ԿՆՈՋ ՎՐԱ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԻՍԼԱՄՈՒՄ

Այս գրքից մենք կարող ենք տեղեկանալ կնոջ վրա ձեռք բարձրացնելու Իսլամական վերաբերմունքի մասին: Գրքում համեմատություններ են անց կացվում Սուրբ Ղուրանի և Աստվածաշնչի տարբերակների միջև, որոնք խոսում են կնոջ վրա ձեռք բարձրացնելու մասին; Գրքում նաև զետեղված են գեղեցիկ օրինակներ այս խնդրի իսլամական լուծման մասին, որպեսզի ընտանիքը և հասարակարգը լինի առողջ և ամուր:

ԿՆՈՋ ՎՐԱ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԻՍԼԱՄՈՒՄ


] Հայերեն - Armenian – أرميني [

ԱՀՄԵԴ ԱԼ- ԱՄԻՐ
ՑԵԿՈՐԱ ՎԻՎԻԱՆ

Թարգմանությունը:
EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
& Աննա Ռ. Հակոբ
Ստուգող հանձնաժողով:
Աբու Առամ


2015 - 1436
 

 
﴿ تحريم ضرب النساء في الإسلام ﴾
باللغة الأرمينية


أحمد الأمير    &    تساكورا فيفيان


ترجمة:
 المركز الأوروبي للدراسات الإسلامية
& آنا ر. يعقوب
مراجعة: أبو آرام



2015 - 1436
 


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ամբողջ փառքը Ալլահինն է, աշխարհների Տիրոջը, Ով ուղարկեց Մուհամեդին (Խ.Ա.Ո.Ն) որպես մարգարե ավետիսի և զգուշացման, ինչպես նաև կոչ ամբողջ աշխարհին, կոչ դեպի Ալլահի Ուղղի և վառ լույսը: Թող Ալլահի օրհնությունը և խաղաղությունը լինի նրան, նրա ընտանիքին և նրա ուղեկցորդներին :
Այս գիրքը պատասխան է նրանց, ում խաբում և շեղում է Սատանան: Իսլամում, կնոջ վրա ձեռք բարձրացնելու խնդիրը, քննարկվել է շատ ժողովներում և գոյություն ունեն շատ կայքեր, որոնք ուղղված են այս խնդրին: Իսլամի որոշ թշնամիներ անգիտակցաբար և առանց ըմբռնման, անարդար ձևով ստեր են հորինում : Նրանք հորինում են խոսքեր, որոնք չունեն իմաստ կամ հիմք, նրանք ամբողջովին անհիմն են : Ուստի, ես կցանականայի առաքինի ընթերցողին տալ Իսլամի վերաբերմունքը կնոջ վրա ձեռք բարձրացնելուն և դրա տարբերակումը այլ կրոնների վերաբերմունքի հետ, քանի որ Իսլամը միակ կրոնն է, որը արգելում է կնոջ վրա ձեռք բարձրացնելը, լինի նա երիտասարդ, թե տարեց: Այսպիսիով, ես կներկայացնեմ ձեզ խնդրի մանրամասները և դուք կարող եք դատել, այն բանից հետո, երբ դուք կիմանաք և կընկալեք խնդիրը :
Հեղինակ
ԳԼՈՒԽ 1.
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԸՍՏ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ (ՇԱՐԻԱԹԻ)
Ըստ Իսլամական օրենքի, մարդկային բոլոր գործողությունները բաժանվում են հետևյալ դասակարգումների, որպեսզի պարզաբանեն գործողության թույլատրելիությունը և արգելքը.
1.ՊԱՐՏԱԴԻՐ (Ֆարդ) .Իսլամական օրենքը սահմանում է այն մարդկանց համար, առանց որևէ կասկածների: Այդպիսի սահմանումներից են պարտադիր աղոթքը, պահքը, կամ Զաքյաթը (տարեկան պարտադիր բարեգործությունը), որը հարուստը տալիս է աղքատին: Այս գործողությունները պարտադիր են և նա, ով հետևում է,պարգևատրվում է մինչ դեռ նա, ով անտեսում է, պատժվում է:
2.ԳԵՐԱԴԱՍԵԼԻ (Մուստահաբ). Իսլամական օրենքը խրախուսում է այսպիսի գործողությունները, առանց որևէ պարտադրանքի : Դրան,հետևող անձը պարգևատրվում է, սակայն նա, ով անտեսում է, մեղք չի գործում, ուստի և չի պատժվում: Այսպիսի գործողություններից են աղոթքից առաջ Սիվակով (խոզանակի նման փայտե կտոր), ատամները մաքրելը:
3.ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ (Մուբահ). Այսպիսի գործողությունների համար անձը ոչ պատիժ է կրում, ոչ էլ պարգևատրվում է: Դրանց թվին են պատկանում մեքենա կամ ինքնաթիռ վարելը, ինչպես նաև այլ ամենօրյա գործողությունները:
4.ՆՈՂԿԱԼԻ (Մակրուհ). Այդ ժուժկալության գործողություններ են, որոնք խրախուսում է Իսլամական Օրենքը և որոնք չունեն որևէ արգելք: Այսպիսով, ով հետևում է, պարգևատրվում է, իսկ ով չի հետևում պատիժ չի կրում և չի համարվում մեղսագործ: Գերադասելի է խուսափել այս գործողություններից և այն ամենից, ինչը տանում է դրան: Սակայն նա, ով հետևում է այդպիսի գործողություններին, մեղք չի գործում: Միևնույն ժամանակ այս գործողությունների պարբերաբար կրկնությունը և սովորությունը տանում է Ալլահի սահմանների ոտնահարմանը և արգելված գործողությանը: Թաքնված պատճառը այն է, որ այսպիսի գործողությունները մեղք չեն համարվում, նույնիսկ եթե դրանք նողկալի են, որովհետև, երբեմն դրանք անհրաժետ են: Օրինակ, Ամենազոր Ալլահը ատում է ամուսնալուծությունը, սակայն չի արգելում այն, որպես գթասրտություն Իր ստրուկներին, ազատելու նրանց, եթե կյանքի պայմանները են այդ պահանջում:
5.ԱՐԳԵԼՎԱԾ (Հարամ) .Այս գործողությունները արգելել է Իսլամական Օրենքը: Այսպիսով, այն անձը, ով գործել է այն, համարվում է մեղսագործ և պատժվում է:Մինչ նա, ով խուսափել է, պարգևատրվում է: Այս գործողություններից են ոգելից խմիչքները և անբարոյականությունը :

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ և ԱՐԳԵԼՎԱԾԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թույլատրելիի իմացությունը և տարբերակումը արգելվածից, համարվում է Իսլամի ողնաշարը և հավատքի ապացույցը, որը կապված է սրտի, այլ ոչ թե մարմնական արարքների հետ: Հիմնական կանոնը այն է, որ յուրաքանչյուր արարք թույլատրելի է և գոյություն չունի ոչինչ անթույլատրելի, բացառությամբ նրանց, որոնք նշվել են Ղուրանում և Մարգարե Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) Սուննայում, որպես արգելված: Թույլատրելի արարքները անբիծ և լավն են, մինչդեռ արգելվածները չարիք են, անպարկեշտ: Եվ Ալլահի Իրավունքն է, քանի որ Նա Արարիչն է, Բարիք Գործողը և Իր ստրուկների գործերի Տնօրինողը, թույլատրել ինչ Նա է ցանկանում Իր ստրուկներին և արգելել ինչ Նա է ցանկանում: Սակայն, Ալլահը ելնելով Իր գթասրտությունից դեպի Իր ստրուկները, օրինականացրել և արգելել է արարքներ ելնելով տրամաբանական պատճառներից, որոնց հիմքում ընկած են մարդկանց շահերը: Ուստի Ալլահը թույլատրել է միայն բարիք և արգելել է միայն չարիքը:

ԱՐԱՐՔԸ, ՄԵԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԻՑ ՄՅՈՒՍԸ ՓՈԽԵԼԸ
1. Թույլատրելի արարքը անթույլատրելի դարձնելը և հակառակը.
Թույլատրելի արարքը կարելի է դասել անթույլատրելիի կարգին, եթե գոյություն ունի պատճառ, որը այս արարքը հոգուն հաճույք և բարիք պատճառելու փոխարեն տալիս է վատություն և նողկալիություն, որը վնաս է հոգուն: Օրինակ, փողոցով զբոսնելը թույլատրելի է, սակայն հնարավոր է, որ այն արգելվի, եթե երկրի նախագահը քաղաքացիների ապահովության համար պարետային ժամ հայտարարի:
Անթույլատրելի արարքը կարելի է դասել թույլատրելիի կարգին, եթե գոյություն ունի պատճառ, որը այս արարքը դարձնում է անհրաժեշտ մարդու կյանքի համար : Օրինակ, ոգելից խմիչքը արգելված արարք է, սակայն այն կարող է լինել թույլատրելի, եթե մարդը կորել է անապատում և մահանում է ծարավից, քանի որ չկա ոչինչ ըմպելու, բացառությամբ ոգելից խմիչքի, և այս դեպքում նա կարող է ըմպել այնքան, որքան անհրաժետ է, գոյությունը պահպանելու համար, իհարկե, առանց, ոտնահարելու իր սահմանները :
2. ՊԱՐՏԱԴԻՐ ԱՐԱՐՔԸ ԱՐԳԵԼՎԱԾ ԴՐԱՁՆԵԼԸ և ՀԱԿԱՌԱԿԸ
Պարտադիր արարքը կարող է դառնալ արգելված և արգելվածը կարող է դառնալ պարտադիր : Օրինակ, աղոթքը պարտադիր արարք է, սակայն այն կարող է դառնալ արգելված, եթե մարդը աղոթում է իր տանը երկրաշարժի ժամանակ և ակնհայտ է, որ կմահանա, եթե տանից արագ դուրս չգա: Մյուս կողմից, հարձակվել մարդու վրա և ոտքը կտրելը արգելված է, սակայն, եթե բժիշկը ստիպված է կտրել հիվանդի ոտքը, որպեսզի փրկի նրա կյանքը, ապա, այս արարքը դառնում է պարտադիր և եթե նա այդ չանի, կհամարվի որ նա մեղք է գործել, որի համար նա պետք է պատիժ կրի :
3.ՆՈՂԿԱԼԻԻՑ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ ԴԱՐՁՆԵԼԸ ԿԱՄ ԳԵՐԱԴԱՍԵԼԻԻՑ ԱՐԳԵԼՎԱԾԻ ԴԱՍԱԿԱՐԳ ԴԱՍԵԼԸ
Նողկալի արարքը կարող է դասվել գերադասելիի դասակարգին, նույնիսկ եթե այն պարտադիր է: Օրինակ, ամուսնալուծությունը իր էությամբ նողկալի արարք է, որը Ալլահը ատում է, սակայն որոշ դեպքերում ամուսնալուծությունից հրաժարվելը կարող է առաջնորդել արգելված արարքների, որոնք ամուսինը չի կարող կանխել, եթե չամուսնալուծվի, օրինակ, եթե կինը թեթևաբարո է և ամուսինը չի կարող նրան բերել ճիշտ ուղղու: Այս դեպքում, գերադասելի է, որ ամուսինը այսպիսի կնոջից ամուսնալուծվի: Հետևաբար, նողկալի արարքը դառնում է գերադասելի :
Գերադասելի արարքը նույնպես կարող է դասվել արգելվածի դասակարգին: Օրինակ, Աս-Սիվակով ատամներ մաքրելը գերադասելի է: Սակայն այն կարող է դառնալ նողկալի, նույնիսկ արգելված, երբ, օրինակ ատամները թափվում են և մարդը տեղյակ է, որ այն տեղի կունենա Աս-Սիվակի գործածման դեպքում: Այս դեպքում Աս- Սիվակով ատամներ մաքրելը հակասում է Իսլամական ՛ չվնասել, կամ որևէ մեկին վնաս չպատճառել, նույնսիկ ինքդ քեզ՛ կանոնին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հիմնվելով վերոհիշյալ օրինակներին, մենք եզրակացնում ենք, որ Իսլամը կույր կրոն չէ, որը չի տեսնում կամ անտեսում մարդկանց ամենօրյա արարքների պատճառները: Կուրությունը, փաստորեն Իսլամի թշնամիների սրտերում է, ովքեր չունեն մեկ այլ նպատակ, բացի ստերից, որոնք նրանք հորինում են ընդդեմ Իսլամի, հանգցնելու Ալլահի Լույսը իրենց բերաններով, սակայն իրավմամբ, Ալլահը կատարյալ կդարձնի Իր Լույսը, նույնիսկ, եթե անհավատները դեմ լինեն դրան: Միգուցե, սիրելի ընթերցող, դուք հասկացաք, որ Իսլամը անարդարության կրոն է, սակայն հակառակը, քանի որ Ալլահի Ածականներից մեկը «Ալ-Ադլ» «Արդար» - է, արարքի արգելված կամ թույլատրելի լինելու գնահատականը Իսլամում, հիմնված է արդարության վրա, այլ ոչ թե կույր դատումների, քանի որ անարդարության յուրաքանչյուր ձև արգելված է Իսլամում:
 
ԳԼՈՒԽ 2
ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՈՒՐԲ ՂՈՒՐԱՆԻ և ՍՈՒՆՆԱՅԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
Ղուրանի Տարբերակների լույսի ներքո, մենք տեսնում ենք, որ Ալլահը, Ամենաբարձրյալը, պատվիրել է կնոջ նկատմամաբ հոյակապ վերաբերմունք, նրա նկատմամբ առաքինություն և լավագույն կենակցությունը, նույնիսկ, եթե գոյություն չունի սրտանց սեր: Ալլահը, Ամենաիմաստունը ասաց.
«Եվ, ապրեք նրանց հետ լավագույն ձևով: Եթե դուք չեք հավանում նրանց, կարող է լինել, որ դուք չեք հավանում մի բան, որի միջոցով Ալլահը մեծ բարիք է բերում:» (4:19)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Հավատացյալ տղամարդը չպետք է ատի իր կնոջը, հավատացյալ կնոջը, եթե նա,նրա բնորոշումներից որևէ բան չի հավանում, նա պետք է գոհանա մեկ այլ բանով :» (Մուսլիմ)
Նույնպես, Ալլահը պարզաբանում է, որ կինը ունի իրավունքներ ամուսնու հանդեպ, ինչպես ամուսինը : Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.
«Եվ նրանք, կանայք ունեն իրավունքներ իրենց ամուսինների նկատմամբ, համահավասար, իրենց ամուսինների, իրենց նկատմամբ, որը ողջամիտ է:» (2:228)
Եվ, Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) վերջին կամքն էր մահից առաջ, որ տղամարդիկ հոգ տանեն իրենց կանանց և պատվեն նրանց և երբեք անարդար չվերաբերվեն նրանց, ոչ էլ ոտնահարեն նրանց իրավունքները: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Վերաբերվեք կանանց լավագույն ձևով:»
Եվ, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատվիրեց տղամարդկանց լավ վերաբերվել իրենց կանանց և լինել առաքինի նրանց նկատմամբ: Նա նույնպես պարզաբանեց, որ տղամարդկանցից լավագույնը նա է, ով լավագույնն է իր կնոջը նկատմամբ : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Հավատքում ամենակատարյալը, լավագույնն է բնույթով: Եվ ձեզանից լավագույնը նա է, ով լավագույնն է իր կնոջ նկատմամբ :» (Ատ- Թիրմիզի)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
«Ձեզանից լավագույնը նա է, ով լավագույնն է իր կնոջ նկատմամբ և ես լավագույն եմ իմ կանանց նկատմամբ:» (Իբն Մաջահ)
Նույնպես Մարգարեն պատվիրեց իր ուղեկցորդներին հանդուրժել իրենց կանանց սխալները, բացատրելով կնոջ բնույթը, որով Ալլահը արարել է նրան: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)ասաց.
«Վերաբերեք կնոջը լավագույն ձևով: Իրոք, կինը արարվել է կողոսկրից և կողոսկրի ամենաթեք մասը վերին հատվածն է, եթե դուք փորձեք ուղղել այն, կկոտրվի և, եթե դուք թողնեք այն, ապա կմնա թեք, այսպիսով, վերաբերեք կնոջը լավագույնս:» (Ալ- Բուխարի)
Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
«Իրոք, կինը արարվել է կողոսկրից: Ամեն դեպքում այն չի կարող ուղղվել, այսինքն, նա չի գործի այնպես, ինչպես դուք եք ցանկանում: Ուստի, եթե դուք հավանում եք նրան, դուք պետք է հավանեք նրա թեքությունը: Եվ, եթե դուք փորձեք ուղղել նրան, դուք կկոտրեք : Եվ, կոտրել նրան նշանակում է ամուսնալուծվել:» (Մուստակհրաջ Աբի Աուանա)
Սուրբ Ղուրանի տարբերակները և Հադիթները ցույց են տալիս, որ տղամարդը պետք է վերաբերի իր կնոջը լավագույնս և անհամար և ով ցանկանում է անրադառնալ նրանց, նա կարող է նույնպես այդպես անել:
ԱՐԴՅՈ՞Ք ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) ԵՐԲևԷ ՁԵՌՔ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԻՐ ԿԱՆԱՆՑԻՑ ՈՐևԷ ՄԵԿԻՆ
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լավագույն օրինակն է, ում բոլոր մահմեդականները պետք է հետևեն, այնպես ինչպես նրանց պատվիրել է Ամենաբարձրյալ Ալլահը: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.
«Իրավմամբ,հանձինս Ալլահի Մարգարեյի, Մուհամմեդի դուք ունեք լավ օրինակ հետևելու, ովքեր հույս ունեն հանդիպելու Ալլահին և Վերջին օրվան և շատ են հիշատակում են Ալլահին:» (33:21)
Ամենաբարձրյալ Ալլահը Ղուրանում նույնպես նկարագրում է առաքինի Մարգարեյի բարքերը ասելով.
« Եվ, իրոք, դու, օվ Մուհամմեդ, բնույթի բարձր չափանիշ ես:» (68:4)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իրագործում էր իր բարքերը, որից մարդիկ սովորում էին, թե ինչպես վերաբերել մյուսներին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Իրոք, ինձ ուղարկել են կատարելագործելու և կատարյալ դարձնելու լավագույն էթիկետը:» (Մալիք ին Ալ- Մուաթա)
Արդյո՞ք մենք գտել ենք Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կենսագրականում կամ հադիթում որևէ բան, որը ցույց է տալիս, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)երբևէ հարվածել է որևէ կնոջ կամ երեխայի: Կամ արդյո՞ք մենք գտնում ենք նրա թշնամիների խոսքերում, ովքեր նրա ժամանակակիցներն են եղել, տեսել և լսել են նրան, որևէ բողոք, որը մեղադրում էր նրան այդպիսի բանում :
 Եվ եկեք հետևենք Աիշային, Մարգարեյի կնոջը և թե ինչ էր նա ասում նրա մասին մահից հետո, որպեսզի տեղեկանանք, թե ինչպիսի ամուսին էր նա.
«Նրա բնույթը Ղուրանն էր:» (Ահմեդ)
«Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)երբեք չէր հարվածել իր ձեռքով կնոջ կամ երեխայի:» (Մուսլիմ)
Եվ, եկեք տեսնենք, թե Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մյուս կինը Սաֆիյան ինչ է ասել մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մասին, նրա մահից հետո.
«Երբեք ես ոչ մեկին չեմ տեսել ավելի լավ բնույթով, քան Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) » (Ատ-Տաբարանի)
Եկեք տեսնենք, թե ինչ է ասել Մարգարեյի ծառան Անաս իբն Մալիքը
«Ես ծառայեցի Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) տաս տարի : Նա երբեք չասաց ինձ նույնիսկ ՛օֆ՛: Երբ ես ինչ որ բան էի անում, նա երբեք ինձ չէր հարցնում, թե ինչու ես այդպես արեցի: Երբ ես չէի անում որևէ հանձնարարություն, Նա երբեք ինձ չէր հարցնում, թե ինչու ես չեմ արել այդ: Եվ, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)ուներ լավագույն բնավորությունը բոլոր մարդկանցից: Եվ ուներ լավագույն գծերը, որ ես երբեք չեմ զգացել մետաքսե հագուստի, ոչ էլ մաքուր մետաքսի, ոչ էլ որևէ ուրիշ փափուկ բան, քան Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)ձեռքի ափը: Ոչ էլ ես զգացել եմ մսքը կամ ուրիշ բույր ավելի քաղցր, քան Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) քրտինքի բույրը :» (Ատ- Թիրմիզի)
Անաս իբն Մալիքը նույնպես ասաց. «Ես ծառայեցի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) տարիներ: Նա երբեք ինձ չի նեղացրել, երբեք չի հարվածել, երբեք չի բղավել և չի խոժոռվել : Եվ, երբեք չի պախարակել ինձ որևէ բանի համար, որ նա պատվիրել է և ես չեմ լսել: Եվ, եթե որևէ մեկը նրա ընտանիքից պախարակում էր ինձ, նա ասում էր .«Հանգիստ թողեք նրան:Եթե այդ պետք է կատարվեր, ապա այդ կկատարվեր:»»(Ալ-Բագհաուի)
 
ԳԼՈՒԽ 3
ԿՆՈՋ ՎՐԱ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԴՐՈՒՅԹԸ
 ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԿԱՄ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
ԻՍԼԱՄՈՒՄ
Իսլամական օրենքի աղբյուրները Սուրբ Ղուրանի տարբերակներն են և Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) սուննան և հիմնվելով այս երկուսի վրա, մենք հասնում ենք Իսլամի դատապարտմանը, որը կապված է կնոջը հարվածելուն և ըստ դրա, հարգելի ընթերցողը կարող է որոշել, թե որ գործողությունների դասակարգում կարելի է դասել այն: Այսինքն, պարտադիրի, գերադասելիի, թույլատրելիի, նողկալիի, թե արգելվածի:
Իյաս իբն Աբդ Ալլահն ասաց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Մի հարվածեք կնոջը» այնուհետ, մեկ այլ ժամանակ, այն բանից հետո, երբ Մարգարեն արգելեց հարվածել կնոջը,՛Ումար իբն Ալ-Խատաբը եկավ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ ասելով. «Կանայք անցնում են իրենց տղամարդկանց, չեն հնազանդվում և վերաբերում են նրանց ամբարտավանորեն և վատ:» Ապա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)նրանց թույլտվություն տվեց հարվածել նրանց, այսպիսի դեպքերը բացառություն դարձնելով: Դրանից հետո, շատ կանայք եկան Մարգարեյի կանանց մոտ, բողոքելով իրենց ամուսիններից: Եվ, այնուհետ, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Շատ կանայք եկան Մուհամմեդի կանանց մոտ բողոքելով իրենց ամուսիններից, այդ տղամարդիկ ձեր միջի լավագույնները չեն :» (Աբու Դաուդ, Իբն Մաջահ, Ադ-Դարմի)
Վերլուծելով այս հադիթը, մենք կարող ենք եզրակացնել հետևյալը.
Այս Հադիթը,Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերը, ներառում են նրա (Խ.Ա.Ո.Ն) տարբեր երեք ասածները, որոնք նա ասել է երեք տարբեր պարագաների համար, այլ որ թե մեկի :

ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱԳԱՆ
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Մի հարվածեք կնոջը» և այստեղ ավարտվում է առաջին դեպքը: Ուստի, ով լսում է այս խոսքերը Ալլահի Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն), հաստատուն գիտակցում է, որ կնոջը հարվածելու իսլամական տեսակետը արգելված է և ով անում է այդ համարվում է մեղսավոր, քանի որ նա ոտնահարում է Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հրամանը :
Ըստ վերոհիշյալի, ես ուղղում եմ իմ հարցը հարգելի ընթերցողին: Եթե դուք այնտեղ լինեյիք այդ ժամանակահատվածում և լսեյիք, որ Ալլահի Մարգարեն Խ.Ա.Ո.Ն ասաց «մի հարվածիր կնոջը» կարող եք դուք ասել, ըստ իսլամական օրենքի այն պարտադիր, գերադասելի, թույլատրելի, նողկալի կամ արգելված է: Եվ արդյո՞ք դուք կհամարեք, որ ով այդպես արեց, կպարգևատրվի կամ կհամարվի մեղսագործ: Եվ, արդյո՞ք դուք կասեք, որ Իսլամը ճնշում է կնոջը և թույլատրում է հարվածել նրանց:

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԱԳԱՆ
Այժմ, եկեք անցնենք հադիթի երկրորդ մասին, որտեղ ՛Ումար իբն Խատաբը եկավ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)մոտ, նկատի ունենալով, որ այս տեղի ունեցավ մեկ այլ դեպքում, այն բանից հետո, երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Մի հարվածեք կնոջը » Ումարը եկավ բողոքելու կանանցից, ասելով. «Կանայք անցնում են իրենց տղամարդկանց, չեն հնազանդվում նրանց և վերաբերում են նրանց ամբարտավանորեն և վատ:» Այստեղ, և միայն այստեղ, որպես բացառություն, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հաշվի առնելով իրական կյանքի պայմանները, թույլատրեց հարվածել կնոջը, սակայն ՄԻԱՅՆ այս պարագայում : Սակայն, ինչպե՞ս պետք է այն լինի: Այս մենք կբացատրենք ավելի ուշ:

ԵՐՐՈՐԴ ՊԱՐԱԳԱՆ
ԱՅժմ, եկեք անցնենք հադիթի երրորդ մասին,այն բանից հետո, երբ շատ կանայք եկան Մարգարեյօի (Խ.Ա.Ո.Ն) կանանց մոտ բողոքելով իրենց ամուսիններից: Եվ, այնուհետ, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Շատ կանայք եկան Մուհամմեդի կանանց մոտ բողոքելով իրենց ամուսիններից, այդ տղամարդիկ ձեր միջի լավագույնները չեն:» Այստեղ ընկած է Իսլամում կնոջը հարվածելու վերջնական վճիռը, որ այն նողկալի կամ արգելված արարք է, եթե ամուսինը ոտնահարում է Ալլահի սահմանած չափերը, որը մենք կբացատրենք ավելի ուշ:
Արդյո՞ք դուք հասկացաք այս հադիթից, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատվիրեց որևէ մեկին հարվածել կնոջը: Կամ, արդյո՞ք նա խրախուսեց որևէ մեկին հարվածել կնոջը: Կամ արդյո՞ք նա հանդիմանում է որևէ մեկին, ով հարվածում է կնոջը: Մարգարեյի ուղեկցորդները սլացան ստանալու Նրա (Խ.Ա.Ո.Ն) գոհունակությունը : Եվ, այդ իսկ պատճառով, նրանք համոզված էին, որ նա, ով հարվածում է իր կնոջը նա չէ, ով ստանում է Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) գոհունակությունը, այլ հակառակը: Այսինքն, նա, ով չի հարվածում իր կնոջը և ներում է նրա սխալները, մեկն է, ով ստանում է Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) գոհունակությունը : Եվ, անկասկած, ցանկացած արարք, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ատում է, անցնում է նողկալիի շարքը, և նույնիսկ արգելվածի:

ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՐՈՂ Է ԿՆՈՋ ՎՐԱ ՁեռՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ԱՆՑնԵԼ ՆՈՂԿԱԼԻԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՑ,ԱՐԳԵԼՎԱԾԸ
Մենք տեսանք, որ Իսլամում այս խնդրի հիմքը և առաջին վճիռը կապված այս գործողության հետ արգելված է: Այնուհետ, գործողությունը անցել է թույլատրելի արարքների շարքը որոշ պատճառներով և վերջապես, այն անցել է նողկալիի շարքը : Սակայն ե՞րբ կնոջը հարվածելը դարձավ արգելված: Այն արգելված արարք է, եթե այն անարդար ճնշում է, առանց որևէ պատճառի, քանի որ ամեն տեսակի անարդար ճնշումը Իլամում արգելված է: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց իր Իմաստուն Գրքում, զգուշացնելով ամեն տեսակի անարդարությունից.
«Եվ, ով ձեզանից գործում է անարդարություն, այսինքն, Ալլահին մրցակիցներ է սահմանում, Մենք նրանց մեծ տանջանքի կենթարկենք:» (25:19)
Ալլահն նույնպես ասաց.
«Եվ անարդարությունը չի ունենա ոչ Ուալի, (Պաշտպան), Պահապան, ոչ էլ Աջակից:» (42:8)
Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Վախեցեք և ձեռնպահ մնացեք անարդարությունից և ճնշումից: Իրոք, անարդարությունը կվերածվի չափից դուրս խավարի Դատաստանի Օրը:» (Ալ Բայհակի)
Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
«Վախեցեք ճնշվողի աղաչանքից, քանի որ չկա քողարկում դրա և Ալլահի միջև:» (Ալ- Բուխարի)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
« Վախեցեք ճնշվողի աղաչանքից, նույնիսկ եթե նա անհավատ է, քանի որ գոյություն չունի քողարկում դրա և Ալլահի միջև :» (Ահմեդ)
Որպես լրացում, նշենք, որ Իսլամը ոչ միայն արգելել է վիրավորել կնոջը ֆիզիկապես, այլև նույնիսկ խոսքերով: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.
« Իրոք, նրանք,ովքեր մեղադրում են առաքինի կանանց, ովքեր երբեք նույնիսկ չեն մտածել իրենց առաքինությունը վիրավորող որևէ բանի մասին և լավ հավատացյալներ են, անիծված են այս և Հետագա Կյանքում և նրանց համար կլինի մեծ տանջանք:» (24:23)
Ամենաբարձրյալ Ալլահը նույնպես ասաց.
«Եվ, նրանք ովքեր անհանգստացնում են հավատացյալ տղամարդկանց և կանանց անարժան կերպով, նրանք իրենց վրա կրում են զրպարտության հանցանքը և պարզ մեղքը:» (33:58)
Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
«Մահմեդականը նա է, ում լեզվից և ձեռքերից մարդիկ ապահով են և հավատացյալը նա է, ում կողմից մարդկանց կյանքերը և ունեցվածքը ապահով են :» (Ան- Նիսաա)
Եվ նկատի ունեցեք, որ նախորդ հադիթում, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)ասաց, որ մարդիկ ապահով են մահմեդականի լեզվից և ձեռքերից: Նա չի ասում, որ մահմեդականներն են ապահով:
Ուստի նա, ով հայտնում է, որ Իսլամը խրախուսում է անարդարություն կամ կնոջը հարվածելը մեծ զրպարտություն և սուտ է հորինում :

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿՆՈՋԸ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այժմ, եկեք դիտենք գործնական գործողությունները, որոնք վերաբերվում են այս խնդրին, ամենօրյա կյանքում, որպեսզի տեսնենք Իսլամական դատարանի վճիռը: Իսլամական դատարանները շատ լրջորեն են վերաբերվում այս խնդրին, պաշտպանելով կանանց իրավունքները և դատելով տղամարդկանց, ովքեր հարվածում են իրենց կանանց: Ահա մեկ օրինակ:
 «Ռիյադ» թերթը, 2012թվականի դեկտեմբերի 12-ին հրապարակեց իր կայքում հետևյալ նորությունը.
«Սաուդյան Արաբիայի Ալ- Քատիֆ քաղաքի դատարանը դատապարտեց մի ամուսնու, ով հարվածել էր իր կնոջը հրապարակայնորեն 30 խարազանի, որպեսզի նա օրինակ հանդիսանա ցանկացած մեկյուրաքանչյուրին, ով կկատարի միևնույն գոծողությունը հետագայում : Դատավորը նույնպես պատվիրեց տղամարդուն այցելել տասնօրյա սեմինարների հաստատություն, որը զբաղվում է ընտանեկան խնդիրներով, որպեսզի նա անցնի գրավոր քննություն, որի արդյունքը կկցվի գործին:»
Նմանապես, Իսլամական երկրների բոլոր դատարանները կշտամբում են ցանկացած տղամարդու, ով հարվածում է իր կնոջը : Ծիծաղելի փաստ է նաև այն, որ որոշ կանայք ունենալով այս առավելությունները վախեցնում և ահաբեկում են իրենց ամուսիններին: Երբ նրանք ցանկանում են վրեժխնդիր լինել որևէ բանի համար, նրանք թեթևակիորեն վնասում են իրենց և ապա կողծորեն հայտնում իշխանություններին, որ իրենց ամուսինները են այդ արել, չնայած տղամարդիկ անմեղ են :
Եզրակացությունը այն է, որ ոչ մի գիտակից մահմադական, ով հետևում է Իսլամի ուսմունքին, չի ընդունի որևէ անարդարությունը ընդդեմ իր կնոջ և որ Իսլամը, մեր կրոնը, ոչ ուսուցանում է մեզ, ոչ էլ պատվիրում է անել այս: Հակառակը, Իսլամը արգելում է ամեն տեսակի անարդարությունները և պատվիրում է ներողամտություն, համբերություն, հանդուրժողականություն և չարիքի դիմակայությունը բարիքի: Եվ, մենք պետք է գիտակցենք, որ Իսլամը կնոջը հարվածելը չի համարում թույլատրելի արարք, սակայն գոյություն ունի բացառություն որոշ անհատական դեպքերի համար, որպեսզի այն լինի շատ հազվադեպ և հատուկ դեպքերում: Ավելին, այն ունի իր որոշ պայմանները, որպեսզի այդ հաճախ չկատարվի, այլ միայն հետապնդի որոշակի նպատակ, որն է օջախի պահպանումը և ընդհանրապես հասարակության մեջ բարոյականության պահպանումը :
 
ԳԼՈՒԽ 4
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՆՈՋ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ
Հարց է ծագում
Արդյո՞ք ավելի լավ չէ, որ տղամարդը հորդորի իր կնոջը հարվածելու փոխարեն:
Իհարկե: Եվ, իրոք, այս է Ամենաիմաստուն Ալլահի Դատաստանը, Ով Իր Գրքում ասում է .
«Ինչ վերաբրում է այն կանանց, ովքեր անհնազանդ են ամբարտավանորեն, հիվանդագին և ըմբոստությամբ, սկզբում հորդորեք նրանց, այնուհետ եթե նրանք պնդեն, հեռացեք անկողնուց, այսինքն, ետ շրջեք ձեր մեջքը և վերջապես հարվածեք նրանց, թեթևակիորեն, որպես վերջին լուծում, եթե դուք ստիպված եք, եթե նախորդ քայլերից ոչ մեկը արդյունք չի տվել: Սակայն, եթե նրանք հնազանդվեն ձեզ, մի փնտրեք նրանց դեմ որևէ բան, անհանգստություն: Իրոք, Ալլահը Ամենաբարձրյալը և Ամենամեծն է :» (4:34)
Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)իր հրաժեշտի ուխտագնացության ժամանակ ասաց.
«Վերաբերվեք ձեր կանանց լավագույն ձևով, նրանք նման են գերիների ձեր ձեռքերում, դուք ոչ մի իրավունք չունեք այլ կերպ վերաբերվել նրանց, քանի դեռ նրանք մեղավոր չեն բացահայտ անպարկեշտության մեջ և, եթե նրանք այդպես են անում, ապա շրջեք ձեր մեջքերը նրանց,անկողնում և հարվածեք նրանց թեթևակիորեն, աննկատելիորեն, սակայն, եթե նրանք հնազանդվեն ձեզ, ապա մի սխալվեք նրանց նկատմամբ,ամեն դեպքում : Իրոք, դուք ունեք իրավունքներ նրանց վրա և նրանք ունեն իրավունքներ ձեր վրա:» (Ատ- Թիրմիզի)
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Ալլահը, Ամենաիմաստունը, Ամենագիտակը տեղյակ է Իր ստրուկների գործերին, սահմանում է անպարկեշտ կնոջ խնդրի լուծումը երեք փուլերով որոնք են .

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ, ՀՈՐԴՈՐ և ՈՒՂՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Տղամարդու համար պարտադիր է հետևել ուղղորդության և հորդորի ուղղուն, լուծելու իր կնոջ հետ ունեցած խնդիրը, եթե նա տեսնում է անպարկեշտության նշաններ, մինչ նա իր մեջքը թեքում է կնոջից անկողնում: Ըստ շատ գիտնականների այս հաջորդականությունը պարտադիր է: Ուստի, տղամարդը պետք է փորձի հասնել կնոջ սրտին բարի խոսքերով, որի շնորհիվ նա կմեղմացնի նրա սիրտը, ստիպելով նրան զգալ, իր կարևորությունը տղամարդու սրտում և որ նա հորդորում է նրան, որովհետև նա ցանկանում է բարիք կնոջը և ամբողջ ընտանիքին :
Մասնավորապես տղամարդը պետք է իր ուժերի ներածին չափով անի ամենը, փորձելով հորդորել իր կնոջը, որպեսզի ուղղի նրա վերաբերմունքը: Եվ, մենք պետք է հաշվի առնենք, որ հորդորը չպետք է բխի սառը սրտից կամ վատ ձևով, սակայն հորդորը նշանակում է բարություն զրույցում, որպեսզի գրավի մարդու սիրտը, օրինակ տղամարդը նվեր է տալիս կնոջը, այնպես որ նա ընդունում է նրա խոսքերը գոհունակ սրտով և բարի մտքով: Նույնպես, խելացի կնոջը համար պարտադիր է ընդունել հորդորը ամուսինու խոսքերից, հաշվի առնելով իրենց երեխաների և տան ապագան: Եվ, չնայած կինը անպարկեշտ և համառ է և ոչ հորդորը և ոչ էլ ուղղորդությունը արդյունավետ չեն, ապա ամուսինը կարող է փորձել երկրորդ փուլը, այնպես ինչպես Ալլահն է պատվիրել մեզ:

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ, ԱՆԿՈՂՆՈՒՄ ՄԵՋՔԸ ՇՐՋԵԼԸ
Ինչպես մենք բացատրել ենք, եթե հորդորը արդյունք չունի և կինը չի ընդունում այն կամ ուղղորդությունը, ապա թույլատրվում է նրա ամուսնուն շրջել իր մեջքը անկողնում, մերժելով նրան սեռական հարաբերությունը ամենաշատը երեք օր, քանի որ եթե նա շարունակի այդպես ավելի քան երեք օր, ապա ստացվում է որ նա ոտնահարում է կնոջ զգացմունքները, այլ ոչ թե ուղղում է նրան : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Անթույլատրելի է մահմեդականին խռով մնալ իր եղբորից երեք օրից ավել, մեկը շրջվում է մեկ կողմ և մյուսը այլ կողմ, երբ հանդիպում են, երկուսից լավագույնը նա է, ով առաջինն է ողջունում մյուսին:» (Բուխարի)
Կնոջից մեջք շրջելու նպտակն է, որպեսզի կինը զգա, որ ամուսինը իրոք տխրել է նրա վերաբերմունքից: Այս լուծումը նույնպես համարվում է երկրորդ հնարավորություն կնոջ համար, որպեսզի նա կարողանա մտածել ամենի շուրջ:
Սակայն, եթե կինը մտածում է ամենի շուրջ և որոշում է դադարեցնել իր անպարկեշտ վերաբերմունքը և վերադառնալ բարի բարքերին, ապա ամուսնու պարտավորությունն է դադարել շրջվել կնոջից, ներել նրան և լավ վերաբերմունք ցուցոբերել: Սակայն, եթե նա պնդի իր համառությունը և ամբարտավանությունը և արհամարհի ուղղորդությունը և նրա ամուսինը այլևս չի գտնում մեկ այլ լուծում, ապա նա կարող է գործի դնել իր վերջնական ձեռնարկումը:

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ. ՍԻՎԱԿՈՎ ԱՆՆԿԱՏԵԼԻ ՀԱՐՎԱԾԵԼԸ
Եթե տղամարդը փորձել է ուղղել կնոջ անպարկեշտ վերաբերմունքը հորդորներով, բարի խոսքերով և նվերներով, սակայն ոչ մեկը արդյունավետ չեն եղել և այնուհետ նա փորձել է շրջել իր մեջքը անկողնում և այս էլ կրկին արդյունք չի տվել, ապա նրան թույլատրվում է աննկատելի հարվածել կնոջը Սիվակով :
«Աթաա»-ն ասաց. «Ես հարցրեցի իբն Աբասին, թե որն է աննկատելի հարվածելը:» Նա ասաց. «Սիվակով և դրան նմանատիպ որևէ բանով:» Ավելին, Ալ-Հասան Ալ-Բասրին ասաց. «Լինել աննկատ:»
Ի՞նչ ցավ կարող է պատճառել Սիվակը, հարգելի ընեթերցող: Եվ, արդյո՞ք դուք կարող եք կոչել կնոջը Սիվակով հարվածելը ընտանեկան բռնություն : Ահա Սիվակի նկարը, որի չափը հավասար է մատիտի չափի, այնպես, որ Իսլամում հարվածել բառի իմաստը հասկանալի լինի :
Եթե, հարգելի ընթերցող, դուք կնոջը Սիվակով հարվածելը համարում եք ընտանեկան բռնություն, ապա տեսեք թե որքան հոլիվուդյան ֆիլմեր են պատկերում վեճեր տղամարդկանց, կամ կանանց ու տղամարդկանց միջև, կամ գործատուի և աշխատողի, միջև, որտեղ մեկը իր ցուցամատը դնում է մյուսի կրծքին, սարսափեցնելով կամ հարվածելով, կամ իր ձեռքի մատիտով: Եվ շատ այլ դեպքերում, տղամարդը ապտակում է մյուսին: Ավելին, շատ ֆիլմերում կինը վեճի ընթացքում ապտակ է ստանում ամուսնուց և այնուհետ նա հեռանում է: Եվ արևմուտքի մարդիկ չեն համարում այս դեպքերը ընտանեկան բռնություն, նրանք կարծում են, որ զգացմունքներն են առաջնորդում տղամարդուն հարվածել կնոջը և հակառակը: Նրանք կարծում են որ ամուսինը և կինը քաղաքակիրթ մարդիկ են: Եվ, այստեղ, մենք պետք է հաշվի առնենք, որ նույնիսկ ապտակելը արգելված է Իսլամում: Սակայն, նրանք հարձակում են գործում Իսլամի վրա և կեղծորեն մեղադրում են բռնության խրախուսման մեջ : Խնդրում ենք նշեք, որ հորդորի փուլերը, ամուսնու մեջք շրջելը անկողնում և նրան հարվածելը ամենօրյա ամուսնական խնդիրների լուծում չեն, սակայն, դրանք վերաբերում են կնոջ անպարկեշտ և ամբարտավան վերաբերմունքի խնդրին:
Օրինակ, եթե տղամարդը խնդրում է կնոջը եփել բրինձ և ձուկ, սակայն նա մոռանում է և պատրաստում է բրինձ և հավ դրա փոխարեն, կարո՞ղ ենք մենք ասել, որ վերոհիշյալ երեք փուլերը, հորդորը, մեջք շրջելը և թեթևակի հարվածելը պետք է գործածել այս պարագայում:
Իհարկե ոչ: Այս ամենը փոքրիկ բաներ են, որոնք պետք է անցնեն խաղաղ կերպով, առանց նույնիսկ հորդորի: Սակայն, եթե կինը անպարկեշտ է, համառ և նրա ամուսինը նկատում է անպարկեշտության նշաններ, անհնազանդություն և ամբարտավանություն, որոնք լուրջ խնդիրներ են, ապա մենք կանգնած ենք մի կնոջ առջև, ով կարիք ունի վերաբերմունքի ուղղման, առաջնորդության և խնդրի լուծման: Պատկերացրեք հարգելի ընթերցող, այս կինը շարունակում է իր համառ ամբարտավանությունը և անպարկեշտ վերաբերմունքը, որը անկասկած արդյունք կդառնա նրա տան կործանմանը և ամուսնալուծությանը, մինչդեռ նրա ամուսնինը ամեն ինչ արել էր երկար ժամանակ գործածելով հորդորի և ուղղորդության և մեջք շրջելու փուլերը, սակայն կինը ոչ մեկին չի պատասխանել: Ո՞րն է ավելի լավ և ավելի քիչ ցավոտ այս պարագայում, ամուսնալուծությունը, թե թեթևակի հարվածելը: Եթե նրան հարվածելը նման է մեկ աչքանու և ամուսնալուծությունը կուրության, ապա մեկ աչքը ավելի լավ է քան կույրը:Եվ, իրոք, կնոջը այսպիսի վարքով թողնելը կտանի ամբողջ ընտանիքի կործանման և իհարկե, որպես հետևանք, ամբողջ հասարակության կործանման:


 
ԳԼՈՒԽ 5
«ՀԱՐՎԱԾԵԼ» ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ ԻՍԼԱՄՈՒՄ
Մինչ մարդու իրավունքների պատպանության կազմակերպությունը աշխարհում մեղադրում է ընտանեկան բռնությունը, Իսլամը նախորդել է նրանց, խոստանալով նրան, ով գործել է այդ պատիժ, աշխարհիկ և Հետագա կյանքում: Ավելին, այդ հանցանքի արգելքը չի սահմանափակվել ֆիզիկական բռնությամբ միայն, այլև նույնպես ներառում է խոսքերի չարաշահումը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Մահմեդականը նա է, ում լեզվից և ձեռքերից մարդիկ ապահով են և հավատացյալը նա է, ումից մարդկանց կյանքերը և ունեցվածքն են ապահով:» (Ան-Նասսա)
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց.
«Իրական հավատացյալը քծնող չէ, ոչ էլ մեկը, ով անիծում է մյուսներին, ոչ էլ անպարկեշտը, ոչ էլ ով ասումէ ամոթալի խոսքեր:» (Ալ- Հայթամի)
Հարց է ծագում, «ինչպե՞ս կարող է Իսլամը մեղադրել բռնությունը, եթե այն թույլատրում է տղամարդուն, նույնիսկ որպես վերջնական լուծում, հարվածել իր կնոջը, եթե նա տեսնում է, որ կինը անպարկեշտ է:»
Որպեսզի պատասխանենք այս հարցին, մենք առաջին հերթին պետք է տանք «հարվածել» բառի բացատրությունը ամենօրյա կյանքում և Իսլամում: Օրինակ, այսօր, երբ որևէ մեկը լսում է, որ տղամարդը հարվածել է իր կնոջը, նրա աչքի առջև է գալիս սարսափելի անարդար տեսարան, բռնապետ տղամարդու, ով հարվածել է իր կնոջը, պատկերը այնպիսին է, որ կարծես նա որպես տորնադո ոտքերով և բռունցքներով է հարվածել նրան : Բացի դրանից, աչքի առջև է գալիս խեղճ ոտնահարված կնոջ պատկերը, ում մարմինը լի է վնասվածքներով, կապտուկներով, և բազմակի կոտրվածքներով: Այս է «հարվածել» բառի ժամանակակից իմաստը, որին մենք ծանոթանում ենք մեր ամենօրյա փորձով և բարբարոս տղամարդու շատ օրինակներով, ովքեր հարվածել են իրենց կանանց :
Սակայն, եթե ես ասեմ ձեզ, որ «ես ձու եմ հարել» կամ «թմբուկ եմ հարվածել», արդյո՞ք դուք կհասկանաք, որ ես այդ արել եմ բռունցներով և ոտքի հարվածներով: Կամ արդյո՞ք դուք կհասկանաք, որ ես թմբուկ եմ հարվածել բռունցքներով և ոտքով: Որպես արդյուքն, «հարվածել» բառի իմաստը փոխում է ամբողջ կախվածությունը իր լեզվաբանական իմաստից և ընթերցողի նպատակից, բնույթից, բնավորությունից, նրա բարոյականությունից: Այս ամենից մենք հասկանում ենք, թե ինչ նկատի ունենք «հարվածել» ասելով: Ահա ինչու, «հարվածել» իմաստը իսլամում ամբողջովին տարբեր է, խոսքի իմաստից, որը մենք ընդունում ենք այսօր, քանի որ այսօր գործածվող «հարվածել» բառի իմաստը խստիվ արգելվում է Իսլամում :
Ուստի, ոչ մի հնարավորություն գոյություն չունի, որ այս երկու իմաստները համընկալվեն, քանի որ յուրաքանչյուրը հակասում է մյուսին: Եթե մենք ցանկանում ենք անկողմնակալ լինել, մենք պետք է ասենք, որ Իսլամում գոյություն չունի կնոջը հարվածելը և Իսլամը թույլ չի տալիս այդպիսի բան : Հակառակը, Իսլամը արգելել է այդ, ինչպես նաև արգելել է տղամարդուն, որ նա վարկաբեկի կամ վիրավորի կնոջը, նույնիսկ ասի նրան ամոթալի խոսքեր: Իրոք, «հարվածել» բառը Իսլամում նշանակում է թեթև հրել, որի նպատակն է կնոջ ուշադրությունը ուղղել դեպի ամուսինը և նրան հասկացնել տալ, որ նա մոլորված է իր ամուսնու իրավունքների նկատմամբ և որ նրա ամուսինը ունի իրավունք, ուղղել նրա վերաբերմունքը : Իսլամը նույնպես սահմանել է որոշակի փուլեր, որոնք նախորդում են հարվածելու վերջնական փուլին, որպեսզի ամուսինը լուծի խնդիրը, եթե նա տեսնի անպարկեշտ վերաբերմունք նրա կողմից: Հարվածելը վերջին փուլն է, երբ նախորդ փուլերը ազդեցություն չեն թողնում: Իսլամը շատ սահմանափակումներ է պարտադրել տղամարդուն, և եթե նա ոտնահարում է դրանք, նա դառնում է մեղսագործ, ով ոտնահարել է Ալլահի սահմանած չափերը, ով արժանի է պատժի այս և ՀԵտագա կյանքերում: Այդ սահմանափակումներն են.
 1. ՓՈՐՁԵԼ ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ
Տղամարդը պետք է փորձի լուծել խնդիրը հորդորի փուլում, և, եթե այդ անարդյունք է, նա պետք է փորձի անցնել երկրորդ փուլին, որը մեջքը շրջելն է և եթե այդ էլ անարդյունք է, ապա նա կարող է անցնել երրորդ փուլին, հարվածելուն:
2. ՀԱՐՎԱԾԵԼ ՊԵՏՔ Է ՍԻՎԱԿՈՎ և ԱՅՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՆՆԿԱՏ
Սիվակը մատիտի չափ ունի, ինչպես դուք տեսնում եք նկարում :
3. ՆԱ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՀԱՐՎԱԾԻ ԴԵՄՔԻՆ, ԿԱՄ ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԵՐԻՆ
Եթե ամուսինը չի գտնում մեկ այլ լուծում, բացառությամբ կնոջը հարվածելուց, ապա նա պետք է զգույշ լինի որպեսզի չոտնահարի Ալլահի սահմանները: Ամեն դեպքում, Ալլահը արգելել է դեմքին հարվածելը:Ավելին, արգելված է հարվածել մարմնի զգայուն մասերին և նա, ով այդպես է վարվում, մեղսագործ է: Տղամարդուն թույլատրվում է հարվածել կնոջը աս-Սիվակով, ոչ թե ցավ կամ վնաս պատճառելու համար, այնպես որ նույնիսկ Սիվակով, արգելված է հարվածել դեմքին և այլ զգայուն մասերին :
4. ՆԱ ՉՊԵՏՔ Է ՈՉ ՎԻՐԱՎՈՐԻ, ՈՉ ԷԼ ՎԱՐԿԱԲԵԿԻ ԻՐ ԿՆՈՋԸ
Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«Իրական հավատացյալը քծնող չէ, ոչ էլ մեկը, ով անիծում է մյուսներին, ոչ էլ անպարկեշտ, ոչ էլ մեկը, ով ասում է ամոթալի խոսքեր:» (Ալ-Հայթամի)
Եվ, ինչպես մենք բազմակի ասել ենք, երեք փուլերի նպատակն է ուղղել կնոջ վերաբերմունքը, այլ ոչ թե վիրավորել նրան: Վիրավորելը չունի ուղղիչ ֆունկցիա, հակառակը, այն կարող է մեծացնել խնդիրը, լուծելու փոխարեն :
5.ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ԱՅՆ ՉՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ և ՈՒՐԻՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՋև
Տղամարդուն չի թույլատրվում հարվածել կնոջը կամ ուղղել նրան որևէ մեկի առջև, մանավանդ երեխաների, քանի որ այս միայն վերաբերում է երկու ամուսիններին, և ոչ այլ մեկին : Եթե այս տեղի է ունենում երեխաների առջև, առաջին հերթին այն կվիրվորի կնոջը և երկրորդ հերթին կվնասի երեխաների դաստիարակությանը : Ինչպիսի՞ օրինակ կարող է ծառայել տղամարդը, եթե նա հարվածի նրանց մորը նրանց առջև :
6. ՉԹՈՂՆԵԼ ՀԵՏՔԵՐ ՆՐԱ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ
Ամուսինը համարվում է մեղսագործ, եթե ոտնահարում է Ալլահի սահմանները և հարվածում է իր կնոջը և թողնում է նրա մարմնի վրա հետքեր, կամ արյունահոսության է հասցնում կամ կոտրվածքի: Ով անում է այդպես, նա բարբարոս, բռնապետ տղամարդ է, ով չի ցանկանում ուղղել իր կնոջ խնդիրը այլ միայն ցանկանում է վրեժխնդիր լինել նշան թողնելով կնոջ մարմնին: Այսպիսի տղամարդուն պետք է դատապարտել և օրինական պատժել ոճրի համար:
 
ԳԼՈՒԽ 6
ԿՆՈՋ ՎՐԱ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԱՅԼ ԿՐՈՆՆԵՐԻ ՄԵՋ
Կնոջ վրա ձեռք բարձրացնելու խնդիրը սահմանափակված չէ որոշակի ժամանակով կամ վայրով: Այդ իսկ պատճառով, այն կապված չէ որոշակի դարաշրջանի կամ հասարակության հետ, սակայն, այն գոյություն ունի բոլոր հասարակություններում և դարաշրջաններում առանց որևէ բացառության: Եվ, ով ցանականում է ուսումնասիրել կնոջ դերը բոլոր հասարակարգերի և հասարակությունների մեջ, կարող են ընթերցել շատ գրքեր, որոնք վերաբերում են այս խնդրին և կնոջ դերին հին Հռոմեական, Հունական, Չինական, Հնդկական և այլ հասարակարգերում:
Ինչպե՞ս են վերաբերվում Հուդդայականությունը և Քրիստոնեությունը կնոջ վրա ձեռք բարձրացնելու երևույթին, որը շատ տարածված էր հին հասարակարգերի մեջ, նույնիսկ Հիսուս Քրիստոսի հասարակարգում: Արդյո՞ք Հիսուս Քրիստոսը երբևէ խոսել է կնոջ վրա ձեռք բարձրացնելու արգելքի մասին: Արդյո՞ք Աստվածաշնչի, Հին կամ Նոր Կտակարանների մեջ գոյություն ունեն տեքստեր,, որոնք արգելում են կնոջ վրա ձեռք բարձրացնելը կամ նույնիսկ դասում է այն նողկալի արարքի : Հատուկ ուսումնասիրություններից երևում է, որ այս խնդրի մասին որևէ մեջբերումներ գոյություն չունեն:
Որպես արդյունք, արդյո՞ք Հրեա կամ քրիստոնյա տղամարդը մեղք է գործում, եթե նա հարվածում է իր կնոջը, ըստ իրենց կրոնների: Եվ, ո՞րն է նրա պատիժը ըստ Աստվածաշնչի տարբերակների : Ակնհայտորեն, նա մեղք չի գործել, քանի որ գոյություն չունի տարբերակ Աստվածաշնչի մեջ, ոչ Նոր ոչ էլ Հին Կտակարանում, որը նշում է այդպիսի որևէ բան :
Ավելին, ամուսնուն նույնիսկ չեն մեղադրում ըստ պետական օրենքի, ոչ էլ նրան պատժում են, բացառությամբ, եթե գոյություն ունեն բռնության նշաններ կնոջ մարմնի վրա, ինչպիսիք են կոտրվածքները, վերքերը և կապտուկները: Սակայն, առանց մարմնական վնասվածքների նշանների, ինչպե՞ս նա կարող է ապացուցել բռնության իր զոհ լինելը: Այլ կերպ ասած, Հրեաների և Քրիստոնյաների կողմից աննկատելի ծեծելը չի մեղադրվում ոչ կրոնական, ոչ էլ օրինական տեսանկյուններից :
Եկեք տեսնենք, թե ինչ են ասում Բուդդայականությունը և այլ Հեռավոր Արևելյան կրոնները: Արդյո՞ք գոյություն ունեն իրենց սուրբ տեքստերում նշումներ, որոնք մեղադրում են կնոջ վրա ձեռք բարձրացնելը:
Իհարկե գոյություն չունի որևէ կրոնական տեքստ, որևէ կրոնի մեջ, որը արգելում է կնոջ վրա ձեռք բարձրացնելը, բացառությամբ Իսլամի: Նույնիսկ, կնոջը ծեծելու վճիռը արգելվածից նողկալիի դասակարգին դասելը, Իսլամը մնում է միակ կրոնը, որը ակնհայտորեն սահմանում է, որ կնոջը հարվածելը նողկալի արարք է: Սակայն, բոլոր մյուս կրոնները չեն անրադառնում այս խնդրին, ոչ որպես արգելված, ոչ էլ նողկալի:
Ավելին, գոյություն չունի որևէ կրոն, որը սահմաններ է դնում տղամարդուն, թե արդյոք նա կարող է հարվածել կնոջը թե ոչ, բացառությամբ Իսլամի : Այլ խոսքերով, եթե հրեան կամ քրիստոնյան կամ Բուդդայականը կորցնում է իր ինքնակառավարումը և բարկանում է պահի ազդեցությամբ և հարվածում է իր կնոջը, ապա ո՞րոնք են այն սահմանները, որ նա չպետք է ոտնահարի : Արդյո՞ք Հուդդայականությունը, Քրիստոնեությունը կամ Բուդդայականությունը սահմաններ են դնում տղամարդուն, ով կորցնում է իր ինքնատիրապետումը և հարվածում է իր կնոջը, ինչպիսին են մարմնի վրա նշաններ չթողնելը, դեմքին հարվածելը և այլն: Իհարկե, ոչ :
Ով հետևում է մերօրյա կյանքի իրականությանը, կարող է գտնել Հրեա, Քրիստոնյա և Բուդդայական տղամարդկանց բարձր տոկոս, ովքեր ձեռք են բարձրացնում իրենց կանանց: Ուշադրություն դարձրեք, հարգելի ընթերցողներ, դատական հայցերին, որոնք ներկայացվում են Եվրոպայի և Ամերիկայի ոստիկանություններում և դատարաններում և դուք կտեսնեք այն տղամարդկանց հսկայական զանգված, ովքեր իրենց կանանց և երեխաների նկատմամբ բռնություն են գործել :
Նույնիսկ Արաբական հասարակարգում, մինչ Իսլամը, տղամարդիկ սովորություն ունեին մտրակել իրենց կանանց, կարծես նրանք ստրուկներ են և այս ամենը սովորական էր, ոչ արգելված, ոչ անօրինական: Սակայն, երբ եկավ Մարգարե Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) նա դատապարտեց այդ դաժանության կիրառումը: Մարգարե Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
«ձեզանից ոմանք մտրակում են իրենց կանանց որպես ստրուկներ և օրվա վերջում կարող են ցանկանալ սեռական հարաբերություն նրանց հետ:» (Բուխարի)
Այս հադիթում Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեղադրում և դիտողություն է անում տղամարդուն, ով ծեծում է իր կնոջը առավոտյան և ցանկանում է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ գիշերը: Այլ խսոքերով, ինչպե՞ս դու կարող ես լինել կոպիտ և կոշտ նրա հետ առավոտյան և այուհետ սպասել և ցանկանալ նրա քնքշությունը և ընկերակցությունը գիշերը:

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ, ԿՆՈՋ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Որոշ քրիստոնյաներ պարբերաբար հայտարարում են, որ Հիսուս Քրիստոսը (Խ.Ա.Ո.Ն) կանանց իրավունքների առաջին պաշտպանն էր, որ նա տվեց իրավունքներ, ինչպես ոչ մի այլ կրոն չէր տվել և որ Աստվածաշունչը վերաբերում է կնոջը անկողմնակալ և բարձրացնում է նրա կարգավիճակը: Սակայն արդյո՞ք այս խոսքերը համապատասխանում են իրականությանը:
Մենք բոլորս գիտենք, որ Աստվածաշունչը արգելում է կնոջը մտնել Եկեղեցու Սրբավայրը, որտեղ են գտնվում Սուրբ Խորանը, լինի նա երեխա, դեռահաս թե տարեց: Այս կապված չէ տարիքի հետ, այլ կապված է սեռի հետ : Եվ Աստվածաշունչը լինի Նոր, թե Հին Կտակարանը, չեն ներառում որևէ նշում, որ կինը կարող է մտնել Սուրբ Խորան : Ձեռնադրությունը նույնպես արգելված է կնոջը: Կնոջը նույնպես չի թույլատրվում խոսել եկեղեցու ներսում, կամ սովորեցնել որևէ մեկին եկեղեցու ներսում : Նրան չի թույլատրվում մտնել եկեղեցական գրասենյակ, նա կարող է միայն մտնել միայն սարկավագի գրասենյակը, ով փաստորեն ծառայի նման է, այլ ոչ թե քահանա: Աստվածաշունչը ներկայացնում է բոլոր տեսակի եկեղեցական գրասենյակները, որոնք բոլորը սահմանափակված են միայն տղամարդկանց համար, ինչպիսիք են առաջին Նահապետների Քահանայությունը, ինչպիսիք են Նոյը, Այուբը, Աբրահամը, Իսահակը և Հակոբը, կամ Ահարոնյան Քահանայությունը, Մելքիսեդեկյան Քահանայությունը, Առաքյալների Քահանայությունը և նրանց եպիսկոպոս իրավահաջորդները: Այս բոլորը տղամարդկանց համար էին և եթե կնոջը ընդունեին եկեղեցական գրասենյակ, ապա այդ կլիներ Կույս Մարիամը: Սակայն ըստ Քրիստոնեական ուսմունքների, կինը զրկված էր այս ամենից:

ԵԿԵՔ ԴԻՏԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ, ՈՐՊԵՍԶԻ ՊԱՏԿԵՐԱՑՆԵՆՔ ԿՆՈՋ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ.
1. Կինը պատիժ է կրում իր ամուսնու մեղքի համար.
«Եվ, ինչ վերաբերում է մարգարեյին, և քահանային և մարդկանց, նրանք կասեն Տիրոջ բեռ, ես նույնիսկ կպատժեմ այդ տղամարդուն և նրա տունը, այսինքն, նրա կնոջը և երեխաներին:» (Երեմիա 23:34)
2. ԴԱՎԱՃԱՆՈՂՆԵՐԻՆ, ՇՆԱՑՈՂՆԵՐԻՆ ԱՅՐԵԼԸ
«Եվ ցանակցած քահանայի դուստրը, եթե նա պղծում է իրեն անբարոյական լինելով, նա ոտնահարում է իր հորը և նրան պետք է այրել կրակի մեջ:» (Ղևիտանացիներ 21:9)
3. ԿՆՈՋԸ ԱՆԴԱՄԱՀԱՏԵԼԸ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
«11.Երբ տղամարդիկ վիճում են մեկը մյուսի հետ և մեկի կինը մոտենում է բաժանելու իր ամուսնուն մյուս հարվածողի ձեռքից և իր ձեռքն է դնում և նրան հեռացնում է նրան գաղտնիքներով. 12.Ապա դուք պետք է անդամահատեք նրա ձեռքը, ձեր աչքերը չպետք է խղճան նրան:» (Օրինաց 25:11-12)
4. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԱԾԸ, ԱՅՐԻՆ և ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ.
« 10.Եվ, նա ով բարձր աստիճսանի քահանա է …13 պետք է կին վերցնի կույս:14. Այրին, ամուսնալուծվածը, կամ գռեհիկը, կամ անբարոյականը չպետք է կնության վերցվեն, սակայն նա պետք է որպես իր կին վերցնի կույսի, իր ժողովրդից. Քանի որ Ես, Տերը սրբագործում եմ նրան:» (Ղևիտացիներ 21:10-13-14-15)
5. ԿՆՈՋ ԿԱՏԱՐՅԱԼ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԱՄՈՒՍՆՈՒՆ
«22 Կանայք, հնազանդվեք ձեր ամուսիններին, որպես ձեր Տիրոջ: 23 Քանի որ ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսը եկեղեցու և նա մարմնի փրկիչն է:24 Ուստի, քանի որ եկեղեցին Քրիստոսի իշխանության տակ է, այնպես էլ, թող կանայք լինեն իրենց իսկ ամուսինների իշխանության տակ ամեն ինչում:» (Եփեսացիներ 5:22-24)
6. ԿՆՈՋ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵԿեՂեՑՈՒՄ
«Թող ձեր կանայք լռություն պահպանեն եկեղեցիներում, քանի որ չի թույլատրվում նրանց խոսել, սակայն նրանց պատվիրված է լինել հնազանդ, ինչպես նաև օրենքին:Եվ, եթե նրանք սովորեն որևէ բան, թող հարցնեն իրենց ամուսիններին տանը, քանի որ ամոթ է կնոջը խոսել եկեղեցում:» (1 Կորնթացիներ 14:34-35)
7. ԿԻՆԸ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ Է
«Թող կանայք սովորեն լռել ամենայն հնազանդությամբ: Ես չեմ տքնի սովորեցնել կնոջը, ոչ էլ կտամ իշխանություն տղամարդու վրա, սակայն լինել լուռ: Քանի որ Ադամին արարել է առաջինը Եվայից:Եվ, Ադամը չի խաբվել, սակայն կինն է խաբվելով կեղեքվել: Չնայած նա կփրկվի ծննդաբերությամբ, եթե նրանք շարունակեն հավատքով և բարեգործությամբ և սուրբ չափավորությամբ:» (1 Թիմոթեոս 2:11-15)
8. ՏՂԱՄԱՐԴԸ ԻՇԽՈՒՄ Է ԿՆՈՋԸ
« Նմանապես դուք կանայք հնազանդվեք ձեր ամուսիններին… Ում կանայք զարդարվում են, թող այն չլինի, որ արտաքին զարդարանքը մազերը հյուսելու և ոսկի կրելու, կամ հագուստ կրելու .Սակայն թող այն լինի սրտում թաքնված տղամարդ, այն բանով ինչ կաշառելի է, նույնիսկ զարդը հեզ ու հանդարտ հոգու, որը Աստծո աչքում մեծ արժեք ունի: Քանի որ այս ձևից հետո, հին ժամանակներում, սուրբ կանայք նույնպես, ովքեր հավատում են Աստծոն, զարդարում են իրենց, լինելով հնազանդ իրենց իսկ ամուսիններին. Նույիսկ ինչպես Սառան հնազանդվեց Աբրահամին կոչելով նրան Տեր:» (1 Պետրոս 3:1-6)
« Կանանց նա ասաց, Ես անչափ կբազմացնեմ ձեր վիշտը և ձեր հայեցակարգը, վշտի մեջ դուք կբերեք ձեր երեխաներին և ձեր ցանկությունը կլինի ձեր ամուսիններին և նա կիշխի ձեզ:» (Ծննդոց 3:16)
9. ԱՆՊԱՐԿԵՇՏԻՆ ՔԱՐԿՈԾԵԼԸ
« 13.Եթե ցանկացած տղամարդ կնության է առնում և մերձենում է նրան և ատում է նրան 14 Եվ խոսակցությունների առիթ է տալիս նրա դեմ և չարիքի անուն է բերում նրան և ասում, ես վերցրել եմ այս կնոջը և երբ մերձեցել եմ նրան, ես գտել եմ, որ նա կույս չէ.15 Ապա պետք է հայրը աղջկա և նրա մայրը, վերցնեն և բերեն աղջկա կուսության նշանները քաղաքի ծերերին դարպասի մոտ. 16 Եվ աղջկա հայրը պետք է ասի ծերերին, ես տվել եմ իմ դստերը կնության այս տղամարդուն և նա ատեց նրան, 17 Եվ, նա պատճառներ է տվել խոսակցությունների ընդդեմ նրա, ասելով, ես չեմ գտել նրանց դստերը կույս և դեռ սրանք նշաններն են իմ դստեր կուսության, Եվ նրանք կտարածեն հագուստը քաղաքի ծերերի առջև : 18 Եվ, քաղաքի ծերերը կվերցնեն տղամարդուն և կծեծեն նրան, 19 Եվ նրանք կտուգանեն նրան հարյուր շեկել արծաթով և կտան դրանք աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է Իսրայելի կույսին և նա կլինի նրա կինը և նա չի կարող լքել նրան ամբողջ իր օրերը: 20 Սակայն, եթե այս ճշմարիտ է, և կուսության նշանները չեն գտնվի աղջկա համար . 21 Այդ դեպքում նրանք պետք է դուրս հանեն աղջկան հոր տանից և քաղաքի տղամարդիկ պետք է քարկոծեն նրան մինչ մահ:» (Օրինաց 22:13 -21)
« Եթե տղամարդուն գտնեն պառկած ամուսնացած կնոջ հետ, ապա նրանք երկուսն էլ պետք է մահանան, երկուսն էլ տղամարդը, ով պառկել է կնոջ հետ և կինը, այնպես որ նրանք հեռացնեն չարիքը Իսրայելից:» (Օրինաց 22:22)
«Եթե աղջիկը, ով կույս է և նշանված է ամուսնու և տղամարդը գտել է նրան քաղաքում և պառկել է նրա հետ, ապա նրանք պետք է երկուսին էլ բերեն քաղաքի դարպասները և քարկոծեն նրանց, մինչ մահ:» (Օրինաց 22:23-24)
10. ԿԱՆԱՅՔ ԶԻՋՈՒՄ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ
« Սակայն ես կցանկանամ որ դուք իմանաք, որ յուրաքանչյուր տղամարդու գլուխ Քրիստոսն է և Քրիստոսի գլուխը Աստվածն է: 4 Յուրաքանչյուր տղամարդ աղոթելիս կամ մարգարեություն անելիս երբ ծածկում է իր գլուխը, վարկաբեկում է այն : 5 Սակայն յուրաքանչյուր կին, ով աղոթում կամ մարգարեանում է գլուխը չծածկած, վարկաբեկում է իր գլուխը, այս վերաբերում է նույն իսկ յուրաքանչյուրին, կարծես նա սափրված է: 6 Քանի որ,եթե կինը քող չի կրում, թող նրան նույնպես խուզեն, սակայն այդ ամոթ է կնոջ համար սափրվել ակմ խուզվել, թող նա ծածկվի: 7 Քանի որ տղամարդը իրավմամբ չպետք է ծածկի իր գլուխը, քանի որ նա Աստծո փառքն ու պատկերն է, սակայն կինը տղամարդու փառքն է: 8 Քանի որ տղամարդը կնոջը չէ, սակայն կինը տղամարդունն է: 9 Ոչ էլ տղամարդը արարվել է կնոջ համար, այլ կինը տղամարդու: 10 Այս պատճառով . կինը պետք է ունենա իշխանություն իր գլխին, շնորհիվ հրեշտակների:» 1 (Կորնթացիներ 11:3-10)
11. ԴԻԴԱՍԿԱԼԻ ԱՊՈՍՏՈԼԱՐՈՒՄ Առաքյալների Վերնագրերը ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
Առաքյալների վերնագրերի, գլուխ 3 –ը իր ՛Կանայք պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին:
«Եվ կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն, որովհետև կնոջ գլուխը իր ամուսինն է… Վախեցիր, օվ կին քո ամուսնուց: Եվ ամաչիր նրանից: Եվ Ալլահից հետո,միայն նրան շնորհակալ եղեք : Եվ ինչպես մենք ասացինք, տվեք նրան հարմարավետություն ձեր ծառայություններով, այնպես որ ձեր ամուսինը փոխհատուցի ձեզ… Եթե դուք ցանկանում եք լինել հավատացյալ և Աստված գոհանա ձեզանով, մի հագեք զարդեր, այնպես որ գոհացնեք օտարներին և մի ցանկացեք կրել թեթև հագուստ, որը միայն համապատասխանում է թեթևաբարոներին, այնպես որ ձեզ չհետևեն նրանք, ովքեր հետևում են այդպիսի կանանց: Եթե դուք չեք կրում դրանք անպարկեշտություն գործելու համար, ձեզ կրկին կմեղադրեն միայն ձեր զարդերի համար, որովհետև այս կերպ դուք պարտադրում եք նրան, ով տեսնում է ձեզ հետևել ձեզ և տենչալ ձեզ: Ինչու՞ դուք պահպանողական չեք, այնպես որ չընկնեք մեղքի մեջ և չթողնեք որևէ մեկին կասկածել կամ խանդել ձեզ : Եվ, եթե դուք մեղք եք գործում միայն այդ պատճառով, դուք կընկնեք նույնպես, քանի որ դուք պատճառ կդառնաք տղամարդու հոգու կործանման : Եթե դուք տանում եք մեղքի, նա պատճառ կհանդիսանա որ դուք շատ մեղքեր գործեք, քանի որ գրված է Սուրբ Աստվածաշնչի մեջ.՛՛ Երբ անբարիշտները գալիս են, ապա նույնպես գալիս է արհամարհանքը և անպատվությամբ կշտամբումը :» (Առակներ 18:3)Յուրաքանչյուրը, ով այդպես է վարվում, կկործանվի մեղքով և կգնա ամբարտավան հոգիների ետևից, անպարկեշտորեն: Թող նա իմանա, թե ինչ է ասում Սուրբ Աստվածաշունչը նրա մասին, ով սուտ է վերագրում այսդպիսի տղամարդուն : ««Չարիք կինը ավելի ատելի է քան մահը, որը ծուղակ է տգետին:» «Ինչպես որդը ուտում է փայտը, այնպես էլ անբարոյական կինը կործանում է իր ամուսնուն:»« Ավելի լավ է ապրել տանիքի վրա, քան տան մեջ վիճող կնոջ հետ:» Մի եղեք, օվ Քրիստոնյա կանայք, այն կանանց նման, եթե դուք ցանկանում եք լինել հավատացյալ: Հոգ տարեք ձեր ամուսնիններին, որպեսզի գոհացնեք միայն նրանց : Եվ երբ դուք քայլում եք փողոցում, ծածկեք ձեր գլուխը ձեր հագուստով, որովհետև, եթե դուք ծածկված եք հարգանքով, դուք ապահով կլինեք չարամիտ աչքերից: Մի զարդարեք ձեր դեմքը, որը Աստված է արարել, այն կարիք չունի որևէ զարդի: Քանի որ այն ինչ Աստված արարել է շատ գեղեցիկ է և կարիք չունի զարդարանքի: Եվ,որն է ավելի փոխում գեղեցկությունը, քան Արարչի շնորհը: Քայլեք ձեր դեմքերը գետին հառած և ամբողջովին ծածկված: Հեռու մնացեք տղամարդու հետ լոգանքից, քանի որ չարամիտի ծուղակները շատ են : Հավատացյալ կինը լոգանք չի ընդունում տղամարդու հետ: Եվ, երբ նա ծածկում է իր դեմքը, թող նա անի այդ օտարների աչքից վախենալով…. Եվ, եթե դուք հավատացյալ եք, հեռացեք հետաքրքրության ամեն տեսակից և շատ հայացքներից… «Անապատում ապրելը ավելի լավ է, քան երկար լեզու ունեցող կնոջ հետ:»»



 
ԳԼՈՒԽ 7
ԿՆՈՋԸ ՀԱՐՎԱԾԵԼԸ ԱՐևՄՏՅԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԵՐՈՒՄ
Շատ մոլագարներ փորձում են բարձրացնել որոշ սխալ հասկացություններ Իսլամի մասին, որոնցից է կնոջը հարվածելը: Նրանք գործածում են իրենց կախարդական մկրատը, որով, նրանք ՛կտրում են՛ Սուրբ Ղուրանի և Մարգարեյի ասածներից այն խոսքերը, որոնք նախորդում են ՛հարվածել՛ բառին և բոլոր բառերին որոնք հաջորդում են, թողնելով միայն ՛հարվածել՛ բառը : Փաստորեն, նրանք կտրում են բառերը, որոնք հակասում են իրենց սխալ գաղափարներին և թողնում են միայն նրանք, որոնք թվում են, թե աջակցում են նրանց, ուստի, իրենց կեղտոտ հնարքներով, նրանք փորձում են բարձրացնել սխալ գաղափարները Իսլամի մասին, ամբողջովին հեռանալով իրական ճշմարտությունից և օբյեկտիվությունից: Այս կերպ, նրանք չեն ներկայացնում խնդիրը իր ամբողջական ձևով, այլ կտրտված, որպեսզի աճեցնեն սխալմունքը և շփոթեցնեն այլ մարդկանց: Նրանք նույնպես հատնում են, որ իրենք քաղաքակիրթ են, ովքեր վերաբերում են իրենց կանանց լավագույն ձևով, սակայն, փաստորեն նրանք շեղում են կույր աչքը և արհամարհում են հետևյալը.
1. Նրանց մեծամասնությունը, ովքեր բարձրաձայնում են, որ իրենք վերաբերում են իրենց կանանց լավագույնս, փաստորեն հրապարակայնորեն ստում և ձևացնում են :
2. Իսլամը միակ կրոնն է, որը նշել է քնքուշ և գթասիրտ հարաբերություններ զույգերի միջև և նույնպես արգելում է վիրավորել կնոջը խոսքերով կամ ֆիզիկապես: Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.
«Եվ, Նրա Նշաններից է, որ Նա արարել է ձեզ համար կանայք ձեզանից, որ դուք կարողանաք գտնել հանգստություն նրանց մեջ և Նա դրել է ձեր միջև քնքշություն և գթասրտություն : Իրոք, այդտեղ են նշանները այն մարդկանց համար, ովքեր անրադառնում են :» (30:21)
3.Իսլամը միակ կրոնն է, որը մեղադրում է նրան, ով վիրավորում և հարվածում է իր կնոջը, կամ նայում է նրան ամբարտավանորեն, կարծես նրա դիրքը ցածր է իրենից, 1400 տարի առաջ : Այդպիսի տղամարդը համարվումէ արատավոր:
4. Իսլամը խրախուսում է լավագույն վերաբերմունքը կնոջ նկատմամբ, քանի որ Ղուրանի բոլոր Տարբերակները և Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերը կապված զույգերի հարաբերությունների հետ խրախուսում են լավագույն վերաբերմունք նրանց միջև : Ամենաբարձրյալ Ալլահն ասաց.
« Եվ նրանք, կանայք ունեն իրավունքներ իրենց ամուսինների վրա, նույնապես, նրանց, ովքեր իրենց ամուսիններն են, ինչ բանական է:» (2:228)
5. Իսլամը պարգև է սահմանել մարդկանց միջև լավ վերաբերմունքի համար, Մանավանդ ամուսնական զույգերի : Մարգարեն(Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Ալլահը կպարգևատրի ձեզ այն բանի համար, ինչ որ դուք վատնել եք Ալլահի Գոհունակությունը ստանալու համար, նույնիսկ եթե այն մի կտոր ուտելիք է, որ դուք դնում եք ձեր կանանց բերանները:» (Ալ- Բուխարի)
6. Կնոջը վրա ձեռք բարձրացնելը, Իսլամը դարձրել է բացառություն, ոչ թե կանոն, միայն որոշակի հանգամանքներում, այն արգելում է ամուսնուն հարվածելուն դիմելը, որպես լուծում, բացառությամբ հատուկ դեպքերի և միայն,որպես վերջնական լուծում, այնպես, որ կանխարգելվի ավելի լուրջ խնդիրներ: Այդ այն պատճառով, որ կանայք նույնը չեն ամեն դարաշրջաններում, հասարակարգերում և ընտանիքներում: Ինչ կարող է արդյունավետ լինել մեկ հասարակարգում, կարող է անարդյունք լինել մյուսում: Հակառակը, այն կարող է բադացնել իրավիճակը, ուղղելու փոխարեն: Եվ, վարքը, որը սազական է կնոջը, կարող է ոչ պատշաճ լինել մեկ այլ կնոջ համար տարբեր հասարակարգերում և դարաշրջաններում, անկախ նրանից, թե որքան ջանք է գործադրվում համապատասխանեցնել այդ:
7. Ընտանեկան բռնության երևույթը անսանձ է մեր դարաշրջանի շատ քաղաքակիրթ երկրներում : Որքա՞ն շատ Արևմտյան մարդիկ են հարձակում գործել իրենց կանանց վրա այլ ամրդկանց աչքի առջև, օդանավակայաններում, ռեստորաններում, բարերում և նույնսիկ փողոցներում անցորդների առջև :Այս գաղտնիք չէ, դուք կարող եք տեսնել տեղեկատվությունների մեջ: Որպես լրացում, որքան շատ Արևմտյան կանայք Ամերիկայում, Կանադայում, Եվրոպայում և Ավստրալիայում գնում են ոստիկանություն, որպեսզի մեղադրեն իրենց ամուսիններին, որովհետև նրանց դեմ բռնություն է տեղի ունեցել : Այս ամենը հաշվի չի առնվում, եթե գոյություն չունեն ապացույցներ, ինչպես մենք արդեն նշել ենք, ինչպիսիք են կոտրվածքները, կապտուկները, արյունը և այլն: Եվ, նա ով դիտում է Ամերիկայի, Եվրոպայի կամ Ավստրալիայի ոստիկանական վիճակագրությունը, կհամոզվի դրանում:

ԿԱՆԱՆՑ ՎՐԱ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՄԵՋ
Մենք կներկայացնենք հետևյալ մեկնաբանությունները, պարզաբանելու Արևմուտքում ընտանեկան բռնության տարածման երևույթը.
1.Բազմաթիվ կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների պայքարը կանանց և երեխաների ընտանեկան բռնությունների երևույթի դեմ, որը մինչ այժմ չի հաջողվել զսպել:
2. Հերթական և շարունակական քարոզարշավների գոյությունը, որը խրախուսում է անմիջական կանչը համապատասխան մարմիններ, հարևանի կողմից ընտանեկան բռնության ականատես լինելու դեպքում :
3. Մենք ուղղում ենք հետևյալ հարցերը Արևմուտքի քաղաքացիներին.
Արդյո՞ք երբևէ պատահել է, որ դուք հարվեծել եք ձեր կնոջը գոնե մեկ անգամ:
Արդյո՞ք դուք լսել կամ տեսել եք, որ ձեր հայրը հարվածում է ձեր մորը :
Արդյո՞ք դուք լսել եք, որ ձեր բարեկամը երբևէ հարվածել է իր կնոջը:
Արդյո՞ք դուք լսել եք, որ որևէ մեկը ձեր հարևաններից հարվածել է իր կնոջը :
Այս հարցերի նպատակն է միայն ապացուցել Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում և Ավստրալիայում ամուսինների կողմից կանանց նկատմամաբ ընտանեկան բռնության երևույթի գոյությունը :
Վերջապես, անկողմնակալ մարդուն կարող է պարզ դառնալ, որ Իսլամը պատվում է կնոջը, բարձրացնում է նրա դիրքը ամեն բանից, ինչը կարող է վնասել նրա արժանապատվությանը և խստորեն զգուշացնում է չսխալվել նրա նկատմամբ : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.
« Օվ, Ալլահ, վկա եղիր որ ես հայտարարել եմ երկու թույլերի, որբերի և կանանց անոտնահարելի իրավունքները:» (Ան- Նասաա)
 
WWW.ISLAMHOUSE.COM