վառելիքը հանդիսանում է գումարը և մարդիկ: Որքան երկրներ են այրվել, տնտեսություն կործանվել, կանայք այրիացել, երեխաները որբացել: Ոտնահարվել են միլիոնավոր մարդկանց իրավունքները, իսկ այդ պատերազմների զոհերը ամենուր են:

Միայն Եվրոպա մայրցամաքում, ոչ մի երկիր չի ունեցել հաստատուն սահման որոշակի ժամանակահատվածում: Սահմանները յուրաքանչյուր անգամ փոփոխվել է ըստ արևելյան, արևմուտյան, հարավային և հյուսիսային կողմերի, իսկ պատերազմի կրակը ոչ մի օր չի դադարել: Յուրաքաչյուր երկիր կամ գերադաս երկիր էր, որը հարկ էր հավաքում (Ջիզահ) մյուսներից, կամ երկիր, որը ստորադաս էր և ինքն էր հարկ վճարում Ջազահ: Հարկի (Ջազահի) նպատակ էր հանդիսանում տեսնել հավատարմությունը կամ դրա բացակայությունը, քանի որ, եթե երկիրը դադարում էր հարկ վճարել, կառավարող երկրին, ապա համարվում էր պատերազմի հայտարարություն:

 

Մարդիկ ըստ իրենց արքաների կրոնի.

Այսպիսին էր մարդկանց կարգավիճակը Իսլամից առաջ, մարդկանց, ովքեր հետևում էին իրենց արքաների հավատքին և դավանանքին: Օրինակ. Բյուզանդական կայսրության ոչ մի քաղաքացի համարձակություն չուներ ընդունել Պարսկական Կայսրության կրոն հանդիսացող Զրահադաշտությունը, քանի որ նրան համարում էին կայսրի դավաճան և մահապատժի դատապարտում խաչելությամբ և հակառակը: Առավել վատ տարբերակ էին հանդիսանում Քրիստոնյա աղանդների պատերազմները,, որոնք պատճառաբանում էին հավատքի տարբերությամբ: Դրա վառ օրինակ էր հանդիսանում Հռոմեական Կայսրությունը, որը հետապնդում էր Եգիպտական Քրիստոնյա Ղպտիներին, քանի որ նրանք կռապաշտ էին: Քրիստոնեություն ընդունելուց և պաշտոնական կրոն հայտնելուց հետո էլ նա շարունակում էր հետապնդել և եղեռնի ենթարկել Քրիստոնյա Եգիպտացիներին, պատճառաբանելով աղանդների տարբերությունը:

 

Քրիստոնեության տարածումը սրով.

Հռոմեական Կայսրության մեջ Քրիստոնյաները սովորություն ունեին ձևավորել փոքր խմբավորումներ, սակայն երբ Կոնստանտին I Քրիստոնեություն ընդունեց, այն զարգացավ և դարձավ Հռոմեական Կայսրության պաշտոնական կրոնը: Հետևելով փոփոխությանը, բոլոր հեթանոսներին վտարեցին, տաճարները կործանեցին կամ վերածեցին եկեղեցիների: Նույնիսկ Քրիստոնյաները, ովքեր դեմ էին որոշակի աղանդին, վտարվեցին: Օրինակ.

  • Թեոդոսիուս I կառավարման ժամանակաընթացքում, Քրիստոնեությունը հռչակվեց Հռոմեական Կայսրության միակ կրոնը: Նրանք այրեցին Ալեքսանդրիայի գրադարանը, որովհետև այն պարունակում էր հեթանոս գրքեր, վերացրեցին Հունական Օլիմպիադան, քանի որ ներառում էր հեթանոս ավանդույթները:
  • 772 թվականից սկսած 33 տարի Չարլեման արքան պայքար մղեց Սաքսոնների, նպատակ ունենալով սրով տարածել Քրիստոնեությունը: Նրա հանցագործություններից մեկը 782 թվականին Վերդենի եղեռն էր, որտեղ նա մահապատժի ենթարկեց 4500 բանտարկյալ,ովքեր մերժում էին Քրիստոնեություն ընդունել: Երբ Չարլեմանի բանակը հեռացավ, Սաքսոնները եղեռնին պատասխանեցին այրելով եկեղեցիները, նրանք վրեժից ելնելով սպանդի ենթարկեցին քահանաներին: Չարլեմանը թողարկեց «Սաքսոնների կապիտուլացիա'' հռչակագիրը, ըստ որի պետք է մահապատժի ենթարկեին յուրաքանչյուրին, ով մերժում էր Քրիստոնեություն ընդունել:
  • 1929-1945 թվականների ընթացքում «Ուստասա» Խորվաթական Հեղափոխական Շարժումը սպանդի ենթարկեց Ուղղափառ Սերբերին և ստիպեց նրանց Կաթոլիկություն ընդունել, որի պատճառով զոհվեցին հազարավոր սերբեր:
  • «Կորուսյալ երեխաներ» կամ «Կորուսյալ սերունդ»,1909–1970 թվականներին Ավստրալիայի կառավարությունը և եկեղեցին առեվանգում էր բնիկ տեղացիների երեխաներին, ստիպողաբար հեռու պահում նրանց և Քրիստոնյա դարձնում:
  • 2007 թվականին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI, հայցեց Լատինական Ամերիկայի բնակիչների ներողամտությունը, Իսպանական գաղութարարների[17] հետապնդումների, սպանդի, տառապանքների համար, ովքեր նպատակ ունեին նրանց պարտադիր կերպով Քրիստոնյա դարձնել:
  • Տասնվեց-տասնյոթերորդ դարերի ընթացքում Պորտուգալացի գաղութարարները տանջանքի, հետապնդումների և սպանդի ենթարկեցին Հնդկական Գոա քաղաքի այն բնակիչներին, ովքեր մերժում էին Քրիստոնեություն ընդունել: Գաղութարարները ավիրեցին ավելի քան 300 հնդկական տաճար: Քահանաները Հինդուսներին արգելեցին ընթերցել իրենց սուրբ Բուդդայական գրքերը և խստորեն պատժեցին նրանց, ովքեր չէին հնազանդվում: Նրանք տասնհինգ տարին լրացած երեխաներին պարտադրում էին լ Քրիստոնյա քարոզներ լսել: Ավելին, նրանք Հինդու բնակչության պարտադրում էին պորտուգալերենը և արգելում կիրառել իրենց իսկ լեզուն:

Այս ամենը հանդիսանում են սրով Քրիստոնեության պարտադրանքի պարզ օրինակներ, ինչպես նաև այլ կրոնների հետապնդումներ: Ի լրացում, Կաթոլիկ, Բողոքական և Ուղղափառ Քրիստոնյա աղանդների միջև տեղի էին ունենում պատերազմներ, որոնք պատճառաբանում էին նրանց տարբերությամբ: Օրինակներ, որոնք բացահայտում են Քրիստոնյա աղանդների ատելության աստիճանը.

  • Հարավային Ֆրանսիայի Լանգեդոս նահանգում 1209-1229 թվականներին տեղի ունեցավ կաթոլիկ Քաթար աղանդի սպանդը: Ինոկենտիուս III պապը խաչակրաց արշավանք հայտարարեց Քաթար աղանդի դեմ, որպեսզի վերջնականապես կործանի նրանց: Սպանդի արդյունքում, 20 տարվա ընթացքում զոհվեցին: Առաջին սպանդը տեղի ունեցավ 1209 թվականին Բեզիրես քաղաքում, որտեղ սպանդի ենթարկվեց ամբողջ բնակչությանը, իսկ քաղաքը այրվեց:[18]
  • 1545 թվականի Ֆրանսիայի Մերինդոլ քաղաքում տեղի ունեցավ դաժան սպանդ, որտեղ Կաթոլիկները կոտորեցին Վալդենսիանս աղանդի հազարավոր Քրիստոնյաներ: [19]
  • 1562 թվականի Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում կաթոլիկները սպանդի ենթարկեցին 5000 բողոքական, իսկ կենդանի մնացածներին պարտադեցին լքել քաղաքը:[20]
  • 1562 թվականի Ֆրանսիայի Ցեսի քաղաքում կաթոլիկները սպանդի ենթարկեցին բողոքականներին: Այդ պատերազմը առաջ բերեց Ֆրանսիայի կրոնական պատերազմները, որոնք հաշվով 8 էին ընդդեմ Բողոքականների:
  • 1567 թվականի Ֆրանսիայի Նիմս քաղաքի Սուրբ Միքայելի Տոնախմբության սպանդը, որտեղ բողոքականները սպանդի ենթարկեցին կաթոլիկներին: Զոհերի թվում էին 24 կաթոլիկ քահանա:[21]
  • 1572 թվականի Ֆրանսիայի տեղի ունեցավ Բարդուղեմեոսի սպանդը, որտեղ կաթոլիկները սպանդի ենթարկեցին հազարավոր Բողոքականների:[22]
  • 1641-1652 թվականների տեղի ունեցավ «Իռլանդիայի Դաշնակից Պատերազմները» կաթոլիկների և բողոքականների միջև: Պատերազմները տեղի էին ունենում Կաթոլիկ Իռլանդացիների, Բրիտանացի խորհրդարանականների և Իռլանդիայի Բողոքական Շոտլանդացիների միջև:
  • 1525-1660 թվականների կաթոլիկ և բողոքական հազարավոր Անաբապտիստների հետապնդումները և սպանդը Հյուսիսային Ամերիկա գաղթի պատճառ դարձավ:
  • 1656 թվականին, Անտիոքի Պատրիարք Մակարիուս III Զայմը, գրառեց Հունական Ուղղափառ Եկեղեցու քրսիտոնյաների սպանդի, որը իրագործել էին Կաթոլիկ Լեհերը: Զոհերի թիվը հասնում էր 17-18 հազարի:

Այս բոլորը այն պատերազմների, հակամարտության և հետապնդումների օրինակներ են, որոնք իրագործել են Քրիստոնյաների մի խումբը մյուսների նկատմամբ: Այս ամենից հետո, եկեք դիտարկենք Ջիհադը Իսլամում, որպեսզի պարզաբանենք, որ այն հանդիսանում է մարդկության գթասրտությունը, որը բոլորովին նման չէ քաղաքականացված տեղեկատվությանը:

 

Ջիհադը և հավատքի ազատության երաշխիքը

Հավատքի ազատության երաշխիքը պարզաբանելու համար անհրաժեշտ է գիտակցենք Ջիհադի նպատակները: Այդ իսկ պատճառով մենք կվերլուծենք Ջիհադի իմաստը: Այն ունի երկու իմաստ ընդհանուր Ջիհադ և առանձնակի:

 

1. Ընդհանուր Ջիհադ.

Ընդհանուր Ջիհադը կարելի է բաժանել երկու բաժինների. Ջիհադ ընդդեմ անհատի և Սատանայի:

  • Ջիհադ Ան-Նաֆս, (պայքար սեփական անձի դեմ), երբ անհատը պայքարում է իր իսկ անձի դեմ կրոնը ուսումնասիրելու, որպեսզի գործի ըստ այդմ և կոչի դրան: Այն նշանակում է նաև պայքար հետևելու Ալլահի արգելքներին և փնտրելու Նրա գոհութնակությունը: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Մուջահիդը, (Ջիհադ իրագործող անձը) նա է, ով պայքարում է սեփական անձի դեմ Ալլահի գոհունակությունը փնտրելու համար»: (Սահիհ իբն Հիբբան և Սահիհ Աբի Դաուդ)

  • Ջիհադ ընդդեմ Սատանայի. Նշանակում է պայքար ընդդեմ Սատանայի շշուկների, կասկածների, կրքերի և կոռուպցիայի: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ, եթե Սատանայի չար շշնջյունը մոլորեցնում է ձեզ (բարիքից), փնտրեք Ալլահի ապաստանը: Իրոք, Նա հանդիսանում է Աս-Սամի (Ամենից Լսողը), Ալ -Ալիմ (Ամենից Տեղյակը)»: (Ֆուսսիլաթ 41:36)

Ընդհանուր Ջիհադը հանդիսանում է իրական Ջիհադ, քանի որ անհատը պայքարում է իր սեփական անձի և սատանայի դեմ: Այն շարունակական բնույթ է կրում:Ի լրացում, հանուն Ալլահի մահմեդականի բոլոր առաքինի գործերը հանդիսանում են իրական Ջիհադ: Օրինակ.

  • Ուխտագնացությունը Ալլահի Տուն նույնպես հանդիսանում է Ջիհադ, քանի որ այն իր մեջ ներառում է դժվարություն, համբերություն և գումար հանուն Ալլահի: Աիշան (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց.

«Ես հարցրեցի. «Օվ Ալլահի Մարգարե. Մենք, կանայք, Ջիհադը համարում ենք լավագույն արարք: Արդյո՞ք մենք չպետք է գնանք Ջիհադ: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց. ''Կանանց լավագույն Ջիհադը հանդիսանում է Ուխտագնացությունը»»: (Ալ-Բուխարի)

  • Ճշմարտությունը. Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Լավագույն Ջիհադը հանդիսանում է կեղեքիչ կառավարչին ուղղված արդար խոսքը»: (Սահիհ Աբի Դաուդ)

  • Կոչել առ Իսլամ. Ոչ մահմեդականներին առ իսլամ կոչելը ներկայացնելով և բացատրելով, ինչպես նաև քննարկելով, հարցերին պատասխանելով և այլն հանդիսանում է իրական Ջիհադ: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ, եթե Մենք ցանկություն հայտնեինք, Մենք յուրաքանչյուր քաղաքի մեկ զգուշացնող անհատ կուղարկեինք:Այսպիսով մի հնազանդվեք անհավատներին, այլ պայքարեք նրանց դեմ քարոզով, առավելագույն ջանքերով, (Ղուրանի միջոցով)»: (Ալ-Ֆուրկան 25:51-52)

  • Կոչել բարիքի և արգելել չարիքը. Սա հանդիսանում է Մարգարեների և նրանց հետևորդների ուղին: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ալլահի ինչ որ մարգարե չի ուղարկել ինձանից առաջ իր ժողովրդին, նա ունեցել է իր ժողովրդի մեջ, աշակերտների և ուղեկցորդների, ովքեր հետևել են նրա ուղուն և հնազանդվել են պատվիրանին: Այնուհետ նրանց հետևել են հաջորդները, ովքեր հայտարարել են այն, ինչ չեն կիրառել և կիրառել են այն, ինչ նրանց չեն պատվիրել: Եվ նա, ով նրանց դեմ է գործում իր ձեռքերով հանդիսանում է հավատացյալ և նա, ով գործում է նրանց դեմ իր լեզվով, հանդիսանում է հավատացյալ և նա, ով նրանց դեմ է գործում իր սրտով հանդիսանում է հավատացյալ, իսկ դրանից վեր գոյություն չունի Հավատքի որևէ մի հատիկ»: (Սահիհ Մուսլիմ)

  • Բարություն մարդկանց նկատմամբ. Պետք չէ վնաս պատճառել նրանց: Անհրաժեշտ է նրանց երջանկություն պարգևել և համբերատար լինել, եթե նրանք են ձեզ վնաս պատճառում: Այն նույնպես հանդիսանում է Ջիհադ: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Նա, ով հոգ է տանում այրուն կամ աղքատին հանդիսանում է Մուջահիդ, (մարտիկ), ով պայքարում է հանուն Ալլահի կամ նման է նրան, ով յուրաքանչյուր գիշեր աղոթք է անում և պահք պահում արևածագից մինչ մայրամուտ»: (Ալ-Բուխարի)

  • Գիտելիք ձեռք բերելու նպատակով ճանապարհորդելը նույնպես հանդիսանում է Ջիհադ: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն).

«Նա, ով հեռանում է իր երկրից գիտելիք ձեռք բերելու նպատակով, մինչ վերադարձը կարծես պայքարում է հանուն Ալլահի»: (Աթ -Թիրմիզի)

  • Կրթելը և ուսուցանելը նույնպես հանդիսանում է Ջիհադ:Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)

«Նա, ով ժամանում է իմ այս մզկիթ և միայն ժամանում է լավ բան ուսանելու, կամ ուսուցանելու, նրա կարգավիճակը նման է Մուջահիդի, ով պայքարում է հանուն Ալլահի: Նա, ով գալիս է մեկ այլ նպատակի համար, նրա կարգավիճակը նման է այն մարդու, ով իր աչքը դնում է մարդկանց ունեցվածքին»: (Սահիհ իբն Մաջահ)

  • Ծնողների նկատմամբ բարությունը նույնպես հանդիսանում է Ջիհադ: Մի տղամարդ խնդրեց Մարգարեին( Խ.Ա.Ո.Ն) Ջիհադ գնալ, այսպիսով Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

««Արդյո՞ք քո ծնողները կենդանի են»: Տղամարդը դրական պատասխան տվեց: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան. «Այդ դեպքում Ջիհադ գործիր պայքարելով հանուն նրանց ծառայության»»: (Սահիհ Ալ-Բուխարի)

  • Համատարրությունը և մարդկանց ու հասարակության վստահության պահպանությունը նույնպես հանդիսանում է Ջիհադ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Նա, ում վստահել են գործել և նա վերցնում է այն, ինչը իրեն է պատկանում և վերադարձնում այն, ինչ պատկանում է մյուսներին, նրա կարգավիճակը նման է Մուջահիդի, ով պայքարում է հանուն Ալլահի, մինչ իր վերադարձը»: (Աթ-Թաբարանի).

 

2. Բացառիկ ջիհադ

Այն բաղկացած է երկու հատվածներից. ((1. Պաշտպանական Ջիհադ, որը տեղի է ունենում մահմեդական երկրի սահմանների ներսում (Ջիհադ Ադ Դաֆ). 2. Ջիհադ, որպեսզի ոչ մահմեդական երկրներում տարածեն Իսլամի ուղերձը (Ջիհադ Աթ-Թալաբ)):

Ալլահն ասաց.

«Եվ ինչ է պատահել ձեզ, որ դուք չեք պայքարում հանուն Ալլահի այն թույլ, թուլակամ և ճնշված տղամարդկանց, կանանց և երեխաների մեջ, ում լացը արտահայտում է. «Մեր Տեր, փրկիր մեզ այս քաղաքից, որի մարդիկ կեղեքիչներ են և տուր մեզ Քեզանից մեկին, ով պաշտպան կկանգնի և տուր մեզ Քեզանից մեկին, ով կօգնի»»: (Ան-Նիսաա 4:75)

 

Պաշտպանական Ջիհադ (Ջիհադ Ադ Դաֆ).

Այն բաղկացած է երկու հատվածներից.

1. Արտաքին ջիհադ. Այն տեղի է ունենում այն պարագայում, երբ որևէ մեկը հարձակում է գործում մահմեդական երկրի վրա, փորձելով դուրս մղել այնտեղից: Սա հանդիսանում է յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքը: Ամեն դեպքում, Իսլամը արգելում է նյութական հետաքրքրություն հետապնդող պատերազմը, ինչպես որևէ մեկի իշխանության տարածումը, ուժի ցուցադրությունը և այլն:

2. Ներքին ջիհադ.

Այն նույնպես լինում է երկու տեսակի.

-Ջիհադ ընդդեմ անհատի, ով ցանկություն ունի հարձակում գործել գողության, սպանության կամ կողոպուտի նպատակով: Նմանատիպ ջիհադը կարելի է իրականացնել ձեռքով, հրելով և կանգնեցնելով: Եթե հնարավոր չէ, ապա խոսքի փորձով, զրույցով և բացատրելով: Եթե դա էլ հնարավոր չէ, ուղղակի սրտով, ցանկությամբ և մտադրությամբ, որը առավել կարևոր է, քանի որ ժխտելով անարդարությունը անհատը զերծ է մնում դրանից: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Նա, ով չարիքի է հանդիպում, պետք է փոխի իր ձեռքով, եթե նա ի վիճակի չէ, ապա իր խոսքով և եթե ի վիճակի չէ, ապա իր սրտով, որը հանդիսանում է Հավատքի նվազագույն աստիճանը»: (Սահիհ Մուսլիմ)

- Ջիհադ ընդդեմ խմբերի, որը տեղի է ունենում կեղեքիչ խմբի դեմ պայքարով, մինչ ճշմարիտ ուղղու հասնելը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ, եթե հավատացյալների երկու խմբեր կամ կողմեր կռվի են բռնվում, խաղաղության բեր նրանց երկուսին: Սակայն, եթե նրանցից մեկը դեմ է մյուսներին, ապա բոլորդ պայքարեք այդ մեկի դեմ, մինչ նա ընդունի Ալլահի Պատվիրանը: Այնուհետ, եթե նա ընդունում է, արդար կերպով համաձայնության բեր նրանց և եղիր արդարացի: Իրոք, Ալլահը սիրում է նրանց, ովքեր արդարացի են»: (Ալ-Հուջուրաթ 49:9)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Օգնեք ձեր եղբորը, անկախ նրա կեղեքիչ լինելուն: «Մի տղամարդ տեղեկացավ. ''Օվ Ալլահի Մարգարե, Ես կարող եմ օգնել նրան, երբ նրան են կեղեքում, սակայն ինչպես կարող եմ օգնել նրան, երբ նա է կեղեքում»: Նա պատասխանեց. «Կանխելով նրան կեղեքել մյուսներին: Այդ կլինի նրա օգնությունը»»: (Ալ-Բուխարի)

 

Ջիհադ, որպեսզի տարածվի Իսլամի ուղերձը (Ջիհադ Աթ-Թալաբ).

Իսլամի ուղերձի տարածումը ընկալելու համար մենք կներկայացնենք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մի քանի հաղորդումներ, որոնք նա ուղղել է Հերակլիուսին, Բյուզանդիայի և Սիրուսի (Ալ-Մուքաուքիսի) Կայսրին, Ալեքսանդրիայի Պատրիարքին, այնպես, որ մենք ի վիճակի լինենք հիմքից գիտակցել ամենը:

 

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ուղերձները, որոնք պաշտպանում են Քրիստոնյաներին.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) քննադատում էր միմյանց նկատմամբ Քրիստոնյա աղանդների անարդարությունները: Այդ անարդարության հիմք էր հանդիսանում Ալլահին գործընկեր զուգակցելը: Բյուզանդիայի Կայսր Հերակլիուսին ուղղված իր նամակի մեջ նա խոսում է այդ մասին: Նամակը ասում է.

«Բարեգութ և Ողորմած Ալլահի անունով, Ալլահի Մարգարե Մուհամմեդից, Բյուզանդիայի կառավարիչ Հերակլիուսին: Խաղաղություն լինի նրանց, ովքեր հետևում են ուղղորդությանը: Առաջին հերթին Ես հրավիրում եմ ձեզ առ Իսլամ, ընդունել Իսլամ և դուք ապահով կլինեք Դժոխքի կրակից և ձեր նախկին մեղքերից, ընդունեք Իսլամ և Ալլահը ձեզ կրկնակի պարգև ուղարկի ի շնորհիվ նրանց, ովքեր ընդունում են Իսլամը: Սակայն եթե դուք մերժեք Իսլամի հրավերը, դուք կկրեք այն մեղքերը, ինչ տեղի ունեցավ Արիացիների հետ (Արիանիզմի ուսմունքի հետևորդների, ովքեր ընդունեցին հետապնդումները և Թրինիթարիանցիների սպանությունը): «Օվ Գրերի մարդիկ Հրեաներ և Քրիստոնյաներ. Եկեք ընդհանուր խոսքի, որը արդար է մեր և ձեր միջև, որպեսզի մենք երկրպագենք միայն Ալլահին և ոչ մի գործընկեր չտանք Նրան և մեզանից ոչ ոք չվերցնի այլ տեր, բացառությամբ Ալլահի»: Այնուհետ, եթե նրանք շեղվեն ասեք. «Վկայեք, որ մենք հանդիսանում ենք Մահմեդականներ»»: (Սահիհ Մուսլիմ)

Նա նաև դիմեց Ալեքսանդրիայի առաջնորդին (Ալ-Մուքաուքիս): Նրա նամակը ասում է.

«Ողորմած և Բարեգութ Ալլահի անունով, Ալ-Մուքաուքիսին, (Ալեքսանդրիայի առաջնորդին) Ղպտիների առաջնորդին: Խաղաղություն նրանց, ովքեր հետևում են առաջնորդությանը: Նախ, Ես հրավիրում եմ ձեզ առ Իսլամ, ընդունեք Իսլամ և դուք ապահով կլինեք Դժոխքի կրակից և ձեր նախկին մեղքերից, ընդունեք Իսլամ և Ալլահը ձեզ կտա կրկնակի պարգև (ի շնորհիվ ձեր հետևորդների, ովքեր նույնպես ընդունել են Իսլամ): Եթե դուք ժխտեք Իսլամը, դուք կկրեք Ղպտիների մեղքերը, (հետապնդումները և սպանությունը»:[23] ((Զադ ալ-Մաադ(3/603))

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)նշում է Արիան աղանդի և Եգիպտոսի Ղպտիների սպանդի հետ կապված երկու նամակ և մեղադրանք ուղղեց Հերակլիուսին և Ալեքսանդրիայի Առաջնորդին (Ալ-Մուքավքսին):

Հարկ է նշել, որ Արիականությունը չի հանդիսանում է միայն աղանդ, ամբողջ Եվրոպան այդպիսին է: Քահանա Ջերոմը նշեց այս ասելով.

«Աշխարհը միաձայն արթնացավ, գտնելով իրեն Արիան»:[24]

Արիականություն են ընդունել Հռոմեական կայսրության բազմաթիվ կայսրեր, ովքեր հարել են այդ ուղղությանը: Այն տարածվել էր հյուսիսում, արևելքում, կենտրոնական և արևմտյան Եվրոպայում, որտեղ Արիականություն են ընդունել նաև Գոթերի և Վանդալների, Սուեբի բազմաթիվ արքաներ: Նույնիսկ Իսահակ Նյուտոնը հարել է այդ ուղղությանը: Սակայն հաշվի առնելով նրանց դեմ տեղի ունեցած արհավիրքները, շատերը փորձեցին պատմության ընթացքում թաքցնել այդ փաստը: Նույնիսկ Արիուսի, Արիականության հիմնադրի գրքեը այրվել են և մենք տեղյակ չենք, թե նա իրոք ինչ է ասել, բացառությամբ նրա թշնամիների գրքերի, ովքեր գրառել են նրա դեմ, ասելով, թե նա հանդիսանում է հերետիկ և այլն:

Լրացուցիչ տեղեկությունների համար դուք կարող եք ընթերցել այլ գրականություն, որոնք լուսաբանում են այս ամենը:

Մենք արդեն նշել ենք, որ աշխարհի կանոն էր այն փաստը, որ «անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ հետևեն իրենց արքաների կրոնին և ոչ ոք չի կարող ընդունել իր իսկ ընտրածը»: Ուստի, 'Իսլամի Ուղերձի տարածման Ջիհադը' հանդիսանում է ջիհադ, որի ընթացքում մահմեդականների բանակը դուրս է գալիս տարածելու Իսլամը, Ալլահի Խոսքը և վերացնում է բռնապետների հսկողությունը, ովքեր հարկադրում են իրենց իսկ կրոնը և կանխում են այլ կրոնի ընդունումը, այնպես որ Ջիհադը չի հանդիսանում Իսլամի հարկադրույթունը, այլ հավատքի ազատության երաշխիք: Իսկ առավել մանրակրկիտ տեղեկություններ դուք կարող եք ստանալ այստեղ:

Նմանատիպ Ջիհադը չեզոքացնում է նախկին պայմանավորվածությունը, այնպես որ այն չի կարող սկսել ձեռքից, լեզվից և սրտից: Սկբում այն տեղի է ունենում լեզվից, այնուհետ ձեռքից:

 

Իսլամական Ուղերձի տարածման ջիհադի հիմնական պայմանները.

1. Մահմեդականների կառավարչի թույլատվությունը.

Նմանատիպ ջիհադը տեղի է ունենում մահմեդականների կառավարչի թույլատվությամբ: Շեյխ Մուհամմեդ իբն Ութայմին ասաց.

«Բանակը չի կարող հարձակում գործել առանց կառավարչի թույլատվության անկախ իրավիճակի, քանի որ ջիհադի և հարձակման հրահանգները տալիս են կառավարիչները, ոչ թե անհատները, քանի որ նրանք պետք է հետևեն իրենց կառավարիչներին: Ուստի, ոչ ոք իրավունք չունի առանց կառավարչի թույլատվության ջիհադ հայտարարել, բացառությամբ պաշտպանության դեպքերի, երբ թշնամին ինքն է հարձակում գործում: Այսպիսով, Ջիհադը կապված է կառավարչի հետ և յուրաքանչյուր հարձակում առանց նրա թույլատվության հանդիսանում է իրավունքի ոտնահարում: Եթե անհատը փորձի հարձակում գործել առանց թույլատվության, ապա իրավիճակը կարող է վերափոխվել քաոսի: Յուրաքանչյուրը կարող է ձիավարել և հարձակում գործել և եթե մարդիկ իրագործեն դա, ապա կարող է մեծ դժբախտություն լինել»:[25]

 

2. Հնարավորություն.

Շեյխ իբն Ութայման նաև նշում է Ջիհադի կարևոր պայմանը, հնարավորությունը: Նա ասում է. ''Այն պետք է պայմանավորված լինի մեկ պայմանով: Մահմեդականները պետք է ունենան մարտնչելու հնարավորություն և հզորություն: Եթե նրանք չունեն այդ հնարավորությունը, ապա մարտը նրանց կուղեկցի արհավիրքի: Ուստի, Ամենաբարձրյալ Ալլահը չի պարտադրում մահմեդականներին մարտնչել, երբ նրանք գտնվում էին Մեքքայում, քանի որ նրանք թույլ էին: Երբ նրանք արտագաղթեցին Մեդինա, ապա ձևավորեցին Մահմեդական պետություն իր բանակով, ուստի նրանց պատվիրեցին մարտնչել:Ուստի, սա հանդիսանում է պարտադիր մի պայման, այլապես Ջիհադից կարելի է զերծ մնալ ինչպես այլ պարտականություններից, որովհետև բոլոր պարտականությունների հիմքը հանդիսանում է պայմանը»:[26]

 

Ջիհադի Աստիճանները.

Իսլամի Ուղերձի տարածման ջիհադը բաղկացած է երեք աստիճաններից, որն էլ իր հերթին հաջորդականություն է պահանջում.

1. Հրավերք առ Իսլամ.

Այս ընթացքում, մահմեդական ղեկավարները հրավերք են ուղարկում որոշակի մի արքայի, նրան առ Իսլամ հրավիրելով և այդ արքան կատարյալ ազատություն ունի ընդունելու կամ ոչ:

2. Հարկ (Ջիզյահ).

Հարկը (Ջիզյահ) հանդիսանում է միջազգային մի համակարգ, որը ընդունել են ամբողջ աշխարհի քաղաքակրթությունները սկսած հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը: Այն հանդիսանում է հավատարմության, խաղաղության և նվիրվածության խորհրդանիշ: Յուրաքանչյուր երկիր դարձել է կամ հարկահավաք, կամ հարկատու: Եթե հետևյալ երկիրը դադարում է հարկ վճարել, ապա նա դադարում է պահպանել խաղաղությունը և հավատարմությունը, որն էլ պատերազմի արդյունք է դառնում:

Հարկի համակարգը երկրները կիրառում են մինչ մեր օրերը:Ամբողջ աշխարհը բաժանվում է բազմաթիվ միությունների: Յուրաքանչյուր մեծ երկիր միջազգային միություն է կազմում առավել փոքրերի հետ, որպեսզի աջակցի քաղաքական և ռազմական բնագավառներում: Ի պատասխան հզոր երկիրը ստանում է նյութական առավելություն: Օրինակ հավատարիմ երկրներից մեկը թույլատրում է մյուսին նավահանգստի շահագործումը ռազմական բազայի կառուցման նպատակով: Հզոր երկիրը կարող է նաև անվճար կամ չնչին գումարով ստանալ մյուս երկրի այնպիսի ռեսուրսները, ինչպիսիք են ադամանդը, ուրանը, երկաթը կամ վառելիքը:

Մեկ այլ առավելություն է հանդիսանում տնտեսական ներդրումը և այլն: Այս ամենը քողարկում է ընկերության գաղափարը, նպատակ ունենալով քաղաքական և ռազմական աջակցության: Այսպիսով, եթե որևէ մի երկիր ներխուժում է մեծ տերության հավատարիմ երկրին, ապա մեծ տերությունը պետք է միջամտի ռամզականորեն և պաշտպանի այն, որն էլ հայտնի է որպես Հարկի համակարգ: Արքան, ում կոչ են անում ընդունել Իսլամը, իրավունք ունի մերժելու և պահպանելու իր իշխանությունը առանց որևէ հետևանքների: Այդ դեպքում նա պարտավոր է վճարել ջիզյա, որը որոշակի քանակի մի գումար է Մահմեդական պետության պաշտպանությանը արժանանալու համար: Քանի դեռ այդ երկրի սահմանները հատում են Մահմեդական պետությանը, ջիզեհը համարվում է նրանց միջև մի հրադադար, որը կիրառում են ամբողջ աշխարհում: Այն հանդիսանում է խորհրդանիշ, որ նա հարձակում չի գործի մահմեդական պետության վրա: Իսկ եթե որևէ այլ երկիր հարձակում է գործում այդ իսկ երկրի վրա, ապա մահմեդականների պարտքն է համարվում պաշտպանել այն և մարտնչել հանուն այդ իսկ երկրի: Հարկ է նշել, որ ջիզյահի առկայությունը արքային թույլ չի տալիս վարվել ժողովրդի հետ այնպես, ինչպես որ ցանկանում է: Նա չի կարող ստրկացնել, ճնշել կամ պարտադրել նրանց իր կրոնը: Նաև նա չի կարող պայքարել Իսլամի և մահմեդականների դեմ, կամ կանխել մահմեդականների կոչը առ Իսլամ: Այսպիսով, նա, ով ցանկություն է հայտնում ընդունել Իսլամը, անկախ իր կրոնական պատկանելության, կարող է անել դա, իսկ նա, ով ցանկություն է հայտնում մնալ իր կրոնին պահպանում է այն: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ ասա. «Ճշմարտությունը ձեր Տիրոջից է»: Այնուհետ, նա, ով ցանկություն է հայտնում, թող հավատք ընծայի և նա, ով ցանկություն չի հայտնում, թող չընծայի: Իրոք, Մենք (բազմաստվածների և մոլորյալների) Զալիմունների համար պատրաստել ենք Կրակ:Մի Կրակ, որի պատերը շրջապատում են նրանց, (Ալլահի Եզակիության) անհավատներին: Եվ եթե նրանք օգնություն խնդրեն, (ջուր, մեղմացում), ջրի փոխարեն նրանց տրվում է եռացող ձեթ, որը այրում է նրանց երեսը: Սարսափելի է ընպելիքը և չարիք Մուրթաֆաքը (բնակավայրը)»: (Ալ-Կահաֆ 18:29)

3. ՊԱՅՔԱՐ

Եթե արքան մերժում է ընդունել Իսլամ կամ վճարել ջիզյահ, կամ եթե նա կեղեքում է իր ժողովրդին, ապա այդ դեպքում մահմեդականներին թույլատրվում է պայքարել ընդդեմ այդ արքայի և նրա բանակի: Ինչ վերաբերում է ժողովրդին, նրանք ոչ մի կապ չունեն: Նրանց չեն սպանում: Մահմեդականները հարձակում չեն գործում ընդդեմ կանանց, երեխաների, ծերերի, եկեղեցականների և խաղաղ բնակչության դեմ:

 

ՋԻՀԱԴԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ.

Ջիհադը, ըստ որի տարածում են Իսլամի Ուղերձը ունի իր նախազգուշական միջոցներ: Երբեմն անթույլատրելի է.

1.Մահմեդականների անկարողությունը մարտնչելու, ելնելով իրենց թուլությունից և սակավ քանակից:

2.Այլ երկրների դաշնակիցը լինելը. Ուստի, հնարավոր չէ ոտնահարել այդ դաշինքը: Սա ակնհայտ է նաև մեր օրերում, քանի որ բազմաթիվ երկրներ հանդիսանում են միմյանց դաշնակից և գործընկեր:

3. Համատեղ շահերի առկայությունը, որը կանխում է պայքարը: Վառ օրինակ է հանդիսանում Հուդայբիյայի Դաշինքը:

 

ՋԻՀԱԴԻ ՆՊԱՏԱԿԸ.

Հաճախ լրատվամիջոցները տարածում են ապատեղեկատվական լուրեր և սուտ, որոշակի քաղաքական նպատակի հասնելու համար: Նրանք տեղեկացնում են որ Ջիհադը համարվում է արշավանք աշխարհի վրա, նպատակ ունենալով կերտել մեկ պետություն, որն էլ անշուշտ կեղծիք է: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ, եթե ձեր Տերը ցանկություն հայտներ, Նա անշուշտ կարող էր մարդկությանը դարձնել մեկ Ումմահ (ժողովուրդ կամ համայնք, ով հետևում է մեկ կրոնին, Իսլամին) սակայն, նրանք չեն դադարի անհամաձայնությունը: Բացառությամբ նրա, ում ձեր Տերը շնորհել է Իր Գթասրտությունը (ճշմարտության հետևորդինԻսլամական Միաստվածության) և այդ իսկ պատճառով Նա արարել է նրանց: Ձեր Տիրոջ խոսքը իրականացրել է, (այսինքն Նրա խոսքերը). «Իրոք, Ես կլցնեմ Դժոխքը ջիների և մարդկանց հետ միասին»: (Հուդ 11:118-119)

Ամենաբարձրյալ Ալլահն խոսեց Ջիհադի իրական նպատակի մասին.

«Մարտնչելու թույլտվությունը (անհավատների դեմ) տրվում է նրանց այն (հավատացյալներին), ովքեր դեմ են նրանց, որովհետև նրանք սխալվել են: Եվ իրոք, Ալլահը ի վիճակի է հաղթանակ տալ նրանց (հավատացյալներին): Նրանք, ում անարդարորեն վտարել են իրենց տներից հաշվի առնելով միայն այն ինչ նրանք ասում են. ՞Մեր Տերը հանդիսանում է Ալլահը»: Այդ դեպքում, արդյոք Ալլահը չի կարող փորձության ենթարկել մարդկանց մեկ խմբին, վանքերը, եկեղեցիները, սինագոգերը և մզկիթները, որտեղ նշվում է Ալլահի Անունը, որն էլ բավական անկասկած կլիներ: Իրոք, Ալլահը օգնում է նրանց, ովքեր օգնում են (հանուն) Նրա: Իրոք, Ալլահը հանդիսանում է Քաուի (Ամենաուժեղը), Ազիզ (Ամենահզորը): Նրանք (մահմեդական ղեկավարներին), ում մենք տվել ենք երկրի իշխանությունը պատվիրում են Իքամաթ-աս-Սալաթ (այսինքն. ներկայացնել հինգ պարտադիր աղոթք), վճարել Զաքյաթ (տարեկան պարտադիր բարեգործություն) և նրանք պատվիրում են բարիք և արգելում չարիք: Եվ Ալլահի հետ հանգրվան են գտնում (արարածների) (բոլոր) խնդիրները»: (Ալ-Հաջ 22:39-41)

Ալլահն ասաց.

«Եվ որն է այն պատճառը, որ դուք պայքարում եք Հանուն Ալլահի և թույլերի, թշվառների և ճնշված տղամարդկանց, կանանց և զավակների, ում ողբը հանդիսանում է. «Մեր Տեր, Փրկիր մեզ այս քաղաքից, որի մարդիկ կեղեքիչներ են և բարձրացրու Քեզանից մեկին, ով պաշտպան կկանգնի և բարձրացրու Քեզանից մեկին, ով կաջակցի»»: (Ան-Նիսաա 4:75)

Ուստի, ակնհայտ է դառնում, որ Ջիհադի նպատակը հանդիսանում է պաշտպանել կրոնը և իրավունքը և կանխել անարդարությունը, այնպես, որ այն շահեկան դառնա Քրիստոնյաների, Հրեաների և մահմեդականների համար: Այն չի ելնում միայն Մահմեդականների շահերից:[27] Եթե Ամենաբարձրյալ Ալլահը Ջիհադի միջոցով օրինականացներ անարդարության լուսաբանումը և կեղծիքը, ապա ճշմարտությունը կարող էր պարտություն կրել: Երկիրը կարող էր կործանվել, իսկ երկրպագության վայրերը, վանքերը, եկեղեցիները, սինագոգերը և մզկիթները կարող էին ավերվել:[28]

Ղուրանական Տարբերակի մեջ մենք տեսնում ենք Ջիհադի արդյունքը, այն բանից հետո, երբ պատվելի մարդիկ հաղթանակ են տարել բռնապետության, անարդարության և կեղծիքի դեմ:

Տարբերակը պարզաբանում է, որ Մուջահիդները, (Մահմեդական մարտիկները) պետք է հետևեն Ջիհադի նպատակներին: Նրանք պետք է բարեփոխեն, ոչ թե նպաստեն կոռուպցիային: Նրանք նաև պետք է աղոթեն և չլինեն ամբարտավան երկրի վրա: Նրանք պետք է վճարեն Զաքյաթ նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, կարիքավորներին, աղքատներին և չյուրացնեն այլ մարդկանց կարողությունը: Նրանք պետք է պատվիրեն բարիքը և արգելեն չարիքը:

 

Ո՞Վ Է ԳՏՆՎՈՒՄ ՋԻՀԱԴԻ ԹԻՐԱԽՈՒՄ.

Եթե Ջիհադը նպատակ ունի պաշտպանել ճշմարտությունը, տարածել Ալլահի խոսքը և պաշտպանել թույլերին, ապա ո՞վ է գտնվում Ջիհադի թիրախում: Ամենաբարձրյալ Ալլահը Իր խոսքերի մեջ պարզաբանում է.

«Ալլահը չի արգելում ձեզ արդար և բարի լինել նրանց, ովքեր չեն պայքարում ձեր դեմ ելնելով կրոնից, կամ ձեզ չեն վտարում ձեր իսկ տներից: Իրոք, Ալլահը սիրում է նրանց, ովքեր հավասար են վերաբերվում: Սա վերաբերում է միայն նրանց, ովքեր պայքարում են ձեր դեմ, ելնելով կրոնից և վտարում են ձեզ ձեր իսկ տներից և օգնում են նրանց, ովքեր անում են դա, Ալլահը չի արգելում է ձեզ սիրել նրանց: Եվ, ով չի սիրի նրանց, կհամարվի Զալիմուն (մոլորյալ- նրանք ովքեր չեն հնազանդվել Ալլահին)»: (Ալ-Մումթահանահ 60:8-9)

Իբն Աբբասը հաղորդում է.

«Ըստ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) և Հավատացյալների հետ իրենց հարաբերությունների, հեթանոսներին բաժանում էին երկու խմբի. 1. Պատերազմի մարդիկ. Երբ պատերազմի ընթացքում Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նրանց դեմ էր: 2. Դաշնակիցների. Երբ ոչ Մարգարեն էր (Խ.Ա.Ո.ն) պայքարում նրանց դեմ, ոչ էլ նրանք Մարգարեի»: (Ալ-Բուխարի)

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Նա, ով սպանում է Մուահիդ (Քրիստոնյա կամ Հրեա, ով դաշինքն է կնքել մահմեդականների հետ, կամ բնակվում է մահմեդական երկրում, կամ այցելում է այն),ով ունի Ալլահի և Նրա Մարգարեի պաշտպանությունը, չի զգա Դրախտի բույրը, նույնիսկ երբ բույրը տարածվում է Յոթանասուն տարվա քայլի հեռավորությամբ»: (Իբն Մաջահ-Սահիհ)

Ալլահի Մարգարեն Խ.Ա.Ո.Ն ասաց.

«Իրոք, ով սպանում է Մուահի (Քրիստոնյա կամ Հրեա, ով դաշինք է կնքել մահմեդականների հետ կամ բնակվում է մահմեդական երկրում, կամ այցելում է այն), ով ուխտ ունի Ալլահից և Նրա Մարգարեից (Խ.Ա.Ո.Ն), իրոք խախտում է Ալլահի և Նրա Մարգարեի ուխտը, այսպիսով, նա չի զգա Դրախտի բույրը, նույնիսկ, երբ այն հնարավոր է զգալ յոթանասուն աշուն հեռավորությամբ»: (Աթ-Թիրմիզի-Սահիհ)

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նաև ասաց.

«Դուք շուտով կնվաճեք Եգիպտոսը, որտեղ հաճախակի նշվում է Ալ-Քիրաթը (տարադրամի անվանումը, որը կիրառում էին եգիպտացիները): Այսպիսով, երբ նվաճեք այն, լավ վերաբերվեք բնակիչներին: Քանի որ նրանք ունեն իրավունքներ և արյունակցական կապեր ձեզ հետ (այսինքն կապ, որովհետև Մարգարե Իսմայելը (Իշմաիլը) արաբների նախահայրը, հանդիսանում էր մարգարե Աբրահամի որդին, ում մայրը եգիպտացի Հաջարն էր)»: (Մուսլիմ)

Մուջահիդը, (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց.

«ԱբդԱլլահ իբն Ամրը,զոհաբերություն մատուցեց իր ընտանիք համար, այսպիսով, երբ նա եկավ ասաց. «Արդյո՞ք դուք որևէ բան տվել եք մեր Հրեա հարևանին: Արդյո՞ք դուք որևէ բան տվել եք մեր Հրեա հարևան»: Ես լսեցի Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերը. «Գաբրիել հրեշտակը շարունակեց ինձ հորդորել նման կերպ վերաբերվել հարևաններին (բարի և քաղաքավարի), որ ես կարծեցի, թե նա պատվիրել է ինձ (Ալլահից) նրանց դարձնել իմ ժառանգները»»: (Աթ-Թիրմիզի)

 

Ի՞ՆՉ ԵՆ ԳՐԱՌՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ և ՋԻՀԱԴԻ ՄԱՍԻՆ

Այժմ մենք կարող ենք տեսնել, թե ինչ են հաղորդում Քրիստոնեական գրերը մահմեդականների հանդուրժողոկանության և բարի վերաբերմունքի մասին: «Սինաքսարիում» աշխատությունը[29], որը հանդիսանում է Ղպտի Ուղղափառ Եկեղեցու կարևոր գրքերից մեկը, ներառում է Մարգարեների կենսագրությունը, նահատակներին և սրբերին, նշում է «Ամր իբն Ալ-Աասի» և Ալեքսանդրիայի Պապ Բենիամին I պատմությունը: Ըստ այդ աշխատության պարզ է դառնում, թե ով է հանդիսանում Ջիհադի թիրախ և թե ինչպես են մահմեդականները վերաբերվում Քրիստոնյաներին, ինչպես նաև ովքեր են իրականում հալածում Քրիստոնյաներին: Այն հաղորդում է.

«Բյուզանդական Կայրսության եղեռնի և Եգիպտական Ղպտիների հալածանքների պատճառով Ալեքսանդրիայի Պապ Բենիամին I իր եպիսկոպոսների հետ 13 տարի թաքնվեց լեռներում: Երբ Ամր իբն Ալ-Աասը նվաճեց Եգիպտոսը, նա ուղղվեց Ալեքսանդրիա, որպեսզի պայքար մղի Բյուզանդացիների դեմ: Սակայն այնտեղ անկարգություններ տեղի ունեցան և որոշ մարդիկ վերցնելով իրավիճակը իրենց ձեռքը, այրեցին եկեղեցիները և մենաստանները: Նրանք կողոպտում են ամենը, իսկ մի նավաստի մտնում եկեղեցի և իր ձեռքը դնում Սուրբ Մարկոսի դագաղի մեջ, կարծելով, որ այնտեղ թաքնված գումար կա: Այնտեղ նա ոչինչ չի գտնում, բացառությամբ Սուրբ Մարկոսի մումիայի և վերցրել է նրա հանդերձը: Նաև նա վերցնում է Սուրբ Մարկոսի գլուխը և թաքցնում իր նավի մեջ: Երբ «Ամր իբն Ալ-Աասը» տեղեկացավ Բենիամին I Պապի մասին, ով 13 տարի թաքնվել էր հետապնդումներից, Եգիպտական քաղաքներ ուղարկեց մի ուղերձ ասելով. «Որտեղ էլ որ գտնվի Ղպտի Քրիստոնյաների Պատրիարք Բենիամինը, մենք խոստանում ենք նրա ապահովությունը, խաղաղությունը և պաշտպանությունը: Մենք կոչ ենք անում նրան վերադառնալ և առանց որևէ վախի կառավարել իր եկեղեցիները և մարդկանց»: Այնուհետ 13 տարվա մեկուսացումից հետո Պապը վերադառնում է: «Ամր իբն Ալ-Աասը մեծ հարգանքով ընդունում է նրան և խնդրում ստանձնել եկեղեցիները և ունեցվածքը: Հեռանալով Ալեքսանդրիայի 5 քաղաքներից, Ամարի բանակը նկատում է մի անշարժ նավ: Բանակը հարցուփորձ է անում նավապետին և խուզարկում նավը: Այնտեղ նրանք գտնում են Սուրբ Մարկոսի գլուխը: Այնուհետ, կանչում են Բենիամին Պապին, ով ուրախ հիմների ներքո եկեղեցի է վերադարձնում ամենը»:

 

ՋԻՀԱԴԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ.

1.Մարտի կանխարգելումը. Իսլամի սկզբնական շրջանում մահմեդականներին արգելվում էր մարտ մղել: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Արդյոք դուք չեք տեսնում նրանց, ովքեր ետ են պահում իրենց ձեռքերը (մարտից) և աղոթում և Զաքյաթ են տալիս (տարեկան պարտադիր բարեգործություն աղքատներին)»: (Ան-Նիսա 4:77)

2.Մարտի թույլտվություն. Մահմեդականներին թույլատրվում է Ջիհադը այն պարագայում, երբ բազմաստվածները սկսում են հալածանքները և վտարում են տներից: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Մարտի թույլտվությունը (անհավատների դեմ) տրվում է նրանց (հավատացյալներին), ովքեր պայքարում են ընդդեմ, քանի որ նրանք մոլորվել են: Եվ, իրոք Ալլահը Ի վիճակի է (հավատացյալներին) հաղթանակ պարգևել: Նրանց, ում անարդար կերպով վտարել են իրենց տներից այն պատճառով, որ ասել են. «Մեր Տերը Ալլահն է»»: (Ալ-Հաջ 22:39-40)

3.Ինքնապաշտպանություն. Այս դեպքում, բազմաստվածների հարձակման դեպքում, մահմեդականը իրավունք ունի Ջիհադի միջոցով ինքնապաշտպանվել,: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ մարտնչեք Ալլահի Ուղղում նրանց հետ, ովքեր ձեր դեմ են, սակայն մի ոտնահարեք սահմանները: Իրոք, Ալլահի չի սիրում կեղեքիչներին»: (Ալ-Բակարահ 2:190)

4.Մարտնչելու հրաման. Երբ Իսլամը ամրացավ որպես կրոն և տարածվեց և բազմաթիվ մարդիկ ընդունեցին այն, ավելացան նաև նրա հարևան արտաքին թշնամի երկրները, քանի որ մեծ սպառնալիք տեսան: Ամենաբարձրյալ Ալլահը պատվիրեց Ջիհադ մահմեդականներին, որպեսզի տարածեն Իսլամի ուղերձը ազգերին, նպատակ ունենալով տարածել Ալլահի Խոսքը, արդարությունը, կառավարումը, զերծ մնալ ազդեցություններից, ամբարտավանությունից: Նրանք պետք է զերծ մնան վրեժից, որը բերում միայն կործանում և ավերում: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ մի նմանվեք նրանց, ովքեր դուրս են գալիս իրենց տանից պարծենալով և տեսնելով մարդկանց խոչընդոտում են Ալլահի Ուղղուց և Ալլահը Մուհիթուն է ընկալող և մանրակրկիտ ըմբռնող նրանց բոլոր արարքները»: (Ալ-Անֆալ 8:47)

Ղուրանը ներկայացնում է Իսլամից առաջ բազմաստվածների Քրիստոնյա հավատացյալների հետապնդումները: Ալլահը Ղուրանի մեջ հավերժացնում է նրանց հետապնդումների պատմությունը, ցույց տալով, որ դրանք նպատակ ունեն հավատացյալներից հեռացնել անարդարությունը, անկախ նրանց Քրիստոնյա, Հրեա կամ մահմեդական լինելուն: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Անիծյալ լինեն փոսի մարդիկ, (կրակի), որոնք կլցվեն որպես վառելիքով: Երբ նստում են մոտիկ, կրակին: Եվ նրանք ականատես են հավատացյալների խնդիրներին (այսինքն նրանց այրմանը): Եվ նրանք ոչ մի մեղք չունեին, բացառությամբ Ալլահի հավատքի Ալ-Ազիզի (Ամենահզորի), Ալ Համիդի (Արժանի Փառաբանության)»: (Ալ-Բուրուջ 85:4-8)

Այս տարբերակները հայտնվեցին Սուրբ Ղուրանի մեջ, որպեսզի հավերժացնեն Յեմենի Քրիստոնյա հավատացյալների պատմությունը, ովքեր ապրել են մինչ Ալլահի Մարգարեի ուղերձը: Նրանց քաղաքի մարդիկ տանջում էին նրանց, որովհետև նրանք հավատք էին ընծայում Ամենաբարձրյալ Ալլահին: Բնակիչները մի փոս փորեցին և լցրեցին կրակով այնուհետ տվեցին կրոնը թողնելու և կրակի ընտրության իրավունքը: Այսպիսով նրանց գցեցին կրակի մեջ, Ամենաբարձրյալ Ալլահի հավատքի պատճառով: Այնուհետ նրանք դիտում էին նրանց այրվելիս և տանջվելիս:

 

ՋԻՀԱԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԻՍԼԱՄԻ ՄԵՋ.

Իսլամի մեջ Ջիհադը ունի իր իսկ կանոնները և էթիկան, որը վեր է անարդարությունից, անօրենությունից և ոտնահարումից: Ուստի, այն արգելում է թշնամիների սպանդը, բացառությամբ նրանց, ովքեր մարտնչել կամ օգնել են այդ խնդրում: Իսլամը արգելում է սպանդի ենթարկել ծերերին, կանանց, մանուկներին, տկարներին, վիրավորներին, բանտարկյալներին, վանականներին և երեցներին: Այն նաև արգելում է սպանդի ենթարկել ճակատամարտի վիրավորներին, խեղել դիակները, հետապնդել փախուստի դիմողներին, կենդանիներին, ավիրել տները, վտանգի տակ դնել որևէ սրբավայր, աղտոտել ջուրը կամ ջրհորը, կտրել ծառերը կամ այրել և այլն...:

Այս ամենը հորդորել և պատվիրել են Ալլահի Մարգարեն և նրա իրավահաջորդները այն բանակներին, ովքեր իրականացնում էին Ջիհադ: Այս ամենը պնդում էր Ալլահի Մարգարեյի իրավահաջորդ Աբու Բաքր Աս-Սիդդիքը բանակների հրամանատարներին.

«Ես ձեզ պատվիրում եմ 10 պատվիրան, այնպես, որ դուք հիշեք ինձանից հետո. Մի դավաճանեք, մի ստեք ավարի խնդրում, մի խախտեք ուխտը, մի խեղեք դիակները, մի սպանեք մանուկներին, ծերերին և կանանց, մի կտրեք կամ այրեք արմավենու և պտղատու ծառերը, մի մորթեք գառներ, կով կամ ուղտ, բացառությամբ սնվելու նպատակով: Դուք կտեսնեք մարդկանց, (վանականների),ովքեր ցանկություն ունեն մնալ մենաստաններում և երկրպագել, թույլ տվեք նրանց, (այսինքն մի անհանգստացրեք նրանց)»:[30]

Իսլամի մեջ նույնիսկ բանտարկյալները ունեն իրենց իրավունքները: Իսլամը արգելում է տանջել նրանց, ստորացնել, ահաբեկել կամ զերծ պահել սնունդից և ընպելիքից, հակառակը, նրանց պետք է բարյացակամորեն վերաբերվել: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ նրանք սնունդ են տալիս անկախ իրենց սիրո դրա նկատմամբ կամ (Հանուն իր սիրո), աղքատներին, որբերին և բանտարկյալներին, (ասելով) «Մենք սնում ենք քեզ փնտրելով միայն Ալլահի հանդուրժողականությունը: Մենք ցանկություն չունենք պարգևի կամ ձեր երախտագիտության»»: (Ալ-Ինսան 76:8-9)

Մահմեդական կառավարությունը իրավունք ունի բանտարկյալների խնդիրը լուծել ըստ հասարակական կամ միջազգային համաձայնագրի: Նրանց կարող են ազատ արձակել գումարի դիմաց կամ փոխանակել մահմեդական բանտարկյալների հետ:

Ինչ վերաբերում է երկրի ոչ մահմեդական հասարակությանը, Իսլամը արգելում է հարձակումը, վիրավորանքը կամ վնասը: Ալլահի Մարգարեն ասաց.

«Նա, ով սպանում է Մուահիդ (Քրիստոնյա կամ Հրեա, ով դաշինք է կնքել Մահմեդականների հետ կամ բնակվում է մահմեդական երկրում կամ այցելում է այն), ով ունի Ալլահի և Նրա Մարգարեի պաշտպանությունը, չի շնչի Դրախտի բույրը, նույնիսկ երբ այդ բույրը հասանելի է յոթանասուն տարի քայլքի հեռավորությամբ»: (Իբն Մաջահ)

Իսլամը նաև արգելում է վիրավորել նրանց արժանապատվությունը, որպեսզի չստորացնի, ճնշի կամ հետապնդի նրանց: Ալլահի Մարգարեն ասաց.

«Եթե որևէ մեկը սխալվում է Մուահիդի (Քրիստոնյայի Հրեա նկատմամբ), ով դաշինք է կնքել Մահմեդականի հետ, կամ բնակվում է Մահմեդական երկրում, կամ այցելում է այն կամ ոտնահարում է նրա իրավունքը, կամ պարտադրում է գործել ուժերից վեր, կամ առանց թույլատվության ինչ որ բան է վերցնում, Դատաստանի Օրը Ես կխնդրեմ նրա համար»: (Աբու Դաուդ)

Ալլահի Մարգարեն խորհուրդ էր տալիս իր ուղեկցորդ Մուհաջիդիններին լավ վերաբերվել յուրաքանչյուր երկրի բոլոր մարդկանց: Նա ասաց.

«Շուտով դուք կգրավեք Եգիպտոսը, որտեղ Ալ-Քիրաթը (Եգիպտացիների այդ ժամանակաշրջանի տարադրամը) հաճախակի պետք է նշվի: Այսպիսով, երբ դուք զավթեք այն, լավ վերաբերմունք ցուցադրեք բնակիչներին: Քանի որ նրանք ունեն իրավունքներ և ձեր արյունը (այսինքն կապ, որովհետև Մարգարե Իսմայելը (Իշմաել) Արաբների նախահայրը, հանդիսանում էր Եգիպտացի կնոջ Հաջարի և Աբրահամի որդին)»: (Մուսլիմ)

Ալլահի Մարգարեի խոսքերի ապացույցը և կամքը հանդիսանում է Ումար իբն Ալ-Խատաբի խոստումը, որը նա տվեց Երուսաղեմի բնակիչներին, երբ գրավեց այն: Նա ասաց.

«Ալլահի անունով Առ-Ռահման (Ամենից Բարեգութ), Առ-Ռահիմ (Ամենից Ողորմած): Ահա թե ինչ է խոստանում Ալլահի ծառա Ումար իբն Ալ-Խատաբը Երուսաղեմի բնակիչներին որպես պաշտպանություն. Ես տալիս եմ նրանց ապահովություն իրենց գումարի, եկեղեցիների և խաչերի... նրանց չեն ենթարկի հետապնդումների իրենց կրոնի շնորհիվ և նրանց ոչ ոքի չեն վնասի»:

Արդյո՞ք պատմությունը երբևէ ականատես է եղել նմանատիպ արժանապատվության, արդարության և հանդուրժողոկանության, որը ներկայացնում է հաղթող կողմը: Ամեն դեպքում նա, թող Ալլահը գոհանա նրանով, կարող էր պատվիրել նրանց գործել ըստ իրենց ցանկության: Սակայն այս ամենը արդարություն է, որը փորձում է տարածել Ալլահի կրոնը և սերը բոլոր մարդկանց նկատմամբ: Այս ամենը նշում է, որ Իսլամը աշխարհիկ հետաքրքրություններ չի հետապնդում:

 

ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՋԻՀԱԴ

Հարկ է հաշվի առնել, որ ոչ բոլոր պատերազմների դեպքում մահմեդական երկիրը պետք է Ջիհադ հայտարարի, և ոչ յուրաքանչյուր մահմեդական ով պայքարում է, ենթադրվում է Մուջահիդ (Մարտիկ): Պատճառը կայանում է նրանում, որ Ջիհադը ունի իր պայմանները և մենք որպես Մահմեդականներ, տարբերակում ենք «Ջիհադ» և «Պատերազմ» տերմինները, սակայն մերօրյա տեղեկատվությունը փորձում է խեղաթյուրել Իսլամի պատկերը աղավաղելով Ջիհադի իմաստը: Նրանք դա ներկայացնում են որպես բարբարոս պատերազմ, որպեսզի հասնեն որոշակի քաղաքական նպատակի: Այսպիսով, տեղեկատվությունը ցանկացած պատերազմ է փնտրում, եթե այն տեղի է ունենում երկու Քրիստոնյա երկրների միջև, և այնուհետ ասում է. «Պատերազմը սանձազերծեց այս երկիրը ընդդեմ այդ երկրի», և նրանք այդ չեն կապում կրոնական մարտիկների հետ: Ամեն դեպքում, եթե կողմերից մեկը մահմեդական է, նրանք ասում են. «Ծայրահեղական մահմեդական Մուջահիդները հայտարարում են Սուրբ Պատերազմ (Ջիհադ) Քրիստոնյա երկրին»: Հարց է ծագում, թե ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը նկարագրել «Ջիհադ» տերմինը այդ պատերազմին, իսկ «Մուջահիդին» տերմինը մարտիկներին:

Գիտակցելու համար, որ դա իսկապես Ջիհադ է, իսկ մարտիկները Մուջահիդին, նրանք պետք է ընկալեն Ջիհադի նպատակները, բարոյականությունը, պայմանները և դիտարկեն, թե արդյոք դա վերաբերվում է այդ պատերազմին, թե ոչ: Հարկ է հաշվի առնել, որ գոյություն ունեն բազմաթիվ քաղաքական նկատառումներ, որոնք կառավարում են աշխարհը և երկրների փոխհարաբերությունները, որոնք հեռու են Ջիհադ անվանումից, քանի որ դրանք հանդիսանում են հետաքրքրությունների պատերազմներ: Օրինակ.

1. Ղրիմյան պատերազմը, որը տեղի ունեցավ 1853 թվականին Ռուսական և Օսմանյան Կայսրությունների միջև: Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան մտան պատերազմի մեջ ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի աջակցեն Օսմանյան Կայսրությանը ելնելով իրենց դաշինքից և քաղաքական այլ ոչ թե կրոնական նկատառումներից, քանի որ ամբողջ Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան հանդիսանում էին Քրիստոնյա երկրներ, մինչդեռ Օսմանյան Կայսրությունը մահմեդական:

2. 1854 թվականին Հունաստանը, որը գտնվում էր Օսմանյան Կայսրության իշխանության ներքո, ապստամբեց Ռուսաստանի և Թուրքերի միջև Ղրիմյան Պատերազմի դեմ: Ուստի, նրանք դաշինք կազմեցին ընդդեմ թուրքերի, որպեսզի վտարեն նրանց Հունաստանից: Ուստի, Ֆրանսիան և Միացյալ թագավորությունը ճնշեցին այդ ապստամբությունը, շրջապատելով Հունաստանի հիմնական նավահանգիստները կանխելով մատակարարման մուտքը: Ի լրացում, նրանք ճնշեցին ապստամբության մասնակիցներին, այնպես, որ Հունաստանը մնա Օսմանյան իշխանության ներքո:

 

ՍՈՒՐԲ ՊԱՏԵՐԱԶՄ

Արդյո՞ք Ջիհադը հանդիսանում է մի Սուրբ պատերազմ, որի միջոցով մարդկանց պարտադրում են թողնել իրենց կրոնը և ընդունել Իսլամ: Պատասխանն է. ''Իհարկե ոչ, որովհետև Սուրբ Ղուրանի մեջ առկա են պարզ տեքստեր, որոնք արգելում են կրոնի պարտադրանքը, որպեսզի նրանք թողնեն իրենց կրոնը և հավատքը հանուն Իսլամի: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Կրոնի խնդրում առկա չէ որևէ պարտադրանք: Իրոք, Ճշմարիտ Ուղղին հստակ է սխալ ուղղուց»: (Ալ-Բակարա 2:256)

Ջիհադը նպատակ ունի մարդկանց ներկայացնել Իսլամի ուղերձը, ոչ թե պարտադրել այն: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Այսպիսով, եթե նրանք վիճարկեն քեզ հետ (Մուհամմեդ) ասա. «Ես հպատակվել եմ Ալլահին (Իսլամին), ինչպես նաև նրանք, ովքեր հետևում են ինձ»: Եվ ասա նրանց, ում տրվել է Գրերը (Հրեաներին և Քրիստոնյաներին) և նրանց, ովքեր անուսում են (Արաբ հեթանոսներին). «Արդյո՞ք դուք (նույնպես) հպատակվել եք Ալլահին (Իսլամին): «Եթե այդպես է, նրանք առաջնորդվել են, սակայն, եթե նրանք շրջվեն, քո պարտքն է փոխանցել Ուղերձը: Ալլահը Տեսնում է ամենը կապված (Իր) ծառաների հետ»»: (Ալ-Իմրան 3:20)

Հարկադրման պատճառը հանդիսանում է ճշմարիտ կրոնի ուղղորդությունը դրա մասին տեղեկությունը և հետևելը: Ալլահի օրհնությունը պատկանում է այն անհատին, ում Նա ցանկություն ունի տալու Իր ծառաներից: Դա հնարավոր չէ պարտադրանքով կամ պարտավորությամբ: Ալլահն ասաց.

«Դու (Մուհամմեդ) չպետք է առաջնորդես նրանց, այլ Ալլահը առաջնորդում է նրանց, ում Նա է ցանկանում»: (Ալ-Բակարա 2:272)

Ուստի, Իսլամը չի թույլատրում պարտադրել ոչ մահմեդականներին Հրեաներին և Քրիստոնյաներին ընդունել Իսլամ և եթե դա տեղի է ունենում, նրանց Իսլամը համարում է ոչ ճշմարիտ: Իսլամի ընդունումը պետք է լինի կամովի, ոչ թե հարկադիր: Ոմանք կարող են վիճաբանել ասելով. «սակայն հեռուստատեսությամբ մենք տեսնում ենք այնպիսի հաղորդումներ, որոնք ցուցադրում են եկեղեցու վրա հարձակումները, որոնք կարող են հրահրել պատերազմներ» այսպիսով մենք կարող ենք պատասխանել. «հաղորդումը կարող լինել ճիշտ կամ սխալ և եթե դա ճիշտ է, քանի՞ մզկիթ է ավերվել կամ հարձակման ենթարկվել այդ իսկ երկրում: Եթե նա պնդի, որ որոշ Քրիստոնյաներ սպանվել են, մենք կարող ենք ասել. ''քանի մահմեդական են սպանվել այդ երկրում»: Եթե խոսքը գնում է այդ երկրի կոպիտ պատերազմի մասին, ապա բնական է, որ այդ ամենը ոչ մի կապ չունեն Իսլամի և նրա ուսմունքների հետ:

Ուստի, պատերազմը չի հանդիսանում Ջիհադ: Ջիհադ անվանման պատճառ է համարվում բազմաթիվ մարդկանց արտագաղթը կամ սպանդը: Ուստի, ավերվում են երկրպագության տները: Ջիհադը դեմ է նմանատիպ արարքներին և չի խրախուսում դրանք:

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ և ՋԻՀԱԴԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ջիհադի և պատերազմի տարբերությունը ակնհայտ է, երբ մենք հայացք ենք գցում պատմության մեջ տեղի ունեցած այնպիսի պատերազմներին, ինչպիսիք են.

- Ալեքսանդր Մեծ. Ալեքսանդր Մեծը վայելում էր բազմաթիվ ժողովուրդների հարգանքը, որպես միջազգային ազդեցիկ և խոշոր գործիչ: Նա մասնակցեց բազմաթիվ ճակատամարտերի, որպեսզի ընդլայնի իր արքայությունը Հունական Կայսրությունից մինչ Հնդկաստան:

- Չինգիզ Խան. Նա հաստատեց աշխարհի մեծ մի կայսրություն, որը նրա մահից հետո տարածվում էր Չինաստանից մինչ Արևմտյան Եվրոպա, Լեհաստան և այլ երկրներ: Բազմաթիվ երկրներում նա ունի հուշարձաններ և բազմաթիվ ազգեր հարգանք են տածում նրա նկատմամբ:

- Հիտլեր. Նա ներխուժեց Եվրոպա մինչ նրա Կայսրության սահմանները միավորեցին բազմաթիվ Եվրոպական երկրներ:

- Բրիտանական Կայսրություն. (Կայսրություն, որի արևը մայր չի մտնում): Նրա գաղութները տարածվում են Հեռավոր Արևելքից մինչ Հեռավոր Արևմուտք: Այդ իսկ պատճառով այն կրում է կայսրություն, որի արևը մայր չի մտնում անվանումը:

- Ֆրանսիական, Իսպանական, Պորտուգալական, Իտալական և Ճապոնական գաղութները. Դրանք տարածվում են Արևելքից, մինչ Արևմուտք, որպեսզի տարածեն նրանց հզորությունը և իշխանությունը:

ԱՄՓՈՓՈՒՄ

Բոլոր այս կայսրությունների և նրանց պատերազմների ընդհանրությունը կայանում է նրանում, որ նրանք ցանկություն ունեին ձեռք բերել այլ երկրների հարստությունը և տարածքները, որպեսզի տարածեն իրենց իսկ իշխանությունը և հզորությունը ամբողջ աշխարհում: Մեկ այլ ընդհանրություն է համարվում բազմաթիվ քաղաքակրթությունների կործանումը, ազգերի ստրկացումը և սպանդը, իրենց ետևից թողնելով միլիոնավոր զոհեր: Պատմությունը հստակորեն ապացուցում է այս ամենը: Իր երկրում Չինգիզ խանին հերոս են համարում, սակայն գրավված երկրները նրան և նրա թոռանը, Հուլգուին, համարում են պատերազմական ոճրագործ: Նրանք կործանել են ժողովուրդներին, տարածել են կոռուպցիան և ավիրել: Հուլագուն կործանեց «Իմաստության Տունը», որի գրքերը և գիտական ձեռագրերը անգին էին: Այժմ, որպեսզի գիտակցենք Ջիհադի և պատերազմների տարբերությունը, մենք պետք է համեմատություն անց կացնենք այդ պատերազմների և Ջիհադի նպատակների, արդյունքների և բարոյականության միջև: Ջիհադը մի ուժ է, որը կասեցնում է բռնապետությունը և պաշտպանում է մահմեդական և ոչ- մահմեդական քաղաքացիներին:

 

ՋԻՀԱԴԸ ԸՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

(ՋԻՀԱԴԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ և ՀՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ)

Մինչ Ջիհադի մասին Հին Կտակարանի տեքստերը հիշատակելը,մենք պետք է նշենք Նոր Կտակարանի մեջ զետեղված Պողոսի մեջբերումները, որտեղ նա գովաբանում է Ջիհադը, որը նշում է Հին Կտակարանը և ենթադրաբար լրացնում է ամենը, ինչը տեղի է ունեցել պատերազմների ընթացքում, ինչպես օրինակ անզեն քաղաքացիների սպանդը:

Հրեաներին ուղղված նամակի մեջ Պողոսը ասում է. (11:30-34) «Հավատքով Երիքովի պարիսպները ընկան, յոթ օրվա շրջափակումից հետո: Հավատքով անբարոյական Ռահաբը չկործանվեց նրանց հետ, ովքեր հավատք չէին ընծայում, երբ նա խաղաղությամբ ընդունեց լրտեսներին: Եվ, է՞լ ինչ կարող եմ ասել: Քանի որ ժամանակը սուղ է, որպեսզի պատմեմ Գեդեոնի և Բարաքի և Սամսոնի և Յեփթահայի ինչպես նաև Դավիթի և Սամուելի և մարգարեների մասին, ովքեր հավատքի միջոցով ճնշեցին թագավորությունները, գործեցին արժանավայել, իրագործեցին խոստումները, կանգնեցրեցին առյուծների երախները, մարեցին կրակի հուրը, փրկվեցին սրից, թուլությունը վերակերպեցին հզորության, անվեհեր մնացին ճակատամարտերում և մարտնչեցին հակառակորդի բանակների դեմ»:

Այժմ, դիտարկելով Հին Կտակարանը, եկեք տեսնենք թե ինչ հաջորդեց Երիքովի պարիսպների անկմանը, մի գործողություն, որը Պողոսը նշեց և ենթադրաբար լրացրեց նախկին ուղերձը:

(Հեսու 6:16-24) «Եվ յոթերորդ անգամ դա տեղի ունեցավ, երբ քահանաները փչեցին փողերը, այնուհետ Հեսուն ասաց մարդկանց. «Հրճվեք, քանի որ Տերը քաղաք է ձեզ տվել»: Այժմ Տերը կկործանի քաղաքը և բոլորին, ովքեր այնտեղ են: Միայն Ռահաբը, մարմնավաճառը, կմնա կենդանի, նա և բոլորը, ովքեր նրա տանն են, քանի որ նա թաքցրեց ուղերձը, որը մենք տվել ենք: Եվ դուք, բոլոր միջոցներով ձեռնպահ մնացեք անիծյալ բաներից, որպեսզի դուք էլ չանիծվեք անիծյալ բաներից և անիծեց Իսրայելի ճամբարը և կործանեց այն: Ինչպես նաև ամբողջ արծաթը և ոսկին և բրոնզե և երկաթյա անոթները նվիրված Տիրոջը, նրանք կգնան Տիրոջ գանձարանը: «Այսպիսով մարդիկ սկսեցին բղավել, երբ քահանաները փչեցին փողերը: Եվ այնպես պատահեց, երբ մարդիկ լսեցին շեփորի հնչյունը և մարդիկ բարձր բղավեցին, որ պատը հարթ ընկավ: Այնուհետ մարդիկ գնացին քաղաք, յուրաքանչյուրը նրա առջև և նրանք վերցրեցին քաղաքը: Եվ նրանք ամբողջովին ավերեցին ամենը, ինչ գտնվում էր քաղաքում, և տղամարդկանց և կանանց, երիտասարդ և տարեց, եզ և ոչխար և ավանակ սրով...: Եվ նրանք այրեցին քաղաքը և ամենը ինչ գտնվում էր այնտեղ»»:

Նրանք ոչ միայն սպանդի ենթարկեցին տղամարդկանց, կանանց և երեխաների նույնիսկ կենդանիների հոգիները, այլև այրեցին ամբողջ քաղաքը:

(Թագավորաց Բ 15:3) «Այժմ գնացեք և հարձակվեք Ամալեքին և ամբողջովին ավերեք ամենը, ինչ նրանք ունեն և մի խնայեք նրանց: Այլ սպանդի ենթարկեք տղամարդկանց և կանանց, նորածիններին և ծծկերներին, եզ և ոչխար, ուղտ և ավանակ»:

(Հեսու 13:16) «Սամարիան մեղավոր է, քանի որ ապստամբեց ընդդեմ Աստծո: Նրանք պետք է ընկնեն սրից, նրանց նորածինները պետք է մասնատվեն, իսկ հղի կանայք հափշտակվեն»:

(Եսայի 13:15-16) «Յուրաքանչյուրին, ում գտնեն պետք է հարվածեն և յուրաքանչյուր գերվածի սրահարեն: Նրանց զավակներին պետք է մասնատեն իրենց աչքի առջև: Նրանց տները պետք է կողոպտեն և նրանց կանանց անարգեն»:

(Թագավորաց Գ 4:12) «Այսպիսով Դավիթը հրամայեց իր երիտասարդներին և նրանք մահապատժի ենթարկեցին նրանց, անդամահատեցին ձեռքերը և ոտքերը և կախեցին Հեբրոնի ավազանից»:

(Ժամանակագրություն Ա 20:3) «Եվ նա դուրս արեց մարդկանց, ովքեր այնտեղ էին և կտրատեցին նրանց սրոցով և երկաթյա տափաններով և կացիններով: Նմանապես գործեց Դավիթը բոլոր քաղաքների Ամոնի զավակների հետ»:

 

 

ՄԱՍ VII

Չափազանցությունը և ծայրահեղականությունը Իսլամական Շարիաթի և տեխնածին օրենքների միջև.

  • Իսլամական Շարիաթը և ծայրահեղականության և չափազանցության պայքարը.
  • Վանականությունը Քրիստոնեության մեջ.

1.Ամուրիությունը առավել նպատակահարմար է, քան ամուսնությունը.

2.Ոչ մի ամուսնալուծություն

3.Գլխատում.

  • Իսլամը և ստրկատիրական համակարգի պայքարը.
  • Ստրկատիրական համակարգը Աստվածաշնչի մեջ.
  • Իսլամը և խտրականության պայքարը.
  • Իսլամական Շարիաթը և երկրային կյանքի հաճույքների օրինականացումը և կառուցումը.

 

 

ՄԱՍ VII

Չափազանցությունը և ծայրահեղականությունը Իսլամական Շարիաթի և տեխնածին օրենքների միջև.

Իսլամական Շարիաթը և ծայրահեղականության և չափազանցության պայքարը.

Ամենաբարձրյալ Ալլահը ուղարկեց Մուհամմեդին և հայտնեց Շարիաթը, որը հանդիսանում է մեծ գթասրտություն ամբողջ մարդկությանը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ, Մենք ուղարկել ենք քեզ (օվ Մուհամմեդ) որպես գթասրտություն Ալամինի (մարդկության, ջիների և ամեն գոյության) համար»: (Ալ-Անբիյա 21:107)

Նա Մարգարեին ուղարկեց որպես նրանց բոլոր խնդիրների, հոգիների գթասրտություն, որպեսզի այլևս չերկրպագեն կուռքերին, որոնք ոչ կարող են օգնել, ոչ էլ վնասել կամ զուգակցեն ստրուկներ կամ այլ արարածներ Ալլահին համահավասար, ինչպիսիք են Հիսուսը կամ Բուդդան: Այսպիսով Ալահը ուղղորդեց նրանց երկրպագել Իրեն, Ամենաբարձրյալին:

Եվ, Նա ուղարկեց նրան որպես իրենց մարմինների գթասրտություն, նա արգելեց այն սնունդը և ընպելիքը, որը կարող է վնասել նրանց: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Ասա (օվ Մուհամմեդ) «Ես չեմ գտել որևէ արգելված բան հայտնության մեջ: Յուրաքանչյուրը կարող է ուտել այն, ինչի ցանկությունը ունի, բացառությամբ Մաիթահից, (սատկած կենդանուց) կամ արյունից, (սպանդի) կամ ապուխտից, քանի որ այն անշուշտ ոչ մաքուր և անթույլատրելի միս է (կենդանու), որը մորթել կամ զոհաբերել ոչ հանուն Ալլահի (կուռքերի համար, կամ որի մորթի ժամանակ չեն արտաբերել Ալլահի անունը): Սակայն նա, ով ստիպված է ելնելով անհրաժեշտությունից, առանց կամավոր անհնազանդության և սահմանների ոտնահարման, (նրա համար) անշուշտ ձեր Տերը հանդիսանում է Ղաֆուր (Ամենից ներող) Ռահիմ (Ամենից Գթասիրտ)»»: (Ալ-Անամ 6:145)

Որպես նրանց նյութական կարողության գթասրտություն, Ամենաբարձրյալ Ալլահը արգելել է անօրինական գումարը, վաշխառությունը կամ մեկ այլ անհատի ունեցվածքի մսխումը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ անարդար մի մսխեք մեկը մյուսի ունեցվածքը (անօրինական, այսինքն գողությամբ, կողոպուտով և այլն), ոչ էլ կաշառեք կառավարիչներին, (դատավորներին մինչ խնդիրը), որպեսզի դուք գիտակցաբար, մեղսավոր չմսխեք մյուսների ունեցվածքի մի մասը»: (Ալ-Բակարա 2:188)

Ալլահը կատավարիչներին պատվիրել է կարգավորել կենցաղային խնդիրները, ուղղորդելով նրանց ճշմարիտ ուղղու, որը չունի ծայրահեղություն կամ մարդատյացություն: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Նա, (Ալլահը) պատվիրել է ձեզ միևնույն կրոնը (Իսլամական Միաստվածությունը), որը Նա պատվիրել է Նուհին (Նոյին) և որը Մենք հայտնել ենք քեզ (օվ Մուհամմեդ) և որը Մենք պատվիրել ենք Իբրահիմին (Աբրահամին), Մուսային (Մովսեսին) և Իսային (Հիսուսին), ասելով,որ պետք է հաստատեն կրոնը (այսինքն գործել այն, ինչը պատվիրում է ձեզ գործել) և ոչ մի տարանջատում չտալ (կրոնին) (այսինքն կրոնի բազմաթիվ աղանդներին): Անհանդուրժելի է Մուշրիքունների համար (Իսլամական Միաստվածությունը), որին դու (օվ Մուհամմեդ) կոչում ես նրանց: Ալլահը ընտրում է Իր համար նրանց, ում Նա է ցանկանում և ուղղորդում է Իրեն նրանց,ովքեր շրջվում են դեպի Նա ապաշխարհությամբ և հնազանդությամբ»: (Աշ-Շուրա 42:13)

Ամենաբարձրյալ Ալլահը ուղարկել է նրա:ն գթասրտության Շարիաթը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ Ալլահի Գթասրտությամբ դու նրանց մեղմորեն վերաբերվի: Եվ եթե դու խիստ և կոպիտ լինես,նրանք կհեռանան քեզանից, այսպիսով մի մատնանշիր (իրենց սխալները) և խնդրիր (Ալլահի) Ողորմածությունը նրանց համար և խորհրդակցիր նրանց խնդիրներում: Այնուհետ եթե դու որոշում կայացնես, վստահիր Ալլահին, անշուշտ Ալլահը սիրում է նրանց, ովքեր վստահում են (Նրան)»: (Ալ-Իմրան 3:159)

Մեղմության Շարիաթը և հարմարավետությունը: Ալլահը Իր Ողորմածությունn շնորհել մարդկությանը, ուղարկելով Իր Մարգարեին ասելով.

«Իրոք, ահա եկել է Մարգարեն (Մուհամմեդը) ձեզանից (այսինքն ում դուք քաջատեղյակ եք): Նա ցավում է, որ դուք վնասվում եք կամ դժվարություն ունենում: Նա (Մուհամմեդը) անհանգստանում է ձեզ համար (ձգտում է, որ դուք ուղղորդվեք, ապաշխարհեք Ալլահին և խնդրեք Նրա թողությունը, որպեսզի Ների ձեր մեղքերը, որպեսզի մտնեք Դրախտ և ապահով լինեք Դժոխքի կրակի պատժից): Հավատացյալների նկատմամբ (նա) լի է բարությամբ, գթասրտությամբ և կարեկցանքով»: (Աթ-Թաուբահ 9:128)

Շարիաթի երկու հատկանիշներից են հանդիսանում հանդուրժողականությունը և դյուրությունը, այնպես որ այն չունի դժվարություն կամ անհամատեղելիություն: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Ալլահը անհատին չի ծանրաբեռնում իր ուժերից վեր: Նա պարգևատրում է այն (բարիքի) համար, որը նա վաստակել է և պատժվում է այն (չարիքի) համար, որը նա վաստակել է»: (Ալ-Բակարա 2:286)

Ալլահի Մարգարեն ասաց.

«Եթե ես արգելեմ ձեզ որևէ բան, զերծ մնացեք դրանից: Եվ, եթե Ես պատվիրեմ ձեզ որևէ բան, գործեք այն այնքան շատ, որքան հնարավոր է (այսինքն ըստ ձեր ունակության և կարողության)»: (Սահիհ Ալ-Բուխարի)

Նրա կինը (հավատացյալների մայրը) Աիշան, թող Ալլահը գոհանա նրանով, պատմեց.

«Երբ Մարգարեն կանգնում է երկու խնդիրների ընտրության առջև, նա միշտ ընտրում է ամենից դյուրինը, քանի դեռ դա ճիշտ է, սակայն եթե դա սխալ է, նա առավել խիստն է, ով խուսափում է դրանից»: (Սահիհ Մուսլիմ)

Ալլահը ուղարկել է նրան մի Շարիաթով, որպեսզի պայքարի ծայրահեղականության դեմ, պարզաբանելով սահմանադրական տեքստերը, որոնք զգուշացնում են կրոնական անփութության դեմ: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Ասա (օվ Մուհամմեդ) «Օվ Գրերի մարդիկ (Հրեաներ և Քրիստոնյաներ): Մի գերազանցեք ձեր կրոնի սահմանները (հավատք ընծայելով այլ բանի) բացի ճշմարտությունից և մի հետևեք մարդկանց սին իղձերին, ովքեր մոլորվել են և մոլորեցրել մյուսներին և հեռացրել են Ճշմարիտ Ճանապարհից»»: (Ալ-Մայիդա 5:77)

  • Նա արգելեց կրոնական ծայրահեղությունը, ինչպես խստորեն զգուշացրեց Ալլահի Մարգարեն: Մարգարեն ասաց.

«Զգուշացեք կրոնական խնդիրների ծայրահեղությունից, քանի որ նրանք, ովքեր նախորդել են ձեզ, կործանվել են կրոնական խնդիրների ծայրահեղության պատճառով»: (Ահմադ)

  • Նա նաև արգելում է ծայրահեղությունը երկրպագության մեջ: Անասը, թող Ալլահը գոհանա նրանով, հաղորդեց.

«Երեք տղամարդ այցելեցին Մարգարեի կանանց տները, որպեսզի տեղեկանան Մագարեի երկրպագության մասին: Երբ նրանք տեղեկացան, իրենց երկրպագությունը համարեցին շատ չնչին, (ավելի քիչ, քան պատկերացում ունեին) և ասացին. «Ո՞րտեղ ենք մենք ի համեմատություն Մարգարեի: Մինչդեռ Ալլահը ներել է նրա անցյալ և ապագա մեղքերը: Այսինքն, մենք պետք է ավելի շատ երկրպագենք»: Նրանցից մեկը ասաց. «Ինչ վերաբերում ինձ, ես ամբողջ գիշեր աղոթք կներկայացնեմ»: Մյուսը ասաց. «Ես ամեն օր պահք (Սաում) կպահեմ արևածագից մինչ մայրամուտ և ոչ մի օր չեմ խախտի այն»: Մյուսն ասաց. «Ես հեռու կմնամ կանանցից և երբեք չեմ ամուսնանա»: Մարգարեն եկավ նրանց մոտ և ասաց. «Արդյո՞ք դուք այն մարդիկ եք, ովքեր կրկնել այս խոսքերը: Հանուն Ալլահի, Ես երկյուղում եմ Ալլահից առավել, քան դուք և ես հանդիսանում եմ ամենից հնազանդը և պարտականը ձեզանից Նրա նկատմամբ, սակայն ես պահք եմ պահում և խախտում այսինքն ես ամեն օր պահք չեմ պահում), ներկայացնում եմ գիշերային աղոթքները (գիշերվա մի հատվածը) և քնում (գիշերվա մյուս հատվածը) և ամուսնանում: Այսպիսով, նա ով հեռանում է իմ Սուննայից (սովորույթից) ինձ չի պատկանում»»: (Սահիհ Ալ-Բուխարի)

Մարգարեն նաև ասաց.

«Իսլամը (կրոնը) դյուրին է և նա, ով կրոնը դարձնում է խիստ, պարտվելու է»: (Սահիհ Ալ-Բուխարի)

  • Նաև նա արգելեց կոպտությունը, անթույլատրելիությունը, անհանդուրժողոականությունը և ծայրահեղությունը մյուսների նկատմամբ: Նա ասաց.

«Թող Ալլահը գթա այն անհատին, ով ցուցաբերում է բարի վերաբերմունք վաճառքի, առևտրի և վարկերի մարման պահանջների պարագայում»: (Սահիհ Ալ-Բուխարի)

  • Նա արգելեց կոպտությունը և անթույլատրելիությունը Իսլամի կոչի մեջ: Նա ասաց.

«Օգնեք մարդկանց (կապված կրոնական խնդիրների հետ) և մի դժվարեցրեք նրանց համար և ավետեք և մի ստիպեք փախչել (Իսլամից)»: (Սահիհ Ալ-Բուխարի)

 

Վանականությունը Քրիստոնեության մեջ.

Իսլամի մեջ առկա չէ վանականությունը կամ կրոնական այն հիերարխիան, որը բնորոշ է այլ կրոններին: Ալլահը ժխտում է նախկին կրոնների մարդկանց այս գործողությունը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Այնուհետ, Մենք ուղարկել ենք նրանց Մեր Մարգարեին և Մենք ուղարկել ենք Իսային (Հիսուսին), Մարիամի (Մերիի) որդուն և տվել նրան Ինջիլ (Ավետարան): Եվ Մենք պատվիրել նրանց սրտերում, ովքեր հետևել են նրան գթասրտություն և կարեկցանք: Սակայն վանականությունը, որը նրանք են հորինել, Մենք չենք սահմանել նրանց համար, սակայն (նրանք փորձել են) միայն հասնել Ալլահի գոհունակությանը, սակայն նրանք չեն դիտարկել այն ճիշտ պահվածքով: Այսպիսով, Մենք տվել ենք նրանց, ովքեր հավատք են ընծայել իրենց (պարտականությանը) պարգև, սակայն նրանցից շատերը հանդիսանում են Ֆասիքուն (ապստամբ և անհնազանդ Ալլահին)»: (Ալ-Հադիդ 57:27)

Մարգարեն զգուշացրեց: Նա ասաց.

«Ձեզ մի հարկադրեք խստություն, այնպես, որ խստությունը չհարկադրի ձեզ, քանի որ մարդիկ իրենց հարկադրում են խստություն և Ալլահը նրանց է հարկադրում է խստություն: Իսկ իրենց փրկվածներին կարելի է գտնել ճգնարաններում և մենաստաններում: (Այնուհետ նա մեջ բերեց). «Վանականությունը, նրանք հորինեցին, մենք չենք սահմանել նրանց համար»»: (Սուննան Աբի Դաուդ)

Նկատի ունեցեք, որ Հիսուս Քրիստոսը վանական չէր, նա երբեք չի սահմանել այն իր հետևորդներին: Նա պատվիրել է իր աշակերտներին գնալ ազգերի մեջ և տարածել Ալլահի կրոնը և ուղղորդել նրանց Ճշմարիտ կրոնի (այդ ժամանակ, մինչ Քրիստոնյաները աղավաղեցին իրենց կրոնը):

Իսլամի ուսյալները ունեն պատասխանատվության մեծ զգացում: Նրանք պետք է միանան մարդկանց, պատվիրեն բարիքը և արգելեն չարիքը: Նրանք պետք է ուղղորդեն ճշմարիտ ուղղու: Ալլահի Մարգարեն ասաց.

«Հաղորդիր ինձանից նույնիսկ Ղուրանի մի փոքր Այա, (Տարբերակ)»: (Սահիհ Ալ-Բուխարի)

Նրանք նաև պետք է հանդիսանան հասարակության արդյունավետ անդամ և լավագույն օրինակ: Ալլահի Մարգարեն ասաց.

«Հավատացյալը, ով միանում է մարդկանց և կիսում է նրանց ցավը ավելի լավն է, քան մեկը, ով չի միանում նրանց և չի կիսում նրանց ցավը»: (Ալ-Բուխարի, ին Ալ-Ադաբ Ալ-Մուֆրադ)

Նա չպետք է կախված լինի որևէ մեկից և օգնություն խնդրի: Մարգարեները սովոր էին հովվությամբ իրենք վաստակել իրենց և իրենց ընտանիքների ապրուստը: Մեկ անգամ հարցրեցին Մարգարե Մուհամմեդին.

«Արդյո՞ք դուք երբևէ զբաղվել եք հովվությամբ»: Նա ասաց. «Գոյություն չունի որևէ հովիվ, ով չի զբաղվել հովվությամբ»: (Սահիհ ալ-Բուխարի)

 

Ամուրիությունը առավել նպատակահարմար է, քան ամուսնությունը

Կորնթացիներ Ա (7:1-8) հատվածի մեջ Պողոսը ասում է. «Այժմ կապված այն խնդրի հետ, որի մասին դուք գրել եք. Տղամարդու համար առավել լավ չդիպչել կնոջը...: Սակայն ես ասում եմ ամուրիներին և այրիներին, առավել նպատակահարմար է, եթե նրանք Ինձ պես մնան (այսինքն ամուրի)»:

Իրոք, այս ամենը հանդիսանում են Պողոսի խոսքերը, ոչ թե Հիսուս Քրիստոսի, որովհետև դա դեմ է մարդկային բնազդին: Ամուսնությունը հանդիսանում է մարգարեների սովորույթը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ, իրոք Մենք Մարգարեներ ենք ուղարկել քեզանից առաջ (օվ Մուհամմեդ) և տվել նրանց կանայք և ժառանգներ: Եվ ոչ մի Մարգարե չի բերել որևէ նշան, բացառությամբ նրա, ինչ թողել է Ալլահը: (Քանի որ) յուրաքանչյուր խնդիր ունի (Ալլահի) իր Որոշումը»: (Առ-Ռադ 13:38)

Արդյո՞ք քաղաքակիրթ հասարակությունները համամիտ են Պողոսի այն խոսքերի հետ, որ չպետք է ամուսնանալ կամ զավակներ ունենալ: Այս խոսքերը ունեն միայն մեկ արդյունք, որը հանդիսանում է մարդկության կործանումը: Արդյո՞ք Ամենաբարձրյալ Ալլահը ցանկանում է բնաջնջել մեզ, կամ կառուցել նմանատիպ երկիր:

Այս ամենը դեմ եմ Ամենաբարձրյալ Ալլահի հրամանին: Նա ասաց.

«Եվ Նա է, Ով արարել է սերունդներ սերունդների ետևից, յուրաքանչյուրին տեղավորելով երկրի վրա: Եվ նա բարձրացրել է ձեզ աստիճաններով, որպեսզի փորձի ձեզ այն բանում, ինչ Նա շնորհել է ձեզ: Անշուշտ ձեր Տերը արագորեն հատուցում է և իրոք Նա հանդիսանում է Ղաֆուր (Ներող), Ռահիմ (Ողորմած)»: (Ալ- Անամ 6:165)

Եթե որևէ մեկը մարդկանցից պահանջում է ամուրիություն, չի կարծում որ բերում է բնազդի բախում: Այն մի այնպիսի կիրք է, ինչպիսին է սնունդի, ըմպելիքի կիրքը: Իսլամական Շարիաթը բավարարում է այդ կիրքը ամուսնությամբ: Դրա շնորհիվ զուգընկերների միջև տեղի է ունենում կապվածություն, գթասրտություն և հոգեբանական կայունություն, որը լրացնում է մարդկային ռասայի աճի գործընթացին: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ Նրա Նշաններից են այն, որ Նա ձեզանից արարել է կանայք ձեզ համար, որպեսզի դուք մխիթարություն գտնեք նրանց մեջ և ձեր միջև Նա դրել է կապվածություն և գթասրտություն:Իրոք, այնտեղ նշաններ են այն մարդկանց համար, ովքեր անդրադառնում են»: (Առ-Ռում 30:21)

Ալլահի Մարգարեն ամուսնության կոչ էր անում և մարդկանց խրախուսում էր ամուսնանալ և խստորեն արգելում էր ամուրիությունը: Նա ասաց.

«Ամուսնացեք նրա հետ, ով սիրող և պտղաբեր է, քանի որ Դատաստանի Օրը ես կպարծենամ մարգարեների առջև»: (Սահիհ Իբն Հիբբան)

Ալլահի Մարգարեն երիտասարդներին խրախուսում էր ամուսնանալ, որպեսզի կանխի անբարոյականության ուղղին, քանի որ այդ հասակում կիրքը հասնում է իր գագաթնակետին: Ալլահի Մարգարեն ասաց.

«Օվ երիտասարդներ, նա, ով ի վիճակի է ամուսնանալ (ֆիզիկապես և նյութապես), թող ամուսնանա, քանի որ այն առավել արդյունավետ է, քան հայացքը թաքցնելը և ողջախոհության պահպանությունը: Նա, ով ի վիճակի չէ, պետք է պահք պահի, քանի որ այն կպաշտպանի նրան անբարոյականությունից»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Որքան գեղեցիկ է ամուսնության շնորհիվ վաստակել բարի արարքներ ու պարգև: Ուստի Ալլահի Մարգարեն ասաց.

«Երբ տղամարդը իր կնոջ հետ սեռական հարաբերություն է ունենում, նա ստանում է պարգև, Սադաքահ (բարեգործություն): Նրանք, ուղեկցորդները ասացին. «Օվ Ալլահի Մարգարե, երբ մեզանից մեկը իր կիրքը բավարարում է իր կնոջ հետ, արդյո՞ք նա ստանում է իր պարգևը»: Նա ասաց. «Դուք գիտեք, որ եթե նա բավարարում է այն անօրինական կերպով, (մի կնոջ հետ, ով չի հանդիսանում իր կինը), արդյո՞ք նա մեղք չի գործում: Նմանապես, եթե նա բավարարում է այն օրինական կերպով, նա ունենում է իր պարգևը»»: (Սահիհ Մուսլիմ)

 

Ոչ մի ամուսնալուծություն

Ավետարան ըստ Մատթեոսի (5:31-32) «Նաև հաղորդում են. «Նա, ով լքում է իր կնոջը, թող տա նրան գրավոր ապահարզան» սակայն ես ասում եմ ձեզ, որ նա, ով լքում է իր կնոջը, բացառությամբ ունենալով սեռական անբարոյականության պատրվակ, նրան դարձնում է դավաճան և նա, ով կնության է առնում նրան ապահարզանից հետո, դավաճանում է»:

Արդյո՞ք քաղաքակիրթ հասարակությունները դեմ են ապահարզանին, կամ արդյո՞ք բազմաթիվ զարգացող երկրներում բարձր չէ ամուսնալուծվածների գործակիցը: Արդյո՞ք քրիստոնյաները ի վիճակի էին հետևել այս ուսմունքներին կամ արդյո՞ք նրանք համարում են այդ ամենը անհանդուրժող և խիստ:

Գործնական իրականությունը ասում է, որ գոյություն ունեն բազմաթիվ ամուսնություններ, որոնք չեն կարող երկար տևել և եթե նմանատիպ ամուսնությունը շարունակում է գոյատևել անկախ խնդիրների, նա կարող վնաս պատճառել և կնոջը, և ամուսնուն, այնպիսի մի վնաս, որը հնարավոր չէ կանգնեցնել առանց ամուսնալուծության: Լրագրերից մենք կարող ենք տեղեկանալ այնպիսի դեպքերի մասին, որտեղ կանայք սպանել են իրենց քրիստոնյա ամուսիններին, որպեսզի ազատվեն նրանցից, քանի որ ի վիճակի չեն ամուսնալուծվել:

Ամեն դեպքում, Իսլամը թույլատրում է ամուսնալուծությունը, որպեսզի թեթևացնի մարդկանց, երբ նրանց միությունը դառնում է անհնար: Ուստի, նրանք միմյանցից հեռանում են քաղաքակիրթ ձևով և այնուհետ ամուսնանում այլ մարդկանց հետ: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Կամ լավ կերպով պահիր նրանց ամուսնության մեջ, կամ լավ կերպով բաժանվիր նրանցից»: (Աթ-Թալաք 65:2)

Միևնույն ժամանակ բոլոր քաղաքակիրթ երկրները հետևում են Իսլամական Շարիաթին, որը թույլատրեց և կարգավորեց ամուսնալուծությունը դարձնելով այն քաղաքակիրթ, որը հեռու է եկեղեցու իշխանությունից, որն էլ մերժում է այն:

 

Գլխատում.

Իսլամը արգելում է թշնամիների գլխատումը կամ մեռած մարմնի խեղումը:

«Ամր իբն Ալ-Ասը և Շուրահաբիլ իբն Հասանը Ուքաբային ուղարկեց Աբու Բաքրին ունենալով Յիանաքի գլուխը, ով հանդիսանում էր ամենամեծ թշնամիներից մեկը, երբ Ուքաբան մտավ Աբու Բաքրի մոտ և ներկայացրեց, թե ինչ ունի նրա համար, Աբու Բաքրը հանդիմանեց այս արարքը: Ուքաբան ասաց նրան. «Օվ խալիֆ, Բյուզանդացիները նմանապես են վարվել մեզ հետ (այսինքն գլխատել են մահմեդական գերիներին)»: Այնուհետ Աբու Բաքրը ասաց նրան. «Արդյո՞ք դուք հետևում եք պարսիկների և բյուզանդացիների օրինակին: Ոչ մի գլուխ չպետք է բերվի ինձ: Բավարար է միայն նորությունը»»: (Իբն Հաջար Ալ-Ասքալանի)

Արևմտյան լրատվության որոշ հեռուստաներկայացուցիչներ փորձում են գլախտումը վերագրել մահմեդականներին: Եթե նրանք հայացք գցեն պատմությանը և ընթերցեն այն, կարող են գտնել որ ճշմարտությունը հակառակն է: Որքան գլխատություններ են տեղի ունեցել իրենց երկրներում միայն վերջին տարիներին: Օրինակ, Միլանի եկեղեցու արտաքին պատին մենք տեսնում ենք մի ասպետի հուշարձանը, ով իր մի ձեռքում պահում է իր իսկ գլխատած մարդու գլուխը, իսկ մյուս ձեռքում երկար մի թուր: Արդյո՞ք մենք տեսել են նմանատիպ հուշարձան որևէ մզկիթի պատին: Իհարկե ոչ:

Ինչ վերաբերում է այն մահմեդականներին, ովքեր հրապարակայնորեն գլխատում են մարդկանց, ներկայացնում են անհատական գործողություններ, որոնք ոչ մի կապ չունեն Շարիաթի հետ: Նմանատիպ գործողությունը հետապնդում է մի կեղտոտ քաղաքական նպատակ, որը աղավաղում է Իսլամի պատկերը և հեռու է պահում մարդկանց: Այս մարդկանց վարձատրում են երրորդ կողմը, որպեսզի նրանք իրենց թանկարժեք խցիկներով նկարահանեն ֆիլմի մի սցենար և ցուցադրեն թե ինչպես են գլխատում անմեղ լրագրողի, ով ոչ մի սխալ բան չի արել և չի պայքարել նրանց դեմ: Նմանատիպ մարդիկ տարածում են կործանում, ոչ թե խաղաղություն և կառուցողականություն: Ալլահն ասաց.

«Եվ, երբ նա շրջվում է, նրա ջանքը երկրի վրա դառնում է չարիք և կործանել բերքը և անասունները: Սակայն Ալլահի չի սիրում չարիքը»: (Ալ-Բակարա 2:205)

Ինչ որ մեկը կարող է ասել. «Սակայն ինչ կասեք այն դրոշների մասին, որը նրանք կրում են և որոնց վրա դաջված են Իսլամական արտահայտություններ: Արդյո՞ք դա չի նշանակում, որ նրանք ներկայացնում են Իսլամը: Մենք կպատասխանենք. «Եթե որևէ մեկը ունի մի փոքրիկ էժանագին մեքենա և ամրացնում է Մերսեդեսի լոգոն, արդյո՞ք այն վերածվում է Մերսեդեսի: Իհարկե ոչ: Դուք պետք է համեմատություն անց կացնեք իրենց գործողությունների և իսլամական ուսմունքների միջև, որպեսզի գտնեք, որ դրանք հեռու են միմյանցից»»:

Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ եթե դուք պատժում եք (ձեր թշնամուն, օվ դուք Ալլահի Եզակիության հավատացյալներ), ապա պատժեք նրանց այնպես, ինչպես որ ձեզ տանջել են: Սակայն, եթե դուք համբերատար լինեք, իրոք, առավել լավ է Աս-Սաբիրունների (համբերատարների) համար»: (Ան-Նահլ 16:126)

 

Իսլամը և ստրկատիրական համակարգի պայքարը

Իսլամը պայքարում է յուրաքանչյուր տեսակի ստրկատիրական համակարգի դեմ: Այն պատվիրում է ստրուկների ազատագրումը և մեծ պարգև է խոստանում նրանց, ովքեր ազատում են իրենց ստրուկներին, քանի որ դա նույնպես Դրախտ մտնելու մի ուղղի է: Ալլահի Մարգարեն ասաց.

«Նա, ով ազատում է ստրուկին, Ալլահը ազատում է Դժոխքից յուրաքանչյուր վերջույթ (նրա մարմնի), իր (ստրուկի) մարմնի յուրաքանչյուր վերջույթի դիմաց, նույնիսկ մասնավոր մասերը»: ( Մուսլիմ)

Չնայած Իսլամը չի արգելում ստրկատիրական համակարգը, այն ամբողջովին չի բախվում գործնական իրականության հետ, այն մի միջազգային համակարգ է, որը կիրառում է յուրաքանչյուր երկիր, լինի այն տնտեսական թե ֆինանսական համակարգ, որի վրա հիմնված է յուրաքանչյուր հասարակությունը:

Նմանապես, Հիսուս Քրիստոսը չի արգելել ստրկատիրական համակարգը: Իսլամը արգելում է յուրաքանչյուր մեթոդ, որի միջոցով ստրկացնում են մարդկանց, բացառությամբ մեկի, պատերազմի գերիների: Այդ տեղի է ունենում միայն մեկ պայմանով, երբ մահմեդական ղեկավարը ցանկություն ունի հարկադրել ստրկությունը: Քանի որ Իսլամը նվազեցրեց ստրկության բոլոր աղբյուրները և այն հնարավոր դարձրեց միայն մեկ պարագայում, նաև ընդլայնեց ազատագրման ուղիները: Ուստի, ազատագրումը դարձավ մահմեդականների այնպիսի մեղքերի քավության գործողություն, ինչպիսիք են.

  • Մարդասպանություն, Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Պատեհ չէ հավատացյալին սպանել մեկ այլ հավատացյալի բացառությամբ սխալմամբ և նա, ով սպանում է հավատացյալին սխալմամբ, նրան պատվիրում են ազատագրել հավատացյալ մի ստրուկի և փոխհատուցումը (արյան գինը) տալ հանգուցյալի ընտանիքին, մինչ նրանք ներեն: Եթե հանգուցյալը պատկանում է ձեզ հետ պատերազմող մարդկանց և նա հանդիսանում է հավատացյալ, ապա սահմանվում է հավատացյալ ստրուկի ազատագրումը և, եթե նա պատկանում է այն մարդկանց, ովքեր ձեզ հետ դաշինք ունեն, փոխհատուցումը (արյան գինը) պետք է վճարել նրա ընտանիքին և պետք է ազատագրել հավատացյալ ստրուկի»: (Ան-Նիսա 4:92)

  • Երդմնազանցություն. Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Ալլահի չի պատժի ձեզ ակամա խոստման համար, սակայն Նա կպատժի ձեզ կամա խոստման համար և քավություն է հանդիսանում կերակրել տաս աղքատի, ձեր ընտանիքի սնունդի միջին չափով, կամ հանդերձել նրանց, կամ ստրուկի ազատագրում»: (Ալ-Մայիդա 5:89)

  • Ազ-Զիհար[31]. Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ նրանք, ովքեր անօրինական են համարում իրենց կանանց Զիհարի միջոցով և ցանկություն են հայտնում ազատել իրենց խոսքերից, (պատիժը) այդ դեպքում հանդիսանում է ստրուկի ազատագրումը, մինչ նրանք կրկին կդիպչեն միմյանց»: (Ալ-Մուջադիլահ 58:3)

  • Սեռական հարաբերությունը Ռամադան ամսվա ընթացքում.

Աբու Հուրեյրան հաղորդեց, որ մի տղամարդ սեռական հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ Ռամադան ամսվա ընթացքում (պահք): Նա Ալլահի Մարգարեից խնդրեց կրոնական վճիռը: Մարգարեն պատասխանեց.

«Արդյո՞ք դու կարող ես ստրուկ կամ գերի գտնել, որպեսզի ազատագրես: Նա ասաց. «Ոչ»: Մարգարեն պատասխանեց. «Արդյո՞ք դու կարող ես պահք պահել երկու ամիս շարունակ»: Նա ասաց. «Ոչ»: Մարգարեն ասաց. «Այդ դեպքում կերակրիր վաթսուն աղքատի»»: (Սահիհ Մուսլիմ)

  • Ստրուկի ծեծը. Ալլահի Մարգարեն ասաց.

«Նա, ով հարվածում, կամ ծեծում է իր ստրուկին, որպես քավություն պետք է ազատագրի նրան»: (Սահիհ Մուսլիմ)

Հետևյալ սահմանումները հաստատում են Իսլամի անհանգստությունը կապված ստրուկների ազատագրման հետ:

1.Այն սահմանել է Ալ-Մուքաթաբահի պայմանագիրը, որը իրենից ներկայացնում է ստրուկի և նրա տիրոջ պայմանագիրը: Ըստ այդ պայմանագրի, ստրուկը կարող է ազատագրվել որոշակի գումարի դիմաց, որը համաձայնեցնում են երկու կողմերը:

Երբ ստրուկը խնդրում է իր ազատությունը, տերը պետք է ընդունի այն և նրանք, երկուսն էլ պայմանագիր են ստորագրում: Այս ամենը ցույց է տալիս Ամենաբարձրյալ Ալլահի խոսքերը.

«Եվ նրանք, ձեր ստրուկներից, ովքեր պայմանագրի ցանկություն են հայտնում, (ազատագրում), տվեք նրանց այդ պայմանագիրը, եթե դուք գտնում եք, որ նրանք լավ և ազնիվ են: Եվ նրանց տվեք որևէ մի մաս (ձեզանից) Ալլահի հարստությունից, որը Նա շնորհել է ձեզ»: (Ան-Նուր 24:33)

2.Այն սահմանել է, որ մարդիկ կարող են իրենց Զաքյաթը (տարեկան պարտադիր բարեգործությունը)տրամադրել ստրուկի ազատագրմանը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Զաքյաթը (տարեկան պարտադիր բարեգործությունը) հանդիսանում է միայն աղքատների, կարիքավորների և նրանց համար, ովքեր հավաքում են (միջոցները), որպեսզի գրավեն նրանց սրտերը, ովքեր հակվել են (Իսլամին) և ազատել ստրուկներին կամ գերիներին և նրանց, ովքեր պարտք ունեն, ինչպես նաև Հանուն Ալլահի և պանդուխտների (ճանապարհորդի, ովքեր զուրկ են ամենից) և որպես Ալլահի պարտականություն: Եվ Ալլահը հանդիսանում է Ալիմ (Ամենագիտակ), Հակիմ (Ամենից Իմաստուն)»: (Աթ-Թաուբահ 9:60)

 

Ստրկատիրական համակարգը Աստվածաշնչի մեջ

Երկրորդ Օրենք (20:10-16) «Երբ դուք մոտենում եք քաղաքին պատերազմելու, հայտարարեք խաղաղության առաջարկ: Եվ եթե նրանք ընդունեն ձեր խաղաղության առաջարկը և բացեն ձեզ, այնտեղ գտնվող բոլոր մարդիկ պետք է հարգանքի տուրք մատուցեն և ծառայեն ձեզ: Սակայն, եթե քաղաքը խաղաղություն չի կնքում ձեզ հետ, այլ պատերազմում է ձեր դեմ, դուք պետք է պաշարեք այն: Եվ երբ ձեր Տերը, ձեր Աստվածը դնում է այն ձեր ձեռքերում, դուք պետք է սրի ծայրով հարվածեք այնտեղ գտնվող յուրաքանչյուր տղամարդու: Սակայն բոլոր կանանց, մանուկներին, պաշարը և ամենը ինչ գտնվում է քաղաքում, ամբողջ ավարը, պետք է ձեզ վերցնեք և պետք է մսխեք թշնամու ավարը, որը Տերը, ձեր Աստվածը տվել է ձեզ: Այսպես կվարվեք բոլոր քաղաքների հետ, որոնք հեռու են ձեզանից, որոնք այդ ազգերի քաղաքները չեն: Այլ այն ազգերի քաղաքները, որոնք Տերը, ձեր Աստվածը տվել է ձեզ որպես ժառանգություն, դուք ոչ մի կենդանի բան չպետք է թողնեք շնչելու»:

Ելք (21:7-8) «Եվ, եթե տղամարդը վաճառում է իր դստերը որպես ստրկուհի, նա չպետք է դուրս գա ինչպես ստրուկ: Եթե նա չի բավարարում իր տիրոջը, ով նշանել է իր համար, նա պետք է հատուցի նրան»:

Ելք (21:5-6) «Սակայն, եթե ստրուկը պարզ ասում է. «Ես սիրում եմ իմ տիրոջը, իմ կնոջը և իմ զավակներին, ես չեմ ազատագրվի, այդ դեպքում տերը պետք է դիմի դատավորին: Նաև նա պետք է բերի նրան մոտեցնի նրան և նրա տերը պետք է ծակի նրա ականջը բիզով և նա պետք է հավերժ ծառայի նրան»»:

Ելք 22:1-3 «Եթե մի մարդ գողանում է եզ, կամ ոչխար, մորթում է կամ վաճառում, նա պետք է փոխհատուցի հինգը մեկի դիմաց և չորս ոչխարի, մեկի դիմաց: Եթե հայտնաբերում են նրան և բռնում և ստացվում է, որ նա մահանում է, ապա չպետք է արյուն թափվի նրա համար: Եթե արևը բարձրանա նրա վրա, պետք է արյուն թափել, քանի որ նա պետք է լիարժեք փոխհատուցի, եթե նա ոչինչ չունի, ապա նրան պետք է վաճառել իր գողության համար»:

 

Իսլամը և խտրականության պայքարը.

Իսլամը վերացրել է յուրաքանչյուր տեսակի խտրականությունը իր սահմանումներով, որոնք ժխտում են ռասսայական, կաստային և գունային անջրպետները: Այն նախապատվություն էր տալիս միայն մարդկանց բարեպաշտությանը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Օվ, մարդկություն, Մենք արարել ենք ձեզ արական և իգական սեռի և դարձրել ձեզ ազգեր և ցեղեր, որպեսզի դուք ճանաչեք միմյանց: Իրոք, ձեզնից պատվելին Ալլահի աչքերում հանդիսանում է ամենից բարեպաշտը: Իրոք, Ալլահը հանդիսանում է Ալիմ (Ամենագիտակ), Խաբիր (Իրազեկ)»: (Ալ-Հուջիրաթ 49:13)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Օվ մարդիկ, իրոք ձեր Տերը Միակն է և ձեր հայր Ադամը միակը: Գոյություն չունի որևէ առավելություն արաբի և ոչ արաբի, կամ ոչ արաբի և արաբի միջև, ոչ էլ կարմրամորթի և սևամորթի, կամ սևամորթի ու կարմրամորթի միջև, բացառությամբ բարեպաշտության: Իրոք, ձեզանից պատվելին նա է Ալլահի աչքերում, ով ամենից բարեպաշտն է: Արդյո՞ք ես չեմ հայտնել ուղերձը»: Նրանք ասացին. «Այո, օվ Ալլահի Մարգարե»: Այնուհետ նա ասաց. «Դուք, ովքեր ներկա եք, տեղեկացնում եք նրանց, ովքեր բացակա են»»: (Աս-Սիլսիլա Աս-Սահիհա)

Մինչդեռ Աստվածաշնչի մեջ մենք գտնում ենք հետևյալ դրվագը.

Մատթեոսի Ավետարան(15:23-28) «Սակայն նա ոչինչ չպատասխանեց նրան: Եվ նրա աշակերտները եկան և աղաչեցին նրան ասելով, Ետ ուղարկիր նրան, որովհետև նա աղաղակում է մեր ետևից: Սակայն նա պատասխանեց և ասացին. Ինձ ուղարկել են միայն Իսրայելի Տան մոլորյալ գառներին: Այնուհետ նա եկավ և ասաց. Տեր օգնիր ինձ: Նա պատասխանեց և ասաց. Ես չպետք է վերցնեմ մանուկների հացը և գցեմ շներին: Եվ նա ասաց Ճշմարտացի է տեր, սակայն շները ուտում են մնացորդները, որը ընկնում է տերերի սեղանից: Այնուհետ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան, օվ կին, մեծ է հավատքը, եղիր այնպես, ինչպես կամենում ես: Եվ նրա դուստրը այդ ժամ առողջացավ»:

Այս տեքստի մեջ առկա է պարզ և խիստ մի պատասխան նրան, ով պնդում է, որ Հիսուս Քրիստոսը եկել է որպես աշխարհի փրկիչ, ով խաչվել և փոխհատուցել է: Ինչպես նա ինքը պարզաբանեց, նա չի եկել ձեզ համար, ոչ էլ ճանաչում է ձեզ: Նա եկել է Իսրայելի զավակների համար:

Երկրորդ Օրենք (23:19-20) «Դուք չպետք է տոկոս գանձեք ձեր եղբորից, կապված գումարի, կամ սնունդի, կամ որևէ բանի հետ, որը կարող է տոկոսի առիթ դառնալ: Օտարից դուք կարող եք տոկոս գանձել, սակայն ձեր եղբորից դուք չպետք է տոկոս գանձեք, որպեսզի Տերը, ձեր Աստվածը օրհնի ձեզ»:

 

 

Իսլամական Շարիաթը և երկրային կյանքի հաճույքների օրինականացումը և կառուցումը.

Հանդերձը և մաքրությունը.

Իսլամական Շարիաթը յուրաքանչյուր մահմեդականի պատվիրում է գեղեցիկ լինել ամեն պարագայում, լինի դա հանդերձ, տեսք, բուրմունք, թե խոսք: Ալլահի Մարգարեն ասաց.

«Իրոք, Ալլահը գեղեցիկ է, Նա սիրում է գեղեցկությունը»: (Սահիհ Մուսլիմ)

Ջաբիր իբն Աբդ Ալլահը հաղորդեց.

«Ալլահի Մարգարեն այցելեց մեզ և տեսավ գզգզված մազերով մի տղամարդու: Նա ասաց. «Արդյո՞ք այս տղամարդը չի կարող որևէ բան գտնել, որպեսզի կարգավորի իր մազերը»: Նա տեսավ կեղտոտ հագուստով մեկ այլ տղամարդու և ասաց. «Արդյո՞ք այս տղամարդը չի կարող որևէ բան գտնել, որպեսզի լվանա իր հագուստը»»: (Սունան Աբու Դաուդ)

Աբու Ալ-Ահուասը հաղորդեց իր հոր խոսքերը.

«Ես այցելեցի Մարգարեին հագիս ունենալով մի հանդերձ, որը չէր համապատասխանում իմ ունեցվածքին և նա ասաց ինձ. «Արդյո՞ք դու ունես որևէ ունեցվածք»: Ես պատասխանեցի. «Այո»: Նա ասաց. «Որքա՞ն է այն»: Ես պատասխանեցի. «Ալլահը տվել է ինձ ուղտեր, ոչխարներ, ձիեր և ստրուկներ»: Այնուհետ նա ասաց. «Եթե Նա տվել է քեզ ունեցվածք, ապա թող Ալլահի օրհնության և առատաձեռնության արդյունքը տեսանելի լինի քեզ վրա»»: (Աբու Դաուդ)

Ջաբիր Իբն Սամուրահն ասաց.

«Լուսնյակ մի գիշեր ես տեսա մարգարեին, երբ նա հագին կրում էր կարմիր հանդերձ, այսպիսով ես մեկ նայում էի Ալլահի Մարգարեին, մեկ լուսնին և ինձ համար նա առավել լավ տեսք ուներ, քան լուսինը»: (Աթ-Թիրմիզի)

Ալ-Բարա իբն Ազիբն ասաց.

«Ալլահի Մարգարեն միջին հասակի տղամարդ էր, ուներ լայն ուսեր, իսկ մազերը հասնում էր մինչ ականջի բլթակները: Նա կրում էր կարմիր թիկնոց և ես երբեք չէի տեսել նմանատիպ առնական տղամարդ»: (Սահիհ Մուսլիմ)

Աբդ Ալլահ Իբն Աբբասըն հաղորդեց.

«Երբ Հարուրիյան (Հարիջիթները) [32] ապստամբեցին, ես գնացի Ալիի մոտ: Նա ասաց. «Գնա այդ մարդկանց մոտ և բանավեճի մտիր նրանց հետ»: Այնուհետ, ես հագա Յեմենից բերված իմ լավագույն հանդերձը: Աբու Զումայլան (դպիրն) ասաց. «Իբն Աբբասը առնական և տպավորիչ դեմք էր»: Իբն Աբբասը ասաց. «Այնուհետ ես եկա նրանց մոտ և նրանք ասացին. Բարի գալուստ Իբն Աբբաս: Ինչու՞ նմանատիպ հանդերձ: Ես պատասխանեցի. «Ինչու՞ եք հակաճառում ինձ: Ես տեսել եմ Ալլահի Մարգարեին լավագույն հանդերձով»»: (Աբու Դաուդ)

Շարիաթը որոշակի գումար ենթադրում մահմեդականի նրբագեղության համար, սակայն ժխտում է վատնումը, կամ ամբարտավանությունը: Այս ամենի համար մահմեդականը ունի իր պարգևը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Օվ Ադամի զավակներ, զրադարվեք (կրելով ձեր հագուստը) աղոթքի ընթացքում, սնվեք և ըմպեք, սակայն մի վատնեք շռայլորեն, իրոք, Նա (Ալլահը) չի սիրում նրանց, ովքեր շռայլում են»: (Ալ-Արաֆ 7:31)

 

Իսլամական հանդերձը.

Շարիաթի մեջ առկա չէ «Իսլամական հանդերձ» հասկացությունը, ինչպես հաստատում են Սուֆի և Շիա ուղղությունները, ովքեր կրում են որոշակի գույնի և ոճի հագուստ: Ամեն դեպքում, Իսլամական Շարիաթը ունի որոշակի սահմանումներ կապված տղամարդու և կնոջ հագուստի հետ:

  • Հագուստը չպետք է նմանվի ոչ մահմեդականի հագուստին, օրինակ կրել այն, ինչ կրում են միայն Բուդդայականները կամ Քրիստոնյաները, կամ Հրեաները, ինչպիսիք են վանականների, քահանաների և ռաբիների հագուստները: Ալլահի Մարգարեն ասաց.

«Նա, ով նմանակում է որևէ ազգի (իրենց գործողությամբ) համարվում է նրանցից մեկը»: (Իբն Հիբբան)

  • Հանդերձը պետք է քողարկի մարմնի այն հատվածները, որոնք արգելում է Իսլամական Շարիաթը. Այն չպետք է լինի թափանցիկ կամ կարճ:
  • Հանդերձը պետք է լինի մաքուր, գեղեցիկ և ներկայանալի: Մարգարեն տեսավ մի տղամարդու, ով կրում էր կեղտոտ հագուստ, ուստի, նա ասաց.

«Արդյո՞ք այս տղամարդը չէր կարող որևէ բան գտնել, լվալու իր հանդերձը»: (Սունան Աբու Դաուդ)

  • Հանդերձը պետք է լավ բուրի, այնպես որ մարդիկ չխորշեն: Ալլահի Մարգարեն արգելեց աղոթքի գնալուց առաջ սխտոր կամ սոխ ուտել:

«Նա, ով սոխ կամ սխտոր է կերել, պետք է հեռու մնա մեզանից կամ մեր մզկիթից»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

  • Հանդերձը չպետք է լինի հպարտության կամ ունայնությանց համար Լիբաս Աշ-Շուհրա, որը հանդիսանում է տարօրինակ այն հասարակության համար, որտեղ որ նրանք ապրում են, քանի որ երբ նրանք կրում են այն, հասարակությունը զգում է դրա տարօրինակությունը: Կամ, եթե հանդերձը անհամապատասխան է իր ձևով կամ հակասում է բարոյական նորմերին: Ալլահի Մարգարեն ասաց.

«Նա, ով կրում է հանդերձը հպարտության և ունայնությանց համար (Լիբաս Աշ-Շուհրա) այս աշխարհում, Հարության Օրը Ալլահը կհանդերձի նրան ստորացման հանդերձով»: (Սահիհ Աբու Դաուդ)

  • Կանացի հանդերձը չպետք է նմանվի տղամարդու հանդերձին, իսկ տղամարդունը, կնոջ: Աբու Հուրեյրան ասաց.

«Ալլահի Մարգարեն անիծեց այն տղամարդուն, ով կրում է կնոջ հանդերձ և կնոջը, ով կրում է տղամարդու հանդերձ»: (Սահիհ Իբն Հիբբան)

Գոյություն ունեն Մարգարեի բազմաթիվ խոսքեր, որոնք նշում են մահմեդականի տեսքի կարևորությունը և նա, ով ցանկություն ունի մանրակրկիտ ընթերցել այդ մասին, կարող է գտնել բազմաթիվ գրքեր, որոնք նվիրված են այդ խնդրին:

Այս ամենից մենք կարող ենք եզրակացնել, որ Իսլամական Շարիաթը մեծ ուշադրություն է դարձնում մահմեդականի մաքրությանը և լավ տեսքին: Ուստի, նա չպետք է մարդկանց վանի վատ, կեղտոտ և անշուք տեսքի պատճառով:

Գոյություն ունի ևս մեկ կարևոր խնդիր, որը թյուրիմացություն է առաջացնում Արևմտյան երկրների մահմեդականների և Իսլամական Շարիաթի մասին: Օրինակ է ծառայում որ որոշ օտարերկրյա մահմեդականներ կամ նոր մահմեդականներ, արտասովոր հանդերձ կրոլեվ փորձում են ապացուցել իրենց մահմեդական լինելը: Օրինակ նրանք կարող են կրել մոխրագույն զգեստ, Գալաբիա, որը բնորոշ է եգիպտացիներին, անկախ նրանց կրոնական պատկանելության,այսպիսով այն մահմեդականները, ովքեր Եվրոպայում կրում են նման հանդերձ են, իրենց ներկայացնում են ոչ թե մահմեդական, այլ եգիպտացի: Նրանք կարող են Գալաբիայի վրա կրել արևմտյան կոստյում կամ զինվորական ժակետ, անկախ փաստի, որ նրանք զինվորական չեն և իրավունք չունեն կրել այն: Կամ օրինակ ինչ որ մեկը կարող է կրել տարօրինակ գլխափաթթոց, մինչդեռ պետք է կրի այնպիսի մի հանդերձ, որը կրում են այնտեղի մեծամասնությունը, որոնք էլ պետք է հանդես գան որպես հանգստության աղբյուր, այլ ոչ թե մի հանդերձ, որը կարող է վանել մարդկանց և դառնալ անհանգստության և կասկածի աղբյուր: Ալլահի Մարգարեն հանդիսանում էր լավագույնը իր հանդերձով և յուրաքանչյուրը, ով հանդիպում էր նրան զգում էր մեծ բավարարվածություն և հանգստություն:

Մենք պետք է տարբերակենք որոշակի կազմակերպության և որոշակի աղանդի կամ խմբի հանդերձը, որը ունի կրոնական պատճառ, ինչպիսիք են Շիա և Սուֆի հանդերձը: Ինչ վերաբերում է դպրոցական, ուսանողական, միջազգային կամ տեղական կազմակերպությունների համազգեստին, ապա դրանք տարբերվում են կրոնական հանդերձանքից: Դրանք ուղղակի բնորոշում են այս կամ այն հաստատությունը, կամ աշխատանքը:

 

Սնունդը և Ըմպելիքը

Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Ասա (օվ Մուհամմեդ) «Ո՞վ է արգելել Ալլահի տված հանդերձի զարդարանքները, որը Նա պատրաստել է Իր ստրուկների համար և Աթ-Թայիբաթը (բոլոր տեսակի թույլատրելի) սնունդը»: Ասա. «Նրանք այս աշխարհիկ կյանքում են, նրանց համար, ովքեր հավատք են ընծայել և բացառապես նրանց (հավատացյալների) համար Հարության Օրը (անհավատները չեն կիսի այդ ամենը)»: Ուստի, մենք մանրակրկիտ բացատրել ենք Այաթը (Իսլամական օրենքները) այն մարդկանց, ովքեր գիտակ են»: (Ալ-Արաֆ 7:32)

Իսլամական Շարիաթը թույլատրում է վայելել յուրաքանչյուր տեսակի սնունդ և ըմպելիք, բացառությամբ նրա, ինչը արգելել է Ղուրանը կամ Սուննան: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Արգելված (սնունդ) է ձեզ համար Ալ-Մայիթահ (սատկած կենդանիները եղջերավոր անասուններից և վայրի կենդանիներից, որոնք չեն մորթել) արյունը, ապուխտը և այն ամենը, որի մորթի ընթացքում չի հիշատակվել Ալլահի Անունը, (որը մորթել են որպես մատաղ կուռքերին) և որը խեղդվել է, սատկել բռնի հարվածից կամ գլխի կոտրվածքից, կամ սուր գործիքի ծակոցից և վայրի կենդանու մնացորդից, մինչ դուք չեք մորթել այն (մինչ սատկելը) և որը զոհաբերում են (խորանին) Ան-Նուսուբին: (Արգելված է) նաև կիրառել նետեր բախտագուշակության և որոշման համար, այս ամենը հանդիսանում են ֆասիքուն (անհնազանդություն Ալլահին և մեղք)»: (Ալ-Մայիդա 5:3)

Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Նրանք հարցրեցին քեզ (օվ Մուհամմեդ) կապված ոգելից խմիչքի և խաղամոլության հետ: Ասա. «Դրանց մեջ մեծ մեղք է և (մի փոքր) շահ մարդկանց համար, սակայն մեղքը առավել մեծ է, քան շահը»: Եվ նրանք հարցրեցին քեզ, թե ինչ պետք է վատնեն: Ասա. «Այն, ինչ ձեր կարիքներից վեր է»: Ուստի, Ալլահը պարզաբանել է ձեզ Իր Օրենքները, որպեսզի դուք մտորեք»: (Ալ-Բակարա 2:219)

Նաև այն արգելում է անբարեխղճությունը: Ամենաբարձրյալ ԱԼլահն ասաց.

«և սնվեք և ըմպեք, սակայն անհեթեթ մի վատնեք, իրոք Նա (Ալլահը) չի սիրում նրանց, ովքեր անհեթեթ վատնում են»: (Ալ-Արաֆ 7:31)

Այն պարզաբանում է սնունդի և ըմպելիքի ճիշտ ուղղին, որը Ալլահի թույլատվությամբ ապահովում է մարմնի անվտանգությունը աղտերից: Ալլահի Մարգարեն ասաց.

«Ոչ ոք այդքան վատ չի լրացնում տարան, ինչպես իր ստամոքսը: Որոշ անկյուններ, որոնք ուղաձիգ են պահում նրա մեջքը հանդիսանում են էական նրա համար: Եթե անհրաժեշտ է, նա պետք է պահի (իր ստամոքսի) մեկ երրորդը սնունդի, մեկ երրորդը ըմպելիքի և մեկ երրորդը շնչելու համար»: (Աթ-Թիրմիզի)

 

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԺԱՄԱՆՑ

Իսլամական Շարիաթի կյանքը բոլորովին նման չէ այն ամենին, ինչ ոմանք կածում են: Այն զուրկ չէ ուրախությունից և թույլատրելի ժամանցից: Հանդհալա Ալ-Ուսաիդին, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց.

«Ես հանդիպեցի Աբու Բաքրին և նա ասաց. «Ինչպե՞ս ես օվ Հանդհալա»: Նա ասաց. «Հանդհալան փարիսեցի է դարձել»: Նա ասաց. «Սուբհան Ալլահ[33] ի՞նչ եք ասում»: Ես ասացի. «Երբ մենք գտնվում ենք Ալլահի Մարգարեի ընկերակցությամբ և նա հիշեցնում է մեզ Դժոխքի Կրակի և Դրախտի մասին և մեզ թվում է, թե մենք մեր աչքերով տեսնում ենք այն և երբ մենք հեռանում ենք նրանից և տուն վերադառնում, մենք զբաղվում ենք մեր կանանցով, զավակներով, աշխատանքով, այնպես, որ մենք մոռանում ենք (շատ բաներ, որոնք վերաբերվում են Հանդերձյալ Կյանքին)»: Աբու Բաքրն ասաց. «Ալլահի անունով, ես նույնպես զգում եմ դա»: Այսպիսով Աբու Բաքրը և ես վերադարձանք Ալլահի Մարգարեի մոտ և ես ասացի նրան. «Օվ Ալլահի Մարգարե, Հանդհալան փարիսեցի է դարձել»: Ուստի, Ալլահի Մարգարեն ասաց. «Ի՞նչ է պատահել»: Ես պատասխանեցի. «Օվ Ալլահի Մարգարե, երբ մենք գտնվում ենք քո ընկերակցությամբ, դու հիշեցնում ես մեզ Դժոխքի կրակի և Դրախտի մասին, մինչ մեզ թվում է, թե մենք տեսնում ենք մեր աչքերով, սակայն երբ մենք հեռանում ենք քեզանից, մենք զբաղվում ենք մեր կանանցով, զավակներով և աշխատանքով, այնպես, որ մենք մոռանում ենք (շատ բաներ, որոնք կապված են Հանդերձյալ Կյանքի հետ)»: Ուստի, Ալլահի Մարգարեն ասաց. «Նրա անունով, Ում Ձեռքերում է գտնվում իմ կյանքը. Եթե դուք գտնվեք միևնույն դրության մեջ, ինչ գտնվում եք իմ ներկայությամբ և շարունակում եք հիշատակել Ալլահին, հրեշտակները սեղմում են ձեր ձեռքերը այնքան ժամանակ, մինչ դուք գտնվում եք ձեր անկողնում և ճանապարհին, սակայն օվ Հանդհալա, այն պետք է լինի մեկ ժամ (երկրպագության համար) և մեկ ժամ (աշխարհիկ խնդիրների)»: Մարգարեն երեք անգամ կրկնեց այն»: (Սահիհ Մուսլիմ)

Ուստի, Ալլահի Մարգարեն պարզաբանեց իր խոսքերը պատման մեջ, ըստ որի ժամանցը թույլատրելի է, քանի որ այն հոգուն օգնում է վերականգնել իր էներգիան և կենսունակությունը:

Ալլահի Մարգարեն իր ընկերներին ցույց տվեց կատակի, զվարճանքի և ժամանցի վարվելակարգը, որից հետո նրան հարցրեցին.

«Օվ Ալլահի Մարգարե, դու կատակում ես»: Մարգարեն պատասխանեց. «Այո, ես ասում եմ միայն ճշմարտությունը»: (Սունան Աթ-Թիրմիզի)

Կարելի է կատակել նաև արարքներով: Անաս իբն Մալիքը հաղորդեց.

«Ամեն անգամ, երբ անապատի բնակիչը, ում անունը Զահիր էր, այցելում էր Ալլահի Մարգարեին, նա իր անապատից նվեր էր բերում (բանջարեղեն և այլն): Երբ նա ցանկանում էր հեռանալ քաղաքից և վերադառնալ, Ալլահի Մարգարեն սովորաբար նրան քաղաքից որևէ բան էր նվիրում: Մեկ անգամ, Ալլահի մարգարեն ասաց. «Զահիրը մեր անապատն է, իսկ մենք նրա քաղաքը»: Մեկ անգամ, երբ Զահիրը վաճառում էր իր ապրանքը, Մարգարեն մոտեցավ նրան և բռնեց նրան մեջքից, մինչդեռ Զահիրը չէր տեսել, թե ով էր բռնել նրան: Զահիրն ասաց. «Ով՞ է, թող ինձ»: Սակայն, երբ նա իր աչքի ծայրով տեսավ Ալլահի Մարգարեին, նա ուղղեց իր մեջքը և սկսեց սեղմել այն Ալլահի Մարգարեի կրծքին: Այնուհետ Ալլահի Մարգարեն ասաց, (կատակելով), «Ո՞վ կստանա այս ստրուկին»: Զահիրը պատասխանեց. «Օվ Ալլահի Մարգարե, եթե դու վաճառես ինձ, ապա դու կվաճառես խոտան մի բան և կշահես միայն մի փոքր գումար, (որովհետև Զահիրը, թող Ալլահը գոհանա նրանով, տգեղ էր)»: Ալլահի Մարգարեն ասաց. «Ոչ, դու խոտան չես Ալլահի Աչքերում (կամ մենք կարող ենք ասել''Ալլահի Աչքերում դու անգին ես)»»: (Սահիհ Իբն Հիբան)

 

Կատակելու վարվելակարգը ըստ Շարիաթի.

  • Կատակը չպետք է վնասի որևէ մեկին, ոչ էլ վիրավորի: Ալլահի Մարգարեն ասաց.

«Մահմեդականին թույլատրելի չէ վախեցնել մեկ այլ Մահմեդականի»: (Մուսնադ Ահմեդ)

  • Կատակը չպետք է նրան դուրս բերի ազնվությունից, օրինակ, երբ որևէ մեկը ստում է, որպեսզի մյուսները ծիծաղեն: Ալլահի Մարգարեն ասաց.

«Անեծք լինի նրան, ով խոսելիս ստում է, որպեսզի մարդիկ ծիծաղեն: Անեծք լինի նրան, Անեծք լինի նրան»:

Իսլամական Շարիաթը պատեհ պայմաններում թույլատրում է զվարճանքը և ժամանցը, օրինակ նետ ու աղեղով խաղը, ձիավարությունը: Ալլահի Մարգարեն ասաց.

«Մահմեդական տղամարդու յուրաքանչյուր ժամանցի տեսակ սին է, (այսինքն նա պարգև չի ստանա), բացառությամբ նետ ու աղեղի խաղի, ձիավարության, կնոջ հետ ժամանցի, քանի որ այս ամենը նրան պարգև են տալիս»: (Սուննան իբն Մաջահ)

Թույլատրելի է յուրաքանչյուր գործողությունը, ինչը կարող է կոփել և հղկել մարմինը, օրինակ լողը, ցատկը, բազկամարտը:

«Մեկ անգամ Մարգարեն բազկամարտի բռնվեց մի տղամարդու հետ, ով հայտնի էր իր ուժով: Նրա անունը Ռաքան էր: Ռաքանն ասաց. «Եթե դու հաղթես ինձ, ես քեզ մի ոչխար կտամ, իսկ եթե ես հաղթեմ, դու ինձ կտաս մեկը»: Մարգարեն հաղթեց նրան և Ռաքանն ասաց. «Արի փորձենք ևս մեկ անգամ»: Մարգարեն հաղթեց նրան երկրորդ անգամ և Ռաքանը կրկին ասաց. «Արի փորձենք ևս մեկ անգամ»: Մարգարեն հաղթեց նրան երրորդ անգամ: Այնուհետ Ռաքանը ասաց. «Ի՞նչ պետք է պատասխանեմ իմ ընտանիքին: Առաջին ոչխարի մասին ես կարող եմ ասել, որ գայլը կերել է, երկրորդը կորել, սակայն ի՞նչ պետք է ասեմ երրորդի մասին»: Այնուհետ Մարգարեն ասաց նրան «Ես չեմ կարող կրկնակի վնասել քեզ, հաղթել և վերցնել ոչխարները: Պահիր դրանք»»: (Ղայթու Ալ-Մարամ)

 

 

 

ՄԱՍ VIII

Քրիստոնեական և Հրեական Շարիաթը

  • Աստվածաշնչի մեջ զետեղված Քրիստոնեական և Հրեական Շարիաթի օրինակները.

1. Անդամահատության պատիժը Սուրբ Աստվածաշնչի մեջ.

2. Դավաճանության պատիժը Սուրբ Աստվածաշնչի մեջ.

3. Մահվան պատիժը Սուրբ Աստվածաշնչի մեջ.

4. Հավատքի ազատությունը Սուրբ Աստվածաշնչի մեջ. (ուխտադրժության պատիժը).

5. Խանդի Օրենքը Սուրբ Աստվածաշնչի մեջ.

 

 

 

ՄԱՍ VIII

Քրիստոնեական և Հրեական Շարիաթը.

Արդյո՞ք Հին Կտակարանը հանդիսանում է Քրիստոնյաների և Հրեաների Սուրբ Գիրքը.

Մինչ Քրիստոնեական և Հրեական Շարիաթի օրինակներին անցնելը, մենք ցանկություն ունենք տեղեկանալ թե արդյո՞ք Հին Կտակարանը հանդիսանում է Հրեաների և Քրիստոնյաների Սուրբ Գիրքը: Ելնելով Քրիստոնյաների հետ ունեցած զրույցներից, ես գիտակցեցի, որ նրանք մեծ խանդավառությամբ ընդունեցին այն փաստը, որ Աստվածաշունչը, Հին և Նոր Կտակարանը հանդիսանում են Աստծո խոսքը, որը աղավաղված չէ, ինչպես նաև չի փոփոխվել կամ կորել: Ընթերցելուց հետո Հին Կտակարանի տեքստերը նրանք արագ հրաժարվեց և ասացին. «Դուք կարող եք հարցնել Ռաբինին այս տեքստերի մասին, քանի որ մենք հրեա չենք»: Նրանք հասան այն աստիճանի, որտեղ հրաժարվեցին Հին Կտակարանից որպես ամբողջություն և ասացին, որ. «Այդ ամենը եղել է Հիսուս Քրիստոսից առաջ, իսկ նրանից հետո ամենը փոփոխվել է»: Իհարկե, այս բացատրությունը անընդունելի, քանի որ ոչ մի Քրիստոնյա չի կարող լինել Քրիստոնյա, մինչ հավատք չընծայի և Նոր և հին Կտակարանին: Այս ամենը պարզ է և ակնհայտ: Հաշվի առնելով այս, եթե Քրիստոնյաներից մեկը ասում է, որ նա հավատք չի ընծայում Հին Կտակարանին, այլ միայն Նոր Կտակարանին, նա հանդիսանում է անհավատ: Նա, ով ցանկություն ունի համոզվել այս ամենի մեջ, կարող է իր հարցերը ուղղել քահանային և տեսնել պատասխանը:

Մատթեոսի Ավետարան (5:17-19) հատվածը հաղորդում է, որ Հիսուսն ասաց.

«Մի կարծեք, որ ես եկել եմ կործանելու մարգարեների օրենքը: Ես չեմ եկել կործանելու, այլ լրացնելու: Քանի որ ամենը, անշուշտ, ես ասում եմ ձեզ, մինչ երկնքի և երկրի կործանումը, ոչ մի փոքր անգամ տառ կամ գրչի հատված չի անհետանա օրենքից, մինչ չդառնա իրականություն: Ուստի, նա, ով խախտում է նույնիսկ ամենափոքր պատվիրանը և ուսուցանում է այլոց այդպես գործել, դառնում է Երկնային Թագավորության վերջինը, սակայն նա, ով գործի և ուսուցանի նրանց, Երկնային Թագավորության մեջ կլինի լավագույնը»:

Այժմ, եկեք քննարկենք Աստվածաշնչի մեջ նշված պատիժների մի քանի օրինակներ:

 

Անդամահատության պատիժը Սուրբ Աստվածաշնչի մեջ

Երկրորդ Օրենք (25:11-12) «Եթե երկու տղամարդ վիճաբանում են և նրանցից մեկի կինը մոտենում է, որպեսզի փրկի իր ամուսնուն նրա ձեռքից, ով հարձակում է գործել և իր ձեռքով դիպչում է նրա սեռական օրգաններին, ապա անդամահատեք նրա ձեռքը, դուք չպետք է խղճաք նրան»:

 

Դավաճանության պատիժը Սուրբ Աստվածաշնչի մեջ

Ղևիտացիներ (21:9) «Յուրաքանյուր քահանայի դուստր, ով պղծում է իրեն մարմնավաճառի դերով, պղծում է իր հորը: Նրանք պետք է այրել»:

Երկրորդ Օրենք (22:20-21) «Սակայն, եթե դա ճշմարտություն է և նրա կուսության վկայությունը չի գտնվել, ապա այդ երիտասարդ կնոջը պետք է հասցնել իր հոր տան դուռը և քաղաքի տղամարդիկ պետք է քարկոծեն նրան, որովհետև նա անբարո արարք է գործել Իսրայելում, որպեսզի մարմնավաճառի դեր խաղա իր հոր տանը: Այսպիսով, դուք պետք է հեռացնեք չարիքը ձեզանից»:

Երկրորդ Օրենք (22:22) «Եթե տղամարդուն գտնում են ամուսնացած կնոջ հետ դավաճանելիս, ապա երկուսն էլ պետք է մահանան, տղամարդը, ով դավաճանել է կնոջը և կինը»:

Երկրորդ Օրենք (22:23-24) «Եթե երիտասարդ կինը, ով կույս է, նշանվում է և տղամարդը տեսնում է նրան քաղաքում և կենակցում նրա հետ, դուք երկուսին էլ պետք է դուրս տանեք քաղաքի դարպասից և քարկոծեք»:

Մատթեոսի Կտակարան (5:27-29) «Դուք լսել եք ձեր նախնիների մասին, սակայն ես ասում եմ ձեզ, որ նա ով կրքոտ նայում է կնոջը, արդեն դավաճանում է նրան իր սրտում: Եթե ձեր աջ աչքը դրդում է ձեզ մեղքի, գցեք այն և հեռացրեք ձեզանից, քանի այդ առավել շահեկան է ձեզ համար, քան որ ձեր անդամներից մեկը մեռնի, քան ձեր ամբողջ մարմինը ընկնի դժոխք»:

Ղևիտացիներ (20:10-15) «Այն տղամարդը, ով դավաճանում է մեկ այլ տղամարդու կնոջ հետ, նա, ով դավաճանում է իր հարևանի կնոջ հետ, դավաճանողը և այդ կինը, պետք է մահապատժի ենթարկվեն: Տղամարդը, ով դավաճանում է իր հոր կնոջ հետ, կարծես մերկացնում է հորը, երկուսին էլ անշուշտ պետք է մահապատժի ենթարկեն: Նրանց արյունը կլինի նրանց վրա: Եթե տղամարդը կենակցում է իր հարսի հետ, երկուսին էլ անշուշտ պետք է մահապատժի ենթարկել: Նրանք խարդախություն են գործել: Նրանց արյունը կլինի նրանց վրա: Եթե տղամարդը կենակցում է տղամարդու հետ այնպես, ինչպես կնոջ հետ, նրանք երկուսն էլ նողկանք են գործել: Նրանց անշուշտ պետք է մահապատժի ենթարկել: Նրանց արյունը կլինի նրանց վրա: Եթե տղամարդը կնության է առնում կնոջ և նրա մորը, ապա դա անբարոյականություն է: Նրանց պետք է այրել և տղամարդուն և նրանց, որպեսզի ոչ մի չարիք չլինի ձեր մեջ: Եթե տղամարդը կենակցում է կենդանուն, նրան անշուշտ պետք է մահապատժի ենթարկել և դուք պետք է մորթեք կենդանուն»:

Այս տարբերակները շարունակում են նշել այնպիսի բազմաթիվ պատիժներ, ինչպիսիք են մահապատիժը այն կնոջ համար, ով կենակցում է կենդանուն, կամ տղամարդուն, ով տեսնում է իր քրոջ մերկությունը կամ կենակցում է ամսականի մեջ գտնվող կնոջ հետ, կամ մեկին, ով տեսել է իր մորաքրոջ մերկությունը կամ մեկին, ով կենակցել է իր հորեղբոր կամ քեռու կնոջ հետ և այլն:

Հարց է ծագում, թե արդյո՞ք Հիսուս Քրիստոսը չի չեղարկել դավաճանության պատիժը: Այսինքն քարկոծումը և այն դարձրել է անպատիժ մի հանցագործություն: Արդյո՞ք Հովահննեսի Ավետարանի 8:7 հատվածը չի հաղորդում. «Նա, ով ձեզանից անմեղ է, թող առաջին քարը նետի նրան»:

Մենք պատասխանում ենք, որ Քրիստոնյա աստվածաբանները համամիտ են, որ այս պատմությունը ճշմարիտ չէ և որ այն Աստվածաշնչին ավելացրել են տասներրորդ դարում[34], ուստի, այն հաշվի չեն առնում: Բացի այդ, Հիսուս Քրիստոսը ինքը ասաց, որ նա չի եկել չեղարկելու Մովսեսի օրենքը:

Մատթեոսի Ավետարանի 5:17-18 հատվածը ասում է. «Մի կարծեք, որ ես եկել եմ կործանելու Օրենքը կամ Մարգարեներին: Ես չեմ եկել կործանելու, այլ լրացնելու: Հավաստիորեն ես ասում եմ ձեզ, մինչ երկնքի և երկրի ավարտը, ոչ մի մազաչափ կամ գիծ չի անցնի օրենքից, մինչ չիրականանա»:

Այլ կերպ, եթե Հիսուսը Քրիստոսը այսօր մեզ հետ լիներ, ապա ըստ Մովսեսի Օրենքի, նա կքարկոծեր յուրաքանչյուր կնոջ, ով դավաճանել է:

 

Մահվան պատիժը Սուրբ Աստվածաշնչի մեջ.

Հրեաներին ուղղված իր նամակների մեջ Պողոսը ասում է (10:28) «Այն անհատը, ով անտեսում է Մովսեսի օրենքը, մահանում է առանց կարեկցանքի խոսքի, կամ երկուսի, կամ երեքի»:

Ելք (21:12-25) «Նա, ով մահացու հարված է հասցնում որևէ մեկին, անշուշտ պետք է մահապատժի ենթարկվի...: Սակայն նա, ով դիտավորյալ գործում է իր հարևանի դեմ, որպեսզի նախապես սպանի նրան, ապա նրան պետք է հեռացնել Իմ զոհասեղանից, որպեսզի նա մահանա: Եվ նա, ով հարվածում է իր հորը կամ մորը, անշուշտ պետք է մահապատժի ենթարկվի: Եվ նա, ով անիծում է իր հորը կամ մորը, անշուշտ պետք է մահապատժի ենթարկվի: Եթե տղամարդը կռվում է և վնասում հղի կնոջը, այնպես, որ նա վաղաժամ ծննդաբերում է, սակայն չի վնասվում, նա անշուշտ պետք է պատժվի, ինչպես պահանջում է կնոջ ամուսինը և նա պետք է վճարի ըստ դատավորների որոշման, աչք ընդդեմ աչքի, ատամ ընդդեմ ատամի, ձեռք ընդդեմ ձեռքի, ոտք ընդդեմ ոտքի, այրվածք ընդդեմ այրվածքի, վերք ընդդեմ վերքի, հարվածը ընդդեմ հարվածի»:

Ելք (22:18-20) «Դուք չպետք է թույլատրեք, որ կախարդը ապրի: Ով կենակցում է կենդանու հետ, անշուշտ պետք է ենթարկվի մահապատժի: Նա, ով զոհաբերում է որևէ աստծու, բացառությամբ միայն Տիրոջ, պետք է ամբողջովին ոչնչացվի»:

Ծննդոց (9:6) «Նա, ով թափում է մարդու արյունը, որևէ մեկը կթափի նրա արյունը»:

Թվեր (35:31-33) «Այլևս դուք չպետք է փրկագին վճարեք մարդասպանի կյանքի համար, ով մեղավոր է մահվան մեջ, սակայն նրան անշուշտ պետք է ենթրակեք մահապատժի: Այսպիսով, դուք չեք աղտոտի այն երկիրը, որտեղ որ դուք գտնվում եք, քանի որ արյունը աղտոտում է երկիրը և ոչ մի քավություն չի կարող լինել երկրին այն արյան դիմաց, որը թափվել է այնտեղ, այլ նրա արյունը, ով թափել է այն»:

Ելք (32:26-28) «Այնուհետ, Մովսեսը կանգնեց ճամբարի մուտքի մոտ և ասաց. «Նա, ով Աստծո կողքին է, եկեք ինձ հետ»: Եվ Ղևի բոլոր որդիները հավաքվեցին նրա կողքին: Եվ նա ասաց նրանց. «Ուստի, ասաց Իսրայելի Տերը, Աստվածը. «Թող յուրաքանչյուր տղամարդ իր սուրը դնի իր կողքը և ներս ու դուրս քայլի ճամբարի մուտքի մոտ և թող յուրաքանչյուր տղամարդ սպանի իր եղբորը, յուրաքանչյուր տղամարդ իր ուղեկցորդին և յուրաքանչյուր տղամարդ իր հարևանին: Այսպիսով, Ղևի որդիները գործեցին ըստ Մովսեսի խոսքի: Եվ մոտավորապես երեք հազար տղամարդ այդ մարդկանցից ընկան այդ օրը»»:

Երկրորդ Օրենք (21:18-21) «Եթե տղամարդը ունի համառ և ըմբոստ որդի, ով չի հնազանդվում իր հոր կամ մոր ձայնին և ով, երբ նրանք խրատում են նրան չի լսի, նրա հայրը և նրա մայրը պետք է բռնեն և տանեն նրան քաղաքի ավագանու, քաղաքի դարպասների մոտ: Եվ նրանք պետք է ասեն քաղաքի ավագներին. «Մեր այս որդին համառ է և ըմբոստ, նա չի հնազանդվում մեր ձայնին, նա որկրամոլ է:Այնուհետ այդ քաղաքի բոլոր մարդիկ կքարկոծեն նրան»»:

 

Հավատքի ազատությունը Սուրբ Աստվածաշնչի մեջ. (ուխտադրժության պատիժը).

Ղուկասի Ավետարանի (19:27) հատվածը նշում է, որ Հիսուս Քրիստոսն ասաց. «Իսկ ինչ վերաբերվում նրանց, ովքեր իմ դեմ են, ովքեր չեն ցանկանում ինձ իրենց կառավարիչը տեսնել, թող գան այստեղ և մահապատժի ենթարկվեն իմ առջև»:

Երկրորդ Օրենք (13:12-16) «Եթե դուք լսեք, որ ձեր քաղաքներից մեկում գտնվող որևէ մեկը, որը ձեր Տեր Աստվածը տվել է բնակության, ասում է, կոռուպացված մարդիկ գնացել են ձեր միջից և խորտակել իրենց քաղաքի բնակիչներին ասելով. «Թույլ տուր որ մենք գնանք և ծառայենք այլ աստվածներին» որոնց դուք չեք ճանաչում, այդ դեպքում դուք պետք է հարցնեք, փնտրեք և ջանասիրաբար խնդրեք: Եվ, եթե այն իրականում ճշմարիտ է և հաստատ, որ նմանատիպ նենգություն կատարվեց ձեր մեջ, դուք անշուշտ պետք է հարվածեք այդ քաղաքի բնակիչներին սրի ծայրով, ամբողջովին կործանելով այն, ամենը ինչ այնտեղ է, ինչպես նաև պաշարները սրի ծայրով: Եվ դուք պետք է հավաքեք ամբողջ ավարը փողոցի կենտրոնում և ամբողջովին այրեք քաղաքը և իր ամբողջ ավարը հանուն ձեր Տեր Աստծու: Այն հավիտյան կույտ է լինելու և երբեք չի կառուցվելու»:

Երկրորդ Օրենք (7:1-5) «Երբ ձեր Տեր Աստվածը ձեզ բերում է մի երկիր, որը ձերն է լինելու և շատ ազգեր բերել ձեզանից առաջ... և երբ ձեր Տեր Աստվածը հանձնում է նրանց ձեզ, դուք պետք է գրավեք նրանց և ամբողջովին կործանեք: Դուք չպետք է որևէ ուխտ կնքեք նրանց հետ, կամ որևէ գթասրտություն ցուցաբերեք նրանց: Ոչ էլ պետք է ամուսնություն կնքեք նրանց հետ...: Սակայն, ուստի դուք պետք է զբաղվեք նրանցով. Դուք պետք է կործանեք նրանց խորանները և կոտրեք իրենց սուրբ սյուները և կտրեք փայտյա պատկերները և այրեք կրակով փորագրած իրենց պատկերները»:

Եզեքել (9:4-7) «Եվ Տերն ասաց նրան «Գնա քաղաքի կենտրոն, Երուսաղեմի կենտրոնով և նշան դիր այն տղամարդկանց ճակատին, ովքեր ողբում և լալիս են անիրավության համար, որը գործել են: Մյուսներին Նա ասաց. «Հետևեք նրան քաղաքի միջով և սպանեք, թույլ մի տվեք խնայողություն կամ գթասրտություն: Ամբողջովին սրահարեք տարեցներին և երիտասարդներին, կույսերին և մանուկներին և կանանց, սակայն մի մոտեցեք որևէ մեկին, ով նշան ունի և սկսեք Իմ սրբարանից»: Այսպիսով, նրանք սկսեցին իրենց մեծերից, ովքեր տաճարի առջև էին: Այնուհետ Նա ասաց նրանց. «Պղծեք տաճարը և լցրեք դատարանները կոտորածով»: Այնուհետ դուրս եկեք և սպանեք քաղաքում»»:

 

Խանդի Օրենքը Սուրբ Աստվածաշնչի մեջ.

Թվեր (5:11-28) «Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով, Խոսիր Իսրայելի ժողովրդի հետ, եթե որևէ տղամարդու կինը մոլորվել է և կոտրել նրա հավատքը, եթե տղամարդը կենակցում է նրան և թաքնված է ամուսնու աչքից և անորոշ, չնայած նրան պղծել են և չկա որևէ վկա նրան, քանի որ նա չի գործել և եթե խանդի ոգին առաջ է գալիս և նա խանդում է իր կնոջը, ով պղծել է իրեն, կամ եթե խանդի ոգին առաջ է գալիս և նա խանդում է իր կնոջը, չնայած նա չի պղծել իրեն: Այնուհետ տղամարդը պետք է իր կնոջը բերի քահանայի մոտ և բերի գարու ալյուրի տասներրորդ մասը, որպես առաջարկվող ընծա: Նա պետք է յուղ լցնի դրա վրա և չդնի որևէ անօգուտ բան, քանի որ այն հանդիսանում է խանդի հատիկը և հիշողության հատիկը, հիշեցնելով այն: Եվ քահանան պետք է մոտեցնի նրան և թողնի Տիրոջ առջև: Եվ քահանան վերցնում է սուրբ ջուր սրվակից և մի փոքր փոշի, որը հատակին է և դնում ջրի մեջ: Քահանան պետք է տեղավորի կնոջը Տիրոջ առջև և արձակի կնոջ մազերը և որպես հիշատակ, նրա ձեռքերի մեջ տեղադրի հատիկ, որն էլ հանդիսանում է խանդի հատիկը: Եվ ձեռքի մեջ քահանան պետք է ունենա դառնության ջուր, որը անեծք է բերում: Այնուհետ կինը պետք է երդում տա քահանային ասելով. ''Եթե ոչ մի տղամարդ չի գայթակղել ինձ և եթե ես չեմ մոլորվել մինչ գտնվել եմ ամուսնուս իշխանության ներքո, զերծ եմ այս ջրի դառնությունից, որը անեծք է բերում: Սակայն, եթե շեղվել եմ, չնայած գտնվել եմ իմ ամուսնու իշխանության ներքո և եթե պղծել եմ ինձ և իմ ամուսնուց բացի մեկ այլ տղամարդ գայթակղել է ինձ, ապա թող քահանան անիծի ինձ և ասի կանանց «Տերը քեզ կդարձնի անեծք և երդում քո ժողովրդի մեջ, երբ Տերը զատում է ազդրը և խոցում մարմինը: Թող այս ջուրը, որ անեծք է բերում անցնի քո գավաթը և փտեցնի քո արգանդը և զատի քո ազդրը»: Եվ կինը պետք է ասի. «Ամեն, Ամեն: Այնուհետ քահանան պետք է գրառի այս անեծքները գրքի մեջ և լվա դառը ջրով: Եվ նա պետք է պարտադրի կնոջը ըմպել դառնության ջուրը, որը անեծք է բերում և ջուրը, որը անեծք է բերում, պետք է անցնի նրան և դառը ցավ պատճառի: Եվ քահանան պետք է վերցնի խանդի հատիկները կնոջ ձեռքից և պետք է թափահարի այն Տիրոջ առջև և մոտեցնի խորանին: Եվ քահանան պետք է վերցնի մեկ բուռ հատիկ, որպես հիշատակի մասնաբաժին և այրի խորանին և այնուհետ պարտադրի կնոջը ըմպել այդ ջուրը: Եվ, երբ նա պարտադրում է ըմպել ջուրը, այնուհետ, եթե նա պղծել է իրեն և կոտրել է ամուսնու հավատքը, ջուրը, որը անեծք է բերում կսողոսկի նրա մեջ և դառը ցավ կպատճառի և նրա արգանդը կուռչի և ազդրը կզատվի և կինը կդառնա անեծք իր մարդկանց մեջ: Սակայն, եթե կինը չի պղծել իրեն և անբիծ է, ապա նա կազատվի և զավակներ կծնի»»:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Որպես ավարտ, ես ցանկանում եմ ասել, որ ամենը, ինչ մենք մեջ ենք բերել Աստվածաշնչից, նպատակ ունի միայն նվազեցնել այն անհատների անմտությունը, ովքեր անարդար կերպով մեղադրում են Իսլամը և Իսլամական Շարիաթը, առանց ընկալելու, թե ինչ են ասում իրենց Սուրբ գրքերը: Իսլամական Շարիաթը հանդիսանում է միակը, որը պայքարում է աշխարհում տեղ գտած յուրաքանչյուր տեսակի ռասսայականության, խտրականության, կողոպուտի, պատվի և արժանապատվության անարգանքի, ինչպես նաև գումարների մսխելու դեմ:

Երկրորդ Օրենք (23:19-20) հատվածը հաղորդում է. «Դուք չպետք է տոկոս վերցնեք ձեր եղբորից, տոկոս գումարի կամ սնունդի կամ որևէ այլ բանից, որը առաջ է բերում տոկոս: Օտարականից դուք կարող եք տոկոս վերցնել, սակայն ձեր եղբորից դուք չպետք է տոկոս վերցնեք, որպեսզի Տերը, ձեր Աստվածը, օրհնի ձեզ»:

Ելք (3:22) «Եվ յուրաքանչյուր կին պետք է խնդրի իր հարևանից, առանձնապես իր դրկից հարևանից արծաթյա, ոսկյա ապրանքներ և հագուստ և պետք է տա իր որդիներին և իր դուստրերին: Այնպես, որ դուք կողոպտեք Եգիպտացիներին»:

Զաքարիա (14:1-2) «Ահա, Տիրոջ օրը մոտենում է և ձեր ավարը կբաժանվի ձեր մեջ: Քանի որ Ես կժողովեմ բոլոր ազգերին որպեսզի պայքարեն ընդդեմ Երուսաղեմի: Քաղաքը կվերցնեն, տները կպղծվեն և կանայք կանարգվեն: Քաղաքի կեսը կգերեվարվի»:

Այսպիսով, որտե՞ղ է Արևմտյան Լրատվությունը, ով գիշեր ու ցերեկ կեղծ մեղադրանք է ներկայացնում Իսլամական Շարիաթին, քննադատելով, որն էլ իր հերթին հանդիսանում է մարդու իրավունքների ոտնահարում: Սակայն սրտի խորքում նրանք գիտակցում են, որ Իսլամը հանդիսանում է ճշմարտության կրոն և իրենց խանդը ստիպում է հարձակում գործել, որպեսզի շեղեն մարդկանց Իսլամի բարձր պահանջարկից: Նրանք նման են այն մարդկանց, ովքեր իրենց ձեռքը դնում են արևի տակ, որպեսզի թաքցնեն տիեզերքի լույսը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ երբ նրանց մոտ հայտնվեց (Հրեաների) Գիրքը, այս (Ղուրանը) Ալլահից, որպեսզի հաստատի այն, ինչը նրանց հետ է (Թորան և (Ինջիլը) (Ավետարանը), չնայած նախկինում նրանք խնդրել են Ալլահին (Մուհամմեդի գալուստը), որպեսզի հաղթեն նրանց, ովքեր հավատք չեն ընծայում, այնուհետ, երբ հայտնվեց նրանց այն, ինչ նրանք ճանաչել են, նրանք դրժեցին: Այսպիսով, թող Ալլահի Անեծքը լինի անհավատներին: Որքա՞ն վատ է, որ նրանք վաճառել են իրենց, որ նրանք դրժել են այն, ինչ Ալլահը հայտնել էր (Ղուրանը), ափսոսանք ապրելով, որ Ալլահը պետք է շնորհի Իր Օրհնությունը նրանց, Ում Նա է ցանկանում Իր ստրուկներից: Այսպիսով, նրանք ձգում են իրենց անեծք անեծքի ետևից: Եվ անհավատների համար առկա է ստորացուցիչ տանջանք: Եվ երբ նրանց ասում են (Հրեաներին) «Հավատք ընծայեք այն բանին, Ինչ Ալլահը ուղարկել է» նրանք ասում են. «Մենք հավատք ենք ընծայում նրան, ինչ հայտնվել է մեզ»: Եվ նրանք դրժեցին այն, ինչը հաջորդել է, մինչդեռ այն հանդիսանում է ճշմարտությունը, ինչը հաստատում է այն, ինչը նրանց հետ է: Ասա (օվ Մուհամմեդ) նրանց. «Այդ դեպքում, ինչու՞ եք դուք սպանել Ալլահի Մարգարեներին, եթե իրոք դուք հավատացյալ եք: Եվ, իրոք, Մուսան (Մովսեսը) հայտնվեց ձեզ պարզ ապացույցներով, քանի որ դուք երկրպագություն մատուցեցիք հորթին և դուք դարձաք Զալիմուն (բազմաստված և մոլորյալ)»»: (Ալ-Բակարա 2:89-92)

Բացարձակ վստահությամբ ես ասում եմ, որ ժամանակակից աշխարհի հասարակությունների համար գոյություն չունի որևէ փրկիչ, բացի Իսլամից, որը ամբողջովին կործանվում է յուրաքանչյուր բնագավառ, լինի այն բարոյական, քաղաքական, հասարակական և տնտեսական, տեխնածին օրենքների բռնապետության պատճառով: Այդպիսիք են կապիտալիզմը, աթեիստ կոմունիզմը և նվաստացնող սոցիալիզմը, որը կլանում է մարդկանց ջանքերը և նպատակները, ինչպես նաև չարամիտ բռնապետությունը, որը սպանում է մարդկային նորարարությունը և ամենը, ինչ նա արարում է կիրառելով բռնության լեզուն և ռասայական խտրականությունը, աղանդավորության և էթնիկ խնդիրների շնորհիվ: Նաև գոյություն չունի որևէ փրկիչ անհանգիստ հոգիների և զգացմունքային լարման դեմ, բացառությամբ իսլամի ներգրավման և նրա ուսմունքների կիրառության: Դրանից հետո ապահովությունը, արդարությունը, խաղաղությունը, բարգավաճումը և գթասրտությունը կգերակշռի մարդկային հասարակության մեջ և ժողովրդի անհանգիստ սրտերը հանգիստ կառնեն և նրանց ինքնությունը կհանգստանա, իսկ նրանց սրտերը կապրեն զմայլանքը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Եվ, եթե քաղաքների մարդիկ հավատք են ընծայել և ունենցել Թաքուա (բարեպաշտություն), իրոք, Մենք բացել ենք նրանց համար երկնային և երկրային օրհնանք, սակայն նրանք հերքել են (Մարգարեներին): Այսպիսով, Մենք նրանց (պատժել ենք) այն բանի համար, ինչ նրանք վաստակել են (բազմաստվածությամբ և հանցագործությամբ)»: (Ալ-Արաֆ 7:96)

Բազմաթիվ արևմտյան գիտնականներ Իսլամը նշանակել են մարդկության փրկիչ, որը ազատում է կոռուպցիայից, փոխզիջումներից և անմարդկայությունից, որի միջով այն անցնում է:

Ֆրանսիացի գիտնական Դիբչեհը ասում է.

«Արևմուտքը երբեք չի ճանաչել Իսլամը, քանի որ, երբ Իսլամը հայտնվեց Արևմուտքը բռնել թշնամական դիրքորոշում և երբեք չդադարեց զրպարտել կամ մեղադրել, որպեսզի արդարացնի իր պայքարը դրա դեմ: Այս խեղաթյուրման արդյունքում առաջ եկան Իսլամի նկատմամբ բռնի խոսքերը: Անկասկած Իսլամը հանդիսանում է մի կրոն, որի կարիքը ունի ժամանակակից աշխարհը, որպեսզի ազատվի ժամանակակից նյութական քաղաքակրթությունից, որն էլ իր հերթին կարող է կործանել մարդկությունը»:

Անգլիացի գիտնական Բերնարդ Շոուն իր «Մուհամմեդ» աշխատության մեջ, որը այրեցին այդ ժամանակի Բրիտանական Կառավարությունը, քանի որ այն ներառում է Ալլահի Մարգարեի ուղերձի և կրոնի ճանաչումը, ասաց.

«Իրոք, այս աշխարհը կարիք ունի մի մարդու, ով մտածում է ինչպես Մուհամմեդը, այդ մարգարեն, ով իր կրոնը դրեց ինչպես հարգանքի և ակնածանքի առարկա, որը բոլոր առումներով հանդիսանում է ամենից ուժեղ կրոնը, որն էլ անմահ է: Ես տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր մի փոքր վկայությունից հետո անգամ ընդունում են այն: Այս կրոնը մեծ տարածում կգտնի Եվրոպա մայրցամաքում: Միջին դարերի դպիրները ելնելով տգիտությունից և ծայրահեղականությունից, ներկայացրել են Մուհամմեդի վատ պատկերը, ում նրանք համարել են Քրիստոնեության թշնամին»:

Միևնույն գրքի մեկ այլ հատվածի մեջ նա ասում է.

«Սակայն ես ուսումնասիրել եմ այս տղամարդուն և կարող եմ նրան գերհերոս համարել: Ես գիտակցեցի որ նա չի հանդիսանում Քրիստոնեության թշնամին, մենք պետք է նրան կոչենք մարդկության փրկիչ: Իմ կարծիքով, եթե նա վերցներ ամբողջ աշխահի հրամանատարությունը, ապա այսօր նա հաջողությամբ կլուծեր մեր խնդիրները և կապահովեր խաղաղություն և երջանկություն, ինչին ձգտում են մարդիկ»:

Անգլիացի պատմաբան Ուիլսը ասում է.

«Յուրաքանչյուր կրոն, որը չի համապատասխանում քաղաքակրթությանը իր աստիճաններով, հարվածում է պատին: Իրական կրոնը, որը համապատասխանում է քաղաքակրթությանը, Իսլամն է: Նա, ով ապացույց է փնտրում, թող ընթերցի Ղուրանը և իր հեռանկարները, գիտական մեթոդները և հասարակական օրենքները: Այն հանդիսանում է կրոնի գիտության, հասարակագիտության, վարվելակարգի և պատմության մի գիրք: Եթե ես սահմանեմ Իսլամի իմաստը, ապա ես կկիրառեմ «Իսլամը քաղաքակրթություն է'' արտահայտությունը»:

Այստեղ հարց է ծագում.

«Ինչու՞ նրանք ցանկություն չունեն Իսլամի և ինչու չեն թույլատրում, որպեսզի դուք տեղեկանաք, կամ արդյո՞ք նրանք ցանկություն ունեն, որ դուք տեղեկանաք միայն հիմնվելով իրենց աղավաղումներին»:

Պատճառները. Իսլամի միջոցով նրանք չեն կարող գողանալ ձեր գումարը կիրառելով հարկերը, տոկոսները և միջազգային տնտեսությունը: Նրանք կնոջ չեն դարձնի տղամարդկանց և հասարակական ունեցվածք կիրառելով սեռական ազատությունը: Նրանք չեն կարող ստրկացնել մարդկանց, պարտադրելով տեխնածին օրենքները, որոնք մարդկանց դարձնում են հնազանդ և սահմանափակ: Ամեն դեպքում, Իսլամական Շարիաթի շնորհիվ ոչ ոք չի վերցնի ձեր գումարը և չի վիրավորի ձեր պատիվը և ոչ ոք չի ստրկացնի ձեզ: Մարգարեն ասաց.

«իրոք, ձեր արյունը, ձեր ունեցվածքը և ձեր պատիվը սուրբ են և անխախտելի, ինչպես ձեր այս օրվա, ամսվա և քաղաքի սրբությունը: Իրոք, ես ձեզ փոխանցում եմ այս ուղերձը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Իրականում, երբ դուք կորցնում եք ճանապարհը և գտնում եք որևէ մեկին, ով առաջնորդում է ձեզ այնտեղ, որտեղ որ դուք պետք է հասնեք, ապա դուք անկեղծ շնորհակալ եք լինում: Իսկ ի՞նչ կասեք այն մեկի մասին, ով առաջնորդում է ձեզ մի ուղղու, որը տանում է դեպի երջանկություն և Դրախտի հավերժ կյանքի երանություն և զգուշացնում է այն ուղղու մասին, որը տանում է դեպի նողկանք և Դժոխքի հավերժ տանջանք: Արդյո՞ք լավ չէ երախտապարտ լինել նրան, ով փրկում է ձեր հոգին և մարմինը կրակից, նրան քննադատելու և մեղադրելու փոխարեն: Մարգարե Մուհամմեդը երբեք չի ստել կամ դավաճանել, ոչ Իսլամից առաջ, ոչ էլ հետո: Նա հանդիսանում է ազնվության և ճշմարտության կատարյալ մի օրինակ: Նա երբեք չի դավաճանել կամ ստել: Մանուկ հասակից նրան ճանաչում էին որպես ազնիվ մի անձնավորություն և կոչում էին Ալ- Ամին, (այսինքն ամենից ազնիվ):

Երբ Բյուզանդական Կայսրը Հերակլիուսը, ստացավ Մարգարեի նամակը, որը ներառում էր հրավերք առ Իսլամ, նա կանչեց Մարգարեի ազգի մի քանի ներկայացուցիչների, որպեսզի հարցնի նրա մասին: Նրա մոտ եկան մի խումբ, որոնց մեջ էր Աբու-Սուֆյան Իբն Հարբը, ով այդ ժամանակ հանդիսանում էր Իսլամի թշնամին, սակայն նա չէր կարող ստել իր մարդկանց առջև, այսպիսով, երբ նրան Հերակլիուսը հարցրեց. «արդյո՞ք դուք երբևէ մեղադրել եք նրան ստի մեջ» նա պատասխանեց «ոչ»: Այնուհետ Հերակլիուսը ասաց. «նա չի ստի Ալլահին, եթե նա չի ստում մարդկանց»:

Նա հանդիսանում էր միակը, ով եկել էր Իսլամական Շարիաթով, լինելով ձեր փրկիչը խավարից, բռնապետների անարդարություններից և իրենց անարդար օրենքներից: Ձեր փրկիչը, ով անհանգստանում է ձեր հոգու համար և ով առաջնորդում է ձեզ ճշմարիտ կրոնի, որը չունի որևէ հակասություն: Նա չի պատվիրում ձեզ երկրպագել մարդկանց, սրբերին, խաչերին, գերեզմաններին, կուռքերին կամ պատկերներին, այլ երկրպագել Ալլահին, Միակ Ճշմարիտ Աստծուն, ով արարել է ամեն գոյությունը:

Նա եկավ, որպեսզի դառնա ձեր փրկիչը Դժոխքից, քանի որ Իսլամական Շարիաթը հանդիսանում է ճշմարտությունը, այսպիսով նա, ով ցանկություն ունի թող հավատք ընծայի և ով ոչ, թող դրժի: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.

«Ասա. Հնազանդվեք Ալլահին և հնազանդվեք Մարգարեին, սակայն եթե դուք շեղվեք նա (Մարգարե Մուհամմեդը) պատասխանատու է միայն իր պարտականության համար (այսինքն փոխանցել Ալլահի ուղերձը) և ձեր պարտականությունը միայն ձերն է: Եթե դուք հնազանդվեք նրան, դուք կլինեք ուղղորդված: Մարգարեի պարտականությունը միայն ուղերձի պարզ փոխանցումն է (այսինքն քարոզել պարզ ձևով)»: (Ան-Նուր 24:54)

 

 

 

 

www.islamland.com

 

 

/Users/ahmed/Documents/MY SITES & PROJECTS/PROJECTS & SITES/ISLAMLAND/profile-cover-back_s.jpg

 

 

 

[1] Ուիլյամ Մոնթգոմերի Ուաթթ. Անգլիացի պատմաբան, «Իսլամը և Քրիստոնեությունը ժամանակակից աշխարհում»: էջ.223

[2] Էդվարդ Գիբբոն. «Այս պատմության հատորների մեջ ես նկարագրել եմ կրոնի և բարբարոսության հաղթանակը»: Հռոմեական կայսրության մայրամուտը և անկումը. Հատոր 3, LXXI, էջ. 1068

[3] Գրոնինգենի Պրոտոկոլ, 2004 Էդուարդ Վերհագեն, Նիդերլանդներ,

[4] Կախված, խեղդված, քառատված: Սեր Թոմաս Արմսթրոնգ.

[5] Բացհայտումը ու վերականգնումը Բալտազար Ջերարդ

[6]Նանտեսի խեղդամահները, Նոյադես դե Նանթես

[7] Կոտրելով կամ ճզմելով մահը, Գիլես Քորեյ

[8] Ռաի Ալ-Ջումհուր. Նշանակում է գինականների մեծամասնության կարծիքը, այսինքն երեք կամ չորս գիտնականներ Աբու Հանիֆա, Աշ-Շաֆայի և Ահմեդ, ովքեր հաստատել են Իսլամական օրենսդրության չորս դպրոցները, համամիտ են:

[9] Ամն-ում նրանք հայտնի են որպես «ձիավորներ», «ճանապարհի ասպետներ», «ճանապարհի ջենթլմեններ» և «ճանապարհի լրտեսներ»: Ավստրալիայում նրանք հայտնի են «թփուտների ռենջեյրներ» անվանումով:

[10] Այստեղ էջ. 41 էլեկտրոնային հասցեն:

[11] Այստեղ էջ. 41 էլեկտրոնային հասցեն:

[12] Փոխանակությունը Ամերիկայում. Սերը, Սեքսը և Ամուսնությունը 21-րդ դարում: Հեղինակ Քուրթիս Ռ. Բերգսթրանդ, Ջենիֆեր Բլեվինս Սինսկի:

[13] Մաթիլդա Ջոսլին Գեյգ. «Կանայք, Եկեղեցին և Պետությունը» գլուխ VII, Բազմակնություն էջ.404

[14] «Կանայք, Եկեղեցին և Պետությունը» գլուխ VII, Բազմակնություն էջ.398

[15] Սուրբ Ավգուստինը Հիփոյից. «Սուրբ Ավգուստինի Բարոյական Տրակտատները»:

[16] Ֆիլիփ Շաֆֆ. «Նիկիան և Ետ Նիկիայի Հայրերը»: Առաջին հատորներ, հատոր IV, Սուրբ Ավգուստին, Գրառումներ ընդդեմ Մանիկացիների և Դոնաթիցիների: Գիրք XXII, էջ.289

[17] Կոնսեդես Պապի Անարդար հանցագործությունները Հարավային Ամերիկայի կրոնափախության գործընթացում:

[18]Ալբիգենիսյան Խաչակիրներ կամ Կաթարի Խաչակիրները (1209-1229) Կաթարիզմ, Ինոկենտիուս III Պապ,Բեզիրեսի Եղեռնը 1209

[19] Մերինդոլի Եղեռնը (1545) Վալդենսիանս

[20] Թուլուզի Արշավանքը 1562

[21] Միքելադ, Սուրբ Միքայելի Օրը (1567) Նիմս

[22]Սուրբբ ԲԲարդուղեմիոսի եղեռնը 1572

[23] Հերակլիուսը նշեց Ալեքսարնդրիայի առաջնորդին որպես կառավարիչ և պատրիարք և պատվիրեց նրան հարկադրել «Միաստվածության» ուսմունքը Ղպտիներին: Սակայն Ղպտիները մերժեցին այդ ուսմունքը և ուստի, նրանք ենթարկվեցին հետապնդումների:

[24] ՏեսԵրբ Հիսուսը դարձավ աստված» էջ. 191, Ռիչարդ Ի.Ռուբենշտեյն

[25] Աշ-Շարհ Ալ-Մումթի (8/22)

[26] Աշ- Շարհ Ալ-Մումթի (8/7)

[27] Տաֆսիր իբն Աշուր

[28] Աթ-Տաֆսիր Ալ-Մույասար

[29]Ղպտիական Սինաքսարիում, Ալեքսանդրիայի Պապ Բենիամին I

 

 

[30] Աթ-Թաբարի, հատոր 3, էջ.226

[31]Ազ-Զիհար հանդիսանում է ամուսնու խոսքերը կնոջը, թե Դու հանդիսանում ես ինձ համար իմ մոր մեջքը, այսինքն անթույլատրելի դիպչելու: Այն հանդիսանում է ամուսնալուծության մի ձև, որը արգելեց Իսլամը, որովհետև այն կնոջը դարձնում է ոչ ամուսնացած, ոչ էլ ամուսնալուծված:

[32]Ալ- -Քաուարիջ հանդիսանում է մոլորյալ մի ծայրահեղական խումբ, որը ապստամբում է ընդդեմ մահմեդական կառավարչի և մահմեդական ազգի: Նրանք պայքար են մղում նրանց դեմ:

[33] Սուբհան Ալլահ նշանակում է «Բարձրյալ է Ալլահը և զերծ անկատարությունից»: Այս արտահայտությունը կիրառում են այն ժամանակ, երբ որևէ մեկը զարմանում է:

[34] ԲարթԴ, էհրման. «Թյուրիմաս Հիսուսը Աստվածաշնչի մեջ»: Դասախոսություն 33:00 րոպե, տես նաև Բարթ Դ, Էհերման «Հիսուսը և դավաճանությունը», «Նոր Կտակարանի ուսումնասիրությունները» xxxiv(1988), էջ.24-44, Բրյուս Մեթսգեր, Հունական Նոր Կտակարանի տեքստային մեկնաբանությունը, Ստուտգարդ, 1971 էջ. 219-221